0:00:00.000,0:00:01.000 Երբ ես փոքր էի, 0:00:01.000,0:00:05.000 կարծում էի, որ իմ երկիրը ամենալավ երկիրն է աշխարհում: 0:00:05.000,0:00:08.000 Ես մեծացել եմ՝ երգելով «Նախանձելու բան չկա» երգը: 0:00:08.000,0:00:11.000 Ես շատ հպարտ էի դրանով: 0:00:11.000,0:00:12.000 Դպրոցում մենք բավականին ժամանակ էինք ծախսում 0:00:12.000,0:00:14.000 Կիմ Il Սունգի պատմությունը սերտելու վրա:, 0:00:14.000,0:00:18.000 բայց երբրէ շատ բան չենք իմացել դրսի աշխարհի մասին, 0:00:18.000,0:00:23.000 բացի նրանից, որ Ամերիկան, Հարավային Կորեան, Ճապոնիան թշնամիներ են: 0:00:23.000,0:00:26.000 Չնայած՝ ինձ միշտ հետաքրքրել է դրսի աշխարհը, 0:00:26.000,0:00:30.000 ես կարծում էի, որ ամբողջ կյանքս կանցկացնեմ Հյուսիսային Կորեայում, 0:00:30.000,0:00:34.000 մինչև որ ամեն ինչ հանկարծակի փոխվեց: 0:00:34.000,0:00:39.000 Յոթ տարեկանում առաջին անգամ տեսա հանրային կախաղան բարձրացնելը, 0:00:39.000,0:00:42.000 բայց կարծում էի, որ իմ կյանքը Հյուսիսային Կորեայում նորմալ էր: 0:00:42.000,0:00:44.000 Իմ ընտանիքն աղքատ չէր, 0:00:44.000,0:00:48.000 և ես երբևէ սով չէի զգացել: 0:00:48.000,0:00:52.000 Սակայն մի օր՝ 1995-ին, մայրս տուն բերեց մի նամակ 0:00:52.000,0:00:54.000 իր համաաշխատակցուհու քրոջից: 0:00:54.000,0:00:59.000 Նամակում գրված էր. «Երբ սա կարդաք, մեր ընտանիքի 5 անդամները 0:00:59.000,0:01:02.000 այլևս ողջ չեն լինի, 0:01:02.000,0:01:06.000 քանի որ մենք հաց չենք կերել վերջին 2 շաբաթների ընացքում: 0:01:06.000,0:01:09.000 Մենք միասին պառկած ենք հատակին, 0:01:09.000,0:01:18.000 և մեր օրգանիզմներն այնքան թույլ են, որ մենք պատրաստ ենք մահանալ»։ 0:01:18.000,0:01:21.000 Ես ապշած էի: 0:01:21.000,0:01:23.000 Սա առաջին անգամն էր, որ լսում էի, 0:01:23.000,0:01:27.000 թե իմ երկրում մարդիկ տառապում են: 0:01:27.000,0:01:31.000 Շուտով, երբ անցնում էի գնացքի կայարանի մոտով, 0:01:31.000,0:01:32.000 ես մի ահավոր տեսարանի ականատես եղա, 0:01:32.000,0:01:36.000 որը չեմ կարողանում ջնջել հիշողությունիցս: 0:01:36.000,0:01:39.000 Մի կին անկենդան պառկած էր գետնին՝ 0:01:39.000,0:01:42.000 մինչ իր գրկի հյուծված երեխան 0:01:42.000,0:01:47.000 անօգնական հայածքով նայում էր իր մոր դեմքին: 0:01:47.000,0:01:51.000 Բայց ոչ մեկը չէր օգնում նրանց, որովհետև զբաղված էին իրենց 0:01:51.000,0:01:55.000 և իրենց ընտանիքի հոգսերը հոգալով: 0:01:55.000,0:01:59.000 1990-ականներին Հյուսիսային Կորեայում սով սկսվեց: 0:01:59.000,0:02:02.000 Վերջին հաշվով, մեկ միլիոնից ավելի Հյուսիսային կորեացիներ 0:02:02.000,0:02:06.000 մահացան սովից, և շատերն էլ ողջ մնացին 0:02:06.000,0:02:11.000 խոտ, միջատներ և ծառի արմատներ ուտելու շնորհիվ: 0:02:11.000,0:02:14.000 Էլեկտրաէներգիայի անջատումներն ավելի ու ավելի հաճախակի դարձան, 0:02:14.000,0:02:19.000 և գիշերները ամեն ինչ բացարձակ մթության մեջ էր, 0:02:19.000,0:02:21.000 բացի Չինաստանի լույսերի ծովը, 0:02:21.000,0:02:24.000 որ ձգվում էր գետի երկայնքով և երևում էր մեր տնից: 0:02:24.000,0:02:29.000 Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու նրանք լույս ունեն, իսկ մենք՝ ոչ: 0:02:29.000,0:02:34.000 Արբանյակից արված լուսանկարում պատկերված է գիշերային Հյուսիսային Կորեան՝ 0:02:34.000,0:02:37.000 իր հարևանների հետ համեմատությամբ: 0:02:37.000,0:02:39.000 Սա Ամրոք գետն է, 0:02:39.000,0:02:41.000 որը հանդիսանում է Չինաստանի և 0:02:41.000,0:02:44.000 Հյուսային Կորեայի սահմանի մի մասը: 0:02:44.000,0:02:46.000 Ինչպես երևում է, գետը տեղ-տեղ շատ ծանծան է, 0:02:46.000,0:02:52.000 ինչն էլ թույլ է տալիս Հյուսիսային կորեացիներին գաղտնի անցնել գետը: 0:02:52.000,0:02:54.000 Բայց շատերն են մահանում: 0:02:54.000,0:03:01.000 Երբեմն տեսնում էի, թե ինչպես է գետը դիակներ բերում: 0:03:01.000,0:03:06.000 Չեմ կարող շատ մանրամասներ բացահայտել այն մասին, թե ես ինչպես եմ լքել Հյուսիսային Կորեան, 0:03:06.000,0:03:11.000 սակայն կարող եմ ասել, որ սովի դժվարագույն տարիներին 0:03:11.000,0:03:16.000 ինձ ուղարկել էին Չինաստան՝ իմ հեռավոր ազգականների տուն: 0:03:16.000,0:03:18.000 Ես կարծում էի, որ 0:03:18.000,0:03:22.000 ընդամենը քիչ ժամանակով եմ բաժանվում իմ ընտանիքից: 0:03:22.000,0:03:24.000 Երբեք չէի կարող պատկերացնել, որ 0:03:24.000,0:03:28.000 14 տարի կպահանջվի, որպեսզի մենք կրկին միասին ապրենք: 0:03:28.000,0:03:33.000 Ինձ նման երիտասարդ աղջկա համար շատ դժվար էր ապրել Չինաստանում առանց ընտանիքի: 0:03:33.000,0:03:36.000 Պատկերացում չունեի, թե ինչպիսին պետք է լինի 0:03:36.000,0:03:38.000 կյանքը որպես Հյուսիսսային կորեացի փախստական, 0:03:38.000,0:03:41.000 բայց շուտով ես հասկացա, որ դա ոչ միայն չափազանց դժվար է, 0:03:41.000,0:03:44.000 այլև շատ վտանգավոր է, 0:03:44.000,0:03:49.000 քանի որ Չինաստանում Հյուսիսային կորեացի փախստականները 0:03:49.000,0:03:52.000 համարվում են էմիգրանտներ: 0:03:52.000,0:03:54.000 Այսպես, ես ապրում էի անընդհատ վախի մթնոլորտում, 0:03:54.000,0:03:56.000 որ իմ ինքնությունը կարող էր բացահայտվել, 0:03:56.000,0:04:00.000 և ինձ կհայրենադարձնեին անտանելի ճակատագրին՝ 0:04:00.000,0:04:02.000 Հյուսիսային Կորեայում: 0:04:02.000,0:04:05.000 ՄԻ օր իմ ամենավատ մղձավանջը կատարվեց, 0:04:05.000,0:04:08.000 երբ ինձ բռնեց չինական ոստիկանությունը 0:04:08.000,0:04:12.000 և տարավ ոստիկանատուն հարցաքննման: 0:04:12.000,0:04:15.000 Ինչ-որ մեկը մեղադրել էր ինձ Հյուսիսային Կորեայից լինելու մեջ, 0:04:15.000,0:04:19.000 և ոստիկանությունը ստուգեց չինարենի իմ գիտելիքներն 0:04:19.000,0:04:22.000 ու ինձ անթիվ հարցեր տվեցին: 0:04:22.000,0:04:25.000 Ես այնքան վախեցած էի, 0:04:25.000,0:04:28.000 որ թվում էր՝ սիրտս հիմա կպայթի: 0:04:28.000,0:04:31.000 Եթե որևէ բան անբնական թվար, ինձ կարող էին բանտարկել 0:04:31.000,0:04:33.000 և հայրենադարձնեին: 0:04:33.000,0:04:36.000 Կարծում էի, որ կյանքս ավարտված է, 0:04:36.000,0:04:39.000 բայց կարողացա կառավարել էմոցիաներս 0:04:39.000,0:04:41.000 և պատասխանեց հարցերին: 0:04:41.000,0:04:43.000 Երբ նրանք վերջացրին հարցաքննել ինձ, 0:04:43.000,0:04:45.000 մի ոստիկանն ասաց մյուսին, - 0:04:45.000,0:04:47.000 «Սխալ զեկույց էր: 0:04:47.000,0:04:49.000 Նա հյուսիսկորեացի չէ»: 0:04:49.000,0:04:54.000 Եվ նրանք ինձ բաց թողեցին: Հրաշք էր: 0:04:54.000,0:04:56.000 Որոշ հյուսիսկորեացիներ ապաստարան են փնտրում 0:04:56.000,0:04:59.000 օտարերկրյա դեսպանատներում, 0:04:59.000,0:05:02.000 բայց շատերին կարող է բռնել չինական ոստիկանությունը 0:05:02.000,0:05:03.000 և հայրենադարձնել: 0:05:03.000,0:05:06.000 Այս աղջիկների բախտը բերել է: 0:05:06.000,0:05:07.000 Չնայաչ նրանց բռնել էին, 0:05:07.000,0:05:09.000 նրանց ի վերջո ազատ էին արձակել 0:05:09.000,0:05:12.000 միջազգային ճնշման տակ: 0:05:12.000,0:05:15.000 Այս հյուսիսկորեացիների բախտը չի բերել: 0:05:15.000,0:05:19.000 Ամեն տարի անթիվ հյուսիսկորեացիներ են բռնվում Չինաստանում 0:05:19.000,0:05:22.000 և հայրենադարձվում են Հյուսիսային Կորեա, 0:05:22.000,0:05:25.000 որտեղ նրանց կարող են տանջանքների ենթարկել, բանտարկել, 0:05:25.000,0:05:28.000 կամ հանրության աչքի առջև կախաղան բարձրացնել: 0:05:28.000,0:05:31.000 Չնայած նույնիսկ հաջողություն ունեցա դուրս գալ, 0:05:31.000,0:05:34.000 շատ այլ հյուսիսկորեացիների բախտն այդպես էլ չի բերել: 0:05:34.000,0:05:38.000 Ցավալի է, որ հյուսիսկորեացիները ստիպված են թաքցնել իրենց ինքնությունը 0:05:38.000,0:05:42.000 և այդքան դժվար պայքար մղել ողջ մնալու համար: 0:05:42.000,0:05:45.000 Նույնիսկ նոր լեզու սովորելուց և աշխատանք ստանալուց հետո, 0:05:45.000,0:05:49.000 իրենց ամբողջ աշխարհը կարող է մեկ վայրկյանում գլխիվայր շրջվել: 0:05:49.000,0:05:53.000 Ահա թե ինչու 10 տարի շարունակ իմ ինքնությունը թաքցնելուց հետո, 0:05:53.000,0:05:57.000 ես որոշեցի ռիսկի դիմել և գնալ Հյուսիսային Կորեա, 0:05:57.000,0:06:00.000 և նոր կյանք սկսեցի նորից: 0:06:00.000,0:06:04.000 Հարավային Կորեայում հիմնվելը ավելի 0:06:04.000,0:06:06.000 դժվար էր, քան ես պատկերացնում էի: 0:06:06.000,0:06:09.000 Անգլերենը շատ կարևոր էր Հարավային Կորեայում, 0:06:09.000,0:06:12.000 այսպիսով ես սկսեցի սովոր իմ երրորդ լեզուն: 0:06:12.000,0:06:16.000 Ես նաև գիտակցում էի, որ մեծ 0:06:16.000,0:06:18.000 տարբերություն կա Հյուսիսի ու Հարավի միջ: 0:06:18.000,0:06:20.000 Մենք բոլորս կորեացիներ ենք, բայց ներքուստ 0:06:20.000,0:06:22.000 մենք շատ տարբերվում ենք 0:06:22.000,0:06:25.000 67 տարվա բաժանման հետևանքով: 0:06:25.000,0:06:29.000 Ես նույնիսկ անցել եմ ինքնության բացահայտման ճգնաժամի միջով: 0:06:29.000,0:06:32.000 Ես հարավկորեացի՞ եմ, թե՞ հյուսիսկորեացի: 0:06:32.000,0:06:35.000 Ես որտեղի՞ց եմ սերում, ո՞վ եմ ես: 0:06:35.000,0:06:37.000 Հանկարծ հասկացա, որ չկա մի երկիր, որ 0:06:37.000,0:06:43.000 կարող եմ իմ սեփական երկիր կոչել: 0:06:43.000,0:06:47.000 Չնայած նույնիսկ հեշտ չէր հարմարվել Հարավային Կորեայի կյանքին, 0:06:47.000,0:06:48.000 ես պլան կազմեցի: 0:06:48.000,0:06:51.000 Սկսեցի պարապել բուհի ընդունելության քննության համար: 0:06:51.000,0:06:55.000 Երբ սկսել էի հարմարվել իմ նոր կյանքին, 0:06:55.000,0:06:58.000 սարսափելի հեռախոսազանգ ստացա: 0:06:58.000,0:06:59.000 Հյուսիսկորեական իշխանությունները 0:06:59.000,0:07:02.000 բացահայտել էին, որ ես գումար եմ ուղարկում իմ ընտանիքին, 0:07:02.000,0:07:05.000 և որպես պատիժ, իմ ընտանիքին 0:07:05.000,0:07:07.000 բռնի տեղափոխելու էին 0:07:07.000,0:07:11.000 գյուղական մի անմարդաբնակ վայր: 0:07:11.000,0:07:13.000 Նրանք պետք է շուտափույթ դուրս գային երկրից, 0:07:13.000,0:07:17.000 և ես սկսեցի պլանավորել, թե ինչպես օգնեմ նրանց փախչել: 0:07:17.000,0:07:20.000 Հյուսիսկորեացիները ստիպված են անհավանական երկար ճանապարհ անցնել՝ 0:07:20.000,0:07:23.000 ազատություն ստանալու ճանապարհին: 0:07:23.000,0:07:26.000 Գրեթե անհնար է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև 0:07:26.000,0:07:29.000 սահմանը հատել, 0:07:29.000,0:07:32.000 և այսպես, ճակատագրի հեգնանքով, ես հետ թռա դեպի Չինաստան 0:07:32.000,0:07:36.000 և ուղղվեցի դեպի Հյուսիսային Կորեայի սահման: 0:07:36.000,0:07:39.000 Քանի որ ընտանիքիս անդամները չինարեն չէին խոսում, 0:07:39.000,0:07:41.000 ստիպված էի առաջնորդել նրանց, 0:07:41.000,0:07:45.000 որևէ կերպ Չինաստանով պետք է տանեի նրանց 2000 մղոնից ավելի 0:07:45.000,0:07:48.000 և հետո դեպի Հարավարևելյան Ասիա: 0:07:48.000,0:07:51.000 Ճանապարհորդությունն ավտոբուսով տևեց մեկ շաբաթ, 0:07:51.000,0:07:54.000 և մեզ մի քանի անգամ գրեթե բռնեցին: 0:07:54.000,0:07:56.000 Մի անգամ մեր ավտոբուսը կանգնեցրեց 0:07:56.000,0:08:01.000 և ավտոբուս բարձրացավ չինացի ոստիկանը: 0:08:01.000,0:08:03.000 Նա վերցրեց բոլորի նույնականացման քարտերը 0:08:03.000,0:08:05.000 և սկսեց նրանց հարցեր տալ: 0:08:05.000,0:08:09.000 Քանի որ ընտանիքիս անդամները չինարեն չէին հասկանում, 0:08:09.000,0:08:13.000 մտածեցի, որ կբռնեն իմ ընտանիքի անդմաներին: 0:08:13.000,0:08:16.000 Երբ չինացի ոստիկանը մոտեցավ ընտանիքիս անդամներին, 0:08:16.000,0:08:19.000 Ես միանգամից կանգնեցի և ասեցի նրան, որ 0:08:19.000,0:08:21.000 այս մարդիկ խուլ ու համր են, 0:08:21.000,0:08:23.000 որ ես ուղեկցում եմ նրանց: 0:08:23.000,0:08:26.000 Նա կասկածելի նայեց ինձ, 0:08:26.000,0:08:30.000 բայց բարեբախտաբար հավատաց ինձ: 0:08:30.000,0:08:33.000 Մենք այդեպս ձևացրինք մինչև Լաոսի սահման, 0:08:33.000,0:08:37.000 բայց ես ստիպված էի ծախսել իմ ամբողջ գումարը 0:08:37.000,0:08:40.000 Լաոսում սահմանապահներին կաշառելու համար: 0:08:40.000,0:08:43.000 Բայց նույնիսկ կերբ մենք անցանք սահմանը, 0:08:43.000,0:08:46.000 իմ ընտանիքի անդամներին բռնեցին և բանտարկեցին 0:08:46.000,0:08:48.000 ապօրինի սահմանն անցնելու համար: 0:08:48.000,0:08:50.000 Կաշառքն ու տուգանքները մուծելուց հետո 0:08:50.000,0:08:54.000 իմ ընտանիքին բաց թողեցին մեկ շաբաթվա ընթացքում, 0:08:54.000,0:08:58.000 բայց շուտով իմ ընտանիքի անդամներին կրկին բռնեցին և բանտարկեցին 0:08:58.000,0:09:00.000 Լաոսի մայրաքաղաքում: 0:09:00.000,0:09:05.000 Սա իմ կըանքի վատագույն պահերից մեկն էր: 0:09:05.000,0:09:10.000 Ես ամեն ինչ արեցի իմ ընտանիքի ազատության համար, 0:09:10.000,0:09:13.000 և մենք այնքան մոտ էինք դրան, 0:09:13.000,0:09:15.000 սակայն իմ ընտանիքին բանտ նետեցին 0:09:15.000,0:09:18.000 հարավկորեական դեսպանատնից փոքր ինչ հեռու: 0:09:18.000,0:09:22.000 Ես մեկ գնում էի ներգաղթի գրասենյակ, 0:09:22.000,0:09:23.000 հետո ոստիկանություն՝ 0:09:23.000,0:09:26.000 հուսահատված փորձելով դուրս բերել ընտանիքիս անդամներին, 0:09:26.000,0:09:28.000 սակայն ես բավականին գումար չունեի, 0:09:28.000,0:09:30.000 որպեսզի կրկին կաշառք տայի կամ տուգանքներ վճարեի: 0:09:30.000,0:09:32.000 Ես հույսս ամբողջովին կորցրել էի: 0:09:32.000,0:09:36.000 Այդ պահին լսեցի մի մարդու ձայն, ով հարցնում էր ինձ,- 0:09:36.000,0:09:37.000 «Ի՞նչ է պատահել»: 0:09:37.000,0:09:39.000 Ես զարմացել էի, որ միանգամայն անծանոթ 0:09:39.000,0:09:43.000 իրեն նեղություն էր պատճառել հարցնել: 0:09:43.000,0:09:45.000 Առանց բառարանի և իմ թերի անգլերենով 0:09:45.000,0:09:49.000 ես բացատրեցի իրավիճակը, և առանց վարանելու, 0:09:49.000,0:09:51.000 անծանոթը գնաց դեպի վճարման մեքենան 0:09:51.000,0:09:54.000 և վճարեց գումարի մյուս մասը, որպեսզի իմ ընտանիքի անդամներին և 0:09:54.000,0:09:58.000 երկու այլ հյուսիսկորեացիներին ազատեն բանտից: 0:09:58.000,0:10:02.000 Ես ամբողջ սրտով շնորհակալություն հայտնեցի նրան և հարցրեցի,- 0:10:02.000,0:10:04.000 «Ինչո՞ւ եք օգնում ինձ»: 0:10:04.000,0:10:07.000 «Ես Ձեզ չեմ օգնում,-ասաց նա 0:10:07.000,0:10:10.000 "Ես օգնում եմ հյուսիսկորեացի մարդկանց»: 0:10:10.000,0:10:14.000 Ես հասկացա, որ դա իմ կյանքում խորհրդանշական պահ էր: 0:10:14.000,0:10:18.000 Այդ անծանոթը խորհրդանշում էր նոր հույս ինձ և 0:10:18.000,0:10:21.000 հյուսիսկորեացի մարդկանց համար, երբ մենք այդքան ունեինք դրա կարիքը, 0:10:21.000,0:10:25.000 նա նաև ցուցաբերեց անծանոթներին և միջազգային հանրությանը 0:10:25.000,0:10:27.000 բնորոշ բարությունն ու աջակցությունը, 0:10:27.000,0:10:32.000 ինչպես նաև հույսի շողերը, որի կարիքը մենք՝ հյուսիսկորեացիներս ունենք: 0:10:32.000,0:10:35.000 Ի վերջո, մեր երկարատև ճանապարհորդությունից հետո 0:10:35.000,0:10:38.000 ես միացա ընտանիքիս անդամների հետ Հարավային Կորեայում, 0:10:38.000,0:10:42.000 բայց ազատություն ստանալը ճակատամարտի ընդամենը մի մասն է: 0:10:42.000,0:10:45.000 Շատ հյուսիսկորեացիներ բաժանված են իրենց ընտանիքներից և 0:10:45.000,0:10:48.000 երբ նրանք ժամանում են նոր երկիր, 0:10:48.000,0:10:52.000 նրանք նոր կյանք են սկսում շատ քիչ փողով, կամ ընդհանրապես փող չունենալով: 0:10:52.000,0:10:55.000 Այսպիսով, միջազգային հանրությունից մենք կարող ենք օգուտ քաղել 0:10:55.000,0:10:58.000 կրթության, անգլերենի ուսուցման, 0:10:58.000,0:11:00.000 աշխատանքի ուսուցման և այլնի հարցերում: 0:11:00.000,0:11:02.000 Մենք կարող ենք նաև կամուրջ լինել 0:11:02.000,0:11:04.000 Հյուսիսային Կորեայում գտնվող մարդկանց 0:11:04.000,0:11:06.000 և դրսի աշխարհի միջև, 0:11:06.000,0:11:09.000 քանի որ մեզանից շատերը կապ են պաշտպանում 0:11:09.000,0:11:12.000 իրենց ընտանիքի անդամների հետ, ովքեր դեռ ներոսում են, 0:11:12.000,0:11:14.000 և մենք տեղեկատվություն և գումար ենք ուղարկում, 0:11:14.000,0:11:19.000 որն էլ իր հերթին օգնում է, ոպեսզի Հյուսիսային Կորեան ներսից փոխվի: 0:11:19.000,0:11:22.000 Իմ բախտը շատ է վերել, ինձ շատ են օգնել և 0:11:22.000,0:11:24.000 ոգեշնչել են իմ կյանքում, 0:11:24.000,0:11:27.000 դրա համար էլ ես ուզում եմ օգնել հյուսիսկորեացիներին ձգտելու 0:11:27.000,0:11:30.000 ունենալ հնարավորություն բարգավաճել 0:11:30.000,0:11:33.000 միջազգային հանրության հետ մեկտեղ: 0:11:33.000,0:11:36.000 Վստահ եմ, որ դուք ավելի ու ավելի շատ 0:11:36.000,0:11:38.000 հյուսիսկորեացիների կտեսնեք, ովքեր հաջողության են հասել աշխարհում՝ 0:11:38.000,0:11:41.000 ներառյալ TED-ի բեմը: 0:11:41.000,0:11:43.000 Շնորհակալություն: 0:11:43.000,0:11:53.000 Ծափահարություններ: