Ջոշուա Ֆոեր՝ Հիշողության սխրանքները, որոնց յուրաքանչյուրս ընդունակ է
-
0:00 - 0:05Կխնդրեի փակել Ձեր աչքերը:
-
0:05 - 0:08Պատկերացրեք, որ կանգնած եք
-
0:08 - 0:11Ձեր տան դռան առջև:
-
0:11 - 0:15Կցանկանայի ուշադրություն դարձնեիք դռան գույնին,
-
0:15 - 0:19և թե ինչ նյութից է այն պատրաստված:
-
0:19 - 0:26Այժմ, երևակայեցեք մի խումբ գեր նուդիստներ հեծանիվների վրա:
-
0:26 - 0:29Նրանք մրցում են հեծանվային մրցույթում,
-
0:29 - 0:32և նրանք առաջանում են ուղիղ դեպի Ձեր դուռը:
-
0:32 - 0:34Ինձ հարկավոր է, որ դուք իրականում տեսնեք այս ամենը:
-
0:34 - 0:38Նրանք ամբողջ ուժով քշում են հեծանիվը, քրտինքի մեջ են,
-
0:38 - 0:40ուժգին թռնում են վերուվար:
-
0:40 - 0:44Եվ նրանք բախվում են ուղիղ Ձեր տան առջևի դռանը:
-
0:44 - 0:48Հեծանիվները թռչում են ամենուրեք, անիվները գլորվում անցնում են Ձեր կողքով,
-
0:48 - 0:52սանդղամատերը հայտնվում են տարօրինակ վայրերում:
-
0:52 - 0:55Անցե՛ք Ձեր շեմքի վրայով
-
0:55 - 0:58դեպի Ձեր ճեմասրահ, միջանցք, կարևոր չէ, թե ինչ է շեմքի հետևում,
-
0:58 - 1:02և գնահատեք լույսի որակը:
-
1:02 - 1:08Լույսը իր շողերն է սփռում Թխվածքաբլիթ հրեշի վրա:
-
1:08 - 1:11Թխվածքաբլիթ հրեշը թափահարում է իր ձեռքը Ձեր ուղղությամբ
-
1:11 - 1:13դարչնագույն ձիու վրա թառած դիրքից:
-
1:13 - 1:15Այն խոսացող ձի է:
-
1:15 - 1:20Դուք իրականում զգում եք, որ նրա կապույտ մորթը խուտուտ է տալիս Ձեր քիթը:
-
1:20 - 1:24Դուք զգում եք չամիչով թխվածքաբլիթի հոտը, որը նա պատրաստվում նետել իր բերանի մեջ:
-
1:24 - 1:28Անցեք նրա կողքով: Անցեք նրա կողքով դեպի հյուրասենյակ
-
1:28 - 1:31Ձեր հյուրասենյակում, լրիվ երևակայական լայնաշերտ
-
1:31 - 1:34Բրիթնի Սփիրսի նկարն է:
-
1:34 - 1:39Նա խղճուկ է հագնված, նա պարում է Ձեր սուրճի սեղանի վրա,
-
1:39 - 1:42և նա երգում է «Հիթ մի բեյբի ուան մոր թայմ» (Մի անգամ էլ սերս):
-
1:42 - 1:45Ապա հետևեք ինձ դեպի խոհանոց:
-
1:45 - 1:49Խոհանոցում հատակը սփռվել է դեղին աղյուսե ճանապարհով
-
1:49 - 1:53և Ձեր վառարանից դեպի Ձեզ են գալիս
-
1:53 - 1:55Դորոթին, Թիթեղագործը,
-
1:55 - 1:57Խրտվիլակը և Առյուծը «Օզի Կախարդը» հեքիաթից
-
1:57 - 2:00ձեռք ձեռքի թռչկոտում են ուղիղ դեպի Ձեզ:
-
2:00 - 2:04Լավ: Բացեք ձեր աչքերը:
-
2:04 - 2:08Ես ուզում եմ ձեզ պատմել մի շատ տարօրինակ մրցույթի մասին,
-
2:08 - 2:11որը տեղի է ունենում ամեն գարուն Նյու-Յորք քաղաքում:
-
2:11 - 2:14Այն կոչվում է Միացիալ Նահանգների Հիշողությոան առաջնություն:
-
2:14 - 2:17Եվ ես գնացել էի լուսաբանելու այս մրցույթը մի քանի տարի առաջ,
-
2:17 - 2:19որպես գիտական լրագրող՝
-
2:19 - 2:22ակնկալելով, որ այն նման կլինի
-
2:22 - 2:25գիտնականների սուպերբոլի:
-
2:25 - 2:28Սրանք մի խումբ տղաներ էին և մի քանի տիկնայք, ովքեր
-
2:28 - 2:33շատ տարբերվում էին և տարիքով և հիգիենիկ մաքրությամբ:
-
2:33 - 2:35(Ծիծաղ)
-
2:35 - 2:39Նրանք փորձում էին անգիր անել հարյուրավոր պատահական թվեր՝
-
2:39 - 2:41նայելով դրանց միայն մեկ անգամ:
-
2:41 - 2:45Նրանք անգիր էին անում տասնյակ և տասնյակ անծանոթ մարդկանց անուններ:
-
2:45 - 2:49Նրանք անգիր էին սովորում ամբողջական բանաստեղծություններ մի քանի րոպեների ընթացքում:
-
2:49 - 2:51Նրանք մրցում էին, որ տեսնեն թե ով կարող է ամենաարագ անգիր անել
-
2:51 - 2:55մի տուփ խառնած խաղաքարտերի հերթականությունը:
-
2:55 - 2:57Ես չէի հավատում աչքերիս:
-
2:57 - 3:00Այս մարդիկ կարծես բնության հրեշներ լինեին:
-
3:00 - 3:03Եվ ես սկսեցի խոսել մրցողներից մի քանիսի հետ:
-
3:03 - 3:05Սա մի տղա է Էդ Քուք անունով,
-
3:05 - 3:06ով եկել էր Անգլիայից,
-
3:06 - 3:08որտեղ նա ուներ լավագույն վարժեցված հիշողություններից մեկը:
-
3:08 - 3:12Եվ ես հարցրեցի նրան, «Էդ, ե՞րբ Դուք հասկացաք,
-
3:12 - 3:15որ դուք գիտնական եք»:
-
3:15 - 3:17Եվ Էդը ասաց․ «Ես գիտնական չեմ»:
-
3:17 - 3:20Իրականում, ես ունեմ միջին ունակության հիշողություն:
-
3:20 - 3:22Բոլորը, ովքեր մասնակցում են այս մրցույթին
-
3:22 - 3:25կասեն Ձեզ, որ նրանք ունեն միայն միջին հիշողություն:
-
3:25 - 3:27Մենք բոլորս էլ վարժեցրել ենք ինքներս մեզ
-
3:27 - 3:31կատարելու այս բոլորովին զարմանահրաշ հիշողության սխրանքները՝
-
3:31 - 3:33օգտագործելով մի շարք հնադարյան մեթոդներ,
-
3:33 - 3:37մեթոդներ ստեղծված 2500 տարի առաջ Հունաստանում,
-
3:37 - 3:40նույն մեթոդները, որոնք Կիկերոնն էր օգտագործել,
-
3:40 - 3:42իր ճառերը անգիր անելու համար,
-
3:42 - 3:46որոնք միջնադարյան գիտնականները օգտագործում էին ամբողջական գրքեր անգիր սովորելու համար»:
-
3:46 - 3:49Եվ ես ապշած մտածեցի, «Ուոաաա՜: Ինչպե՞ս ես երբեք չեմ լսել սրա մասին»։
-
3:49 - 3:52Եվ մենք կանգնած էինք մրցույթի դահլիճից դուրս
-
3:52 - 3:56և Էդը, ով հրաշալի, փայլուն,
-
3:56 - 3:59բայց որոշ չափով տարօրինակ անգլիացի տղա է,
-
3:59 - 4:03ասում է ինձ, «Ջոշ, Դուք ամերիկյան լրագրող էք.
-
4:03 - 4:05Դուք գիտե՞ք Բրիթնի Սփիրսին:»
-
4:05 - 4:10Ես զարմացած՝ «Ի՞նչ: Ոչ: Ի՞նչու»:
-
4:10 - 4:13«Քանի որ ես իսկապես ուզում եմ սովորեցնել Բրիթնի Սփիրսին
-
4:13 - 4:16ինչպես անգիր անել խառնած մի տուփ խաղաքարտերի հերթականությունը
-
4:16 - 4:18Ամերիկայի ազգային հեռուստակայանով:
-
4:18 - 4:21Այն կապացույցի աշխարհին, որ ամենը կարող են անել այն»:
-
4:21 - 4:26(Ծիծաղ)
-
4:26 - 4:29Ես պատասխանեցի, «Դե, ես Բրիթնի Սփիրսը չեմ,
-
4:29 - 4:32բայց միգուցե Դուք կարող էիք ինձ սովորեցնել:
-
4:32 - 4:35Չէ որ պետք է որևէ մեկից սկսես, այդպես չէ՞»:
-
4:35 - 4:38Եվ դա իմ համար մի շատ տարօինակ ճանապարհորդության սկիզբն էր:
-
4:38 - 4:41Ի վերջո ես անցկացրեցի հաջորդ տարվա լավագույն մասը
-
4:41 - 4:43ոչ միայն վարժեցնելով իմ հիշողությունը,
-
4:43 - 4:45այլ նաև ուսումնասիրելով այն,
-
4:45 - 4:47փորձելով հասկանալ, թե ինչպես է այն աշխատում,
-
4:47 - 4:50ինչու այն մեկ-մեկ չի աշխատում,
-
4:50 - 4:52և ինչ ներուժ այն կարող է ունենալ:
-
4:52 - 4:54Ես հանդիպեցի մի շարք իրոք հետաքրքիր մարդկանց:
-
4:54 - 4:56Սա մի տղա է, ում անունն է Ի.Փի:
-
4:56 - 4:59Նա ամնեզիայով տառապող մարդ է, ով ունի հնարավոր է
-
4:59 - 5:01ամենավատ հիշողությունը աշխարհում:
-
5:01 - 5:03Նրա հիշողությունն այնքան վատն էր,
-
5:03 - 5:06որ նա նույնիսկ չէր հիշում, որ ուներ հիշողության խնդիր,
-
5:06 - 5:08ինչը զարմանահրաշ է։
-
5:08 - 5:09Եվ նա այս անհավատալիորեն ողբերգական կերպարն էր,
-
5:09 - 5:11սակայն նա մի վառ օրինակ էր այնքանով,
-
5:11 - 5:15որքանով մեր հիշողությունները ներկայացնում են, թե ով ենք մենք:
-
5:15 - 5:18Սպեկտրի մյուս կողմում ես հանդիպեցի այս տղային:
-
5:18 - 5:20Սա Քիմ Փիքն է:
-
5:20 - 5:23Նա Դասթին Հոֆմանի պատկերի հիմքն էր «Անձրևի Մարդ» ֆիլմի մեջ:
-
5:23 - 5:26Մենք անցկացրեցինք մի ամբողջ օր միասին
-
5:26 - 5:30Սոլթ Լեյք քաղաքի հանրային գրադարանում անգիր անելով հեռախոսագրքերը,
-
5:30 - 5:33ինչը հանճարեղ էր:
-
5:33 - 5:36(Ծիծաղ)
-
5:36 - 5:39Եվ ես վերադարձա և կարդացի մի շարք հիշողության գիտական աշխատություններ,
-
5:39 - 5:43աշխատություններ՝ գրված 2000 տարուց ավելի առաջ
-
5:43 - 5:45լատիներենով հնադարում
-
5:45 - 5:47և ավելի ուշ՝ միջնադարում:
-
5:47 - 5:50Եվ ես սովորեցի մի քանի հետաքրքիր բան:
-
5:50 - 5:53Իսկապես հետաքրքիր բաներից մեկն այն է
-
5:53 - 5:56որ ժամանակին,
-
5:56 - 6:01վարժեցված, կարգապահ, մշակված հիշողություն ունենալու այս գաղափարը
-
6:01 - 6:06այնքան խորթ չէր, ինչքան այն թվում է մեզ այսօր:
-
6:06 - 6:11Ժամանակին, մարդիկ ջանք էին ներդնում իրենց հիշողությունների մեջ,
-
6:11 - 6:16ջանասիրաբար զարգացնելով իրենց հիշողությունը:
-
6:16 - 6:18Վերջին մի քանի հազարամյակների ընթացքում
-
6:18 - 6:21մենք ստեղծել ենք մի շարք տեխնոլոգիաներ.
-
6:21 - 6:23այբուբենից մինչև ձեռագրեր,
-
6:23 - 6:26մինչև գրքեր, մամուլի տպագրություն, լուսանկարչություն,
-
6:26 - 6:28համակարգիչ, սմարթֆոն
-
6:28 - 6:31որոնք աստիճանաբար ավելի են հեշտացրել և դյուրացրել
-
6:31 - 6:33մեզ համար մեր հիշողությունները այլ տեղում պահելը,
-
6:33 - 6:35դրդելով մեզ էապես հրաժարվել
-
6:35 - 6:39այս հիմնարար մարդկային կարողությունից:
-
6:39 - 6:43Այս տեխնոլոգիաները մեր ժամանակակից աշխարհը հնարավոր են դարձրել,
-
6:43 - 6:44բայց նրանք նաև մեզ փոխել են:
-
6:44 - 6:46Նրանք փոխել են մեր մշակույթը
-
6:46 - 6:50և ես կասեի, որ նրանք փոխել են մեզ իմացության մակարդակի վրա:
-
6:50 - 6:52Այլեւս ստիպված չլինելով հիշել,
-
6:52 - 6:55մենք գրեթե մոռացել ենք ինչպես են դա անում:
-
6:55 - 6:57Աշխարհի միակ վայրերը,
-
6:57 - 7:00որտեղ դուք դեռ կարող եք գտնել մարդկանց, ովքեր
-
7:00 - 7:04տարված են հիշողության վարժեցման և մշակման գաղափարով,
-
7:04 - 7:06այս ամբողջովին եզակի հիշողության մրցույթն է:
-
7:06 - 7:08Իրականում այն այդքան էլ եզակի չէ,
-
7:08 - 7:10այդպիսի մրցույթներ անցկացվում են ամբողջ աշխահով մեկ:
-
7:10 - 7:14Եվ ես հիացած էի, ես ուզում էի իմանալ՝ ինչպես են այս տղաները անում դա:
-
7:14 - 7:19Մի քանի տարի առաջ մի խումբ հետազոտողներ Լոնդոնի համալսարանական քոլեջում
-
7:19 - 7:22իրենց լաբորատորիա էին բերել մի խումբ հիշողության չեմպիոններ:
-
7:22 - 7:23Նրանք ուզում էին իմանալ՝
-
7:23 - 7:24արդյո՞ք այս տղաների ուղեղները,
-
7:24 - 7:29իրենց ձևով ու կառուցվածքով տարբեր են մեր ուղեղներից:
-
7:29 - 7:32Պատասխանը ոչ էր:
-
7:32 - 7:35Նրանք ավելի խելացի՞ են քան մենք:
-
7:35 - 7:37Նրանց հանձնարարեցին մի շարք կոգնիտիվ թեստեր,
-
7:37 - 7:39և պատասխանը իսկապես ոչ էր:
-
7:39 - 7:42Սակայն կար մի իսկապես հետաքրքիր տարբերություն
-
7:42 - 7:44այս հիշողության չեմպիոնների
-
7:44 - 7:47և սովորական մարդկանց ուղեղների միջև, որոնց հետ նրանց համեմատում էին:
-
7:47 - 7:50Երբ նրանք դրեցին այս տղաներին Ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեքենայի մեջ,
-
7:50 - 7:52սկան արեցին իրենց ուղեղները
-
7:52 - 7:57մինչ նրանք անգիր էին անում թվեր, մարդկանց դեմքեր ու ձյան փաթիլների նկարներ,
-
7:57 - 7:59նրանք հայտնաբերեցին, որ հիշողության չեմպիոնների
-
7:59 - 8:01ուղեղները լուսավորում էին այլ մասերում
-
8:01 - 8:03քան մյուս մարդկանց ուղեղները:
-
8:03 - 8:07Արժե նշել, որ նրանք օգտագործում էին, կամ թվում էր թե օգտագործում էին
-
8:07 - 8:11ուղեղի այն մասը, որը պատասխանատու է տարածական հիշողության համար:
-
8:11 - 8:17Ինչու՞: Եվ կա՞ ինչ-որ մի բան, որ մենք կարող են սովորել սրանից:
-
8:17 - 8:21Մրցակցային հիշողության սպորտը
-
8:21 - 8:24նման է ռազմական մրցավազքի,
-
8:24 - 8:27որտեղ ամեն տարի մեկը հնարում է
-
8:27 - 8:30մի նոր ձև ավելի շատ նյութ, ավելի արագ հիշելու համար,
-
8:30 - 8:32իսկ հետո մնացած մրցակիցները պետք է կարողանան անել նույնը:
-
8:32 - 8:34Սա իմ ընկեր Բեն Փրիդմորն է,
-
8:34 - 8:35աշխարհի հիշողության եռակի չեմպիոնը:
-
8:35 - 8:37Նրա առջև իր գրասեղանի վրա
-
8:37 - 8:41կան խառնած խաղաքարտերի 36 տուփ,
-
8:41 - 8:44որը նա պատրաստվում է փորձել անգիր անել մեկ ժամում,
-
8:44 - 8:48օգտագործելով մի մեթոդ, որը նա էր հնարել և միայն նա էր տիրապետում դրան:
-
8:48 - 8:50Նա օգտագործել էր նմանատիպ մի մեթոդ
-
8:50 - 8:52հիշելու ճիշտ կարգը
-
8:52 - 8:584,140 պատահական երկուական նիշերի
-
8:58 - 9:01կես ժամվա ընթացքում:
-
9:01 - 9:03Այո:
-
9:03 - 9:06Եվ թեև կան մի շարք ձևեր
-
9:06 - 9:10նյութը հիշելու այս մրցույթներում,
-
9:10 - 9:13բոլոր մեթոդները, որոնք օգտագործվում են,
-
9:13 - 9:16ի վերջո հանգում են մի հայեցակարգի,
-
9:16 - 9:19որը հոգեբանները կոչում են զարգացող կոդավորում:
-
9:19 - 9:22Եվ այս մեթոդը լավ ներկայացված է հիանալի պարադոքսի միջոցով
-
9:22 - 9:24հայտնի որպես Հացթուխ/հացթուխ պարադոքս,
-
9:24 - 9:25որը, հետևյալն է.
-
9:25 - 9:28եթե ես խնդրեմ երկու մարդու հիշել նույն բառը,
-
9:28 - 9:30եթե ես ասեմ մեկին
-
9:30 - 9:34«Հիշիր, որ կա մի տղա Հացթուխ անունով»:
-
9:34 - 9:35Դա իր անունն է:
-
9:35 - 9:41Իսկ մյուսին ասեմ, «Հիշիր, որ կա մի տղա, որը հացթուխ է»:
-
9:41 - 9:44Եվ որոշ ժամանակ հետո ես վերադառնամ իրենց
-
9:44 - 9:47և ասեմ, «Դուք հիշու՞մ եք այն բառը,
-
9:47 - 9:48որը ես ասել էի ձեզ մի քիչ առաջ։
-
9:48 - 9:50Դուք հիշու՞մ եք այն»:
-
9:50 - 9:54Անձը, ում ասել էի, որ իր անունը Հացթուխ է
-
9:54 - 9:56ավելի քիչ հավանական է, որ կհիշեր նույն բառը
-
9:56 - 10:00քան այն անձը ում ասել էի, որ իր աշխատանքն է հացթուխ լինելը:
-
10:00 - 10:03Նույն բառն է, բայց տարօրինակ է, որ մի դեպքում հիշվում է, իսկ մյուս դեպքում՝ ոչ:
-
10:03 - 10:05Ի՞նչ է տեղի ունենում այստեղ:
-
10:05 - 10:10Հացթուխ անունն իրականում ոչինչ չի նշանակում Ձեզ համար:
-
10:10 - 10:12Այն ամբողջովին հեռու է
-
10:12 - 10:15Ձեր գլխում պտտվող բոլոր մյուս հիշողություններից:
-
10:15 - 10:17Բայց բոլորը գիտեն հացթուխ գոյականը,
-
10:17 - 10:19մենք ճանաչում ենք հացթուխների:
-
10:19 - 10:21Հացթուխները կրում են ծիծաղաշարժ սպիտակ գլխարկներ:
-
10:21 - 10:23Հացթուխների ձեռքերը ալյուրի մեջ են:
-
10:23 - 10:25Հացթուխներից լավ հոտ է գալիս, երբ նրանք վերադառնում են տուն:
-
10:25 - 10:27Միգուցե մենք նույնիսկ ճանաչում ենք հացթուխի:
-
10:27 - 10:28Եվ երբ մենք առաջին անգամ լսում ենք այդ բառը,
-
10:28 - 10:31մենք անմիջապես սկսում ենք կառուցել ասոցիացիաներ,
-
10:31 - 10:35որոնք ավելի ուշ օգնում են մեզ ավելի հեշտ հիշել այդ բառը:
-
10:35 - 10:38Հիշելու ամբողջ արվեստը,
-
10:38 - 10:40որի վրա հիմնված են այս մրցույթները,
-
10:40 - 10:44ինչպես նաև փաստերը ավելի լավ հիշելու արվեստը առօրյա կյանքում,
-
10:44 - 10:48հանգում է մեծատառ Հ-ով Հացթուխներին
-
10:48 - 10:50փոքրատառ հ-ով հացթուխների փոխակերպելուն,
-
10:50 - 10:53վերցնելով տեղեկատվությունը, որը բացակայում է համատեքստում
-
10:53 - 10:55նշանակությամբ ու իմաստաով,
-
10:55 - 10:57և փոխակերպել այն այնպես,
-
10:57 - 10:59որ այն դառնա իմաստալից
-
10:59 - 11:04Ձեր գլխում եղած մնացած ինֆորմացիայի հետ:
-
11:04 - 11:07Այս անելու համար ավելի մշակված մեթոդներից մեկը
-
11:07 - 11:11ստեղծվել է 2500 տարի առաջ հին Հունաստանում:
-
11:11 - 11:13Այն հայտնի էր հիշողության պալատ անունով:
-
11:13 - 11:17Ահա դրա ստեղծման պատմությունը:
-
11:17 - 11:20Կար մի բանաստեղծ Սիմոնիդես անունով,
-
11:20 - 11:22ով գնացել էր հանդիսավոր ճաշկերույթի:
-
11:22 - 11:24Իրականում նրան վարձել էին զվարճանքի համար,
-
11:24 - 11:27քանի որ այն ժամանակ, եթե Դուք ցանկանում էիք կազմակերպել յուրահատուկ խնջույք,
-
11:27 - 11:30Դուք չէիք վարձում դիջեյ, Դուք վարձում էիք բանաստեղծ:
-
11:30 - 11:35Եվ նա կանգնում է, ասմունքում իր բանաստեղծությունը, դուրս գալիս սրահի դռնից,
-
11:35 - 11:40և այդ պահին, ամբողջ ճաշկերույթի սրահը փլուզվում է՝
-
11:40 - 11:43սպանելով ներսում գտնվող բոլորին:
-
11:43 - 11:45Այն ոչ միայն սպանում է բոլորին,
-
11:45 - 11:49այլ անճանաչելիորեն աղավաղում է բոլորի մարմինները:
-
11:49 - 11:52Ոչ ոք չի կարող ասել, թե ով կար ներսում,
-
11:52 - 11:55ոչ ոք չի կարող ցույց տալ, թե ով որտեղ էր նստած:
-
11:55 - 11:57Մարմինները չեն կարող պատշաճ կերպով թաղված լինել:
-
11:57 - 12:01Դա մի ողբերգություն է, որին գումարվել է մեկ այլ ողբերգություն:
-
12:01 - 12:04Սիմոնիդեսը, դուրսը կանգնած,
-
12:04 - 12:06ավերակների մեջ միակ ողջ մնացածը,
-
12:06 - 12:09փակում է իր աչքերը և գիտակցում է,
-
12:09 - 12:12որ իր մտքում
-
12:12 - 12:17նա կարող է տեսնել, թե ճաշկերույթի սրահում յուրաքանչյուր հյուրը որտեղ է նստած է եղել:
-
12:17 - 12:19Եվ նա բռնում է զոհվածների հարազատներին ձեռքերից
-
12:19 - 12:23ու ուղղորդում նրանց ավերակների միջով իրենց սիրելիների մոտ:
-
12:23 - 12:27Սիմոնիդեսը հասկանում է այդ պահին
-
12:27 - 12:30մի բան, որ ես կարծում էմ մենք բոլորս բնազդաբար գիտենք,
-
12:30 - 12:32որ չնայած նրա, որ մենք տկար ենք
-
12:32 - 12:35անուններ ու հեռախոսահամարներ անգիր անելու մեջ
-
12:35 - 12:38և մեր գործընկերներից բառացի հրահանգներ հիշելու գործում,
-
12:38 - 12:44մենք ունենք իսկապես բացառիկ տեսողական և տարածական հիշողություն:
-
12:44 - 12:47Եթե ես խնդրեմ ձեզ ասել ինձ առաջին 10 բառը
-
12:47 - 12:50այն պատմության, որը ես ձեզ պատմեցի Սիմոնիդիսի մասին
-
12:50 - 12:52հնարավոր է, որ ձեզ շատ դժվար լինի անել այն:
-
12:52 - 12:54Բայց ես կարող եմ գրազ գալ,
-
12:54 - 12:57որ եթե ես խնդրեի Ձեզ հիշել,
-
12:57 - 13:02թե ով է նստած թուխ խոսացող ձիու վրա
-
13:02 - 13:04ձեր ֆոյեյում հենց հիմա,
-
13:04 - 13:06դուք կկարողանաք տեսնել դա։
-
13:06 - 13:08Հիշողության պալատի գաղափարը
-
13:08 - 13:13այս երևակայական երևույթ Ձեր մտքում ստեղծելու
-
13:13 - 13:15և այն պատկերներով լցնելու մեջ է,
-
13:15 - 13:17որոնք Դուք ուզում եք հիշել՝
-
13:17 - 13:20ինչքան ավելի խենթ, ավելի տարօրինակ, ավելի արտառոց,
-
13:20 - 13:24ավելի զվարճալի, ավելի անպարկեշտ, ավելի նողկալի է պատկերը
-
13:24 - 13:27ավելի անմոռանալի այն կլինի։
-
13:27 - 13:30Ահա մի խորհուրդ, որը 2000 տարուց ավելի հին է,
-
13:30 - 13:33որը կարելի է գտնել ամենավաղ լատինական հիշողության պայմանագրերում:
-
13:33 - 13:34Այսպիսով, ինպե՞ս է այն գործում:
-
13:34 - 13:37Ասենք թե Ձեզ հրավիրել են
-
13:37 - 13:41TED-ի բեմ ելույթ ունենալու
-
13:41 - 13:43և Դուք ուզում եք այն անգիր սովորել
-
13:43 - 13:48և Դուք ուզում եք անել այն այնպես, ինչպես Կեկերոնը կաներ,
-
13:48 - 13:53եթե նա հրավիրված լիներ TEDxRome-ին 2000 տարի առաջ:
-
13:53 - 13:55Դուք կարող եք
-
13:55 - 14:00պատկերացնել ինքներդ Ձեզ Ձեր տան դռան առջև:
-
14:00 - 14:02Եվ Դուք կարող եք պատկերացնել մի ինչ-որ
-
14:02 - 14:06ամբողջովին խենթ, անհեթեթ, անմոռանալի պատկեր,
-
14:06 - 14:09որը կհիշացնի Ձեզ այն բանի մասին, ինչի մասին, որ Դուք ուզում էք խոսել առաջինը, այն է՝
-
14:09 - 14:12այս ամբողջովին արտառոց մրցույթը:
-
14:12 - 14:15Եվ հետո Դուք կմտնեք Ձեր տուն
-
14:15 - 14:17և կտեսնեք Թխվածքաբլիթ հրեշին
-
14:17 - 14:19պարոն Էդի վրա:
-
14:19 - 14:21Եվ այն կհիշեցնի Ձեզ,
-
14:21 - 14:24որ Դուք ուզում եք ներկայացնել Ձեր ընկեր Էդ Քուքին:
-
14:24 - 14:26Եվ հետո Դուք կտեսնեք Բրիթնի Սփիրսի մի նկար,
-
14:26 - 14:29որը կհիշեցնի Ձեզ այս ծիծաղաշարժ կատակը, որը Դուք ուզում եք պատմել:
-
14:29 - 14:31Եվ Դուք մտնում եք խոհանոց,
-
14:31 - 14:33և չորրորդ թեման, որի մասին դուք պատրաստվում եք խոսել
-
14:33 - 14:36այս տարօրինակ ճանապարհորդությունն էր, որին Դուք մասնակից եք դարձել մեկ տարի,
-
14:36 - 14:41և Դուք ունեք ընկերներ, որոնք կօգնեն Ձեզ հիշել այն:
-
14:41 - 14:45Ահա ինչպես են Հռոմեկան հռետորները անգիր արել իրենց ճառերը.
-
14:45 - 14:48ոչ բառ առ բառ, որը Ձեզ պարզապես կխենթացնի,
-
14:48 - 14:51այլ թեմա առ թեմա:
-
14:51 - 14:54Իրականում, «Թեմատիկ նախադասություն» արտահայտությունը,
-
14:54 - 14:57գալիս է հունական «topos» բառից,
-
14:57 - 14:59որը նշանակում է «տեղ»:
-
14:59 - 15:00Սա հետք է այն ժամանակվա,
-
15:00 - 15:02երբ մարդիկ մտածում էին հռետորության և հայտարարության արվեստի մասին
-
15:02 - 15:05այս տեսակի տարածական տերմիններով:
-
15:05 - 15:07«Առաջին հերթին» արտահայտությունը
-
15:07 - 15:10նշանակում է Ձեր հիշողության պալատի առաջին հերթը:
-
15:10 - 15:12Ես մտածեցի, որ սա հրաշալի էր,
-
15:12 - 15:14և իսկապես տարվեցի դրանով:
-
15:14 - 15:17Եվ ես հաճախեցի մի քանի հիշողության մրցույթներ:
-
15:17 - 15:19Եվ ես հասկացա, որ ուզում եմ ինչ-որ մի ավելի երկար բան գրել
-
15:19 - 15:23այս մրցակցային հիշողների ենթամշակույթի մասին:
-
15:23 - 15:25Սակայն կար խնդիր:
-
15:25 - 15:27Խնդիրը նրանում էր, որ հիշողության մրցույթը
-
15:27 - 15:31ահավոր ձանձրալի միջոցառում է:
-
15:31 - 15:34(Ծիծաղ)
-
15:34 - 15:38Իրավ, այն նման է մի խումբ մարդկանց, ովքեր դպրոցական քննական թեստ են հանձնում:
-
15:38 - 15:40Ամենադրամատիկն պահն այն ժամանակն է,
-
15:40 - 15:41երբ ինչ որ մեկը սկսում է մերսել իր քունքերը:
-
15:41 - 15:44Եվ ես լրագորղ եմ, ինձ պետք է ինչ որ մի բանի մասին գրել:
-
15:44 - 15:48Ես գիտեմ, որ այս մարդկանց ուղեղում տեղի է ունենում անհավատալի գործընթաց,
-
15:48 - 15:50բայց այն մատչելի չէ ինձ համար:
-
15:50 - 15:53Եվ ես հասկացա, եթե ես ուզում եմ պատմել այս պատմությունը,
-
15:53 - 15:56ես պետք է մի քիչ իրենց նման լինեմ։
-
15:56 - 15:59Եվ այսպիսով ես սկսեցի փորձել անցկացնել 15 կամ 20 րոպե
-
15:59 - 16:02ամեն առավոտ մինչ Նյու-Յորք Թայմս կարդալը
-
16:02 - 16:05պարզաես փորձելով հիշել ինչ-որ մի բան:
-
16:05 - 16:06Միգուցե բանաստեղծություն:
-
16:06 - 16:08Միգուցե անուններ հին տարեգրքից,
-
16:08 - 16:11որը ես գնել էի շուկայից:
-
16:11 - 16:16Եվ ես հայտնաբերեցի, որ այն ահավոր հետաքրքիր է:
-
16:16 - 16:18Ես երբեք չէի ակնկալի դա։
-
16:18 - 16:22Այն հետաքրքիր էր, քանի որ այն իրականում հիշողության վարժեցման մասին չէ:
-
16:22 - 16:25Դուք փորձում եք ավելի ու ավելի կատարելագործվել
-
16:25 - 16:27ստեղծագործելու
-
16:27 - 16:30այս ամբողջովին անհեթեթ, անպարկեշտ, զվարճալի
-
16:30 - 16:34և անմոռանալի պատկերները Ձեր մտքում:
-
16:34 - 16:36Եվ ես սրանով շատ տարվեցի:
-
16:36 - 16:42Սա ես եմ իմ ստանդարտ մրցակցային հիշողություն ունեցողի վարժեցման հանդերձանքով:
-
16:42 - 16:44Դրանք մի զույգ ձայնամեկուցացնող ականջակալներ են,
-
16:44 - 16:48և մի զույգ քողարկված պաշտպանիչ ակնոցներ,
-
16:48 - 16:50որոնք ունեն երկու փոքր ծակ,
-
16:50 - 16:56քանի որ շեղումը հիշողության մրցակիցների ամենամեծ թշնամին է:
-
16:56 - 17:01Ի վերջո ես վերադարձա նույն մրցույթին, որը ես լուսաբանել էի մեկ տարի առաջ:
-
17:01 - 17:03Եվ ես հասկանում էի, որ կարող եմ մասնակցել այդ մրցույթին
-
17:03 - 17:07որպես լրագրության մի փորձ։
-
17:07 - 17:11Կարծում էի, որ այն կարող է լինել մի գեղեցիկ վերջաբան իմ ամբողջ ուսումնասիրության համար:
-
17:11 - 17:15Խնդիրը նրանում էր, որ փորձը հաջողվեց:
-
17:15 - 17:18Ես հաղթեցի մրցույթը,
-
17:18 - 17:21ինչն իրականում չպետք է պատահեր:
-
17:21 - 17:27(Ծափահարություններ)
-
17:27 - 17:28Հիմա շատ հաճելի է
-
17:28 - 17:31անգիր անել ճառերը,
-
17:31 - 17:34հեռախոսահամարներն ու գնումների ցուցակները,
-
17:34 - 17:37սակայն կարևորը դա չէ։
-
17:37 - 17:39Սրանք պարզապես հնարքներ են:
-
17:39 - 17:41Դրանք աշխատող հնարքներ են,
-
17:41 - 17:45քանի որ դրանք հիմնված են մի քանի բավականին տարրական սկզբունքների վրա այն բանի մասին,
-
17:45 - 17:46թե ինչպես է մեր ուղեղը աշխատում:
-
17:46 - 17:50Եվ կարիք չունեք կառուցել հիշողության պալատներ
-
17:50 - 17:52կամ անգիր անել խաղաքարտերի տուփեր,
-
17:52 - 17:54որպեսզի կարողանաք օգտվել այս փոքր գաղափարից, այն մասին,
-
17:54 - 17:57թե ինչպես է աշխատում Ձեր ուղեղը:
-
17:57 - 17:59Մենք հաճախ խոսում ենք մեծ հիշողություն ունեցող մարդկանց մասին,
-
17:59 - 18:01կարծես այն իրենց բնածին պարգևն է,
-
18:01 - 18:03բայց դա այդպես չէ:
-
18:03 - 18:07Լավ հիշողությունը վարժեցնում են:
-
18:07 - 18:10Ամենատարրական մակարդակում, մենք հիշում ենք, երբ մենք կենտրոնանում ենք:
-
18:10 - 18:13Մենք հիշում ենք երբ, որ մենք ուժեղ հետաքրքրված ենք:
-
18:13 - 18:15Մենք հիշում ենք, երբ մենք կարող ենք
-
18:15 - 18:18ընկալել ինֆորմացիան և փորձը
-
18:18 - 18:20և հասկանում ենք, թե ինչու է այն իմաստալից մեզ համար,
-
18:20 - 18:22ինչու է այն կարևոր,
-
18:22 - 18:25երբ որ մենք կարող ենք վերափոխել այն ինչ-որ կերպ,
-
18:25 - 18:27որ այն իմաստ ունենա
-
18:27 - 18:29մեր գլխում պտտվող մնացած բոլոր ինֆորմացիայի հետ,
-
18:29 - 18:34երբ մենք կարող են փոխակերպել Հացթուխները հացթուների:
-
18:34 - 18:37Հիշողության պալատը, մեթոդները
-
18:37 - 18:38պարզապես դյուրացնող հնարքներ են:
-
18:38 - 18:41Իրականում, նրանք նույնիսկ իրական հնարքներ չեն:
-
18:41 - 18:44Նրանք աշխատում են, քանի որ նրանք ստիպում են Ձեզ աշխատել:
-
18:44 - 18:48Նրանք մի տեսակ հոգեբանական խորը ազդեցություն են թողնում,
-
18:48 - 18:50ստիպելով մեզ խորհել,
-
18:50 - 18:54որը մեզանից շատերը սովորաբար չեն անում:
-
18:54 - 18:57Բայց դրանք իրականում դյուրին հնարքներ չեն:
-
18:57 - 18:59Ահա այսպես է նյութը հիշելի դառնում:
-
18:59 - 19:04Եվ կարծում եմ, կա մի բան, որը ես կուզենայի, որ Դուք հիշեիք
-
19:04 - 19:06դա այն է ինչ Է.Փ-ին,
-
19:06 - 19:10ամնեզիայով տառապող մարդը, ով նույնիսկ չէր կարող հիշել որ նա հիշողության խնդիր ունի,
-
19:10 - 19:12փոխանցել էր ինձ,
-
19:12 - 19:14այն է, որ
-
19:14 - 19:19մեր կյանքը մեր հիշողությունների գումարն է:
-
19:19 - 19:25Որքա՞ն ենք մենք ցանկանում կորցնել
-
19:25 - 19:28արդեն իսկ մեր կարճատև կյանքերից
-
19:28 - 19:35մոռանալով մեզ մեր Բլեքբերիներում, այՖոներում,
-
19:35 - 19:39ուշադրություն չդարձնելով մարդուն,
-
19:39 - 19:41ով խոսում է մեզ հետ,
-
19:41 - 19:43լինելով այնքան ծույլ, որ մենք չենք կամենում
-
19:43 - 19:46խորը մտածել այս ամենի մասին:
-
19:46 - 19:49Ես իմ փորձից սովորեցի,
-
19:49 - 19:52որ աննախադեպ հիշողության կարողություններ
-
19:52 - 19:54թաքնված են մեզ բոլորիս մեջ:
-
19:54 - 19:58Եվ եթե Դուք ուզում եք վարել կյանք լի հիշողություններով,
-
19:58 - 20:00Դուք պետք է լինեք այնպիսի մարդ,
-
20:00 - 20:03ով հիշում է հիշել:
-
20:03 - 20:05Շնորհակալություն:
-
20:05 - 20:08(Ծափահարություն)
- Title:
- Ջոշուա Ֆոեր՝ Հիշողության սխրանքները, որոնց յուրաքանչյուրս ընդունակ է
- Speaker:
- Joshua Foer
- Description:
-
Կան մարդիկ, որոնք արագ կարող են հիշել հազարավոր համարներով ցուցակներ, մեկ (կամ տաս) տուփի բոլոր խաղաքարտերի հերթականությունը և ավելին: Գիտական լրագրող Ջոշուա Ֆոերը նկարագրում է մի մեթոդ, որը կոչվում է «հիշողության պալատ», և ցույց է տալիս դրա առավել ուշագրավ առանձնահատկությունները, և որ բոլորը կարող են սովորել այն օգտագործել:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 20:28
Gohar Khachatryan approved Armenian subtitles for Feats of memory anyone can do | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Feats of memory anyone can do | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Feats of memory anyone can do | ||
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for Feats of memory anyone can do | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Feats of memory anyone can do | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Feats of memory anyone can do | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Feats of memory anyone can do | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Feats of memory anyone can do |