Return to Video

Շերվին Նուլանդը «հույսի»-ի մասին

  • 0:00 - 0:05
    Գիտեք` այնքան էլ գլուխ չեմ հանում տեխնոլոգիաներից:
  • 0:05 - 0:07
    Մի անգամ լսեցի, թե ինչպես 5-ամյա դուստրս
  • 0:07 - 0:10
    (հիմա նա 41 տարեկան է)
  • 0:10 - 0:12
    ասաց իր ընկերուհուն .
  • 0:12 - 0:14
    << Գիտես, եթե ինչ-որ բան կտրենք, և այնտեղից արյուն չհոսի,
  • 0:14 - 0:16
    ապա դա անհասկանալի կթվա հորս >>:
  • 0:16 - 0:17
    (Ծիծաղ)
  • 0:17 - 0:19
    Այնպես որ իմ առջև դրված խնդիրը
  • 0:19 - 0:21
    կարող է ինձ համար դառնալ անհաղթահարելի խոչընդոտ,
  • 0:21 - 0:24
    սակայն, անշուշտ, կփորձեմ այն հաղթահարել:
  • 0:24 - 0:26
    Ի՞նչ եմ լսում վերջին
  • 0:26 - 0:29
    չորս օրերի ընթացում:
  • 0:29 - 0:31
    Սա TED-ի իմ երրորդ այցելությունն է:
  • 0:31 - 0:33
    Առաջինը TEDMED-ում էր, իսկ երկրորդը, կարծում եմ լսած կլինեք,
  • 0:33 - 0:35
    երկու տարի առաջ էր` սովորական TED-ում:
  • 0:35 - 0:38
    Ինձ համար անսովոր էր լսել այն,
  • 0:38 - 0:42
    ինչը նախորդ երկու TED-երի ասուլիսներում հազվադեպ կարող էինք լսել:
  • 0:42 - 0:45
    Մասնավորապես, մի շարք ելույթներում առկա էր հանրության նկատմամբ խճճված
  • 0:45 - 0:48
    և բարդ պատասխանատվության զգացում,
  • 0:48 - 0:51
    և նույնիսկ
  • 0:51 - 0:54
    համընդհանուր պատասխանատվության զգացում,
  • 0:54 - 0:57
    որն առաջ է բերում
  • 0:57 - 1:01
    եսապաշտություն,
  • 1:01 - 1:05
    սակայն միևնույն ժամանակ դուրս է գալիս դրա սահմաններից:
  • 1:05 - 1:07
    Ամենատպավորիչը, որի մասին խոսվեց
  • 1:07 - 1:10
    մոտ տասը ելույթների ընթացքում,
  • 1:10 - 1:13
    կյանքի կոչման գաղափարն էր:
  • 1:13 - 1:16
    Եվ, եթե ուշադիր լսեք նրանց, ապա կտեսնեք, որ նրանցից և ոչ մեկը չի ասում .
  • 1:16 - 1:19
    << Ահա, թե ինչ պետք է անենք, Ահա, թե ինչ եմ ուզում, որ դուք անեք>>:
  • 1:19 - 1:21
    Այլ պարզապես ասում են. << Ահա, թե ինչ ենք արել,
  • 1:21 - 1:23
    քանզի սա մեզ մտահոգում էր.
  • 1:23 - 1:26
    սա մեծ գործ էր և մեծ նշանակություն ուներ մեզ համար:
  • 1:26 - 1:29
    Դրանով մենք շատ հարցերի լուծում տվեցինք>>:
  • 1:29 - 1:32
    Սա հին հասկացություն է, եկել է հունարեն
  • 1:32 - 1:36
    ֆիլանտրոպիա հասկացությունից, որն իր առաջին իմաստով
  • 1:36 - 1:39
    նշանակում է մարդասիրություն:
  • 1:39 - 1:41
    Ես կարող եմ ընդամենը մեկ բացատրություն տալ այն ամենին,
  • 1:41 - 1:44
    ինչ դուք լսել եք վերջին չորս օրերի ընթացքում:
  • 1:44 - 1:48
    Այդ մենը սիրո դրսևորում է:
  • 1:48 - 1:51
    Ու դա ինձ մեծ հույս է ներշնչում:
  • 1:51 - 1:53
    Անշուշտ, այսօրվա մեր թեման
  • 1:53 - 1:55
    նվիրված է հույսին,
  • 1:55 - 1:59
    որի մասին բոլորովին մոռացել էի, քանի դեռ չէի ժամանել այստեղ:
  • 1:59 - 2:01
    Երբ հիշեցի այդ մասին, մտածեցի,
  • 2:01 - 2:04
    արդյոք ճիշտ չէր լինի նայել բառը բառարանում:
  • 2:04 - 2:07
    Ուստի ես և կինս` Սառան, գնացինք այստեղից չորս թաղամաս այն կողմ`
  • 2:07 - 2:11
    "Փսիֆիք" փողոցում գտնվող հանրային գրադարան: Վերցրեցինք Օքսֆորդ բառարանը,
  • 2:11 - 2:15
    ուսումնասիրեցինք այն, և գտանք <<հույս>> բառի 14 իմաստ:
  • 2:15 - 2:18
    Սակայն դրանցից և ոչ մեկը
  • 2:18 - 2:21
    բավականաչափ համոզիչ չէին:
  • 2:21 - 2:23
    Ու դա հասկանալի էր.
  • 2:23 - 2:26
    ի վերջո դա վերացական երևույթ է: Հույսը վերացական հասկացություն է,
  • 2:26 - 2:29
    և ոչ թե կոնկրետ բառ:
  • 2:29 - 2:32
    Գիտեք, սա ինձ փոքր-ինչ հիշեցնում է վիրահատություն:
  • 2:32 - 2:36
    Եթե հիվանդության բուժման համար կա ընդամենը մեկ վիրահատական մեթոդ, ապա այն կաշխատի,
  • 2:36 - 2:38
    իսկ եթե կա 15 մեթոդ, ապա դրանցից և ոչ մեկը չի աշխատի:
  • 2:38 - 2:41
    Նույնը բառի նշանակության դեպքում է:
  • 2:41 - 2:45
    Եթե ձեզ մոտ հայտնաբերել են կույր աղիքի բորբոքում, ապա այն կհեռացնեն, և դուք առողջ եք:
  • 2:45 - 2:48
    Իսկ, եթե ձեզ մոտ կա կերակրափողի սուր բորբոքում, որի բուժման համար գոյություն ունի 15 պրոցեդուրա,
  • 2:48 - 2:50
    ապա Ջոու Շմոն կկիրառի մի մեթոդ,
  • 2:50 - 2:52
    ՈՒիլ Բլոուն `մեկ այլ մեթոդ,
  • 2:52 - 2:55
    արդյունքում ոչ մի դրական ազդեցություն: Նույնը կարելի է ասել <<հույս>> բառի դեպքում:
  • 2:55 - 2:58
    Այս բառի բոլոր նշանակությունները միավորվում են միայն նրանով,
  • 2:58 - 3:01
    որ բոլորի դեպքում կա ինչ-որ լավ բանի ակնկալիք:
  • 3:01 - 3:03
    Գիտե՞ք, ինչ եմ հայտնաբերել:
  • 3:03 - 3:06
    <<Հույս>> բառի հնդևրոպական արմատի
  • 3:06 - 3:08
    հիմքը K-E-U է:
  • 3:08 - 3:13
    Գրվում է K-E-U, արտասանվում է <<կոյ>>:
  • 3:13 - 3:17
    Հենց այս արմատից է կազմված << curve>> բառը, որը նշանակում է<<կոր>>:
  • 3:17 - 3:21
    Սակայն, ի սկզբանե, հնդևրոպական լեզվում այս արմատը նշանակել է
  • 3:21 - 3:25
    ուղղության փոփոխություն, ընթացք` մեկ այլ ճանապարհով:
  • 3:25 - 3:28
    Սա ինձ բավականին հետաքրքիր ու սադրիչ թվաց,
  • 3:28 - 3:31
    քանզի այն, ինչ լսել եք վերջին մի քանի օրերին,
  • 3:31 - 3:35
    իրենից ներկայացնում է տարբեր ուղղություններով շարժման զգացողություն.
  • 3:35 - 3:38
    ուղղություններ, որոնք բնորոշ են հատուկ խնդիրներին:
  • 3:38 - 3:40
    Գոյություն ունեն տարբեր օրինակներ:
  • 3:40 - 3:42
    Այս բառը մի քանի անգամ լսած կլինեք վերջին չորս օրվա ընթացքում,
  • 3:42 - 3:45
    ինչպես նաև ծանոթ կլինեք Կունի հարացույցներին:
  • 3:45 - 3:47
    Իսկ հիմա, երբ խորհում ենք հույսի մասին,
  • 3:47 - 3:50
    անհրաժեշտ է հայացք գցել այն ուղղություններին,
  • 3:50 - 3:53
    որոնք տարբերվում են նախկին ուղղություններից:
  • 3:53 - 3:56
    Կա <<հույս>>-ի ևս մեկ նշանակություն, կամ ավելի ճիշտ է ասել նկարագրություն,
  • 3:56 - 4:00
    որը միշտ հավանել եմ և որն առաջարկում է Վաչլավ Հավելը իր `
  • 4:00 - 4:04
    <<Լռության խախտում>> հետաքրքաշարժ գրքում:
  • 4:04 - 4:06
    Այստեղ նշված է, որ հույսը
  • 4:06 - 4:09
    ամեն ինչ բարեհաջող ընթացքի մեջ չէ,
  • 4:09 - 4:11
    այլ իմաստի մեջ է,
  • 4:11 - 4:14
    անկախ նրանից բարեհաջող,
  • 4:14 - 4:17
    թե ոչ բարեհաջող ավարտ կունենա:
  • 4:17 - 4:20
    Նույնիսկ չեմ կարող բացատրել, թե որքան ոգևորվեցի
  • 4:20 - 4:23
    մի քանի օր առաջ
  • 4:23 - 4:28
    Դին Կամենի հիանալի ելույթում հնչած վերջին արտահայտությունից:
  • 4:28 - 4:30
    Համոզված չէի, որ ճիշտ էի լսել,
  • 4:30 - 4:34
    ուստի փնտրում էի նրան ներքին նիստերին:
  • 4:34 - 4:37
    Վերջապես գտա նրան մի հաղթանդամ տղամարդու հետ զրուցելիս, սակայն դա ինձ չխանգարեց:
  • 4:37 - 4:39
    Ես ընդհատեցի նրանց զրույցն ու հարցրեցի Դինին . << Դուք նման բան ասե՞լ եք>>,
  • 4:39 - 4:41
    իսկ նա պատասխանեց. << Դե, այո>>:
  • 4:41 - 4:43
    Ու ես կրկնում եմ նրա բառերը
  • 4:43 - 4:47
    <<Ինտերնետը չի փրկի աշխարհը>>:
  • 4:47 - 4:51
    Հիանալի միտք է: Իսկ գիտե՞ք, թե ինչը կփրկի աշխարհը:
  • 4:51 - 4:53
    Ես կպատասխանեմ այդ հարցին: Աշխարհը կփրկի մարդկային ոգին:
  • 4:53 - 4:56
    Մարդկային ոգի ասելով նկատի չունեմ ոչ մի աստվածային,
  • 4:56 - 4:58
    գերբնական բան,
  • 4:58 - 5:02
    թերահավատությունս էլ թույլ չէր տա:
  • 5:02 - 5:04
    Նկատի ունեմ ունակությունը,
  • 5:04 - 5:06
    որով օժտված ենք յուրաքանչյուրս.
  • 5:06 - 5:12
    ունակությունը լինելու ավելին, քան կանք իրականում:
  • 5:12 - 5:16
    Վեր բարձրանալ մեր սովորական ԵՍ-ից ու հասնել բարձրունքների,
  • 5:16 - 5:20
    այն բարձրունքների, որ ի սկզբանե կարծում էինք, անկարող ենք նվաճել:
  • 5:20 - 5:23
    Ծննդյան օրից ի վեր
  • 5:23 - 5:26
    բոլորս էլ զգացել ենք այդ հոգևորը:
  • 5:26 - 5:28
    Մեզանից ոմանք զգացել են դա լաբորատորիայում` փորձարկումներ իրականացնելիս,
  • 5:28 - 5:30
    մյուսները` աշխատավայրում աշխատելիս:
  • 5:30 - 5:32
    Մենք դա զգում ենք համերգների ժամանակ:
  • 5:32 - 5:35
    Օրինակ` ես դա զգում եմ վիրահատարանում` հիվանդի կողքին:
  • 5:35 - 5:38
    Սա հաղթանակ է ինքներս մեր նկատմամբ:
  • 5:38 - 5:42
    Կարծում եմ` սա կիրականանա այն ժամանակ,
  • 5:42 - 5:46
    երբ նրանց ոգիները, ում լսում էինք վերջին մի քանի օրերի ընթացքում,
  • 5:46 - 5:51
    մասնիկ առ մասնիկ կմիանան:
  • 5:51 - 5:55
    Եվ, եթե այս սենյակում կա մի բան,
  • 5:55 - 5:58
    ապա դա հենց վերոնշյալն է:
  • 5:58 - 6:01
    Ինձ հետաքրքրում էր այն գաղափարը,
  • 6:01 - 6:04
    որը կյանքի էր կոչվել
  • 6:04 - 6:06
    19-րդ դարի առաջին կեսին,
  • 6:06 - 6:10
    իսկ ավելի ճշգրիտ, 19-րդ դարի երկրորդ տասնամյակին`
  • 6:10 - 6:13
    27-ամյա բանաստեղծ`
  • 6:13 - 6:15
    Պերսի Շելիի կողմից:
  • 6:15 - 6:17
    Հիմա մենք, բնականաբար, Պերսին համարում ենք
  • 6:17 - 6:20
    մեծագույն ռոմանտիկ բանաստեղծ, ինչպիսին որ նա եղել է:
  • 6:20 - 6:25
    Մեզանից շատերը մոռանում են, որ նա նաև համարվում է
  • 6:25 - 6:28
    բազմաթիվ հիանալի էսսեների հեղինակ,
  • 6:28 - 6:31
    որոնցից առավել հիշարժան է
  • 6:31 - 6:35
    <<Պոեզիայի պաշտպանություն>> ակնարկը:
  • 6:35 - 6:38
    Ստեղծագործությունը բաղկացած է 5... 6... 7... 8… էջից,
  • 6:38 - 6:41
    ընդ որում 3-րդ էջից այն ընդգրկում է ավելի խորը շերտեր, և դառնում է դժվար ընկալելի:
  • 6:41 - 6:45
    Իսկ 2-րդ էջից սկսած
  • 6:45 - 6:49
    խոսում է մի հասկացության մասին,
  • 6:49 - 6:54
    որն ինքն անվանել է << բարոյական երևակայություն>>:
  • 6:54 - 6:59
    Եթե բառացի թարգմանենք, ապա կստացվի այսպես.
  • 6:59 - 7:03
    Մարդը` մարդ արարածը,
  • 7:03 - 7:06
    առաքինի ու պիտանի դառնալու համար
  • 7:06 - 7:09
    պետք է ունենա հստակ երևակայություն:
  • 7:09 - 7:14
    Նա պետք է տեսնի աշխարհն ու իրեն
  • 7:14 - 7:17
    ուրիշի աչքերով,
  • 7:17 - 7:20
    և ընդհանրապես, բոլոր մարդկանց:
  • 7:22 - 7:28
    Տեսնի ոչ միայն աշխարհը, այլև ինքն իրեն:
  • 7:28 - 7:31
    Մի անգամ Լորի Գարետը նշել է .
  • 7:31 - 7:34
    Ի՞նչ են մեզանից ակնկալում միլլիոնավոր մարդիկ,
  • 7:34 - 7:37
    ովքեր հայտնվել են
  • 7:37 - 7:39
    հուսահատության ու
  • 7:39 - 7:41
    անհավասարության մեջ:
  • 7:41 - 7:45
    Ի՞նչ իրավունք ունեն մեզանից պահանջելու
  • 7:45 - 7:47
    ուրիշները:
  • 7:47 - 7:51
    Ելնելով մարդկայնությունից և մարդկային ոգուց`
  • 7:51 - 7:56
    ի՞նչ իրավունք ունենք պահանջելու ինքներս մեզանից:
  • 7:56 - 7:59
    Արդեն հստակ գիտեք, թե ինչ:
  • 7:59 - 8:01
    Կան բազմաթիվ քննարկումներ
  • 8:01 - 8:05
    կապված այն բանի հետ, թե արդյոք, այնպիսի մեծ ազգ, ինչպիսին մենք ենք,
  • 8:05 - 8:08
    իրավունք ունենք աշխարհին ներկայանալ որպես ոստիկան,
  • 8:08 - 8:11
    դառնալ աշխարհի գլխին ոստիկան,
  • 8:11 - 8:15
    սակայն մի բանում երկու կարծիք լինել չի կարող.
  • 8:15 - 8:20
    այն, որ մենք պետք է վերականգնենք աշխարհը:
  • 8:20 - 8:23
    Անշուշտ, վերջին չորս օրերի ընթացում այս սենյակում
  • 8:23 - 8:27
    նման տարաձայնություններ չեն եղել:
  • 8:27 - 8:30
    Եթե մենք վերականգնենք աշխարհը,
  • 8:30 - 8:33
    ապա աշխարհում ապրող ամեն ճնշված մարդ,
  • 8:33 - 8:38
    ներառյալ նաև ամերիկացիները, կդառնան մեր հիվանդը:
  • 8:38 - 8:42
    Յուրաքանչյուր ճնշված ժողովուրդ, ինչու չէ նաև մենք,
  • 8:42 - 8:45
    կդառնա մեր հիվանդը:
  • 8:45 - 8:50
    Ուստի, զվարճալի կլիներ իմանալ <<հիվանդ>> բառի ստուգաբանությունը:
  • 8:50 - 8:59
    Ի սկզբանե այն ծագել է լատիներեն «patior»- հանդուրժել, տառապել բառից:
  • 8:59 - 9:02
    Եվ այսպես, կրկին վերադառնում ենք հին հնդևրոպական արմատին ու տեսնում,
  • 9:02 - 9:06
    որ բառի հնդևրոպական հիմքը արտասանվում է <<պեյեն>>,
  • 9:06 - 9:11
    իսկ գրվում է P-A-E-N:
  • 9:11 - 9:17
    Ի~նչ հրաշալի է. << compassion>> - <<կարեկցանք>> բառը նույնպես ունի նույն P-A-E-N արմատը:
  • 9:17 - 9:22
    Եվ այսպես, դասն ակնհայտ է. մեր հիվանդը`
  • 9:22 - 9:26
    աշխարհն ու այդ աշխարհում ապրող ճնշված մարդիկ,
  • 9:26 - 9:31
    արժանի են մեր կարեկցանքին:
  • 9:31 - 9:34
    Սակայն մեր կարեկցանքից զատ կա ևս մեկ բան.
  • 9:34 - 9:36
    Դա մեր բարոյական երևակայությունն ու
  • 9:36 - 9:40
    այս աշխարհում ապրող
  • 9:40 - 9:43
    մարդկանց հետ նույնականացնումն է:
  • 9:43 - 9:47
    Ունակությունը մարդկանց ընդունելու ոչ թե որպես մի հսկայական անտառ,
  • 9:47 - 9:50
    այլ որպես` առանձին ծառեր:
  • 9:50 - 9:54
    Անշուշտ, մեր ժամանակներում չպետք է թողնել,
  • 9:54 - 9:58
    որ այդ ծառերը մնան Վաշինգտոնյան <<Թփի>>ստվերում,
  • 9:58 - 10:00
    որը շարունակ հայտնվում է ճանապարհին:
  • 10:00 - 10:02
    (Ծիծաղ)
  • 10:02 - 10:04
    Եվ, ահա, մենք:
  • 10:04 - 10:07
    Մենք պետք է
  • 10:07 - 10:10
    ինքներս մեզ խոսք տանք,
  • 10:10 - 10:14
    որ կդառնանք այս աշխարհի բուժակները:
  • 10:14 - 10:18
    Կրկին ու կրկին ականատեսն ենք լինում մի շարք օրինակների,
  • 10:18 - 10:22
    15 րոպե առաջ լսեցինք դրանցից մեկը:
  • 10:22 - 10:26
    Տեսանք այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր ոչ միայն պատասխանատու գտնվեցին,
  • 10:26 - 10:28
    այլև օժտված էին Աստվածային շնորհով, տաղանդով:
  • 10:28 - 10:32
    Այստեղ տեղին է օգտագործել այդ բառը ` տաղանդը,
  • 10:32 - 10:36
    որ հաջողության գրավականն է, համենայն դեպս իրենց որոնումների
  • 10:36 - 10:38
    սկզբնական շրջանում:
  • 10:38 - 10:41
    Նրանք, անկասկած, հաջողություններ կունենան իրենց գործում
  • 10:41 - 10:45
    այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ կմիանան նրանց գաղափարներին:
  • 10:46 - 10:49
    Իսկ այսօր,
  • 10:49 - 10:51
    խոսելով բժշկությունից,
  • 10:51 - 10:54
    չէ՞ որ խոսում էինք առողջացումից,
  • 10:54 - 10:58
    կցանկանայի մեջբերել մեկի խոսքերը, որոնք դեռ չեն մեջ բերվել:
  • 10:58 - 11:00
    Ինձ թվում է, այստեղ բոլորի խոսքերն արդեն մեջբերել են:
  • 11:00 - 11:02
    Պոգոյին մեջբերել են,
  • 11:02 - 11:06
    Շեքսպիրին մեջբերել են, այն էլ շատ ու շատ անգամներ:
  • 11:06 - 11:09
    Իսկ ես կցանկանայի մեջբերել իմ կուռքերից մեկին:
  • 11:09 - 11:12
    Ես կասկածում եմ, որ նա ասել է նման բան,
  • 11:12 - 11:15
    որովհետև ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչ է ասել Հիպոկրատը,
  • 11:15 - 11:18
    սակայն մենք հաստատ գիտենք, որ հույն մեծագույն
  • 11:18 - 11:21
    բժիշկներից մեկն ասել է
  • 11:21 - 11:24
    (այդ մասին գրված է <<Ցուցումներ>> գրքում,
  • 11:24 - 11:26
    որի հեղինակը հենց Հիպոկրատն է),
  • 11:26 - 11:29
    և ես հիմա կկարդամ այդ մեջբերումը:
  • 11:29 - 11:32
    Հիշում եք, ի սկզբանե խոսեցինք
  • 11:32 - 11:34
    մարդասիրության մասին.
  • 11:34 - 11:39
    սեր մարդկության, մարդկային ցեղի
  • 11:39 - 11:41
    ու էլի մարդկային ցեղի նկատմամբ,
  • 11:41 - 11:43
    որը կարող է այդ սերը
  • 11:43 - 11:46
    վերածել գործի,
  • 11:46 - 11:49
    իսկ երբեմն էլ, գիտակցված եսապաշտության:
  • 11:49 - 11:53
    Այս խոսքերն արտասանվել են դեռևս 24 դար առաջ:
  • 11:54 - 11:58
    <<Այնտեղ, որտեղ կա սեր մարդկության նկատմամբ,
  • 11:58 - 12:01
    կա նաև սեր բժշկության նկատմամբ>>:
  • 12:01 - 12:04
    Այսօր տեսանք, թե ինչպես դա իրականացավ
  • 12:04 - 12:06
    շնորհիվ մտքի,
  • 12:06 - 12:09
    զգացմունքի,
  • 12:09 - 12:11
    իսկ վերջին երեք օրվա ընթացքում`
  • 12:11 - 12:15
    մարդկային ոգու անսանձելի ուժի:
  • 12:15 - 12:17
    Շատ շնորհակալ եմ:
  • 12:17 - 12:19
    (Ծափահարություններ)
Title:
Շերվին Նուլանդը «հույսի»-ի մասին
Speaker:
Sherwin Nuland
Description:

Վիրաբույժ և գրող Շերվին Նուլանդը հույս և ցանկություն ունի` ինքն իրեն և աշխարհը փոխելու դեպի լավը: Առաջիկա խորամիտ 12 րոպեները կօգնեն մեզ գտնել այն ճանապարհը, որով ստիպված ենք լինելու անցնել:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:19
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions