WEBVTT 00:00:07.204 --> 00:00:12.482 Արեգակից զատ աստղագետները հայտնաբերել են այլ աստղեր, որոնց շուրջ պտտվում են հազարավոր մոլորակներ: 00:00:12.482 --> 00:00:14.175 Դրանք ունեն ամենատարբեր չափսեր` 00:00:14.175 --> 00:00:16.994 կախված աստղերից ունեցած իրենց օրբիտալ հեռավորությունից: 00:00:16.994 --> 00:00:20.143 Ամենամոտ գտնվողները տրիլիոնավոր մղոնների վրա են, 00:00:20.143 --> 00:00:22.813 անգամ ամենամեծերը աղոտ կտորներ են երևում 00:00:22.813 --> 00:00:25.754 հզոր հեռադիտակներով դիտելիս: 00:00:25.754 --> 00:00:28.985 Բայց եթե այս մոլորակներից որևէ մեկը չափսերով մոտ է Երկրի չափսերին, 00:00:28.985 --> 00:00:33.854 և պտտվում է իր մայր աստղից ոչ շատ և ոչ էլ շատ քիչ հեռավորության վրա, 00:00:33.854 --> 00:00:37.253 այն կարող է լինել բավականին քարուտ և տաք` օվկիանոսներ, գուցե նաև 00:00:37.253 --> 00:00:39.635 կյանք կրելու համար: 00:00:39.635 --> 00:00:42.904 Աստղագետները հայտնագործում են այս ենթադրյալ բնակելի մոլորակները, 00:00:42.904 --> 00:00:45.546 իսկ նրանց աչքերն ավելի են մեծանում ու լայնանում: 00:00:45.546 --> 00:00:49.506 Արդյո՞ք այս հեռավոր աշխարհներից որևէ մեկում կան կենսածին տարրեր: 00:00:49.506 --> 00:00:52.916 կամ գոնե մի ապրող, շնչավոր քաղաքակրթություն: 00:00:52.916 --> 00:00:57.926 Երբևէ կունենա՞նք «Մենք մենա՞կ ենք տիեզերքում» հարցի պատասխանը: 00:00:57.926 --> 00:00:59.044 Բայց սպասեք: 00:00:59.044 --> 00:01:02.584 Սկզբում մեկ ուրիշ հարց. 00:01:02.584 --> 00:01:06.254 Իսկ որքանո՞վ է անհրաժեշտ` գտնել նախորդ հարցի պատասխանը: 00:01:06.254 --> 00:01:08.747 Եթե մենք իսկապես այս փոքրիկ մոլորակներից որևէ մեկում 00:01:08.747 --> 00:01:11.727 գտնենք կյանքի որևէ տեսակի մթնոլորտային հետք, 00:01:11.727 --> 00:01:15.146 արդյո՞ք պիտի փորձենք կապ հաստատել նրանց հետ: 00:01:15.146 --> 00:01:17.116 Արդյո՞ք դա խելամիտ է: 00:01:17.116 --> 00:01:21.156 Երեք տասնամյակ առաջ NASA-ն այդ հարցին տվեց դրական պատասխան: 00:01:21.156 --> 00:01:24.666 «Վոյաժեր» 1-ն ու 2-ը տիեզերք ուղարկվեցին 1977 թ.` 00:01:24.666 --> 00:01:27.765 ուսումնասիրելու արեգակնային համակարգի հսկայական մոլորակները: 00:01:27.765 --> 00:01:31.565 Յուրաքանչյուր տիեզերանավի մեջ կար մեկ ոսկե ձայնապնակ, 00:01:31.565 --> 00:01:35.377 հուշումներ ու հաղորդագրություններ պարունակող ինքնատիպ ժամանակային պատիճ` 00:01:35.377 --> 00:01:38.915 մարդկային քաղաքակրթության պատմությունը փոխանցելու համար: 00:01:38.915 --> 00:01:43.386 Այս պղնձե ոսկեզօծ սկավառակների պարունակությունը որոշվեց ամերիկացի աստղագետ և գրող 00:01:43.386 --> 00:01:47.157 Կարլ Սագանի գլխավորությամբ գործող հանձնաժողովի կողմից: 00:01:47.157 --> 00:01:49.318 Դրանք պարունակում էին ավելի քան 100 պատկերներ 00:01:49.318 --> 00:01:51.677 և կենդանի բնության տարբեր հնչյունների` 00:01:51.677 --> 00:01:53.206 օվկիանոսի ալիքների, 00:01:53.206 --> 00:01:54.116 որոտի, 00:01:54.116 --> 00:01:55.269 թռչունների և 00:01:55.269 --> 00:01:56.656 կետերի ձայներ: 00:01:56.656 --> 00:02:00.646 Ձայնապնակների մեջ կային նաև տարբեր ժամանակների ու մշակույթների երաժշտություն, 00:02:00.646 --> 00:02:02.876 ողջույնի խոսքեր 55 լեզուներով, 00:02:02.876 --> 00:02:05.638 և ուղերձներ ԱՄՆ նախագահի և 00:02:05.638 --> 00:02:08.399 ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից: 00:02:08.399 --> 00:02:10.957 Դրանց մեջ կար նաև քարտեզ: 00:02:10.957 --> 00:02:14.847 Ձայնապնակներից յուրաքանչյուրը ցուցադրում էր մեր արեգակնային համակարգի դիրքը 00:02:14.847 --> 00:02:17.469 14 բաբախող աստղերի համեմատությամբ: 00:02:17.469 --> 00:02:20.128 Ցուցադրված էր դրանց ճշգրիտ, յուրօրինակ հաճախականությունն այնպես, 00:02:20.128 --> 00:02:23.378 որ խելացի, արտերկրային էակները 00:02:23.378 --> 00:02:26.448 կարողանային դրանց օգնությամբ գտնել Երկիր մոլորակը: 00:02:26.448 --> 00:02:29.698 Շատ տարիներ անց հռչակավոր ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն ասաց, 00:02:29.698 --> 00:02:34.437 որ այլմոլորակայիններին դեպի մեր մոլորակ ճանապարհ ցույց տալը սխալ է: 00:02:34.437 --> 00:02:37.519 Հոքինգը չէր կասկածում, որ որևէ արտերկրային էակ կարող էր 00:02:37.519 --> 00:02:40.798 ունենալ մանրէից ավելի բարդ կառուցվածք, 00:02:40.798 --> 00:02:44.887 բայց զգուշացնում էր, որ եթե մի խելացի արտերկրային մարմին իսկապես հասնի Երկիր, 00:02:44.887 --> 00:02:48.819 դա կլինի նույնքան աղետաբեր, որքան Քրիստափոր Կոլումբոսի 00:02:48.819 --> 00:02:51.049 ժամանումն էր Ամերիկայի բնիկների համար: 00:02:51.049 --> 00:02:54.458 Միևնույն ժամանակ, ոսկե ձայնապնակները շարունակում են իրենց ճանապարհորդությունը: 00:02:54.458 --> 00:03:00.109 Երկու «Վոյաժերներն» էլ հատեցին Պլուտոնի ուղեծիրը 1990 թ.: 00:03:00.109 --> 00:03:04.359 «Վոյաժեր-1»-ը մտավ միջաստղային տարածք 2012-ին 00:03:04.359 --> 00:03:08.357 և մոտակա աստղային համակարգին կհասնի 40,000 տարուց: 00:03:08.357 --> 00:03:11.599 Եթե տիեզերանավերից որևէ մեկը հայտնաբերվի արտերկրային էակների կողմից, 00:03:11.599 --> 00:03:15.716 չի բացառվում, որ նրանք կարողանան վերծանել ոսկե ձայնապնակների հուշումներն 00:03:15.716 --> 00:03:18.387 ու մի օր հասնել մեր մոլորակ: 00:03:18.387 --> 00:03:19.554 Մասամբ ճշմարտացի է, որ 00:03:19.554 --> 00:03:23.870 իրենց քաղաքակրթությունը տեխնոլոգիապես շատ ավելի առաջատար է: 00:03:23.870 --> 00:03:25.951 Գուցե նրանք բարյացակամ են. 00:03:25.951 --> 00:03:30.710 համենայն դեպս ցանկալի կլիներ, եթե, իհարկե, գար մի օր, որ մարդիկ կարողանան միջաստղային ճամփորդություն կատարել: 00:03:30.710 --> 00:03:32.470 Կամ, գուցե, նրանք թշնամաբար են տրամադրված: 00:03:32.470 --> 00:03:38.110 Կյանք պարունակող մոլորակների որոնումը նմանվում է խոր անդունդին նայելուն: 00:03:38.110 --> 00:03:41.224 Մենք չունենք հստակ գիտելիքներ հայտնաբերվելիք առաջին էակների զարգացման մակարդակի, 00:03:41.224 --> 00:03:43.000 զգայունության, 00:03:43.000 --> 00:03:43.940 բնույթի 00:03:43.940 --> 00:03:47.278 կամ մտադրությունների մասին: 00:03:47.278 --> 00:03:49.930 Այսպիսով` մոլորակի սահմաններից «դուրս նայելը» ռիսկային է: 00:03:49.930 --> 00:03:52.239 Մենք վտանգի ենք ենթարկում մեր իսկ կյանքը: 00:03:52.239 --> 00:03:55.641 Բայց ավելի ռիսկային է «չնայելը», 00:03:55.641 --> 00:04:01.031 անտեսելը հենց այն հիմնարար անմարմին էակներին, որ օգնում են ձևավորել ինքներս մեր տեսակը: 00:04:01.031 --> 00:04:04.253 Մեզ բոլորիս ի բնե հետաքրքրում են աշխարհն ու տիեզերքը: 00:04:04.253 --> 00:04:09.250 Այդ հետաքրքրասիրությանը հետամուտ լինելը մարդկության մեծագույն նվաճումներից է: 00:04:09.250 --> 00:04:11.911 Հավանաբար դեռ կարող ենք առաջ հրել գիտության սահմանագիծը, 00:04:11.911 --> 00:04:15.031 եթե միայն մեր այս խանդավառվածության կողքին ունենանք 00:04:15.031 --> 00:04:17.671 մարդկության մեկ այլ հարստությունը` 00:04:17.671 --> 00:04:19.511 հույսը: