Եյլի համալսարանի Բեյնեկե հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի գրադարանում գտնվում է 240 էջ ունեցող գրքի միակ օրինակը: Ըստ վերջերս արված ածխածնային անալիզի, այն գրվել է 1420թ, որի մոմաթղթե էջերը լի են հանգույցանման ձեռագրով գրված տեքստերով և կարծես ինչ-որ մեկի երազից վերցված նկարներով: Իրական և երևակայելի բույսեր, թռչող ամրոցներ, լոգանք ընդունող կանայք, աստղագիտական դիագամներ, կենդանակերպի նշաններ, մարդկային դեմքերով արևներ ու լուսիններ, որոնք պատկերված են տեքստերի կողքին: Այս 24x16 սմ չափսերով գիրքը կոչվում է Վոյնիչի ձեռագիր, և համարվում է պատմության չբացահայտված ամենամեծ առեղծվածներից մեկը: Իսկ ո՞րն է պատճառը: Ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչ է այնտեղ գրված: Այն իր անունը ստացել է Վիլֆրիդ Վոյնիչից՝ լեհ գրքավաճառից, ով գտել էր այն Հեզիտական մի քոլեջում՝ Իտալիայում, 1912 թվականին: Նա շփոթված էր: Ո՞վ է գրքի հեղինակը: Որտե՞ղ է այն գրվել: Ի՞նչ են այս տարօրինակ բառերն ու վառ պատկերները նշանակում: Ի՞նչ հանելուկ է թաքնված գրքի էջերում: Նա գնեց գիրքը քոլեջի աղքատ քահանայից և ի վերջո բերեց այն ԱՄՆ, որտեղ ավելի քան մեկ դար մասնագետները դրա շուրջ գլուխ են կոտրում: Գաղտնագրեր ուսումնասիրողներն ասում են, որ տեքստն ունի իրական լեզվի բոլոր հատկանիշները, պարզապես այդ լեզվի մասին ոչ ոք երբևէ չի լսել: Ի ապացույց դրան, գոյություն ունեցող լեզուներում տառերն ու տառերի խմբերը կիրառվում են որոշակի հաճախականությամբ, իսկ Վոյնիչի ձեռագրի լեզուն ունի նշաններ, որոնք հնարավոր չէ գրել պատահականորեն: Բացի այդ, մենք շատ ավելի շատ բան գիտենք, քան տեսնում ենք: Տառերը տարբերվում են գրության ոճով և չափսերով: Մի քանիսը փոխառված են այլ գրերից, բայց մեծ մասն իր նմանը չունի: Համեմատած մեծ տառերը կոչվել են «կախաղան-տառեր»: Ձեռագիրը ամբողջությամբ զարդարված է ոլորանման զարդանախշերով: Թվում է, թե այն գրել են երկու կամ ավել մարդիկ, իսկ նկարչությունն արված է ընդհանրապես մեկ ուրիշի կողմից: Տարիների ընթացքում ձեռագրի վերաբերյալ 3 վարկած է ձևավորվել: Առաջինն այն է, որ այն գրված է ծածկագրով, որն իր մեջ գաղտնի միտք է թաքցնում: Ըստ երկրորդի, այն կեղծիք է և գրված է գոյություն չունեցող լեզվով՝ դյուրահավատ գնորդից գումար կորզելու համար: Ոմանք կարծում են, որ գրքի հեղինակը մի միջնադարյան խաբեբա է: Ոմանք էլ գտնում են, որ հեղինակը հենց Վոյնիչն էր: Ըստ երրորդ տեսակետի էլ, ձեռագիրը գրվել է իրական լեզվով, սակայն մինչ այժմ անհայտ այբուբենով: Գուցե միջնադարյան գիտնականները ձգտում էին ստեղծել այբուբեն մի այնպիսի լեզվի համար, որով խոսում, բայց դեռ չէին գրում: Այդ դեպքում Վոյնիչի ձեռագիրը կարող է նմանվել ռոնգոռոնգո գրին՝ ստեղծված Զատկի կղզում, որն այդ քաղաքակրթության կործանումից հետո դարձավ անընթեռնելի: Չնայած նրան, որ ոչ ոք չի կարող կարդալ Վոյնիչի ձեռագիրը, մարդիկ մշտապես փորձում են գուշակել, թե ինչ է գրված այնտեղ: Մարդիկ, ովքեր հավատում են, որ ձեռագիրը այբուբեն ստեղծելու փորձ էր գտնում են, որ այն հավանաբար հանրագիտարան է, որ պարունակում է այն ստեղծած մշակույթի մասին ամբողջ տեղեկությունը: Մյուսները գտնում են, որ այն գրվել է 13-րդ դարի փիլիսոփա Ռոջեր Բեքոնի կողմից, ով ձգտում էր հասկանալ քերականության համընդհանուր օրենքները, կամ էլ 16-րդ դարի եղիսաբեթյան շրջանի միստիկ գրող Ջոն Դիի կողմից, ով զբաղվում էր ալքիմիայով և կանխագուշակությամբ: Ըստ որոշ ծայրահեղ տեսությունների գիրքը գրել են Իտալիայի վհուկները կամ էլ նույնիսկ այլմոլորակայինները: 100 տարի տևող փնտրտուքներից հետո գիտնականները մի փոքր լույս են սփռել գաղտնիքի վրա: Բեկումնալից էր ածխածնային անալիզը: Ժամանակակից պատմաբանները նաև գտել են ձեռագրի սկզբնաղբյուրն ու անցած ուղին՝ 1612 թ. այն եղել է Հռոմում և Պրահայում, և հավանաբար Սուրբ Հռոմեական կայսրության կայսեր Ռուդուլֆ II-ի կողմից փոխանցվել իր բժիշկ Հակոբ Սինապիուսին: Ի հավելում պատմական այս բեկումնալից դեպքերի լեզվաբանները կարծես թե գտել են ձեռագրի որոշ բառերի նախնական իմաստները: Հնարավո՞ր է արդյոք, որ այս 7 աստղերի կողքին գրված բառը լինի Tauran, դա Ցլի անվանումն է, Պլեադա կոչվող համաստեղության մեջ, որը ներառում է 7 աստղ: Կարո՞ղ է այս բառը լինել Centaurun, նշանակելով Centaurea բույսը՝ տերեփուկը: Միգուցե, սակայն նման առաջխաղացումը դանդաղ է: Ի՞նչ կգտնենք, եթե կարողանանք գաղտնազերծել գրվածը: 15-րդ դարում ապրող նկարչի երազների գի՞րքը: Մի փունջ անհեթեթությու՞ն: Թե՞ մի մոռացված մշակույթի անհետ կորած գիտելիքները: Իսկ դուք ի՞նչ եք կարծում: