Return to Video

Արդյո՞ք պետք է շարունակել կյանք փնտրել տիեզերքում - Աոմավա Շիլդս

  • 0:07 - 0:12
    Արեգակից զատ աստղագետները հայտնաբերել են այլ աստղեր, որոնց շուրջ պտտվում են հազարավոր մոլորակներ:
  • 0:12 - 0:14
    Դրանք ունեն ամենատարբեր չափսեր`
  • 0:14 - 0:17
    կախված աստղերից ունեցած իրենց օրբիտալ
    հեռավորությունից:
  • 0:17 - 0:20
    Ամենամոտ գտնվողները տրիլիոնավոր մղոնների
    վրա են,
  • 0:20 - 0:23
    անգամ ամենամեծերը աղոտ կտորներ են երևում
  • 0:23 - 0:26
    հզոր հեռադիտակներով դիտելիս:
  • 0:26 - 0:29
    Բայց եթե այս մոլորակներից որևէ մեկը
    չափսերով մոտ է Երկրի չափսերին,
  • 0:29 - 0:34
    և պտտվում է իր մայր աստղից ոչ շատ և
    ոչ էլ շատ քիչ հեռավորության վրա,
  • 0:34 - 0:37
    այն կարող է լինել բավականին քարուտ
    և տաք` օվկիանոսներ, գուցե նաև
  • 0:37 - 0:40
    կյանք կրելու համար:
  • 0:40 - 0:43
    Աստղագետները հայտնագործում են այս
    ենթադրյալ բնակելի մոլորակները,
  • 0:43 - 0:46
    իսկ նրանց աչքերն ավելի են մեծանում ու
    լայնանում:
  • 0:46 - 0:50
    Արդյո՞ք այս հեռավոր աշխարհներից որևէ
    մեկում կան կենսածին տարրեր:
  • 0:50 - 0:53
    կամ գոնե մի ապրող, շնչավոր քաղաքակրթություն:
  • 0:53 - 0:58
    Երբևէ կունենա՞նք «Մենք մենա՞կ ենք
    տիեզերքում» հարցի պատասխանը:
  • 0:58 - 0:59
    Բայց սպասեք:
  • 0:59 - 1:03
    Սկզբում մեկ ուրիշ հարց.
  • 1:03 - 1:06
    Իսկ որքանո՞վ է անհրաժեշտ`
    գտնել նախորդ հարցի պատասխանը:
  • 1:06 - 1:09
    Եթե մենք իսկապես այս փոքրիկ մոլորակներից
    որևէ մեկում
  • 1:09 - 1:12
    գտնենք կյանքի որևէ տեսակի մթնոլորտային
    հետք,
  • 1:12 - 1:15
    արդյո՞ք պիտի փորձենք կապ հաստատել նրանց
    հետ:
  • 1:15 - 1:17
    Արդյո՞ք դա խելամիտ է:
  • 1:17 - 1:21
    Երեք տասնամյակ առաջ NASA-ն այդ հարցին տվեց
    դրական պատասխան:
  • 1:21 - 1:25
    «Վոյաժեր» 1-ն ու 2-ը տիեզերք ուղարկվեցին
    1977 թ.`
  • 1:25 - 1:28
    ուսումնասիրելու արեգակնային համակարգի
    հսկայական մոլորակները:
  • 1:28 - 1:32
    Յուրաքանչյուր տիեզերանավի մեջ կար
    մեկ ոսկե ձայնապնակ,
  • 1:32 - 1:35
    հուշումներ ու հաղորդագրություններ պարունակող
    ինքնատիպ ժամանակային պատիճ`
  • 1:35 - 1:39
    մարդկային քաղաքակրթության պատմությունը
    փոխանցելու համար:
  • 1:39 - 1:43
    Այս պղնձե ոսկեզօծ սկավառակների պարունակությունը որոշվեց ամերիկացի աստղագետ և գրող
  • 1:43 - 1:47
    Կարլ Սագանի գլխավորությամբ գործող
    հանձնաժողովի կողմից:
  • 1:47 - 1:49
    Դրանք պարունակում էին ավելի քան
    100 պատկերներ
  • 1:49 - 1:52
    և կենդանի բնության տարբեր հնչյունների`
  • 1:52 - 1:53
    օվկիանոսի ալիքների,
  • 1:53 - 1:54
    որոտի,
  • 1:54 - 1:55
    թռչունների և
  • 1:55 - 1:57
    կետերի ձայներ:
  • 1:57 - 2:01
    Ձայնապնակների մեջ կային նաև տարբեր
    ժամանակների ու մշակույթների երաժշտություն,
  • 2:01 - 2:03
    ողջույնի խոսքեր 55 լեզուներով,
  • 2:03 - 2:06
    և ուղերձներ ԱՄՆ նախագահի և
  • 2:06 - 2:08
    ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից:
  • 2:08 - 2:11
    Դրանց մեջ կար նաև քարտեզ:
  • 2:11 - 2:15
    Ձայնապնակներից յուրաքանչյուրը ցուցադրում
    էր մեր արեգակնային համակարգի դիրքը
  • 2:15 - 2:17
    14 բաբախող աստղերի համեմատությամբ:
  • 2:17 - 2:20
    Ցուցադրված էր դրանց ճշգրիտ, յուրօրինակ
    հաճախականությունն այնպես,
  • 2:20 - 2:23
    որ խելացի, արտերկրային էակները
  • 2:23 - 2:26
    կարողանային դրանց օգնությամբ գտնել Երկիր
    մոլորակը:
  • 2:26 - 2:30
    Շատ տարիներ անց հռչակավոր ֆիզիկոս Սթիվեն
    Հոքինգն ասաց,
  • 2:30 - 2:34
    որ այլմոլորակայիններին դեպի մեր մոլորակ
    ճանապարհ ցույց տալը սխալ է:
  • 2:34 - 2:38
    Հոքինգը չէր կասկածում, որ որևէ արտերկրային
    էակ կարող էր
  • 2:38 - 2:41
    ունենալ մանրէից ավելի բարդ կառուցվածք,
  • 2:41 - 2:45
    բայց զգուշացնում էր, որ եթե մի խելացի
    արտերկրային մարմին իսկապես հասնի Երկիր,
  • 2:45 - 2:49
    դա կլինի նույնքան աղետաբեր, որքան
    Քրիստափոր Կոլումբոսի
  • 2:49 - 2:51
    ժամանումն էր Ամերիկայի բնիկների համար:
  • 2:51 - 2:54
    Միևնույն ժամանակ, ոսկե ձայնապնակները
    շարունակում են իրենց ճանապարհորդությունը:
  • 2:54 - 3:00
    Երկու «Վոյաժերներն» էլ հատեցին Պլուտոնի
    ուղեծիրը 1990 թ.:
  • 3:00 - 3:04
    «Վոյաժեր-1»-ը մտավ միջաստղային տարածք
    2012-ին
  • 3:04 - 3:08
    և մոտակա աստղային համակարգին կհասնի
    40,000 տարուց:
  • 3:08 - 3:12
    Եթե տիեզերանավերից որևէ մեկը հայտնաբերվի
    արտերկրային էակների կողմից,
  • 3:12 - 3:16
    չի բացառվում, որ նրանք կարողանան վերծանել
    ոսկե ձայնապնակների հուշումներն
  • 3:16 - 3:18
    ու մի օր հասնել մեր մոլորակ:
  • 3:18 - 3:20
    Մասամբ ճշմարտացի է, որ
  • 3:20 - 3:24
    իրենց քաղաքակրթությունը տեխնոլոգիապես
    շատ ավելի առաջատար է:
  • 3:24 - 3:26
    Գուցե նրանք բարյացակամ են.
  • 3:26 - 3:31
    համենայն դեպս ցանկալի կլիներ, եթե, իհարկե,
    գար մի օր, որ մարդիկ կարողանան միջաստղային ճամփորդություն կատարել:
  • 3:31 - 3:32
    Կամ, գուցե, նրանք թշնամաբար են տրամադրված:
  • 3:32 - 3:38
    Կյանք պարունակող մոլորակների որոնումը
    նմանվում է խոր անդունդին նայելուն:
  • 3:38 - 3:41
    Մենք չունենք հստակ գիտելիքներ հայտնաբերվելիք առաջին էակների զարգացման
    մակարդակի,
  • 3:41 - 3:43
    զգայունության,
  • 3:43 - 3:44
    բնույթի
  • 3:44 - 3:47
    կամ մտադրությունների մասին:
  • 3:47 - 3:50
    Այսպիսով` մոլորակի սահմաններից
    «դուրս նայելը» ռիսկային է:
  • 3:50 - 3:52
    Մենք վտանգի ենք ենթարկում մեր իսկ կյանքը:
  • 3:52 - 3:56
    Բայց ավելի ռիսկային է «չնայելը»,
  • 3:56 - 4:01
    անտեսելը հենց այն հիմնարար անմարմին էակներին, որ օգնում են ձևավորել ինքներս մեր տեսակը:
  • 4:01 - 4:04
    Մեզ բոլորիս ի բնե հետաքրքրում են
    աշխարհն ու տիեզերքը:
  • 4:04 - 4:09
    Այդ հետաքրքրասիրությանը հետամուտ լինելը
    մարդկության մեծագույն նվաճումներից է:
  • 4:09 - 4:12
    Հավանաբար դեռ կարող ենք առաջ հրել
    գիտության սահմանագիծը,
  • 4:12 - 4:15
    եթե միայն մեր այս խանդավառվածության
    կողքին ունենանք
  • 4:15 - 4:18
    մարդկության մեկ այլ հարստությունը`
  • 4:18 - 4:20
    հույսը:
Title:
Արդյո՞ք պետք է շարունակել կյանք փնտրել տիեզերքում - Աոմավա Շիլդս
Description:

Ամբողջական նյութը` http://ed.ted.com/lessons/should-we-be-looking-for-life-elsewhere-in-the-universe-aomawa-shields

Աստղագետների կողմից հայտնաբերվող ենթադրյալ բնակելի մոլորակների ավելացման հետ մեկտեղ մենք ավելի ու ավելի ենք մոտենում այն հարցի պատասխանին, թե արդյոք մենք մենակ ենք տիեզերքում: Բայց արդյո՞ք պետք է շարունակել կյանք փնտրել որևէ այլ տեղ: Եթե ստացվի այնպես, որ մենք այս աշխարհներից մեկում կյանք հայտնաբերենք, արդյո՞ք պիտի փորձենք նրանց հետ կապ հաստատել: Արդյո՞ք դա խելամիտ է: Աոմավա Շիլդսը ուղղորդվում է հետապնդող հետաքրքրասիրության մթին արահետներով:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:36

Armenian subtitles

Revisions