WEBVTT 00:00:00.000 --> 00:00:05.000 Գիտեք` այնքան էլ գլուխ չեմ հանում տեխնոլոգիաներից: 00:00:05.000 --> 00:00:07.000 Մի անգամ լսեցի, թե ինչպես 5-ամյա դուստրս 00:00:07.000 --> 00:00:10.000 (հիմա նա 41 տարեկան է) 00:00:10.000 --> 00:00:12.000 ասաց իր ընկերուհուն . 00:00:12.000 --> 00:00:14.000 << Գիտես, եթե ինչ-որ բան կտրենք, և այնտեղից արյուն չհոսի, 00:00:14.000 --> 00:00:16.000 ապա դա անհասկանալի կթվա հորս >>: 00:00:16.000 --> 00:00:17.000 (Ծիծաղ) 00:00:17.000 --> 00:00:19.000 Այնպես որ իմ առջև դրված խնդիրը 00:00:19.000 --> 00:00:21.000 կարող է ինձ համար դառնալ անհաղթահարելի խոչընդոտ, 00:00:21.000 --> 00:00:24.000 սակայն, անշուշտ, կփորձեմ այն հաղթահարել: NOTE Paragraph 00:00:24.000 --> 00:00:26.000 Ի՞նչ եմ լսում վերջին 00:00:26.000 --> 00:00:29.000 չորս օրերի ընթացում: 00:00:29.000 --> 00:00:31.000 Սա TED-ի իմ երրորդ այցելությունն է: 00:00:31.000 --> 00:00:33.000 Առաջինը TEDMED-ում էր, իսկ երկրորդը, կարծում եմ լսած կլինեք, 00:00:33.000 --> 00:00:35.000 երկու տարի առաջ էր` սովորական TED-ում: 00:00:35.000 --> 00:00:38.000 Ինձ համար անսովոր էր լսել այն, 00:00:38.000 --> 00:00:42.000 ինչը նախորդ երկու TED-երի ասուլիսներում հազվադեպ կարող էինք լսել: 00:00:42.000 --> 00:00:45.000 Մասնավորապես, մի շարք ելույթներում առկա էր հանրության նկատմամբ խճճված 00:00:45.000 --> 00:00:48.000 և բարդ պատասխանատվության զգացում, 00:00:48.000 --> 00:00:51.000 և նույնիսկ 00:00:51.000 --> 00:00:54.000 համընդհանուր պատասխանատվության զգացում, 00:00:54.000 --> 00:00:57.000 որն առաջ է բերում 00:00:57.000 --> 00:01:01.000 եսապաշտություն, 00:01:01.000 --> 00:01:05.000 սակայն միևնույն ժամանակ դուրս է գալիս դրա սահմաններից: 00:01:05.000 --> 00:01:07.000 Ամենատպավորիչը, որի մասին խոսվեց 00:01:07.000 --> 00:01:10.000 մոտ տասը ելույթների ընթացքում, 00:01:10.000 --> 00:01:13.000 կյանքի կոչման գաղափարն էր: 00:01:13.000 --> 00:01:16.000 Եվ, եթե ուշադիր լսեք նրանց, ապա կտեսնեք, որ նրանցից և ոչ մեկը չի ասում . 00:01:16.000 --> 00:01:19.000 << Ահա, թե ինչ պետք է անենք, Ահա, թե ինչ եմ ուզում, որ դուք անեք>>: 00:01:19.000 --> 00:01:21.000 Այլ պարզապես ասում են. << Ահա, թե ինչ ենք արել, 00:01:21.000 --> 00:01:23.000 քանզի սա մեզ մտահոգում էր. 00:01:23.000 --> 00:01:26.000 սա մեծ գործ էր և մեծ նշանակություն ուներ մեզ համար: 00:01:26.000 --> 00:01:29.000 Դրանով մենք շատ հարցերի լուծում տվեցինք>>: 00:01:29.000 --> 00:01:32.000 Սա հին հասկացություն է, եկել է հունարեն 00:01:32.000 --> 00:01:36.000 ֆիլանտրոպիա հասկացությունից, որն իր առաջին իմաստով 00:01:36.000 --> 00:01:39.000 նշանակում է մարդասիրություն: NOTE Paragraph 00:01:39.000 --> 00:01:41.000 Ես կարող եմ ընդամենը մեկ բացատրություն տալ այն ամենին, 00:01:41.000 --> 00:01:44.000 ինչ դուք լսել եք վերջին չորս օրերի ընթացքում: 00:01:44.000 --> 00:01:48.000 Այդ մենը սիրո դրսևորում է: 00:01:48.000 --> 00:01:51.000 Ու դա ինձ մեծ հույս է ներշնչում: 00:01:51.000 --> 00:01:53.000 Անշուշտ, այսօրվա մեր թեման 00:01:53.000 --> 00:01:55.000 նվիրված է հույսին, 00:01:55.000 --> 00:01:59.000 որի մասին բոլորովին մոռացել էի, քանի դեռ չէի ժամանել այստեղ: 00:01:59.000 --> 00:02:01.000 Երբ հիշեցի այդ մասին, մտածեցի, 00:02:01.000 --> 00:02:04.000 արդյոք ճիշտ չէր լինի նայել բառը բառարանում: 00:02:04.000 --> 00:02:07.000 Ուստի ես և կինս` Սառան, գնացինք այստեղից չորս թաղամաս այն կողմ` 00:02:07.000 --> 00:02:11.000 "Փսիֆիք" փողոցում գտնվող հանրային գրադարան: Վերցրեցինք Օքսֆորդ բառարանը, 00:02:11.000 --> 00:02:15.000 ուսումնասիրեցինք այն, և գտանք <<հույս>> բառի 14 իմաստ: 00:02:15.000 --> 00:02:18.000 Սակայն դրանցից և ոչ մեկը 00:02:18.000 --> 00:02:21.000 բավականաչափ համոզիչ չէին: 00:02:21.000 --> 00:02:23.000 Ու դա հասկանալի էր. 00:02:23.000 --> 00:02:26.000 ի վերջո դա վերացական երևույթ է: Հույսը վերացական հասկացություն է, 00:02:26.000 --> 00:02:29.000 և ոչ թե կոնկրետ բառ: NOTE Paragraph 00:02:29.000 --> 00:02:32.000 Գիտեք, սա ինձ փոքր-ինչ հիշեցնում է վիրահատություն: 00:02:32.000 --> 00:02:36.000 Եթե հիվանդության բուժման համար կա ընդամենը մեկ վիրահատական մեթոդ, ապա այն կաշխատի, 00:02:36.000 --> 00:02:38.000 իսկ եթե կա 15 մեթոդ, ապա դրանցից և ոչ մեկը չի աշխատի: 00:02:38.000 --> 00:02:41.000 Նույնը բառի նշանակության դեպքում է: 00:02:41.000 --> 00:02:45.000 Եթե ձեզ մոտ հայտնաբերել են կույր աղիքի բորբոքում, ապա այն կհեռացնեն, և դուք առողջ եք: 00:02:45.000 --> 00:02:48.000 Իսկ, եթե ձեզ մոտ կա կերակրափողի սուր բորբոքում, որի բուժման համար գոյություն ունի 15 պրոցեդուրա, 00:02:48.000 --> 00:02:50.000 ապա Ջոու Շմոն կկիրառի մի մեթոդ, 00:02:50.000 --> 00:02:52.000 ՈՒիլ Բլոուն `մեկ այլ մեթոդ, 00:02:52.000 --> 00:02:55.000 արդյունքում ոչ մի դրական ազդեցություն: Նույնը կարելի է ասել <<հույս>> բառի դեպքում: 00:02:55.000 --> 00:02:58.000 Այս բառի բոլոր նշանակությունները միավորվում են միայն նրանով, 00:02:58.000 --> 00:03:01.000 որ բոլորի դեպքում կա ինչ-որ լավ բանի ակնկալիք: 00:03:01.000 --> 00:03:03.000 Գիտե՞ք, ինչ եմ հայտնաբերել: 00:03:03.000 --> 00:03:06.000 <<Հույս>> բառի հնդևրոպական արմատի 00:03:06.000 --> 00:03:08.000 հիմքը K-E-U է: 00:03:08.000 --> 00:03:13.000 Գրվում է K-E-U, արտասանվում է <<կոյ>>: 00:03:13.000 --> 00:03:17.000 Հենց այս արմատից է կազմված << curve>> բառը, որը նշանակում է<<կոր>>: 00:03:17.000 --> 00:03:21.000 Սակայն, ի սկզբանե, հնդևրոպական լեզվում այս արմատը նշանակել է 00:03:21.000 --> 00:03:25.000 ուղղության փոփոխություն, ընթացք` մեկ այլ ճանապարհով: NOTE Paragraph 00:03:25.000 --> 00:03:28.000 Սա ինձ բավականին հետաքրքիր ու սադրիչ թվաց, 00:03:28.000 --> 00:03:31.000 քանզի այն, ինչ լսել եք վերջին մի քանի օրերին, 00:03:31.000 --> 00:03:35.000 իրենից ներկայացնում է տարբեր ուղղություններով շարժման զգացողություն. 00:03:35.000 --> 00:03:38.000 ուղղություններ, որոնք բնորոշ են հատուկ խնդիրներին: 00:03:38.000 --> 00:03:40.000 Գոյություն ունեն տարբեր օրինակներ: 00:03:40.000 --> 00:03:42.000 Այս բառը մի քանի անգամ լսած կլինեք վերջին չորս օրվա ընթացքում, 00:03:42.000 --> 00:03:45.000 ինչպես նաև ծանոթ կլինեք Կունի հարացույցներին: 00:03:45.000 --> 00:03:47.000 Իսկ հիմա, երբ խորհում ենք հույսի մասին, 00:03:47.000 --> 00:03:50.000 անհրաժեշտ է հայացք գցել այն ուղղություններին, 00:03:50.000 --> 00:03:53.000 որոնք տարբերվում են նախկին ուղղություններից: 00:03:53.000 --> 00:03:56.000 Կա <<հույս>>-ի ևս մեկ նշանակություն, կամ ավելի ճիշտ է ասել նկարագրություն, 00:03:56.000 --> 00:04:00.000 որը միշտ հավանել եմ և որն առաջարկում է Վաչլավ Հավելը իր ` 00:04:00.000 --> 00:04:04.000 <<Լռության խախտում>> հետաքրքաշարժ գրքում: 00:04:04.000 --> 00:04:06.000 Այստեղ նշված է, որ հույսը 00:04:06.000 --> 00:04:09.000 ամեն ինչ բարեհաջող ընթացքի մեջ չէ, 00:04:09.000 --> 00:04:11.000 այլ իմաստի մեջ է, 00:04:11.000 --> 00:04:14.000 անկախ նրանից բարեհաջող, 00:04:14.000 --> 00:04:17.000 թե ոչ բարեհաջող ավարտ կունենա: NOTE Paragraph 00:04:17.000 --> 00:04:20.000 Նույնիսկ չեմ կարող բացատրել, թե որքան ոգևորվեցի 00:04:20.000 --> 00:04:23.000 մի քանի օր առաջ 00:04:23.000 --> 00:04:28.000 Դին Կամենի հիանալի ելույթում հնչած վերջին արտահայտությունից: 00:04:28.000 --> 00:04:30.000 Համոզված չէի, որ ճիշտ էի լսել, 00:04:30.000 --> 00:04:34.000 ուստի փնտրում էի նրան ներքին նիստերին: 00:04:34.000 --> 00:04:37.000 Վերջապես գտա նրան մի հաղթանդամ տղամարդու հետ զրուցելիս, սակայն դա ինձ չխանգարեց: 00:04:37.000 --> 00:04:39.000 Ես ընդհատեցի նրանց զրույցն ու հարցրեցի Դինին . << Դուք նման բան ասե՞լ եք>>, 00:04:39.000 --> 00:04:41.000 իսկ նա պատասխանեց. << Դե, այո>>: 00:04:41.000 --> 00:04:43.000 Ու ես կրկնում եմ նրա բառերը 00:04:43.000 --> 00:04:47.000 <<Ինտերնետը չի փրկի աշխարհը>>: 00:04:47.000 --> 00:04:51.000 Հիանալի միտք է: Իսկ գիտե՞ք, թե ինչը կփրկի աշխարհը: 00:04:51.000 --> 00:04:53.000 Ես կպատասխանեմ այդ հարցին: Աշխարհը կփրկի մարդկային ոգին: 00:04:53.000 --> 00:04:56.000 Մարդկային ոգի ասելով նկատի չունեմ ոչ մի աստվածային, 00:04:56.000 --> 00:04:58.000 գերբնական բան, 00:04:58.000 --> 00:05:02.000 թերահավատությունս էլ թույլ չէր տա: 00:05:02.000 --> 00:05:04.000 Նկատի ունեմ ունակությունը, 00:05:04.000 --> 00:05:06.000 որով օժտված ենք յուրաքանչյուրս. 00:05:06.000 --> 00:05:12.000 ունակությունը լինելու ավելին, քան կանք իրականում: 00:05:12.000 --> 00:05:16.000 Վեր բարձրանալ մեր սովորական ԵՍ-ից ու հասնել բարձրունքների, 00:05:16.000 --> 00:05:20.000 այն բարձրունքների, որ ի սկզբանե կարծում էինք, անկարող ենք նվաճել: 00:05:20.000 --> 00:05:23.000 Ծննդյան օրից ի վեր 00:05:23.000 --> 00:05:26.000 բոլորս էլ զգացել ենք այդ հոգևորը: 00:05:26.000 --> 00:05:28.000 Մեզանից ոմանք զգացել են դա լաբորատորիայում` փորձարկումներ իրականացնելիս, 00:05:28.000 --> 00:05:30.000 մյուսները` աշխատավայրում աշխատելիս: 00:05:30.000 --> 00:05:32.000 Մենք դա զգում ենք համերգների ժամանակ: 00:05:32.000 --> 00:05:35.000 Օրինակ` ես դա զգում եմ վիրահատարանում` հիվանդի կողքին: 00:05:35.000 --> 00:05:38.000 Սա հաղթանակ է ինքներս մեր նկատմամբ: 00:05:38.000 --> 00:05:42.000 Կարծում եմ` սա կիրականանա այն ժամանակ, 00:05:42.000 --> 00:05:46.000 երբ նրանց ոգիները, ում լսում էինք վերջին մի քանի օրերի ընթացքում, 00:05:46.000 --> 00:05:51.000 մասնիկ առ մասնիկ կմիանան: 00:05:51.000 --> 00:05:55.000 Եվ, եթե այս սենյակում կա մի բան, 00:05:55.000 --> 00:05:58.000 ապա դա հենց վերոնշյալն է: NOTE Paragraph 00:05:58.000 --> 00:06:01.000 Ինձ հետաքրքրում էր այն գաղափարը, 00:06:01.000 --> 00:06:04.000 որը կյանքի էր կոչվել 00:06:04.000 --> 00:06:06.000 19-րդ դարի առաջին կեսին, 00:06:06.000 --> 00:06:10.000 իսկ ավելի ճշգրիտ, 19-րդ դարի երկրորդ տասնամյակին` 00:06:10.000 --> 00:06:13.000 27-ամյա բանաստեղծ` 00:06:13.000 --> 00:06:15.000 Պերսի Շելիի կողմից: 00:06:15.000 --> 00:06:17.000 Հիմա մենք, բնականաբար, Պերսին համարում ենք 00:06:17.000 --> 00:06:20.000 մեծագույն ռոմանտիկ բանաստեղծ, ինչպիսին որ նա եղել է: 00:06:20.000 --> 00:06:25.000 Մեզանից շատերը մոռանում են, որ նա նաև համարվում է 00:06:25.000 --> 00:06:28.000 բազմաթիվ հիանալի էսսեների հեղինակ, 00:06:28.000 --> 00:06:31.000 որոնցից առավել հիշարժան է 00:06:31.000 --> 00:06:35.000 <<Պոեզիայի պաշտպանություն>> ակնարկը: 00:06:35.000 --> 00:06:38.000 Ստեղծագործությունը բաղկացած է 5... 6... 7... 8… էջից, 00:06:38.000 --> 00:06:41.000 ընդ որում 3-րդ էջից այն ընդգրկում է ավելի խորը շերտեր, և դառնում է դժվար ընկալելի: 00:06:41.000 --> 00:06:45.000 Իսկ 2-րդ էջից սկսած 00:06:45.000 --> 00:06:49.000 խոսում է մի հասկացության մասին, 00:06:49.000 --> 00:06:54.000 որն ինքն անվանել է << բարոյական երևակայություն>>: 00:06:54.000 --> 00:06:59.000 Եթե բառացի թարգմանենք, ապա կստացվի այսպես. 00:06:59.000 --> 00:07:03.000 Մարդը` մարդ արարածը, 00:07:03.000 --> 00:07:06.000 առաքինի ու պիտանի դառնալու համար 00:07:06.000 --> 00:07:09.000 պետք է ունենա հստակ երևակայություն: 00:07:09.000 --> 00:07:14.000 Նա պետք է տեսնի աշխարհն ու իրեն 00:07:14.000 --> 00:07:17.000 ուրիշի աչքերով, 00:07:17.000 --> 00:07:20.000 և ընդհանրապես, բոլոր մարդկանց: 00:07:22.000 --> 00:07:28.000 Տեսնի ոչ միայն աշխարհը, այլև ինքն իրեն: NOTE Paragraph 00:07:28.000 --> 00:07:31.000 Մի անգամ Լորի Գարետը նշել է . 00:07:31.000 --> 00:07:34.000 Ի՞նչ են մեզանից ակնկալում միլլիոնավոր մարդիկ, 00:07:34.000 --> 00:07:37.000 ովքեր հայտնվել են 00:07:37.000 --> 00:07:39.000 հուսահատության ու 00:07:39.000 --> 00:07:41.000 անհավասարության մեջ: 00:07:41.000 --> 00:07:45.000 Ի՞նչ իրավունք ունեն մեզանից պահանջելու 00:07:45.000 --> 00:07:47.000 ուրիշները: 00:07:47.000 --> 00:07:51.000 Ելնելով մարդկայնությունից և մարդկային ոգուց` 00:07:51.000 --> 00:07:56.000 ի՞նչ իրավունք ունենք պահանջելու ինքներս մեզանից: 00:07:56.000 --> 00:07:59.000 Արդեն հստակ գիտեք, թե ինչ: 00:07:59.000 --> 00:08:01.000 Կան բազմաթիվ քննարկումներ 00:08:01.000 --> 00:08:05.000 կապված այն բանի հետ, թե արդյոք, այնպիսի մեծ ազգ, ինչպիսին մենք ենք, 00:08:05.000 --> 00:08:08.000 իրավունք ունենք աշխարհին ներկայանալ որպես ոստիկան, 00:08:08.000 --> 00:08:11.000 դառնալ աշխարհի գլխին ոստիկան, 00:08:11.000 --> 00:08:15.000 սակայն մի բանում երկու կարծիք լինել չի կարող. 00:08:15.000 --> 00:08:20.000 այն, որ մենք պետք է վերականգնենք աշխարհը: 00:08:20.000 --> 00:08:23.000 Անշուշտ, վերջին չորս օրերի ընթացում այս սենյակում 00:08:23.000 --> 00:08:27.000 նման տարաձայնություններ չեն եղել: NOTE Paragraph 00:08:27.000 --> 00:08:30.000 Եթե մենք վերականգնենք աշխարհը, 00:08:30.000 --> 00:08:33.000 ապա աշխարհում ապրող ամեն ճնշված մարդ, 00:08:33.000 --> 00:08:38.000 ներառյալ նաև ամերիկացիները, կդառնան մեր հիվանդը: 00:08:38.000 --> 00:08:42.000 Յուրաքանչյուր ճնշված ժողովուրդ, ինչու չէ նաև մենք, 00:08:42.000 --> 00:08:45.000 կդառնա մեր հիվանդը: 00:08:45.000 --> 00:08:50.000 Ուստի, զվարճալի կլիներ իմանալ <<հիվանդ>> բառի ստուգաբանությունը: 00:08:50.000 --> 00:08:59.000 Ի սկզբանե այն ծագել է լատիներեն «patior»- հանդուրժել, տառապել բառից: 00:08:59.000 --> 00:09:02.000 Եվ այսպես, կրկին վերադառնում ենք հին հնդևրոպական արմատին ու տեսնում, 00:09:02.000 --> 00:09:06.000 որ բառի հնդևրոպական հիմքը արտասանվում է <<պեյեն>>, 00:09:06.000 --> 00:09:11.000 իսկ գրվում է P-A-E-N: 00:09:11.000 --> 00:09:17.000 Ի~նչ հրաշալի է. << compassion>> - <<կարեկցանք>> բառը նույնպես ունի նույն P-A-E-N արմատը: NOTE Paragraph 00:09:17.000 --> 00:09:22.000 Եվ այսպես, դասն ակնհայտ է. մեր հիվանդը` 00:09:22.000 --> 00:09:26.000 աշխարհն ու այդ աշխարհում ապրող ճնշված մարդիկ, 00:09:26.000 --> 00:09:31.000 արժանի են մեր կարեկցանքին: 00:09:31.000 --> 00:09:34.000 Սակայն մեր կարեկցանքից զատ կա ևս մեկ բան. 00:09:34.000 --> 00:09:36.000 Դա մեր բարոյական երևակայությունն ու 00:09:36.000 --> 00:09:40.000 այս աշխարհում ապրող 00:09:40.000 --> 00:09:43.000 մարդկանց հետ նույնականացնումն է: 00:09:43.000 --> 00:09:47.000 Ունակությունը մարդկանց ընդունելու ոչ թե որպես մի հսկայական անտառ, 00:09:47.000 --> 00:09:50.000 այլ որպես` առանձին ծառեր: 00:09:50.000 --> 00:09:54.000 Անշուշտ, մեր ժամանակներում չպետք է թողնել, 00:09:54.000 --> 00:09:58.000 որ այդ ծառերը մնան Վաշինգտոնյան <<Թփի>>ստվերում, 00:09:58.000 --> 00:10:00.000 որը շարունակ հայտնվում է ճանապարհին: 00:10:00.000 --> 00:10:02.000 (Ծիծաղ) 00:10:02.000 --> 00:10:04.000 Եվ, ահա, մենք: 00:10:04.000 --> 00:10:07.000 Մենք պետք է 00:10:07.000 --> 00:10:10.000 ինքներս մեզ խոսք տանք, 00:10:10.000 --> 00:10:14.000 որ կդառնանք այս աշխարհի բուժակները: 00:10:14.000 --> 00:10:18.000 Կրկին ու կրկին ականատեսն ենք լինում մի շարք օրինակների, 00:10:18.000 --> 00:10:22.000 15 րոպե առաջ լսեցինք դրանցից մեկը: 00:10:22.000 --> 00:10:26.000 Տեսանք այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր ոչ միայն պատասխանատու գտնվեցին, 00:10:26.000 --> 00:10:28.000 այլև օժտված էին Աստվածային շնորհով, տաղանդով: 00:10:28.000 --> 00:10:32.000 Այստեղ տեղին է օգտագործել այդ բառը ` տաղանդը, 00:10:32.000 --> 00:10:36.000 որ հաջողության գրավականն է, համենայն դեպս իրենց որոնումների 00:10:36.000 --> 00:10:38.000 սկզբնական շրջանում: 00:10:38.000 --> 00:10:41.000 Նրանք, անկասկած, հաջողություններ կունենան իրենց գործում 00:10:41.000 --> 00:10:45.000 այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ կմիանան նրանց գաղափարներին: NOTE Paragraph 00:10:46.000 --> 00:10:49.000 Իսկ այսօր, 00:10:49.000 --> 00:10:51.000 խոսելով բժշկությունից, 00:10:51.000 --> 00:10:54.000 չէ՞ որ խոսում էինք առողջացումից, 00:10:54.000 --> 00:10:58.000 կցանկանայի մեջբերել մեկի խոսքերը, որոնք դեռ չեն մեջ բերվել: 00:10:58.000 --> 00:11:00.000 Ինձ թվում է, այստեղ բոլորի խոսքերն արդեն մեջբերել են: 00:11:00.000 --> 00:11:02.000 Պոգոյին մեջբերել են, 00:11:02.000 --> 00:11:06.000 Շեքսպիրին մեջբերել են, այն էլ շատ ու շատ անգամներ: 00:11:06.000 --> 00:11:09.000 Իսկ ես կցանկանայի մեջբերել իմ կուռքերից մեկին: 00:11:09.000 --> 00:11:12.000 Ես կասկածում եմ, որ նա ասել է նման բան, 00:11:12.000 --> 00:11:15.000 որովհետև ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչ է ասել Հիպոկրատը, 00:11:15.000 --> 00:11:18.000 սակայն մենք հաստատ գիտենք, որ հույն մեծագույն 00:11:18.000 --> 00:11:21.000 բժիշկներից մեկն ասել է 00:11:21.000 --> 00:11:24.000 (այդ մասին գրված է <<Ցուցումներ>> գրքում, 00:11:24.000 --> 00:11:26.000 որի հեղինակը հենց Հիպոկրատն է), 00:11:26.000 --> 00:11:29.000 և ես հիմա կկարդամ այդ մեջբերումը: 00:11:29.000 --> 00:11:32.000 Հիշում եք, ի սկզբանե խոսեցինք 00:11:32.000 --> 00:11:34.000 մարդասիրության մասին. 00:11:34.000 --> 00:11:39.000 սեր մարդկության, մարդկային ցեղի 00:11:39.000 --> 00:11:41.000 ու էլի մարդկային ցեղի նկատմամբ, 00:11:41.000 --> 00:11:43.000 որը կարող է այդ սերը 00:11:43.000 --> 00:11:46.000 վերածել գործի, 00:11:46.000 --> 00:11:49.000 իսկ երբեմն էլ, գիտակցված եսապաշտության: 00:11:49.000 --> 00:11:53.000 Այս խոսքերն արտասանվել են դեռևս 24 դար առաջ: 00:11:54.000 --> 00:11:58.000 <<Այնտեղ, որտեղ կա սեր մարդկության նկատմամբ, 00:11:58.000 --> 00:12:01.000 կա նաև սեր բժշկության նկատմամբ>>: 00:12:01.000 --> 00:12:04.000 Այսօր տեսանք, թե ինչպես դա իրականացավ 00:12:04.000 --> 00:12:06.000 շնորհիվ մտքի, 00:12:06.000 --> 00:12:09.000 զգացմունքի, 00:12:09.000 --> 00:12:11.000 իսկ վերջին երեք օրվա ընթացքում` 00:12:11.000 --> 00:12:15.000 մարդկային ոգու անսանձելի ուժի: 00:12:15.000 --> 00:12:17.000 Շատ շնորհակալ եմ: 00:12:17.000 --> 00:12:19.000 (Ծափահարություններ)