Return to Video

Ինչպե՞ս են թարգմանիչները միաժամանակ երկու լեզվով «աճպարություն անում» - Էվանդրո Մագալայես

  • 0:07 - 0:11
    1956 թվականին, Մոսկվայում դիվանագիտական
    մի հանդիպման ժամանակ
  • 0:11 - 0:15
    ԽՍՀՄ-ի առաջնորդ Նիկիտա Խրուշչովը
    Արևմտյան Բլոկի դիվանագետներին ասաց.
  • 0:15 - 0:17
    «Мы вас похороним!»
  • 0:17 - 0:21
    Նրա թարգմանիչը սա թարգմանեց որպես.
  • 0:21 - 0:23
    «Մենք ձեզ կթաղե՛նք»:
  • 0:23 - 0:27
    Այս պնդումը հարվածային ալիք
    առաջացրեց Արևմուտքում՝
  • 0:27 - 0:30
    ավելի լարված իրավիճակ ստեղծելով
    ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև,
  • 0:30 - 0:32
    որոնք այդ ժամանակ Սառը պատերազմի
    մեջ էին:
  • 0:32 - 0:38
    Ոմանք գտնում են, որ այս միջադեպը տասը տարի
    հետ գցեց Արևելք-Արևմուտք հարաբերությունները:
  • 0:38 - 0:44
    Ինչպես հետագայում պարզվում է, Խրուշչովի
    ակնարկը չափից շատ բառացի էր թարգմանվել:
  • 0:44 - 0:47
    Ըստ համատեքստի, նրա խոսքերը պետք է
    թարգմանվեին, որպես.
  • 0:47 - 0:50
    «Մենք կապրենք և կմասնակցենք
    ձեր հողարկավորմանը»՝
  • 0:50 - 0:53
    նշանակելով, որ Կոմունիզմը
    կհաղթի Կապիտալիզմին,
  • 0:53 - 0:55
    ինչը ինքնին ավելի քիչ
    սպառնող ակնարկ է:
  • 0:55 - 0:58
    Չնայած, որ սկզբնական իմաստը
    վերջիվերջո պարզաբանվեց,
  • 0:58 - 1:01
    Խրուշչովի բացահայտ բառերի
    սկզբնական ազդեցությունը
  • 1:01 - 1:06
    աշխարհը կանգնեցրեց ատոմային
    աղետի ուղու վրա:
  • 1:06 - 1:10
    Իսկ այժմ, երբ այդքան շատ են լեզվային և
    մշակութային շփման բարդությունները,
  • 1:10 - 1:14
    ինչու՞ են նման դեպքերը
    հազվադեպ լինում:
  • 1:14 - 1:18
    Այս հարցի պատասխանը թաքնված է
    թարգմանիչների վարպետության և
  • 1:18 - 1:21
    պատրաստվածության մեջ, որոնց շնորհիվ
    հաղթահարվում են լեզվային արգելքները:
  • 1:21 - 1:25
    Պատմության ընթացքում, թարգմանությունը
    գերազանցապես հետևողական էր,
  • 1:25 - 1:30
    խոսողները և թարգմանիչները դադարներ էին
    անում՝ թույլ տալով միմյանց խոսել:
  • 1:30 - 1:33
    Սակայն ռադիո տեխնոլոգիաների գյուտից հետո,
  • 1:33 - 1:39
    II համաշխարհային պատերազմի շեմին ստեղծվեց
    համաժամանակյա թարգմանության մի նոր եղանակ:
  • 1:39 - 1:41
    Դրա ընթացքում
  • 1:41 - 1:44
    թարգմանիչները ակնթարթորեն
    խոսափողի մեջ թարգմանում են
  • 1:44 - 1:47
    խոսողի բառերը, մինչդեռ նա
    ելույթ է ունենում:
  • 1:47 - 1:50
    Ունկնդիրները կարող են առանց
    դադարների ընտրել այն լեզուն,
  • 1:50 - 1:52
    որով ցանկանում են լսել ելույթը:
  • 1:52 - 1:55
    Մակերեսորեն ամեն բան հեշտ է թվում,
  • 1:55 - 1:56
    սակայն «վարագույրի ետևում»
  • 1:56 - 1:58
    թարգմանիչները անդադար աշխատում են՝
  • 1:58 - 2:02
    երաշխավորելու, որ խոսողի յուրաքանչյուր
    միտք հստակորեն թարգմանվի:
  • 2:02 - 2:04
    Եվ սա հեշտ չէ:
  • 2:04 - 2:10
    Երկու լեզուների գերազանց տիրապետող
    մասնագետներից պահանջվում է մոտ երկու տարի՝
  • 2:10 - 2:13
    հարստացնելու իրենց բառապաշարը և
    ձեռք բերելու հմտություններ՝
  • 2:13 - 2:17
    համագումարների թարգմանիչ
    դառնալու համար:
  • 2:17 - 2:21
    Միաժամանակ խոսելու և լսելու
    անբնական սովորություն ձեռք բերելու համար
  • 2:21 - 2:23
    ուսանողները խոսողի ետևից կրկնում են
  • 2:23 - 2:27
    ամեն բառ՝ ճիշտ նույն կերպ, ինչպես
    բուն լեզվում է հնչում:
  • 2:27 - 2:31
    Ժամանակի ընթացքում սկսում են
    բառափոխություն կատարել՝
  • 2:31 - 2:34
    խոսելու ընթացքում ոճաբանական
    շտկումներ անելով:
  • 2:34 - 2:37
    Ի վերջո երկրորդ լեզուն է գործի
    մեջ մտնում:
  • 2:37 - 2:42
    Այսպիսի գործունեությունը թարգմանչի
    ուղեղում նոր նեյրոնային ուղիներ է
    առաջացնում,
  • 2:42 - 2:46
    և բառափոխությունը աստիճանաբար դառնում է
    երկրորդ «ես»:
  • 2:46 - 2:49
    Ժամանակի և ժրաջան աշխատանքի շնորհիվ
    թարգմանիչը
  • 2:49 - 2:54
    վարպետորեն սկսում է տիրապետել խոսքի
    արագությանը հետևելու բազում հնարքներին,
  • 2:54 - 2:56
    կարողանում է հաղթահարել մարտահրավեր
    նետող տերմինները
  • 2:56 - 2:59
    և հասկանալ անթիվ-անհամար բարբառները:
  • 2:59 - 3:03
    Նրանք կարող են կիրառել հապավումներ՝
    երկար բառերը կրճատելու համար,
  • 3:03 - 3:05
    կոնկրետ հասկացությունների փոխարեն
    նախապատվությունը տալ ընդհանուրներին
  • 3:05 - 3:08
    կամ էլ օգտագործել սլայդեր և
    պատկերներ:
  • 3:08 - 3:11
    Նրանք նույնիսկ կարող են հիմնական
    լեզվից տերմիններ բաց թողնել,
  • 3:11 - 3:15
    մինչդեռ փնտրում են ամենաճշգրիտ
    համարժեքը:
  • 3:15 - 3:19
    Թարգմանիչները նաև հմտանում են
    քաոսային իրավիճակում իրենց չկորցնել:
  • 3:19 - 3:24
    Հիշե՛ք, նրանք չեն կարող որոշել,
    թե ով, ինչ կասի,
  • 3:24 - 3:27
    կամ էլ որքան հստակ կլինի
    ելույթ ունեցողի խոսքը:
  • 3:27 - 3:29
    Ամեն բանի պետք է պատրաստ լինել:
  • 3:29 - 3:32
    Նաև, նրանք հաճախ ելույթ են ունենում
    հազարավոր մարդկանց առջև
  • 3:32 - 3:34
    և չափազանց ճնշող վայրերում,
  • 3:34 - 3:37
    ինչպես օրինակ ՄԱԿ միջազգային ժողովի
    ժամանակ:
  • 3:37 - 3:39
    Իրենց հույզերը կառավարելու համար
  • 3:39 - 3:41
    նրանք մանրակրկիտ կերպով նախապատրաստվում
    են միջոցառմանը՝
  • 3:41 - 3:43
    նախօրոք բառացանկ կազմելով,
  • 3:43 - 3:45
    անհագորեն կարդալով թեմայի
    վերաբերյալ նյութեր
  • 3:45 - 3:48
    և վերանայելով նախորդ ելույթները:
  • 3:48 - 3:51
    Վերջապես, թարգմանիչներն աշխատում
    են զույգերով:
  • 3:51 - 3:56
    Մինչդեռ մեկը «ուղիղ եթերում»
    թարգմանելով է զբաղված,
  • 3:56 - 3:59
    մյուսը օգնում է՝ փաստաթղթերի
    վրա նշումներ կատարելով,
  • 3:59 - 4:00
    փնտրելով անհրաժեշտ բառեր
  • 4:00 - 4:03
    և տեղեկություն:
  • 4:03 - 4:07
    Քանի որ համաժամանակյա թարգմանությունը
    լարված կենտրոնացում է պահանջում,
  • 4:07 - 4:11
    զույգերը ամեն 30 րոպեն մեկ
    իրենց դերերով են փոխվում:
  • 4:11 - 4:15
    Հաջողության հիմքում ընկած է
    հմուտ համագործակցությունը:
  • 4:15 - 4:17
    Լեզուն խրթին է,
  • 4:17 - 4:22
    և երբ վերացական կամ չնչին
    հասկացությունները սխալ են թարգմանվում,
  • 4:22 - 4:25
    հետևանքները կարող են աղետաբեր լինել:
  • 4:25 - 4:31
    Ինչպես Մարգարեթ Էթվուդն է ասել.
    «Երբ լեզուն անզոր է, պատերազմ է սկսում»:
  • 4:31 - 4:35
    Բոլորից լավ այս մասին գիտեն
    բանակցությունների թարգմանիչները,
  • 4:35 - 4:39
    որ քրտնաջան աշխատում են ետնաբեմում՝
    անելով ամեն հնարավոր բան, որ դա չլինի:
Title:
Ինչպե՞ս են թարգմանիչները միաժամանակ երկու լեզվով «աճպարություն անում» - Էվանդրո Մագալայես
Speaker:
Ewandro Magalhaes
Description:

Ամբողջական դասը՝ https://ed.ted.com/lessons/how-interpreters-juggle-two-languages-at-once-ewandro-magalhaes

Լեզուն խրթին է, և երբ վերացական կամ չնչին հասկացությունները սխալ են թարգմանվում, հետևանքները կարող են աղետաբեր լինել: Լեզվային և մշակութային այս բարդությունների հետ մեկտեղ, ինչպես է, որ այս թյուրըմբռնումները անընդհատ չեն տեղի ունենում: Էվանդրո Մագալայեսը պարզաբանում է, թե որքանով է պատասխանը կախված թարգմանիչների վարպետությունից և պատրաստվածությունից հաղթահարել լեզվային խոչընդոտները:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:56

Armenian subtitles

Revisions