Սալամ ալեյքում: Բարի գալուստ Դոհա: Իմ աշխատանքն է ապահովել այս երկիրը ուտելիքով: Իմ աշխատանքը մոտակա երկու տարվա ընթացքում լինելու է նախագծել գլխավոր ծրագիր, իսկ հետո հաջարդ տաս տարիների ընթացքում իրագործել այն իհարկե նաև շատ այլ մարդկանց հետ: Բայց սկզբում, ես պետք է խոսեմ մի պատմության մասին, որը իմ պատմությունն է այն երկրի պատմության մասին, որտեղ դուք բոլորդ այսօր գտնվում եք: Եվ իհարկե, ձեր մեծամասնությունն այսօր երեք անգամ ճաշել է, և ամենայն հավանականությամբ կճաշեք նաև այս միջոցառումից հետո: Բայց ավելի թեմային մոտ, ինչպիսի՞ն էր Քաթարը 1940-ական թվականներին: Այստեղ ապրում էր մոտ 11,000 մարդ: Այստեղ չկար ջուր: Չկար ո՛չ էլեկտրոէներգիա, ո՛չ նավթ, ո՛չ մեքենաներ, ոչ մի բան թվարկվածից: Այստեղ ապրող մարդկանց մեծամասնությունը կամ ապրում էին առափնյա գյուղերում, զբաղվում ձկնորսությամբ, կամ քոչվոր ցեղեր էին, որոնք անընդհատ տեղափոխվում էին անապատով` փորձելով ջուր հայթայթել: Հետք անգամ չկար այն գեղեցկության, որը դուք այսօր տեսնում եք: Չկային այն քաղաքները, որոնք դուք այսօր տեսնում եք` Դոհան, Աբու Դաբին, Քուվեյթը, Ռիադը: Եվ դա նրանից չէր, որ մարդիկ չեն կարողանում քաղաքներ կառուցել: Պարզապես չկային դրանց կառուցման համար անհրաժեշտ միջոցներ: Ինչպես տեսնում եք, կյանքի տևողությունը նույնպես կարճ էր: Մարդկանց մեծամասնությունը մահանում էր 50 տարեկանի մոտ: Հիմա եկեք տեղափոխվենք երկրորդ մաս` նավթային դարաշրջան: 1939 թվականն էր, երբ հայտնաբերվեց նավթը: Բայց դժբախտաբար դրա կոմերցիոն օգտագործումը սկսվեց միայն երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո: Եվ ի՞ նչ տեղի ունեցավ: Նավթը փոխեց այս երկրի դեմքը, ինչպես դուք այսօր տեսնում եք: Եվ այն մարդիկ, ովքեր քոչում էին անապատներով` ջուր և ուտելիք հայթայթելու համար, ովքեր արածեցնում էին իրենց նախիրները, այդ մարդիկ դարձան քաղաքաբնակ: Դուք կարող եք սա տարօրինակ համարել, բայց իմ ընտանիքում մենք ունենք տարբեր բարբառներ: Մայրս ունի բարբառ, որն այնքան տարբերվում է հորս բարբառից, իսկ մենք պատկանում ենք 300,000 բնակիչ ունեցող նույն երկրին: Հիմա մեր երկրում կան 5 կամ 6 բարբառներ: Ոմանք կհարցնեն.«Ինչպե՞ ս կարող էր այդպես ստացվել»: Պատճառն այն էր, որ մենք իրարից շատ անջատված ենք ապրել: Մենք չէինք կարող ապրել մեկ միասնական համայնքում, և դա անհրաժեշտ միջոցների պակասի պատճառով էր: Իսկ երբ միջոցները եկան, այն է նավթը, մենք սկսեցինք կառուցել այս զարգացած տեխնոլոգիաները և սկսեցինք համախմբվել, որովհետև մեզ բնակչության համակենտրոնացում էր անհրաժեշտ: Մարդիկ սկսեցին իրար ճանաչել: Եվ մենք հասկացանք, որ որոշ տարբերություններ կան մեր բարբառների միջև: Դա երկրորդ նավթային դարաշրջանն էր: Եկեք հիմա նայենք ներկային: Հավանաբար ձեզանից շատերը այսպիսին գիտեն Դոհան: Իսկ ինչքա՞ ն է այսօր բնակչության թիվը: 1.7 միլիոն մարդ: Եվ սա ավելի քիչ քան 60 տարում: Մեր տնտեսության միջին աճը վերջին 5 տարվա ընթացքում կազմում է մոտ 15 %: Կյանքի միջին տևողությունը հասել է 78 տարեկանի: Ջրի օգտագործումը հասել է 430 լիտրի: Եվ սա ամենաբարձր ցուցանիշներից է աշխարհում: Ջրի ի սպառ բացակայությունից մինչև ջրի օգտագործման ամենաբարձր ցուցանիշը, ավելի բարձր քան ցանկացած այլ երկրի ցուցանիշ: Ես չգիտեմ, միգուցե դա անցյալում ջրի բացակայության հետևանքն է: Բայց ի՞նչն է հետաքրքիր իմ պատմածի մեջ: Ամենահետաքրքիր փաստն այն է, որ մենք շարունակում ենք աճել ամեն տարի 15%-ով վերջին 5 տարիների ընթացքում, և աճում ենք առանց ջրի պաշարների: Սա պատմական փաստ է` այսպիսի բան երբեք տեղի չի ունեցել պատմության մեջ: Քաղաքները ուղղակի ոչնչանում էին երկրի երեսից ջրի պակասի հետևանքով: Այս տարածաշրջանում մենք կերտում ենք պատմությունը: Մենք կառուցում ենք ոչ միայն քաղաքներ, այլ երազանքի քաղաքներ և քաղաքներ, որտեղ մարդիկ ցանկանում են դառնալ գիտնականներ, բժիշկներ: Կառուցել գեղեցիկ տներ, ճարտարապետ բերել, նախագծել իմ տունը: Մարդիկ որոշումով լի են ապրել այնտեղ, որտեղ անցյալում հնարավոր չէր ապրել: Բայց բնականաբար, տեխնոլոգիաների օգնությամբ: Այսպես Բրազիլիայում 1.782 միլիմետր տարեկան տեղումներ են գալիս: Քաթարում` 74 մմ, և չնայած դրան մենք այսպիսի աճի ցուցանիշ ունենք: Ինչպե՞ ս է այդպես ստացվում: Ինչպե՞ս ենք մենք գոյատևում: Չէ՞ որ մենք ընդհանրապես ջուր չունենք: Պատասխանը շատ պարզ է` մի հսկա մեքենայի օգնությամբ, որը ջրի աղազերծում է կոչվում: Այստեղ գլխավոր ուժը էներգիան է: Այն փոխեց ամեն ինչ: Եվ այս ամենն այն սուբստանցիայի շնորհիվ, որը մենք քաշում ենք գետնից և վառում տոննաներով, ձեզանից շատերը հավանաբար օգտագործել եք այն Դոհա գալիս: Այսպիսով սա մեր լիճն է, եթե կարող եք տեսնել այն: Սա մեր գետն է: Ահա թե ինչպես դուք բոլորդ կարողանում օգտագործել ու վայելել մաքուր ջուրը: Սա լավագույն տեխնոլոգիան է, որը երբևիցե կարող էր առաջանալ այս տարածաշրջանում` ջրի աղազերծումը: Իսկ որո՞նք են ռիսկերը: Դուք շա՞ տ եք անհանգստանում: Ես կասեի, միգուցե եթե դուք նայեք գլոբալ փաստերին, դուք կհասկանաք, որ մենք տեղ ունենք անհանգստանալու: Աճող պահանջարկ կա, աճում է բնակչությունը: Մի քանի ամիս առաջ մենք դարձանք արդեն 7 միլիարդ: Եվ նրանց բոլորին ուտելիք է անհրաժեշտ: Կան կանխատեսումներ, որ 2050 թվականին մենք կլինենք արդեն 9 միլիարդ: Այսպիսով երկիրը, որը չունի ջուր, պետք է անհանգստանա այն մասին թե ինչ է կատարվում իր սահմաններից այն կողմ: Փոխվում են նաև ուտելիքի նկատմամբ նախասիրությունները: Այն բանից հետո, երբ մենք հայտնվեցիքն սոցիալ-տնտեսական բարձր մակարդակի վրա, մարդիկ սկսեցին այլ կերպ սնվել: Նրանք սկսեցին շատ միս ուտել և այլն: Մյուս կողմից ստացված բերքի անկում է նկատվում կլիմայական փոփոխության և այլ գործոնների հետևանքով: Այսպիսով, ինչ-որ մեկը պետք է գիտակցի, թե երբ տեղի կունենա ճգնաժամը: Ովքեր դեռ չգիտեն, սա Քաթարի ներկայիս վիճակն է: Մենք ունենք ընդամենը 2 օրվա ջրային պաշարներ: Մենք ներկրում ենք մեր սննդի 90%-ը, իսկ մշակում մեր հողերի ընդամենը 1%-ը: Այն սահմանափակ քանակությամբ ֆերմերները, որ կային, ստիպված եղան թողնել իրենց ֆերմերային տնտեսությունները ազատ շուկայական քաղաքականության, մեծ մրցակցային դաշտի պատճառով: Այնպես որ ռիսկերն ակնհայտ են: Եվ այս ռիսկերն ուղղակիորեն ազդում են մեր երկրի հետագա գոյատևման և ապագայի հարցերի վրա: Հարցն այն է, արդյո՞ք լուծում կա սրան: Արդյո՞ք կա կայուն և երկարատև լուծում: Իհարկե կա: Այս սլայդում դուք տեսնում եք տեխնիկական փաստաթղթերի հազարավոր էջեր, որոնց վրա մենք աշխատել ենք վերջին 2 տարվա ընթացքում: Եկեք սկսենք ջրից: Այսպես մենք արդեն լավ գիտենք, ավելի վաղ ես ցույց տվեցի ձեզ, մենք էներգիայի կարիքն ունենք: Իսկ ի՞նչ ձևի էներգիա է մեզ պետք: Սպառվող ռեսուրսնե՞ր: Հանածո վառելի՞ք: Թե՞ պետք է մի ուրիշ բան օգտագործենք: Արդյո՞ք մենք ունենք էներգիայի ստացման համեմատական առավելություն: Կարծում եմ, ձեզանից շատերը արդեն հասկացան, որ մենք ունենք համեմատական առավելություն՝ տարվա 300 արևային օրերը: Եվ մենք կարող ենք օգտագործել այս վերականգնվող էներգիայի աղբյուրը ստանալու համար այն ջուրը, որն այսօր մեզ այդքան պետք է: Եվ հավանաբար մենք կներդնենք արևից ստացված 1.800 մեգավատտ էներգիան, աղազրկելու համար 3.5 միլիոն խորանարդ մետր ջուր: Իսկ սա ջրի ահռելի քանակ է: Այդ ջուրը այնուհետև կգնա ֆերմերներին, իսկ ֆերմերները ի վիճակի կլինեն ջրել իրենց ցանքատարածությունները, իսկ հետո նրանք կկարողանան հասարակությանն ապահովել սնունդով: Բայց որպեսզի պահպանվի հորիզոնական գիծը, որովհետեւ սրանք նախագծեր են, սրանք այն նախագծվող համակարգերն են, որ մենք առաքելու ենք, մենք պետք է զարգացնենք նաև ուղղահայաց գիծը. համակարգային աջակցությունը, որակյալ կրթությունը, ուսումնասիրություններն ու զարգացումը, արտադրությունը, տեխնոլոգիաները, որպեսզի կարողանանք արտադրել այս տեխնոլոգիաները, և վերջապես շուկանները: Բայց սրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են օրենսդրությունը ,քաղաքականությունը, կանոնակարգերը: Դրանց բացակայության պայմաններում մենք ոչինչ չենք կարող անել: Այսպիսով սա ենք մենք պատրաստվում անել: Մենք հույս ունենք երկու տարվա ընթացքում ամբողջովին մշակել այս ծրագիրը, և իհարկե կյանքի կոչել այն: Մեր նպատակակետն է դառնալ հազարամյակների քաղաք, նման այլ հազարամյակներ ապրած քաղաքների՝ Ստամբուլին, Հռոմին, Լոնդոնին, Փարիզին, Դամասկոսին, Կահիրեին: Մենք ընդամենը 60 տարեկան ենք, բայց մենք ուզում ենք ապրել հավիտենական կյանք, ապրել խաղաղության մեջ: Շնորհակալություն: (Ծափահարություններ)