1 00:00:06,827 --> 00:00:10,949 1956 թվականին, Մոսկվայում դիվանագիտական մի հանդիպման ժամանակ 2 00:00:10,949 --> 00:00:15,475 ԽՍՀՄ-ի առաջնորդ Նիկիտա Խրուշչովը Արևմտյան Բլոկի դիվանագետներին ասաց. 3 00:00:15,475 --> 00:00:17,468 «Мы вас похороним!» 4 00:00:17,468 --> 00:00:21,041 Նրա թարգմանիչը սա թարգմանեց որպես. 5 00:00:21,041 --> 00:00:23,483 «Մենք ձեզ կթաղե՛նք»: 6 00:00:23,483 --> 00:00:26,535 Այս պնդումը հարվածային ալիք առաջացրեց Արևմուտքում՝ 7 00:00:26,535 --> 00:00:29,671 ավելի լարված իրավիճակ ստեղծելով ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև, 8 00:00:29,671 --> 00:00:32,471 որոնք այդ ժամանակ Սառը պատերազմի մեջ էին: 9 00:00:32,471 --> 00:00:38,101 Ոմանք գտնում են, որ այս միջադեպը տասը տարի հետ գցեց Արևելք-Արևմուտք հարաբերությունները: 10 00:00:38,101 --> 00:00:43,690 Ինչպես հետագայում պարզվում է, Խրուշչովի ակնարկը չափից շատ բառացի էր թարգմանվել: 11 00:00:43,690 --> 00:00:46,862 Ըստ համատեքստի, նրա խոսքերը պետք է թարգմանվեին, որպես. 12 00:00:46,862 --> 00:00:49,601 «Մենք կապրենք և կմասնակցենք ձեր հողարկավորմանը»՝ 13 00:00:49,601 --> 00:00:53,006 նշանակելով, որ Կոմունիզմը կհաղթի Կապիտալիզմին, 14 00:00:53,006 --> 00:00:55,255 ինչը ինքնին ավելի քիչ սպառնող ակնարկ է: 15 00:00:55,255 --> 00:00:57,891 Չնայած, որ սկզբնական իմաստը վերջիվերջո պարզաբանվեց, 16 00:00:57,891 --> 00:01:00,824 Խրուշչովի բացահայտ բառերի սկզբնական ազդեցությունը 17 00:01:00,824 --> 00:01:05,973 աշխարհը կանգնեցրեց ատոմային աղետի ուղու վրա: 18 00:01:05,973 --> 00:01:10,046 Իսկ այժմ, երբ այդքան շատ են լեզվային և մշակութային շփման բարդությունները, 19 00:01:10,046 --> 00:01:14,076 ինչու՞ են նման դեպքերը հազվադեպ լինում: 20 00:01:14,076 --> 00:01:18,387 Այս հարցի պատասխանը թաքնված է թարգմանիչների վարպետության և 21 00:01:18,387 --> 00:01:21,326 պատրաստվածության մեջ, որոնց շնորհիվ հաղթահարվում են լեզվային արգելքները: 22 00:01:21,326 --> 00:01:25,270 Պատմության ընթացքում, թարգմանությունը գերազանցապես հետևողական էր, 23 00:01:25,270 --> 00:01:30,441 խոսողները և թարգմանիչները դադարներ էին անում՝ թույլ տալով միմյանց խոսել: 24 00:01:30,441 --> 00:01:33,069 Սակայն ռադիո տեխնոլոգիաների գյուտից հետո, 25 00:01:33,069 --> 00:01:38,698 II համաշխարհային պատերազմի շեմին ստեղծվեց համաժամանակյա թարգմանության մի նոր եղանակ: 26 00:01:38,698 --> 00:01:40,608 Դրա ընթացքում 27 00:01:40,608 --> 00:01:44,071 թարգմանիչները ակնթարթորեն խոսափողի մեջ թարգմանում են 28 00:01:44,071 --> 00:01:46,822 խոսողի բառերը, մինչդեռ նա ելույթ է ունենում: 29 00:01:46,822 --> 00:01:50,106 Ունկնդիրները կարող են առանց դադարների ընտրել այն լեզուն, 30 00:01:50,106 --> 00:01:52,295 որով ցանկանում են լսել ելույթը: 31 00:01:52,295 --> 00:01:54,727 Մակերեսորեն ամեն բան հեշտ է թվում, 32 00:01:54,727 --> 00:01:56,256 սակայն «վարագույրի ետևում» 33 00:01:56,256 --> 00:01:58,480 թարգմանիչները անդադար աշխատում են՝ 34 00:01:58,480 --> 00:02:02,260 երաշխավորելու, որ խոսողի յուրաքանչյուր միտք հստակորեն թարգմանվի: 35 00:02:02,260 --> 00:02:04,068 Եվ սա հեշտ չէ: 36 00:02:04,068 --> 00:02:09,578 Երկու լեզուների գերազանց տիրապետող մասնագետներից պահանջվում է մոտ երկու տարի՝ 37 00:02:09,578 --> 00:02:13,472 հարստացնելու իրենց բառապաշարը և ձեռք բերելու հմտություններ՝ 38 00:02:13,472 --> 00:02:16,672 համագումարների թարգմանիչ դառնալու համար: 39 00:02:16,672 --> 00:02:21,110 Միաժամանակ խոսելու և լսելու անբնական սովորություն ձեռք բերելու համար 40 00:02:21,110 --> 00:02:22,603 ուսանողները խոսողի ետևից կրկնում են 41 00:02:22,603 --> 00:02:27,149 ամեն բառ՝ ճիշտ նույն կերպ, ինչպես բուն լեզվում է հնչում: 42 00:02:27,149 --> 00:02:30,616 Ժամանակի ընթացքում սկսում են բառափոխություն կատարել՝ 43 00:02:30,616 --> 00:02:33,646 խոսելու ընթացքում ոճաբանական շտկումներ անելով: 44 00:02:33,646 --> 00:02:36,665 Ի վերջո երկրորդ լեզուն է գործի մեջ մտնում: 45 00:02:36,665 --> 00:02:41,510 Այսպիսի գործունեությունը թարգմանչի ուղեղում նոր նեյրոնային ուղիներ է առաջացնում, 46 00:02:41,510 --> 00:02:46,325 և բառափոխությունը աստիճանաբար դառնում է երկրորդ «ես»: 47 00:02:46,325 --> 00:02:49,167 Ժամանակի և ժրաջան աշխատանքի շնորհիվ թարգմանիչը 48 00:02:49,167 --> 00:02:53,981 վարպետորեն սկսում է տիրապետել խոսքի արագությանը հետևելու բազում հնարքներին, 49 00:02:53,981 --> 00:02:55,912 կարողանում է հաղթահարել մարտահրավեր նետող տերմինները 50 00:02:55,912 --> 00:02:59,286 և հասկանալ անթիվ-անհամար բարբառները: 51 00:02:59,286 --> 00:03:02,511 Նրանք կարող են կիրառել հապավումներ՝ երկար բառերը կրճատելու համար, 52 00:03:02,511 --> 00:03:05,074 կոնկրետ հասկացությունների փոխարեն նախապատվությունը տալ ընդհանուրներին 53 00:03:05,074 --> 00:03:08,446 կամ էլ օգտագործել սլայդեր և պատկերներ: 54 00:03:08,446 --> 00:03:11,395 Նրանք նույնիսկ կարող են հիմնական լեզվից տերմիններ բաց թողնել, 55 00:03:11,395 --> 00:03:14,670 մինչդեռ փնտրում են ամենաճշգրիտ համարժեքը: 56 00:03:14,670 --> 00:03:19,388 Թարգմանիչները նաև հմտանում են քաոսային իրավիճակում իրենց չկորցնել: 57 00:03:19,388 --> 00:03:23,754 Հիշե՛ք, նրանք չեն կարող որոշել, թե ով, ինչ կասի, 58 00:03:23,754 --> 00:03:26,666 կամ էլ որքան հստակ կլինի ելույթ ունեցողի խոսքը: 59 00:03:26,666 --> 00:03:29,322 Ամեն բանի պետք է պատրաստ լինել: 60 00:03:29,322 --> 00:03:32,109 Նաև, նրանք հաճախ ելույթ են ունենում հազարավոր մարդկանց առջև 61 00:03:32,109 --> 00:03:34,222 և չափազանց ճնշող վայրերում, 62 00:03:34,222 --> 00:03:36,881 ինչպես օրինակ ՄԱԿ միջազգային ժողովի ժամանակ: 63 00:03:36,881 --> 00:03:38,572 Իրենց հույզերը կառավարելու համար 64 00:03:38,572 --> 00:03:40,924 նրանք մանրակրկիտ կերպով նախապատրաստվում են միջոցառմանը՝ 65 00:03:40,924 --> 00:03:43,166 նախօրոք բառացանկ կազմելով, 66 00:03:43,166 --> 00:03:45,354 անհագորեն կարդալով թեմայի վերաբերյալ նյութեր 67 00:03:45,354 --> 00:03:48,474 և վերանայելով նախորդ ելույթները: 68 00:03:48,474 --> 00:03:51,417 Վերջապես, թարգմանիչներն աշխատում են զույգերով: 69 00:03:51,417 --> 00:03:55,940 Մինչդեռ մեկը «ուղիղ եթերում» թարգմանելով է զբաղված, 70 00:03:55,940 --> 00:03:58,973 մյուսը օգնում է՝ փաստաթղթերի վրա նշումներ կատարելով, 71 00:03:58,973 --> 00:04:00,440 փնտրելով անհրաժեշտ բառեր 72 00:04:00,440 --> 00:04:03,163 և տեղեկություն: 73 00:04:03,163 --> 00:04:07,263 Քանի որ համաժամանակյա թարգմանությունը լարված կենտրոնացում է պահանջում, 74 00:04:07,263 --> 00:04:10,665 զույգերը ամեն 30 րոպեն մեկ իրենց դերերով են փոխվում: 75 00:04:10,665 --> 00:04:14,769 Հաջողության հիմքում ընկած է հմուտ համագործակցությունը: 76 00:04:14,769 --> 00:04:17,459 Լեզուն խրթին է, 77 00:04:17,459 --> 00:04:22,041 և երբ վերացական կամ չնչին հասկացությունները սխալ են թարգմանվում, 78 00:04:22,041 --> 00:04:24,571 հետևանքները կարող են աղետաբեր լինել: 79 00:04:24,571 --> 00:04:31,105 Ինչպես Մարգարեթ Էթվուդն է ասել. «Երբ լեզուն անզոր է, պատերազմ է սկսում»: 80 00:04:31,105 --> 00:04:34,643 Բոլորից լավ այս մասին գիտեն բանակցությունների թարգմանիչները, 81 00:04:34,643 --> 00:04:39,046 որ քրտնաջան աշխատում են ետնաբեմում՝ անելով ամեն հնարավոր բան, որ դա չլինի: