Return to Video

Րիտա Փիրսոն։ Ամեն երեխա հերոսի կարիք ունի։

  • 0:01 - 0:04
    Ես իմ ամբողջ կյանքն անց եմ կացրել
  • 0:04 - 0:09
    կամ դպրոցում, կամ դպրոցի ճանապարհին,
  • 0:09 - 0:13
    կամ էլ դպրոցում տեղի ունեցածի մասին խոսելով։
  • 0:13 - 0:15
    Իմ երկու ծնողն էլ ուսուցիչ են եղել,
  • 0:15 - 0:18
    մորս երկու ծնողները ուսուցիչ են եղել,
  • 0:18 - 0:22
    և վերջին 40 տարին շարունակ ես ինքս նույն բանով եմ զբաղված։
  • 0:22 - 0:25
    Ուրեմն կարիք էլ չկա ասելու, թե այդ տարիների ընթացքում
  • 0:25 - 0:28
    ինչքան հնարավորություն եմ ունեցել դիտել կրթության բնագավառի բարեփոխումները
  • 0:28 - 0:30
    ամենատարբեր տեսանկյուններից։
  • 0:30 - 0:32
    Դրանցից որոշները լավ են ստացվել։
  • 0:32 - 0:34
    Որոշներն էլ, ոչ այնքան։
  • 0:34 - 0:36
    Եվ մենք գիտենք ինչու են երեխաները դուրս մնում դպրոցներից։
  • 0:36 - 0:38
    Գիտենք ինչու իրենք չեն սովորում։
  • 0:38 - 0:41
    Պատճառները կամ աղքատությունն է, կամ բացակայությունները,
  • 0:41 - 0:45
    նաև ընկերների կողմից բացասական ազդեցությունը։ Մենք իսկապես գիտենք, թե ինչու։
  • 0:45 - 0:47
    Բայց չնայած դրան, մի բան մենք երբեք չենք քննարկում,
  • 0:47 - 0:49
    կամ շատ քիչ ենք քննարկում․
  • 0:49 - 0:54
    դա մարդկային կապի արժեքը և կարևորությունն է՝
  • 0:54 - 0:56
    մարդկային հարաբերությունները։
  • 0:56 - 1:00
    Ըստ Ջեյմս Քամերի, առանց էական հարաբերության առկայության
  • 1:00 - 1:02
    ոչ մի էական գիտելիքի փոխանցում չի կարող տեղի ունենալ։
  • 1:02 - 1:05
    Իսկ ըստ Ջորջ Ուաշինգթոն Քարվերի գիտելիք ստանալը
  • 1:05 - 1:09
    հենց հարաբերություններ հասկանալն է։
  • 1:09 - 1:12
    Այս սենյակում գտնվող բոլոր մարդիկ փոքր տարիքում ինչ որ
  • 1:12 - 1:14
    ազդեցություն ունեցել են, կամ ուսուցչից կամ մեծահասակից:
  • 1:14 - 1:20
    Ես տարիներ շարունակ դիտել եմ, թե ինչպես են ուրիշները սովորեցնում։
  • 1:20 - 1:23
    Տեսել եմ և՛ լավագույններին, և՛ վատագույններից որոշներին։
  • 1:23 - 1:25
    Մի անգամ աշխատակիցներիցս մեկն ինձ ասաց․
  • 1:25 - 1:27
    «Ինձ չեն վճարում այս երեխաներին սիրելու համար։
  • 1:27 - 1:29
    Ինձ վճարում են իրենց դաս սովորեցնելու համար։
  • 1:29 - 1:30
    Եվ նրանք պետք է սովորեն։
  • 1:30 - 1:34
    Ես պետք է սովորեցնեմ, նրանք՝ սովորեն։ Վե՛րջ»։
  • 1:34 - 1:36
    Ես դրան պատասխանեցի,
  • 1:36 - 1:39
    «Գիտես, երեխաները չեն սովորում նրանցից, ում այնքան էլ չեն սիրում»։
  • 1:39 - 1:47
    (Ծիծաղ) (Ծափահարություններ)
  • 1:47 - 1:51
    Նա էլ ասաց, «Նրանք ընդհամենը մի խումբ անհեթեթություն են»։
  • 1:51 - 1:54
    Իսկ ես ասացի,«Ինձ թվում է, քո տարին շատ երկար
  • 1:54 - 1:56
    ու լարված է լինելու, սիրելիս»։
  • 1:56 - 1:58
    Կարիք էլ չկա նշելու, որ իրականում այդպես էլ եղավ։ Որոշ մարդիկ մտածում են,
  • 1:58 - 2:01
    որ հարաբերություններ կառուցել կարողանալու ունակությունը
  • 2:01 - 2:03
    կամ մարդու մեջ կա, կամ ոչ։
  • 2:03 - 2:05
    Ես կարծում եմ, այս հարցի մասին Ստիվեն Քովին է ճիշտ մտածել։
  • 2:05 - 2:09
    Նա ասել է, որ ընդհամենը հարկավոր է մի քանի պարզ բաներ օգտագործել։
  • 2:09 - 2:11
    Օրինակ, նախ փորձել հասկանալ դիմացինիդ,
  • 2:11 - 2:13
    փոխարենը փորձել հասկացված լինել,
  • 2:13 - 2:16
    կամ մի շատ պարզ բան ինչպիսին ներողություն խնդրելն է։
  • 2:16 - 2:17
    Երբևէ մտածե՞լ եք դրա մասին։
  • 2:17 - 2:21
    Փորձեք մեկ անգամ ներողություն խնդրել երեխայից, իրենք զարմանքից քարանում են։
  • 2:21 - 2:24
    Մի անգամ կոտորակների մասին դաս էի անց կացնում։
  • 2:24 - 2:27
    Ես այնքան էլ հմուտ չեմ մաթեմատիկայում, բայց շատ ջանասեր եմ աշխատում ինձ վրա։
  • 2:27 - 2:31
    Երբ տուն եկա, համեմատեցի իմ գրածները ուսուցչի ձեռնարկի հետ։
  • 2:31 - 2:34
    Պարզվեց, ամբողջ դասը սխալ էի սովորեցրել։ (Ծիծաղ)
  • 2:34 - 2:36
    Դրա համար, երբ հաջորդ օրը հետ եկա դասարան, ասացի նրանց,
  • 2:36 - 2:38
    «Լսե՛ք, երեխաներ, ես պետք է ներողություն խնդրեմ։
  • 2:38 - 2:42
    Ամբողջ դասը ձեզ սխալ եմ սովորեցրել։ Խնդրում եմ, ինձ ներեք»։
  • 2:42 - 2:43
    Իսկ իրենք ինձ ասացին, «Ոչինչ Միսիս Փիրսոն,
  • 2:43 - 2:46
    Դուք այնքան ոգևորված էիք պատմում, մենք չուզեցինք ձեզ ընդհատել»։
  • 2:46 - 2:51
    (Ծիծաղ) (Ծափահարություններ)
  • 2:51 - 2:55
    Ես այնքան ցածր ցուցանիշներով դասարաններ եմ ունեցել,
  • 2:55 - 2:59
    այնքան թերի իրենց գիտելիքներով, որ լաց էի լինում։
  • 2:59 - 3:02
    Եվ դժվարությամբ եմ պատկերացրել, թե ինչպես պետք է կարողանամ սովորեցնել
  • 3:02 - 3:03
    այդ խմբերին այն ամենը ինչ իրենք պետք է իմանան
  • 3:03 - 3:06
    ընդհամենը ինը ամսվա ընթացքում։
  • 3:06 - 3:09
    Եվ իսկապես, դա շատ դժվար է եղել, սարսափելի դժվար։
  • 3:09 - 3:13
    Ինչպե՞ս կարելի է բարձրացնել երեխայի ինքնագնահատականը
  • 3:13 - 3:16
    և միևնույն ժամանակ նրա գիտելիքների մակարդակը բարձրացնել։
  • 3:16 - 3:18
    Մի տարի իմ գլխում մի վառ միտք ծագեց։
  • 3:18 - 3:20
    Եվ ես իմ բոլոր ուսանողներին ասացի,
  • 3:20 - 3:23
    «Դուք հատուկ ընտրված եք իմ դասարան հաճախելու համար,
  • 3:23 - 3:25
    որովհետև ես լավագույն ուսուցչուհին եմ,
  • 3:25 - 3:26
    իսկ դուք լավագույն աշակերտները։
  • 3:26 - 3:28
    Նրանք որոշել են մեզ բոլորիս իրար գլխի հավաքել,
  • 3:28 - 3:31
    որ մենք ցույց տանք բոլորին, թե ինչպես է պետք սովորել»:
  • 3:31 - 3:33
    Աշակերտներից մեկը կասկածով հարցրեց, «Իսկապես՞»։
  • 3:33 - 3:35
    (Ծիծաղ)
  • 3:35 - 3:38
    Ես ասացի, «Այո՛, մենք պետք է ցույց տանք մյուս բոլոր դասարաններին։
  • 3:38 - 3:41
    Այդպես, երբ մենք միջանցքով անցնենք
  • 3:41 - 3:43
    մարդիկ մեզ նկատեն և ծպտուն անգամ չեն հանի։
  • 3:43 - 3:46
    Միայն թե դուք պետք է հպարտ քայլեք»։
  • 3:46 - 3:49
    Եվ ես իրենց մի խոսք տվեցի կրկնելու։ «Ես ինչ որ մեկն եմ։
  • 3:49 - 3:51
    Ես ինձանից ինչ որ մեկն էի ներկայացնում, երբ եկա այստեղ
  • 3:51 - 3:53
    և ես ավելի լավ մեկը կլինեմ երբ հեռանամ այստեղից։
  • 3:53 - 3:55
    Ես հզոր եմ և ուժեղ։
  • 3:55 - 3:57
    Ես արժանի եմ այստեղ ինձ տրվող կրթությանը։
  • 3:57 - 4:00
    Ես դեռ շատ բաներ պետք է անեմ, շատ մարդկանց պետք է զարմացնեմ
  • 4:00 - 4:01
    և շատ տեղեր հասնեմ»:
  • 4:01 - 4:04
    Եվ նրանք գոչեցին՝այո՛։
  • 4:04 - 4:06
    Իրականում, եթե սա բավական երկար ինքներդ Ձեզ ասում եք,
  • 4:06 - 4:10
    արդեն Ձեր մի մասն է դառնում։
  • 4:10 - 4:16
    Եվ օրինակ, (Ծափահարություններ)
  • 4:16 - 4:20
    մի անգամ 20 հարցից հարցաշար տվեցի իրենց։
  • 4:20 - 4:22
    Աշակերտներից մեկը 18-ին սխալ էր պատասխանել։
  • 4:22 - 4:28
    Ես նրան +2 նշանակեցի, բայց կողքին մի մեծ ժպտացող երես նկարեցի։
  • 4:28 - 4:31
    Նա ինձ հարցրեց,«Միսիս Փիրսոն, սա ի՞նչ է նշանակում է, ես, ի՞նչ է, երկուս եմ ստացել»։
  • 4:31 - 4:34
    Ես ասացի, «Այո»։
  • 4:34 - 4:37
    Նա էլ ասաց, «Բա ժպտացող երեսը ինչու՞ եք դրել»։
  • 4:37 - 4:39
    «Դե, որովհետև բախտդ բերել է։
  • 4:39 - 4:43
    Երկուսը ճիշտ ես պատասխանել։ Հո բոլորը չեն սխալ»։
  • 4:43 - 4:45
    Հետո էլ ավելացրի, «Երբ այս դասը վերհիշելուց լինենք,
  • 4:45 - 4:47
    հաստատ ավելի լավ կգրես չէ՞»։
  • 4:47 - 4:49
    Նա ասաց, «Այո, ես կարող եմ ավելի լավ գրել»։
  • 4:49 - 4:53
    Հասկանու՞մ եք, իրականում -18-ը մարդու հոգին ճզմում է։
  • 4:53 - 4:55
    Իսկ+2-ը դեռ այնքան էլ վատ չէ։
  • 4:55 - 5:01
    (Ծիծաղ)(Ծափահարություններ)
  • 5:01 - 5:04
    Ես տարիներ շարունակ տեսել եմ, թե ինչպես է իմ մայրը
  • 5:04 - 5:07
    արձակուրդների ընթացքում կրկնողություն արել երեխաների հետ,
  • 5:07 - 5:10
    այցելել աշակերտների տուն օրվա ընթացքում,
  • 5:10 - 5:13
    գնել սանրեր, խոզանակներ, գետնանուշի կարագ և կռեկերներ
  • 5:13 - 5:15
    և դրել իր գրասեղանի դարակում, այն երեխաների համար, որ սոված կլինեն
  • 5:15 - 5:19
    կամ սպունգ և օճառ այն երեխաների համար, որ այքան էլ լավ հոտ չունեին։
  • 5:19 - 5:22
    Ախր շատ դժվար է սովորեցնել երեխաներին գարշահոտության մեջ։
  • 5:22 - 5:25
    Եվ հաճախ երեխաները շատ դաժան են լինում այս հարցում։
  • 5:25 - 5:27
    Նա տարիներով պահում էր այս պարագաները իր դարակում
  • 5:27 - 5:31
    և ի վերջո, երբ նա դադարեց աշխատել,
  • 5:31 - 5:34
    ես տեսա, թե ինչպես էին հենց այդ երեխաներից ոմանք հայտնվում երբեմն,
  • 5:34 - 5:36
    որ իրեն ասեին, «Գիտեք, Միս Ուոլքեր,
  • 5:36 - 5:38
    դուք իմ կյանքը փոխեցիք։
  • 5:38 - 5:39
    Այնպես արեցիք, որ իմ կյանքը ստացվեց։
  • 5:39 - 5:41
    Ինձ հավատացրիք, որ ես ինչ որ մեկն եմ,
  • 5:41 - 5:45
    երբ հոգուս խորքում ես գիտեի, որ դա այդպես չէ։
  • 5:45 - 5:47
    Հիմա ես ուղղակի ուզում եմ որ դուք տեսնեք, թե ես ով եմ դարձել»։
  • 5:47 - 5:50
    Երկու տարի առաջ, երբ մայրս մահացավ 92 տարեկանում,
  • 5:50 - 5:53
    այնքան նախկին աշակերտ էր եկել իր թաղմանը,
  • 5:53 - 5:56
    որ աչքերս արցունքով էին լցվում։ Ոչ թե, որ նա այլևս ինձ հետ չէր,
  • 5:56 - 5:59
    բայց որովհետև նա իր հետեևից թողել էր մարդկային կապերի մի ժառանգություն,
  • 5:59 - 6:02
    որ երբեք չէր կարող անհետանալ։
  • 6:02 - 6:06
    Մտածու՞մ եք, արդյոք կարող ենք դիմանալ այդքան թվով հարաբերությունների։ Միանշանակ կարող ենք։
  • 6:06 - 6:11
    Մտածու՞մ եք, արդյոք կարող եք սիրել բոլոր աշակերտներին։ Միանշանակ ոչ։
  • 6:11 - 6:15
    Եվ գիտե՞ք, ամենադժվար աշակերտները երբեք չեն բացակայում դասից։
  • 6:15 - 6:17
    (Ծիծաղ)
  • 6:17 - 6:20
    Երբե՛ք։ Դուք չեք կարող նրանց բոլորին սիրել։
  • 6:20 - 6:24
    Եվ դժվարին պահվածքով աշակերտներն էլ առանց պատճառի չի, որ ի հայտ են գալիս։
  • 6:24 - 6:26
    Իրենք կապի կարիք ունեն․ մարդկային հարաբերության հաստատման։
  • 6:26 - 6:28
    Եվ մինչդեռ դուք չեք կարող նրանց բոլորին սիրել,
  • 6:28 - 6:32
    գաղտնիքը նրանում է, որ իրենք դա երբեք չեն իմանա։
  • 6:32 - 6:36
    Արդյունքում ուսուցիչները դառնում են հոյակապ դերասաններ և դերասանուհիներ,
  • 6:36 - 6:38
    և չուզելով են գալիս աշխատանքի,
  • 6:38 - 6:41
    և ստիպված են հետևել անիմաստ ուսուցման օրենքների
  • 6:41 - 6:45
    և միևնույն է շարունակում են սովորեցնել։
  • 6:45 - 6:49
    Մենք միևնույն է սովորեցնում ենք, որորվհետև դա այն է ինչ մենք անում ենք։
  • 6:49 - 6:52
    Սովորեցնելը և սովորելը, պետք է մարդկանց ուրախություն պարգևի։
  • 6:52 - 6:54
    Ինչքա՞ն ավելի հզոր կլիներ մեր իրականությունը,
  • 6:54 - 6:58
    եթե մեր երեխաները չվախենաին խիզախ լինելուց,
  • 6:58 - 6:59
    չվախենաին մտածելուց
  • 6:59 - 7:01
    և ունենային իրենց հերոսին։
  • 7:01 - 7:03
    Ամեն երեխա արժանի է ունենալ իր հերոսը՝
  • 7:03 - 7:05
    մի չափահասի, ով երբեք չէր հուսահատվի իրենցից,
  • 7:05 - 7:08
    և ով կգնահատեր է մարդկային կապի ուժը,
  • 7:08 - 7:12
    և կպնդեր, որ իրենք դառնան այն ամենալավը, որ կարող են։
  • 7:12 - 7:17
    Դժվա՞ր աշխատանք է։ Վստահաբա՛ր։ Աստվա՛ծ իմ, իհարկե։
  • 7:17 - 7:20
    Դժվար, բայց ո՛չ անհնարին։
  • 7:20 - 7:22
    Մենք կարո՛ղ ենք։ Մենք ուսուցիչնե՛ր ենք։
  • 7:22 - 7:24
    Մենք եկել ենք այս աշխարհ, որ շատ բան փոխենք։
  • 7:24 - 7:26
    Շատ շնորհակալություն։
  • 7:26 - 7:31
    (Ծիծաղ)
Title:
Րիտա Փիրսոն։ Ամեն երեխա հերոսի կարիք ունի։
Speaker:
Rita Pierson
Description:

Րիթա Փիրսոնը՝ 40 տարվա ուսուցչուհի, մի անգամ լսեց, թե ինչպես է իր աշխատակիցն ասում, «Ինձ չեն վճարում այս երեխաներին սիրելու համար»։ Նրա պատասխանն էր, «Իսկ երեխաները չեն սովորում նրանցից, ում չեն սիրում»։ Ոգեշնչող կոչ ուսուցիչներին հավատալ իրենց աշակերտների ուժերին և մարդկային կապ հաստատել իրական, մարդկային, անձնական մակարդակի վրա։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
07:48
Gohar Khachatryan approved Armenian subtitles for Every kid needs a champion
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for Every kid needs a champion
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Every kid needs a champion
Arpine Kozmanyan edited Armenian subtitles for Every kid needs a champion
Arpine Kozmanyan edited Armenian subtitles for Every kid needs a champion
Arpine Kozmanyan edited Armenian subtitles for Every kid needs a champion
Arpine Kozmanyan added a translation

Armenian subtitles

Revisions