Րիտա Փիրսոն։ Ամեն երեխա հերոսի կարիք ունի։
-
0:01 - 0:04Ես իմ ամբողջ կյանքն անց եմ կացրել
-
0:04 - 0:09կամ դպրոցում, կամ դպրոցի ճանապարհին,
-
0:09 - 0:13կամ էլ դպրոցում տեղի ունեցածի մասին խոսելով։
-
0:13 - 0:15Իմ երկու ծնողն էլ ուսուցիչ են եղել,
-
0:15 - 0:18մորս երկու ծնողները ուսուցիչ են եղել,
-
0:18 - 0:22և վերջին 40 տարին շարունակ ես ինքս նույն բանով եմ զբաղված։
-
0:22 - 0:25Ուրեմն կարիք էլ չկա ասելու, թե այդ տարիների ընթացքում
-
0:25 - 0:28ինչքան հնարավորություն եմ ունեցել դիտել կրթության բնագավառի բարեփոխումները
-
0:28 - 0:30ամենատարբեր տեսանկյուններից։
-
0:30 - 0:32Դրանցից որոշները լավ են ստացվել։
-
0:32 - 0:34Որոշներն էլ, ոչ այնքան։
-
0:34 - 0:36Եվ մենք գիտենք ինչու են երեխաները դուրս մնում դպրոցներից։
-
0:36 - 0:38Գիտենք ինչու իրենք չեն սովորում։
-
0:38 - 0:41Պատճառները կամ աղքատությունն է, կամ բացակայությունները,
-
0:41 - 0:45նաև ընկերների կողմից բացասական ազդեցությունը։ Մենք իսկապես գիտենք, թե ինչու։
-
0:45 - 0:47Բայց չնայած դրան, մի բան մենք երբեք չենք քննարկում,
-
0:47 - 0:49կամ շատ քիչ ենք քննարկում․
-
0:49 - 0:54դա մարդկային կապի արժեքը և կարևորությունն է՝
-
0:54 - 0:56մարդկային հարաբերությունները։
-
0:56 - 1:00Ըստ Ջեյմս Քամերի, առանց էական հարաբերության առկայության
-
1:00 - 1:02ոչ մի էական գիտելիքի փոխանցում չի կարող տեղի ունենալ։
-
1:02 - 1:05Իսկ ըստ Ջորջ Ուաշինգթոն Քարվերի գիտելիք ստանալը
-
1:05 - 1:09հենց հարաբերություններ հասկանալն է։
-
1:09 - 1:12Այս սենյակում գտնվող բոլոր մարդիկ փոքր տարիքում ինչ որ
-
1:12 - 1:14ազդեցություն ունեցել են, կամ ուսուցչից կամ մեծահասակից:
-
1:14 - 1:20Ես տարիներ շարունակ դիտել եմ, թե ինչպես են ուրիշները սովորեցնում։
-
1:20 - 1:23Տեսել եմ և՛ լավագույններին, և՛ վատագույններից որոշներին։
-
1:23 - 1:25Մի անգամ աշխատակիցներիցս մեկն ինձ ասաց․
-
1:25 - 1:27«Ինձ չեն վճարում այս երեխաներին սիրելու համար։
-
1:27 - 1:29Ինձ վճարում են իրենց դաս սովորեցնելու համար։
-
1:29 - 1:30Եվ նրանք պետք է սովորեն։
-
1:30 - 1:34Ես պետք է սովորեցնեմ, նրանք՝ սովորեն։ Վե՛րջ»։
-
1:34 - 1:36Ես դրան պատասխանեցի,
-
1:36 - 1:39«Գիտես, երեխաները չեն սովորում նրանցից, ում այնքան էլ չեն սիրում»։
-
1:39 - 1:47(Ծիծաղ) (Ծափահարություններ)
-
1:47 - 1:51Նա էլ ասաց, «Նրանք ընդհամենը մի խումբ անհեթեթություն են»։
-
1:51 - 1:54Իսկ ես ասացի,«Ինձ թվում է, քո տարին շատ երկար
-
1:54 - 1:56ու լարված է լինելու, սիրելիս»։
-
1:56 - 1:58Կարիք էլ չկա նշելու, որ իրականում այդպես էլ եղավ։ Որոշ մարդիկ մտածում են,
-
1:58 - 2:01որ հարաբերություններ կառուցել կարողանալու ունակությունը
-
2:01 - 2:03կամ մարդու մեջ կա, կամ ոչ։
-
2:03 - 2:05Ես կարծում եմ, այս հարցի մասին Ստիվեն Քովին է ճիշտ մտածել։
-
2:05 - 2:09Նա ասել է, որ ընդհամենը հարկավոր է մի քանի պարզ բաներ օգտագործել։
-
2:09 - 2:11Օրինակ, նախ փորձել հասկանալ դիմացինիդ,
-
2:11 - 2:13փոխարենը փորձել հասկացված լինել,
-
2:13 - 2:16կամ մի շատ պարզ բան ինչպիսին ներողություն խնդրելն է։
-
2:16 - 2:17Երբևէ մտածե՞լ եք դրա մասին։
-
2:17 - 2:21Փորձեք մեկ անգամ ներողություն խնդրել երեխայից, իրենք զարմանքից քարանում են։
-
2:21 - 2:24Մի անգամ կոտորակների մասին դաս էի անց կացնում։
-
2:24 - 2:27Ես այնքան էլ հմուտ չեմ մաթեմատիկայում, բայց շատ ջանասեր եմ աշխատում ինձ վրա։
-
2:27 - 2:31Երբ տուն եկա, համեմատեցի իմ գրածները ուսուցչի ձեռնարկի հետ։
-
2:31 - 2:34Պարզվեց, ամբողջ դասը սխալ էի սովորեցրել։ (Ծիծաղ)
-
2:34 - 2:36Դրա համար, երբ հաջորդ օրը հետ եկա դասարան, ասացի նրանց,
-
2:36 - 2:38«Լսե՛ք, երեխաներ, ես պետք է ներողություն խնդրեմ։
-
2:38 - 2:42Ամբողջ դասը ձեզ սխալ եմ սովորեցրել։ Խնդրում եմ, ինձ ներեք»։
-
2:42 - 2:43Իսկ իրենք ինձ ասացին, «Ոչինչ Միսիս Փիրսոն,
-
2:43 - 2:46Դուք այնքան ոգևորված էիք պատմում, մենք չուզեցինք ձեզ ընդհատել»։
-
2:46 - 2:51(Ծիծաղ) (Ծափահարություններ)
-
2:51 - 2:55Ես այնքան ցածր ցուցանիշներով դասարաններ եմ ունեցել,
-
2:55 - 2:59այնքան թերի իրենց գիտելիքներով, որ լաց էի լինում։
-
2:59 - 3:02Եվ դժվարությամբ եմ պատկերացրել, թե ինչպես պետք է կարողանամ սովորեցնել
-
3:02 - 3:03այդ խմբերին այն ամենը ինչ իրենք պետք է իմանան
-
3:03 - 3:06ընդհամենը ինը ամսվա ընթացքում։
-
3:06 - 3:09Եվ իսկապես, դա շատ դժվար է եղել, սարսափելի դժվար։
-
3:09 - 3:13Ինչպե՞ս կարելի է բարձրացնել երեխայի ինքնագնահատականը
-
3:13 - 3:16և միևնույն ժամանակ նրա գիտելիքների մակարդակը բարձրացնել։
-
3:16 - 3:18Մի տարի իմ գլխում մի վառ միտք ծագեց։
-
3:18 - 3:20Եվ ես իմ բոլոր ուսանողներին ասացի,
-
3:20 - 3:23«Դուք հատուկ ընտրված եք իմ դասարան հաճախելու համար,
-
3:23 - 3:25որովհետև ես լավագույն ուսուցչուհին եմ,
-
3:25 - 3:26իսկ դուք լավագույն աշակերտները։
-
3:26 - 3:28Նրանք որոշել են մեզ բոլորիս իրար գլխի հավաքել,
-
3:28 - 3:31որ մենք ցույց տանք բոլորին, թե ինչպես է պետք սովորել»:
-
3:31 - 3:33Աշակերտներից մեկը կասկածով հարցրեց, «Իսկապես՞»։
-
3:33 - 3:35(Ծիծաղ)
-
3:35 - 3:38Ես ասացի, «Այո՛, մենք պետք է ցույց տանք մյուս բոլոր դասարաններին։
-
3:38 - 3:41Այդպես, երբ մենք միջանցքով անցնենք
-
3:41 - 3:43մարդիկ մեզ նկատեն և ծպտուն անգամ չեն հանի։
-
3:43 - 3:46Միայն թե դուք պետք է հպարտ քայլեք»։
-
3:46 - 3:49Եվ ես իրենց մի խոսք տվեցի կրկնելու։ «Ես ինչ որ մեկն եմ։
-
3:49 - 3:51Ես ինձանից ինչ որ մեկն էի ներկայացնում, երբ եկա այստեղ
-
3:51 - 3:53և ես ավելի լավ մեկը կլինեմ երբ հեռանամ այստեղից։
-
3:53 - 3:55Ես հզոր եմ և ուժեղ։
-
3:55 - 3:57Ես արժանի եմ այստեղ ինձ տրվող կրթությանը։
-
3:57 - 4:00Ես դեռ շատ բաներ պետք է անեմ, շատ մարդկանց պետք է զարմացնեմ
-
4:00 - 4:01և շատ տեղեր հասնեմ»:
-
4:01 - 4:04Եվ նրանք գոչեցին՝այո՛։
-
4:04 - 4:06Իրականում, եթե սա բավական երկար ինքներդ Ձեզ ասում եք,
-
4:06 - 4:10արդեն Ձեր մի մասն է դառնում։
-
4:10 - 4:16Եվ օրինակ, (Ծափահարություններ)
-
4:16 - 4:20մի անգամ 20 հարցից հարցաշար տվեցի իրենց։
-
4:20 - 4:22Աշակերտներից մեկը 18-ին սխալ էր պատասխանել։
-
4:22 - 4:28Ես նրան +2 նշանակեցի, բայց կողքին մի մեծ ժպտացող երես նկարեցի։
-
4:28 - 4:31Նա ինձ հարցրեց,«Միսիս Փիրսոն, սա ի՞նչ է նշանակում է, ես, ի՞նչ է, երկուս եմ ստացել»։
-
4:31 - 4:34Ես ասացի, «Այո»։
-
4:34 - 4:37Նա էլ ասաց, «Բա ժպտացող երեսը ինչու՞ եք դրել»։
-
4:37 - 4:39«Դե, որովհետև բախտդ բերել է։
-
4:39 - 4:43Երկուսը ճիշտ ես պատասխանել։ Հո բոլորը չեն սխալ»։
-
4:43 - 4:45Հետո էլ ավելացրի, «Երբ այս դասը վերհիշելուց լինենք,
-
4:45 - 4:47հաստատ ավելի լավ կգրես չէ՞»։
-
4:47 - 4:49Նա ասաց, «Այո, ես կարող եմ ավելի լավ գրել»։
-
4:49 - 4:53Հասկանու՞մ եք, իրականում -18-ը մարդու հոգին ճզմում է։
-
4:53 - 4:55Իսկ+2-ը դեռ այնքան էլ վատ չէ։
-
4:55 - 5:01(Ծիծաղ)(Ծափահարություններ)
-
5:01 - 5:04Ես տարիներ շարունակ տեսել եմ, թե ինչպես է իմ մայրը
-
5:04 - 5:07արձակուրդների ընթացքում կրկնողություն արել երեխաների հետ,
-
5:07 - 5:10այցելել աշակերտների տուն օրվա ընթացքում,
-
5:10 - 5:13գնել սանրեր, խոզանակներ, գետնանուշի կարագ և կռեկերներ
-
5:13 - 5:15և դրել իր գրասեղանի դարակում, այն երեխաների համար, որ սոված կլինեն
-
5:15 - 5:19կամ սպունգ և օճառ այն երեխաների համար, որ այքան էլ լավ հոտ չունեին։
-
5:19 - 5:22Ախր շատ դժվար է սովորեցնել երեխաներին գարշահոտության մեջ։
-
5:22 - 5:25Եվ հաճախ երեխաները շատ դաժան են լինում այս հարցում։
-
5:25 - 5:27Նա տարիներով պահում էր այս պարագաները իր դարակում
-
5:27 - 5:31և ի վերջո, երբ նա դադարեց աշխատել,
-
5:31 - 5:34ես տեսա, թե ինչպես էին հենց այդ երեխաներից ոմանք հայտնվում երբեմն,
-
5:34 - 5:36որ իրեն ասեին, «Գիտեք, Միս Ուոլքեր,
-
5:36 - 5:38դուք իմ կյանքը փոխեցիք։
-
5:38 - 5:39Այնպես արեցիք, որ իմ կյանքը ստացվեց։
-
5:39 - 5:41Ինձ հավատացրիք, որ ես ինչ որ մեկն եմ,
-
5:41 - 5:45երբ հոգուս խորքում ես գիտեի, որ դա այդպես չէ։
-
5:45 - 5:47Հիմա ես ուղղակի ուզում եմ որ դուք տեսնեք, թե ես ով եմ դարձել»։
-
5:47 - 5:50Երկու տարի առաջ, երբ մայրս մահացավ 92 տարեկանում,
-
5:50 - 5:53այնքան նախկին աշակերտ էր եկել իր թաղմանը,
-
5:53 - 5:56որ աչքերս արցունքով էին լցվում։ Ոչ թե, որ նա այլևս ինձ հետ չէր,
-
5:56 - 5:59բայց որովհետև նա իր հետեևից թողել էր մարդկային կապերի մի ժառանգություն,
-
5:59 - 6:02որ երբեք չէր կարող անհետանալ։
-
6:02 - 6:06Մտածու՞մ եք, արդյոք կարող ենք դիմանալ այդքան թվով հարաբերությունների։ Միանշանակ կարող ենք։
-
6:06 - 6:11Մտածու՞մ եք, արդյոք կարող եք սիրել բոլոր աշակերտներին։ Միանշանակ ոչ։
-
6:11 - 6:15Եվ գիտե՞ք, ամենադժվար աշակերտները երբեք չեն բացակայում դասից։
-
6:15 - 6:17(Ծիծաղ)
-
6:17 - 6:20Երբե՛ք։ Դուք չեք կարող նրանց բոլորին սիրել։
-
6:20 - 6:24Եվ դժվարին պահվածքով աշակերտներն էլ առանց պատճառի չի, որ ի հայտ են գալիս։
-
6:24 - 6:26Իրենք կապի կարիք ունեն․ մարդկային հարաբերության հաստատման։
-
6:26 - 6:28Եվ մինչդեռ դուք չեք կարող նրանց բոլորին սիրել,
-
6:28 - 6:32գաղտնիքը նրանում է, որ իրենք դա երբեք չեն իմանա։
-
6:32 - 6:36Արդյունքում ուսուցիչները դառնում են հոյակապ դերասաններ և դերասանուհիներ,
-
6:36 - 6:38և չուզելով են գալիս աշխատանքի,
-
6:38 - 6:41և ստիպված են հետևել անիմաստ ուսուցման օրենքների
-
6:41 - 6:45և միևնույն է շարունակում են սովորեցնել։
-
6:45 - 6:49Մենք միևնույն է սովորեցնում ենք, որորվհետև դա այն է ինչ մենք անում ենք։
-
6:49 - 6:52Սովորեցնելը և սովորելը, պետք է մարդկանց ուրախություն պարգևի։
-
6:52 - 6:54Ինչքա՞ն ավելի հզոր կլիներ մեր իրականությունը,
-
6:54 - 6:58եթե մեր երեխաները չվախենաին խիզախ լինելուց,
-
6:58 - 6:59չվախենաին մտածելուց
-
6:59 - 7:01և ունենային իրենց հերոսին։
-
7:01 - 7:03Ամեն երեխա արժանի է ունենալ իր հերոսը՝
-
7:03 - 7:05մի չափահասի, ով երբեք չէր հուսահատվի իրենցից,
-
7:05 - 7:08և ով կգնահատեր է մարդկային կապի ուժը,
-
7:08 - 7:12և կպնդեր, որ իրենք դառնան այն ամենալավը, որ կարող են։
-
7:12 - 7:17Դժվա՞ր աշխատանք է։ Վստահաբա՛ր։ Աստվա՛ծ իմ, իհարկե։
-
7:17 - 7:20Դժվար, բայց ո՛չ անհնարին։
-
7:20 - 7:22Մենք կարո՛ղ ենք։ Մենք ուսուցիչնե՛ր ենք։
-
7:22 - 7:24Մենք եկել ենք այս աշխարհ, որ շատ բան փոխենք։
-
7:24 - 7:26Շատ շնորհակալություն։
-
7:26 - 7:31(Ծիծաղ)
- Title:
- Րիտա Փիրսոն։ Ամեն երեխա հերոսի կարիք ունի։
- Speaker:
- Rita Pierson
- Description:
-
Րիթա Փիրսոնը՝ 40 տարվա ուսուցչուհի, մի անգամ լսեց, թե ինչպես է իր աշխատակիցն ասում, «Ինձ չեն վճարում այս երեխաներին սիրելու համար»։ Նրա պատասխանն էր, «Իսկ երեխաները չեն սովորում նրանցից, ում չեն սիրում»։ Ոգեշնչող կոչ ուսուցիչներին հավատալ իրենց աշակերտների ուժերին և մարդկային կապ հաստատել իրական, մարդկային, անձնական մակարդակի վրա։
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 07:48
Gohar Khachatryan approved Armenian subtitles for Every kid needs a champion | ||
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for Every kid needs a champion | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Every kid needs a champion | ||
Arpine Kozmanyan edited Armenian subtitles for Every kid needs a champion | ||
Arpine Kozmanyan edited Armenian subtitles for Every kid needs a champion | ||
Arpine Kozmanyan edited Armenian subtitles for Every kid needs a champion | ||
Arpine Kozmanyan added a translation |