1 00:00:07,013 --> 00:00:09,584 Դու պատրաստ կանգնած ես դարպասի մոտ, 2 00:00:09,584 --> 00:00:14,234 երբ հանկարծ գլխիդ հետին մասը սկսում է ուժեղ քոր գալ։ 3 00:00:14,234 --> 00:00:17,942 Բոլորիս մոտ էլ եղել է այդ նյարդայնացնող քորը, 4 00:00:17,942 --> 00:00:22,802 բայց արդյո՞ք երբևէ խորհել եք դրա առաջացման պատճառի մասին։ 5 00:00:22,802 --> 00:00:27,634 Միջինում մարդու մոտ օրական լինում են քորի յուրովի դրսևորումներ։ 6 00:00:27,634 --> 00:00:29,815 Դրանց համար կան ամենատարբեր պատճառներ՝ 7 00:00:29,815 --> 00:00:31,515 այդ թվում՝ ալերգիկ ռեակցիաներ, 8 00:00:31,515 --> 00:00:32,515 չորություն, 9 00:00:32,515 --> 00:00:34,705 անգամ որոշ հիվանդություններ։ 10 00:00:34,705 --> 00:00:39,333 Լինում է նաև այնպես, որ քորն առաջանում է առանց որևէ պատճառի 11 00:00:39,333 --> 00:00:41,966 կամ, պարզապես, դրա մասին խոսելուց։ 12 00:00:41,966 --> 00:00:45,513 Հենց հիմա Դուք քորում եք Ձեր գլուխը, այնպես չէ՞։ 13 00:00:45,513 --> 00:00:50,057 Այնուհանդերձ, եկեք դիտարկենք ամենատարածված պատճառներից մեկը՝ միջատների խայթոցը։ 14 00:00:50,057 --> 00:00:51,434 Երբ մոծակը կծում է Ձեզ, 15 00:00:51,434 --> 00:00:55,795 Ձեր մարմին է անցնում անտիկոագուլանտ կոչվող միացություն, 16 00:00:55,795 --> 00:00:58,527 որ թույլ չի տալիս արյանը մակարդվել։ 17 00:00:58,527 --> 00:01:01,256 Այդ միացությունը, որի նկատմամբ մենք ունենք թեթև ալերգիա, 18 00:01:01,256 --> 00:01:03,876 նպաստում է հիստամինի արտադրմանը, 19 00:01:03,876 --> 00:01:06,985 քիմիական նյութ, որի ազդեցությամբ մազանոթները ուռչում են։ 20 00:01:06,985 --> 00:01:08,935 Սրա արդյունքում սկսվում է արյունահոսություն, 21 00:01:08,935 --> 00:01:11,956 որն օգնում է արագացնել իմունային պատասխանը 22 00:01:11,956 --> 00:01:14,197 այս ընկալվող վտանգի դեմ։ 23 00:01:14,197 --> 00:01:15,847 Դրանով է բացատրվում ուռչելը․ 24 00:01:15,847 --> 00:01:19,777 հենց այդ նույն եղանակով ծաղկափոշուց կարող են ուռչել Ձեր աչքերը։ 25 00:01:19,777 --> 00:01:23,544 Հիստամինը նաև գործարկում է քորին նպաստող նյարդերը, 26 00:01:23,544 --> 00:01:27,847 ինչի պատճառով էլ միջատի խայթոցը ստիպում է Ձեզ քորել։ 27 00:01:27,847 --> 00:01:31,696 Բայց հենց քորելու զգացողությունը դեռ ամբողջապես հասկանալի չէ։ 28 00:01:31,696 --> 00:01:33,429 Իրականում, մեր այժմյան գիտելիքների մեծ մասը մենք ունենք 29 00:01:33,429 --> 00:01:38,157 մկների վրա քորելու մեխանիզմը դիտարկելու շնորհիվ։ 30 00:01:38,157 --> 00:01:41,057 Հետազոտողները պարզել են, որ քորի ազդակները նրանց մաշկի վրա 31 00:01:41,057 --> 00:01:47,035 փոխանցվում են նյարդերի մի ենթակարգի միջոցով, որ պատասխանատու են ցավի համար։ 32 00:01:47,035 --> 00:01:52,678 Այս նյարդերն արտադրում են մոլեկուլ, որ հայտնի է որպես նատրիուրետիկ պոլիէթիդ B, 33 00:01:52,678 --> 00:01:56,897 որի գործարկած ազդակը ողնաշարով բարձրանում է մինչև ուղեղ, 34 00:01:56,897 --> 00:02:00,761 որտեղ էլ ստեղծվում է քորի զգացումը։ 35 00:02:00,761 --> 00:02:04,387 Երբ մենք քորում ենք, մեր եղունգների շարժը մաշկի վրա 36 00:02:04,387 --> 00:02:10,138 առաջացնում է ցավի թեթև ազդակներ, որ գերակայում են քորի զգացման նկատմամբ։ 37 00:02:10,138 --> 00:02:15,431 Դա բնորոշվում է որպես մթագնում, ինչն էլ ստեղծում է թեթևության զգացում։ 38 00:02:15,431 --> 00:02:19,698 Բայց կա՞ արդյոք քորի առաջացման նպատակ, 39 00:02:19,698 --> 00:02:23,177 թե՞ այն պարզապես մեզ զայրացնելու համար է։ 40 00:02:23,177 --> 00:02:28,248 Ըստ ընդունված տեսության՝ մեր մաշկը զարգացման արդյունքում դարձել է շատ զգայուն հպման նկատմամբ, 41 00:02:28,248 --> 00:02:32,429 որպեսզի մենք կարողանանք հաղթահարել արտաքին աշխարհի մարտահրավերները։ 42 00:02:32,429 --> 00:02:33,348 Մտածե՛ք այդ մասին։ 43 00:02:33,348 --> 00:02:37,180 Քորելու մեխանիկական պատասխանը կչեզոքացներ ցանկացած ցավ, 44 00:02:37,180 --> 00:02:40,091 որ, շատ հնարավոր է, թաքնվում է Ձեր մաշկի վրա, 45 00:02:40,091 --> 00:02:41,459 ինչպիսին է ցավոտ խայթոցը, 46 00:02:41,459 --> 00:02:42,782 կծող միջատը 47 00:02:42,782 --> 00:02:45,831 կամ թունավոր բույսի մազմզուկները։ 48 00:02:45,831 --> 00:02:49,431 Այս եղանակով կարելի է բացատրել այն, որ մարմնի ներսում մենք քոր չենք զգում, 49 00:02:49,431 --> 00:02:50,912 օրինակ՝ աղիներում, 50 00:02:50,912 --> 00:02:53,451 որն ապահովագրված է այսպիսի արտաքին վտանգներից․ 51 00:02:53,451 --> 00:02:57,386 բայց մի պահ պատկերացրեք՝ որքան նյարդայնացնող կլիներ դա։ 52 00:02:57,386 --> 00:03:01,119 Որոշ մարդկանց մոտ այս ամենի համար պատասխանատու անցուղիների խանգարումը 53 00:03:01,119 --> 00:03:06,069 կարող է բերել շատ ուժեղ քոր, ինչն էլ կարող է իսկապես վատ անդրադառնալ առողջության վրա։ 54 00:03:06,069 --> 00:03:08,460 Ծայրահեղ օրինակներից է հոգեբանական դեպքը, 55 00:03:08,460 --> 00:03:11,460 որ կոչվում է խաբուսիկ մակաբուծային հիվանդություն, 56 00:03:11,460 --> 00:03:15,506 երբ մարդիկ հավատում են, որ իրենց մարմնի մեջ վխտում են տիզերն ու լվերը, 57 00:03:15,506 --> 00:03:18,470 որոնք վազվզում են իրենց մաշկի տակ այս ու այն կողմ, 58 00:03:18,470 --> 00:03:22,310 ինչն էլ բերում է անդադար քոր։ 59 00:03:22,310 --> 00:03:24,419 Մեկ այլ երևույթ՝ հայտնի որպես խաբուսիկ քոր, 60 00:03:24,419 --> 00:03:27,579 կարող է լինել անդամահատված հիվանդների մոտ։ 61 00:03:27,579 --> 00:03:31,871 Քանի որ անդամահատությունը շատ է ազդում նյարդային համակարգի վրա, 62 00:03:31,871 --> 00:03:35,001 դա խաթարում է նաև մարմնի նորմալ ազդակները 63 00:03:35,001 --> 00:03:40,432 և ստեղծում է զգայություններ վերջույթներում, որոնք այլևս չկան։ 64 00:03:40,432 --> 00:03:45,062 Այժմ բժիշկները փնտրում են եղանակներ՝ այս անոմալիաները բուժելու համար։ 65 00:03:45,062 --> 00:03:49,230 Հայելու միջոցով ստեղծվում է անդամահատված վերջույթի «շարունակությունը», 66 00:03:49,230 --> 00:03:51,601 որը քորում է հիվանդը։ 67 00:03:51,601 --> 00:03:53,961 Սա ուղեղի համար ստեղծում է պատրանք, 68 00:03:53,961 --> 00:03:58,608 որ երևակայական քորն անցավ։ 69 00:03:58,608 --> 00:04:02,183 Որքան էլ որ տարօրինակ է, սա աշխատում է։ 70 00:04:02,183 --> 00:04:05,831 Հետազոտողները նաև փնտրում են այն գեները, որոնք նպաստում են քորին՝ 71 00:04:05,831 --> 00:04:09,323 փորձելով գտնել բուժում՝ քորային նյարդերի անցուղիներն արգելափակելու համար, 72 00:04:09,323 --> 00:04:12,002 իհարկե, ծայրահեղ դեպքերում։ 73 00:04:12,002 --> 00:04:16,502 Երբ չես կարողանում քորել մարմնի քոր եկող մասը, կարծես սեփական դժոխքում լինես, 74 00:04:16,502 --> 00:04:19,002 ինչպես ասել է Դանթեն։ 75 00:04:19,002 --> 00:04:21,442 Իտալացի բանաստեղծը գրել է դժոխքի մի պարունակի մասին, 76 00:04:21,442 --> 00:04:28,662 որտեղ մարդիկ պատժված էին․ նրանք փոսերում հավերժ պիտի տանջվեին քորից։