Return to Video

Հիենսեո Լի: Իմ փախուստը Հյուսիսային Կորեայից

  • 0:00 - 0:01
    Երբ ես փոքր էի,
  • 0:01 - 0:05
    կարծում էի, որ իմ երկիրը ամենալավ երկիրն է աշխարհում:
  • 0:05 - 0:08
    Ես մեծացել եմ՝ երգելով «Նախանձելու բան չկա» երգը:
  • 0:08 - 0:11
    Ես շատ հպարտ էի դրանով:
  • 0:11 - 0:12
    Դպրոցում մենք բավականին ժամանակ էինք ծախսում
  • 0:12 - 0:14
    Կիմ Il Սունգի պատմությունը սերտելու վրա:,
  • 0:14 - 0:18
    բայց երբրէ շատ բան չենք իմացել դրսի աշխարհի մասին,
  • 0:18 - 0:23
    բացի նրանից, որ Ամերիկան, Հարավային Կորեան, Ճապոնիան թշնամիներ են:
  • 0:23 - 0:26
    Չնայած՝ ինձ միշտ հետաքրքրել է դրսի աշխարհը,
  • 0:26 - 0:30
    ես կարծում էի, որ ամբողջ կյանքս կանցկացնեմ Հյուսիսային Կորեայում,
  • 0:30 - 0:34
    մինչև որ ամեն ինչ հանկարծակի փոխվեց:
  • 0:34 - 0:39
    Յոթ տարեկանում առաջին անգամ տեսա հանրային կախաղան բարձրացնելը,
  • 0:39 - 0:42
    բայց կարծում էի, որ իմ կյանքը Հյուսիսային Կորեայում նորմալ էր:
  • 0:42 - 0:44
    Իմ ընտանիքն աղքատ չէր,
  • 0:44 - 0:48
    և ես երբևէ սով չէի զգացել:
  • 0:48 - 0:52
    Սակայն մի օր՝ 1995-ին, մայրս տուն բերեց մի նամակ
  • 0:52 - 0:54
    իր համաաշխատակցուհու քրոջից:
  • 0:54 - 0:59
    Նամակում գրված էր. «Երբ սա կարդաք, մեր ընտանիքի 5 անդամները
  • 0:59 - 1:02
    այլևս ողջ չեն լինի,
  • 1:02 - 1:06
    քանի որ մենք հաց չենք կերել վերջին 2 շաբաթների ընացքում:
  • 1:06 - 1:09
    Մենք միասին պառկած ենք հատակին,
  • 1:09 - 1:18
    և մեր օրգանիզմներն այնքան թույլ են, որ մենք պատրաստ ենք մահանալ»։
  • 1:18 - 1:21
    Ես ապշած էի:
  • 1:21 - 1:23
    Սա առաջին անգամն էր, որ լսում էի,
  • 1:23 - 1:27
    թե իմ երկրում մարդիկ տառապում են:
  • 1:27 - 1:31
    Շուտով, երբ անցնում էի գնացքի կայարանի մոտով,
  • 1:31 - 1:32
    ես մի ահավոր տեսարանի ականատես եղա,
  • 1:32 - 1:36
    որը չեմ կարողանում ջնջել հիշողությունիցս:
  • 1:36 - 1:39
    Մի կին անկենդան պառկած էր գետնին՝
  • 1:39 - 1:42
    մինչ իր գրկի հյուծված երեխան
  • 1:42 - 1:47
    անօգնական հայածքով նայում էր իր մոր դեմքին:
  • 1:47 - 1:51
    Բայց ոչ մեկը չէր օգնում նրանց, որովհետև զբաղված էին իրենց
  • 1:51 - 1:55
    և իրենց ընտանիքի հոգսերը հոգալով:
  • 1:55 - 1:59
    1990-ականներին Հյուսիսային Կորեայում սով սկսվեց:
  • 1:59 - 2:02
    Վերջին հաշվով, մեկ միլիոնից ավելի Հյուսիսային կորեացիներ
  • 2:02 - 2:06
    մահացան սովից, և շատերն էլ ողջ մնացին
  • 2:06 - 2:11
    խոտ, միջատներ և ծառի արմատներ ուտելու շնորհիվ:
  • 2:11 - 2:14
    Էլեկտրաէներգիայի անջատումներն ավելի ու ավելի հաճախակի դարձան,
  • 2:14 - 2:19
    և գիշերները ամեն ինչ բացարձակ մթության մեջ էր,
  • 2:19 - 2:21
    բացի Չինաստանի լույսերի ծովը,
  • 2:21 - 2:24
    որ ձգվում էր գետի երկայնքով և երևում էր մեր տնից:
  • 2:24 - 2:29
    Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու նրանք լույս ունեն, իսկ մենք՝ ոչ:
  • 2:29 - 2:34
    Արբանյակից արված լուսանկարում պատկերված է գիշերային Հյուսիսային Կորեան՝
  • 2:34 - 2:37
    իր հարևանների հետ համեմատությամբ:
  • 2:37 - 2:39
    Սա Ամրոք գետն է,
  • 2:39 - 2:41
    որը հանդիսանում է Չինաստանի և
  • 2:41 - 2:44
    Հյուսային Կորեայի սահմանի մի մասը:
  • 2:44 - 2:46
    Ինչպես երևում է, գետը տեղ-տեղ շատ ծանծան է,
  • 2:46 - 2:52
    ինչն էլ թույլ է տալիս Հյուսիսային կորեացիներին գաղտնի անցնել գետը:
  • 2:52 - 2:54
    Բայց շատերն են մահանում:
  • 2:54 - 3:01
    Երբեմն տեսնում էի, թե ինչպես է գետը դիակներ բերում:
  • 3:01 - 3:06
    Չեմ կարող շատ մանրամասներ բացահայտել այն մասին, թե ես ինչպես եմ լքել Հյուսիսային Կորեան,
  • 3:06 - 3:11
    սակայն կարող եմ ասել, որ սովի դժվարագույն տարիներին
  • 3:11 - 3:16
    ինձ ուղարկել էին Չինաստան՝ իմ հեռավոր ազգականների տուն:
  • 3:16 - 3:18
    Ես կարծում էի, որ
  • 3:18 - 3:22
    ընդամենը քիչ ժամանակով եմ բաժանվում իմ ընտանիքից:
  • 3:22 - 3:24
    Երբեք չէի կարող պատկերացնել, որ
  • 3:24 - 3:28
    14 տարի կպահանջվի, որպեսզի մենք կրկին միասին ապրենք:
  • 3:28 - 3:33
    Ինձ նման երիտասարդ աղջկա համար շատ դժվար էր ապրել Չինաստանում առանց ընտանիքի:
  • 3:33 - 3:36
    Պատկերացում չունեի, թե ինչպիսին պետք է լինի
  • 3:36 - 3:38
    կյանքը որպես Հյուսիսսային կորեացի փախստական,
  • 3:38 - 3:41
    բայց շուտով ես հասկացա, որ դա ոչ միայն չափազանց դժվար է,
  • 3:41 - 3:44
    այլև շատ վտանգավոր է,
  • 3:44 - 3:49
    քանի որ Չինաստանում Հյուսիսային կորեացի փախստականները
  • 3:49 - 3:52
    համարվում են էմիգրանտներ:
  • 3:52 - 3:54
    Այսպես, ես ապրում էի անընդհատ վախի մթնոլորտում,
  • 3:54 - 3:56
    որ իմ ինքնությունը կարող էր բացահայտվել,
  • 3:56 - 4:00
    և ինձ կհայրենադարձնեին անտանելի ճակատագրին՝
  • 4:00 - 4:02
    Հյուսիսային Կորեայում:
  • 4:02 - 4:05
    ՄԻ օր իմ ամենավատ մղձավանջը կատարվեց,
  • 4:05 - 4:08
    երբ ինձ բռնեց չինական ոստիկանությունը
  • 4:08 - 4:12
    և տարավ ոստիկանատուն հարցաքննման:
  • 4:12 - 4:15
    Ինչ-որ մեկը մեղադրել էր ինձ Հյուսիսային Կորեայից լինելու մեջ,
  • 4:15 - 4:19
    և ոստիկանությունը ստուգեց չինարենի իմ գիտելիքներն
  • 4:19 - 4:22
    ու ինձ անթիվ հարցեր տվեցին:
  • 4:22 - 4:25
    Ես այնքան վախեցած էի,
  • 4:25 - 4:28
    որ թվում էր՝ սիրտս հիմա կպայթի:
  • 4:28 - 4:31
    Եթե որևէ բան անբնական թվար, ինձ կարող էին բանտարկել
  • 4:31 - 4:33
    և հայրենադարձնեին:
  • 4:33 - 4:36
    Կարծում էի, որ կյանքս ավարտված է,
  • 4:36 - 4:39
    բայց կարողացա կառավարել էմոցիաներս
  • 4:39 - 4:41
    և պատասխանեց հարցերին:
  • 4:41 - 4:43
    Երբ նրանք վերջացրին հարցաքննել ինձ,
  • 4:43 - 4:45
    մի ոստիկանն ասաց մյուսին, -
  • 4:45 - 4:47
    «Սխալ զեկույց էր:
  • 4:47 - 4:49
    Նա հյուսիսկորեացի չէ»:
  • 4:49 - 4:54
    Եվ նրանք ինձ բաց թողեցին: Հրաշք էր:
  • 4:54 - 4:56
    Որոշ հյուսիսկորեացիներ ապաստարան են փնտրում
  • 4:56 - 4:59
    օտարերկրյա դեսպանատներում,
  • 4:59 - 5:02
    բայց շատերին կարող է բռնել չինական ոստիկանությունը
  • 5:02 - 5:03
    և հայրենադարձնել:
  • 5:03 - 5:06
    Այս աղջիկների բախտը բերել է:
  • 5:06 - 5:07
    Չնայաչ նրանց բռնել էին,
  • 5:07 - 5:09
    նրանց ի վերջո ազատ էին արձակել
  • 5:09 - 5:12
    միջազգային ճնշման տակ:
  • 5:12 - 5:15
    Այս հյուսիսկորեացիների բախտը չի բերել:
  • 5:15 - 5:19
    Ամեն տարի անթիվ հյուսիսկորեացիներ են բռնվում Չինաստանում
  • 5:19 - 5:22
    և հայրենադարձվում են Հյուսիսային Կորեա,
  • 5:22 - 5:25
    որտեղ նրանց կարող են տանջանքների ենթարկել, բանտարկել,
  • 5:25 - 5:28
    կամ հանրության աչքի առջև կախաղան բարձրացնել:
  • 5:28 - 5:31
    Չնայած նույնիսկ հաջողություն ունեցա դուրս գալ,
  • 5:31 - 5:34
    շատ այլ հյուսիսկորեացիների բախտն այդպես էլ չի բերել:
  • 5:34 - 5:38
    Ցավալի է, որ հյուսիսկորեացիները ստիպված են թաքցնել իրենց ինքնությունը
  • 5:38 - 5:42
    և այդքան դժվար պայքար մղել ողջ մնալու համար:
  • 5:42 - 5:45
    Նույնիսկ նոր լեզու սովորելուց և աշխատանք ստանալուց հետո,
  • 5:45 - 5:49
    իրենց ամբողջ աշխարհը կարող է մեկ վայրկյանում գլխիվայր շրջվել:
  • 5:49 - 5:53
    Ահա թե ինչու 10 տարի շարունակ իմ ինքնությունը թաքցնելուց հետո,
  • 5:53 - 5:57
    ես որոշեցի ռիսկի դիմել և գնալ Հյուսիսային Կորեա,
  • 5:57 - 6:00
    և նոր կյանք սկսեցի նորից:
  • 6:00 - 6:04
    Հարավային Կորեայում հիմնվելը ավելի
  • 6:04 - 6:06
    դժվար էր, քան ես պատկերացնում էի:
  • 6:06 - 6:09
    Անգլերենը շատ կարևոր էր Հարավային Կորեայում,
  • 6:09 - 6:12
    այսպիսով ես սկսեցի սովոր իմ երրորդ լեզուն:
  • 6:12 - 6:16
    Ես նաև գիտակցում էի, որ մեծ
  • 6:16 - 6:18
    տարբերություն կա Հյուսիսի ու Հարավի միջ:
  • 6:18 - 6:20
    Մենք բոլորս կորեացիներ ենք, բայց ներքուստ
  • 6:20 - 6:22
    մենք շատ տարբերվում ենք
  • 6:22 - 6:25
    67 տարվա բաժանման հետևանքով:
  • 6:25 - 6:29
    Ես նույնիսկ անցել եմ ինքնության բացահայտման ճգնաժամի միջով:
  • 6:29 - 6:32
    Ես հարավկորեացի՞ եմ, թե՞ հյուսիսկորեացի:
  • 6:32 - 6:35
    Ես որտեղի՞ց եմ սերում, ո՞վ եմ ես:
  • 6:35 - 6:37
    Հանկարծ հասկացա, որ չկա մի երկիր, որ
  • 6:37 - 6:43
    կարող եմ իմ սեփական երկիր կոչել:
  • 6:43 - 6:47
    Չնայած նույնիսկ հեշտ չէր հարմարվել Հարավային Կորեայի կյանքին,
  • 6:47 - 6:48
    ես պլան կազմեցի:
  • 6:48 - 6:51
    Սկսեցի պարապել բուհի ընդունելության քննության համար:
  • 6:51 - 6:55
    Երբ սկսել էի հարմարվել իմ նոր կյանքին,
  • 6:55 - 6:58
    սարսափելի հեռախոսազանգ ստացա:
  • 6:58 - 6:59
    Հյուսիսկորեական իշխանությունները
  • 6:59 - 7:02
    բացահայտել էին, որ ես գումար եմ ուղարկում իմ ընտանիքին,
  • 7:02 - 7:05
    և որպես պատիժ, իմ ընտանիքին
  • 7:05 - 7:07
    բռնի տեղափոխելու էին
  • 7:07 - 7:11
    գյուղական մի անմարդաբնակ վայր:
  • 7:11 - 7:13
    Նրանք պետք է շուտափույթ դուրս գային երկրից,
  • 7:13 - 7:17
    և ես սկսեցի պլանավորել, թե ինչպես օգնեմ նրանց փախչել:
  • 7:17 - 7:20
    Հյուսիսկորեացիները ստիպված են անհավանական երկար ճանապարհ անցնել՝
  • 7:20 - 7:23
    ազատություն ստանալու ճանապարհին:
  • 7:23 - 7:26
    Գրեթե անհնար է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև
  • 7:26 - 7:29
    սահմանը հատել,
  • 7:29 - 7:32
    և այսպես, ճակատագրի հեգնանքով, ես հետ թռա դեպի Չինաստան
  • 7:32 - 7:36
    և ուղղվեցի դեպի Հյուսիսային Կորեայի սահման:
  • 7:36 - 7:39
    Քանի որ ընտանիքիս անդամները չինարեն չէին խոսում,
  • 7:39 - 7:41
    ստիպված էի առաջնորդել նրանց,
  • 7:41 - 7:45
    որևէ կերպ Չինաստանով պետք է տանեի նրանց 2000 մղոնից ավելի
  • 7:45 - 7:48
    և հետո դեպի Հարավարևելյան Ասիա:
  • 7:48 - 7:51
    Ճանապարհորդությունն ավտոբուսով տևեց մեկ շաբաթ,
  • 7:51 - 7:54
    և մեզ մի քանի անգամ գրեթե բռնեցին:
  • 7:54 - 7:56
    Մի անգամ մեր ավտոբուսը կանգնեցրեց
  • 7:56 - 8:01
    և ավտոբուս բարձրացավ չինացի ոստիկանը:
  • 8:01 - 8:03
    Նա վերցրեց բոլորի նույնականացման քարտերը
  • 8:03 - 8:05
    և սկսեց նրանց հարցեր տալ:
  • 8:05 - 8:09
    Քանի որ ընտանիքիս անդամները չինարեն չէին հասկանում,
  • 8:09 - 8:13
    մտածեցի, որ կբռնեն իմ ընտանիքի անդմաներին:
  • 8:13 - 8:16
    Երբ չինացի ոստիկանը մոտեցավ ընտանիքիս անդամներին,
  • 8:16 - 8:19
    Ես միանգամից կանգնեցի և ասեցի նրան, որ
  • 8:19 - 8:21
    այս մարդիկ խուլ ու համր են,
  • 8:21 - 8:23
    որ ես ուղեկցում եմ նրանց:
  • 8:23 - 8:26
    Նա կասկածելի նայեց ինձ,
  • 8:26 - 8:30
    բայց բարեբախտաբար հավատաց ինձ:
  • 8:30 - 8:33
    Մենք այդեպս ձևացրինք մինչև Լաոսի սահման,
  • 8:33 - 8:37
    բայց ես ստիպված էի ծախսել իմ ամբողջ գումարը
  • 8:37 - 8:40
    Լաոսում սահմանապահներին կաշառելու համար:
  • 8:40 - 8:43
    Բայց նույնիսկ կերբ մենք անցանք սահմանը,
  • 8:43 - 8:46
    իմ ընտանիքի անդամներին բռնեցին և բանտարկեցին
  • 8:46 - 8:48
    ապօրինի սահմանն անցնելու համար:
  • 8:48 - 8:50
    Կաշառքն ու տուգանքները մուծելուց հետո
  • 8:50 - 8:54
    իմ ընտանիքին բաց թողեցին մեկ շաբաթվա ընթացքում,
  • 8:54 - 8:58
    բայց շուտով իմ ընտանիքի անդամներին կրկին բռնեցին և բանտարկեցին
  • 8:58 - 9:00
    Լաոսի մայրաքաղաքում:
  • 9:00 - 9:05
    Սա իմ կըանքի վատագույն պահերից մեկն էր:
  • 9:05 - 9:10
    Ես ամեն ինչ արեցի իմ ընտանիքի ազատության համար,
  • 9:10 - 9:13
    և մենք այնքան մոտ էինք դրան,
  • 9:13 - 9:15
    սակայն իմ ընտանիքին բանտ նետեցին
  • 9:15 - 9:18
    հարավկորեական դեսպանատնից փոքր ինչ հեռու:
  • 9:18 - 9:22
    Ես մեկ գնում էի ներգաղթի գրասենյակ,
  • 9:22 - 9:23
    հետո ոստիկանություն՝
  • 9:23 - 9:26
    հուսահատված փորձելով դուրս բերել ընտանիքիս անդամներին,
  • 9:26 - 9:28
    սակայն ես բավականին գումար չունեի,
  • 9:28 - 9:30
    որպեսզի կրկին կաշառք տայի կամ տուգանքներ վճարեի:
  • 9:30 - 9:32
    Ես հույսս ամբողջովին կորցրել էի:
  • 9:32 - 9:36
    Այդ պահին լսեցի մի մարդու ձայն, ով հարցնում էր ինձ,-
  • 9:36 - 9:37
    «Ի՞նչ է պատահել»:
  • 9:37 - 9:39
    Ես զարմացել էի, որ միանգամայն անծանոթ
  • 9:39 - 9:43
    իրեն նեղություն էր պատճառել հարցնել:
  • 9:43 - 9:45
    Առանց բառարանի և իմ թերի անգլերենով
  • 9:45 - 9:49
    ես բացատրեցի իրավիճակը, և առանց վարանելու,
  • 9:49 - 9:51
    անծանոթը գնաց դեպի վճարման մեքենան
  • 9:51 - 9:54
    և վճարեց գումարի մյուս մասը, որպեսզի իմ ընտանիքի անդամներին և
  • 9:54 - 9:58
    երկու այլ հյուսիսկորեացիներին ազատեն բանտից:
  • 9:58 - 10:02
    Ես ամբողջ սրտով շնորհակալություն հայտնեցի նրան և հարցրեցի,-
  • 10:02 - 10:04
    «Ինչո՞ւ եք օգնում ինձ»:
  • 10:04 - 10:07
    «Ես Ձեզ չեմ օգնում,-ասաց նա
  • 10:07 - 10:10
    "Ես օգնում եմ հյուսիսկորեացի մարդկանց»:
  • 10:10 - 10:14
    Ես հասկացա, որ դա իմ կյանքում խորհրդանշական պահ էր:
  • 10:14 - 10:18
    Այդ անծանոթը խորհրդանշում էր նոր հույս ինձ և
  • 10:18 - 10:21
    հյուսիսկորեացի մարդկանց համար, երբ մենք այդքան ունեինք դրա կարիքը,
  • 10:21 - 10:25
    նա նաև ցուցաբերեց անծանոթներին և միջազգային հանրությանը
  • 10:25 - 10:27
    բնորոշ բարությունն ու աջակցությունը,
  • 10:27 - 10:32
    ինչպես նաև հույսի շողերը, որի կարիքը մենք՝ հյուսիսկորեացիներս ունենք:
  • 10:32 - 10:35
    Ի վերջո, մեր երկարատև ճանապարհորդությունից հետո
  • 10:35 - 10:38
    ես միացա ընտանիքիս անդամների հետ Հարավային Կորեայում,
  • 10:38 - 10:42
    բայց ազատություն ստանալը ճակատամարտի ընդամենը մի մասն է:
  • 10:42 - 10:45
    Շատ հյուսիսկորեացիներ բաժանված են իրենց ընտանիքներից և
  • 10:45 - 10:48
    երբ նրանք ժամանում են նոր երկիր,
  • 10:48 - 10:52
    նրանք նոր կյանք են սկսում շատ քիչ փողով, կամ ընդհանրապես փող չունենալով:
  • 10:52 - 10:55
    Այսպիսով, միջազգային հանրությունից մենք կարող ենք օգուտ քաղել
  • 10:55 - 10:58
    կրթության, անգլերենի ուսուցման,
  • 10:58 - 11:00
    աշխատանքի ուսուցման և այլնի հարցերում:
  • 11:00 - 11:02
    Մենք կարող ենք նաև կամուրջ լինել
  • 11:02 - 11:04
    Հյուսիսային Կորեայում գտնվող մարդկանց
  • 11:04 - 11:06
    և դրսի աշխարհի միջև,
  • 11:06 - 11:09
    քանի որ մեզանից շատերը կապ են պաշտպանում
  • 11:09 - 11:12
    իրենց ընտանիքի անդամների հետ, ովքեր դեռ ներոսում են,
  • 11:12 - 11:14
    և մենք տեղեկատվություն և գումար ենք ուղարկում,
  • 11:14 - 11:19
    որն էլ իր հերթին օգնում է, ոպեսզի Հյուսիսային Կորեան ներսից փոխվի:
  • 11:19 - 11:22
    Իմ բախտը շատ է վերել, ինձ շատ են օգնել և
  • 11:22 - 11:24
    ոգեշնչել են իմ կյանքում,
  • 11:24 - 11:27
    դրա համար էլ ես ուզում եմ օգնել հյուսիսկորեացիներին ձգտելու
  • 11:27 - 11:30
    ունենալ հնարավորություն բարգավաճել
  • 11:30 - 11:33
    միջազգային հանրության հետ մեկտեղ:
  • 11:33 - 11:36
    Վստահ եմ, որ դուք ավելի ու ավելի շատ
  • 11:36 - 11:38
    հյուսիսկորեացիների կտեսնեք, ովքեր հաջողության են հասել աշխարհում՝
  • 11:38 - 11:41
    ներառյալ TED-ի բեմը:
  • 11:41 - 11:43
    Շնորհակալություն:
  • 11:43 - 11:53
    Ծափահարություններ:
Title:
Հիենսեո Լի: Իմ փախուստը Հյուսիսային Կորեայից
Speaker:
Hyeonseo Lee
Description:

Մանկության տարիներն անցկացնելով Հյուսիսային Կորեայում՝ Հիենսեո Լին կարծում էր, որ իր երկիրը «լավագույն երկիրն է մոլորակի վրա»: Նա դրանում չի կասկածել մինչև 90-ականների սովը: Նա 14 տարեկանում փախել է երկրից՝ որպեսզի Չինաստանում որպես փախստական նոր կյանք սկսելու համար: Ահա մի հոգեցունց պատմություն սեփական փրկության և հույսի մասին, ինչպես նաև մի հիշեցում նրանց, ովքեր կանգնած են մշտական վտանգի առաջ, նույնիսկ երբ սահմանն արդեն ետևում է:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:15
Kristine Sargsyan approved Armenian subtitles for My escape from North Korea
Kristine Sargsyan edited Armenian subtitles for My escape from North Korea
Kristine Sargsyan edited Armenian subtitles for My escape from North Korea
Varduhi Apoyan edited Armenian subtitles for My escape from North Korea

Armenian subtitles

Revisions