WEBVTT 00:00:06.827 --> 00:00:10.949 1956 թվականին, Մոսկվայում դիվանագիտական մի հանդիպման ժամանակ 00:00:10.949 --> 00:00:15.475 ԽՍՀՄ-ի առաջնորդ Նիկիտա Խրուշչովը Արևմտյան Բլոկի դիվանագետներին ասաց. 00:00:15.475 --> 00:00:17.468 «Мы вас похороним!» 00:00:17.468 --> 00:00:21.041 Նրա թարգմանիչը սա թարգմանեց որպես. 00:00:21.041 --> 00:00:23.483 «Մենք ձեզ կթաղե՛նք»: 00:00:23.483 --> 00:00:26.535 Այս պնդումը հարվածային ալիք առաջացրեց Արևմուտքում՝ 00:00:26.535 --> 00:00:29.671 ավելի լարված իրավիճակ ստեղծելով ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև, 00:00:29.671 --> 00:00:32.471 որոնք այդ ժամանակ Սառը պատերազմի մեջ էին: 00:00:32.471 --> 00:00:38.101 Ոմանք գտնում են, որ այս միջադեպը տասը տարի հետ գցեց Արևելք-Արևմուտք հարաբերությունները: 00:00:38.101 --> 00:00:43.690 Ինչպես հետագայում պարզվում է, Խրուշչովի ակնարկը չափից շատ բառացի էր թարգմանվել: 00:00:43.690 --> 00:00:46.862 Ըստ համատեքստի, նրա խոսքերը պետք է թարգմանվեին, որպես. 00:00:46.862 --> 00:00:49.601 «Մենք կապրենք և կմասնակցենք ձեր հողարկավորմանը»՝ 00:00:49.601 --> 00:00:53.006 նշանակելով, որ Կոմունիզմը կհաղթի Կապիտալիզմին, 00:00:53.006 --> 00:00:55.255 ինչը ինքնին ավելի քիչ սպառնող ակնարկ է: 00:00:55.255 --> 00:00:57.891 Չնայած, որ սկզբնական իմաստը վերջիվերջո պարզաբանվեց, 00:00:57.891 --> 00:01:00.824 Խրուշչովի բացահայտ բառերի սկզբնական ազդեցությունը 00:01:00.824 --> 00:01:05.973 աշխարհը կանգնեցրեց ատոմային աղետի ուղու վրա: 00:01:05.973 --> 00:01:10.046 Իսկ այժմ, երբ այդքան շատ են լեզվային և մշակութային շփման բարդությունները, 00:01:10.046 --> 00:01:14.076 ինչու՞ են նման դեպքերը հազվադեպ լինում: 00:01:14.076 --> 00:01:18.387 Այս հարցի պատասխանը թաքնված է թարգմանիչների վարպետության և 00:01:18.387 --> 00:01:21.326 պատրաստվածության մեջ, որոնց շնորհիվ հաղթահարվում են լեզվային արգելքները: 00:01:21.326 --> 00:01:25.270 Պատմության ընթացքում, թարգմանությունը գերազանցապես հետևողական էր, 00:01:25.270 --> 00:01:30.441 խոսողները և թարգմանիչները դադարներ էին անում՝ թույլ տալով միմյանց խոսել: 00:01:30.441 --> 00:01:33.069 Սակայն ռադիո տեխնոլոգիաների գյուտից հետո, 00:01:33.069 --> 00:01:38.698 II համաշխարհային պատերազմի շեմին ստեղծվեց համաժամանակյա թարգմանության մի նոր եղանակ: 00:01:38.698 --> 00:01:40.608 Դրա ընթացքում 00:01:40.608 --> 00:01:44.071 թարգմանիչները ակնթարթորեն խոսափողի մեջ թարգմանում են 00:01:44.071 --> 00:01:46.822 խոսողի բառերը, մինչդեռ նա ելույթ է ունենում: 00:01:46.822 --> 00:01:50.106 Ունկնդիրները կարող են առանց դադարների ընտրել այն լեզուն, 00:01:50.106 --> 00:01:52.295 որով ցանկանում են լսել ելույթը: 00:01:52.295 --> 00:01:54.727 Մակերեսորեն ամեն բան հեշտ է թվում, 00:01:54.727 --> 00:01:56.256 սակայն «վարագույրի ետևում» 00:01:56.256 --> 00:01:58.480 թարգմանիչները անդադար աշխատում են՝ 00:01:58.480 --> 00:02:02.260 երաշխավորելու, որ խոսողի յուրաքանչյուր միտք հստակորեն թարգմանվի: 00:02:02.260 --> 00:02:04.068 Եվ սա հեշտ չէ: 00:02:04.068 --> 00:02:09.578 Երկու լեզուների գերազանց տիրապետող մասնագետներից պահանջվում է մոտ երկու տարի՝ 00:02:09.578 --> 00:02:13.472 հարստացնելու իրենց բառապաշարը և ձեռք բերելու հմտություններ՝ 00:02:13.472 --> 00:02:16.672 համագումարների թարգմանիչ դառնալու համար: 00:02:16.672 --> 00:02:21.110 Միաժամանակ խոսելու և լսելու անբնական սովորություն ձեռք բերելու համար 00:02:21.110 --> 00:02:22.603 ուսանողները խոսողի ետևից կրկնում են 00:02:22.603 --> 00:02:27.149 ամեն բառ՝ ճիշտ նույն կերպ, ինչպես բուն լեզվում է հնչում: 00:02:27.149 --> 00:02:30.616 Ժամանակի ընթացքում սկսում են բառափոխություն կատարել՝ 00:02:30.616 --> 00:02:33.646 խոսելու ընթացքում ոճաբանական շտկումներ անելով: 00:02:33.646 --> 00:02:36.665 Ի վերջո երկրորդ լեզուն է գործի մեջ մտնում: 00:02:36.665 --> 00:02:41.510 Այսպիսի գործունեությունը թարգմանչի ուղեղում նոր նեյրոնային ուղիներ է առաջացնում, 00:02:41.510 --> 00:02:46.325 և բառափոխությունը աստիճանաբար դառնում է երկրորդ «ես»: 00:02:46.325 --> 00:02:49.167 Ժամանակի և ժրաջան աշխատանքի շնորհիվ թարգմանիչը 00:02:49.167 --> 00:02:53.981 վարպետորեն սկսում է տիրապետել խոսքի արագությանը հետևելու բազում հնարքներին, 00:02:53.981 --> 00:02:55.912 կարողանում է հաղթահարել մարտահրավեր նետող տերմինները 00:02:55.912 --> 00:02:59.286 և հասկանալ անթիվ-անհամար բարբառները: 00:02:59.286 --> 00:03:02.511 Նրանք կարող են կիրառել հապավումներ՝ երկար բառերը կրճատելու համար, 00:03:02.511 --> 00:03:05.074 կոնկրետ հասկացությունների փոխարեն նախապատվությունը տալ ընդհանուրներին 00:03:05.074 --> 00:03:08.446 կամ էլ օգտագործել սլայդեր և պատկերներ: 00:03:08.446 --> 00:03:11.395 Նրանք նույնիսկ կարող են հիմնական լեզվից տերմիններ բաց թողնել, 00:03:11.395 --> 00:03:14.670 մինչդեռ փնտրում են ամենաճշգրիտ համարժեքը: 00:03:14.670 --> 00:03:19.388 Թարգմանիչները նաև հմտանում են քաոսային իրավիճակում իրենց չկորցնել: 00:03:19.388 --> 00:03:23.754 Հիշե՛ք, նրանք չեն կարող որոշել, թե ով, ինչ կասի, 00:03:23.754 --> 00:03:26.666 կամ էլ որքան հստակ կլինի ելույթ ունեցողի խոսքը: 00:03:26.666 --> 00:03:29.322 Ամեն բանի պետք է պատրաստ լինել: 00:03:29.322 --> 00:03:32.109 Նաև, նրանք հաճախ ելույթ են ունենում հազարավոր մարդկանց առջև 00:03:32.109 --> 00:03:34.222 և չափազանց ճնշող վայրերում, 00:03:34.222 --> 00:03:36.881 ինչպես օրինակ ՄԱԿ միջազգային ժողովի ժամանակ: 00:03:36.881 --> 00:03:38.572 Իրենց հույզերը կառավարելու համար 00:03:38.572 --> 00:03:40.924 նրանք մանրակրկիտ կերպով նախապատրաստվում են միջոցառմանը՝ 00:03:40.924 --> 00:03:43.166 նախօրոք բառացանկ կազմելով, 00:03:43.166 --> 00:03:45.354 անհագորեն կարդալով թեմայի վերաբերյալ նյութեր 00:03:45.354 --> 00:03:48.474 և վերանայելով նախորդ ելույթները: 00:03:48.474 --> 00:03:51.417 Վերջապես, թարգմանիչներն աշխատում են զույգերով: 00:03:51.417 --> 00:03:55.940 Մինչդեռ մեկը «ուղիղ եթերում» թարգմանելով է զբաղված, 00:03:55.940 --> 00:03:58.973 մյուսը օգնում է՝ փաստաթղթերի վրա նշումներ կատարելով, 00:03:58.973 --> 00:04:00.440 փնտրելով անհրաժեշտ բառեր 00:04:00.440 --> 00:04:03.163 և տեղեկություն: 00:04:03.163 --> 00:04:07.263 Քանի որ համաժամանակյա թարգմանությունը լարված կենտրոնացում է պահանջում, 00:04:07.263 --> 00:04:10.665 զույգերը ամեն 30 րոպեն մեկ իրենց դերերով են փոխվում: 00:04:10.665 --> 00:04:14.769 Հաջողության հիմքում ընկած է հմուտ համագործակցությունը: 00:04:14.769 --> 00:04:17.459 Լեզուն խրթին է, 00:04:17.459 --> 00:04:22.041 և երբ վերացական կամ չնչին հասկացությունները սխալ են թարգմանվում, 00:04:22.041 --> 00:04:24.571 հետևանքները կարող են աղետաբեր լինել: 00:04:24.571 --> 00:04:31.105 Ինչպես Մարգարեթ Էթվուդն է ասել. «Երբ լեզուն անզոր է, պատերազմ է սկսում»: 00:04:31.105 --> 00:04:34.643 Բոլորից լավ այս մասին գիտեն բանակցությունների թարգմանիչները, 00:04:34.643 --> 00:04:39.046 որ քրտնաջան աշխատում են ետնաբեմում՝ անելով ամեն հնարավոր բան, որ դա չլինի: