Return to Video

Արդյո՞ք Շեքսպիրն է գրել իր ստեղծագործությունները - Նատալյա Սենթ-Քլեյր և Աարոն Ուիլլիամս

  • 0:00 - 0:09
    «Ոմանք ծնվում են մեծ,
  • 0:09 - 0:11
    ոմանք հասնում են մեծության,
  • 0:11 - 0:15
    իսկ ոմանց վրա էլ մեծությունը շպրտում են » - գրում էր Շեքսպիրը:
  • 0:15 - 0:18
    Բայց արդյո՞ք այս տողերը հենց Շեքսպիրի գրչին են պատկանում:
  • 0:18 - 0:22
    Ոմանք կասկածում են, որ Շեքսպիրի անունը կրող ստեղծագործությունները գրվել են մեծն բանաստեղծի կողմից
  • 0:22 - 0:25
    և անգամ կասկածում են նրա գոյությանը:
  • 0:25 - 0:29
    Նրանք ենթադրում են, որ Շեքսպիրը մեկ այլ բանաստեղծի
  • 0:29 - 0:30
    կամ բանաստեղծական խմբակի կեղծանուն է:
  • 0:30 - 0:32
    Իսկական Շեքսպիրի հավակնորդներ էին համարվում
  • 0:32 - 0:38
    այլ ականավոր թատերգակներ, քաղաքական գործիչներ, այդ թվում նաև՝ նշանավոր կանայք:
  • 0:38 - 0:41
    Հնարավո՞ր է, որ անգլիացի հռչակավոր բանաստեղծը
  • 0:41 - 0:45
    իր ստեղծագործությունների նման վերացական է:
  • 0:45 - 0:48
    Շեքսպիրի ստեղծագործությունները ուսումնասիրողների մեծամասնությունը հերքում են այս տեսակետները՝
  • 0:48 - 0:51
    հիմնվելով պատմական և կենսագրական ապացույցների վրա:
  • 0:51 - 0:56
    Սակայն, ևս մի տարբերակ կա ճշտելու թե արդյո՞ք շեքսպիրյան նշանավոր ստողծագործությունները
  • 0:56 - 0:58
    ուրիշի գրչին են պատկանում:
  • 0:58 - 1:01
    Լեզվի կազմվածքը ուսումնասիրող գիտության՝ լեզվաբանության,
  • 1:01 - 1:06
    ինչպես նաև շարահյուսության, քերականության, իմաստաբանության և բառագիտության ուսումնասիրությունը
  • 1:06 - 1:10
    կարող է շատ բան ասել մեր խոսելաձևի ու գրելաձևի մասին:
  • 1:10 - 1:11
    Ուշ 1800-ականներին
  • 1:11 - 1:15
    լեհ փիլիսոփա Վինսենթի Լութոշլավսկին
  • 1:15 - 1:18
    առաջ քաշեց ոճագիտության եղանակը՝
  • 1:18 - 1:23
    այս գիտելիքները օգտագործելով հեղինակային իրավունքին վերաբերող հարցերը լուսաբանելու համար:
  • 1:23 - 1:25
    Այսպիսով, ի՞նչ է ոճագիտությունը:
  • 1:25 - 1:29
    Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր հեղինակի գրական ոճն ունի որոշակի առանձնահատկություններ,
  • 1:29 - 1:34
    որոնք հիմնականում պահպանվում են հեղինակի բոլոր գործերում:
  • 1:34 - 1:37
    Այս առանձնահատկություններից են, օրինակ, նախադասությունների միջին երկարությունը,
  • 1:37 - 1:39
    շարադասությունը,
  • 1:39 - 1:42
    անգամ միևնույն բառի օգտագործման հաճախականությունը:
  • 1:42 - 1:48
    Դիտարկենք «thee» բառի օգտագործման հաճախականությունը և այն ներկայացնենք գրաֆիկի տեսքով:
  • 1:48 - 1:51
    Շեքսպիրյան ստեղծագործությունները կարող են կետերի տեսքով տեղադրվել առանցքի վրա՝
  • 1:51 - 1:55
    ըստ այս բառի օգտագործման հաճախականության:
  • 1:55 - 1:57
    Վիճակագրության մեջ, այս կետերի իրար մոտ գտնվելը
  • 1:57 - 2:02
    խոսում է մեր տվյալների ակնկալված տարբերության կամ նրանց անհամատեղելիության մասին:
  • 2:02 - 2:08
    Սակայն այս ամենը մեծ ուսումնասիրության միայն մի կողմն է:
  • 2:08 - 2:11
    Հիմնական Կազմի Վերլուծության եղանակով
  • 2:11 - 2:16
    մենք կարող ենք այս լայնածավալ ուսումնասիրությունը ներկայացնել հիմնական բաղադրիչների տեսքով,
  • 2:16 - 2:20
    որոնք հավաքականորեն կներկայացնեին շեքսպիրյան ստեղծագործությունների ոճական անհամատեղելիությունը:
  • 2:20 - 2:22
    Հետո մենք կհամեմատենք Շեքսպիրի հավակնորդների գրական ոճերը
  • 2:22 - 2:25
    այս հիմնական բաղադրիչների հետ:
  • 2:25 - 2:26
    Օրինակ,
  • 2:26 - 2:30
    եթե Ֆրենսիս Բեկոնի որոշ աշխատանքները համընկնեն շեքսպիրյան գրական ոճի հետ,
  • 2:30 - 2:32
    ապա այս ամենը անքակտելիորեն կվկայի այն մասին,
  • 2:32 - 2:37
    որ Ֆրենսիս Բեկոնը և Շեքսպիրը նույն մարդն են:
  • 2:37 - 2:39
    Ի վերջո, այս ուսումնասիրությունը ի՞նչ արդյունքի հանգեցրեց:
  • 2:39 - 2:42
    Այսպիսով, մասնագետները եկան այն եզրակացությանը,
  • 2:42 - 2:47
    որ Շեքպիրը հենց ինքը Շեքսպիրն է:
  • 2:47 - 2:49
    Մեծն Բարդը հենց ինքը Ուիլիամ Շեքսպիրն է:
  • 2:49 - 2:54
    Մեր հավակնորդներից և ոչ մի մեկի աշխատանքները չէին համապատասխանում շեքսպիրյան յուրահատուկ ոճին:
  • 2:54 - 2:58
    Այնուամենայնիվ, թերահավատ մասնագետները հայտնաբերեցին
  • 2:58 - 3:01
    այլ բանաստեղծների և գրողների հետ համագործակցության վկայություն:
  • 3:01 - 3:03
    Օրինակ, ըստ վերջին հետազոտության,
  • 3:03 - 3:07
    Շեքսպիրը «Հենրի VI»-ը ստեղծագործության առաջին և երկրորդ գլուխները գրելիս
  • 3:07 - 3:10
    համագործակցել է թատերգակ Քրիստոֆեր Մարլոուի հետ:
  • 3:10 - 3:15
    Շեքսպիրի ինքնությունը այն մեծաքանակ առեղծվածների շարքին է պատկանում, որոնց ոճագիտություն կարող է լուծում գտնել:
  • 3:15 - 3:18
    Այն մեզ հնարավորություն է տալիս հասկանալ թե երբ է ստեղծագործությունը գրի առնվել,
  • 3:18 - 3:21
    իմանալ, թե արդյոք հնագույն մատյանը կեղծած չէ,
  • 3:21 - 3:24
    կամ թե արդյոք ուսանողը գրագողությամբ չի զբաղվել,
  • 3:24 - 3:29
    և, իհարկե, հասկանել թե արդյոք ձեր ստացած էլեկտրոնային նամակը խիստ կարևոր է, թե ուղղակի սպամ:
  • 3:29 - 3:31
    Սակայն, արդյոք Շեքսպիրի հավերժական պոեզիան
  • 3:31 - 3:33
    ենթարկվում է թվաբանությանն ու վիճակագրությանը:
  • 3:33 - 3:35
    Անշուշտ ոչ:
  • 3:35 - 3:41
    Ոճագիտական վերլուծությունը հնարավություն է տալիս բացահայտել Շեքսպիրի ստեղծագործությունների կազմվածքային առանձնահատկությունները,
  • 3:41 - 3:45
    սակայն այն չի կարող արտահայտել նրանց մեջ արտացոլված զգացմունքներն ու հույզերը,
  • 3:45 - 3:49
    չի կարող բացատրել, թե ինչու են նրանք մեր վրա այսպիսի խորը տպավորություն թողնում:
  • 3:49 - 3:51
    Համենայնդեպս, դեռ չեն կարող:
Title:
Արդյո՞ք Շեքսպիրն է գրել իր ստեղծագործությունները - Նատալյա Սենթ-Քլեյր և Աարոն Ուիլլիամս
Description:

Որոշ մարդիկ կասկածում են, թե Շեքսպիրի անունը կրող ստեղծագործությունները հենց ինքը՝ մեծն բանաստեղծն է գրել, և անգամ կասկածում են նրա գոյությունը:
Արդյո՞ք հնարավոր է, որ նշանավոր անգլիացի բանաստեղծը իր ստեղծագործությունների նման վերացական էր: Նատալյա Սենթ-Քլեյրը և Աարոն Ուիլլիամսը մեզ են ներկայացնում լեզվի ուսումնասիրման ոճագիտական եղանակը, որը կարող է պատասխանել այս բոլոր հարցերին:
Դասը պատրաստեցին Նատալյա Սենթ-Քլեյրը և Աարոն Ուիլլիամսը, անիմացիան՝ Փինք Քոնգ Սթուդիոս:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:07

Armenian subtitles

Revisions