0:00:00.273,0:00:04.679 Կխնդրեի փակել Ձեր աչքերը: 0:00:04.679,0:00:07.996 Պատկերացրեք, որ կանգնած եք 0:00:07.996,0:00:11.123 Ձեր տան դռան առջև: 0:00:11.123,0:00:14.792 Կցանկանայի ուշադրություն դարձնեիք դռան գույնին, 0:00:14.792,0:00:18.788 և թե ինչ նյութից է այն պատրաստված: 0:00:18.788,0:00:25.508 Այժմ, երևակայեցեք մի խումբ գեր նուդիստներ հեծանիվների վրա: 0:00:25.508,0:00:28.708 Նրանք մրցում են հեծանվային մրցույթում, 0:00:28.708,0:00:32.458 և նրանք առաջանում են ուղիղ դեպի Ձեր դուռը: 0:00:32.458,0:00:34.408 Ինձ հարկավոր է, որ դուք իրականում տեսնեք այս ամենը: 0:00:34.408,0:00:37.500 Նրանք ամբողջ ուժով քշում են հեծանիվը, քրտինքի մեջ են, 0:00:37.500,0:00:40.404 ուժգին թռնում են վերուվար: 0:00:40.404,0:00:44.208 Եվ նրանք բախվում են ուղիղ Ձեր տան առջևի դռանը: 0:00:44.208,0:00:48.127 Հեծանիվները թռչում են ամենուրեք, անիվները գլորվում անցնում են Ձեր կողքով, 0:00:48.127,0:00:51.958 սանդղամատերը հայտնվում են տարօրինակ վայրերում: 0:00:51.958,0:00:55.183 Անցե՛ք Ձեր շեմքի վրայով 0:00:55.183,0:00:58.023 դեպի Ձեր ճեմասրահ, միջանցք, կարևոր չէ, թե ինչ է շեմքի հետևում, 0:00:58.023,0:01:01.929 և գնահատեք լույսի որակը: 0:01:01.929,0:01:07.606 Լույսը իր շողերն է սփռում Թխվածքաբլիթ հրեշի վրա: 0:01:07.606,0:01:10.792 Թխվածքաբլիթ հրեշը թափահարում է իր ձեռքը Ձեր ուղղությամբ 0:01:10.792,0:01:13.496 դարչնագույն ձիու վրա թառած դիրքից: 0:01:13.496,0:01:15.304 Այն խոսացող ձի է: 0:01:15.304,0:01:19.837 Դուք իրականում զգում եք, որ նրա կապույտ մորթը խուտուտ է տալիս Ձեր քիթը: 0:01:19.837,0:01:24.114 Դուք զգում եք չամիչով թխվածքաբլիթի հոտը, որը նա պատրաստվում նետել իր բերանի մեջ: 0:01:24.114,0:01:27.921 Անցեք նրա կողքով: Անցեք նրա կողքով դեպի հյուրասենյակ 0:01:27.921,0:01:30.958 Ձեր հյուրասենյակում, լրիվ երևակայական լայնաշերտ 0:01:30.958,0:01:33.770 Բրիթնի Սփիրսի նկարն է: 0:01:33.770,0:01:39.265 Նա խղճուկ է հագնված, նա պարում է Ձեր սուրճի սեղանի վրա, 0:01:39.265,0:01:41.809 և նա երգում է «Հիթ մի բեյբի ուան մոր թայմ» (Մի անգամ էլ սերս): 0:01:41.809,0:01:44.731 Ապա հետևեք ինձ դեպի խոհանոց: 0:01:44.731,0:01:49.031 Խոհանոցում հատակը սփռվել է դեղին աղյուսե ճանապարհով 0:01:49.031,0:01:52.725 և Ձեր վառարանից դեպի Ձեզ են գալիս 0:01:52.725,0:01:54.792 Դորոթին, Թիթեղագործը, 0:01:54.792,0:01:57.173 Խրտվիլակը և Առյուծը «Օզի Կախարդը» հեքիաթից 0:01:57.173,0:02:00.000 ձեռք ձեռքի թռչկոտում են ուղիղ դեպի Ձեզ: 0:02:00.000,0:02:04.333 Լավ: Բացեք ձեր աչքերը: 0:02:04.333,0:02:07.792 Ես ուզում եմ ձեզ պատմել մի շատ տարօրինակ մրցույթի մասին, 0:02:07.792,0:02:10.875 որը տեղի է ունենում ամեն գարուն Նյու-Յորք քաղաքում: 0:02:10.875,0:02:14.362 Այն կոչվում է Միացիալ Նահանգների Հիշողությոան առաջնություն: 0:02:14.362,0:02:17.260 Եվ ես գնացել էի լուսաբանելու այս մրցույթը մի քանի տարի առաջ, 0:02:17.260,0:02:19.457 որպես գիտական լրագրող՝ 0:02:19.457,0:02:21.792 ակնկալելով, որ այն նման կլինի 0:02:21.792,0:02:24.621 գիտնականների սուպերբոլի: 0:02:24.621,0:02:28.130 Սրանք մի խումբ տղաներ էին և մի քանի տիկնայք, ովքեր 0:02:28.130,0:02:32.869 շատ տարբերվում էին և տարիքով և հիգիենիկ մաքրությամբ: 0:02:32.869,0:02:35.150 (Ծիծաղ) 0:02:35.150,0:02:39.359 Նրանք փորձում էին անգիր անել հարյուրավոր պատահական թվեր՝ 0:02:39.359,0:02:40.771 նայելով դրանց միայն մեկ անգամ: 0:02:40.771,0:02:45.133 Նրանք անգիր էին անում տասնյակ և տասնյակ անծանոթ մարդկանց անուններ: 0:02:45.133,0:02:48.571 Նրանք անգիր էին սովորում ամբողջական բանաստեղծություններ մի քանի րոպեների ընթացքում: 0:02:48.571,0:02:50.750 Նրանք մրցում էին, որ տեսնեն թե ով կարող է ամենաարագ անգիր անել 0:02:50.750,0:02:54.750 մի տուփ խառնած խաղաքարտերի հերթականությունը: 0:02:54.750,0:02:56.594 Ես չէի հավատում աչքերիս: 0:02:56.594,0:02:59.750 Այս մարդիկ կարծես բնության հրեշներ լինեին: 0:02:59.750,0:03:03.375 Եվ ես սկսեցի խոսել մրցողներից մի քանիսի հետ: 0:03:03.375,0:03:04.750 Սա մի տղա է Էդ Քուք անունով, 0:03:04.750,0:03:06.317 ով եկել էր Անգլիայից, 0:03:06.317,0:03:08.283 որտեղ նա ուներ լավագույն վարժեցված հիշողություններից մեկը: 0:03:08.283,0:03:12.048 Եվ ես հարցրեցի նրան, «Էդ, ե՞րբ Դուք հասկացաք, 0:03:12.048,0:03:14.556 որ դուք գիտնական եք»: 0:03:14.556,0:03:17.320 Եվ Էդը ասաց․ «Ես գիտնական չեմ»: 0:03:17.320,0:03:19.896 Իրականում, ես ունեմ միջին ունակության հիշողություն: 0:03:19.896,0:03:21.568 Բոլորը, ովքեր մասնակցում են այս մրցույթին 0:03:21.568,0:03:24.829 կասեն Ձեզ, որ նրանք ունեն միայն միջին հիշողություն: 0:03:24.829,0:03:26.708 Մենք բոլորս էլ վարժեցրել ենք ինքներս մեզ 0:03:26.708,0:03:30.929 կատարելու այս բոլորովին զարմանահրաշ հիշողության սխրանքները՝ 0:03:30.929,0:03:32.987 օգտագործելով մի շարք հնադարյան մեթոդներ, 0:03:32.987,0:03:36.535 մեթոդներ ստեղծված 2500 տարի առաջ Հունաստանում, 0:03:36.535,0:03:39.667 նույն մեթոդները, որոնք Կիկերոնն էր օգտագործել, 0:03:39.667,0:03:41.527 իր ճառերը անգիր անելու համար, 0:03:41.527,0:03:45.721 որոնք միջնադարյան գիտնականները օգտագործում էին ամբողջական գրքեր անգիր սովորելու համար»: 0:03:45.721,0:03:49.437 Եվ ես ապշած մտածեցի, «Ուոաաա՜: Ինչպե՞ս ես երբեք չեմ լսել սրա մասին»։ 0:03:49.437,0:03:52.156 Եվ մենք կանգնած էինք մրցույթի դահլիճից դուրս 0:03:52.156,0:03:55.833 և Էդը, ով հրաշալի, փայլուն, 0:03:55.833,0:03:58.898 բայց որոշ չափով տարօրինակ անգլիացի տղա է, 0:03:58.898,0:04:03.333 ասում է ինձ, «Ջոշ, Դուք ամերիկյան լրագրող էք. 0:04:03.333,0:04:05.439 Դուք գիտե՞ք Բրիթնի Սփիրսին:» 0:04:05.439,0:04:10.252 Ես զարմացած՝ «Ի՞նչ: Ոչ: Ի՞նչու»: 0:04:10.252,0:04:13.333 «Քանի որ ես իսկապես ուզում եմ սովորեցնել Բրիթնի Սփիրսին 0:04:13.333,0:04:15.962 ինչպես անգիր անել խառնած մի տուփ խաղաքարտերի հերթականությունը 0:04:15.962,0:04:18.208 Ամերիկայի ազգային հեռուստակայանով: 0:04:18.208,0:04:21.479 Այն կապացույցի աշխարհին, որ ամենը կարող են անել այն»: 0:04:21.479,0:04:25.893 (Ծիծաղ) 0:04:25.893,0:04:29.383 Ես պատասխանեցի, «Դե, ես Բրիթնի Սփիրսը չեմ, 0:04:29.383,0:04:32.148 բայց միգուցե Դուք կարող էիք ինձ սովորեցնել: 0:04:32.148,0:04:34.583 Չէ որ պետք է որևէ մեկից սկսես, այդպես չէ՞»: 0:04:34.583,0:04:38.375 Եվ դա իմ համար մի շատ տարօինակ ճանապարհորդության սկիզբն էր: 0:04:38.375,0:04:41.279 Ի վերջո ես անցկացրեցի հաջորդ տարվա լավագույն մասը 0:04:41.279,0:04:43.375 ոչ միայն վարժեցնելով իմ հիշողությունը, 0:04:43.375,0:04:45.125 այլ նաև ուսումնասիրելով այն, 0:04:45.125,0:04:47.231 փորձելով հասկանալ, թե ինչպես է այն աշխատում, 0:04:47.231,0:04:49.502 ինչու այն մեկ-մեկ չի աշխատում, 0:04:49.502,0:04:51.987 և ինչ ներուժ այն կարող է ունենալ: 0:04:51.987,0:04:54.293 Ես հանդիպեցի մի շարք իրոք հետաքրքիր մարդկանց: 0:04:54.293,0:04:56.075 Սա մի տղա է, ում անունն է Ի.Փի: 0:04:56.075,0:04:58.583 Նա ամնեզիայով տառապող մարդ է, ով ունի հնարավոր է 0:04:58.583,0:05:01.292 ամենավատ հիշողությունը աշխարհում: 0:05:01.292,0:05:02.952 Նրա հիշողությունն այնքան վատն էր, 0:05:02.952,0:05:05.702 որ նա նույնիսկ չէր հիշում, որ ուներ հիշողության խնդիր, 0:05:05.702,0:05:07.589 ինչը զարմանահրաշ է։ 0:05:07.589,0:05:09.304 Եվ նա այս անհավատալիորեն ողբերգական կերպարն էր, 0:05:09.304,0:05:11.292 սակայն նա մի վառ օրինակ էր այնքանով, 0:05:11.292,0:05:15.102 որքանով մեր հիշողությունները ներկայացնում են, թե ով ենք մենք: 0:05:15.102,0:05:18.140 Սպեկտրի մյուս կողմում ես հանդիպեցի այս տղային: 0:05:18.140,0:05:19.877 Սա Քիմ Փիքն է: 0:05:19.877,0:05:23.364 Նա Դասթին Հոֆմանի պատկերի հիմքն էր «Անձրևի Մարդ» ֆիլմի մեջ: 0:05:23.364,0:05:26.046 Մենք անցկացրեցինք մի ամբողջ օր միասին 0:05:26.046,0:05:29.683 Սոլթ Լեյք քաղաքի հանրային գրադարանում անգիր անելով հեռախոսագրքերը, 0:05:29.683,0:05:32.770 ինչը հանճարեղ էր: 0:05:32.770,0:05:35.727 (Ծիծաղ) 0:05:35.727,0:05:39.157 Եվ ես վերադարձա և կարդացի մի շարք հիշողության գիտական աշխատություններ, 0:05:39.157,0:05:42.990 աշխատություններ՝ գրված 2000 տարուց ավելի առաջ 0:05:42.990,0:05:44.896 լատիներենով հնադարում 0:05:44.896,0:05:47.233 և ավելի ուշ՝ միջնադարում: 0:05:47.233,0:05:49.796 Եվ ես սովորեցի մի քանի հետաքրքիր բան: 0:05:49.796,0:05:53.038 Իսկապես հետաքրքիր բաներից մեկն այն է 0:05:53.038,0:05:55.514 որ ժամանակին, 0:05:55.514,0:06:01.286 վարժեցված, կարգապահ, մշակված հիշողություն ունենալու այս գաղափարը 0:06:01.286,0:06:06.314 այնքան խորթ չէր, ինչքան այն թվում է մեզ այսօր: 0:06:06.314,0:06:11.071 Ժամանակին, մարդիկ ջանք էին ներդնում իրենց հիշողությունների մեջ, 0:06:11.071,0:06:16.096 ջանասիրաբար զարգացնելով իրենց հիշողությունը: 0:06:16.096,0:06:18.219 Վերջին մի քանի հազարամյակների ընթացքում 0:06:18.219,0:06:20.965 մենք ստեղծել ենք մի շարք տեխնոլոգիաներ. 0:06:20.965,0:06:23.375 այբուբենից մինչև ձեռագրեր, 0:06:23.375,0:06:25.694 մինչև գրքեր, մամուլի տպագրություն, լուսանկարչություն, 0:06:25.694,0:06:27.608 համակարգիչ, սմարթֆոն 0:06:27.608,0:06:30.540 որոնք աստիճանաբար ավելի են հեշտացրել և դյուրացրել 0:06:30.540,0:06:33.125 մեզ համար մեր հիշողությունները այլ տեղում պահելը, 0:06:33.125,0:06:35.367 դրդելով մեզ էապես հրաժարվել 0:06:35.367,0:06:39.080 այս հիմնարար մարդկային կարողությունից: 0:06:39.080,0:06:42.679 Այս տեխնոլոգիաները մեր ժամանակակից աշխարհը հնարավոր են դարձրել, 0:06:42.679,0:06:44.477 բայց նրանք նաև մեզ փոխել են: 0:06:44.477,0:06:46.227 Նրանք փոխել են մեր մշակույթը 0:06:46.227,0:06:49.761 և ես կասեի, որ նրանք փոխել են մեզ իմացության մակարդակի վրա: 0:06:49.761,0:06:52.327 Այլեւս ստիպված չլինելով հիշել, 0:06:52.327,0:06:55.444 մենք գրեթե մոռացել ենք ինչպես են դա անում: 0:06:55.444,0:06:57.183 Աշխարհի միակ վայրերը, 0:06:57.183,0:07:00.287 որտեղ դուք դեռ կարող եք գտնել մարդկանց, ովքեր 0:07:00.287,0:07:03.529 տարված են հիշողության վարժեցման և մշակման գաղափարով, 0:07:03.529,0:07:06.288 այս ամբողջովին եզակի հիշողության մրցույթն է: 0:07:06.288,0:07:07.604 Իրականում այն այդքան էլ եզակի չէ, 0:07:07.604,0:07:09.929 այդպիսի մրցույթներ անցկացվում են ամբողջ աշխահով մեկ: 0:07:09.929,0:07:14.087 Եվ ես հիացած էի, ես ուզում էի իմանալ՝ ինչպես են այս տղաները անում դա: 0:07:14.087,0:07:18.806 Մի քանի տարի առաջ մի խումբ հետազոտողներ Լոնդոնի համալսարանական քոլեջում 0:07:18.806,0:07:21.583 իրենց լաբորատորիա էին բերել մի խումբ հիշողության չեմպիոններ: 0:07:21.583,0:07:23.089 Նրանք ուզում էին իմանալ՝ 0:07:23.089,0:07:24.456 արդյո՞ք այս տղաների ուղեղները, 0:07:24.456,0:07:28.898 իրենց ձևով ու կառուցվածքով տարբեր են մեր ուղեղներից: 0:07:28.898,0:07:31.902 Պատասխանը ոչ էր: 0:07:31.902,0:07:35.006 Նրանք ավելի խելացի՞ են քան մենք: 0:07:35.006,0:07:36.717 Նրանց հանձնարարեցին մի շարք կոգնիտիվ թեստեր, 0:07:36.717,0:07:38.987 և պատասխանը իսկապես ոչ էր: 0:07:38.987,0:07:42.315 Սակայն կար մի իսկապես հետաքրքիր տարբերություն 0:07:42.315,0:07:44.423 այս հիշողության չեմպիոնների 0:07:44.423,0:07:46.990 և սովորական մարդկանց ուղեղների միջև, որոնց հետ նրանց համեմատում էին: 0:07:46.990,0:07:49.667 Երբ նրանք դրեցին այս տղաներին Ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեքենայի մեջ, 0:07:49.667,0:07:51.711 սկան արեցին իրենց ուղեղները 0:07:51.711,0:07:56.717 մինչ նրանք անգիր էին անում թվեր, մարդկանց դեմքեր ու ձյան փաթիլների նկարներ, 0:07:56.717,0:07:59.033 նրանք հայտնաբերեցին, որ հիշողության չեմպիոնների 0:07:59.033,0:08:01.277 ուղեղները լուսավորում էին այլ մասերում 0:08:01.277,0:08:03.288 քան մյուս մարդկանց ուղեղները: 0:08:03.288,0:08:06.573 Արժե նշել, որ նրանք օգտագործում էին, կամ թվում էր թե օգտագործում էին 0:08:06.573,0:08:10.790 ուղեղի այն մասը, որը պատասխանատու է տարածական հիշողության համար: 0:08:10.790,0:08:17.033 Ինչու՞: Եվ կա՞ ինչ-որ մի բան, որ մենք կարող են սովորել սրանից: 0:08:17.033,0:08:21.233 Մրցակցային հիշողության սպորտը 0:08:21.233,0:08:24.081 նման է ռազմական մրցավազքի, 0:08:24.081,0:08:27.125 որտեղ ամեն տարի մեկը հնարում է 0:08:27.125,0:08:29.813 մի նոր ձև ավելի շատ նյութ, ավելի արագ հիշելու համար, 0:08:29.813,0:08:31.652 իսկ հետո մնացած մրցակիցները պետք է կարողանան անել նույնը: 0:08:31.652,0:08:33.500 Սա իմ ընկեր Բեն Փրիդմորն է, 0:08:33.500,0:08:35.250 աշխարհի հիշողության եռակի չեմպիոնը: 0:08:35.250,0:08:37.083 Նրա առջև իր գրասեղանի վրա 0:08:37.083,0:08:40.777 կան խառնած խաղաքարտերի 36 տուփ, 0:08:40.777,0:08:43.525 որը նա պատրաստվում է փորձել անգիր անել մեկ ժամում, 0:08:43.525,0:08:47.881 օգտագործելով մի մեթոդ, որը նա էր հնարել և միայն նա էր տիրապետում դրան: 0:08:47.881,0:08:49.792 Նա օգտագործել էր նմանատիպ մի մեթոդ 0:08:49.792,0:08:52.234 հիշելու ճիշտ կարգը 0:08:52.234,0:08:58.042 4,140 պատահական երկուական նիշերի 0:08:58.042,0:09:00.944 կես ժամվա ընթացքում: 0:09:00.944,0:09:02.875 Այո: 0:09:02.875,0:09:06.423 Եվ թեև կան մի շարք ձևեր 0:09:06.423,0:09:10.000 նյութը հիշելու այս մրցույթներում, 0:09:10.000,0:09:12.892 բոլոր մեթոդները, որոնք օգտագործվում են, 0:09:12.892,0:09:15.500 ի վերջո հանգում են մի հայեցակարգի, 0:09:15.500,0:09:19.148 որը հոգեբանները կոչում են զարգացող կոդավորում: 0:09:19.148,0:09:21.829 Եվ այս մեթոդը լավ ներկայացված է հիանալի պարադոքսի միջոցով 0:09:21.829,0:09:23.875 հայտնի որպես Հացթուխ/հացթուխ պարադոքս, 0:09:23.875,0:09:25.437 որը, հետևյալն է. 0:09:25.437,0:09:28.333 եթե ես խնդրեմ երկու մարդու հիշել նույն բառը, 0:09:28.333,0:09:29.900 եթե ես ասեմ մեկին 0:09:29.900,0:09:33.527 «Հիշիր, որ կա մի տղա Հացթուխ անունով»: 0:09:33.527,0:09:35.033 Դա իր անունն է: 0:09:35.033,0:09:40.819 Իսկ մյուսին ասեմ, «Հիշիր, որ կա մի տղա, որը հացթուխ է»: 0:09:40.819,0:09:44.061 Եվ որոշ ժամանակ հետո ես վերադառնամ իրենց 0:09:44.061,0:09:47.100 և ասեմ, «Դուք հիշու՞մ եք այն բառը, 0:09:47.100,0:09:48.477 որը ես ասել էի ձեզ մի քիչ առաջ։ 0:09:48.477,0:09:50.275 Դուք հիշու՞մ եք այն»: 0:09:50.275,0:09:53.542 Անձը, ում ասել էի, որ իր անունը Հացթուխ է 0:09:53.542,0:09:55.861 ավելի քիչ հավանական է, որ կհիշեր նույն բառը 0:09:55.861,0:09:59.712 քան այն անձը ում ասել էի, որ իր աշխատանքն է հացթուխ լինելը: 0:09:59.712,0:10:02.791 Նույն բառն է, բայց տարօրինակ է, որ մի դեպքում հիշվում է, իսկ մյուս դեպքում՝ ոչ: 0:10:02.791,0:10:04.768 Ի՞նչ է տեղի ունենում այստեղ: 0:10:04.768,0:10:09.804 Հացթուխ անունն իրականում ոչինչ չի նշանակում Ձեզ համար: 0:10:09.804,0:10:12.095 Այն ամբողջովին հեռու է 0:10:12.095,0:10:15.333 Ձեր գլխում պտտվող բոլոր մյուս հիշողություններից: 0:10:15.333,0:10:17.223 Բայց բոլորը գիտեն հացթուխ գոյականը, 0:10:17.223,0:10:19.094 մենք ճանաչում ենք հացթուխների: 0:10:19.094,0:10:21.123 Հացթուխները կրում են ծիծաղաշարժ սպիտակ գլխարկներ: 0:10:21.123,0:10:22.750 Հացթուխների ձեռքերը ալյուրի մեջ են: 0:10:22.750,0:10:24.825 Հացթուխներից լավ հոտ է գալիս, երբ նրանք վերադառնում են տուն: 0:10:24.825,0:10:26.952 Միգուցե մենք նույնիսկ ճանաչում ենք հացթուխի: 0:10:26.952,0:10:28.363 Եվ երբ մենք առաջին անգամ լսում ենք այդ բառը, 0:10:28.363,0:10:31.208 մենք անմիջապես սկսում ենք կառուցել ասոցիացիաներ, 0:10:31.208,0:10:35.279 որոնք ավելի ուշ օգնում են մեզ ավելի հեշտ հիշել այդ բառը: 0:10:35.279,0:10:38.237 Հիշելու ամբողջ արվեստը, 0:10:38.237,0:10:40.352 որի վրա հիմնված են այս մրցույթները, 0:10:40.352,0:10:43.579 ինչպես նաև փաստերը ավելի լավ հիշելու արվեստը առօրյա կյանքում, 0:10:43.579,0:10:47.565 հանգում է մեծատառ Հ-ով Հացթուխներին 0:10:47.565,0:10:49.561 փոքրատառ հ-ով հացթուխների փոխակերպելուն, 0:10:49.561,0:10:52.948 վերցնելով տեղեկատվությունը, որը բացակայում է համատեքստում 0:10:52.948,0:10:55.254 նշանակությամբ ու իմաստաով, 0:10:55.254,0:10:56.804 և փոխակերպել այն այնպես, 0:10:56.804,0:10:58.979 որ այն դառնա իմաստալից 0:10:58.979,0:11:03.764 Ձեր գլխում եղած մնացած ինֆորմացիայի հետ: 0:11:03.764,0:11:07.498 Այս անելու համար ավելի մշակված մեթոդներից մեկը 0:11:07.498,0:11:11.417 ստեղծվել է 2500 տարի առաջ հին Հունաստանում: 0:11:11.417,0:11:13.395 Այն հայտնի էր հիշողության պալատ անունով: 0:11:13.395,0:11:16.820 Ահա դրա ստեղծման պատմությունը: 0:11:16.820,0:11:19.792 Կար մի բանաստեղծ Սիմոնիդես անունով, 0:11:19.792,0:11:21.698 ով գնացել էր հանդիսավոր ճաշկերույթի: 0:11:21.698,0:11:23.946 Իրականում նրան վարձել էին զվարճանքի համար, 0:11:23.946,0:11:26.958 քանի որ այն ժամանակ, եթե Դուք ցանկանում էիք կազմակերպել յուրահատուկ խնջույք, 0:11:26.958,0:11:30.170 Դուք չէիք վարձում դիջեյ, Դուք վարձում էիք բանաստեղծ: 0:11:30.170,0:11:35.040 Եվ նա կանգնում է, ասմունքում իր բանաստեղծությունը, դուրս գալիս սրահի դռնից, 0:11:35.040,0:11:40.152 և այդ պահին, ամբողջ ճաշկերույթի սրահը փլուզվում է՝ 0:11:40.152,0:11:42.833 սպանելով ներսում գտնվող բոլորին: 0:11:42.833,0:11:45.398 Այն ոչ միայն սպանում է բոլորին, 0:11:45.398,0:11:49.262 այլ անճանաչելիորեն աղավաղում է բոլորի մարմինները: 0:11:49.262,0:11:51.583 Ոչ ոք չի կարող ասել, թե ով կար ներսում, 0:11:51.583,0:11:54.754 ոչ ոք չի կարող ցույց տալ, թե ով որտեղ էր նստած: 0:11:54.754,0:11:56.993 Մարմինները չեն կարող պատշաճ կերպով թաղված լինել: 0:11:56.993,0:12:00.836 Դա մի ողբերգություն է, որին գումարվել է մեկ այլ ողբերգություն: 0:12:00.836,0:12:03.540 Սիմոնիդեսը, դուրսը կանգնած, 0:12:03.540,0:12:05.671 ավերակների մեջ միակ ողջ մնացածը, 0:12:05.671,0:12:09.307 փակում է իր աչքերը և գիտակցում է, 0:12:09.307,0:12:11.845 որ իր մտքում 0:12:11.845,0:12:16.990 նա կարող է տեսնել, թե ճաշկերույթի սրահում յուրաքանչյուր հյուրը որտեղ է նստած է եղել: 0:12:16.990,0:12:19.333 Եվ նա բռնում է զոհվածների հարազատներին ձեռքերից 0:12:19.333,0:12:23.391 ու ուղղորդում նրանց ավերակների միջով իրենց սիրելիների մոտ: 0:12:23.391,0:12:26.655 Սիմոնիդեսը հասկանում է այդ պահին 0:12:26.655,0:12:30.088 մի բան, որ ես կարծում էմ մենք բոլորս բնազդաբար գիտենք, 0:12:30.088,0:12:32.500 որ չնայած նրա, որ մենք տկար ենք 0:12:32.500,0:12:35.394 անուններ ու հեռախոսահամարներ անգիր անելու մեջ 0:12:35.394,0:12:38.052 և մեր գործընկերներից բառացի հրահանգներ հիշելու գործում, 0:12:38.052,0:12:43.542 մենք ունենք իսկապես բացառիկ տեսողական և տարածական հիշողություն: 0:12:43.542,0:12:47.138 Եթե ես խնդրեմ ձեզ ասել ինձ առաջին 10 բառը 0:12:47.138,0:12:49.602 այն պատմության, որը ես ձեզ պատմեցի Սիմոնիդիսի մասին 0:12:49.602,0:12:52.090 հնարավոր է, որ ձեզ շատ դժվար լինի անել այն: 0:12:52.090,0:12:54.404 Բայց ես կարող եմ գրազ գալ, 0:12:54.404,0:12:57.087 որ եթե ես խնդրեի Ձեզ հիշել, 0:12:57.087,0:13:01.643 թե ով է նստած թուխ խոսացող ձիու վրա 0:13:01.643,0:13:03.641 ձեր ֆոյեյում հենց հիմա, 0:13:03.641,0:13:05.966 դուք կկարողանաք տեսնել դա։ 0:13:05.966,0:13:08.496 Հիշողության պալատի գաղափարը 0:13:08.496,0:13:13.129 այս երևակայական երևույթ Ձեր մտքում ստեղծելու 0:13:13.129,0:13:14.875 և այն պատկերներով լցնելու մեջ է, 0:13:14.875,0:13:17.083 որոնք Դուք ուզում եք հիշել՝ 0:13:17.083,0:13:20.412 ինչքան ավելի խենթ, ավելի տարօրինակ, ավելի արտառոց, 0:13:20.412,0:13:24.012 ավելի զվարճալի, ավելի անպարկեշտ, ավելի նողկալի է պատկերը 0:13:24.012,0:13:26.887 ավելի անմոռանալի այն կլինի։ 0:13:26.887,0:13:29.721 Ահա մի խորհուրդ, որը 2000 տարուց ավելի հին է, 0:13:29.721,0:13:32.506 որը կարելի է գտնել ամենավաղ լատինական հիշողության պայմանագրերում: 0:13:32.506,0:13:34.335 Այսպիսով, ինպե՞ս է այն գործում: 0:13:34.335,0:13:36.875 Ասենք թե Ձեզ հրավիրել են 0:13:36.875,0:13:40.681 TED-ի բեմ ելույթ ունենալու 0:13:40.681,0:13:43.215 և Դուք ուզում եք այն անգիր սովորել 0:13:43.215,0:13:48.260 և Դուք ուզում եք անել այն այնպես, ինչպես Կեկերոնը կաներ, 0:13:48.260,0:13:52.919 եթե նա հրավիրված լիներ TEDxRome-ին 2000 տարի առաջ: 0:13:52.919,0:13:55.177 Դուք կարող եք 0:13:55.177,0:14:00.396 պատկերացնել ինքներդ Ձեզ Ձեր տան դռան առջև: 0:14:00.396,0:14:02.438 Եվ Դուք կարող եք պատկերացնել մի ինչ-որ 0:14:02.438,0:14:05.946 ամբողջովին խենթ, անհեթեթ, անմոռանալի պատկեր, 0:14:05.946,0:14:08.929 որը կհիշացնի Ձեզ այն բանի մասին, ինչի մասին, որ Դուք ուզում էք խոսել առաջինը, այն է՝ 0:14:08.929,0:14:11.721 այս ամբողջովին արտառոց մրցույթը: 0:14:11.721,0:14:14.554 Եվ հետո Դուք կմտնեք Ձեր տուն 0:14:14.554,0:14:17.406 և կտեսնեք Թխվածքաբլիթ հրեշին 0:14:17.406,0:14:19.293 պարոն Էդի վրա: 0:14:19.293,0:14:20.562 Եվ այն կհիշեցնի Ձեզ, 0:14:20.562,0:14:23.736 որ Դուք ուզում եք ներկայացնել Ձեր ընկեր Էդ Քուքին: 0:14:23.736,0:14:26.400 Եվ հետո Դուք կտեսնեք Բրիթնի Սփիրսի մի նկար, 0:14:26.400,0:14:29.212 որը կհիշեցնի Ձեզ այս ծիծաղաշարժ կատակը, որը Դուք ուզում եք պատմել: 0:14:29.212,0:14:30.884 Եվ Դուք մտնում եք խոհանոց, 0:14:30.884,0:14:32.729 և չորրորդ թեման, որի մասին դուք պատրաստվում եք խոսել 0:14:32.729,0:14:35.667 այս տարօրինակ ճանապարհորդությունն էր, որին Դուք մասնակից եք դարձել մեկ տարի, 0:14:35.667,0:14:40.631 և Դուք ունեք ընկերներ, որոնք կօգնեն Ձեզ հիշել այն: 0:14:40.631,0:14:44.850 Ահա ինչպես են Հռոմեկան հռետորները անգիր արել իրենց ճառերը. 0:14:44.850,0:14:48.244 ոչ բառ առ բառ, որը Ձեզ պարզապես կխենթացնի, 0:14:48.244,0:14:50.656 այլ թեմա առ թեմա: 0:14:50.656,0:14:53.563 Իրականում, «Թեմատիկ նախադասություն» արտահայտությունը, 0:14:53.563,0:14:56.863 գալիս է հունական «topos» բառից, 0:14:56.863,0:14:58.583 որը նշանակում է «տեղ»: 0:14:58.583,0:15:00.150 Սա հետք է այն ժամանակվա, 0:15:00.150,0:15:02.470 երբ մարդիկ մտածում էին հռետորության և հայտարարության արվեստի մասին 0:15:02.470,0:15:04.708 այս տեսակի տարածական տերմիններով: 0:15:04.708,0:15:06.645 «Առաջին հերթին» արտահայտությունը 0:15:06.645,0:15:10.068 նշանակում է Ձեր հիշողության պալատի առաջին հերթը: 0:15:10.068,0:15:12.048 Ես մտածեցի, որ սա հրաշալի էր, 0:15:12.048,0:15:13.948 և իսկապես տարվեցի դրանով: 0:15:13.948,0:15:16.696 Եվ ես հաճախեցի մի քանի հիշողության մրցույթներ: 0:15:16.696,0:15:19.257 Եվ ես հասկացա, որ ուզում եմ ինչ-որ մի ավելի երկար բան գրել 0:15:19.257,0:15:22.550 այս մրցակցային հիշողների ենթամշակույթի մասին: 0:15:22.550,0:15:24.577 Սակայն կար խնդիր: 0:15:24.577,0:15:27.325 Խնդիրը նրանում էր, որ հիշողության մրցույթը 0:15:27.325,0:15:31.054 ահավոր ձանձրալի միջոցառում է: 0:15:31.054,0:15:33.660 (Ծիծաղ) 0:15:33.660,0:15:38.210 Իրավ, այն նման է մի խումբ մարդկանց, ովքեր դպրոցական քննական թեստ են հանձնում: 0:15:38.210,0:15:39.904 Ամենադրամատիկն պահն այն ժամանակն է, 0:15:39.904,0:15:41.283 երբ ինչ որ մեկը սկսում է մերսել իր քունքերը: 0:15:41.283,0:15:44.321 Եվ ես լրագորղ եմ, ինձ պետք է ինչ որ մի բանի մասին գրել: 0:15:44.321,0:15:48.098 Ես գիտեմ, որ այս մարդկանց ուղեղում տեղի է ունենում անհավատալի գործընթաց, 0:15:48.098,0:15:50.198 բայց այն մատչելի չէ ինձ համար: 0:15:50.198,0:15:52.917 Եվ ես հասկացա, եթե ես ուզում եմ պատմել այս պատմությունը, 0:15:52.917,0:15:55.667 ես պետք է մի քիչ իրենց նման լինեմ։ 0:15:55.667,0:15:59.248 Եվ այսպիսով ես սկսեցի փորձել անցկացնել 15 կամ 20 րոպե 0:15:59.248,0:16:02.083 ամեն առավոտ մինչ Նյու-Յորք Թայմս կարդալը 0:16:02.083,0:16:04.604 պարզաես փորձելով հիշել ինչ-որ մի բան: 0:16:04.604,0:16:06.273 Միգուցե բանաստեղծություն: 0:16:06.273,0:16:08.312 Միգուցե անուններ հին տարեգրքից, 0:16:08.312,0:16:10.571 որը ես գնել էի շուկայից: 0:16:10.571,0:16:16.067 Եվ ես հայտնաբերեցի, որ այն ահավոր հետաքրքիր է: 0:16:16.067,0:16:18.145 Ես երբեք չէի ակնկալի դա։ 0:16:18.145,0:16:21.508 Այն հետաքրքիր էր, քանի որ այն իրականում հիշողության վարժեցման մասին չէ: 0:16:21.508,0:16:24.546 Դուք փորձում եք ավելի ու ավելի կատարելագործվել 0:16:24.546,0:16:26.975 ստեղծագործելու 0:16:26.975,0:16:29.869 այս ամբողջովին անհեթեթ, անպարկեշտ, զվարճալի 0:16:29.869,0:16:33.994 և անմոռանալի պատկերները Ձեր մտքում: 0:16:33.994,0:16:35.577 Եվ ես սրանով շատ տարվեցի: 0:16:35.577,0:16:42.234 Սա ես եմ իմ ստանդարտ մրցակցային հիշողություն ունեցողի վարժեցման հանդերձանքով: 0:16:42.234,0:16:44.200 Դրանք մի զույգ ձայնամեկուցացնող ականջակալներ են, 0:16:44.200,0:16:47.609 և մի զույգ քողարկված պաշտպանիչ ակնոցներ, 0:16:47.609,0:16:50.282 որոնք ունեն երկու փոքր ծակ, 0:16:50.282,0:16:55.608 քանի որ շեղումը հիշողության մրցակիցների ամենամեծ թշնամին է: 0:16:55.608,0:17:01.375 Ի վերջո ես վերադարձա նույն մրցույթին, որը ես լուսաբանել էի մեկ տարի առաջ: 0:17:01.375,0:17:03.481 Եվ ես հասկանում էի, որ կարող եմ մասնակցել այդ մրցույթին 0:17:03.481,0:17:06.783 որպես լրագրության մի փորձ։ 0:17:06.783,0:17:11.304 Կարծում էի, որ այն կարող է լինել մի գեղեցիկ վերջաբան իմ ամբողջ ուսումնասիրության համար: 0:17:11.304,0:17:15.042 Խնդիրը նրանում էր, որ փորձը հաջողվեց: 0:17:15.042,0:17:17.779 Ես հաղթեցի մրցույթը, 0:17:17.779,0:17:20.882 ինչն իրականում չպետք է պատահեր: 0:17:20.882,0:17:26.731 (Ծափահարություններ) 0:17:26.731,0:17:28.436 Հիմա շատ հաճելի է 0:17:28.436,0:17:31.263 անգիր անել ճառերը, 0:17:31.263,0:17:34.357 հեռախոսահամարներն ու գնումների ցուցակները, 0:17:34.357,0:17:37.133 սակայն կարևորը դա չէ։ 0:17:37.133,0:17:39.331 Սրանք պարզապես հնարքներ են: 0:17:39.331,0:17:41.333 Դրանք աշխատող հնարքներ են, 0:17:41.333,0:17:44.516 քանի որ դրանք հիմնված են մի քանի բավականին տարրական սկզբունքների վրա այն բանի մասին, 0:17:44.516,0:17:46.292 թե ինչպես է մեր ուղեղը աշխատում: 0:17:46.292,0:17:50.244 Եվ կարիք չունեք կառուցել հիշողության պալատներ 0:17:50.244,0:17:52.250 կամ անգիր անել խաղաքարտերի տուփեր, 0:17:52.250,0:17:54.263 որպեսզի կարողանաք օգտվել այս փոքր գաղափարից, այն մասին, 0:17:54.263,0:17:56.907 թե ինչպես է աշխատում Ձեր ուղեղը: 0:17:56.907,0:17:58.700 Մենք հաճախ խոսում ենք մեծ հիշողություն ունեցող մարդկանց մասին, 0:17:58.700,0:18:01.000 կարծես այն իրենց բնածին պարգևն է, 0:18:01.000,0:18:02.890 բայց դա այդպես չէ: 0:18:02.890,0:18:06.658 Լավ հիշողությունը վարժեցնում են: 0:18:06.658,0:18:10.127 Ամենատարրական մակարդակում, մենք հիշում ենք, երբ մենք կենտրոնանում ենք: 0:18:10.127,0:18:13.333 Մենք հիշում ենք երբ, որ մենք ուժեղ հետաքրքրված ենք: 0:18:13.333,0:18:14.854 Մենք հիշում ենք, երբ մենք կարող ենք 0:18:14.854,0:18:17.625 ընկալել ինֆորմացիան և փորձը 0:18:17.625,0:18:19.731 և հասկանում ենք, թե ինչու է այն իմաստալից մեզ համար, 0:18:19.731,0:18:22.154 ինչու է այն կարևոր, 0:18:22.169,0:18:25.098 երբ որ մենք կարող ենք վերափոխել այն ինչ-որ կերպ, 0:18:25.098,0:18:26.592 որ այն իմաստ ունենա 0:18:26.592,0:18:28.819 մեր գլխում պտտվող մնացած բոլոր ինֆորմացիայի հետ, 0:18:28.819,0:18:34.079 երբ մենք կարող են փոխակերպել Հացթուխները հացթուների: 0:18:34.079,0:18:36.505 Հիշողության պալատը, մեթոդները 0:18:36.505,0:18:38.375 պարզապես դյուրացնող հնարքներ են: 0:18:38.375,0:18:40.940 Իրականում, նրանք նույնիսկ իրական հնարքներ չեն: 0:18:40.940,0:18:44.343 Նրանք աշխատում են, քանի որ նրանք ստիպում են Ձեզ աշխատել: 0:18:44.343,0:18:48.283 Նրանք մի տեսակ հոգեբանական խորը ազդեցություն են թողնում, 0:18:48.283,0:18:49.804 ստիպելով մեզ խորհել, 0:18:49.804,0:18:54.032 որը մեզանից շատերը սովորաբար չեն անում: 0:18:54.032,0:18:56.594 Բայց դրանք իրականում դյուրին հնարքներ չեն: 0:18:56.594,0:18:59.450 Ահա այսպես է նյութը հիշելի դառնում: 0:18:59.450,0:19:03.593 Եվ կարծում եմ, կա մի բան, որը ես կուզենայի, որ Դուք հիշեիք 0:19:03.593,0:19:06.327 դա այն է ինչ Է.Փ-ին, 0:19:06.327,0:19:10.125 ամնեզիայով տառապող մարդը, ով նույնիսկ չէր կարող հիշել որ նա հիշողության խնդիր ունի, 0:19:10.125,0:19:11.615 փոխանցել էր ինձ, 0:19:11.615,0:19:13.713 այն է, որ 0:19:13.713,0:19:18.750 մեր կյանքը մեր հիշողությունների գումարն է: 0:19:18.750,0:19:24.583 Որքա՞ն ենք մենք ցանկանում կորցնել 0:19:24.583,0:19:28.250 արդեն իսկ մեր կարճատև կյանքերից 0:19:28.250,0:19:35.210 մոռանալով մեզ մեր Բլեքբերիներում, այՖոներում, 0:19:35.210,0:19:39.008 ուշադրություն չդարձնելով մարդուն, 0:19:39.008,0:19:40.583 ով խոսում է մեզ հետ, 0:19:40.583,0:19:42.654 լինելով այնքան ծույլ, որ մենք չենք կամենում 0:19:42.654,0:19:46.344 խորը մտածել այս ամենի մասին: 0:19:46.344,0:19:48.788 Ես իմ փորձից սովորեցի, 0:19:48.788,0:19:52.185 որ աննախադեպ հիշողության կարողություններ 0:19:52.185,0:19:54.188 թաքնված են մեզ բոլորիս մեջ: 0:19:54.188,0:19:57.585 Եվ եթե Դուք ուզում եք վարել կյանք լի հիշողություններով, 0:19:57.585,0:19:59.971 Դուք պետք է լինեք այնպիսի մարդ, 0:19:59.971,0:20:02.937 ով հիշում է հիշել: 0:20:02.937,0:20:04.706 Շնորհակալություն: 0:20:04.706,0:20:07.796 (Ծափահարություն)