0:00:00.000,0:00:08.725 «Ոմանք ծնվում են մեծ, 0:00:08.725,0:00:10.620 ոմանք հասնում են մեծության, 0:00:10.620,0:00:14.531 իսկ ոմանց վրա էլ մեծությունը շպրտում են » - գրում էր Շեքսպիրը: 0:00:14.591,0:00:17.831 Բայց արդյո՞ք այս տողերը հենց Շեքսպիրի գրչին են պատկանում: 0:00:17.831,0:00:21.969 Ոմանք կասկածում են, որ Շեքսպիրի անունը կրող ստեղծագործությունները գրվել են մեծն բանաստեղծի կողմից 0:00:21.969,0:00:24.889 և անգամ կասկածում են նրա գոյությանը: 0:00:24.889,0:00:28.809 Նրանք ենթադրում են, որ Շեքսպիրը մեկ այլ բանաստեղծի 0:00:28.809,0:00:30.236 կամ բանաստեղծական խմբակի կեղծանուն է: 0:00:30.236,0:00:32.348 Իսկական Շեքսպիրի հավակնորդներ էին համարվում 0:00:32.348,0:00:37.945 այլ ականավոր թատերգակներ, քաղաքական գործիչներ, այդ թվում նաև՝ նշանավոր կանայք: 0:00:37.945,0:00:41.436 Հնարավո՞ր է, որ անգլիացի հռչակավոր բանաստեղծը 0:00:41.436,0:00:44.941 իր ստեղծագործությունների նման վերացական է: 0:00:44.941,0:00:47.867 Շեքսպիրի ստեղծագործությունները ուսումնասիրողների մեծամասնությունը հերքում են այս տեսակետները՝ 0:00:47.867,0:00:51.439 հիմնվելով պատմական և կենսագրական ապացույցների վրա: 0:00:51.439,0:00:55.514 Սակայն, ևս մի տարբերակ կա ճշտելու թե արդյո՞ք շեքսպիրյան նշանավոր ստողծագործությունները 0:00:55.514,0:00:58.500 ուրիշի գրչին են պատկանում: 0:00:58.500,0:01:00.689 Լեզվի կազմվածքը ուսումնասիրող գիտության՝ լեզվաբանության, 0:01:00.689,0:01:06.110 ինչպես նաև շարահյուսության, քերականության, իմաստաբանության և բառագիտության ուսումնասիրությունը 0:01:06.110,0:01:09.585 կարող է շատ բան ասել մեր խոսելաձևի ու գրելաձևի մասին: 0:01:09.585,0:01:11.416 Ուշ 1800-ականներին 0:01:11.416,0:01:15.447 լեհ փիլիսոփա Վինսենթի Լութոշլավսկին 0:01:15.447,0:01:18.226 առաջ քաշեց ոճագիտության եղանակը՝ 0:01:18.226,0:01:23.128 այս գիտելիքները օգտագործելով հեղինակային իրավունքին վերաբերող հարցերը լուսաբանելու համար: 0:01:23.128,0:01:24.875 Այսպիսով, ի՞նչ է ոճագիտությունը: 0:01:24.895,0:01:29.279 Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր հեղինակի գրական ոճն ունի որոշակի առանձնահատկություններ, 0:01:29.279,0:01:33.613 որոնք հիմնականում պահպանվում են հեղինակի բոլոր գործերում: 0:01:33.613,0:01:37.094 Այս առանձնահատկություններից են, օրինակ, նախադասությունների միջին երկարությունը, 0:01:37.094,0:01:38.953 շարադասությունը, 0:01:38.953,0:01:42.487 անգամ միևնույն բառի օգտագործման հաճախականությունը: 0:01:42.487,0:01:47.566 Դիտարկենք «thee» բառի օգտագործման հաճախականությունը և այն ներկայացնենք գրաֆիկի տեսքով: 0:01:47.566,0:01:50.554 Շեքսպիրյան ստեղծագործությունները կարող են կետերի տեսքով տեղադրվել առանցքի վրա՝ 0:01:50.554,0:01:54.668 ըստ այս բառի օգտագործման հաճախականության: 0:01:54.668,0:01:57.235 Վիճակագրության մեջ, այս կետերի իրար մոտ գտնվելը 0:01:57.235,0:02:02.498 խոսում է մեր տվյալների ակնկալված տարբերության կամ նրանց անհամատեղելիության մասին: 0:02:02.498,0:02:07.995 Սակայն այս ամենը մեծ ուսումնասիրության միայն մի կողմն է: 0:02:07.995,0:02:11.340 Հիմնական Կազմի Վերլուծության եղանակով 0:02:11.340,0:02:16.131 մենք կարող ենք այս լայնածավալ ուսումնասիրությունը ներկայացնել հիմնական բաղադրիչների տեսքով, 0:02:16.131,0:02:19.905 որոնք հավաքականորեն կներկայացնեին շեքսպիրյան ստեղծագործությունների ոճական անհամատեղելիությունը: 0:02:19.905,0:02:22.396 Հետո մենք կհամեմատենք Շեքսպիրի հավակնորդների գրական ոճերը 0:02:22.396,0:02:24.867 այս հիմնական բաղադրիչների հետ: 0:02:24.867,0:02:26.055 Օրինակ, 0:02:26.055,0:02:30.394 եթե Ֆրենսիս Բեկոնի որոշ աշխատանքները համընկնեն շեքսպիրյան գրական ոճի հետ, 0:02:30.394,0:02:32.263 ապա այս ամենը անքակտելիորեն կվկայի այն մասին, 0:02:32.263,0:02:37.045 որ Ֆրենսիս Բեկոնը և Շեքսպիրը նույն մարդն են: 0:02:37.045,0:02:39.161 Ի վերջո, այս ուսումնասիրությունը ի՞նչ արդյունքի հանգեցրեց: 0:02:39.161,0:02:42.477 Այսպիսով, մասնագետները եկան այն եզրակացությանը, 0:02:42.477,0:02:46.557 որ Շեքպիրը հենց ինքը Շեքսպիրն է: 0:02:46.557,0:02:49.191 Մեծն Բարդը հենց ինքը Ուիլիամ Շեքսպիրն է: 0:02:49.191,0:02:54.370 Մեր հավակնորդներից և ոչ մի մեկի աշխատանքները չէին համապատասխանում շեքսպիրյան յուրահատուկ ոճին: 0:02:54.370,0:02:57.642 Այնուամենայնիվ, թերահավատ մասնագետները հայտնաբերեցին 0:02:57.642,0:03:00.884 այլ բանաստեղծների և գրողների հետ համագործակցության վկայություն: 0:03:00.884,0:03:02.808 Օրինակ, ըստ վերջին հետազոտության, 0:03:02.808,0:03:07.056 Շեքսպիրը «Հենրի VI»-ը ստեղծագործության առաջին և երկրորդ գլուխները գրելիս 0:03:07.056,0:03:09.634 համագործակցել է թատերգակ Քրիստոֆեր Մարլոուի հետ: 0:03:09.634,0:03:15.142 Շեքսպիրի ինքնությունը այն մեծաքանակ առեղծվածների շարքին է պատկանում, որոնց ոճագիտություն կարող է լուծում գտնել: 0:03:15.142,0:03:17.722 Այն մեզ հնարավորություն է տալիս հասկանալ թե երբ է ստեղծագործությունը գրի առնվել, 0:03:17.722,0:03:20.688 իմանալ, թե արդյոք հնագույն մատյանը կեղծած չէ, 0:03:20.688,0:03:23.730 կամ թե արդյոք ուսանողը գրագողությամբ չի զբաղվել, 0:03:23.730,0:03:28.985 և, իհարկե, հասկանել թե արդյոք ձեր ստացած էլեկտրոնային նամակը խիստ կարևոր է, թե ուղղակի սպամ: 0:03:28.985,0:03:30.880 Սակայն, արդյոք Շեքսպիրի հավերժական պոեզիան 0:03:30.880,0:03:33.471 ենթարկվում է թվաբանությանն ու վիճակագրությանը: 0:03:33.471,0:03:34.905 Անշուշտ ոչ: 0:03:34.925,0:03:40.595 Ոճագիտական վերլուծությունը հնարավություն է տալիս բացահայտել Շեքսպիրի ստեղծագործությունների կազմվածքային առանձնահատկությունները, 0:03:40.595,0:03:45.190 սակայն այն չի կարող արտահայտել նրանց մեջ արտացոլված զգացմունքներն ու հույզերը, 0:03:45.190,0:03:49.405 չի կարող բացատրել, թե ինչու են նրանք մեր վրա այսպիսի խորը տպավորություն թողնում: 0:03:49.405,0:03:51.459 Համենայնդեպս, դեռ չեն կարող: