WEBVTT 00:00:00.591 --> 00:00:04.471 Ես իմ ամբողջ կյանքն անց եմ կացրել 00:00:04.471 --> 00:00:08.878 կամ դպրոցում, կամ դպրոցի ճանապարհին, 00:00:08.878 --> 00:00:12.643 կամ էլ դպրոցում տեղի ունեցածի մասին խոսելով։ 00:00:12.643 --> 00:00:15.042 Իմ երկու ծնողն էլ ուսուցիչ են եղել, 00:00:15.042 --> 00:00:17.984 մորս երկու ծնողները ուսուցիչ են եղել, 00:00:17.984 --> 00:00:21.922 և վերջին 40 տարին շարունակ ես ինքս նույն բանով եմ զբաղված։ 00:00:21.922 --> 00:00:24.712 Ուրեմն կարիք էլ չկա ասելու, թե այդ տարիների ընթացքում 00:00:24.712 --> 00:00:28.228 ինչքան հնարավորություն եմ ունեցել դիտել կրթության բնագավառի բարեփոխումները 00:00:28.228 --> 00:00:30.059 ամենատարբեր տեսանկյուններից։ 00:00:30.059 --> 00:00:32.013 Դրանցից որոշները լավ են ստացվել։ 00:00:32.013 --> 00:00:34.282 Որոշներն էլ, ոչ այնքան։ 00:00:34.282 --> 00:00:36.479 Եվ մենք գիտենք ինչու են երեխաները դուրս մնում դպրոցներից։ 00:00:36.479 --> 00:00:37.958 Գիտենք ինչու իրենք չեն սովորում։ 00:00:37.958 --> 00:00:40.813 Պատճառները կամ աղքատությունն է, կամ բացակայությունները, 00:00:40.813 --> 00:00:44.889 նաև ընկերների կողմից բացասական ազդեցությունը։ Մենք իսկապես գիտենք, թե ինչու։ 00:00:44.889 --> 00:00:47.235 Բայց չնայած դրան, մի բան մենք երբեք չենք քննարկում, 00:00:47.235 --> 00:00:49.476 կամ շատ քիչ ենք քննարկում․ 00:00:49.476 --> 00:00:53.745 դա մարդկային կապի արժեքը և կարևորությունն է՝ 00:00:53.745 --> 00:00:56.078 մարդկային հարաբերությունները։ NOTE Paragraph 00:00:56.078 --> 00:00:59.675 Ըստ Ջեյմս Քամերի, առանց էական հարաբերության առկայության 00:00:59.675 --> 00:01:02.470 ոչ մի էական գիտելիքի փոխանցում չի կարող տեղի ունենալ։ 00:01:02.470 --> 00:01:05.247 Իսկ ըստ Ջորջ Ուաշինգթոն Քարվերի գիտելիք ստանալը 00:01:05.247 --> 00:01:09.354 հենց հարաբերություններ հասկանալն է։ 00:01:09.354 --> 00:01:11.750 Այս սենյակում գտնվող բոլոր մարդիկ փոքր տարիքում ինչ որ 00:01:11.750 --> 00:01:14.203 ազդեցություն ունեցել են, կամ ուսուցչից կամ մեծահասակից: 00:01:14.203 --> 00:01:19.516 Ես տարիներ շարունակ դիտել եմ, թե ինչպես են ուրիշները սովորեցնում։ 00:01:19.516 --> 00:01:22.899 Տեսել եմ և՛ լավագույններին, և՛ վատագույններից որոշներին։ NOTE Paragraph 00:01:22.899 --> 00:01:24.720 Մի անգամ աշխատակիցներիցս մեկն ինձ ասաց․ 00:01:24.720 --> 00:01:26.929 «Ինձ չեն վճարում այս երեխաներին սիրելու համար։ 00:01:26.929 --> 00:01:29.002 Ինձ վճարում են իրենց դաս սովորեցնելու համար։ 00:01:29.002 --> 00:01:30.300 Եվ նրանք պետք է սովորեն։ 00:01:30.300 --> 00:01:33.929 Ես պետք է սովորեցնեմ, նրանք՝ սովորեն։ Վե՛րջ»։ NOTE Paragraph 00:01:33.929 --> 00:01:35.819 Ես դրան պատասխանեցի, 00:01:35.819 --> 00:01:39.307 «Գիտես, երեխաները չեն սովորում նրանցից, ում այնքան էլ չեն սիրում»։ NOTE Paragraph 00:01:39.307 --> 00:01:47.331 (Ծիծաղ) (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:01:47.331 --> 00:01:50.625 Նա էլ ասաց, «Նրանք ընդհամենը մի խումբ անհեթեթություն են»։ NOTE Paragraph 00:01:50.625 --> 00:01:53.865 Իսկ ես ասացի,«Ինձ թվում է, քո տարին շատ երկար 00:01:53.865 --> 00:01:56.086 ու լարված է լինելու, սիրելիս»։ NOTE Paragraph 00:01:56.086 --> 00:01:58.383 Կարիք էլ չկա նշելու, որ իրականում այդպես էլ եղավ։ Որոշ մարդիկ մտածում են, 00:01:58.383 --> 00:02:01.346 որ հարաբերություններ կառուցել կարողանալու ունակությունը 00:02:01.346 --> 00:02:02.970 կամ մարդու մեջ կա, կամ ոչ։ 00:02:02.970 --> 00:02:05.174 Ես կարծում եմ, այս հարցի մասին Ստիվեն Քովին է ճիշտ մտածել։ 00:02:05.174 --> 00:02:08.716 Նա ասել է, որ ընդհամենը հարկավոր է մի քանի պարզ բաներ օգտագործել։ 00:02:08.716 --> 00:02:11.022 Օրինակ, նախ փորձել հասկանալ դիմացինիդ, 00:02:11.022 --> 00:02:13.263 փոխարենը փորձել հասկացված լինել, 00:02:13.263 --> 00:02:16.366 կամ մի շատ պարզ բան ինչպիսին ներողություն խնդրելն է։ 00:02:16.366 --> 00:02:17.453 Երբևէ մտածե՞լ եք դրա մասին։ 00:02:17.453 --> 00:02:21.092 Փորձեք մեկ անգամ ներողություն խնդրել երեխայից, իրենք զարմանքից քարանում են։ NOTE Paragraph 00:02:21.092 --> 00:02:23.522 Մի անգամ կոտորակների մասին դաս էի անց կացնում։ 00:02:23.522 --> 00:02:27.446 Ես այնքան էլ հմուտ չեմ մաթեմատիկայում, բայց շատ ջանասեր եմ աշխատում ինձ վրա։ 00:02:27.446 --> 00:02:30.520 Երբ տուն եկա, համեմատեցի իմ գրածները ուսուցչի ձեռնարկի հետ։ 00:02:30.520 --> 00:02:33.817 Պարզվեց, ամբողջ դասը սխալ էի սովորեցրել։ (Ծիծաղ) NOTE Paragraph 00:02:33.817 --> 00:02:35.774 Դրա համար, երբ հաջորդ օրը հետ եկա դասարան, ասացի նրանց, 00:02:35.774 --> 00:02:38.224 «Լսե՛ք, երեխաներ, ես պետք է ներողություն խնդրեմ։ 00:02:38.224 --> 00:02:42.002 Ամբողջ դասը ձեզ սխալ եմ սովորեցրել։ Խնդրում եմ, ինձ ներեք»։ NOTE Paragraph 00:02:42.002 --> 00:02:43.380 Իսկ իրենք ինձ ասացին, «Ոչինչ Միսիս Փիրսոն, 00:02:43.380 --> 00:02:45.843 Դուք այնքան ոգևորված էիք պատմում, մենք չուզեցինք ձեզ ընդհատել»։ 00:02:45.843 --> 00:02:50.950 (Ծիծաղ) (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:02:50.950 --> 00:02:54.708 Ես այնքան ցածր ցուցանիշներով դասարաններ եմ ունեցել, 00:02:54.708 --> 00:02:58.554 այնքան թերի իրենց գիտելիքներով, որ լաց էի լինում։ 00:02:58.554 --> 00:03:01.506 Եվ դժվարությամբ եմ պատկերացրել, թե ինչպես պետք է կարողանամ սովորեցնել 00:03:01.506 --> 00:03:03.453 այդ խմբերին այն ամենը ինչ իրենք պետք է իմանան 00:03:03.453 --> 00:03:06.477 ընդհամենը ինը ամսվա ընթացքում։ 00:03:06.477 --> 00:03:09.331 Եվ իսկապես, դա շատ դժվար է եղել, սարսափելի դժվար։ 00:03:09.331 --> 00:03:12.703 Ինչպե՞ս կարելի է բարձրացնել երեխայի ինքնագնահատականը 00:03:12.703 --> 00:03:15.646 և միևնույն ժամանակ նրա գիտելիքների մակարդակը բարձրացնել։ NOTE Paragraph 00:03:15.646 --> 00:03:17.792 Մի տարի իմ գլխում մի վառ միտք ծագեց։ 00:03:17.792 --> 00:03:19.637 Եվ ես իմ բոլոր ուսանողներին ասացի, 00:03:19.637 --> 00:03:23.170 «Դուք հատուկ ընտրված եք իմ դասարան հաճախելու համար, 00:03:23.170 --> 00:03:24.826 որովհետև ես լավագույն ուսուցչուհին եմ, 00:03:24.826 --> 00:03:26.373 իսկ դուք լավագույն աշակերտները։ 00:03:26.373 --> 00:03:27.817 Նրանք որոշել են մեզ բոլորիս իրար գլխի հավաքել, 00:03:27.817 --> 00:03:30.986 որ մենք ցույց տանք բոլորին, թե ինչպես է պետք սովորել»: NOTE Paragraph 00:03:30.986 --> 00:03:33.291 Աշակերտներից մեկը կասկածով հարցրեց, «Իսկապես՞»։ 00:03:33.291 --> 00:03:35.092 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:03:35.092 --> 00:03:38.342 Ես ասացի, «Այո՛, մենք պետք է ցույց տանք մյուս բոլոր դասարաններին։ 00:03:38.342 --> 00:03:40.677 Այդպես, երբ մենք միջանցքով անցնենք 00:03:40.677 --> 00:03:43.406 մարդիկ մեզ նկատեն և ծպտուն անգամ չեն հանի։ 00:03:43.406 --> 00:03:46.460 Միայն թե դուք պետք է հպարտ քայլեք»։ 00:03:46.460 --> 00:03:49.228 Եվ ես իրենց մի խոսք տվեցի կրկնելու։ «Ես ինչ որ մեկն եմ։ 00:03:49.228 --> 00:03:50.593 Ես ինձանից ինչ որ մեկն էի ներկայացնում, երբ եկա այստեղ 00:03:50.593 --> 00:03:52.717 և ես ավելի լավ մեկը կլինեմ երբ հեռանամ այստեղից։ 00:03:52.717 --> 00:03:54.710 Ես հզոր եմ և ուժեղ։ 00:03:54.710 --> 00:03:57.400 Ես արժանի եմ այստեղ ինձ տրվող կրթությանը։ 00:03:57.400 --> 00:03:59.637 Ես դեռ շատ բաներ պետք է անեմ, շատ մարդկանց պետք է զարմացնեմ 00:03:59.637 --> 00:04:01.326 և շատ տեղեր հասնեմ»: NOTE Paragraph 00:04:01.326 --> 00:04:04.336 Եվ նրանք գոչեցին՝այո՛։ NOTE Paragraph 00:04:04.336 --> 00:04:05.757 Իրականում, եթե սա բավական երկար ինքներդ Ձեզ ասում եք, 00:04:05.757 --> 00:04:09.523 արդեն Ձեր մի մասն է դառնում։ NOTE Paragraph 00:04:09.523 --> 00:04:15.560 Եվ օրինակ, (Ծափահարություններ) 00:04:15.560 --> 00:04:19.607 մի անգամ 20 հարցից հարցաշար տվեցի իրենց։ 00:04:19.607 --> 00:04:22.317 Աշակերտներից մեկը 18-ին սխալ էր պատասխանել։ 00:04:22.317 --> 00:04:27.529 Ես նրան +2 նշանակեցի, բայց կողքին մի մեծ ժպտացող երես նկարեցի։ NOTE Paragraph 00:04:27.529 --> 00:04:31.276 Նա ինձ հարցրեց,«Միսիս Փիրսոն, սա ի՞նչ է նշանակում է, ես, ի՞նչ է, երկուս եմ ստացել»։ NOTE Paragraph 00:04:31.276 --> 00:04:33.785 Ես ասացի, «Այո»։ NOTE Paragraph 00:04:33.785 --> 00:04:37.081 Նա էլ ասաց, «Բա ժպտացող երեսը ինչու՞ եք դրել»։ NOTE Paragraph 00:04:37.081 --> 00:04:39.329 «Դե, որովհետև բախտդ բերել է։ 00:04:39.329 --> 00:04:43.401 Երկուսը ճիշտ ես պատասխանել։ Հո բոլորը չեն սխալ»։ 00:04:43.401 --> 00:04:45.201 Հետո էլ ավելացրի, «Երբ այս դասը վերհիշելուց լինենք, 00:04:45.201 --> 00:04:46.820 հաստատ ավելի լավ կգրես չէ՞»։ NOTE Paragraph 00:04:46.820 --> 00:04:49.349 Նա ասաց, «Այո, ես կարող եմ ավելի լավ գրել»։ NOTE Paragraph 00:04:49.349 --> 00:04:52.981 Հասկանու՞մ եք, իրականում -18-ը մարդու հոգին ճզմում է։ 00:04:52.981 --> 00:04:55.063 Իսկ+2-ը դեռ այնքան էլ վատ չէ։ 00:04:55.063 --> 00:05:00.835 (Ծիծաղ)(Ծափահարություններ) NOTE Paragraph 00:05:00.835 --> 00:05:03.976 Ես տարիներ շարունակ տեսել եմ, թե ինչպես է իմ մայրը 00:05:03.976 --> 00:05:06.810 արձակուրդների ընթացքում կրկնողություն արել երեխաների հետ, 00:05:06.810 --> 00:05:09.634 այցելել աշակերտների տուն օրվա ընթացքում, 00:05:09.634 --> 00:05:12.653 գնել սանրեր, խոզանակներ, գետնանուշի կարագ և կռեկերներ 00:05:12.653 --> 00:05:15.387 և դրել իր գրասեղանի դարակում, այն երեխաների համար, որ սոված կլինեն 00:05:15.387 --> 00:05:18.616 կամ սպունգ և օճառ այն երեխաների համար, որ այքան էլ լավ հոտ չունեին։ 00:05:18.616 --> 00:05:22.323 Ախր շատ դժվար է սովորեցնել երեխաներին գարշահոտության մեջ։ 00:05:22.323 --> 00:05:24.770 Եվ հաճախ երեխաները շատ դաժան են լինում այս հարցում։ 00:05:24.770 --> 00:05:27.403 Նա տարիներով պահում էր այս պարագաները իր դարակում 00:05:27.403 --> 00:05:30.523 և ի վերջո, երբ նա դադարեց աշխատել, 00:05:30.523 --> 00:05:33.545 ես տեսա, թե ինչպես էին հենց այդ երեխաներից ոմանք հայտնվում երբեմն, 00:05:33.545 --> 00:05:35.529 որ իրեն ասեին, «Գիտեք, Միս Ուոլքեր, 00:05:35.529 --> 00:05:37.951 դուք իմ կյանքը փոխեցիք։ 00:05:37.951 --> 00:05:39.280 Այնպես արեցիք, որ իմ կյանքը ստացվեց։ 00:05:39.280 --> 00:05:41.319 Ինձ հավատացրիք, որ ես ինչ որ մեկն եմ, 00:05:41.319 --> 00:05:44.878 երբ հոգուս խորքում ես գիտեի, որ դա այդպես չէ։ 00:05:44.878 --> 00:05:46.663 Հիմա ես ուղղակի ուզում եմ որ դուք տեսնեք, թե ես ով եմ դարձել»։ NOTE Paragraph 00:05:46.663 --> 00:05:49.955 Երկու տարի առաջ, երբ մայրս մահացավ 92 տարեկանում, 00:05:49.955 --> 00:05:52.788 այնքան նախկին աշակերտ էր եկել իր թաղմանը, 00:05:52.788 --> 00:05:55.612 որ աչքերս արցունքով էին լցվում։ Ոչ թե, որ նա այլևս ինձ հետ չէր, 00:05:55.612 --> 00:05:59.280 բայց որովհետև նա իր հետեևից թողել էր մարդկային կապերի մի ժառանգություն, 00:05:59.280 --> 00:06:01.788 որ երբեք չէր կարող անհետանալ։ NOTE Paragraph 00:06:01.788 --> 00:06:06.314 Մտածու՞մ եք, արդյոք կարող ենք դիմանալ այդքան թվով հարաբերությունների։ Միանշանակ կարող ենք։ 00:06:06.314 --> 00:06:10.991 Մտածու՞մ եք, արդյոք կարող եք սիրել բոլոր աշակերտներին։ Միանշանակ ոչ։ 00:06:10.991 --> 00:06:15.049 Եվ գիտե՞ք, ամենադժվար աշակերտները երբեք չեն բացակայում դասից։ 00:06:15.049 --> 00:06:17.041 (Ծիծաղ) 00:06:17.041 --> 00:06:20.139 Երբե՛ք։ Դուք չեք կարող նրանց բոլորին սիրել։ 00:06:20.139 --> 00:06:23.549 Եվ դժվարին պահվածքով աշակերտներն էլ առանց պատճառի չի, որ ի հայտ են գալիս։ 00:06:23.549 --> 00:06:26.483 Իրենք կապի կարիք ունեն․ մարդկային հարաբերության հաստատման։ 00:06:26.483 --> 00:06:28.118 Եվ մինչդեռ դուք չեք կարող նրանց բոլորին սիրել, 00:06:28.118 --> 00:06:32.230 գաղտնիքը նրանում է, որ իրենք դա երբեք չեն իմանա։ 00:06:32.230 --> 00:06:36.021 Արդյունքում ուսուցիչները դառնում են հոյակապ դերասաններ և դերասանուհիներ, 00:06:36.021 --> 00:06:38.172 և չուզելով են գալիս աշխատանքի, 00:06:38.172 --> 00:06:41.334 և ստիպված են հետևել անիմաստ ուսուցման օրենքների 00:06:41.334 --> 00:06:44.515 և միևնույն է շարունակում են սովորեցնել։ 00:06:44.515 --> 00:06:48.579 Մենք միևնույն է սովորեցնում ենք, որորվհետև դա այն է ինչ մենք անում ենք։ NOTE Paragraph 00:06:48.579 --> 00:06:51.729 Սովորեցնելը և սովորելը, պետք է մարդկանց ուրախություն պարգևի։ 00:06:51.729 --> 00:06:54.279 Ինչքա՞ն ավելի հզոր կլիներ մեր իրականությունը, 00:06:54.279 --> 00:06:58.029 եթե մեր երեխաները չվախենաին խիզախ լինելուց, 00:06:58.029 --> 00:06:59.297 չվախենաին մտածելուց 00:06:59.297 --> 00:07:00.790 և ունենային իրենց հերոսին։ 00:07:00.790 --> 00:07:03.255 Ամեն երեխա արժանի է ունենալ իր հերոսը՝ 00:07:03.255 --> 00:07:05.465 մի չափահասի, ով երբեք չէր հուսահատվի իրենցից, 00:07:05.465 --> 00:07:08.178 և ով կգնահատեր է մարդկային կապի ուժը, 00:07:08.178 --> 00:07:12.093 և կպնդեր, որ իրենք դառնան այն ամենալավը, որ կարող են։ NOTE Paragraph 00:07:12.093 --> 00:07:16.863 Դժվա՞ր աշխատանք է։ Վստահաբա՛ր։ Աստվա՛ծ իմ, իհարկե։ 00:07:16.863 --> 00:07:20.096 Դժվար, բայց ո՛չ անհնարին։ 00:07:20.096 --> 00:07:21.852 Մենք կարո՛ղ ենք։ Մենք ուսուցիչնե՛ր ենք։ 00:07:21.852 --> 00:07:24.136 Մենք եկել ենք այս աշխարհ, որ շատ բան փոխենք։ NOTE Paragraph 00:07:24.136 --> 00:07:25.527 Շատ շնորհակալություն։ NOTE Paragraph 00:07:25.527 --> 00:07:30.820 (Ծիծաղ)