Արեգակից զատ աստղագետները հայտնաբերել են այլ աստղեր, որոնց շուրջ պտտվում են հազարավոր մոլորակներ: Դրանք ունեն ամենատարբեր չափսեր` կախված աստղերից ունեցած իրենց օրբիտալ հեռավորությունից: Ամենամոտ գտնվողները տրիլիոնավոր մղոնների վրա են, անգամ ամենամեծերը աղոտ կտորներ են երևում հզոր հեռադիտակներով դիտելիս: Բայց եթե այս մոլորակներից որևէ մեկը չափսերով մոտ է Երկրի չափսերին, և պտտվում է իր մայր աստղից ոչ շատ և ոչ էլ շատ քիչ հեռավորության վրա, այն կարող է լինել բավականին քարուտ և տաք` օվկիանոսներ, գուցե նաև կյանք կրելու համար: Աստղագետները հայտնագործում են այս ենթադրյալ բնակելի մոլորակները, իսկ նրանց աչքերն ավելի են մեծանում ու լայնանում: Արդյո՞ք այս հեռավոր աշխարհներից որևէ մեկում կան կենսածին տարրեր: կամ գոնե մի ապրող, շնչավոր քաղաքակրթություն: Երբևէ կունենա՞նք «Մենք մենա՞կ ենք տիեզերքում» հարցի պատասխանը: Բայց սպասեք: Սկզբում մեկ ուրիշ հարց. Իսկ որքանո՞վ է անհրաժեշտ` գտնել նախորդ հարցի պատասխանը: Եթե մենք իսկապես այս փոքրիկ մոլորակներից որևէ մեկում գտնենք կյանքի որևէ տեսակի մթնոլորտային հետք, արդյո՞ք պիտի փորձենք կապ հաստատել նրանց հետ: Արդյո՞ք դա խելամիտ է: Երեք տասնամյակ առաջ NASA-ն այդ հարցին տվեց դրական պատասխան: «Վոյաժեր» 1-ն ու 2-ը տիեզերք ուղարկվեցին 1977 թ.` ուսումնասիրելու արեգակնային համակարգի հսկայական մոլորակները: Յուրաքանչյուր տիեզերանավի մեջ կար մեկ ոսկե ձայնապնակ, հուշումներ ու հաղորդագրություններ պարունակող ինքնատիպ ժամանակային պատիճ` մարդկային քաղաքակրթության պատմությունը փոխանցելու համար: Այս պղնձե ոսկեզօծ սկավառակների պարունակությունը որոշվեց ամերիկացի աստղագետ և գրող Կարլ Սագանի գլխավորությամբ գործող հանձնաժողովի կողմից: Դրանք պարունակում էին ավելի քան 100 պատկերներ և կենդանի բնության տարբեր հնչյունների` օվկիանոսի ալիքների, որոտի, թռչունների և կետերի ձայներ: Ձայնապնակների մեջ կային նաև տարբեր ժամանակների ու մշակույթների երաժշտություն, ողջույնի խոսքեր 55 լեզուներով, և ուղերձներ ԱՄՆ նախագահի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից: Դրանց մեջ կար նաև քարտեզ: Ձայնապնակներից յուրաքանչյուրը ցուցադրում էր մեր արեգակնային համակարգի դիրքը 14 բաբախող աստղերի համեմատությամբ: Ցուցադրված էր դրանց ճշգրիտ, յուրօրինակ հաճախականությունն այնպես, որ խելացի, արտերկրային էակները կարողանային դրանց օգնությամբ գտնել Երկիր մոլորակը: Շատ տարիներ անց հռչակավոր ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն ասաց, որ այլմոլորակայիններին դեպի մեր մոլորակ ճանապարհ ցույց տալը սխալ է: Հոքինգը չէր կասկածում, որ որևէ արտերկրային էակ կարող էր ունենալ մանրէից ավելի բարդ կառուցվածք, բայց զգուշացնում էր, որ եթե մի խելացի արտերկրային մարմին իսկապես հասնի Երկիր, դա կլինի նույնքան աղետաբեր, որքան Քրիստափոր Կոլումբոսի ժամանումն էր Ամերիկայի բնիկների համար: Միևնույն ժամանակ, ոսկե ձայնապնակները շարունակում են իրենց ճանապարհորդությունը: Երկու «Վոյաժերներն» էլ հատեցին Պլուտոնի ուղեծիրը 1990 թ.: «Վոյաժեր-1»-ը մտավ միջաստղային տարածք 2012-ին և մոտակա աստղային համակարգին կհասնի 40,000 տարուց: Եթե տիեզերանավերից որևէ մեկը հայտնաբերվի արտերկրային էակների կողմից, չի բացառվում, որ նրանք կարողանան վերծանել ոսկե ձայնապնակների հուշումներն ու մի օր հասնել մեր մոլորակ: Մասամբ ճշմարտացի է, որ իրենց քաղաքակրթությունը տեխնոլոգիապես շատ ավելի առաջատար է: Գուցե նրանք բարյացակամ են. համենայն դեպս ցանկալի կլիներ, եթե, իհարկե, գար մի օր, որ մարդիկ կարողանան միջաստղային ճամփորդություն կատարել: Կամ, գուցե, նրանք թշնամաբար են տրամադրված: Կյանք պարունակող մոլորակների որոնումը նմանվում է խոր անդունդին նայելուն: Մենք չունենք հստակ գիտելիքներ հայտնաբերվելիք առաջին էակների զարգացման մակարդակի, զգայունության, բնույթի կամ մտադրությունների մասին: Այսպիսով` մոլորակի սահմաններից «դուրս նայելը» ռիսկային է: Մենք վտանգի ենք ենթարկում մեր իսկ կյանքը: Բայց ավելի ռիսկային է «չնայելը», անտեսելը հենց այն հիմնարար անմարմին էակներին, որ օգնում են ձևավորել ինքներս մեր տեսակը: Մեզ բոլորիս ի բնե հետաքրքրում են աշխարհն ու տիեզերքը: Այդ հետաքրքրասիրությանը հետամուտ լինելը մարդկության մեծագույն նվաճումներից է: Հավանաբար դեռ կարող ենք առաջ հրել գիտության սահմանագիծը, եթե միայն մեր այս խանդավառվածության կողքին ունենանք մարդկության մեկ այլ հարստությունը` հույսը: