Return to Video

Ինչո՞ւ ենք մենք քորում - Էմմա Բրայս

  • 0:07 - 0:10
    Դու պատրաստ կանգնած ես դարպասի մոտ,
  • 0:10 - 0:14
    երբ հանկարծ գլխիդ հետին մասը սկսում է
    ուժեղ քոր գալ։
  • 0:14 - 0:18
    Բոլորիս մոտ էլ եղել է
    այդ նյարդայնացնող քորը,
  • 0:18 - 0:23
    բայց արդյո՞ք երբևէ խորհել եք դրա
    առաջացման պատճառի մասին։
  • 0:23 - 0:28
    Միջինում մարդու մոտ օրական լինում են
    քորի յուրովի դրսևորումներ։
  • 0:28 - 0:30
    Դրանց համար կան ամենատարբեր պատճառներ՝
  • 0:30 - 0:32
    այդ թվում՝ ալերգիկ ռեակցիաներ,
  • 0:32 - 0:33
    չորություն,
  • 0:33 - 0:35
    անգամ որոշ հիվանդություններ։

  • 0:35 - 0:39
    Լինում է նաև այնպես, որ քորն առաջանում է
    առանց որևէ պատճառի
  • 0:39 - 0:42
    կամ, պարզապես, դրա մասին խոսելուց։
  • 0:42 - 0:46
    Հենց հիմա Դուք քորում եք Ձեր գլուխը,
    այնպես չէ՞։
  • 0:46 - 0:50
    Այնուհանդերձ, եկեք դիտարկենք ամենատարածված
    պատճառներից մեկը՝ միջատների խայթոցը։
  • 0:50 - 0:51
    Երբ մոծակը կծում է Ձեզ,

  • 0:51 - 0:56
    Ձեր մարմին է անցնում անտիկոագուլանտ
    կոչվող միացություն,
  • 0:56 - 0:59
    որ թույլ չի տալիս արյանը մակարդվել։
  • 0:59 - 1:01
    Այդ միացությունը, որի նկատմամբ մենք ունենք
    թեթև ալերգիա,
  • 1:01 - 1:04
    նպաստում է հիստամինի արտադրմանը,
  • 1:04 - 1:07
    քիմիական նյութ, որի ազդեցությամբ
    մազանոթները ուռչում են։
  • 1:07 - 1:09
    Սրա արդյունքում սկսվում է արյունահոսություն,
  • 1:09 - 1:12
    որն օգնում է արագացնել իմունային պատասխանը
  • 1:12 - 1:14
    այս ընկալվող վտանգի դեմ։
  • 1:14 - 1:16
    Դրանով է բացատրվում ուռչելը․
  • 1:16 - 1:20
    հենց այդ նույն եղանակով ծաղկափոշուց կարող են
    ուռչել Ձեր աչքերը։
  • 1:20 - 1:24
    Հիստամինը նաև գործարկում է քորին նպաստող նյարդերը,

  • 1:24 - 1:28
    ինչի պատճառով էլ միջատի խայթոցը ստիպում է
    Ձեզ քորել։
  • 1:28 - 1:32
    Բայց հենց քորելու զգացողությունը դեռ
    ամբողջապես հասկանալի չէ։
  • 1:32 - 1:33
    Իրականում, մեր այժմյան գիտելիքների մեծ մասը
    մենք ունենք
  • 1:33 - 1:38
    մկների վրա քորելու մեխանիզմը դիտարկելու
    շնորհիվ։
  • 1:38 - 1:41
    Հետազոտողները պարզել են, որ քորի ազդակները նրանց մաշկի վրա

  • 1:41 - 1:47
    փոխանցվում են նյարդերի մի ենթակարգի
    միջոցով, որ պատասխանատու են ցավի համար։
  • 1:47 - 1:53
    Այս նյարդերն արտադրում են մոլեկուլ, որ հայտնի
    է որպես նատրիուրետիկ պոլիէթիդ B,
  • 1:53 - 1:57
    որի գործարկած ազդակը ողնաշարով բարձրանում
    է մինչև ուղեղ,
  • 1:57 - 2:01
    որտեղ էլ ստեղծվում է քորի զգացումը։

  • 2:01 - 2:04
    Երբ մենք քորում ենք, մեր եղունգների շարժը
    մաշկի վրա
  • 2:04 - 2:10
    առաջացնում է ցավի թեթև ազդակներ, որ
    գերակայում են քորի զգացման նկատմամբ։
  • 2:10 - 2:15
    Դա բնորոշվում է որպես մթագնում, ինչն էլ
    ստեղծում է թեթևության զգացում։
  • 2:15 - 2:20
    Բայց կա՞ արդյոք քորի առաջացման նպատակ,
  • 2:20 - 2:23
    թե՞ այն պարզապես մեզ զայրացնելու համար է։

  • 2:23 - 2:28
    Ըստ ընդունված տեսության՝ մեր մաշկը զարգացման արդյունքում
    դարձել է շատ զգայուն հպման նկատմամբ,
  • 2:28 - 2:32
    որպեսզի մենք կարողանանք հաղթահարել
    արտաքին աշխարհի մարտահրավերները։
  • 2:32 - 2:33
    Մտածե՛ք այդ մասին։
  • 2:33 - 2:37
    Քորելու մեխանիկական պատասխանը
    կչեզոքացներ ցանկացած ցավ,
  • 2:37 - 2:40
    որ, շատ հնարավոր է,
    թաքնվում է Ձեր մաշկի վրա,
  • 2:40 - 2:41
    ինչպիսին է ցավոտ խայթոցը,
  • 2:41 - 2:43
    կծող միջատը
  • 2:43 - 2:46
    կամ թունավոր բույսի մազմզուկները։

  • 2:46 - 2:49
    Այս եղանակով կարելի է բացատրել այն, որ
    մարմնի ներսում մենք քոր չենք զգում,
  • 2:49 - 2:51
    օրինակ՝ աղիներում,
  • 2:51 - 2:53
    որն ապահովագրված է այսպիսի արտաքին
    վտանգներից․
  • 2:53 - 2:57
    բայց մի պահ պատկերացրեք՝ որքան
    նյարդայնացնող կլիներ դա։
  • 2:57 - 3:01
    Որոշ մարդկանց մոտ այս ամենի համար
    պատասխանատու անցուղիների խանգարումը
  • 3:01 - 3:06
    կարող է բերել շատ ուժեղ քոր, ինչն էլ կարող է
    իսկապես վատ անդրադառնալ առողջության վրա։
  • 3:06 - 3:08
    Ծայրահեղ օրինակներից է հոգեբանական դեպքը,
  • 3:08 - 3:11
    որ կոչվում է խաբուսիկ
    մակաբուծային հիվանդություն,
  • 3:11 - 3:16
    երբ մարդիկ հավատում են, որ իրենց
    մարմնի մեջ վխտում են տիզերն ու լվերը,
  • 3:16 - 3:18
    որոնք վազվզում են իրենց մաշկի տակ
    այս ու այն կողմ,
  • 3:18 - 3:22
    ինչն էլ բերում է անդադար քոր։
  • 3:22 - 3:24
    Մեկ այլ երևույթ՝
    հայտնի որպես խաբուսիկ քոր,
  • 3:24 - 3:28
    կարող է լինել անդամահատված հիվանդների մոտ։
  • 3:28 - 3:32
    Քանի որ անդամահատությունը շատ է ազդում
    նյարդային համակարգի վրա,
  • 3:32 - 3:35
    դա խաթարում է նաև մարմնի նորմալ ազդակները

  • 3:35 - 3:40
    և ստեղծում է զգայություններ
    վերջույթներում, որոնք այլևս չկան։
  • 3:40 - 3:45
    Այժմ բժիշկները փնտրում են եղանակներ՝ այս
    անոմալիաները բուժելու համար։
  • 3:45 - 3:49
    Հայելու միջոցով ստեղծվում է անդամահատված
    վերջույթի «շարունակությունը»,
  • 3:49 - 3:52
    որը քորում է հիվանդը։

  • 3:52 - 3:54
    Սա ուղեղի համար ստեղծում է պատրանք,

  • 3:54 - 3:59
    որ երևակայական քորն անցավ։

  • 3:59 - 4:02
    Որքան էլ որ տարօրինակ է, սա աշխատում է։

  • 4:02 - 4:06
    Հետազոտողները նաև փնտրում են այն գեները,
    որոնք նպաստում են քորին՝
  • 4:06 - 4:09
    փորձելով գտնել բուժում՝ քորային նյարդերի
    անցուղիներն արգելափակելու համար,
  • 4:09 - 4:12
    իհարկե, ծայրահեղ դեպքերում։
  • 4:12 - 4:17
    Երբ չես կարողանում քորել մարմնի քոր եկող մասը,
    կարծես սեփական դժոխքում լինես,
  • 4:17 - 4:19
    ինչպես ասել է Դանթեն։
  • 4:19 - 4:21
    Իտալացի բանաստեղծը գրել է դժոխքի մի
    պարունակի մասին,
  • 4:21 - 4:29
    որտեղ մարդիկ պատժված էին․ նրանք փոսերում
    հավերժ պիտի տանջվեին քորից։
Title:
Ինչո՞ւ ենք մենք քորում - Էմմա Բրայս
Speaker:
Emma Bryce
Description:

Ամբողջական դասը կարող եք գտնել այստեղ՝ http://ed.ted.com/lessons/why-do-we-itch-emma-bryce

Միջինում մարդու մոտ օրական լինում են քորի յուրովի դրսևորումներ։ Բոլորիս մոտ էլ եղել է այդ նյարդայնացնող քորը,
բայց արդյո՞ք երբևէ խորհել եք դրա առաջացման պատճառի մասին։ Կա՞ արդյոք քորի առաջացման նպատակ,
թե՞ այն պարզապես մեզ զայրացնելու համար է։ Էմմա Բրայսը խորանում է մաշկի մեջ՝ այս հարցերի պատասխանները գտնելու համար։

Դասը պատրաստեց Էմմա Բրայսը։
Անիմացիան՝ Սաշկո Դանիլենկոյի։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:44
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Why do we itch?
Sona Martirossian accepted Armenian subtitles for Why do we itch?
Sona Martirossian edited Armenian subtitles for Why do we itch?
Sona Martirossian edited Armenian subtitles for Why do we itch?
Իրինա Սուքիասյան edited Armenian subtitles for Why do we itch?

Armenian subtitles

Revisions