Ինչո՞ւ ենք մենք քորում - Էմմա Բրայս
-
0:07 - 0:10Դու պատրաստ կանգնած ես դարպասի մոտ,
-
0:10 - 0:14երբ հանկարծ գլխիդ հետին մասը սկսում է
ուժեղ քոր գալ։ -
0:14 - 0:18Բոլորիս մոտ էլ եղել է
այդ նյարդայնացնող քորը, -
0:18 - 0:23բայց արդյո՞ք երբևէ խորհել եք դրա
առաջացման պատճառի մասին։ -
0:23 - 0:28Միջինում մարդու մոտ օրական լինում են
քորի յուրովի դրսևորումներ։ -
0:28 - 0:30Դրանց համար կան ամենատարբեր պատճառներ՝
-
0:30 - 0:32այդ թվում՝ ալերգիկ ռեակցիաներ,
-
0:32 - 0:33չորություն,
-
0:33 - 0:35անգամ որոշ հիվանդություններ։
-
0:35 - 0:39Լինում է նաև այնպես, որ քորն առաջանում է
առանց որևէ պատճառի -
0:39 - 0:42կամ, պարզապես, դրա մասին խոսելուց։
-
0:42 - 0:46Հենց հիմա Դուք քորում եք Ձեր գլուխը,
այնպես չէ՞։ -
0:46 - 0:50Այնուհանդերձ, եկեք դիտարկենք ամենատարածված
պատճառներից մեկը՝ միջատների խայթոցը։ -
0:50 - 0:51Երբ մոծակը կծում է Ձեզ,
-
0:51 - 0:56Ձեր մարմին է անցնում անտիկոագուլանտ
կոչվող միացություն, -
0:56 - 0:59որ թույլ չի տալիս արյանը մակարդվել։
-
0:59 - 1:01Այդ միացությունը, որի նկատմամբ մենք ունենք
թեթև ալերգիա, -
1:01 - 1:04նպաստում է հիստամինի արտադրմանը,
-
1:04 - 1:07քիմիական նյութ, որի ազդեցությամբ
մազանոթները ուռչում են։ -
1:07 - 1:09Սրա արդյունքում սկսվում է արյունահոսություն,
-
1:09 - 1:12որն օգնում է արագացնել իմունային պատասխանը
-
1:12 - 1:14այս ընկալվող վտանգի դեմ։
-
1:14 - 1:16Դրանով է բացատրվում ուռչելը․
-
1:16 - 1:20հենց այդ նույն եղանակով ծաղկափոշուց կարող են
ուռչել Ձեր աչքերը։ -
1:20 - 1:24Հիստամինը նաև գործարկում է քորին նպաստող նյարդերը,
-
1:24 - 1:28ինչի պատճառով էլ միջատի խայթոցը ստիպում է
Ձեզ քորել։ -
1:28 - 1:32Բայց հենց քորելու զգացողությունը դեռ
ամբողջապես հասկանալի չէ։ -
1:32 - 1:33Իրականում, մեր այժմյան գիտելիքների մեծ մասը
մենք ունենք -
1:33 - 1:38մկների վրա քորելու մեխանիզմը դիտարկելու
շնորհիվ։ -
1:38 - 1:41Հետազոտողները պարզել են, որ քորի ազդակները նրանց մաշկի վրա
-
1:41 - 1:47փոխանցվում են նյարդերի մի ենթակարգի
միջոցով, որ պատասխանատու են ցավի համար։ -
1:47 - 1:53Այս նյարդերն արտադրում են մոլեկուլ, որ հայտնի
է որպես նատրիուրետիկ պոլիէթիդ B, -
1:53 - 1:57որի գործարկած ազդակը ողնաշարով բարձրանում
է մինչև ուղեղ, -
1:57 - 2:01որտեղ էլ ստեղծվում է քորի զգացումը։
-
2:01 - 2:04Երբ մենք քորում ենք, մեր եղունգների շարժը
մաշկի վրա -
2:04 - 2:10առաջացնում է ցավի թեթև ազդակներ, որ
գերակայում են քորի զգացման նկատմամբ։ -
2:10 - 2:15Դա բնորոշվում է որպես մթագնում, ինչն էլ
ստեղծում է թեթևության զգացում։ -
2:15 - 2:20Բայց կա՞ արդյոք քորի առաջացման նպատակ,
-
2:20 - 2:23թե՞ այն պարզապես մեզ զայրացնելու համար է։
-
2:23 - 2:28Ըստ ընդունված տեսության՝ մեր մաշկը զարգացման արդյունքում
դարձել է շատ զգայուն հպման նկատմամբ, -
2:28 - 2:32որպեսզի մենք կարողանանք հաղթահարել
արտաքին աշխարհի մարտահրավերները։ -
2:32 - 2:33Մտածե՛ք այդ մասին։
-
2:33 - 2:37Քորելու մեխանիկական պատասխանը
կչեզոքացներ ցանկացած ցավ, -
2:37 - 2:40որ, շատ հնարավոր է,
թաքնվում է Ձեր մաշկի վրա, -
2:40 - 2:41ինչպիսին է ցավոտ խայթոցը,
-
2:41 - 2:43կծող միջատը
-
2:43 - 2:46կամ թունավոր բույսի մազմզուկները։
-
2:46 - 2:49Այս եղանակով կարելի է բացատրել այն, որ
մարմնի ներսում մենք քոր չենք զգում, -
2:49 - 2:51օրինակ՝ աղիներում,
-
2:51 - 2:53որն ապահովագրված է այսպիսի արտաքին
վտանգներից․ -
2:53 - 2:57բայց մի պահ պատկերացրեք՝ որքան
նյարդայնացնող կլիներ դա։ -
2:57 - 3:01Որոշ մարդկանց մոտ այս ամենի համար
պատասխանատու անցուղիների խանգարումը -
3:01 - 3:06կարող է բերել շատ ուժեղ քոր, ինչն էլ կարող է
իսկապես վատ անդրադառնալ առողջության վրա։ -
3:06 - 3:08Ծայրահեղ օրինակներից է հոգեբանական դեպքը,
-
3:08 - 3:11որ կոչվում է խաբուսիկ
մակաբուծային հիվանդություն, -
3:11 - 3:16երբ մարդիկ հավատում են, որ իրենց
մարմնի մեջ վխտում են տիզերն ու լվերը, -
3:16 - 3:18որոնք վազվզում են իրենց մաշկի տակ
այս ու այն կողմ, -
3:18 - 3:22ինչն էլ բերում է անդադար քոր։
-
3:22 - 3:24Մեկ այլ երևույթ՝
հայտնի որպես խաբուսիկ քոր, -
3:24 - 3:28կարող է լինել անդամահատված հիվանդների մոտ։
-
3:28 - 3:32Քանի որ անդամահատությունը շատ է ազդում
նյարդային համակարգի վրա, -
3:32 - 3:35դա խաթարում է նաև մարմնի նորմալ ազդակները
-
3:35 - 3:40և ստեղծում է զգայություններ
վերջույթներում, որոնք այլևս չկան։ -
3:40 - 3:45Այժմ բժիշկները փնտրում են եղանակներ՝ այս
անոմալիաները բուժելու համար։ -
3:45 - 3:49Հայելու միջոցով ստեղծվում է անդամահատված
վերջույթի «շարունակությունը», -
3:49 - 3:52որը քորում է հիվանդը։
-
3:52 - 3:54Սա ուղեղի համար ստեղծում է պատրանք,
-
3:54 - 3:59որ երևակայական քորն անցավ։
-
3:59 - 4:02Որքան էլ որ տարօրինակ է, սա աշխատում է։
-
4:02 - 4:06Հետազոտողները նաև փնտրում են այն գեները,
որոնք նպաստում են քորին՝ -
4:06 - 4:09փորձելով գտնել բուժում՝ քորային նյարդերի
անցուղիներն արգելափակելու համար, -
4:09 - 4:12իհարկե, ծայրահեղ դեպքերում։
-
4:12 - 4:17Երբ չես կարողանում քորել մարմնի քոր եկող մասը,
կարծես սեփական դժոխքում լինես, -
4:17 - 4:19ինչպես ասել է Դանթեն։
-
4:19 - 4:21Իտալացի բանաստեղծը գրել է դժոխքի մի
պարունակի մասին, -
4:21 - 4:29որտեղ մարդիկ պատժված էին․ նրանք փոսերում
հավերժ պիտի տանջվեին քորից։
- Title:
- Ինչո՞ւ ենք մենք քորում - Էմմա Բրայս
- Speaker:
- Emma Bryce
- Description:
-
Ամբողջական դասը կարող եք գտնել այստեղ՝ http://ed.ted.com/lessons/why-do-we-itch-emma-bryce
Միջինում մարդու մոտ օրական լինում են քորի յուրովի դրսևորումներ։ Բոլորիս մոտ էլ եղել է այդ նյարդայնացնող քորը,
բայց արդյո՞ք երբևէ խորհել եք դրա առաջացման պատճառի մասին։ Կա՞ արդյոք քորի առաջացման նպատակ,
թե՞ այն պարզապես մեզ զայրացնելու համար է։ Էմմա Բրայսը խորանում է մաշկի մեջ՝ այս հարցերի պատասխանները գտնելու համար։Դասը պատրաստեց Էմմա Բրայսը։
Անիմացիան՝ Սաշկո Դանիլենկոյի։ - Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:44
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Why do we itch? | ||
Sona Martirossian accepted Armenian subtitles for Why do we itch? | ||
Sona Martirossian edited Armenian subtitles for Why do we itch? | ||
Sona Martirossian edited Armenian subtitles for Why do we itch? | ||
Իրինա Սուքիասյան edited Armenian subtitles for Why do we itch? |