Return to Video

Արդյո՞ք իրականում դուք գոյություն ունեք: - Ջեյմս Զակեր

  • 0:00 - 0:10
    Որտեղի՞ց գիտեք, որ իսկապես գոյություն ունեք:
  • 0:10 - 0:13
    Սա պարզ հարց է,
    քանի դեռ չեք պատասխանել դրան,
  • 0:13 - 0:15
    սակայն եկեք լրջորեն մոտենանք հարցին:
  • 0:15 - 0:17
    Որտեղի՞ց գիտեք, որ իսկապես գոյություն ունեք:
  • 0:17 - 0:20
    Իր "Առաջին փիլիսոփայության խորհումներ"
    աշխատության մեջ
  • 0:20 - 0:23
    Ռենե Դեկարտը փորձել է
    պատասխանել հենց այդ հարցին,
  • 0:23 - 0:26
    հերքելով իր բոլոր հայտնի
    հասկացություններն ու կարծիքները`
  • 0:26 - 0:29
    հիմքից սկսելու համար:
  • 0:29 - 0:32
    Նա ձեռք է բերել իր գիտելիքները աշխարհի
    զգայական ընկալման միջոցով:
  • 0:32 - 0:34
    Ինչպես և դուք, այնպես չէ՞:
  • 0:34 - 0:37
    Դուք գիտեք, որ դիտում եք
    այս դասը ձեր աչքերով, լսում` ականջներով:
  • 0:37 - 0:40
    Զգայարաններն աշխարհն արտացոլում են
    այնպիսին, ինչպիսին որ կա:
  • 0:40 - 0:43
    Սովորաբար դրանք ձեզ չեն խաբում,
    սակայն երբեմն մոլորեցնում են:
  • 0:43 - 0:46
    Կարող եք հեռվում գտնվող մարդուն
    շփոթել մեկ ուրիշի հետ
  • 0:46 - 0:48
    կամ էլ համոզված եք, որ կբռնեք թռչող գնդակը,
  • 0:48 - 0:51
    բայց այն հենց ձեր առջև ընկնում է գետին:
  • 0:51 - 0:53
    Բայց չէ որ հենց այս պահին,
  • 0:53 - 0:55
    դուք գիտեք, որ ձեզ շրջապատող աշխարհն իրական է:
  • 0:55 - 0:57
    Ձեր աչքերը, ձեռքերը, մարմինը։ Դա դուք եք:
  • 0:57 - 1:01
    Միայն հոգեկան հիվանդ մարդիկ կժխտեին դա,
    իսկ դուք գիտեք, որ նրանցից մեկը չեք:
  • 1:01 - 1:03
    Յուրաքանչյուր մարդ, ով կկասկածի,
    հավանաբար քնած է:
  • 1:03 - 1:06
    Օ՛, ո՛չ: Միգուցե քնա՞ծ եք:
  • 1:06 - 1:08
    Երազներն իրական են թվում:
  • 1:08 - 1:10
    Կարող եք համոզված լինել, որ լողում եք, թռչում
  • 1:10 - 1:13
    կամ մերկ ձեռքերով մարտնչում հրեշների հետ,
  • 1:13 - 1:15
    մինչդեռ իրականում անկողնում պառկած եք:
  • 1:15 - 1:16
    Ո՛չ, ո՛չ, ո՛չ:
  • 1:16 - 1:18
    Երբ արթուն եք, գիտակցում եք դա:
  • 1:18 - 1:22
    Օ՛հ, բայց չէ որ, երբ արթուն չեք,
    չգիտեք դրա մասին,
  • 1:22 - 1:25
    ուրեմն չեք էլ կարող ապացուցել, որ քնած չեք:
  • 1:25 - 1:29
    Միգուցե մարմինը, որով ընկալում եք
    ինքներդ ձեզ, գոյությու՞ն էլ չունի:
  • 1:29 - 1:32
    Միգուցե ողջ իրականությունը, ներառյալ
    վերացական հասկացությունները,
  • 1:32 - 1:36
    ինչպես ժամանակը, ձևը, գույնն ու թվերը կեղծ են,
  • 1:36 - 1:38
    և պարզապես
  • 1:38 - 1:40
    մի հրեշավոր հանճարի կողմից նյութված խաբկանք են:
  • 1:40 - 1:42
    Իսկ եթե իսկապես այդպե՞ս է:
  • 1:42 - 1:47
    Դեկարտը հարցնում է, արդյոք կարող եք
    հերքել այն միտքը, որ մի հրեշավոր հանճար
  • 1:47 - 1:50
    խաբեությամբ ստիպել է ձեզ հավատալ իրականությանը:
  • 1:51 - 1:54
    Հավանաբար այս դիվային չարագործը հիմարեցրել է ձեզ:
  • 1:54 - 1:57
    Աշխարհը, ձեր պատկերացումները
    դրա մասին, ձեր սեփական մարմինը.
  • 1:57 - 2:00
    չեք կարող հերքել այն վարկածը,
    որ դրանք ուղղակի հորինվածք են,
  • 2:00 - 2:02
    և ինչպե՞ս կարող էիք
    գոյություն ունենալ առանց դրանց:
  • 2:02 - 2:04
    Իհա՛րկե չէիք կարող: Պետք էլ չի՛:
  • 2:04 - 2:06
    Կյանքը երազ է,
  • 2:06 - 2:10
    և ես գրազ կգամ, որ կյանքի նավակը թիավարել
    ոչ այդքան ուրախ զբաղմունք է, այնպե՞ս չէ:
  • 2:10 - 2:12
    Ո՛չ, դուք թիավարում եք հոգնած,
  • 2:12 - 2:17
    ինչպես հիմարեցված, գոյություն
    չունեցող անխելք մարդ,
    անկախ նրանից այդպիսին եք թե ոչ:
  • 2:17 - 2:19
    Արդյոք դա համոզի՞չ եք գտնում:
  • 2:19 - 2:20
    Հավատացի՞ք:
  • 2:20 - 2:23
    Եթե ոչ, ապա լավ է, եթե այո, էլ ավելի լավ է,
  • 2:23 - 2:25
    որովհետև հավատալով
  • 2:25 - 2:28
    կապացուցեք, որ համոզվող էակ եք:
  • 2:29 - 2:32
    Չեք կարող լինել ոչինչ, եթե կարծում եք,
    որ մի բանի պիտանի եք,
  • 2:32 - 2:34
    նույնիսկ եթե կարծում եք,
    որ այդ "մի բանը" ոչինչ է,
  • 2:34 - 2:38
    քանի որ անկախ նրանից, թե ինչ եք մտածում,
    դուք մտածող էակ եք,
  • 2:38 - 2:42
    կամ ինչպես Դեկարտն է գրել.
    "Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ",
  • 2:42 - 2:44
    այդպես և դուք:
Title:
Արդյո՞ք իրականում դուք գոյություն ունեք: - Ջեյմս Զակեր
Speaker:
James Zucker
Description:

Ողջ դասը կարող եք դիտել այստեղ; http://ed.ted.com/lessons/how-do-you-know-you-exist-james-zucker

Որտեղի՞ց գիտեք, որ իսկապես գոյություն ունեք: Արդյո՞ք մեր գոյությունը պարզապես մի մեծ երազ է: Արդյո՞ք ինչ-որ խենթ գիտնական հիմարեցրել է մեզ ու ստիպել հավատալ մեր գոյությանը: Ջեյմս Զակերը իր ապշեցուցիչ ձոնով` նվիրված Ռենե Դեկարտի "Առաջին փիլիսոփայության խորհումներ" աշխատությանը, քննում է այս բոլոր հարցերը (և ոչ միայն սրանք):

Դասը Ջեյմս Զակերի կողմից, անիմացիան Սթրեչ Ֆիլմսի կողմից:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
03:03
Kristine Sargsyan approved Armenian subtitles for How do you know you exist?
Kristine Sargsyan edited Armenian subtitles for How do you know you exist?
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for How do you know you exist?
Kristine Sargsyan edited Armenian subtitles for How do you know you exist?
Tamara Shanoyan edited Armenian subtitles for How do you know you exist?
Tamara Shanoyan edited Armenian subtitles for How do you know you exist?
Tamara Shanoyan edited Armenian subtitles for How do you know you exist?
Tamara Shanoyan edited Armenian subtitles for How do you know you exist?
Show all

Armenian subtitles

Revisions