Ֆահադ Ալ-Աթիյա՝ Երկիր առանց ջրի
-
0:01 - 0:04Սալամ ալեյքում:
-
0:04 - 0:05Բարի գալուստ Դոհա:
-
0:05 - 0:09Իմ աշխատանքն է ապահովել այս երկիրը ուտելիքով:
-
0:09 - 0:11Իմ աշխատանքը մոտակա երկու տարվա ընթացքում լինելու է
-
0:11 - 0:13նախագծել գլխավոր ծրագիր,
-
0:13 - 0:17իսկ հետո հաջարդ տաս տարիների ընթացքում իրագործել այն
-
0:17 - 0:19իհարկե նաև շատ այլ մարդկանց հետ:
-
0:19 - 0:23Բայց սկզբում, ես պետք է խոսեմ մի պատմության մասին, որը իմ պատմությունն է
-
0:23 - 0:27այն երկրի պատմության մասին, որտեղ դուք բոլորդ այսօր գտնվում եք:
-
0:27 - 0:31Եվ իհարկե, ձեր մեծամասնությունն այսօր երեք անգամ ճաշել է,
-
0:31 - 0:35և ամենայն հավանականությամբ կճաշեք նաև այս միջոցառումից հետո:
-
0:35 - 0:40Բայց ավելի թեմային մոտ, ինչպիսի՞ն էր Քաթարը 1940-ական թվականներին:
-
0:40 - 0:44Այստեղ ապրում էր մոտ 11,000 մարդ:
-
0:44 - 0:51Այստեղ չկար ջուր: Չկար ո՛չ էլեկտրոէներգիա, ո՛չ նավթ, ո՛չ մեքենաներ, ոչ մի բան թվարկվածից:
-
0:51 - 0:52Այստեղ ապրող մարդկանց մեծամասնությունը
-
0:52 - 0:55կամ ապրում էին առափնյա գյուղերում, զբաղվում ձկնորսությամբ,
-
0:55 - 1:01կամ քոչվոր ցեղեր էին, որոնք անընդհատ տեղափոխվում էին անապատով` փորձելով ջուր հայթայթել:
-
1:01 - 1:04Հետք անգամ չկար այն գեղեցկության, որը դուք այսօր տեսնում եք:
-
1:04 - 1:09Չկային այն քաղաքները, որոնք դուք այսօր տեսնում եք` Դոհան, Աբու Դաբին, Քուվեյթը, Ռիադը:
-
1:09 - 1:12Եվ դա նրանից չէր, որ մարդիկ չեն կարողանում քաղաքներ կառուցել:
-
1:12 - 1:14Պարզապես չկային դրանց կառուցման համար անհրաժեշտ միջոցներ:
-
1:14 - 1:17Ինչպես տեսնում եք, կյանքի տևողությունը նույնպես կարճ էր:
-
1:17 - 1:19Մարդկանց մեծամասնությունը մահանում էր 50 տարեկանի մոտ:
-
1:19 - 1:23Հիմա եկեք տեղափոխվենք երկրորդ մաս` նավթային դարաշրջան:
-
1:23 - 1:261939 թվականն էր, երբ հայտնաբերվեց նավթը:
-
1:26 - 1:31Բայց դժբախտաբար դրա կոմերցիոն օգտագործումը
-
1:31 - 1:33սկսվեց միայն երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո:
-
1:33 - 1:35Եվ ի՞ նչ տեղի ունեցավ:
-
1:35 - 1:38Նավթը փոխեց այս երկրի դեմքը, ինչպես դուք այսօր տեսնում եք:
-
1:38 - 1:42Եվ այն մարդիկ, ովքեր քոչում էին անապատներով`
-
1:42 - 1:45ջուր և ուտելիք հայթայթելու համար,
-
1:45 - 1:50ովքեր արածեցնում էին իրենց նախիրները, այդ մարդիկ դարձան քաղաքաբնակ:
-
1:50 - 1:52Դուք կարող եք սա տարօրինակ համարել,
-
1:52 - 1:55բայց իմ ընտանիքում մենք ունենք տարբեր բարբառներ:
-
1:55 - 1:59Մայրս ունի բարբառ, որն այնքան տարբերվում է հորս բարբառից,
-
1:59 - 2:04իսկ մենք պատկանում ենք 300,000 բնակիչ ունեցող նույն երկրին:
-
2:04 - 2:08Հիմա մեր երկրում կան 5 կամ 6 բարբառներ:
-
2:08 - 2:12Ոմանք կհարցնեն.«Ինչպե՞ ս կարող էր այդպես ստացվել»:
-
2:12 - 2:14Պատճառն այն էր, որ մենք իրարից շատ անջատված ենք ապրել:
-
2:14 - 2:19Մենք չէինք կարող ապրել մեկ միասնական համայնքում, և դա անհրաժեշտ միջոցների պակասի պատճառով էր:
-
2:19 - 2:22Իսկ երբ միջոցները եկան, այն է նավթը,
-
2:22 - 2:26մենք սկսեցինք կառուցել այս զարգացած տեխնոլոգիաները
-
2:26 - 2:29և սկսեցինք համախմբվել, որովհետև մեզ բնակչության համակենտրոնացում էր անհրաժեշտ:
-
2:29 - 2:32Մարդիկ սկսեցին իրար ճանաչել:
-
2:32 - 2:36Եվ մենք հասկացանք, որ որոշ տարբերություններ կան մեր բարբառների միջև:
-
2:36 - 2:38Դա երկրորդ նավթային դարաշրջանն էր:
-
2:38 - 2:41Եկեք հիմա նայենք ներկային:
-
2:41 - 2:45Հավանաբար ձեզանից շատերը այսպիսին գիտեն Դոհան:
-
2:45 - 2:47Իսկ ինչքա՞ ն է այսօր բնակչության թիվը:
-
2:47 - 2:491.7 միլիոն մարդ:
-
2:49 - 2:52Եվ սա ավելի քիչ քան 60 տարում:
-
2:52 - 2:58Մեր տնտեսության միջին աճը վերջին 5 տարվա ընթացքում կազմում է մոտ 15 %:
-
2:58 - 3:00Կյանքի միջին տևողությունը հասել է 78 տարեկանի:
-
3:00 - 3:05Ջրի օգտագործումը հասել է 430 լիտրի:
-
3:05 - 3:09Եվ սա ամենաբարձր ցուցանիշներից է աշխարհում:
-
3:09 - 3:11Ջրի ի սպառ բացակայությունից
-
3:11 - 3:16մինչև ջրի օգտագործման ամենաբարձր ցուցանիշը, ավելի բարձր քան ցանկացած այլ երկրի ցուցանիշ:
-
3:16 - 3:20Ես չգիտեմ, միգուցե դա անցյալում ջրի բացակայության հետևանքն է:
-
3:20 - 3:26Բայց ի՞նչն է հետաքրքիր իմ պատմածի մեջ:
-
3:26 - 3:29Ամենահետաքրքիր փաստն այն է, որ մենք շարունակում ենք աճել
-
3:29 - 3:36ամեն տարի 15%-ով վերջին 5 տարիների ընթացքում, և աճում ենք առանց ջրի պաշարների:
-
3:36 - 3:41Սա պատմական փաստ է` այսպիսի բան երբեք տեղի չի ունեցել պատմության մեջ:
-
3:41 - 3:45Քաղաքները ուղղակի ոչնչանում էին երկրի երեսից ջրի պակասի հետևանքով:
-
3:45 - 3:47Այս տարածաշրջանում մենք կերտում ենք պատմությունը:
-
3:47 - 3:49Մենք կառուցում ենք ոչ միայն քաղաքներ,
-
3:49 - 3:54այլ երազանքի քաղաքներ և քաղաքներ, որտեղ մարդիկ ցանկանում են դառնալ գիտնականներ, բժիշկներ:
-
3:54 - 3:58Կառուցել գեղեցիկ տներ, ճարտարապետ բերել, նախագծել իմ տունը:
-
3:58 - 4:04Մարդիկ որոշումով լի են ապրել այնտեղ, որտեղ անցյալում հնարավոր չէր ապրել:
-
4:04 - 4:06Բայց բնականաբար, տեխնոլոգիաների օգնությամբ:
-
4:06 - 4:12Այսպես Բրազիլիայում 1.782 միլիմետր տարեկան տեղումներ են գալիս:
-
4:12 - 4:15Քաթարում` 74 մմ, և չնայած դրան մենք այսպիսի աճի ցուցանիշ ունենք:
-
4:15 - 4:17Ինչպե՞ ս է այդպես ստացվում:
-
4:17 - 4:20Ինչպե՞ս ենք մենք գոյատևում:
-
4:20 - 4:22Չէ՞ որ մենք ընդհանրապես ջուր չունենք:
-
4:22 - 4:29Պատասխանը շատ պարզ է` մի հսկա մեքենայի օգնությամբ, որը ջրի աղազերծում է կոչվում:
-
4:29 - 4:33Այստեղ գլխավոր ուժը էներգիան է: Այն փոխեց ամեն ինչ:
-
4:33 - 4:37Եվ այս ամենն այն սուբստանցիայի շնորհիվ, որը մենք քաշում ենք գետնից և վառում տոննաներով,
-
4:37 - 4:40ձեզանից շատերը հավանաբար օգտագործել եք այն Դոհա գալիս:
-
4:40 - 4:43Այսպիսով սա մեր լիճն է, եթե կարող եք տեսնել այն:
-
4:43 - 4:45Սա մեր գետն է:
-
4:45 - 4:51Ահա թե ինչպես դուք բոլորդ կարողանում օգտագործել ու վայելել մաքուր ջուրը:
-
4:51 - 4:57Սա լավագույն տեխնոլոգիան է, որը երբևիցե կարող էր առաջանալ այս տարածաշրջանում` ջրի աղազերծումը:
-
4:57 - 4:59Իսկ որո՞նք են ռիսկերը:
-
4:59 - 5:01Դուք շա՞ տ եք անհանգստանում:
-
5:01 - 5:05Ես կասեի, միգուցե եթե դուք նայեք գլոբալ փաստերին,
-
5:05 - 5:08դուք կհասկանաք, որ մենք տեղ ունենք անհանգստանալու:
-
5:08 - 5:10Աճող պահանջարկ կա, աճում է բնակչությունը:
-
5:10 - 5:13Մի քանի ամիս առաջ մենք դարձանք արդեն 7 միլիարդ:
-
5:13 - 5:17Եվ նրանց բոլորին ուտելիք է անհրաժեշտ:
-
5:17 - 5:20Կան կանխատեսումներ, որ 2050 թվականին մենք կլինենք արդեն 9 միլիարդ:
-
5:20 - 5:23Այսպիսով երկիրը, որը չունի ջուր,
-
5:23 - 5:26պետք է անհանգստանա այն մասին թե ինչ է կատարվում իր սահմաններից այն կողմ:
-
5:26 - 5:29Փոխվում են նաև ուտելիքի նկատմամբ նախասիրությունները:
-
5:29 - 5:33Այն բանից հետո, երբ մենք հայտնվեցիքն սոցիալ-տնտեսական բարձր մակարդակի վրա,
-
5:33 - 5:35մարդիկ սկսեցին այլ կերպ սնվել:
-
5:35 - 5:38Նրանք սկսեցին շատ միս ուտել և այլն:
-
5:38 - 5:40Մյուս կողմից ստացված բերքի անկում է նկատվում
-
5:40 - 5:43կլիմայական փոփոխության և այլ գործոնների հետևանքով:
-
5:43 - 5:48Այսպիսով, ինչ-որ մեկը պետք է գիտակցի, թե երբ տեղի կունենա ճգնաժամը:
-
5:48 - 5:52Ովքեր դեռ չգիտեն, սա Քաթարի ներկայիս վիճակն է:
-
5:52 - 5:55Մենք ունենք ընդամենը 2 օրվա ջրային պաշարներ:
-
5:55 - 5:58Մենք ներկրում ենք մեր սննդի 90%-ը,
-
5:58 - 6:01իսկ մշակում մեր հողերի ընդամենը 1%-ը:
-
6:01 - 6:04Այն սահմանափակ քանակությամբ ֆերմերները, որ կային,
-
6:04 - 6:07ստիպված եղան թողնել իրենց ֆերմերային տնտեսությունները
-
6:07 - 6:13ազատ շուկայական քաղաքականության, մեծ մրցակցային դաշտի պատճառով:
-
6:13 - 6:16Այնպես որ ռիսկերն ակնհայտ են:
-
6:16 - 6:23Եվ այս ռիսկերն ուղղակիորեն ազդում են մեր երկրի հետագա գոյատևման և ապագայի հարցերի վրա:
-
6:23 - 6:26Հարցն այն է, արդյո՞ք լուծում կա սրան:
-
6:26 - 6:28Արդյո՞ք կա կայուն և երկարատև լուծում:
-
6:28 - 6:30Իհարկե կա:
-
6:30 - 6:34Այս սլայդում դուք տեսնում եք տեխնիկական փաստաթղթերի հազարավոր էջեր,
-
6:34 - 6:37որոնց վրա մենք աշխատել ենք վերջին 2 տարվա ընթացքում:
-
6:37 - 6:38Եկեք սկսենք ջրից:
-
6:38 - 6:42Այսպես մենք արդեն լավ գիտենք, ավելի վաղ ես ցույց տվեցի ձեզ, մենք էներգիայի կարիքն ունենք:
-
6:42 - 6:45Իսկ ի՞նչ ձևի էներգիա է մեզ պետք:
-
6:45 - 6:47Սպառվող ռեսուրսնե՞ր: Հանածո վառելի՞ք:
-
6:47 - 6:50Թե՞ պետք է մի ուրիշ բան օգտագործենք:
-
6:50 - 6:53Արդյո՞ք մենք ունենք էներգիայի ստացման համեմատական առավելություն:
-
6:53 - 6:57Կարծում եմ, ձեզանից շատերը արդեն հասկացան, որ մենք ունենք համեմատական առավելություն՝ տարվա 300 արևային օրերը:
-
6:57 - 7:03Եվ մենք կարող ենք օգտագործել այս վերականգնվող էներգիայի աղբյուրը ստանալու համար այն ջուրը, որն այսօր մեզ այդքան պետք է:
-
7:03 - 7:08Եվ հավանաբար մենք կներդնենք արևից ստացված 1.800 մեգավատտ էներգիան,
-
7:08 - 7:11աղազրկելու համար 3.5 միլիոն խորանարդ մետր ջուր:
-
7:11 - 7:13Իսկ սա ջրի ահռելի քանակ է:
-
7:13 - 7:15Այդ ջուրը այնուհետև կգնա ֆերմերներին,
-
7:15 - 7:17իսկ ֆերմերները ի վիճակի կլինեն ջրել իրենց ցանքատարածությունները,
-
7:17 - 7:21իսկ հետո նրանք կկարողանան հասարակությանն ապահովել սնունդով:
-
7:21 - 7:23Բայց որպեսզի պահպանվի հորիզոնական գիծը,
-
7:23 - 7:27որովհետեւ սրանք նախագծեր են, սրանք այն նախագծվող համակարգերն են, որ մենք առաքելու ենք,
-
7:27 - 7:29մենք պետք է զարգացնենք նաև ուղղահայաց գիծը.
-
7:29 - 7:35համակարգային աջակցությունը, որակյալ կրթությունը, ուսումնասիրություններն ու զարգացումը,
-
7:35 - 7:40արտադրությունը, տեխնոլոգիաները, որպեսզի կարողանանք արտադրել այս տեխնոլոգիաները, և վերջապես շուկանները:
-
7:40 - 7:46Բայց սրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են օրենսդրությունը ,քաղաքականությունը, կանոնակարգերը:
-
7:46 - 7:48Դրանց բացակայության պայմաններում մենք ոչինչ չենք կարող անել:
-
7:48 - 7:50Այսպիսով սա ենք մենք պատրաստվում անել:
-
7:50 - 7:53Մենք հույս ունենք երկու տարվա ընթացքում ամբողջովին մշակել այս ծրագիրը,
-
7:53 - 7:55և իհարկե կյանքի կոչել այն:
-
7:55 - 8:02Մեր նպատակակետն է դառնալ հազարամյակների քաղաք, նման այլ հազարամյակներ ապրած քաղաքների՝
-
8:02 - 8:09Ստամբուլին, Հռոմին, Լոնդոնին, Փարիզին, Դամասկոսին, Կահիրեին:
-
8:09 - 8:13Մենք ընդամենը 60 տարեկան ենք, բայց մենք ուզում ենք ապրել հավիտենական կյանք,
-
8:13 - 8:18ապրել խաղաղության մեջ:
-
8:18 - 8:20Շնորհակալություն:
-
8:20 - 8:24(Ծափահարություններ)
- Title:
- Ֆահադ Ալ-Աթիյա՝ Երկիր առանց ջրի
- Speaker:
- Fahad Al-Attiya
- Description:
-
Պատկերացրեք մի երկիր էներգիայի ահռելի պաշարներով՝ նավթով և գազով, արևի և քամու էներգիայով (և փողով), բայց որտեղ բացակայում է կյանքը ապահովող մի շատ կարևոր գործոն` ջուր: Ենթակառուցվածքների ճարտարագետ Ֆահադ Ալ-Աթիյան պատմում է, թե ինչպիսի անհավանական միջոցներով է փոքրիկ մերձավորարևելյան պետությունն ստեղծում իր ջրային պաշարները:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 08:46
Gohar Khachatryan edited Armenian subtitles for A country with no water | ||
Gohar Khachatryan approved Armenian subtitles for A country with no water | ||
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for A country with no water | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for A country with no water | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for A country with no water | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for A country with no water | ||
Hrant Harutyunyan edited Armenian subtitles for A country with no water | ||
Hrant Harutyunyan edited Armenian subtitles for A country with no water |