Return to Video

Աշխարհի ամենաառեղծվածային գիրքը:

  • 0:07 - 0:11
    Եյլի համալսարանի Բեյնեկե հազվագյուտ
    գրքերի ու ձեռագրերի գրադարանում
  • 0:11 - 0:15
    գտնվում է 240 էջ ունեցող գրքի
    միակ օրինակը:
  • 0:15 - 0:18
    Ըստ վերջերս արված ածխածնային անալիզի,
    այն գրվել է 1420թ,
  • 0:18 - 0:21
    որի մոմաթղթե էջերը լի են հանգույցանման
    ձեռագրով գրված տեքստերով
  • 0:21 - 0:24
    և կարծես ինչ-որ մեկի երազից վերցված
    նկարներով:
  • 0:24 - 0:26
    Իրական և երևակայելի բույսեր,
  • 0:26 - 0:27
    թռչող ամրոցներ,
  • 0:27 - 0:29
    լոգանք ընդունող կանայք,
  • 0:29 - 0:30
    աստղագիտական դիագամներ,
  • 0:30 - 0:31
    կենդանակերպի նշաններ,
  • 0:31 - 0:37
    մարդկային դեմքերով արևներ ու լուսիններ,
    որոնք պատկերված են տեքստերի կողքին:
  • 0:37 - 0:42
    Այս 24x16 սմ չափսերով գիրքը
    կոչվում է Վոյնիչի ձեռագիր,
  • 0:42 - 0:45
    և համարվում է պատմության չբացահայտված
    ամենամեծ առեղծվածներից մեկը:
  • 0:45 - 0:46
    Իսկ ո՞րն է պատճառը:
  • 0:46 - 0:49
    Ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչ է
    այնտեղ գրված:
  • 0:49 - 0:51
    Այն իր անունը ստացել է Վիլֆրիդ Վոյնիչից՝
  • 0:51 - 0:55
    լեհ գրքավաճառից, ով գտել էր այն
    Հեզիտական մի քոլեջում՝
  • 0:55 - 0:57
    Իտալիայում, 1912 թվականին:
  • 0:57 - 0:58
    Նա շփոթված էր:
  • 0:58 - 0:59
    Ո՞վ է գրքի հեղինակը:
  • 0:59 - 1:00
    Որտե՞ղ է այն գրվել:
  • 1:00 - 1:04
    Ի՞նչ են այս տարօրինակ բառերն ու վառ
    պատկերները նշանակում:
  • 1:04 - 1:07
    Ի՞նչ հանելուկ է թաքնված գրքի էջերում:
  • 1:07 - 1:10
    Նա գնեց գիրքը քոլեջի աղքատ քահանայից
  • 1:10 - 1:12
    և ի վերջո բերեց այն ԱՄՆ,
  • 1:12 - 1:16
    որտեղ ավելի քան մեկ դար մասնագետները
    դրա շուրջ գլուխ են կոտրում:
  • 1:16 - 1:18
    Գաղտնագրեր ուսումնասիրողներն ասում են,
  • 1:18 - 1:20
    որ տեքստն ունի իրական լեզվի
    բոլոր հատկանիշները,
  • 1:20 - 1:23
    պարզապես այդ լեզվի մասին ոչ ոք
    երբևէ չի լսել:
  • 1:23 - 1:25
    Ի ապացույց դրան, գոյություն ունեցող
    լեզուներում
  • 1:25 - 1:29
    տառերն ու տառերի խմբերը կիրառվում են
    որոշակի հաճախականությամբ,
  • 1:29 - 1:32
    իսկ Վոյնիչի ձեռագրի լեզուն
  • 1:32 - 1:35
    ունի նշաններ, որոնք հնարավոր չէ
    գրել պատահականորեն:
  • 1:35 - 1:39
    Բացի այդ, մենք շատ ավելի շատ բան գիտենք,
    քան տեսնում ենք:
  • 1:39 - 1:41
    Տառերը տարբերվում են գրության ոճով
    և չափսերով:
  • 1:41 - 1:45
    Մի քանիսը փոխառված են այլ գրերից,
    բայց մեծ մասն իր նմանը չունի:
  • 1:45 - 1:48
    Համեմատած մեծ տառերը կոչվել են
    «կախաղան-տառեր»:
  • 1:48 - 1:50
    Ձեռագիրը ամբողջությամբ զարդարված է
  • 1:50 - 1:53
    ոլորանման զարդանախշերով:
  • 1:53 - 1:55
    Թվում է, թե այն գրել են երկու կամ
    ավել մարդիկ,
  • 1:55 - 1:58
    իսկ նկարչությունն արված է ընդհանրապես
    մեկ ուրիշի կողմից:
  • 1:58 - 2:04
    Տարիների ընթացքում ձեռագրի վերաբերյալ 3
    վարկած է ձևավորվել:
  • 2:04 - 2:06
    Առաջինն այն է, որ այն գրված է
    ծածկագրով,
  • 2:06 - 2:10
    որն իր մեջ գաղտնի միտք է թաքցնում:
  • 2:10 - 2:13
    Ըստ երկրորդի, այն կեղծիք է և գրված է
    գոյություն չունեցող լեզվով՝
  • 2:13 - 2:16
    դյուրահավատ
    գնորդից գումար կորզելու համար:
  • 2:16 - 2:19
    Ոմանք կարծում են, որ գրքի հեղինակը
    մի միջնադարյան խաբեբա է:
  • 2:19 - 2:23
    Ոմանք էլ գտնում են, որ հեղինակը հենց
    Վոյնիչն էր:
  • 2:23 - 2:27
    Ըստ երրորդ տեսակետի էլ, ձեռագիրը գրվել է
    իրական լեզվով,
  • 2:27 - 2:29
    սակայն մինչ այժմ անհայտ այբուբենով:
  • 2:29 - 2:33
    Գուցե միջնադարյան գիտնականները ձգտում էին
    ստեղծել այբուբեն մի այնպիսի լեզվի համար,
  • 2:33 - 2:35
    որով խոսում, բայց դեռ չէին գրում:
  • 2:35 - 2:39
    Այդ դեպքում Վոյնիչի ձեռագիրը կարող է
    նմանվել ռոնգոռոնգո գրին՝
  • 2:39 - 2:41
    ստեղծված Զատկի կղզում,
  • 2:41 - 2:45
    որն այդ քաղաքակրթության
    կործանումից հետո դարձավ անընթեռնելի:
  • 2:45 - 2:48
    Չնայած նրան, որ ոչ ոք չի կարող կարդալ
    Վոյնիչի ձեռագիրը,
  • 2:48 - 2:51
    մարդիկ մշտապես փորձում են
    գուշակել, թե ինչ է գրված այնտեղ:
  • 2:51 - 2:54
    Մարդիկ, ովքեր հավատում են, որ ձեռագիրը
    այբուբեն ստեղծելու փորձ էր
  • 2:54 - 2:57
    գտնում են, որ այն հավանաբար
    հանրագիտարան է,
  • 2:57 - 3:00
    որ պարունակում է այն ստեղծած մշակույթի
    մասին ամբողջ տեղեկությունը:
  • 3:00 - 3:04
    Մյուսները գտնում են, որ այն գրվել է 13-րդ
    դարի փիլիսոփա Ռոջեր Բեքոնի կողմից,
  • 3:04 - 3:08
    ով ձգտում էր հասկանալ քերականության
    համընդհանուր օրենքները,
  • 3:08 - 3:12
    կամ էլ 16-րդ դարի եղիսաբեթյան շրջանի
    միստիկ գրող Ջոն Դիի կողմից,
  • 3:12 - 3:15
    ով զբաղվում էր ալքիմիայով և
    կանխագուշակությամբ:
  • 3:15 - 3:19
    Ըստ որոշ ծայրահեղ տեսությունների գիրքը
    գրել են Իտալիայի վհուկները
  • 3:19 - 3:22
    կամ էլ նույնիսկ այլմոլորակայինները:
  • 3:22 - 3:24
    100 տարի տևող փնտրտուքներից հետո
  • 3:24 - 3:28
    գիտնականները մի փոքր լույս
    են սփռել գաղտնիքի վրա:
  • 3:28 - 3:30
    Բեկումնալից էր ածխածնային
    անալիզը:
  • 3:30 - 3:34
    Ժամանակակից պատմաբանները նաև գտել
    են ձեռագրի սկզբնաղբյուրն ու անցած ուղին՝
  • 3:34 - 3:38
    1612 թ. այն եղել է Հռոմում և Պրահայում,
  • 3:38 - 3:41
    և հավանաբար Սուրբ Հռոմեական կայսրության
    կայսեր Ռուդուլֆ II-ի կողմից
  • 3:41 - 3:44
    փոխանցվել իր բժիշկ Հակոբ Սինապիուսին:
  • 3:44 - 3:47
    Ի հավելում պատմական այս բեկումնալից
    դեպքերի
  • 3:47 - 3:51
    լեզվաբանները կարծես թե գտել են
    ձեռագրի որոշ բառերի
  • 3:51 - 3:54
    նախնական իմաստները:
  • 3:54 - 3:57
    Հնարավո՞ր է արդյոք, որ այս 7 աստղերի
    կողքին գրված բառը լինի Tauran,
  • 3:57 - 4:00
    դա Ցլի անվանումն է, Պլեադա
    կոչվող համաստեղության մեջ,
  • 4:00 - 4:02
    որը ներառում է 7 աստղ:
  • 4:02 - 4:07
    Կարո՞ղ է այս բառը լինել Centaurun,
    նշանակելով Centaurea բույսը՝ տերեփուկը:
  • 4:07 - 4:10
    Միգուցե, սակայն նման առաջխաղացումը
    դանդաղ է:
  • 4:10 - 4:13
    Ի՞նչ կգտնենք, եթե կարողանանք
    գաղտնազերծել գրվածը:
  • 4:13 - 4:15
    15-րդ դարում ապրող նկարչի
    երազների գի՞րքը:
  • 4:15 - 4:17
    Մի փունջ անհեթեթությու՞ն:
  • 4:17 - 4:19
    Թե՞ մի մոռացված մշակույթի անհետ կորած
    գիտելիքները:
  • 4:19 - 4:21
    Իսկ դուք ի՞նչ եք կարծում:
Title:
Աշխարհի ամենաառեղծվածային գիրքը:
Speaker:
Ստիվեն Բաքս
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/the-world-s-most-mysterious-book-stephen-bax

Եյլի համալսարանի Բեյնեկե հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի գրադարանում պահվում է 240 էջ ունեցող մի գիրք: Վերջերս անցկացված ածխածնային անալիզը ցույց տվեց, որ այն գրվել է մոտ 1420թ: Գրքի էջերը լի են շաղախված ձեռագրով և ինչ-որ մեկի երազից վերցված պատկերներով: Այն Վոյնիչի ձեռագիրն է և աշխարհի ամենամեծ չլուծված հանելուկներից մեկը: Ո՞րն է պատճառը: Ոչ ոք չգիտի, թե ինչ է այնտեղ գրված: Ստիվեն Բաքսը հետաքննում է այդ գաղտնիքը:

Դասը Ստիվեն Բաքսի, անիմացիան Ted-Ed- ի կողմից

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:43

Armenian subtitles

Revisions