1 00:00:00,000 --> 00:00:01,000 Երբ ես փոքր էի, 2 00:00:01,000 --> 00:00:05,000 կարծում էի, որ իմ երկիրը ամենալավ երկիրն է աշխարհում: 3 00:00:05,000 --> 00:00:08,000 Ես մեծացել եմ՝ երգելով «Նախանձելու բան չկա» երգը: 4 00:00:08,000 --> 00:00:11,000 Ես շատ հպարտ էի դրանով: 5 00:00:11,000 --> 00:00:12,000 Դպրոցում մենք բավականին ժամանակ էինք ծախսում 6 00:00:12,000 --> 00:00:14,000 Կիմ Il Սունգի պատմությունը սերտելու վրա:, 7 00:00:14,000 --> 00:00:18,000 բայց երբրէ շատ բան չենք իմացել դրսի աշխարհի մասին, 8 00:00:18,000 --> 00:00:23,000 բացի նրանից, որ Ամերիկան, Հարավային Կորեան, Ճապոնիան թշնամիներ են: 9 00:00:23,000 --> 00:00:26,000 Չնայած՝ ինձ միշտ հետաքրքրել է դրսի աշխարհը, 10 00:00:26,000 --> 00:00:30,000 ես կարծում էի, որ ամբողջ կյանքս կանցկացնեմ Հյուսիսային Կորեայում, 11 00:00:30,000 --> 00:00:34,000 մինչև որ ամեն ինչ հանկարծակի փոխվեց: 12 00:00:34,000 --> 00:00:39,000 Յոթ տարեկանում առաջին անգամ տեսա հանրային կախաղան բարձրացնելը, 13 00:00:39,000 --> 00:00:42,000 բայց կարծում էի, որ իմ կյանքը Հյուսիսային Կորեայում նորմալ էր: 14 00:00:42,000 --> 00:00:44,000 Իմ ընտանիքն աղքատ չէր, 15 00:00:44,000 --> 00:00:48,000 և ես երբևէ սով չէի զգացել: 16 00:00:48,000 --> 00:00:52,000 Սակայն մի օր՝ 1995-ին, մայրս տուն բերեց մի նամակ 17 00:00:52,000 --> 00:00:54,000 իր համաաշխատակցուհու քրոջից: 18 00:00:54,000 --> 00:00:59,000 Նամակում գրված էր. «Երբ սա կարդաք, մեր ընտանիքի 5 անդամները 19 00:00:59,000 --> 00:01:02,000 այլևս ողջ չեն լինի, 20 00:01:02,000 --> 00:01:06,000 քանի որ մենք հաց չենք կերել վերջին 2 շաբաթների ընացքում: 21 00:01:06,000 --> 00:01:09,000 Մենք միասին պառկած ենք հատակին, 22 00:01:09,000 --> 00:01:18,000 և մեր օրգանիզմներն այնքան թույլ են, որ մենք պատրաստ ենք մահանալ»։ 23 00:01:18,000 --> 00:01:21,000 Ես ապշած էի: 24 00:01:21,000 --> 00:01:23,000 Սա առաջին անգամն էր, որ լսում էի, 25 00:01:23,000 --> 00:01:27,000 թե իմ երկրում մարդիկ տառապում են: 26 00:01:27,000 --> 00:01:31,000 Շուտով, երբ անցնում էի գնացքի կայարանի մոտով, 27 00:01:31,000 --> 00:01:32,000 ես մի ահավոր տեսարանի ականատես եղա, 28 00:01:32,000 --> 00:01:36,000 որը չեմ կարողանում ջնջել հիշողությունիցս: 29 00:01:36,000 --> 00:01:39,000 Մի կին անկենդան պառկած էր գետնին՝ 30 00:01:39,000 --> 00:01:42,000 մինչ իր գրկի հյուծված երեխան 31 00:01:42,000 --> 00:01:47,000 անօգնական հայածքով նայում էր իր մոր դեմքին: 32 00:01:47,000 --> 00:01:51,000 Բայց ոչ մեկը չէր օգնում նրանց, որովհետև զբաղված էին իրենց 33 00:01:51,000 --> 00:01:55,000 և իրենց ընտանիքի հոգսերը հոգալով: 34 00:01:55,000 --> 00:01:59,000 1990-ականներին Հյուսիսային Կորեայում սով սկսվեց: 35 00:01:59,000 --> 00:02:02,000 Վերջին հաշվով, մեկ միլիոնից ավելի Հյուսիսային կորեացիներ 36 00:02:02,000 --> 00:02:06,000 մահացան սովից, և շատերն էլ ողջ մնացին 37 00:02:06,000 --> 00:02:11,000 խոտ, միջատներ և ծառի արմատներ ուտելու շնորհիվ: 38 00:02:11,000 --> 00:02:14,000 Էլեկտրաէներգիայի անջատումներն ավելի ու ավելի հաճախակի դարձան, 39 00:02:14,000 --> 00:02:19,000 և գիշերները ամեն ինչ բացարձակ մթության մեջ էր, 40 00:02:19,000 --> 00:02:21,000 բացի Չինաստանի լույսերի ծովը, 41 00:02:21,000 --> 00:02:24,000 որ ձգվում էր գետի երկայնքով և երևում էր մեր տնից: 42 00:02:24,000 --> 00:02:29,000 Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու նրանք լույս ունեն, իսկ մենք՝ ոչ: 43 00:02:29,000 --> 00:02:34,000 Արբանյակից արված լուսանկարում պատկերված է գիշերային Հյուսիսային Կորեան՝ 44 00:02:34,000 --> 00:02:37,000 իր հարևանների հետ համեմատությամբ: 45 00:02:37,000 --> 00:02:39,000 Սա Ամրոք գետն է, 46 00:02:39,000 --> 00:02:41,000 որը հանդիսանում է Չինաստանի և 47 00:02:41,000 --> 00:02:44,000 Հյուսային Կորեայի սահմանի մի մասը: 48 00:02:44,000 --> 00:02:46,000 Ինչպես երևում է, գետը տեղ-տեղ շատ ծանծան է, 49 00:02:46,000 --> 00:02:52,000 ինչն էլ թույլ է տալիս Հյուսիսային կորեացիներին գաղտնի անցնել գետը: 50 00:02:52,000 --> 00:02:54,000 Բայց շատերն են մահանում: 51 00:02:54,000 --> 00:03:01,000 Երբեմն տեսնում էի, թե ինչպես է գետը դիակներ բերում: 52 00:03:01,000 --> 00:03:06,000 Չեմ կարող շատ մանրամասներ բացահայտել այն մասին, թե ես ինչպես եմ լքել Հյուսիսային Կորեան, 53 00:03:06,000 --> 00:03:11,000 սակայն կարող եմ ասել, որ սովի դժվարագույն տարիներին 54 00:03:11,000 --> 00:03:16,000 ինձ ուղարկել էին Չինաստան՝ իմ հեռավոր ազգականների տուն: 55 00:03:16,000 --> 00:03:18,000 Ես կարծում էի, որ 56 00:03:18,000 --> 00:03:22,000 ընդամենը քիչ ժամանակով եմ բաժանվում իմ ընտանիքից: 57 00:03:22,000 --> 00:03:24,000 Երբեք չէի կարող պատկերացնել, որ 58 00:03:24,000 --> 00:03:28,000 14 տարի կպահանջվի, որպեսզի մենք կրկին միասին ապրենք: 59 00:03:28,000 --> 00:03:33,000 Ինձ նման երիտասարդ աղջկա համար շատ դժվար էր ապրել Չինաստանում առանց ընտանիքի: 60 00:03:33,000 --> 00:03:36,000 Պատկերացում չունեի, թե ինչպիսին պետք է լինի 61 00:03:36,000 --> 00:03:38,000 կյանքը որպես Հյուսիսսային կորեացի փախստական, 62 00:03:38,000 --> 00:03:41,000 բայց շուտով ես հասկացա, որ դա ոչ միայն չափազանց դժվար է, 63 00:03:41,000 --> 00:03:44,000 այլև շատ վտանգավոր է, 64 00:03:44,000 --> 00:03:49,000 քանի որ Չինաստանում Հյուսիսային կորեացի փախստականները 65 00:03:49,000 --> 00:03:52,000 համարվում են էմիգրանտներ: 66 00:03:52,000 --> 00:03:54,000 Այսպես, ես ապրում էի անընդհատ վախի մթնոլորտում, 67 00:03:54,000 --> 00:03:56,000 որ իմ ինքնությունը կարող էր բացահայտվել, 68 00:03:56,000 --> 00:04:00,000 և ինձ կհայրենադարձնեին անտանելի ճակատագրին՝ 69 00:04:00,000 --> 00:04:02,000 Հյուսիսային Կորեայում: 70 00:04:02,000 --> 00:04:05,000 ՄԻ օր իմ ամենավատ մղձավանջը կատարվեց, 71 00:04:05,000 --> 00:04:08,000 երբ ինձ բռնեց չինական ոստիկանությունը 72 00:04:08,000 --> 00:04:12,000 և տարավ ոստիկանատուն հարցաքննման: 73 00:04:12,000 --> 00:04:15,000 Ինչ-որ մեկը մեղադրել էր ինձ Հյուսիսային Կորեայից լինելու մեջ, 74 00:04:15,000 --> 00:04:19,000 և ոստիկանությունը ստուգեց չինարենի իմ գիտելիքներն 75 00:04:19,000 --> 00:04:22,000 ու ինձ անթիվ հարցեր տվեցին: 76 00:04:22,000 --> 00:04:25,000 Ես այնքան վախեցած էի, 77 00:04:25,000 --> 00:04:28,000 որ թվում էր՝ սիրտս հիմա կպայթի: 78 00:04:28,000 --> 00:04:31,000 Եթե որևէ բան անբնական թվար, ինձ կարող էին բանտարկել 79 00:04:31,000 --> 00:04:33,000 և հայրենադարձնեին: 80 00:04:33,000 --> 00:04:36,000 Կարծում էի, որ կյանքս ավարտված է, 81 00:04:36,000 --> 00:04:39,000 բայց կարողացա կառավարել էմոցիաներս 82 00:04:39,000 --> 00:04:41,000 և պատասխանեց հարցերին: 83 00:04:41,000 --> 00:04:43,000 Երբ նրանք վերջացրին հարցաքննել ինձ, 84 00:04:43,000 --> 00:04:45,000 մի ոստիկանն ասաց մյուսին, - 85 00:04:45,000 --> 00:04:47,000 «Սխալ զեկույց էր: 86 00:04:47,000 --> 00:04:49,000 Նա հյուսիսկորեացի չէ»: 87 00:04:49,000 --> 00:04:54,000 Եվ նրանք ինձ բաց թողեցին: Հրաշք էր: 88 00:04:54,000 --> 00:04:56,000 Որոշ հյուսիսկորեացիներ ապաստարան են փնտրում 89 00:04:56,000 --> 00:04:59,000 օտարերկրյա դեսպանատներում, 90 00:04:59,000 --> 00:05:02,000 բայց շատերին կարող է բռնել չինական ոստիկանությունը 91 00:05:02,000 --> 00:05:03,000 և հայրենադարձնել: 92 00:05:03,000 --> 00:05:06,000 Այս աղջիկների բախտը բերել է: 93 00:05:06,000 --> 00:05:07,000 Չնայաչ նրանց բռնել էին, 94 00:05:07,000 --> 00:05:09,000 նրանց ի վերջո ազատ էին արձակել 95 00:05:09,000 --> 00:05:12,000 միջազգային ճնշման տակ: 96 00:05:12,000 --> 00:05:15,000 Այս հյուսիսկորեացիների բախտը չի բերել: 97 00:05:15,000 --> 00:05:19,000 Ամեն տարի անթիվ հյուսիսկորեացիներ են բռնվում Չինաստանում 98 00:05:19,000 --> 00:05:22,000 և հայրենադարձվում են Հյուսիսային Կորեա, 99 00:05:22,000 --> 00:05:25,000 որտեղ նրանց կարող են տանջանքների ենթարկել, բանտարկել, 100 00:05:25,000 --> 00:05:28,000 կամ հանրության աչքի առջև կախաղան բարձրացնել: 101 00:05:28,000 --> 00:05:31,000 Չնայած նույնիսկ հաջողություն ունեցա դուրս գալ, 102 00:05:31,000 --> 00:05:34,000 շատ այլ հյուսիսկորեացիների բախտն այդպես էլ չի բերել: 103 00:05:34,000 --> 00:05:38,000 Ցավալի է, որ հյուսիսկորեացիները ստիպված են թաքցնել իրենց ինքնությունը 104 00:05:38,000 --> 00:05:42,000 և այդքան դժվար պայքար մղել ողջ մնալու համար: 105 00:05:42,000 --> 00:05:45,000 Նույնիսկ նոր լեզու սովորելուց և աշխատանք ստանալուց հետո, 106 00:05:45,000 --> 00:05:49,000 իրենց ամբողջ աշխարհը կարող է մեկ վայրկյանում գլխիվայր շրջվել: 107 00:05:49,000 --> 00:05:53,000 Ահա թե ինչու 10 տարի շարունակ իմ ինքնությունը թաքցնելուց հետո, 108 00:05:53,000 --> 00:05:57,000 ես որոշեցի ռիսկի դիմել և գնալ Հյուսիսային Կորեա, 109 00:05:57,000 --> 00:06:00,000 և նոր կյանք սկսեցի նորից: 110 00:06:00,000 --> 00:06:04,000 Հարավային Կորեայում հիմնվելը ավելի 111 00:06:04,000 --> 00:06:06,000 դժվար էր, քան ես պատկերացնում էի: 112 00:06:06,000 --> 00:06:09,000 Անգլերենը շատ կարևոր էր Հարավային Կորեայում, 113 00:06:09,000 --> 00:06:12,000 այսպիսով ես սկսեցի սովոր իմ երրորդ լեզուն: 114 00:06:12,000 --> 00:06:16,000 Ես նաև գիտակցում էի, որ մեծ 115 00:06:16,000 --> 00:06:18,000 տարբերություն կա Հյուսիսի ու Հարավի միջ: 116 00:06:18,000 --> 00:06:20,000 Մենք բոլորս կորեացիներ ենք, բայց ներքուստ 117 00:06:20,000 --> 00:06:22,000 մենք շատ տարբերվում ենք 118 00:06:22,000 --> 00:06:25,000 67 տարվա բաժանման հետևանքով: 119 00:06:25,000 --> 00:06:29,000 Ես նույնիսկ անցել եմ ինքնության բացահայտման ճգնաժամի միջով: 120 00:06:29,000 --> 00:06:32,000 Ես հարավկորեացի՞ եմ, թե՞ հյուսիսկորեացի: 121 00:06:32,000 --> 00:06:35,000 Ես որտեղի՞ց եմ սերում, ո՞վ եմ ես: 122 00:06:35,000 --> 00:06:37,000 Հանկարծ հասկացա, որ չկա մի երկիր, որ 123 00:06:37,000 --> 00:06:43,000 կարող եմ իմ սեփական երկիր կոչել: 124 00:06:43,000 --> 00:06:47,000 Չնայած նույնիսկ հեշտ չէր հարմարվել Հարավային Կորեայի կյանքին, 125 00:06:47,000 --> 00:06:48,000 ես պլան կազմեցի: 126 00:06:48,000 --> 00:06:51,000 Սկսեցի պարապել բուհի ընդունելության քննության համար: 127 00:06:51,000 --> 00:06:55,000 Երբ սկսել էի հարմարվել իմ նոր կյանքին, 128 00:06:55,000 --> 00:06:58,000 սարսափելի հեռախոսազանգ ստացա: 129 00:06:58,000 --> 00:06:59,000 Հյուսիսկորեական իշխանությունները 130 00:06:59,000 --> 00:07:02,000 բացահայտել էին, որ ես գումար եմ ուղարկում իմ ընտանիքին, 131 00:07:02,000 --> 00:07:05,000 և որպես պատիժ, իմ ընտանիքին 132 00:07:05,000 --> 00:07:07,000 բռնի տեղափոխելու էին 133 00:07:07,000 --> 00:07:11,000 գյուղական մի անմարդաբնակ վայր: 134 00:07:11,000 --> 00:07:13,000 Նրանք պետք է շուտափույթ դուրս գային երկրից, 135 00:07:13,000 --> 00:07:17,000 և ես սկսեցի պլանավորել, թե ինչպես օգնեմ նրանց փախչել: 136 00:07:17,000 --> 00:07:20,000 Հյուսիսկորեացիները ստիպված են անհավանական երկար ճանապարհ անցնել՝ 137 00:07:20,000 --> 00:07:23,000 ազատություն ստանալու ճանապարհին: 138 00:07:23,000 --> 00:07:26,000 Գրեթե անհնար է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև 139 00:07:26,000 --> 00:07:29,000 սահմանը հատել, 140 00:07:29,000 --> 00:07:32,000 և այսպես, ճակատագրի հեգնանքով, ես հետ թռա դեպի Չինաստան 141 00:07:32,000 --> 00:07:36,000 և ուղղվեցի դեպի Հյուսիսային Կորեայի սահման: 142 00:07:36,000 --> 00:07:39,000 Քանի որ ընտանիքիս անդամները չինարեն չէին խոսում, 143 00:07:39,000 --> 00:07:41,000 ստիպված էի առաջնորդել նրանց, 144 00:07:41,000 --> 00:07:45,000 որևէ կերպ Չինաստանով պետք է տանեի նրանց 2000 մղոնից ավելի 145 00:07:45,000 --> 00:07:48,000 և հետո դեպի Հարավարևելյան Ասիա: 146 00:07:48,000 --> 00:07:51,000 Ճանապարհորդությունն ավտոբուսով տևեց մեկ շաբաթ, 147 00:07:51,000 --> 00:07:54,000 և մեզ մի քանի անգամ գրեթե բռնեցին: 148 00:07:54,000 --> 00:07:56,000 Մի անգամ մեր ավտոբուսը կանգնեցրեց 149 00:07:56,000 --> 00:08:01,000 և ավտոբուս բարձրացավ չինացի ոստիկանը: 150 00:08:01,000 --> 00:08:03,000 Նա վերցրեց բոլորի նույնականացման քարտերը 151 00:08:03,000 --> 00:08:05,000 և սկսեց նրանց հարցեր տալ: 152 00:08:05,000 --> 00:08:09,000 Քանի որ ընտանիքիս անդամները չինարեն չէին հասկանում, 153 00:08:09,000 --> 00:08:13,000 մտածեցի, որ կբռնեն իմ ընտանիքի անդմաներին: 154 00:08:13,000 --> 00:08:16,000 Երբ չինացի ոստիկանը մոտեցավ ընտանիքիս անդամներին, 155 00:08:16,000 --> 00:08:19,000 Ես միանգամից կանգնեցի և ասեցի նրան, որ 156 00:08:19,000 --> 00:08:21,000 այս մարդիկ խուլ ու համր են, 157 00:08:21,000 --> 00:08:23,000 որ ես ուղեկցում եմ նրանց: 158 00:08:23,000 --> 00:08:26,000 Նա կասկածելի նայեց ինձ, 159 00:08:26,000 --> 00:08:30,000 բայց բարեբախտաբար հավատաց ինձ: 160 00:08:30,000 --> 00:08:33,000 Մենք այդեպս ձևացրինք մինչև Լաոսի սահման, 161 00:08:33,000 --> 00:08:37,000 բայց ես ստիպված էի ծախսել իմ ամբողջ գումարը 162 00:08:37,000 --> 00:08:40,000 Լաոսում սահմանապահներին կաշառելու համար: 163 00:08:40,000 --> 00:08:43,000 Բայց նույնիսկ կերբ մենք անցանք սահմանը, 164 00:08:43,000 --> 00:08:46,000 իմ ընտանիքի անդամներին բռնեցին և բանտարկեցին 165 00:08:46,000 --> 00:08:48,000 ապօրինի սահմանն անցնելու համար: 166 00:08:48,000 --> 00:08:50,000 Կաշառքն ու տուգանքները մուծելուց հետո 167 00:08:50,000 --> 00:08:54,000 իմ ընտանիքին բաց թողեցին մեկ շաբաթվա ընթացքում, 168 00:08:54,000 --> 00:08:58,000 բայց շուտով իմ ընտանիքի անդամներին կրկին բռնեցին և բանտարկեցին 169 00:08:58,000 --> 00:09:00,000 Լաոսի մայրաքաղաքում: 170 00:09:00,000 --> 00:09:05,000 Սա իմ կըանքի վատագույն պահերից մեկն էր: 171 00:09:05,000 --> 00:09:10,000 Ես ամեն ինչ արեցի իմ ընտանիքի ազատության համար, 172 00:09:10,000 --> 00:09:13,000 և մենք այնքան մոտ էինք դրան, 173 00:09:13,000 --> 00:09:15,000 սակայն իմ ընտանիքին բանտ նետեցին 174 00:09:15,000 --> 00:09:18,000 հարավկորեական դեսպանատնից փոքր ինչ հեռու: 175 00:09:18,000 --> 00:09:22,000 Ես մեկ գնում էի ներգաղթի գրասենյակ, 176 00:09:22,000 --> 00:09:23,000 հետո ոստիկանություն՝ 177 00:09:23,000 --> 00:09:26,000 հուսահատված փորձելով դուրս բերել ընտանիքիս անդամներին, 178 00:09:26,000 --> 00:09:28,000 սակայն ես բավականին գումար չունեի, 179 00:09:28,000 --> 00:09:30,000 որպեսզի կրկին կաշառք տայի կամ տուգանքներ վճարեի: 180 00:09:30,000 --> 00:09:32,000 Ես հույսս ամբողջովին կորցրել էի: 181 00:09:32,000 --> 00:09:36,000 Այդ պահին լսեցի մի մարդու ձայն, ով հարցնում էր ինձ,- 182 00:09:36,000 --> 00:09:37,000 «Ի՞նչ է պատահել»: 183 00:09:37,000 --> 00:09:39,000 Ես զարմացել էի, որ միանգամայն անծանոթ 184 00:09:39,000 --> 00:09:43,000 իրեն նեղություն էր պատճառել հարցնել: 185 00:09:43,000 --> 00:09:45,000 Առանց բառարանի և իմ թերի անգլերենով 186 00:09:45,000 --> 00:09:49,000 ես բացատրեցի իրավիճակը, և առանց վարանելու, 187 00:09:49,000 --> 00:09:51,000 անծանոթը գնաց դեպի վճարման մեքենան 188 00:09:51,000 --> 00:09:54,000 և վճարեց գումարի մյուս մասը, որպեսզի իմ ընտանիքի անդամներին և 189 00:09:54,000 --> 00:09:58,000 երկու այլ հյուսիսկորեացիներին ազատեն բանտից: 190 00:09:58,000 --> 00:10:02,000 Ես ամբողջ սրտով շնորհակալություն հայտնեցի նրան և հարցրեցի,- 191 00:10:02,000 --> 00:10:04,000 «Ինչո՞ւ եք օգնում ինձ»: 192 00:10:04,000 --> 00:10:07,000 «Ես Ձեզ չեմ օգնում,-ասաց նա 193 00:10:07,000 --> 00:10:10,000 "Ես օգնում եմ հյուսիսկորեացի մարդկանց»: 194 00:10:10,000 --> 00:10:14,000 Ես հասկացա, որ դա իմ կյանքում խորհրդանշական պահ էր: 195 00:10:14,000 --> 00:10:18,000 Այդ անծանոթը խորհրդանշում էր նոր հույս ինձ և 196 00:10:18,000 --> 00:10:21,000 հյուսիսկորեացի մարդկանց համար, երբ մենք այդքան ունեինք դրա կարիքը, 197 00:10:21,000 --> 00:10:25,000 նա նաև ցուցաբերեց անծանոթներին և միջազգային հանրությանը 198 00:10:25,000 --> 00:10:27,000 բնորոշ բարությունն ու աջակցությունը, 199 00:10:27,000 --> 00:10:32,000 ինչպես նաև հույսի շողերը, որի կարիքը մենք՝ հյուսիսկորեացիներս ունենք: 200 00:10:32,000 --> 00:10:35,000 Ի վերջո, մեր երկարատև ճանապարհորդությունից հետո 201 00:10:35,000 --> 00:10:38,000 ես միացա ընտանիքիս անդամների հետ Հարավային Կորեայում, 202 00:10:38,000 --> 00:10:42,000 բայց ազատություն ստանալը ճակատամարտի ընդամենը մի մասն է: 203 00:10:42,000 --> 00:10:45,000 Շատ հյուսիսկորեացիներ բաժանված են իրենց ընտանիքներից և 204 00:10:45,000 --> 00:10:48,000 երբ նրանք ժամանում են նոր երկիր, 205 00:10:48,000 --> 00:10:52,000 նրանք նոր կյանք են սկսում շատ քիչ փողով, կամ ընդհանրապես փող չունենալով: 206 00:10:52,000 --> 00:10:55,000 Այսպիսով, միջազգային հանրությունից մենք կարող ենք օգուտ քաղել 207 00:10:55,000 --> 00:10:58,000 կրթության, անգլերենի ուսուցման, 208 00:10:58,000 --> 00:11:00,000 աշխատանքի ուսուցման և այլնի հարցերում: 209 00:11:00,000 --> 00:11:02,000 Մենք կարող ենք նաև կամուրջ լինել 210 00:11:02,000 --> 00:11:04,000 Հյուսիսային Կորեայում գտնվող մարդկանց 211 00:11:04,000 --> 00:11:06,000 և դրսի աշխարհի միջև, 212 00:11:06,000 --> 00:11:09,000 քանի որ մեզանից շատերը կապ են պաշտպանում 213 00:11:09,000 --> 00:11:12,000 իրենց ընտանիքի անդամների հետ, ովքեր դեռ ներոսում են, 214 00:11:12,000 --> 00:11:14,000 և մենք տեղեկատվություն և գումար ենք ուղարկում, 215 00:11:14,000 --> 00:11:19,000 որն էլ իր հերթին օգնում է, ոպեսզի Հյուսիսային Կորեան ներսից փոխվի: 216 00:11:19,000 --> 00:11:22,000 Իմ բախտը շատ է վերել, ինձ շատ են օգնել և 217 00:11:22,000 --> 00:11:24,000 ոգեշնչել են իմ կյանքում, 218 00:11:24,000 --> 00:11:27,000 դրա համար էլ ես ուզում եմ օգնել հյուսիսկորեացիներին ձգտելու 219 00:11:27,000 --> 00:11:30,000 ունենալ հնարավորություն բարգավաճել 220 00:11:30,000 --> 00:11:33,000 միջազգային հանրության հետ մեկտեղ: 221 00:11:33,000 --> 00:11:36,000 Վստահ եմ, որ դուք ավելի ու ավելի շատ 222 00:11:36,000 --> 00:11:38,000 հյուսիսկորեացիների կտեսնեք, ովքեր հաջողության են հասել աշխարհում՝ 223 00:11:38,000 --> 00:11:41,000 ներառյալ TED-ի բեմը: 224 00:11:41,000 --> 00:11:43,000 Շնորհակալություն: 225 00:11:43,000 --> 00:11:53,000 Ծափահարություններ: