Problem connecting to Twitter. Please try again.
Problem connecting to Twitter. Please try again.
Problem connecting to Twitter. Please try again.
Problem connecting to Twitter. Please try again.
Problem connecting to Twitter. Please try again.

Return to Video

Պատմություն ընդդեմ Վլադիմիր Լենինի - Ալեքս Գենդյեր

  • 0:00 - 0:08
    Նա 20-րդ դարի
  • 0:08 - 0:11
    ամենաազդեցիկ գործիչներից է,
  • 0:11 - 0:12
    որը փոխեց
  • 0:12 - 0:15
    աշխարհի ամենամեծ
    երկրներներից մեկի ընթացքը:
  • 0:15 - 0:16
    Բայց արդյո՞ք նա հերոս է,
  • 0:16 - 0:18
    ով տապալեց ճնշող բռնատիրությանը,
  • 0:18 - 0:21
    թե մի չարագործ, ով փոխարինեց
    այն մեկ այլ բռնատիրությունով:
  • 0:21 - 0:23
    Ժամանակն է բերել Լենինին
    պատասխանատվության
  • 0:23 - 0:26
    «Պատմությանը ընդդեմ Լենինի» գործում:
  • 0:26 - 0:28
    «Պահպանեք լռությու՛ն...
  • 0:28 - 0:33
    Այսպիսով` ձեզ մեղավոր չե՞ք ճանաչում
    կարգերի տապալման մեջ»
  • 0:33 - 0:36
    «Ձեր գերազանցությու՛ն,
    դա Վլադիմիր Իլյիչ Ուլյանովն է`
  • 0:36 - 0:38
    հայտնի նաև որպես Լենին` դրդիչ,
  • 0:38 - 0:43
    ով 1917-ին նպաստեց ռուսական
    ցար` Նիկոլայ II տապալմանը
  • 0:43 - 0:45
    և հիմնադրեց Խորհրդային Միությունը ՝
  • 0:45 - 0:49
    20-րդ դարի վատթարագույն
    դիկտատուրաներից մեկը»
  • 0:49 - 0:51
    «Ա՜խ :»
  • 0:51 - 0:53
    «Ցարը արյունոտ բռնակալ էր`
  • 0:53 - 0:56
    որի օրոք բնակչության մեծ մասը
    տքնաջան ստրկության մեջ էր»
  • 0:56 - 0:57
    «Դա ստախոսությու՛ն է:
  • 0:57 - 1:01
    Ստրկությունը վերացվել էր 1861թ»
  • 1:01 - 1:03
    «Եւ փոխարինվել վատագույնով:
  • 1:03 - 1:06
    Գործարանների սեփականատերերը
    վերաբերվում էին ժողովրդին
  • 1:06 - 1:08
    շատ ավելի վատ, քան նախկին
    ֆեոդալական հողատերերը:
  • 1:08 - 1:10
    Եվ, ի տարբերություն հողատերերի,
  • 1:10 - 1:12
    միշտ նրանց կողքն էին:
  • 1:12 - 1:17
    Ռուս բանվորները աշխատում էին
    անդադար` օրը տասնմեկ ժամ
  • 1:17 - 1:20
    և ստանում ամենացածր
    աշխատավարձը ողջ Եվրոպայում»
  • 1:20 - 1:23
    «Բայց ցար Նիկոլայ II ընդունել էր
    բանվորներին պաշտպանող օրենքներ»
  • 1:23 - 1:27
    «Նա դժկամորեն արեց նվազագույնը
    հեղափոխությունը կանխելու համար.
  • 1:27 - 1:29
    հետո` նույնիսկ դրա մեջ ձախողվեց:
  • 1:29 - 1:31
    Հիշեք ի՞նչ տեղի ունեցավ 1905թ.,
  • 1:31 - 1:35
    երբ նրա զորքերը կրակեցին
    խաղաղ ցուցարարների վրա»
  • 1:35 - 1:37
    «Ցարը հանդարտացրեց ընդվզումը`
  • 1:37 - 1:39
    ներմուծելով նոր սահմանադրություն
  • 1:39 - 1:42
    և սահմանելով ընտրված խորհրդարան` Դումա»
  • 1:42 - 1:46
    «Բայց պահպանեց բացարձակ իշխանությունը
    և վերջինս լուծարելու իրավումքը
  • 1:46 - 1:47
    ուզած պահին` երբ ցանկանա»
  • 1:47 - 1:49
    «Գուցե հետո կատարվեին
    ավելի շատ բարեփոխումներ,
  • 1:49 - 1:52
    եթե Լենինի պես ռադիկալները
  • 1:52 - 1:54
    անընդհատ չգրգռեին ամբոխներին»
  • 1:54 - 1:58
    «Ձեր գերազանցությու՛ն, Լենինը ականատես էր,
    ինչպես իր մեծ եղբայր`Ալեքսանդրը
  • 1:58 - 2:03
    ենթարկվեց մահապատժի հեղափոխական
    գործունեության համար նախորդ ցարի օրոք.
  • 2:03 - 2:05
    և՛ նույնիսկ բարեփոխումներից հետո
  • 2:05 - 2:09
    Նիկոյայը շարունակում էր մասսայական
    հալածանքները ու մահապատժերը,
  • 2:09 - 2:13
    և՛ ընդունել էր ժողովրդականոթյուն
    չվայելող որոշում` երկիրը ներգրավել
  • 2:13 - 2:14
    Առաջին համաշխարհային պատերազմին,
  • 2:14 - 2:17
    որում Ռուսաստանը ունեցել է շատ
    մարդկային և այլ ռեսուրսների կորուստ»
  • 2:17 - 2:19
    «Հըմ, ցարը արդեն
  • 2:19 - 2:20
    այդքար լավ տպավորություն չի թողնում»
  • 2:20 - 2:24
    «Ձեր գերազանցությու՛ն, հնարավոր է
    Նիկոլայ II դատապարտեց ինքն իրեն
  • 2:24 - 2:25
    սխալ որոշումներ ընդունելով.
  • 2:25 - 2:27
    բայց դա չպետք է արժեվորի Լենինին:
  • 2:27 - 2:29
    1917-ի փետրվարին` երբ ապստամբությունները
  • 2:29 - 2:31
    ի վերջո ստիպեցին ցարին հրաժարվել գահից.
  • 2:31 - 2:34
    Լենինը աքսորված էր ու
    գտնվում էր Շվեյցարիայում»
  • 2:34 - 2:36
    «Հըմ, իսկ ո՞վ եկավ իշխանության»
  • 2:36 - 2:39
    «Դուման ձևավորեց
    ժամանակավոր կառավարություն,
  • 2:39 - 2:41
    Ալեքսանդր Կերենսկի ղեկավարությամբ՝
  • 2:41 - 2:43
    ոչ կոմպետենտ բուրժուական ձախողում:
  • 2:43 - 2:46
    Նա նույնիսկ սկսեց և ձախողեց
    հերթական հարձակումը պատերազմում.
  • 2:46 - 2:49
    չնայած որ Ռուսաստանը արդեն իսկ
    մեծ կորուստներ ուներ`
  • 2:49 - 2:53
    ժողովուրդն էլ ուզում էր, որ ավարտվի»:
  • 2:53 - 2:55
    «Դա սոցիալ-դեմոկրատական
    սահմանադրական կառավարություն էր,
  • 2:55 - 2:57
    ժամանակին առավել առաջադեմ:
  • 2:57 - 2:59
    Ի վերջո`, այն կարող էր հաջուղթան հասնել,
  • 2:59 - 3:02
    եթե Լենինը չվերադարնար ապրիլին
  • 3:02 - 3:05
    գերմանացիների շնորհիվ, նպատակ
    ունենալով թուլացնել Ռուսաստանի
  • 3:05 - 3:08
    ռազմական գործողությունները և
    ապստամբություններ հրահրել»:
  • 3:08 - 3:09
    «Ինչպիսի՜ զրպարտություն:
  • 3:09 - 3:12
    Հուլիսյան իրադաևձությունները եղան
    ինքնաբուխ և արդարացված արձագանք
  • 3:12 - 3:15
    կառավարության ձախողումների դեմ:
  • 3:15 - 3:17
    Իսկ Կերենսկին ցույց տվեց
    իր իրական դեմքը,
  • 3:17 - 3:19
    երբ մեղադրեց ամեն ինչում Լենինին,
  • 3:19 - 3:22
    և՛ ձերբակալեց ու պատժեց նրա
    բոլշեւիկյան կուսակցությունը
  • 3:22 - 3:24
    և՛ կրկին աքսորեց:
  • 3:24 - 3:26
    Այսպիսի՜ ժողովրդավարություն:
  • 3:26 - 3:28
    Լավ է, որ կառավարությունը փլուզվեց
  • 3:28 - 3:30
    իր սեփական անիրազեկության
    ու ագահության համար,
  • 3:30 - 3:33
    երբ փորձեց իրագործել
    ռազմական հեղաշրջում.
  • 3:33 - 3:36
    իսկ հետո օգնության
    խնդրանքով դիմեց բոլշևիկներին,
  • 3:36 - 3:38
    երբ այն փլուզվեց:
  • 3:38 - 3:39
    Այդ ամենից հետո Լենինին մնում էր
  • 3:39 - 3:43
    հոկտեմբերին վերադառնալ և առաջնորդել:
  • 3:43 - 3:46
    Կառավարությունն էլ խաղաղ ճանապարհով
    տապալվեց մի գիշերվա մեջ»:
  • 3:46 - 3:48
    «Բայց ինչ արեցին բոլշևիկները
  • 3:48 - 3:50
    իշխանությանը գալուց հետո
  • 3:50 - 3:51
    բոլորովին խաղաղ բնույթ չուներ:
  • 3:51 - 3:54
    Քանի՞ մարդ մահապատժի
    ենթարկեց առանց դատաքննության:
  • 3:54 - 3:55
    Եւ արդյո՞ք անհրաժեշտ էր
  • 3:55 - 4:00
    սպանել ցարական ողջ ընտանիքը,
    նույնիսկ երեխաներին»:
  • 4:00 - 4:03
    «Ռուսաստանի վրա հարձակվում էին
    օտարերկրյա իմպերիալիստները,
  • 4:03 - 4:04
    փորձելով վերականգնել ցարին:
  • 4:04 - 4:06
    Ցանկացած արքունի ժառանգ,
  • 4:06 - 4:08
    եթե փրկվեր օտարերկրյա
    կառավարությունների կողմից
  • 4:08 - 4:10
    կճանաչվեր օրինական ղեկավար:
  • 4:10 - 4:11
    Դա վերջ կլիներ ամենի,
  • 4:11 - 4:14
    ինչի համար ժողովուրդը երկար պայքարել էր:
  • 4:14 - 4:17
    Բացի այդ , հնարավոր է,
    որ Լենինը չէր հրաման տվողը»
  • 4:17 - 4:18
    «Բայց բոլորը իմպերիալիստներ չէին,
  • 4:18 - 4:20
    ում բոլշևիկները սպանել էին:
  • 4:20 - 4:22
    Ինչպե՞ս կբացատրեք
    հետապնդումները և մահապատժերը
  • 4:22 - 4:24
    սոցիալիստական և անարխիստական
    կուսակցությունների դեմ՝
  • 4:24 - 4:26
    իրենց նախկին դաշնակիցների:
  • 4:26 - 4:28
    Իսկ Տամբովի ապստամբության մասին
    ինչ կասեք,
  • 4:28 - 4:30
    երբ հացահատիկի բռնագրավման դեմ
    ընդվզող գյուղացիները
  • 4:30 - 4:32
    սպանվեցին թունավոր գազով:
  • 4:32 - 4:34
    Կամ բանակի օգտագործման մասին
  • 4:34 - 4:36
    բանվորների դեմ Կրոնշտատդում,
  • 4:36 - 4:38
    որոնք պահանջում էին
    ժողովրդավարական ինքնակառավարում:
  • 4:38 - 4:40
    Ի՞նչ դա ի նպաստ ժողովրդի էր:»
  • 4:40 - 4:42
    «Իրո`ք ծանր միջոցներ էին,
  • 4:42 - 4:44
    բայց իրագործվել էին
    դժվարին ժամանակներին»
  • 4:44 - 4:46
    Նոր կառավարությունը պետք է պաշտպանվեր
  • 4:46 - 4:48
    բոլոր կաղմերից եկող հարձակումներից.
  • 4:48 - 4:51
    որոնց նպատակն էր տապալել
    սոցիալիստական կարգը»
  • 4:51 - 4:54
    «Եվ ի՞նչ տվեց սոցիալիստական կարգը:
  • 4:54 - 4:56
    Նույնիսկ քաղաքացիական
    պատերազմի հաղթանակից հետո
  • 4:56 - 4:58
    շարունակվեցին սովն ու հալածանքները.
  • 4:58 - 5:01
    միլիոնավոր մարդկանց մահապատժի
    ենթարկեցին կամ ուղարկեցին ճամբարներ,
  • 5:01 - 5:04
    մինչ Լենինի իրավահաջորդ՝Ստալինը
    երկրում հաստատում էր
  • 5:04 - 5:07
    մի անձի պաշտամունք և
    բացարձակ իշխանություն:»
  • 5:07 - 5:09
    «Դա ծրագրված չէր:
  • 5:09 - 5:12
    Լենինը երբեք չեր մտածում
    իր անձնական շահերի համար ,
  • 5:12 - 5:14
    նույնիսկ նրա թշնամիները հաստատում էին,
  • 5:14 - 5:15
    որ նա լիովին հավատում է իր գործին,
  • 5:15 - 5:17
    ապրում համեստ և անդադար աշխատում ՝
  • 5:17 - 5:20
    ուսանողական տարիներից մինչ վաղաժամ մահը:
  • 5:20 - 5:23
    Նա տեսնում էր Ստալինի`
    ամեն ձև իշխանության գալու ձգտումը
  • 5:23 - 5:25
    և փորձեց զգուշացնել կուսակիցներին.
  • 5:25 - 5:26
    սակայն արդեն ուշ էր»
  • 5:26 - 5:29
    «Հետևեցի՞ն տոտալիտարիզմի տասնամյակներ:»
  • 5:29 - 5:31
    «Դուք կարող եք դրանք այդպես կոչել,
  • 5:31 - 5:33
    բայց Լենինի ջանքերով է ,
    որ Ռուսաստանը փոխվեց
  • 5:33 - 5:35
    մի քանի տասնամյակների ընթացքում.
  • 5:35 - 5:38
    հետամնաց ու չզարգացած մոնարխիայից,
  • 5:38 - 5:40
    լի անգրագետ գյուղացիներով,
  • 5:40 - 5:43
    դառձավ ժամանակակից,
    արդյունաբերական գերտերություն`
  • 5:43 - 5:48
    աշխարհի ամենալավ կրթված բնակչությունով,
  • 5:48 - 5:50
    կանանց համար աննախադեպ
    հնարավորություններով,
  • 5:50 - 5:51
    և մի շարք այդ դարի
  • 5:51 - 5:53
    կարևորագույն
    գիտատեխնիկական զարգացումներով:
  • 5:53 - 5:55
    Կյանքը ,միգուցե, շքեղ չի եղել.
  • 5:55 - 5:58
    բայց գրեթե բոլորը ունեին տուն
  • 5:58 - 5:59
    ու ուտելիք,
  • 5:59 - 6:01
    ինչին մի քանի երկիր է հասել:»
  • 6:01 - 6:03
    «Բայց այդ առաջընթացը կարող էր լինել
  • 6:03 - 6:05
    նաև առանց Լենինի
  • 6:05 - 6:07
    ու ռեպրեսիվ ռեժիմի, որը նա հիմնել էր»:
  • 6:07 - 6:10
    «Այո՛, ես էլ կարող էի դառնալ
    հայտնի ռոքն ռոլ երգիչ:
  • 6:10 - 6:14
    Բայց ինչպե՞ս էր դա հնչելու» :
  • 6:14 - 6:16
    Մենք չենք կարող իմանալ,
    ինչպես կծավալվեին իրադարձությունները
  • 6:16 - 6:18
    եթե այլ մարդիկ ղեկավարեին երկիրը
  • 6:18 - 6:20
    կամ այլ որոշումներ ընդունվեին.
  • 6:20 - 6:22
    սակայն անցյալի սխալներից
    խուսափելու համար,
  • 6:22 - 6:24
    մենք միշտ պետք է պատրաստակամ լինենք
  • 6:24 - 6:26
    դնելու պատմական
    գործիչներին դատարանի առջև:
Title:
Պատմություն ընդդեմ Վլադիմիր Լենինի - Ալեքս Գենդյեր
Description:

Դիտել դասը ամբողջությամբ http://ed.ted.com/lessons/history-vs-vladimir-lenin-alex-gendler հասցեով

Վլադիմիր Լենինի տապալեց Ռուսական ցար Նիկոլայ II- ի և հիմնադրեց Խորհրդային Միությանը, ընդմիշտ փոխելով ռուսական քաղաքականությունը: Բայց Նա մի հերոս է, ով տապալեց ճնշող բռնապետություն կամ ոճրագործ, ով փոխարինեց այն մեկ այլ
բռնապետությունով:
Ալեքս Գենդյերը դնում է այդ հակասական գործչին դատարանի առջև և ներկայացնում դատավարության երկու կողմերի, գրեթե մեկդարյա բանավեճը:

Դաս` Ալեքս Գենդյեր, անիմացիա` Բրետ Անդերհիլ

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
06:43

Armenian subtitles

Revisions