Return to Video

Դայանա Քելլի` Ինչ մենք չգիտեինք առնանդամի անատոմիայի մասին

  • 0:00 - 0:02
    Երբ ես գնում եմ խնջույքի
  • 0:02 - 0:03
    սովորաբար շատ ժամանակ չի պահանջվում,
  • 0:03 - 0:04
    որպեսզի մարդիկ հայտնաբերեն,
  • 0:04 - 0:08
    որ ես գիտնական եմ և որ ես ուսումնասիրում եմ սեռը:
  • 0:08 - 0:12
    Եվ հետո ինձ սկսում են հարձուփորձ անել:
  • 0:12 - 0:16
    Եվ այդ հարցերը սովորաբար ունենում են յուրահատուկ ձևաչափ:
  • 0:16 - 0:17
    Դրանք սկսում են հետևյալ արտահայտությամբ,
  • 0:17 - 0:19
    «Ընկերներիցս մեկը ասել է ինձ»
  • 0:19 - 0:21
    և ավարտում են հետևյալ արտահայտությամբ,
  • 0:21 - 0:23
    «Արդյո՞ք դա ճիշտ է»:
  • 0:23 - 0:24
    Եվ հաճախ
  • 0:24 - 0:26
    ես ուրախ եմ լինում, որ կարող եմ պատասխանել իրենց հարցերին,
  • 0:26 - 0:28
    բայց ժամանակ առ ժամանակ ստիպված եմ լինում պատասխանել,
  • 0:28 - 0:29
    «Ես իրոք ցավում եմ,
  • 0:29 - 0:30
    սակայն ես չգիտեմ հարցի պատասխանը,
  • 0:30 - 0:33
    քանի որ ես այդ տեսակի բժիշկ չեմ»:
  • 0:33 - 0:35
    Այսինքն, ես բժիշկ փորձագետ չեմ,
  • 0:35 - 0:38
    ես կենսաբան եմ, ով ուսումնասիրում է անատոմիա:
  • 0:38 - 0:41
    Եվ իմ գործն է զննել զանազան կենդանիների տեսակներ
  • 0:41 - 0:45
    և փորձել հասկանալ, թե ինչպես են աշխատում իրենց հյուսվածքներն ու օրգանները,
  • 0:45 - 0:46
    երբ իրենց մոտ ամեն ինչ լավ է,
  • 0:46 - 0:48
    և ոչ թե,
  • 0:48 - 0:49
    ինչպես բուժել նրանց, երբ ինչ-որ բան այնպես չէ,
  • 0:49 - 0:51
    ինչպես դուք շատերդ եք անում:
  • 0:51 - 0:53
    Ես փնտրում եմ նմանություններ և տարբերություններ
  • 0:53 - 0:55
    լուծումներում, որոնք իրենք զարգացրել են
  • 0:55 - 0:57
    հիմնարար կենսաբանական խնդիրներին բախվելով:
  • 0:57 - 0:59
    Այսպիսով, այսօր ես այստեղ եմ պնդելու,
  • 0:59 - 1:03
    որ սա ընդհանրապես
  • 1:03 - 1:04
    էզոտերիկ ինտելեկտուալ գործունեություն չէ,
  • 1:04 - 1:06
    որին կարելի է ականատես լինել համալսարաններում,
  • 1:06 - 1:08
    այլ այն լայնածավալ ուսումնասիրություն է
  • 1:08 - 1:11
    տարատեսակների, հյուսվածքների և օրգանական համակարգերի վերաբերյալ,
  • 1:11 - 1:12
    որը կարող է մարդու առողջության վրա
  • 1:12 - 1:16
    անմիջական հետևանքներ ունեցող արդյունքներ ունենալ:
  • 1:16 - 1:18
    Եվ դա ճիշտ է, իմ երկու վերջին նախագծերի համար՝
  • 1:18 - 1:20
    ուղեղում սեռային տարբերությունների վերաբերյալ ուսումնասիրության
  • 1:20 - 1:22
    և իմ ավելի հասուն աշխատանքի
  • 1:22 - 1:25
    առնանդամների անատոմիան վերաբերյալ ուսումնասիրության համար:
  • 1:25 - 1:27
    Եվ այժմ դուք գիտեք, թե ինչու է ինձ հետ զվարճալի խնջույքների ժամանակ:
  • 1:27 - 1:28
    (Ծիծաղ)
  • 1:28 - 1:31
    Այսպիսով, այսօր ես պատրաստվում եմ Ձեզ ցույց տալ մի օրինակ
  • 1:31 - 1:32
    առնանդամի իմ ուսումնասիրությունից,
  • 1:32 - 1:34
    ցուցադրելու համար, թե ինչպես մի օրգանի համակարգի
  • 1:34 - 1:36
    ուսումնասիրության արդյունքում ստացված գիտելիքը
  • 1:36 - 1:39
    հիմք է դառնում ուրիշ բացահայտման համար:
  • 1:39 - 1:42
    Ես համոզված եմ, որ բոլոր ունկդիրները արդեն գիտեն,
  • 1:42 - 1:45
    բայց ես պետք է բացատրեի դա իմ 9 տարեկան երեխային անցած շաբաթ,
  • 1:45 - 1:49
    որ առնանդամը կառուցվածք է, որը տեղափոխում է սերմնահեղուկ
  • 1:49 - 1:50
    մեկ անձից մեկ ուրիշին:
  • 1:50 - 1:52
    Եվ մեջքիս հետևի սլայդը
  • 1:52 - 1:53
    միայն մակերեսորեն է արտացոլում,
  • 1:53 - 1:55
    այն լայն տարածումը, որը այն ունի կենդանիների մոտ:
  • 1:55 - 1:57
    Գոյություն ունի հսկայական անատոմիական բազմազանություն:
  • 1:57 - 2:01
    Դուք կարող եք գտնել մկանային խողովակներ, ձևափոխված ոտքեր, լողակներ,
  • 2:01 - 2:05
    ինչպես նաև կաթնասունների մսոտ գլանը,
  • 2:05 - 2:07
    որին մենք բոլորս,
  • 2:07 - 2:09
    կամ առնվազն մեր կեսը ծանոթ է:
  • 2:09 - 2:11
    (Ծիծաղ)
  • 2:11 - 2:14
    Եվ կարծում եմ, որ մենք տեսնում ենք այս հսկայական բազմազանությունը,
  • 2:14 - 2:17
    քանի որ այն իրոք իսկապես արդյունավետ լուծում է
  • 2:17 - 2:19
    մի շատ հասարակ կենսաբանական խնդիրի,
  • 2:19 - 2:22
    այն է՝ սերմնահեղուկը հասցնել
  • 2:22 - 2:25
    ձվարան ու կազմել զիգոտներ:
  • 2:25 - 2:28
    Առնանդամն իրականում չի պահանջվում ներքին բեղմնավորման համար,
  • 2:28 - 2:31
    բայց երբ տեղի է ունենում ներքին բեղմնավորում,
  • 2:31 - 2:33
    առնանդամը հաճախ ներգրավված է լինում:
  • 2:33 - 2:37
    Եվ ամենահաճախ տրվող հարցը, երբ ես սկսում եմ խոսել սրա մասին, հետևյալն է՝
  • 2:37 - 2:40
    «Ի՞նչը Ձեզ դրդեց հետաքրքրվել դրանով»:
  • 2:40 - 2:44
    Պատասխանը կմախքներն են:
  • 2:44 - 2:47
    Ձեր մտքով չէր անցնի, որ կմախքները և առնանդամները
  • 2:47 - 2:49
    կապ ունեն իրար հետ:
  • 2:49 - 2:51
    Եվ դա նրա հետևանքն է, որ մենք հակված ենք մտածելու, որ կմախքները
  • 2:51 - 2:52
    կարծր համակարգեր են,
  • 2:52 - 2:54
    որոնք ստեղծում են արագություն և ուժ:
  • 2:54 - 2:58
    Եվ իմ առաջին ծանոթացումը կենսաբանական հետազոտությանը,
  • 2:58 - 3:00
    որպես դինոզավների հնէաբանություն ուսանող,
  • 3:00 - 3:02
    անմիջական կախված էր կմախքների հետ:
  • 3:02 - 3:05
    Բայց, երբ ես ավարտեցի դպրոցը ես սկսեցի բիոմեխանիկա ուսումնասիրել,
  • 3:05 - 3:08
    ես իսկապես ուզում էի գտնել թեզի թեմա,
  • 3:08 - 3:11
    որը կընդլայներ իմ գիտելիքը կմախքների ֆունկցիոնալության մասին:
  • 3:11 - 3:12
    Ես փորձեցի մի շարք տարբեր բաներ:
  • 3:12 - 3:14
    Շատը չարդարացվեց:
  • 3:14 - 3:16
    Բայց հետո մի օր ես սկսեցի մտածել
  • 3:16 - 3:18
    կաթնասունների առնանդամի մասին:
  • 3:18 - 3:22
    Եվ դա իրոք որ տարօրինակ տեսակի կառույց է:
  • 3:22 - 3:24
    Ներքին բեղմնավորման համար օգտագործելուց առաջ
  • 3:24 - 3:26
    դրա մեխանիկական վարքագիծը պետք է փոխվի
  • 3:26 - 3:28
    զգալի ձևով:
  • 3:28 - 3:30
    Ժամանակի մեծ մասը այն ճկուն մարմին է:
  • 3:30 - 3:31
    Այն հեշտությամբ ծռվում է:
  • 3:31 - 3:33
    Սակայն մինչ այն բերվում է օգտագործման
  • 3:33 - 3:35
    զուգավորման ընթացքում,
  • 3:35 - 3:36
    այն պետք է դառնա ոչ ճկուն,
  • 3:36 - 3:38
    և պետք է դառնա դժվար ծռելու համար:
  • 3:38 - 3:40
    Դեռ ավելին այն պետք է աշխատունակ լինի:
  • 3:40 - 3:43
    Վերարտադրողական համակարգը, որը ձախողում է գործել
  • 3:43 - 3:47
    ստեղծում է զավակ չունեցող անհատ,
  • 3:47 - 3:50
    որը հետո դուրս է նետվում գենոֆոնդից:
  • 3:50 - 3:52
    Եվ այսպիսով ես մտածեցի, «Ահա խնդիր,
  • 3:52 - 3:55
    որը բացառորեն վերաբերվում է կմախքի համակարգին,
  • 3:55 - 3:59
    ոչ սրա նման,
  • 3:59 - 4:02
    այլ սրա նման,
  • 4:02 - 4:04
    քանի որ, ֆունկցիոնալ առումով
  • 4:04 - 4:06
    կմախքը մի համակարգ է,
  • 4:06 - 4:09
    որն աջակցում է հյոսվածքին ու փոխանցում է ուժ:
  • 4:09 - 4:11
    Եվ ես արդեն գիտեի, որ կենդանիները, ինչպես այս անձրևորդը
  • 4:11 - 4:13
    իրականում կենդանիների մեծամասնությունը,
  • 4:13 - 4:14
    չեն աջակցում իրենց հյուսվածքներին
  • 4:14 - 4:16
    դրանք ոսկորներին նստացնելով:
  • 4:16 - 4:18
    Փոխարենը նրանք ավելի հիշեցնում են ջրի պարկեր:
  • 4:18 - 4:22
    Նրանք օգտագործում են մի կմախք, որը մենք կոչում ենք հիդրոստատիկ կմախք:
  • 4:22 - 4:24
    Եվ հիդրոստատիկ կմախքը
  • 4:24 - 4:26
    օգտագործում է երկու տարր:
  • 4:26 - 4:28
    Կմախքային աջակցությունը բխում է
  • 4:28 - 4:30
    ճնշումի տակ գտնվող հեղուկի
  • 4:30 - 4:32
    և շրջապատող պատային հյուսվածքի միջև փոխազդեցությունից,
  • 4:32 - 4:36
    որը մնում է լարվածության տակ ու ուժեղանում է թելիկային պրոտեինների միջոցով:
  • 4:36 - 4:39
    Այս փոխազդեցությունը անչափ կարևոր է:
  • 4:39 - 4:42
    Առանց տարրերի գոյություն չունի աջակցություն:
  • 4:42 - 4:43
    Եթե Ձեր հեղուկը
  • 4:43 - 4:45
    չունի պաշտպանիչ պատ
  • 4:45 - 4:47
    և Դուք շարունակ ճնշում եք գործադրում
  • 4:47 - 4:49
    Ձեր մոտ ջրփոս կառաջանա:
  • 4:49 - 4:51
    Եվ եթե Դուք ունեք միայն պատ
  • 4:51 - 4:52
    առանց հեղուկի, որը կդնի պատը ճնշման տակ
  • 4:52 - 4:54
    Դուք կունենաք մի փոքր թաց կտոր:
  • 4:54 - 4:57
    Երբ որ Դուք նայեք առնանդամին խաչաձև բաժանմունքով,
  • 4:57 - 4:59
    կտեսնեք, որ այն ունի հիդրոստատիկ կմախքի
  • 4:59 - 5:01
    տարբեր հատկանիշներ:
  • 5:01 - 5:03
    Այն ունի կենտրոնական տարածք
  • 5:03 - 5:04
    սպունգանման էրեկտիկ հյուսվածք,
  • 5:04 - 5:07
    որը լցվում է հեղուկով - մեր դեպքում՝ արյունով,
  • 5:07 - 5:09
    շրջապատված հյուսվածքի պատով,
  • 5:09 - 5:13
    որը հարուստ է կոլագեն կոչվող կարծր կառուցվածքային սպիտակուցներով:
  • 5:13 - 5:16
    Բայց այն ժամանակ, երբ որ ես սկսեցի այս նախագիծը
  • 5:16 - 5:19
    ամենալավ բացատրությունը, որը ես կարող էի գտնել առնանդամի էրեկցիայի համար
  • 5:19 - 5:23
    այն էր, որ պատը շրջապատում է այս սպունգանման հյուսվածքները,
  • 5:23 - 5:25
    և սպունգանման հյուսվածքները լցվում են արյունով,
  • 5:25 - 5:28
    ու ճնշումը բարձրանում է և ահա՛ այն ուղիղ կանգնում է:
  • 5:28 - 5:32
    Եվ դա բացատրեց ինձ ընդլայնումը,
  • 5:32 - 5:36
    բացատրեց, որ ավելի շատ հեղուկի ժամանակ ստանում ենք հյուսվածքներ, որոնք ընդլանվում են,
  • 5:36 - 5:39
    բայց այն իրականում չբացատրեց էրեկցիան:
  • 5:39 - 5:43
    Քանի որ, այս բացատրության մեջ չկար ոչ մի մեխանիզմ
  • 5:43 - 5:46
    որը այս կառուցվածքը դժվար ծռելի է դաձնում:
  • 5:46 - 5:48
    Եվ ոչ մեկ համակարգված չէր նայել այս պատի հյուսվածքին:
  • 5:48 - 5:51
    Այսպիսով ես մտածեցի, որ պատի հյուսվածքները կարևոր են կմախքի համար:
  • 5:51 - 5:53
    Այն պետք է լինի բացատրության մի մասը:
  • 5:53 - 5:56
    Եվ ահա այս ժաամանակ
  • 5:56 - 5:58
    իմ համալսարանի շրջանավարտների խորհրդատուն ասաց,
  • 5:58 - 6:02
    «Ուօօօաաա՛, սպասի, մի շտապիր»:
  • 6:02 - 6:05
    Քանի որ մոտավորապես վեց ամիս սրա մասին խոսալուց հետո
  • 6:05 - 6:07
    ես կարծում եմ նա վերջապես ըմբռնեց,
  • 6:07 - 6:10
    որ ես իսկապես լուրջ էի տրամադրված:
  • 6:10 - 6:13
    (Ծիծաղ)
  • 6:13 - 6:15
    Այսպիսով, նա նստեցրեց ինձ ու զգուշացրեց:
  • 6:15 - 6:17
    «Զգույշ եղիր:
  • 6:17 - 6:20
    Ես համոզված չեմ, որ այս նախագիծը կհաջողվի»:
  • 6:20 - 6:22
    Նա վախենում էր, որ ես ծուղակում կհայտնվեմ:
  • 6:22 - 6:27
    Ես հանձն էի առնում մի հասարակության կողմից ամոթալի հարց,
  • 6:27 - 6:29
    որի պատասխանը, ըստ նրա,
  • 6:29 - 6:32
    կարող է առանձնապես հետաքրքիր չլինել:
  • 6:32 - 6:33
    Եվ դա այն պատճառով, որ
  • 6:33 - 6:35
    ամեն մի հիդրոստատրիկ կմախք,
  • 6:35 - 6:37
    որը մենք գտել էինք բնության մեջ մինչ այդ պահը
  • 6:37 - 6:39
    պարունակում էր նույն հիմնական տարրերը:
  • 6:39 - 6:40
    Այն ուներ կենտրոնական հեղուկ,
  • 6:40 - 6:42
    շրջապատող պատեր,
  • 6:42 - 6:45
    և պատի մեջ մանրաթելեր,
  • 6:45 - 6:47
    որոնք դասավորված էին խաչված զսպանակների տեսքով
  • 6:47 - 6:49
    կմախքի երկար առանցքի շուրջ:
  • 6:49 - 6:51
    Այսպիսով իմ հետևի պատկերը
  • 6:51 - 6:52
    ցույց է տալիս հյուսվածքի մի կտոր
  • 6:52 - 6:54
    այդ խաչված զսպանակային կմախքներից մեկի մեջ,
  • 6:54 - 6:57
    կտրած այնպես, որ Դուք նայում եք պատի մակերեսին:
  • 6:57 - 6:58
    Սլաքը ցույց է տալիս երկար առանցքը:
  • 6:58 - 7:00
    Եվ Դուք կարող եք տեսնել երկու շերտ մանրաթելեր՝
  • 7:00 - 7:02
    մեկը կապույտ, մյուսը դեղին,
  • 7:02 - 7:05
    հավաքված ձախ և աջ անկյուններում:
  • 7:05 - 7:07
    Եվ եթե Դուք չէիք նայում պարզապես մանրաթելերի փոքր բաժնին,
  • 7:07 - 7:10
    այդ մանրաթելերը զսպանակաձև ուղղությամբ են դասավորվում
  • 7:10 - 7:12
    կմախքի երկար առանցքի շուրջ,
  • 7:12 - 7:14
    նման չինական մատների թակարդին,
  • 7:14 - 7:16
    որտեղ Դուք մցնում եք Ձեր մատները, և նրանք մնում են այնտեղ:
  • 7:16 - 7:19
    Եվ այս կմախքները դրսևորում են հատուկ վարքագիծ,
  • 7:19 - 7:21
    ինչը ես պատրաստվում եմ ցույց տալ ֆիլմի միջոցով:
  • 7:21 - 7:22
    Սա կմախքի մոդել է,
  • 7:22 - 7:24
    որը ես սարքել էի կտորից,
  • 7:24 - 7:27
    և փաթաթել էի փուչիկի շուրջ:
  • 7:27 - 7:28
    Կտորը կտրված է անկյան տակ:
  • 7:28 - 7:31
    Դուք կարող էիք տեսնել, որ մանրաթելիկները փաթաթվում են զսպանակաձև,
  • 7:31 - 7:35
    և այդ մանրաթելիկները ունակ են փոխել իրենց դիրքը, երբ կմախքը շարժվում է,
  • 7:35 - 7:37
    որը ճկուն է դարձնում այն:
  • 7:37 - 7:39
    Այն երկարում, կարճանում ու ծռվում է իսկապես հեշտությամբ
  • 7:39 - 7:43
    ի պատասխան ներքին և արտաքին ազդակների:
  • 7:43 - 7:44
    Իմ խորհրդատուի մտահոգությունն այն էր,
  • 7:44 - 7:46
    որ առնանդամի պատի հյուսվածքը
  • 7:46 - 7:48
    նման է մյուս հիդրոստատիկ կմախքներին:
  • 7:48 - 7:50
    Ո՞րն էր լինելու իմ ներդրումը:
  • 7:50 - 7:52
    Ի՞նչ նոր բան էի ես ներդնելու
  • 7:52 - 7:53
    կենսաբանության մեր իմացության մեջ:
  • 7:53 - 7:57
    Եվ ես մտածեցիի, «Իրավ, նա ճիշտ է»:
  • 7:57 - 7:58
    Այսպիսով ես երկար ժամանակ անկացրեցի մտորելով:
  • 7:58 - 8:00
    Եվ մի բան շարունակում էր անհանգստացնել ինձ,
  • 8:00 - 8:03
    այն է, երբ այն գործում է,
  • 8:03 - 8:05
    առնանդամը չի երերում:
  • 8:05 - 8:07
    (Ծիծաղ)
  • 8:07 - 8:10
    Այսպիսով, ինչ որ հետաքրքիր բան պետք է լիներ:
  • 8:10 - 8:13
    Եվ ես հավաքեցի պատի հյուսվածները,
  • 8:13 - 8:15
    պատրաստեցի այն այնպես, որ այն ուղիղ լինի,
  • 8:15 - 8:17
    մաս-մաս կտրատեցի,
  • 8:17 - 8:20
    և ապա տեղավորեցի այն մանրադիտակի տակ
  • 8:20 - 8:25
    ակընկալելով տեսնել կոլագենի տարբեր խաչված զսպանականեր:
  • 8:25 - 8:27
    Բայց փոխարենը ես տեսա սա:
  • 8:27 - 8:30
    Այստեղ կա արտաքին ու ներքին շերտ:
  • 8:30 - 8:33
    Սլաքը ցույց է տալիս կմախքի երկար առանցքը:
  • 8:33 - 8:35
    Ես իրոք զարմացել էի սա տեսնելով:
  • 8:35 - 8:36
    Յուրաքանչյուրին ում ցույց տվեցի այն
  • 8:36 - 8:38
    նույնպես շատ զարմացած էր մնացել:
  • 8:38 - 8:39
    Ինչու՞ էին բոլորը զարմանում:
  • 8:39 - 8:42
    Պատճառն այն էր, որ մենք տեսականորեն գիտեինք,
  • 8:42 - 8:45
    որ կար հիդրոստատիկ կմախքում
  • 8:45 - 8:48
    մանրաթելիկների դասավորման ուրիշ ձև,
  • 8:48 - 8:50
    կառույցի երկար առանցքի նկատմամբ մանրաթելիկների
  • 8:50 - 8:54
    0 աստիճանի և 90 աստիճանի դասավորման պարագայում:
  • 8:54 - 8:58
    Բանն այն էր, որ դեռ ոչ մեկ դա երբևէ չէր տեսել բնության մեջ:
  • 8:58 - 9:00
    Եվ այժմ ես նայում էի դրան:
  • 9:00 - 9:03
    Այդ դասավարվածության մանրաթելիկները
  • 9:03 - 9:06
    տալիս են կմախքին մեկ շատ այլ վարքագիծ:
  • 9:06 - 9:07
    Ես պատրաստվում եմ մի մոդել ցույց տալ,
  • 9:07 - 9:09
    որը պատրաստված է ճիշտ նույն նյութից:
  • 9:09 - 9:11
    Այսպիսով այն պատրաստված է նույն բամբակյա կտորից,
  • 9:11 - 9:15
    նույն փուչիկից, նույն ներքին ճնշումից:
  • 9:15 - 9:17
    Միակ տարբերությունն այն է,
  • 9:17 - 9:20
    որ մանրաթելերը ունեն ուրիշ դասավորվածություն:
  • 9:20 - 9:22
    Եվ Դուք կտեսնեք որ, ի տարբերություն խաչված զսպանակային մոդելի,
  • 9:22 - 9:25
    այս մոդելը դիմադրում է լայնացմանը և նեղացմանը
  • 9:25 - 9:27
    և դիմադրում է կորացմանը:
  • 9:27 - 9:28
    Դա մեզ հուշում է,
  • 9:28 - 9:30
    որ պատի հյուսվածքներն պարզապես
  • 9:30 - 9:32
    անոթային հյուսվածքները չեն ծածկում:
  • 9:32 - 9:36
    Դրանք առնանդամային կմախքի անբաժանելի մասն են:
  • 9:36 - 9:38
    Եթե էրեկցիոն հյուսվածքի պատը այնտեղ չլիներ,
  • 9:38 - 9:40
    եթե այն հարկադրված չլիներ այդ տեսքն ունենալ,
  • 9:40 - 9:42
    դրա ձև կփոխվեր,
  • 9:42 - 9:44
    բայց առնանդամը չէր դիմադրի կորացմանը,
  • 9:44 - 9:46
    և էրեկցիան պարզապես չէր աշխատի:
  • 9:46 - 9:49
    Այս դիտարկումը ակնհայտ բժշկական կիրառում ունի
  • 9:49 - 9:50
    մարդկանց համար, ինչպես նաև
  • 9:50 - 9:53
    ավելի լայն իմաստով, կարծում եմ,
  • 9:53 - 9:56
    պրոտեզավորման, փափուկ ռոբոտների դիզայնի
  • 9:56 - 9:57
    հիմնականում ամեն ինչի համար,
  • 9:57 - 10:00
    որտեղ ձևի փոփոխությունները ու ոչ ճկունությունը կարևոր են:
  • 10:00 - 10:02
    Եզրակացնելով ասեմ,
  • 10:02 - 10:03
    որ քսան տարի առաջ
  • 10:03 - 10:05
    իմ քոլեջի խորհրդատուն պատասխանեց ինձ,
  • 10:05 - 10:07
    երբ ես գնացի քոլեջ ու ասացի`
  • 10:07 - 10:08
    «Ես հետաքրքրված եմ անատոմիայով»,
  • 10:08 - 10:10
    նա պատասխանեց, «Անատոմիան մեռած գիտություն է»:
  • 10:10 - 10:13
    Նա սխալվում էր:
  • 10:13 - 10:15
    Ես իսկապես հավատում եմ, որ մենք դեռ շատ բան ունենք սովորելու
  • 10:15 - 10:18
    մեր մարմինների կառուցվածքի ու ֆունկցիայի մասին:
  • 10:18 - 10:21
    Ոչ միայն դրա գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության մասին,
  • 10:21 - 10:25
    բայց, նաև այստեղ հյուծաքի մակարդակի վրա:
  • 10:25 - 10:26
    Մեր ժամանակը սահմանափակ է:
  • 10:26 - 10:28
    Մենք հաճախ կենտրոնանում ենք մեկ հիվանդության վրա,
  • 10:28 - 10:30
    մեկ մոդելի, մեկ պրոբլեմի վրա,
  • 10:30 - 10:31
    սակայն իմ փորձը առաջարկում է,
  • 10:31 - 10:33
    որ մենք պետք է ժամանակ հատկացնենք
  • 10:33 - 10:35
    գաղափարները լայն կիրառելու համար
  • 10:35 - 10:37
    ու տեսնենք, թե ուր դա կտանի մեզ:
  • 10:37 - 10:41
    Ի վերջո, եթե գաղափարները անողնաշարավոր կմախքներ մասին
  • 10:41 - 10:42
    կարող են մեզ տալ տեղեկություն
  • 10:42 - 10:44
    կաթնասունների վերարտադրողական համակարգերի վերաբերյալ,
  • 10:44 - 10:49
    ապա ավելի շատ ուրիշ հետաքրքիր կապեր կարող են
  • 10:49 - 10:51
    թաքնված լինել մինչ մենք կբացահայտենք դրանք:
  • 10:51 - 10:53
    Շնորհակալություն:
  • 10:53 - 10:56
    (Ծափահարություն)
Title:
Դայանա Քելլի` Ինչ մենք չգիտեինք առնանդամի անատոմիայի մասին
Speaker:
Diane Kelly
Description:

Մենք դեռ ամեն բան չգիտենք անատոմիայի մասին: Մենք ահռելի քանակությամբ գիտելիք ունենք գենոմիկայի, պրոտեոմիկայի և բջջային կենսաբանություն մասին, բայց Դայանա Քելլին TEDMED-ի իր ելույթով հստակ ցույց է տալիս, որ կան մարդու մարմնի վերաբերյալ հիմնական փաստեր, որոնց մասին մենք դեռ սովորում ենք: Օրինակ, էրեկցիան կաթնասունների մոտ:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:20

Armenian subtitles

Revisions