Սալամ ալեյքում:
Բարի գալուստ Դոհա:
Իմ աշխատանքն է ապահովել այս երկիրը ուտելիքով:
Իմ աշխատանքը մոտակա երկու տարվա ընթացքում լինելու է
նախագծել գլխավոր ծրագիր,
իսկ հետո հաջարդ տաս տարիների ընթացքում իրագործել այն
իհարկե նաև շատ այլ մարդկանց հետ:
Բայց սկզբում, ես պետք է խոսեմ մի պատմության մասին, որը իմ պատմությունն է
այն երկրի պատմության մասին, որտեղ դուք բոլորդ այսօր գտնվում եք:
Եվ իհարկե, ձեր մեծամասնությունն այսօր երեք անգամ ճաշել է,
և ամենայն հավանականությամբ կճաշեք նաև այս միջոցառումից հետո:
Բայց ավելի թեմային մոտ, ինչպիսի՞ն էր Քաթարը 1940-ական թվականներին:
Այստեղ ապրում էր մոտ 11,000 մարդ:
Այստեղ չկար ջուր: Չկար ո՛չ էլեկտրոէներգիա, ո՛չ նավթ, ո՛չ մեքենաներ, ոչ մի բան թվարկվածից:
Այստեղ ապրող մարդկանց մեծամասնությունը
կամ ապրում էին առափնյա գյուղերում, զբաղվում ձկնորսությամբ,
կամ քոչվոր ցեղեր էին, որոնք անընդհատ տեղափոխվում էին անապատով` փորձելով ջուր հայթայթել:
Հետք անգամ չկար այն գեղեցկության, որը դուք այսօր տեսնում եք:
Չկային այն քաղաքները, որոնք դուք այսօր տեսնում եք` Դոհան, Աբու Դաբին, Քուվեյթը, Ռիադը:
Եվ դա նրանից չէր, որ մարդիկ չեն կարողանում քաղաքներ կառուցել:
Պարզապես չկային դրանց կառուցման համար անհրաժեշտ միջոցներ:
Ինչպես տեսնում եք, կյանքի տևողությունը նույնպես կարճ էր:
Մարդկանց մեծամասնությունը մահանում էր 50 տարեկանի մոտ:
Հիմա եկեք տեղափոխվենք երկրորդ մաս` նավթային դարաշրջան:
1939 թվականն էր, երբ հայտնաբերվեց նավթը:
Բայց դժբախտաբար դրա կոմերցիոն օգտագործումը
սկսվեց միայն երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո:
Եվ ի՞ նչ տեղի ունեցավ:
Նավթը փոխեց այս երկրի դեմքը, ինչպես դուք այսօր տեսնում եք:
Եվ այն մարդիկ, ովքեր քոչում էին անապատներով`
ջուր և ուտելիք հայթայթելու համար,
ովքեր արածեցնում էին իրենց նախիրները, այդ մարդիկ դարձան քաղաքաբնակ:
Դուք կարող եք սա տարօրինակ համարել,
բայց իմ ընտանիքում մենք ունենք տարբեր բարբառներ:
Մայրս ունի բարբառ, որն այնքան տարբերվում է հորս բարբառից,
իսկ մենք պատկանում ենք 300,000 բնակիչ ունեցող նույն երկրին:
Հիմա մեր երկրում կան 5 կամ 6 բարբառներ:
Ոմանք կհարցնեն.«Ինչպե՞ ս կարող էր այդպես ստացվել»:
Պատճառն այն էր, որ մենք իրարից շատ անջատված ենք ապրել:
Մենք չէինք կարող ապրել մեկ միասնական համայնքում, և դա անհրաժեշտ միջոցների պակասի պատճառով էր:
Իսկ երբ միջոցները եկան, այն է նավթը,
մենք սկսեցինք կառուցել այս զարգացած տեխնոլոգիաները
և սկսեցինք համախմբվել, որովհետև մեզ բնակչության համակենտրոնացում էր անհրաժեշտ:
Մարդիկ սկսեցին իրար ճանաչել:
Եվ մենք հասկացանք, որ որոշ տարբերություններ կան մեր բարբառների միջև:
Դա երկրորդ նավթային դարաշրջանն էր:
Եկեք հիմա նայենք ներկային:
Հավանաբար ձեզանից շատերը այսպիսին գիտեն Դոհան:
Իսկ ինչքա՞ ն է այսօր բնակչության թիվը:
1.7 միլիոն մարդ:
Եվ սա ավելի քիչ քան 60 տարում:
Մեր տնտեսության միջին աճը վերջին 5 տարվա ընթացքում կազմում է մոտ 15 %:
Կյանքի միջին տևողությունը հասել է 78 տարեկանի:
Ջրի օգտագործումը հասել է 430 լիտրի:
Եվ սա ամենաբարձր ցուցանիշներից է աշխարհում:
Ջրի ի սպառ բացակայությունից
մինչև ջրի օգտագործման ամենաբարձր ցուցանիշը, ավելի բարձր քան ցանկացած այլ երկրի ցուցանիշ:
Ես չգիտեմ, միգուցե դա անցյալում ջրի բացակայության հետևանքն է:
Բայց ի՞նչն է հետաքրքիր իմ պատմածի մեջ:
Ամենահետաքրքիր փաստն այն է, որ մենք շարունակում ենք աճել
ամեն տարի 15%-ով վերջին 5 տարիների ընթացքում, և աճում ենք առանց ջրի պաշարների:
Սա պատմական փաստ է` այսպիսի բան երբեք տեղի չի ունեցել պատմության մեջ:
Քաղաքները ուղղակի ոչնչանում էին երկրի երեսից ջրի պակասի հետևանքով:
Այս տարածաշրջանում մենք կերտում ենք պատմությունը:
Մենք կառուցում ենք ոչ միայն քաղաքներ,
այլ երազանքի քաղաքներ և քաղաքներ, որտեղ մարդիկ ցանկանում են դառնալ գիտնականներ, բժիշկներ:
Կառուցել գեղեցիկ տներ, ճարտարապետ բերել, նախագծել իմ տունը:
Մարդիկ որոշումով լի են ապրել այնտեղ, որտեղ անցյալում հնարավոր չէր ապրել:
Բայց բնականաբար, տեխնոլոգիաների օգնությամբ:
Այսպես Բրազիլիայում 1.782 միլիմետր տարեկան տեղումներ են գալիս:
Քաթարում` 74 մմ, և չնայած դրան մենք այսպիսի աճի ցուցանիշ ունենք:
Ինչպե՞ ս է այդպես ստացվում:
Ինչպե՞ս ենք մենք գոյատևում:
Չէ՞ որ մենք ընդհանրապես ջուր չունենք:
Պատասխանը շատ պարզ է` մի հսկա մեքենայի օգնությամբ, որը ջրի աղազերծում է կոչվում:
Այստեղ գլխավոր ուժը էներգիան է: Այն փոխեց ամեն ինչ:
Եվ այս ամենն այն սուբստանցիայի շնորհիվ, որը մենք քաշում ենք գետնից և վառում տոննաներով,
ձեզանից շատերը հավանաբար օգտագործել եք այն Դոհա գալիս:
Այսպիսով սա մեր լիճն է, եթե կարող եք տեսնել այն:
Սա մեր գետն է:
Ահա թե ինչպես դուք բոլորդ կարողանում օգտագործել ու վայելել մաքուր ջուրը:
Սա լավագույն տեխնոլոգիան է, որը երբևիցե կարող էր առաջանալ այս տարածաշրջանում` ջրի աղազերծումը:
Իսկ որո՞նք են ռիսկերը:
Դուք շա՞ տ եք անհանգստանում:
Ես կասեի, միգուցե եթե դուք նայեք գլոբալ փաստերին,
դուք կհասկանաք, որ մենք տեղ ունենք անհանգստանալու:
Աճող պահանջարկ կա, աճում է բնակչությունը:
Մի քանի ամիս առաջ մենք դարձանք արդեն 7 միլիարդ:
Եվ նրանց բոլորին ուտելիք է անհրաժեշտ:
Կան կանխատեսումներ, որ 2050 թվականին մենք կլինենք արդեն 9 միլիարդ:
Այսպիսով երկիրը, որը չունի ջուր,
պետք է անհանգստանա այն մասին թե ինչ է կատարվում իր սահմաններից այն կողմ:
Փոխվում են նաև ուտելիքի նկատմամբ նախասիրությունները:
Այն բանից հետո, երբ մենք հայտնվեցիքն սոցիալ-տնտեսական բարձր մակարդակի վրա,
մարդիկ սկսեցին այլ կերպ սնվել:
Նրանք սկսեցին շատ միս ուտել և այլն:
Մյուս կողմից ստացված բերքի անկում է նկատվում
կլիմայական փոփոխության և այլ գործոնների հետևանքով:
Այսպիսով, ինչ-որ մեկը պետք է գիտակցի, թե երբ տեղի կունենա ճգնաժամը:
Ովքեր դեռ չգիտեն, սա Քաթարի ներկայիս վիճակն է:
Մենք ունենք ընդամենը 2 օրվա ջրային պաշարներ:
Մենք ներկրում ենք մեր սննդի 90%-ը,
իսկ մշակում մեր հողերի ընդամենը 1%-ը:
Այն սահմանափակ քանակությամբ ֆերմերները, որ կային,
ստիպված եղան թողնել իրենց ֆերմերային տնտեսությունները
ազատ շուկայական քաղաքականության, մեծ մրցակցային դաշտի պատճառով:
Այնպես որ ռիսկերն ակնհայտ են:
Եվ այս ռիսկերն ուղղակիորեն ազդում են մեր երկրի հետագա գոյատևման և ապագայի հարցերի վրա:
Հարցն այն է, արդյո՞ք լուծում կա սրան:
Արդյո՞ք կա կայուն և երկարատև լուծում:
Իհարկե կա:
Այս սլայդում դուք տեսնում եք տեխնիկական փաստաթղթերի հազարավոր էջեր,
որոնց վրա մենք աշխատել ենք վերջին 2 տարվա ընթացքում:
Եկեք սկսենք ջրից:
Այսպես մենք արդեն լավ գիտենք, ավելի վաղ ես ցույց տվեցի ձեզ, մենք էներգիայի կարիքն ունենք:
Իսկ ի՞նչ ձևի էներգիա է մեզ պետք:
Սպառվող ռեսուրսնե՞ր: Հանածո վառելի՞ք:
Թե՞ պետք է մի ուրիշ բան օգտագործենք:
Արդյո՞ք մենք ունենք էներգիայի ստացման համեմատական առավելություն:
Կարծում եմ, ձեզանից շատերը արդեն հասկացան, որ մենք ունենք համեմատական առավելություն՝ տարվա 300 արևային օրերը:
Եվ մենք կարող ենք օգտագործել այս վերականգնվող էներգիայի աղբյուրը ստանալու համար այն ջուրը, որն այսօր մեզ այդքան պետք է:
Եվ հավանաբար մենք կներդնենք արևից ստացված 1.800 մեգավատտ էներգիան,
աղազրկելու համար 3.5 միլիոն խորանարդ մետր ջուր:
Իսկ սա ջրի ահռելի քանակ է:
Այդ ջուրը այնուհետև կգնա ֆերմերներին,
իսկ ֆերմերները ի վիճակի կլինեն ջրել իրենց ցանքատարածությունները,
իսկ հետո նրանք կկարողանան հասարակությանն ապահովել սնունդով:
Բայց որպեսզի պահպանվի հորիզոնական գիծը,
որովհետեւ սրանք նախագծեր են, սրանք այն նախագծվող համակարգերն են, որ մենք առաքելու ենք,
մենք պետք է զարգացնենք նաև ուղղահայաց գիծը.
համակարգային աջակցությունը, որակյալ կրթությունը, ուսումնասիրություններն ու զարգացումը,
արտադրությունը, տեխնոլոգիաները, որպեսզի կարողանանք արտադրել այս տեխնոլոգիաները, և վերջապես շուկանները:
Բայց սրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են օրենսդրությունը ,քաղաքականությունը, կանոնակարգերը:
Դրանց բացակայության պայմաններում մենք ոչինչ չենք կարող անել:
Այսպիսով սա ենք մենք պատրաստվում անել:
Մենք հույս ունենք երկու տարվա ընթացքում ամբողջովին մշակել այս ծրագիրը,
և իհարկե կյանքի կոչել այն:
Մեր նպատակակետն է դառնալ հազարամյակների քաղաք, նման այլ հազարամյակներ ապրած քաղաքների՝
Ստամբուլին, Հռոմին, Լոնդոնին, Փարիզին, Դամասկոսին, Կահիրեին:
Մենք ընդամենը 60 տարեկան ենք, բայց մենք ուզում ենք ապրել հավիտենական կյանք,
ապրել խաղաղության մեջ:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)