0:00:06.827,0:00:10.949 1956 թվականին, Մոսկվայում դիվանագիտական[br]մի հանդիպման ժամանակ 0:00:10.949,0:00:15.475 ԽՍՀՄ-ի առաջնորդ Նիկիտա Խրուշչովը[br]Արևմտյան Բլոկի դիվանագետներին ասաց. 0:00:15.475,0:00:17.468 «Мы вас похороним!» 0:00:17.468,0:00:21.041 Նրա թարգմանիչը սա թարգմանեց որպես. 0:00:21.041,0:00:23.483 «Մենք ձեզ կթաղե՛նք»: 0:00:23.483,0:00:26.535 Այս պնդումը հարվածային ալիք [br]առաջացրեց Արևմուտքում՝ 0:00:26.535,0:00:29.671 ավելի լարված իրավիճակ ստեղծելով[br]ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև, 0:00:29.671,0:00:32.471 որոնք այդ ժամանակ Սառը պատերազմի[br]մեջ էին: 0:00:32.471,0:00:38.101 Ոմանք գտնում են, որ այս միջադեպը տասը տարի[br]հետ գցեց Արևելք-Արևմուտք հարաբերությունները: 0:00:38.101,0:00:43.690 Ինչպես հետագայում պարզվում է, Խրուշչովի[br]ակնարկը չափից շատ բառացի էր թարգմանվել: 0:00:43.690,0:00:46.862 Ըստ համատեքստի, նրա խոսքերը պետք է[br]թարգմանվեին, որպես. 0:00:46.862,0:00:49.601 «Մենք կապրենք և կմասնակցենք[br]ձեր հողարկավորմանը»՝ 0:00:49.601,0:00:53.006 նշանակելով, որ Կոմունիզմը [br]կհաղթի Կապիտալիզմին, 0:00:53.006,0:00:55.255 ինչը ինքնին ավելի քիչ [br]սպառնող ակնարկ է: 0:00:55.255,0:00:57.891 Չնայած, որ սկզբնական իմաստը[br]վերջիվերջո պարզաբանվեց, 0:00:57.891,0:01:00.824 Խրուշչովի բացահայտ բառերի[br]սկզբնական ազդեցությունը 0:01:00.824,0:01:05.973 աշխարհը կանգնեցրեց ատոմային[br]աղետի ուղու վրա: 0:01:05.973,0:01:10.046 Իսկ այժմ, երբ այդքան շատ են լեզվային և [br]մշակութային շփման բարդությունները, 0:01:10.046,0:01:14.076 ինչու՞ են նման դեպքերը[br]հազվադեպ լինում: 0:01:14.076,0:01:18.387 Այս հարցի պատասխանը թաքնված է [br]թարգմանիչների վարպետության և 0:01:18.387,0:01:21.326 պատրաստվածության մեջ, որոնց շնորհիվ[br]հաղթահարվում են լեզվային արգելքները: 0:01:21.326,0:01:25.270 Պատմության ընթացքում, թարգմանությունը[br]գերազանցապես հետևողական էր, 0:01:25.270,0:01:30.441 խոսողները և թարգմանիչները դադարներ էին[br]անում՝ թույլ տալով միմյանց խոսել: 0:01:30.441,0:01:33.069 Սակայն ռադիո տեխնոլոգիաների գյուտից հետո, 0:01:33.069,0:01:38.698 II համաշխարհային պատերազմի շեմին ստեղծվեց[br]համաժամանակյա թարգմանության մի նոր եղանակ: 0:01:38.698,0:01:40.608 Դրա ընթացքում 0:01:40.608,0:01:44.071 թարգմանիչները ակնթարթորեն [br]խոսափողի մեջ թարգմանում են 0:01:44.071,0:01:46.822 խոսողի բառերը, մինչդեռ նա [br]ելույթ է ունենում: 0:01:46.822,0:01:50.106 Ունկնդիրները կարող են առանց[br]դադարների ընտրել այն լեզուն, 0:01:50.106,0:01:52.295 որով ցանկանում են լսել ելույթը: 0:01:52.295,0:01:54.727 Մակերեսորեն ամեն բան հեշտ է թվում, 0:01:54.727,0:01:56.256 սակայն «վարագույրի ետևում» 0:01:56.256,0:01:58.480 թարգմանիչները անդադար աշխատում են՝ 0:01:58.480,0:02:02.260 երաշխավորելու, որ խոսողի յուրաքանչյուր[br]միտք հստակորեն թարգմանվի: 0:02:02.260,0:02:04.068 Եվ սա հեշտ չէ: 0:02:04.068,0:02:09.578 Երկու լեզուների գերազանց տիրապետող [br]մասնագետներից պահանջվում է մոտ երկու տարի՝ 0:02:09.578,0:02:13.472 հարստացնելու իրենց բառապաշարը և[br]ձեռք բերելու հմտություններ՝ 0:02:13.472,0:02:16.672 համագումարների թարգմանիչ[br]դառնալու համար: 0:02:16.672,0:02:21.110 Միաժամանակ խոսելու և լսելու[br]անբնական սովորություն ձեռք բերելու համար 0:02:21.110,0:02:22.603 ուսանողները խոսողի ետևից կրկնում են[br] 0:02:22.603,0:02:27.149 ամեն բառ՝ ճիշտ նույն կերպ, ինչպես[br]բուն լեզվում է հնչում: 0:02:27.149,0:02:30.616 Ժամանակի ընթացքում սկսում են[br]բառափոխություն կատարել՝ 0:02:30.616,0:02:33.646 խոսելու ընթացքում ոճաբանական[br]շտկումներ անելով: 0:02:33.646,0:02:36.665 Ի վերջո երկրորդ լեզուն է գործի[br]մեջ մտնում: 0:02:36.665,0:02:41.510 Այսպիսի գործունեությունը թարգմանչի[br]ուղեղում նոր նեյրոնային ուղիներ է [br]առաջացնում, 0:02:41.510,0:02:46.325 և բառափոխությունը աստիճանաբար դառնում է[br]երկրորդ «ես»: 0:02:46.325,0:02:49.167 Ժամանակի և ժրաջան աշխատանքի շնորհիվ[br]թարգմանիչը 0:02:49.167,0:02:53.981 վարպետորեն սկսում է տիրապետել խոսքի [br]արագությանը հետևելու բազում հնարքներին, 0:02:53.981,0:02:55.912 կարողանում է հաղթահարել մարտահրավեր[br]նետող տերմինները 0:02:55.912,0:02:59.286 և հասկանալ անթիվ-անհամար բարբառները: 0:02:59.286,0:03:02.511 Նրանք կարող են կիրառել հապավումներ՝[br]երկար բառերը կրճատելու համար, 0:03:02.511,0:03:05.074 կոնկրետ հասկացությունների փոխարեն[br]նախապատվությունը տալ ընդհանուրներին 0:03:05.074,0:03:08.446 կամ էլ օգտագործել սլայդեր և[br]պատկերներ: 0:03:08.446,0:03:11.395 Նրանք նույնիսկ կարող են հիմնական[br]լեզվից տերմիններ բաց թողնել, 0:03:11.395,0:03:14.670 մինչդեռ փնտրում են ամենաճշգրիտ[br]համարժեքը: 0:03:14.670,0:03:19.388 Թարգմանիչները նաև հմտանում են[br]քաոսային իրավիճակում իրենց չկորցնել: 0:03:19.388,0:03:23.754 Հիշե՛ք, նրանք չեն կարող որոշել,[br]թե ով, ինչ կասի, 0:03:23.754,0:03:26.666 կամ էլ որքան հստակ կլինի[br]ելույթ ունեցողի խոսքը: 0:03:26.666,0:03:29.322 Ամեն բանի պետք է պատրաստ լինել: 0:03:29.322,0:03:32.109 Նաև, նրանք հաճախ ելույթ են ունենում[br]հազարավոր մարդկանց առջև 0:03:32.109,0:03:34.222 և չափազանց ճնշող վայրերում, 0:03:34.222,0:03:36.881 ինչպես օրինակ ՄԱԿ միջազգային ժողովի[br]ժամանակ: 0:03:36.881,0:03:38.572 Իրենց հույզերը կառավարելու համար 0:03:38.572,0:03:40.924 նրանք մանրակրկիտ կերպով նախապատրաստվում[br]են միջոցառմանը՝ 0:03:40.924,0:03:43.166 նախօրոք բառացանկ կազմելով, 0:03:43.166,0:03:45.354 անհագորեն կարդալով թեմայի[br]վերաբերյալ նյութեր 0:03:45.354,0:03:48.474 և վերանայելով նախորդ ելույթները: 0:03:48.474,0:03:51.417 Վերջապես, թարգմանիչներն աշխատում[br]են զույգերով: 0:03:51.417,0:03:55.940 Մինչդեռ մեկը «ուղիղ եթերում» [br]թարգմանելով է զբաղված, 0:03:55.940,0:03:58.973 մյուսը օգնում է՝ փաստաթղթերի [br]վրա նշումներ կատարելով, 0:03:58.973,0:04:00.440 փնտրելով անհրաժեշտ բառեր 0:04:00.440,0:04:03.163 և տեղեկություն: 0:04:03.163,0:04:07.263 Քանի որ համաժամանակյա թարգմանությունը[br]լարված կենտրոնացում է պահանջում, 0:04:07.263,0:04:10.665 զույգերը ամեն 30 րոպեն մեկ[br]իրենց դերերով են փոխվում: 0:04:10.665,0:04:14.769 Հաջողության հիմքում ընկած է [br]հմուտ համագործակցությունը: 0:04:14.769,0:04:17.459 Լեզուն խրթին է, 0:04:17.459,0:04:22.041 և երբ վերացական կամ չնչին [br]հասկացությունները սխալ են թարգմանվում, 0:04:22.041,0:04:24.571 հետևանքները կարող են աղետաբեր լինել: 0:04:24.571,0:04:31.105 Ինչպես Մարգարեթ Էթվուդն է ասել.[br]«Երբ լեզուն անզոր է, պատերազմ է սկսում»: 0:04:31.105,0:04:34.643 Բոլորից լավ այս մասին գիտեն[br]բանակցությունների թարգմանիչները, 0:04:34.643,0:04:39.046 որ քրտնաջան աշխատում են ետնաբեմում՝[br]անելով ամեն հնարավոր բան, որ դա չլինի: