Գիտեք` այնքան էլ գլուխ չեմ հանում տեխնոլոգիաներից: Մի անգամ լսեցի, թե ինչպես 5-ամյա դուստրս (հիմա նա 41 տարեկան է) ասաց իր ընկերուհուն . << Գիտես, եթե ինչ-որ բան կտրենք, և այնտեղից արյուն չհոսի, ապա դա անհասկանալի կթվա հորս >>: (Ծիծաղ) Այնպես որ իմ առջև դրված խնդիրը կարող է ինձ համար դառնալ անհաղթահարելի խոչընդոտ, սակայն, անշուշտ, կփորձեմ այն հաղթահարել: Ի՞նչ եմ լսում վերջին չորս օրերի ընթացում: Սա TED-ի իմ երրորդ այցելությունն է: Առաջինը TEDMED-ում էր, իսկ երկրորդը, կարծում եմ լսած կլինեք, երկու տարի առաջ էր` սովորական TED-ում: Ինձ համար անսովոր էր լսել այն, ինչը նախորդ երկու TED-երի ասուլիսներում հազվադեպ կարող էինք լսել: Մասնավորապես, մի շարք ելույթներում առկա էր հանրության նկատմամբ խճճված և բարդ պատասխանատվության զգացում, և նույնիսկ համընդհանուր պատասխանատվության զգացում, որն առաջ է բերում եսապաշտություն, սակայն միևնույն ժամանակ դուրս է գալիս դրա սահմաններից: Ամենատպավորիչը, որի մասին խոսվեց մոտ տասը ելույթների ընթացքում, կյանքի կոչման գաղափարն էր: Եվ, եթե ուշադիր լսեք նրանց, ապա կտեսնեք, որ նրանցից և ոչ մեկը չի ասում . << Ահա, թե ինչ պետք է անենք, Ահա, թե ինչ եմ ուզում, որ դուք անեք>>: Այլ պարզապես ասում են. << Ահա, թե ինչ ենք արել, քանզի սա մեզ մտահոգում էր. սա մեծ գործ էր և մեծ նշանակություն ուներ մեզ համար: Դրանով մենք շատ հարցերի լուծում տվեցինք>>: Սա հին հասկացություն է, եկել է հունարեն ֆիլանտրոպիա հասկացությունից, որն իր առաջին իմաստով նշանակում է մարդասիրություն: Ես կարող եմ ընդամենը մեկ բացատրություն տալ այն ամենին, ինչ դուք լսել եք վերջին չորս օրերի ընթացքում: Այդ մենը սիրո դրսևորում է: Ու դա ինձ մեծ հույս է ներշնչում: Անշուշտ, այսօրվա մեր թեման նվիրված է հույսին, որի մասին բոլորովին մոռացել էի, քանի դեռ չէի ժամանել այստեղ: Երբ հիշեցի այդ մասին, մտածեցի, արդյոք ճիշտ չէր լինի նայել բառը բառարանում: Ուստի ես և կինս` Սառան, գնացինք այստեղից չորս թաղամաս այն կողմ` "Փսիֆիք" փողոցում գտնվող հանրային գրադարան: Վերցրեցինք Օքսֆորդ բառարանը, ուսումնասիրեցինք այն, և գտանք <<հույս>> բառի 14 իմաստ: Սակայն դրանցից և ոչ մեկը բավականաչափ համոզիչ չէին: Ու դա հասկանալի էր. ի վերջո դա վերացական երևույթ է: Հույսը վերացական հասկացություն է, և ոչ թե կոնկրետ բառ: Գիտեք, սա ինձ փոքր-ինչ հիշեցնում է վիրահատություն: Եթե հիվանդության բուժման համար կա ընդամենը մեկ վիրահատական մեթոդ, ապա այն կաշխատի, իսկ եթե կա 15 մեթոդ, ապա դրանցից և ոչ մեկը չի աշխատի: Նույնը բառի նշանակության դեպքում է: Եթե ձեզ մոտ հայտնաբերել են կույր աղիքի բորբոքում, ապա այն կհեռացնեն, և դուք առողջ եք: Իսկ, եթե ձեզ մոտ կա կերակրափողի սուր բորբոքում, որի բուժման համար գոյություն ունի 15 պրոցեդուրա, ապա Ջոու Շմոն կկիրառի մի մեթոդ, ՈՒիլ Բլոուն `մեկ այլ մեթոդ, արդյունքում ոչ մի դրական ազդեցություն: Նույնը կարելի է ասել <<հույս>> բառի դեպքում: Այս բառի բոլոր նշանակությունները միավորվում են միայն նրանով, որ բոլորի դեպքում կա ինչ-որ լավ բանի ակնկալիք: Գիտե՞ք, ինչ եմ հայտնաբերել: <<Հույս>> բառի հնդևրոպական արմատի հիմքը K-E-U է: Գրվում է K-E-U, արտասանվում է <<կոյ>>: Հենց այս արմատից է կազմված << curve>> բառը, որը նշանակում է<<կոր>>: Սակայն, ի սկզբանե, հնդևրոպական լեզվում այս արմատը նշանակել է ուղղության փոփոխություն, ընթացք` մեկ այլ ճանապարհով: Սա ինձ բավականին հետաքրքիր ու սադրիչ թվաց, քանզի այն, ինչ լսել եք վերջին մի քանի օրերին, իրենից ներկայացնում է տարբեր ուղղություններով շարժման զգացողություն. ուղղություններ, որոնք բնորոշ են հատուկ խնդիրներին: Գոյություն ունեն տարբեր օրինակներ: Այս բառը մի քանի անգամ լսած կլինեք վերջին չորս օրվա ընթացքում, ինչպես նաև ծանոթ կլինեք Կունի հարացույցներին: Իսկ հիմա, երբ խորհում ենք հույսի մասին, անհրաժեշտ է հայացք գցել այն ուղղություններին, որոնք տարբերվում են նախկին ուղղություններից: Կա <<հույս>>-ի ևս մեկ նշանակություն, կամ ավելի ճիշտ է ասել նկարագրություն, որը միշտ հավանել եմ և որն առաջարկում է Վաչլավ Հավելը իր ` <<Լռության խախտում>> հետաքրքաշարժ գրքում: Այստեղ նշված է, որ հույսը ամեն ինչ բարեհաջող ընթացքի մեջ չէ, այլ իմաստի մեջ է, անկախ նրանից բարեհաջող, թե ոչ բարեհաջող ավարտ կունենա: Նույնիսկ չեմ կարող բացատրել, թե որքան ոգևորվեցի մի քանի օր առաջ Դին Կամենի հիանալի ելույթում հնչած վերջին արտահայտությունից: Համոզված չէի, որ ճիշտ էի լսել, ուստի փնտրում էի նրան ներքին նիստերին: Վերջապես գտա նրան մի հաղթանդամ տղամարդու հետ զրուցելիս, սակայն դա ինձ չխանգարեց: Ես ընդհատեցի նրանց զրույցն ու հարցրեցի Դինին . << Դուք նման բան ասե՞լ եք>>, իսկ նա պատասխանեց. << Դե, այո>>: Ու ես կրկնում եմ նրա բառերը <<Ինտերնետը չի փրկի աշխարհը>>: Հիանալի միտք է: Իսկ գիտե՞ք, թե ինչը կփրկի աշխարհը: Ես կպատասխանեմ այդ հարցին: Աշխարհը կփրկի մարդկային ոգին: Մարդկային ոգի ասելով նկատի չունեմ ոչ մի աստվածային, գերբնական բան, թերահավատությունս էլ թույլ չէր տա: Նկատի ունեմ ունակությունը, որով օժտված ենք յուրաքանչյուրս. ունակությունը լինելու ավելին, քան կանք իրականում: Վեր բարձրանալ մեր սովորական ԵՍ-ից ու հասնել բարձրունքների, այն բարձրունքների, որ ի սկզբանե կարծում էինք, անկարող ենք նվաճել: Ծննդյան օրից ի վեր բոլորս էլ զգացել ենք այդ հոգևորը: Մեզանից ոմանք զգացել են դա լաբորատորիայում` փորձարկումներ իրականացնելիս, մյուսները` աշխատավայրում աշխատելիս: Մենք դա զգում ենք համերգների ժամանակ: Օրինակ` ես դա զգում եմ վիրահատարանում` հիվանդի կողքին: Սա հաղթանակ է ինքներս մեր նկատմամբ: Կարծում եմ` սա կիրականանա այն ժամանակ, երբ նրանց ոգիները, ում լսում էինք վերջին մի քանի օրերի ընթացքում, մասնիկ առ մասնիկ կմիանան: Եվ, եթե այս սենյակում կա մի բան, ապա դա հենց վերոնշյալն է: Ինձ հետաքրքրում էր այն գաղափարը, որը կյանքի էր կոչվել 19-րդ դարի առաջին կեսին, իսկ ավելի ճշգրիտ, 19-րդ դարի երկրորդ տասնամյակին` 27-ամյա բանաստեղծ` Պերսի Շելիի կողմից: Հիմա մենք, բնականաբար, Պերսին համարում ենք մեծագույն ռոմանտիկ բանաստեղծ, ինչպիսին որ նա եղել է: Մեզանից շատերը մոռանում են, որ նա նաև համարվում է բազմաթիվ հիանալի էսսեների հեղինակ, որոնցից առավել հիշարժան է <<Պոեզիայի պաշտպանություն>> ակնարկը: Ստեղծագործությունը բաղկացած է 5... 6... 7... 8… էջից, ընդ որում 3-րդ էջից այն ընդգրկում է ավելի խորը շերտեր, և դառնում է դժվար ընկալելի: Իսկ 2-րդ էջից սկսած խոսում է մի հասկացության մասին, որն ինքն անվանել է << բարոյական երևակայություն>>: Եթե բառացի թարգմանենք, ապա կստացվի այսպես. Մարդը` մարդ արարածը, առաքինի ու պիտանի դառնալու համար պետք է ունենա հստակ երևակայություն: Նա պետք է տեսնի աշխարհն ու իրեն ուրիշի աչքերով, և ընդհանրապես, բոլոր մարդկանց: Տեսնի ոչ միայն աշխարհը, այլև ինքն իրեն: Մի անգամ Լորի Գարետը նշել է . Ի՞նչ են մեզանից ակնկալում միլլիոնավոր մարդիկ, ովքեր հայտնվել են հուսահատության ու անհավասարության մեջ: Ի՞նչ իրավունք ունեն մեզանից պահանջելու ուրիշները: Ելնելով մարդկայնությունից և մարդկային ոգուց` ի՞նչ իրավունք ունենք պահանջելու ինքներս մեզանից: Արդեն հստակ գիտեք, թե ինչ: Կան բազմաթիվ քննարկումներ կապված այն բանի հետ, թե արդյոք, այնպիսի մեծ ազգ, ինչպիսին մենք ենք, իրավունք ունենք աշխարհին ներկայանալ որպես ոստիկան, դառնալ աշխարհի գլխին ոստիկան, սակայն մի բանում երկու կարծիք լինել չի կարող. այն, որ մենք պետք է վերականգնենք աշխարհը: Անշուշտ, վերջին չորս օրերի ընթացում այս սենյակում նման տարաձայնություններ չեն եղել: Եթե մենք վերականգնենք աշխարհը, ապա աշխարհում ապրող ամեն ճնշված մարդ, ներառյալ նաև ամերիկացիները, կդառնան մեր հիվանդը: Յուրաքանչյուր ճնշված ժողովուրդ, ինչու չէ նաև մենք, կդառնա մեր հիվանդը: Ուստի, զվարճալի կլիներ իմանալ <<հիվանդ>> բառի ստուգաբանությունը: Ի սկզբանե այն ծագել է լատիներեն «patior»- հանդուրժել, տառապել բառից: Եվ այսպես, կրկին վերադառնում ենք հին հնդևրոպական արմատին ու տեսնում, որ բառի հնդևրոպական հիմքը արտասանվում է <<պեյեն>>, իսկ գրվում է P-A-E-N: Ի~նչ հրաշալի է. << compassion>> - <<կարեկցանք>> բառը նույնպես ունի նույն P-A-E-N արմատը: Եվ այսպես, դասն ակնհայտ է. մեր հիվանդը` աշխարհն ու այդ աշխարհում ապրող ճնշված մարդիկ, արժանի են մեր կարեկցանքին: Սակայն մեր կարեկցանքից զատ կա ևս մեկ բան. Դա մեր բարոյական երևակայությունն ու այս աշխարհում ապրող մարդկանց հետ նույնականացնումն է: Ունակությունը մարդկանց ընդունելու ոչ թե որպես մի հսկայական անտառ, այլ որպես` առանձին ծառեր: Անշուշտ, մեր ժամանակներում չպետք է թողնել, որ այդ ծառերը մնան Վաշինգտոնյան <<Թփի>>ստվերում, որը շարունակ հայտնվում է ճանապարհին: (Ծիծաղ) Եվ, ահա, մենք: Մենք պետք է ինքներս մեզ խոսք տանք, որ կդառնանք այս աշխարհի բուժակները: Կրկին ու կրկին ականատեսն ենք լինում մի շարք օրինակների, 15 րոպե առաջ լսեցինք դրանցից մեկը: Տեսանք այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր ոչ միայն պատասխանատու գտնվեցին, այլև օժտված էին Աստվածային շնորհով, տաղանդով: Այստեղ տեղին է օգտագործել այդ բառը ` տաղանդը, որ հաջողության գրավականն է, համենայն դեպս իրենց որոնումների սկզբնական շրջանում: Նրանք, անկասկած, հաջողություններ կունենան իրենց գործում այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ կմիանան նրանց գաղափարներին: Իսկ այսօր, խոսելով բժշկությունից, չէ՞ որ խոսում էինք առողջացումից, կցանկանայի մեջբերել մեկի խոսքերը, որոնք դեռ չեն մեջ բերվել: Ինձ թվում է, այստեղ բոլորի խոսքերն արդեն մեջբերել են: Պոգոյին մեջբերել են, Շեքսպիրին մեջբերել են, այն էլ շատ ու շատ անգամներ: Իսկ ես կցանկանայի մեջբերել իմ կուռքերից մեկին: Ես կասկածում եմ, որ նա ասել է նման բան, որովհետև ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչ է ասել Հիպոկրատը, սակայն մենք հաստատ գիտենք, որ հույն մեծագույն բժիշկներից մեկն ասել է (այդ մասին գրված է <<Ցուցումներ>> գրքում, որի հեղինակը հենց Հիպոկրատն է), և ես հիմա կկարդամ այդ մեջբերումը: Հիշում եք, ի սկզբանե խոսեցինք մարդասիրության մասին. սեր մարդկության, մարդկային ցեղի ու էլի մարդկային ցեղի նկատմամբ, որը կարող է այդ սերը վերածել գործի, իսկ երբեմն էլ, գիտակցված եսապաշտության: Այս խոսքերն արտասանվել են դեռևս 24 դար առաջ: <<Այնտեղ, որտեղ կա սեր մարդկության նկատմամբ, կա նաև սեր բժշկության նկատմամբ>>: Այսօր տեսանք, թե ինչպես դա իրականացավ շնորհիվ մտքի, զգացմունքի, իսկ վերջին երեք օրվա ընթացքում` մարդկային ոգու անսանձելի ուժի: Շատ շնորհակալ եմ: (Ծափահարություններ)