Հիենսեո Լի: Իմ փախուստը Հյուսիսային Կորեայից
-
0:00 - 0:01Երբ ես փոքր էի,
-
0:01 - 0:05կարծում էի, որ իմ երկիրը ամենալավ երկիրն է աշխարհում:
-
0:05 - 0:08Ես մեծացել եմ՝ երգելով «Նախանձելու բան չկա» երգը:
-
0:08 - 0:11Ես շատ հպարտ էի դրանով:
-
0:11 - 0:12Դպրոցում մենք բավականին ժամանակ էինք ծախսում
-
0:12 - 0:14Կիմ Il Սունգի պատմությունը սերտելու վրա:,
-
0:14 - 0:18բայց երբրէ շատ բան չենք իմացել դրսի աշխարհի մասին,
-
0:18 - 0:23բացի նրանից, որ Ամերիկան, Հարավային Կորեան, Ճապոնիան թշնամիներ են:
-
0:23 - 0:26Չնայած՝ ինձ միշտ հետաքրքրել է դրսի աշխարհը,
-
0:26 - 0:30ես կարծում էի, որ ամբողջ կյանքս կանցկացնեմ Հյուսիսային Կորեայում,
-
0:30 - 0:34մինչև որ ամեն ինչ հանկարծակի փոխվեց:
-
0:34 - 0:39Յոթ տարեկանում առաջին անգամ տեսա հանրային կախաղան բարձրացնելը,
-
0:39 - 0:42բայց կարծում էի, որ իմ կյանքը Հյուսիսային Կորեայում նորմալ էր:
-
0:42 - 0:44Իմ ընտանիքն աղքատ չէր,
-
0:44 - 0:48և ես երբևէ սով չէի զգացել:
-
0:48 - 0:52Սակայն մի օր՝ 1995-ին, մայրս տուն բերեց մի նամակ
-
0:52 - 0:54իր համաաշխատակցուհու քրոջից:
-
0:54 - 0:59Նամակում գրված էր. «Երբ սա կարդաք, մեր ընտանիքի 5 անդամները
-
0:59 - 1:02այլևս ողջ չեն լինի,
-
1:02 - 1:06քանի որ մենք հաց չենք կերել վերջին 2 շաբաթների ընացքում:
-
1:06 - 1:09Մենք միասին պառկած ենք հատակին,
-
1:09 - 1:18և մեր օրգանիզմներն այնքան թույլ են, որ մենք պատրաստ ենք մահանալ»։
-
1:18 - 1:21Ես ապշած էի:
-
1:21 - 1:23Սա առաջին անգամն էր, որ լսում էի,
-
1:23 - 1:27թե իմ երկրում մարդիկ տառապում են:
-
1:27 - 1:31Շուտով, երբ անցնում էի գնացքի կայարանի մոտով,
-
1:31 - 1:32ես մի ահավոր տեսարանի ականատես եղա,
-
1:32 - 1:36որը չեմ կարողանում ջնջել հիշողությունիցս:
-
1:36 - 1:39Մի կին անկենդան պառկած էր գետնին՝
-
1:39 - 1:42մինչ իր գրկի հյուծված երեխան
-
1:42 - 1:47անօգնական հայածքով նայում էր իր մոր դեմքին:
-
1:47 - 1:51Բայց ոչ մեկը չէր օգնում նրանց, որովհետև զբաղված էին իրենց
-
1:51 - 1:55և իրենց ընտանիքի հոգսերը հոգալով:
-
1:55 - 1:591990-ականներին Հյուսիսային Կորեայում սով սկսվեց:
-
1:59 - 2:02Վերջին հաշվով, մեկ միլիոնից ավելի Հյուսիսային կորեացիներ
-
2:02 - 2:06մահացան սովից, և շատերն էլ ողջ մնացին
-
2:06 - 2:11խոտ, միջատներ և ծառի արմատներ ուտելու շնորհիվ:
-
2:11 - 2:14Էլեկտրաէներգիայի անջատումներն ավելի ու ավելի հաճախակի դարձան,
-
2:14 - 2:19և գիշերները ամեն ինչ բացարձակ մթության մեջ էր,
-
2:19 - 2:21բացի Չինաստանի լույսերի ծովը,
-
2:21 - 2:24որ ձգվում էր գետի երկայնքով և երևում էր մեր տնից:
-
2:24 - 2:29Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու նրանք լույս ունեն, իսկ մենք՝ ոչ:
-
2:29 - 2:34Արբանյակից արված լուսանկարում պատկերված է գիշերային Հյուսիսային Կորեան՝
-
2:34 - 2:37իր հարևանների հետ համեմատությամբ:
-
2:37 - 2:39Սա Ամրոք գետն է,
-
2:39 - 2:41որը հանդիսանում է Չինաստանի և
-
2:41 - 2:44Հյուսային Կորեայի սահմանի մի մասը:
-
2:44 - 2:46Ինչպես երևում է, գետը տեղ-տեղ շատ ծանծան է,
-
2:46 - 2:52ինչն էլ թույլ է տալիս Հյուսիսային կորեացիներին գաղտնի անցնել գետը:
-
2:52 - 2:54Բայց շատերն են մահանում:
-
2:54 - 3:01Երբեմն տեսնում էի, թե ինչպես է գետը դիակներ բերում:
-
3:01 - 3:06Չեմ կարող շատ մանրամասներ բացահայտել այն մասին, թե ես ինչպես եմ լքել Հյուսիսային Կորեան,
-
3:06 - 3:11սակայն կարող եմ ասել, որ սովի դժվարագույն տարիներին
-
3:11 - 3:16ինձ ուղարկել էին Չինաստան՝ իմ հեռավոր ազգականների տուն:
-
3:16 - 3:18Ես կարծում էի, որ
-
3:18 - 3:22ընդամենը քիչ ժամանակով եմ բաժանվում իմ ընտանիքից:
-
3:22 - 3:24Երբեք չէի կարող պատկերացնել, որ
-
3:24 - 3:2814 տարի կպահանջվի, որպեսզի մենք կրկին միասին ապրենք:
-
3:28 - 3:33Ինձ նման երիտասարդ աղջկա համար շատ դժվար էր ապրել Չինաստանում առանց ընտանիքի:
-
3:33 - 3:36Պատկերացում չունեի, թե ինչպիսին պետք է լինի
-
3:36 - 3:38կյանքը որպես Հյուսիսսային կորեացի փախստական,
-
3:38 - 3:41բայց շուտով ես հասկացա, որ դա ոչ միայն չափազանց դժվար է,
-
3:41 - 3:44այլև շատ վտանգավոր է,
-
3:44 - 3:49քանի որ Չինաստանում Հյուսիսային կորեացի փախստականները
-
3:49 - 3:52համարվում են էմիգրանտներ:
-
3:52 - 3:54Այսպես, ես ապրում էի անընդհատ վախի մթնոլորտում,
-
3:54 - 3:56որ իմ ինքնությունը կարող էր բացահայտվել,
-
3:56 - 4:00և ինձ կհայրենադարձնեին անտանելի ճակատագրին՝
-
4:00 - 4:02Հյուսիսային Կորեայում:
-
4:02 - 4:05ՄԻ օր իմ ամենավատ մղձավանջը կատարվեց,
-
4:05 - 4:08երբ ինձ բռնեց չինական ոստիկանությունը
-
4:08 - 4:12և տարավ ոստիկանատուն հարցաքննման:
-
4:12 - 4:15Ինչ-որ մեկը մեղադրել էր ինձ Հյուսիսային Կորեայից լինելու մեջ,
-
4:15 - 4:19և ոստիկանությունը ստուգեց չինարենի իմ գիտելիքներն
-
4:19 - 4:22ու ինձ անթիվ հարցեր տվեցին:
-
4:22 - 4:25Ես այնքան վախեցած էի,
-
4:25 - 4:28որ թվում էր՝ սիրտս հիմա կպայթի:
-
4:28 - 4:31Եթե որևէ բան անբնական թվար, ինձ կարող էին բանտարկել
-
4:31 - 4:33և հայրենադարձնեին:
-
4:33 - 4:36Կարծում էի, որ կյանքս ավարտված է,
-
4:36 - 4:39բայց կարողացա կառավարել էմոցիաներս
-
4:39 - 4:41և պատասխանեց հարցերին:
-
4:41 - 4:43Երբ նրանք վերջացրին հարցաքննել ինձ,
-
4:43 - 4:45մի ոստիկանն ասաց մյուսին, -
-
4:45 - 4:47«Սխալ զեկույց էր:
-
4:47 - 4:49Նա հյուսիսկորեացի չէ»:
-
4:49 - 4:54Եվ նրանք ինձ բաց թողեցին: Հրաշք էր:
-
4:54 - 4:56Որոշ հյուսիսկորեացիներ ապաստարան են փնտրում
-
4:56 - 4:59օտարերկրյա դեսպանատներում,
-
4:59 - 5:02բայց շատերին կարող է բռնել չինական ոստիկանությունը
-
5:02 - 5:03և հայրենադարձնել:
-
5:03 - 5:06Այս աղջիկների բախտը բերել է:
-
5:06 - 5:07Չնայաչ նրանց բռնել էին,
-
5:07 - 5:09նրանց ի վերջո ազատ էին արձակել
-
5:09 - 5:12միջազգային ճնշման տակ:
-
5:12 - 5:15Այս հյուսիսկորեացիների բախտը չի բերել:
-
5:15 - 5:19Ամեն տարի անթիվ հյուսիսկորեացիներ են բռնվում Չինաստանում
-
5:19 - 5:22և հայրենադարձվում են Հյուսիսային Կորեա,
-
5:22 - 5:25որտեղ նրանց կարող են տանջանքների ենթարկել, բանտարկել,
-
5:25 - 5:28կամ հանրության աչքի առջև կախաղան բարձրացնել:
-
5:28 - 5:31Չնայած նույնիսկ հաջողություն ունեցա դուրս գալ,
-
5:31 - 5:34շատ այլ հյուսիսկորեացիների բախտն այդպես էլ չի բերել:
-
5:34 - 5:38Ցավալի է, որ հյուսիսկորեացիները ստիպված են թաքցնել իրենց ինքնությունը
-
5:38 - 5:42և այդքան դժվար պայքար մղել ողջ մնալու համար:
-
5:42 - 5:45Նույնիսկ նոր լեզու սովորելուց և աշխատանք ստանալուց հետո,
-
5:45 - 5:49իրենց ամբողջ աշխարհը կարող է մեկ վայրկյանում գլխիվայր շրջվել:
-
5:49 - 5:53Ահա թե ինչու 10 տարի շարունակ իմ ինքնությունը թաքցնելուց հետո,
-
5:53 - 5:57ես որոշեցի ռիսկի դիմել և գնալ Հյուսիսային Կորեա,
-
5:57 - 6:00և նոր կյանք սկսեցի նորից:
-
6:00 - 6:04Հարավային Կորեայում հիմնվելը ավելի
-
6:04 - 6:06դժվար էր, քան ես պատկերացնում էի:
-
6:06 - 6:09Անգլերենը շատ կարևոր էր Հարավային Կորեայում,
-
6:09 - 6:12այսպիսով ես սկսեցի սովոր իմ երրորդ լեզուն:
-
6:12 - 6:16Ես նաև գիտակցում էի, որ մեծ
-
6:16 - 6:18տարբերություն կա Հյուսիսի ու Հարավի միջ:
-
6:18 - 6:20Մենք բոլորս կորեացիներ ենք, բայց ներքուստ
-
6:20 - 6:22մենք շատ տարբերվում ենք
-
6:22 - 6:2567 տարվա բաժանման հետևանքով:
-
6:25 - 6:29Ես նույնիսկ անցել եմ ինքնության բացահայտման ճգնաժամի միջով:
-
6:29 - 6:32Ես հարավկորեացի՞ եմ, թե՞ հյուսիսկորեացի:
-
6:32 - 6:35Ես որտեղի՞ց եմ սերում, ո՞վ եմ ես:
-
6:35 - 6:37Հանկարծ հասկացա, որ չկա մի երկիր, որ
-
6:37 - 6:43կարող եմ իմ սեփական երկիր կոչել:
-
6:43 - 6:47Չնայած նույնիսկ հեշտ չէր հարմարվել Հարավային Կորեայի կյանքին,
-
6:47 - 6:48ես պլան կազմեցի:
-
6:48 - 6:51Սկսեցի պարապել բուհի ընդունելության քննության համար:
-
6:51 - 6:55Երբ սկսել էի հարմարվել իմ նոր կյանքին,
-
6:55 - 6:58սարսափելի հեռախոսազանգ ստացա:
-
6:58 - 6:59Հյուսիսկորեական իշխանությունները
-
6:59 - 7:02բացահայտել էին, որ ես գումար եմ ուղարկում իմ ընտանիքին,
-
7:02 - 7:05և որպես պատիժ, իմ ընտանիքին
-
7:05 - 7:07բռնի տեղափոխելու էին
-
7:07 - 7:11գյուղական մի անմարդաբնակ վայր:
-
7:11 - 7:13Նրանք պետք է շուտափույթ դուրս գային երկրից,
-
7:13 - 7:17և ես սկսեցի պլանավորել, թե ինչպես օգնեմ նրանց փախչել:
-
7:17 - 7:20Հյուսիսկորեացիները ստիպված են անհավանական երկար ճանապարհ անցնել՝
-
7:20 - 7:23ազատություն ստանալու ճանապարհին:
-
7:23 - 7:26Գրեթե անհնար է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև
-
7:26 - 7:29սահմանը հատել,
-
7:29 - 7:32և այսպես, ճակատագրի հեգնանքով, ես հետ թռա դեպի Չինաստան
-
7:32 - 7:36և ուղղվեցի դեպի Հյուսիսային Կորեայի սահման:
-
7:36 - 7:39Քանի որ ընտանիքիս անդամները չինարեն չէին խոսում,
-
7:39 - 7:41ստիպված էի առաջնորդել նրանց,
-
7:41 - 7:45որևէ կերպ Չինաստանով պետք է տանեի նրանց 2000 մղոնից ավելի
-
7:45 - 7:48և հետո դեպի Հարավարևելյան Ասիա:
-
7:48 - 7:51Ճանապարհորդությունն ավտոբուսով տևեց մեկ շաբաթ,
-
7:51 - 7:54և մեզ մի քանի անգամ գրեթե բռնեցին:
-
7:54 - 7:56Մի անգամ մեր ավտոբուսը կանգնեցրեց
-
7:56 - 8:01և ավտոբուս բարձրացավ չինացի ոստիկանը:
-
8:01 - 8:03Նա վերցրեց բոլորի նույնականացման քարտերը
-
8:03 - 8:05և սկսեց նրանց հարցեր տալ:
-
8:05 - 8:09Քանի որ ընտանիքիս անդամները չինարեն չէին հասկանում,
-
8:09 - 8:13մտածեցի, որ կբռնեն իմ ընտանիքի անդմաներին:
-
8:13 - 8:16Երբ չինացի ոստիկանը մոտեցավ ընտանիքիս անդամներին,
-
8:16 - 8:19Ես միանգամից կանգնեցի և ասեցի նրան, որ
-
8:19 - 8:21այս մարդիկ խուլ ու համր են,
-
8:21 - 8:23որ ես ուղեկցում եմ նրանց:
-
8:23 - 8:26Նա կասկածելի նայեց ինձ,
-
8:26 - 8:30բայց բարեբախտաբար հավատաց ինձ:
-
8:30 - 8:33Մենք այդեպս ձևացրինք մինչև Լաոսի սահման,
-
8:33 - 8:37բայց ես ստիպված էի ծախսել իմ ամբողջ գումարը
-
8:37 - 8:40Լաոսում սահմանապահներին կաշառելու համար:
-
8:40 - 8:43Բայց նույնիսկ կերբ մենք անցանք սահմանը,
-
8:43 - 8:46իմ ընտանիքի անդամներին բռնեցին և բանտարկեցին
-
8:46 - 8:48ապօրինի սահմանն անցնելու համար:
-
8:48 - 8:50Կաշառքն ու տուգանքները մուծելուց հետո
-
8:50 - 8:54իմ ընտանիքին բաց թողեցին մեկ շաբաթվա ընթացքում,
-
8:54 - 8:58բայց շուտով իմ ընտանիքի անդամներին կրկին բռնեցին և բանտարկեցին
-
8:58 - 9:00Լաոսի մայրաքաղաքում:
-
9:00 - 9:05Սա իմ կըանքի վատագույն պահերից մեկն էր:
-
9:05 - 9:10Ես ամեն ինչ արեցի իմ ընտանիքի ազատության համար,
-
9:10 - 9:13և մենք այնքան մոտ էինք դրան,
-
9:13 - 9:15սակայն իմ ընտանիքին բանտ նետեցին
-
9:15 - 9:18հարավկորեական դեսպանատնից փոքր ինչ հեռու:
-
9:18 - 9:22Ես մեկ գնում էի ներգաղթի գրասենյակ,
-
9:22 - 9:23հետո ոստիկանություն՝
-
9:23 - 9:26հուսահատված փորձելով դուրս բերել ընտանիքիս անդամներին,
-
9:26 - 9:28սակայն ես բավականին գումար չունեի,
-
9:28 - 9:30որպեսզի կրկին կաշառք տայի կամ տուգանքներ վճարեի:
-
9:30 - 9:32Ես հույսս ամբողջովին կորցրել էի:
-
9:32 - 9:36Այդ պահին լսեցի մի մարդու ձայն, ով հարցնում էր ինձ,-
-
9:36 - 9:37«Ի՞նչ է պատահել»:
-
9:37 - 9:39Ես զարմացել էի, որ միանգամայն անծանոթ
-
9:39 - 9:43իրեն նեղություն էր պատճառել հարցնել:
-
9:43 - 9:45Առանց բառարանի և իմ թերի անգլերենով
-
9:45 - 9:49ես բացատրեցի իրավիճակը, և առանց վարանելու,
-
9:49 - 9:51անծանոթը գնաց դեպի վճարման մեքենան
-
9:51 - 9:54և վճարեց գումարի մյուս մասը, որպեսզի իմ ընտանիքի անդամներին և
-
9:54 - 9:58երկու այլ հյուսիսկորեացիներին ազատեն բանտից:
-
9:58 - 10:02Ես ամբողջ սրտով շնորհակալություն հայտնեցի նրան և հարցրեցի,-
-
10:02 - 10:04«Ինչո՞ւ եք օգնում ինձ»:
-
10:04 - 10:07«Ես Ձեզ չեմ օգնում,-ասաց նա
-
10:07 - 10:10"Ես օգնում եմ հյուսիսկորեացի մարդկանց»:
-
10:10 - 10:14Ես հասկացա, որ դա իմ կյանքում խորհրդանշական պահ էր:
-
10:14 - 10:18Այդ անծանոթը խորհրդանշում էր նոր հույս ինձ և
-
10:18 - 10:21հյուսիսկորեացի մարդկանց համար, երբ մենք այդքան ունեինք դրա կարիքը,
-
10:21 - 10:25նա նաև ցուցաբերեց անծանոթներին և միջազգային հանրությանը
-
10:25 - 10:27բնորոշ բարությունն ու աջակցությունը,
-
10:27 - 10:32ինչպես նաև հույսի շողերը, որի կարիքը մենք՝ հյուսիսկորեացիներս ունենք:
-
10:32 - 10:35Ի վերջո, մեր երկարատև ճանապարհորդությունից հետո
-
10:35 - 10:38ես միացա ընտանիքիս անդամների հետ Հարավային Կորեայում,
-
10:38 - 10:42բայց ազատություն ստանալը ճակատամարտի ընդամենը մի մասն է:
-
10:42 - 10:45Շատ հյուսիսկորեացիներ բաժանված են իրենց ընտանիքներից և
-
10:45 - 10:48երբ նրանք ժամանում են նոր երկիր,
-
10:48 - 10:52նրանք նոր կյանք են սկսում շատ քիչ փողով, կամ ընդհանրապես փող չունենալով:
-
10:52 - 10:55Այսպիսով, միջազգային հանրությունից մենք կարող ենք օգուտ քաղել
-
10:55 - 10:58կրթության, անգլերենի ուսուցման,
-
10:58 - 11:00աշխատանքի ուսուցման և այլնի հարցերում:
-
11:00 - 11:02Մենք կարող ենք նաև կամուրջ լինել
-
11:02 - 11:04Հյուսիսային Կորեայում գտնվող մարդկանց
-
11:04 - 11:06և դրսի աշխարհի միջև,
-
11:06 - 11:09քանի որ մեզանից շատերը կապ են պաշտպանում
-
11:09 - 11:12իրենց ընտանիքի անդամների հետ, ովքեր դեռ ներոսում են,
-
11:12 - 11:14և մենք տեղեկատվություն և գումար ենք ուղարկում,
-
11:14 - 11:19որն էլ իր հերթին օգնում է, ոպեսզի Հյուսիսային Կորեան ներսից փոխվի:
-
11:19 - 11:22Իմ բախտը շատ է վերել, ինձ շատ են օգնել և
-
11:22 - 11:24ոգեշնչել են իմ կյանքում,
-
11:24 - 11:27դրա համար էլ ես ուզում եմ օգնել հյուսիսկորեացիներին ձգտելու
-
11:27 - 11:30ունենալ հնարավորություն բարգավաճել
-
11:30 - 11:33միջազգային հանրության հետ մեկտեղ:
-
11:33 - 11:36Վստահ եմ, որ դուք ավելի ու ավելի շատ
-
11:36 - 11:38հյուսիսկորեացիների կտեսնեք, ովքեր հաջողության են հասել աշխարհում՝
-
11:38 - 11:41ներառյալ TED-ի բեմը:
-
11:41 - 11:43Շնորհակալություն:
-
11:43 - 11:53Ծափահարություններ:
- Title:
- Հիենսեո Լի: Իմ փախուստը Հյուսիսային Կորեայից
- Speaker:
- Hyeonseo Lee
- Description:
-
Մանկության տարիներն անցկացնելով Հյուսիսային Կորեայում՝ Հիենսեո Լին կարծում էր, որ իր երկիրը «լավագույն երկիրն է մոլորակի վրա»: Նա դրանում չի կասկածել մինչև 90-ականների սովը: Նա 14 տարեկանում փախել է երկրից՝ որպեսզի Չինաստանում որպես փախստական նոր կյանք սկսելու համար: Ահա մի հոգեցունց պատմություն սեփական փրկության և հույսի մասին, ինչպես նաև մի հիշեցում նրանց, ովքեր կանգնած են մշտական վտանգի առաջ, նույնիսկ երբ սահմանն արդեն ետևում է:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 12:15
Kristine Sargsyan approved Armenian subtitles for My escape from North Korea | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for My escape from North Korea | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for My escape from North Korea | ||
Varduhi Apoyan edited Armenian subtitles for My escape from North Korea |