0:00:00.000,0:00:01.575 Երբ ես գնում եմ խնջույքի 0:00:01.575,0:00:03.359 սովորաբար շատ ժամանակ չի պահանջվում, 0:00:03.359,0:00:04.399 որպեսզի մարդիկ հայտնաբերեն, 0:00:04.399,0:00:07.507 որ ես գիտնական եմ և որ ես ուսումնասիրում եմ սեռը: 0:00:07.507,0:00:12.408 Եվ հետո ինձ սկսում են հարձուփորձ անել: 0:00:12.408,0:00:15.575 Եվ այդ հարցերը սովորաբար ունենում են յուրահատուկ ձևաչափ: 0:00:15.575,0:00:16.807 Դրանք սկսում են հետևյալ արտահայտությամբ, 0:00:16.807,0:00:18.708 «Ընկերներիցս մեկը ասել է ինձ» 0:00:18.708,0:00:20.608 և ավարտում են հետևյալ արտահայտությամբ, 0:00:20.608,0:00:22.525 «Արդյո՞ք դա ճիշտ է»: 0:00:22.525,0:00:23.911 Եվ հաճախ 0:00:23.911,0:00:26.030 ես ուրախ եմ լինում, որ կարող եմ պատասխանել իրենց հարցերին, 0:00:26.030,0:00:27.877 բայց ժամանակ առ ժամանակ ստիպված եմ լինում պատասխանել, 0:00:27.877,0:00:29.010 «Ես իրոք ցավում եմ, 0:00:29.010,0:00:30.194 սակայն ես չգիտեմ հարցի պատասխանը, 0:00:30.194,0:00:33.278 քանի որ ես այդ տեսակի բժիշկ չեմ»: 0:00:33.278,0:00:35.194 Այսինքն, ես բժիշկ փորձագետ չեմ, 0:00:35.194,0:00:38.385 ես կենսաբան եմ, ով ուսումնասիրում է անատոմիա: 0:00:38.385,0:00:41.318 Եվ իմ գործն է զննել զանազան կենդանիների տեսակներ 0:00:41.318,0:00:44.635 և փորձել հասկանալ, թե ինչպես են աշխատում իրենց հյուսվածքներն ու օրգանները, 0:00:44.635,0:00:46.136 երբ իրենց մոտ ամեն ինչ լավ է, 0:00:46.136,0:00:47.754 և ոչ թե, 0:00:47.754,0:00:49.337 ինչպես բուժել նրանց, երբ ինչ-որ բան այնպես չէ, 0:00:49.337,0:00:50.538 ինչպես դուք շատերդ եք անում: 0:00:50.538,0:00:52.937 Ես փնտրում եմ նմանություններ և տարբերություններ 0:00:52.937,0:00:55.204 լուծումներում, որոնք իրենք զարգացրել են 0:00:55.204,0:00:56.788 հիմնարար կենսաբանական խնդիրներին բախվելով: 0:00:56.788,0:00:58.637 Այսպիսով, այսօր ես այստեղ եմ պնդելու, 0:00:58.637,0:01:02.503 որ սա ընդհանրապես 0:01:02.503,0:01:04.404 էզոտերիկ ինտելեկտուալ գործունեություն չէ, 0:01:04.404,0:01:05.721 որին կարելի է ականատես լինել համալսարաններում, 0:01:05.721,0:01:07.704 այլ այն լայնածավալ ուսումնասիրություն է 0:01:07.704,0:01:10.656 տարատեսակների, հյուսվածքների և օրգանական համակարգերի վերաբերյալ, 0:01:10.656,0:01:12.291 որը կարող է մարդու առողջության վրա 0:01:12.291,0:01:15.675 անմիջական հետևանքներ ունեցող արդյունքներ ունենալ: 0:01:15.675,0:01:18.173 Եվ դա ճիշտ է, իմ երկու վերջին նախագծերի համար՝ 0:01:18.173,0:01:19.897 ուղեղում սեռային տարբերությունների վերաբերյալ ուսումնասիրության 0:01:19.897,0:01:21.816 և իմ ավելի հասուն աշխատանքի 0:01:21.816,0:01:24.650 առնանդամների անատոմիան վերաբերյալ ուսումնասիրության համար: 0:01:24.650,0:01:27.280 Եվ այժմ դուք գիտեք, թե ինչու է ինձ հետ զվարճալի խնջույքների ժամանակ: 0:01:27.280,0:01:28.248 (Ծիծաղ) 0:01:28.248,0:01:30.531 Այսպիսով, այսօր ես պատրաստվում եմ Ձեզ ցույց տալ մի օրինակ 0:01:30.531,0:01:32.248 առնանդամի իմ ուսումնասիրությունից, 0:01:32.248,0:01:33.865 ցուցադրելու համար, թե ինչպես մի օրգանի համակարգի 0:01:33.865,0:01:35.632 ուսումնասիրության արդյունքում ստացված գիտելիքը 0:01:35.632,0:01:38.613 հիմք է դառնում ուրիշ բացահայտման համար: 0:01:38.613,0:01:41.631 Ես համոզված եմ, որ բոլոր ունկդիրները արդեն գիտեն, 0:01:41.631,0:01:45.147 բայց ես պետք է բացատրեի դա իմ 9 տարեկան երեխային անցած շաբաթ, 0:01:45.147,0:01:48.898 որ առնանդամը կառուցվածք է, որը տեղափոխում է սերմնահեղուկ 0:01:48.898,0:01:50.198 մեկ անձից մեկ ուրիշին: 0:01:50.198,0:01:51.698 Եվ մեջքիս հետևի սլայդը 0:01:51.698,0:01:53.431 միայն մակերեսորեն է արտացոլում, 0:01:53.431,0:01:55.396 այն լայն տարածումը, որը այն ունի կենդանիների մոտ: 0:01:55.396,0:01:57.381 Գոյություն ունի հսկայական անատոմիական բազմազանություն: 0:01:57.381,0:02:01.255 Դուք կարող եք գտնել մկանային խողովակներ, ձևափոխված ոտքեր, լողակներ, 0:02:01.255,0:02:05.101 ինչպես նաև կաթնասունների մսոտ գլանը, 0:02:05.101,0:02:06.736 որին մենք բոլորս, 0:02:06.736,0:02:09.018 կամ առնվազն մեր կեսը ծանոթ է: 0:02:09.018,0:02:11.419 (Ծիծաղ) 0:02:11.419,0:02:14.157 Եվ կարծում եմ, որ մենք տեսնում ենք այս հսկայական բազմազանությունը, 0:02:14.157,0:02:17.308 քանի որ այն իրոք իսկապես արդյունավետ լուծում է 0:02:17.308,0:02:19.474 մի շատ հասարակ կենսաբանական խնդիրի, 0:02:19.474,0:02:21.957 այն է՝ սերմնահեղուկը հասցնել 0:02:21.957,0:02:24.509 ձվարան ու կազմել զիգոտներ: 0:02:24.509,0:02:28.458 Առնանդամն իրականում չի պահանջվում ներքին բեղմնավորման համար, 0:02:28.458,0:02:30.924 բայց երբ տեղի է ունենում ներքին բեղմնավորում, 0:02:30.924,0:02:32.924 առնանդամը հաճախ ներգրավված է լինում: 0:02:32.924,0:02:37.341 Եվ ամենահաճախ տրվող հարցը, երբ ես սկսում եմ խոսել սրա մասին, հետևյալն է՝ 0:02:37.341,0:02:40.257 «Ի՞նչը Ձեզ դրդեց հետաքրքրվել դրանով»: 0:02:40.257,0:02:44.207 Պատասխանը կմախքներն են: 0:02:44.207,0:02:46.774 Ձեր մտքով չէր անցնի, որ կմախքները և առնանդամները 0:02:46.774,0:02:48.625 կապ ունեն իրար հետ: 0:02:48.625,0:02:50.757 Եվ դա նրա հետևանքն է, որ մենք հակված ենք մտածելու, որ կմախքները 0:02:50.757,0:02:52.407 կարծր համակարգեր են, 0:02:52.407,0:02:54.090 որոնք ստեղծում են արագություն և ուժ: 0:02:54.090,0:02:57.657 Եվ իմ առաջին ծանոթացումը կենսաբանական հետազոտությանը, 0:02:57.657,0:03:00.475 որպես դինոզավների հնէաբանություն ուսանող, 0:03:00.475,0:03:02.026 անմիջական կախված էր կմախքների հետ: 0:03:02.026,0:03:05.143 Բայց, երբ ես ավարտեցի դպրոցը ես սկսեցի բիոմեխանիկա ուսումնասիրել, 0:03:05.143,0:03:07.608 ես իսկապես ուզում էի գտնել թեզի թեմա, 0:03:07.608,0:03:10.507 որը կընդլայներ իմ գիտելիքը կմախքների ֆունկցիոնալության մասին: 0:03:10.507,0:03:12.309 Ես փորձեցի մի շարք տարբեր բաներ: 0:03:12.309,0:03:13.957 Շատը չարդարացվեց: 0:03:13.957,0:03:15.791 Բայց հետո մի օր ես սկսեցի մտածել 0:03:15.791,0:03:17.573 կաթնասունների առնանդամի մասին: 0:03:17.573,0:03:21.591 Եվ դա իրոք որ տարօրինակ տեսակի կառույց է: 0:03:21.591,0:03:24.408 Ներքին բեղմնավորման համար օգտագործելուց առաջ 0:03:24.408,0:03:25.891 դրա մեխանիկական վարքագիծը պետք է փոխվի 0:03:25.891,0:03:27.608 զգալի ձևով: 0:03:27.608,0:03:30.206 Ժամանակի մեծ մասը այն ճկուն մարմին է: 0:03:30.206,0:03:31.490 Այն հեշտությամբ ծռվում է: 0:03:31.490,0:03:33.484 Սակայն մինչ այն բերվում է օգտագործման 0:03:33.484,0:03:34.702 զուգավորման ընթացքում, 0:03:34.702,0:03:36.460 այն պետք է դառնա ոչ ճկուն, 0:03:36.460,0:03:38.475 և պետք է դառնա դժվար ծռելու համար: 0:03:38.475,0:03:40.492 Դեռ ավելին այն պետք է աշխատունակ լինի: 0:03:40.492,0:03:43.242 Վերարտադրողական համակարգը, որը ձախողում է գործել 0:03:43.242,0:03:46.557 ստեղծում է զավակ չունեցող անհատ, 0:03:46.557,0:03:49.728 որը հետո դուրս է նետվում գենոֆոնդից: 0:03:49.728,0:03:52.189 Եվ այսպիսով ես մտածեցի, «Ահա խնդիր, 0:03:52.189,0:03:55.437 որը բացառորեն վերաբերվում է կմախքի համակարգին, 0:03:55.437,0:03:58.649 ոչ սրա նման, 0:03:58.649,0:04:01.706 այլ սրա նման, 0:04:01.706,0:04:04.123 քանի որ, ֆունկցիոնալ առումով 0:04:04.123,0:04:05.690 կմախքը մի համակարգ է, 0:04:05.690,0:04:08.722 որն աջակցում է հյոսվածքին ու փոխանցում է ուժ: 0:04:08.722,0:04:11.072 Եվ ես արդեն գիտեի, որ կենդանիները, ինչպես այս անձրևորդը 0:04:11.072,0:04:12.518 իրականում կենդանիների մեծամասնությունը, 0:04:12.518,0:04:13.811 չեն աջակցում իրենց հյուսվածքներին 0:04:13.811,0:04:15.605 դրանք ոսկորներին նստացնելով: 0:04:15.605,0:04:18.438 Փոխարենը նրանք ավելի հիշեցնում են ջրի պարկեր: 0:04:18.438,0:04:22.305 Նրանք օգտագործում են մի կմախք, որը մենք կոչում ենք հիդրոստատիկ կմախք: 0:04:22.305,0:04:24.371 Եվ հիդրոստատիկ կմախքը 0:04:24.371,0:04:26.289 օգտագործում է երկու տարր: 0:04:26.289,0:04:28.439 Կմախքային աջակցությունը բխում է 0:04:28.439,0:04:30.213 ճնշումի տակ գտնվող հեղուկի 0:04:30.213,0:04:31.819 և շրջապատող պատային հյուսվածքի միջև փոխազդեցությունից, 0:04:31.819,0:04:36.290 որը մնում է լարվածության տակ ու ուժեղանում է թելիկային պրոտեինների միջոցով: 0:04:36.290,0:04:38.538 Այս փոխազդեցությունը անչափ կարևոր է: 0:04:38.538,0:04:41.906 Առանց տարրերի գոյություն չունի աջակցություն: 0:04:41.906,0:04:43.188 Եթե Ձեր հեղուկը 0:04:43.188,0:04:45.222 չունի պաշտպանիչ պատ 0:04:45.222,0:04:46.656 և Դուք շարունակ ճնշում եք գործադրում 0:04:46.656,0:04:48.560 Ձեր մոտ ջրփոս կառաջանա: 0:04:48.560,0:04:50.660 Եվ եթե Դուք ունեք միայն պատ 0:04:50.660,0:04:52.394 առանց հեղուկի, որը կդնի պատը ճնշման տակ 0:04:52.394,0:04:54.344 Դուք կունենաք մի փոքր թաց կտոր: 0:04:54.344,0:04:56.976 Երբ որ Դուք նայեք առնանդամին խաչաձև բաժանմունքով, 0:04:56.976,0:04:59.409 կտեսնեք, որ այն ունի հիդրոստատիկ կմախքի 0:04:59.409,0:05:01.459 տարբեր հատկանիշներ: 0:05:01.459,0:05:02.968 Այն ունի կենտրոնական տարածք 0:05:02.968,0:05:04.488 սպունգանման էրեկտիկ հյուսվածք, 0:05:04.488,0:05:07.066 որը լցվում է հեղուկով - մեր դեպքում՝ արյունով, 0:05:07.066,0:05:09.465 շրջապատված հյուսվածքի պատով, 0:05:09.465,0:05:13.316 որը հարուստ է կոլագեն կոչվող կարծր կառուցվածքային սպիտակուցներով: 0:05:13.316,0:05:15.816 Բայց այն ժամանակ, երբ որ ես սկսեցի այս նախագիծը 0:05:15.816,0:05:19.017 ամենալավ բացատրությունը, որը ես կարող էի գտնել առնանդամի էրեկցիայի համար 0:05:19.017,0:05:23.301 այն էր, որ պատը շրջապատում է այս սպունգանման հյուսվածքները, 0:05:23.301,0:05:25.000 և սպունգանման հյուսվածքները լցվում են արյունով, 0:05:25.000,0:05:28.268 ու ճնշումը բարձրանում է և ահա՛ այն ուղիղ կանգնում է: 0:05:28.268,0:05:32.233 Եվ դա բացատրեց ինձ ընդլայնումը, 0:05:32.233,0:05:35.800 բացատրեց, որ ավելի շատ հեղուկի ժամանակ ստանում ենք հյուսվածքներ, որոնք ընդլանվում են, 0:05:35.800,0:05:38.817 բայց այն իրականում չբացատրեց էրեկցիան: 0:05:38.817,0:05:42.708 Քանի որ, այս բացատրության մեջ չկար ոչ մի մեխանիզմ 0:05:42.708,0:05:45.675 որը այս կառուցվածքը դժվար ծռելի է դաձնում: 0:05:45.675,0:05:48.391 Եվ ոչ մեկ համակարգված չէր նայել այս պատի հյուսվածքին: 0:05:48.391,0:05:50.993 Այսպիսով ես մտածեցի, որ պատի հյուսվածքները կարևոր են կմախքի համար: 0:05:50.993,0:05:53.359 Այն պետք է լինի բացատրության մի մասը: 0:05:53.359,0:05:55.894 Եվ ահա այս ժաամանակ 0:05:55.894,0:05:58.491 իմ համալսարանի շրջանավարտների խորհրդատուն ասաց, 0:05:58.491,0:06:01.874 «Ուօօօաաա՛, սպասի, մի շտապիր»: 0:06:01.874,0:06:05.242 Քանի որ մոտավորապես վեց ամիս սրա մասին խոսալուց հետո 0:06:05.242,0:06:06.558 ես կարծում եմ նա վերջապես ըմբռնեց, 0:06:06.558,0:06:09.607 որ ես իսկապես լուրջ էի տրամադրված: 0:06:09.607,0:06:12.654 (Ծիծաղ) 0:06:12.654,0:06:14.703 Այսպիսով, նա նստեցրեց ինձ ու զգուշացրեց: 0:06:14.703,0:06:16.879 «Զգույշ եղիր: 0:06:16.879,0:06:19.646 Ես համոզված չեմ, որ այս նախագիծը կհաջողվի»: 0:06:19.646,0:06:22.178 Նա վախենում էր, որ ես ծուղակում կհայտնվեմ: 0:06:22.178,0:06:26.995 Ես հանձն էի առնում մի հասարակության կողմից ամոթալի հարց, 0:06:26.995,0:06:29.330 որի պատասխանը, ըստ նրա, 0:06:29.330,0:06:31.712 կարող է առանձնապես հետաքրքիր չլինել: 0:06:31.712,0:06:33.245 Եվ դա այն պատճառով, որ 0:06:33.245,0:06:34.763 ամեն մի հիդրոստատրիկ կմախք, 0:06:34.763,0:06:36.831 որը մենք գտել էինք բնության մեջ մինչ այդ պահը 0:06:36.831,0:06:38.628 պարունակում էր նույն հիմնական տարրերը: 0:06:38.628,0:06:39.845 Այն ուներ կենտրոնական հեղուկ, 0:06:39.845,0:06:41.645 շրջապատող պատեր, 0:06:41.645,0:06:44.781 և պատի մեջ մանրաթելեր, 0:06:44.781,0:06:47.199 որոնք դասավորված էին խաչված զսպանակների տեսքով 0:06:47.199,0:06:49.256 կմախքի երկար առանցքի շուրջ: 0:06:49.256,0:06:50.577 Այսպիսով իմ հետևի պատկերը 0:06:50.577,0:06:52.206 ցույց է տալիս հյուսվածքի մի կտոր 0:06:52.206,0:06:54.231 այդ խաչված զսպանակային կմախքներից մեկի մեջ, 0:06:54.231,0:06:56.764 կտրած այնպես, որ Դուք նայում եք պատի մակերեսին: 0:06:56.764,0:06:58.482 Սլաքը ցույց է տալիս երկար առանցքը: 0:06:58.482,0:07:00.332 Եվ Դուք կարող եք տեսնել երկու շերտ մանրաթելեր՝ 0:07:00.332,0:07:02.033 մեկը կապույտ, մյուսը դեղին, 0:07:02.033,0:07:04.831 հավաքված ձախ և աջ անկյուններում: 0:07:04.831,0:07:07.080 Եվ եթե Դուք չէիք նայում պարզապես մանրաթելերի փոքր բաժնին, 0:07:07.080,0:07:09.781 այդ մանրաթելերը զսպանակաձև ուղղությամբ են դասավորվում 0:07:09.781,0:07:11.531 կմախքի երկար առանցքի շուրջ, 0:07:11.531,0:07:13.664 նման չինական մատների թակարդին, 0:07:13.664,0:07:15.565 որտեղ Դուք մցնում եք Ձեր մատները, և նրանք մնում են այնտեղ: 0:07:15.565,0:07:18.648 Եվ այս կմախքները դրսևորում են հատուկ վարքագիծ, 0:07:18.648,0:07:20.680 ինչը ես պատրաստվում եմ ցույց տալ ֆիլմի միջոցով: 0:07:20.680,0:07:21.831 Սա կմախքի մոդել է, 0:07:21.831,0:07:24.014 որը ես սարքել էի կտորից, 0:07:24.014,0:07:26.567 և փաթաթել էի փուչիկի շուրջ: 0:07:26.567,0:07:28.265 Կտորը կտրված է անկյան տակ: 0:07:28.265,0:07:31.014 Դուք կարող էիք տեսնել, որ մանրաթելիկները փաթաթվում են զսպանակաձև, 0:07:31.014,0:07:35.326 և այդ մանրաթելիկները ունակ են փոխել իրենց դիրքը, երբ կմախքը շարժվում է, 0:07:35.326,0:07:36.755 որը ճկուն է դարձնում այն: 0:07:36.755,0:07:39.228 Այն երկարում, կարճանում ու ծռվում է իսկապես հեշտությամբ 0:07:39.228,0:07:42.775 ի պատասխան ներքին և արտաքին ազդակների: 0:07:42.775,0:07:44.071 Իմ խորհրդատուի մտահոգությունն այն էր, 0:07:44.071,0:07:46.437 որ առնանդամի պատի հյուսվածքը 0:07:46.437,0:07:48.111 նման է մյուս հիդրոստատիկ կմախքներին: 0:07:48.111,0:07:50.038 Ո՞րն էր լինելու իմ ներդրումը: 0:07:50.038,0:07:51.505 Ի՞նչ նոր բան էի ես ներդնելու 0:07:51.505,0:07:53.153 կենսաբանության մեր իմացության մեջ: 0:07:53.153,0:07:56.571 Եվ ես մտածեցիի, «Իրավ, նա ճիշտ է»: 0:07:56.571,0:07:58.321 Այսպիսով ես երկար ժամանակ անկացրեցի մտորելով: 0:07:58.321,0:08:00.455 Եվ մի բան շարունակում էր անհանգստացնել ինձ, 0:08:00.455,0:08:02.905 այն է, երբ այն գործում է, 0:08:02.905,0:08:04.838 առնանդամը չի երերում: 0:08:04.838,0:08:07.177 (Ծիծաղ) 0:08:07.177,0:08:10.078 Այսպիսով, ինչ որ հետաքրքիր բան պետք է լիներ: 0:08:10.078,0:08:13.379 Եվ ես հավաքեցի պատի հյուսվածները, 0:08:13.379,0:08:14.978 պատրաստեցի այն այնպես, որ այն ուղիղ լինի, 0:08:14.978,0:08:17.177 մաս-մաս կտրատեցի, 0:08:17.177,0:08:19.829 և ապա տեղավորեցի այն մանրադիտակի տակ 0:08:19.829,0:08:24.865 ակընկալելով տեսնել կոլագենի տարբեր խաչված զսպանականեր: 0:08:24.865,0:08:27.263 Բայց փոխարենը ես տեսա սա: 0:08:27.263,0:08:30.264 Այստեղ կա արտաքին ու ներքին շերտ: 0:08:30.264,0:08:32.814 Սլաքը ցույց է տալիս կմախքի երկար առանցքը: 0:08:32.814,0:08:35.383 Ես իրոք զարմացել էի սա տեսնելով: 0:08:35.383,0:08:36.328 Յուրաքանչյուրին ում ցույց տվեցի այն 0:08:36.328,0:08:37.528 նույնպես շատ զարմացած էր մնացել: 0:08:37.528,0:08:39.065 Ինչու՞ էին բոլորը զարմանում: 0:08:39.065,0:08:42.049 Պատճառն այն էր, որ մենք տեսականորեն գիտեինք, 0:08:42.049,0:08:44.864 որ կար հիդրոստատիկ կմախքում 0:08:44.864,0:08:47.898 մանրաթելիկների դասավորման ուրիշ ձև, 0:08:47.898,0:08:50.169 կառույցի երկար առանցքի նկատմամբ մանրաթելիկների 0:08:50.169,0:08:54.035 0 աստիճանի և 90 աստիճանի դասավորման պարագայում: 0:08:54.035,0:08:57.597 Բանն այն էր, որ դեռ ոչ մեկ դա երբևէ չէր տեսել բնության մեջ: 0:08:57.597,0:09:00.297 Եվ այժմ ես նայում էի դրան: 0:09:00.297,0:09:03.031 Այդ դասավարվածության մանրաթելիկները 0:09:03.031,0:09:06.246 տալիս են կմախքին մեկ շատ այլ վարքագիծ: 0:09:06.246,0:09:07.431 Ես պատրաստվում եմ մի մոդել ցույց տալ, 0:09:07.431,0:09:09.376 որը պատրաստված է ճիշտ նույն նյութից: 0:09:09.376,0:09:11.434 Այսպիսով այն պատրաստված է նույն բամբակյա կտորից, 0:09:11.434,0:09:14.723 նույն փուչիկից, նույն ներքին ճնշումից: 0:09:14.723,0:09:17.190 Միակ տարբերությունն այն է, 0:09:17.190,0:09:19.572 որ մանրաթելերը ունեն ուրիշ դասավորվածություն: 0:09:19.572,0:09:22.223 Եվ Դուք կտեսնեք որ, ի տարբերություն խաչված զսպանակային մոդելի, 0:09:22.223,0:09:25.173 այս մոդելը դիմադրում է լայնացմանը և նեղացմանը 0:09:25.173,0:09:26.624 և դիմադրում է կորացմանը: 0:09:26.624,0:09:27.658 Դա մեզ հուշում է, 0:09:27.658,0:09:29.754 որ պատի հյուսվածքներն պարզապես 0:09:29.754,0:09:32.257 անոթային հյուսվածքները չեն ծածկում: 0:09:32.257,0:09:35.751 Դրանք առնանդամային կմախքի անբաժանելի մասն են: 0:09:35.751,0:09:38.288 Եթե էրեկցիոն հյուսվածքի պատը այնտեղ չլիներ, 0:09:38.288,0:09:40.453 եթե այն հարկադրված չլիներ այդ տեսքն ունենալ, 0:09:40.453,0:09:41.605 դրա ձև կփոխվեր, 0:09:41.605,0:09:43.989 բայց առնանդամը չէր դիմադրի կորացմանը, 0:09:43.989,0:09:46.036 և էրեկցիան պարզապես չէր աշխատի: 0:09:46.036,0:09:48.637 Այս դիտարկումը ակնհայտ բժշկական կիրառում ունի 0:09:48.637,0:09:50.419 մարդկանց համար, ինչպես նաև 0:09:50.419,0:09:53.354 ավելի լայն իմաստով, կարծում եմ, 0:09:53.354,0:09:55.786 պրոտեզավորման, փափուկ ռոբոտների դիզայնի 0:09:55.786,0:09:56.853 հիմնականում ամեն ինչի համար, 0:09:56.853,0:10:00.171 որտեղ ձևի փոփոխությունները ու ոչ ճկունությունը կարևոր են: 0:10:00.171,0:10:01.919 Եզրակացնելով ասեմ, 0:10:01.919,0:10:03.136 որ քսան տարի առաջ 0:10:03.136,0:10:04.886 իմ քոլեջի խորհրդատուն պատասխանեց ինձ, 0:10:04.886,0:10:06.937 երբ ես գնացի քոլեջ ու ասացի` 0:10:06.937,0:10:08.086 «Ես հետաքրքրված եմ անատոմիայով», 0:10:08.086,0:10:09.970 նա պատասխանեց, «Անատոմիան մեռած գիտություն է»: 0:10:09.970,0:10:12.587 Նա սխալվում էր: 0:10:12.587,0:10:15.320 Ես իսկապես հավատում եմ, որ մենք դեռ շատ բան ունենք սովորելու 0:10:15.320,0:10:18.453 մեր մարմինների կառուցվածքի ու ֆունկցիայի մասին: 0:10:18.453,0:10:21.267 Ոչ միայն դրա գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության մասին, 0:10:21.267,0:10:24.666 բայց, նաև այստեղ հյուծաքի մակարդակի վրա: 0:10:24.666,0:10:26.101 Մեր ժամանակը սահմանափակ է: 0:10:26.101,0:10:28.366 Մենք հաճախ կենտրոնանում ենք մեկ հիվանդության վրա, 0:10:28.366,0:10:29.550 մեկ մոդելի, մեկ պրոբլեմի վրա, 0:10:29.550,0:10:31.124 սակայն իմ փորձը առաջարկում է, 0:10:31.124,0:10:32.902 որ մենք պետք է ժամանակ հատկացնենք 0:10:32.902,0:10:35.467 գաղափարները լայն կիրառելու համար 0:10:35.467,0:10:37.341 ու տեսնենք, թե ուր դա կտանի մեզ: 0:10:37.341,0:10:40.941 Ի վերջո, եթե գաղափարները անողնաշարավոր կմախքներ մասին 0:10:40.941,0:10:42.407 կարող են մեզ տալ տեղեկություն 0:10:42.407,0:10:44.492 կաթնասունների վերարտադրողական համակարգերի վերաբերյալ, 0:10:44.492,0:10:48.541 ապա ավելի շատ ուրիշ հետաքրքիր կապեր կարող են 0:10:48.541,0:10:50.990 թաքնված լինել մինչ մենք կբացահայտենք դրանք: 0:10:50.990,0:10:52.842 Շնորհակալություն: 0:10:52.842,0:10:56.230 (Ծափահարություն)