Ռասիզմի ազդեցությունը մեր առողջության վրա
-
0:01 - 0:04Յեյլի շրջանավարտների ամսագրում մի հոդված
-
0:05 - 0:08պատմում էր Քլայդ Մերֆիի մասին,
-
0:08 - 0:12որը 1970 թվականի աֆրոամերիկացի
սևամորթ շրջանավարտներից էր: -
0:13 - 0:15Դա մի հաջողակի պատմություն էր:
-
0:16 - 0:19Ավարտելով Յեյլը և Կոլումբիայի
իրավաբանական ֆակուլտետը, -
0:20 - 0:22Քլայդը հաջորդ 30 տարիների ընթացքում
-
0:22 - 0:26Ամերիկայի լավագույն քաղաքացիական
իրավունքի փաստաբաններից էր: -
0:26 - 0:29Նա լավ ամուսին ու հայր էր:
-
0:30 - 0:33Սակայն, չնայած իր հաջողություններին
-
0:33 - 0:35անձնական և մասնագիտական ոլորտներում,
-
0:36 - 0:38Քլայդի պատմությունը տխուր ավարտ ունեցավ:
-
0:39 - 0:412010 թվականին,
-
0:42 - 0:4362 տարեկան հասակում
-
0:45 - 0:48Քլայդը մահացավ թոքերում արյան կուտակումից:
-
0:50 - 0:54Նրա պատմությունը միակը չէր:
-
0:55 - 0:58Յեյլի նրա սևամորթ դասընկերներից շատերը
-
0:58 - 0:59ևս մահացան երիտասարդ տարիքում:
-
1:00 - 1:03Իրականում, հոդվածում նշվում է,
-
1:04 - 1:08որ Յեյլն ավարտելուց 41 տարի անց
-
1:08 - 1:111970 թվականի սևամորթ շրջանավարտների
-
1:11 - 1:14մահացությունը երեք անգամ ավելի բարձր էր,
-
1:15 - 1:17քան մնացածներինը:
-
1:19 - 1:20Ցնցող է:
-
1:21 - 1:24Ամերիկան վերջերս զգոն է դարձել՝
-
1:25 - 1:27որպես արդյունք բազմաթիվ բողոքների՝
-
1:27 - 1:31ոստիկանության անզեն սևամորթների վրա
կրակ արձակելու դեմ: -
1:32 - 1:35Մեկ այլ մեծ խնդիրը կայանում է նրանում,
-
1:37 - 1:40որ ամեն յոթ րոպե
-
1:40 - 1:44մեկ սևամորթ է վաղաժամ մահանում
Միացյալ Նահանգներում: -
1:44 - 1:48Սա նշանակում է, որ 200-ից ավելի սևամորթ է
-
1:48 - 1:50մահանում ամեն օր,
-
1:50 - 1:55նրանք, ովքեր չէին մահանա, եթե առողջապես
հավասար լինեին սպիտակամորթներին: -
1:58 - 2:00Վերջին 25 տարիների ընթացքում
-
2:01 - 2:03ես իմ առաքելությունն եմ համարում
-
2:03 - 2:06հասկանալ, թե ինչու մաշկի գույնը
-
2:06 - 2:08այդքան մեծ կարևորություն ունի
առողջ լինելու հարցում: -
2:10 - 2:12Իմ կարիերայի ամենասկզբում
-
2:12 - 2:16կարծիք կար, որ ամենի պատճառը
ռասայական տարբերությունը, -
2:16 - 2:18եկամտի չափն ու կրթությունն է:
-
2:18 - 2:23Ես հայտնաբերեցի, որ տնտեսական կարգավիճակը
կարևոր է առողջության համար, -
2:24 - 2:26և սա դեռ սկիզբն է:
-
2:26 - 2:31Օրինակ, եթե մենք նայենք կյանքի սպասելի
տևողությանը 25 տարեկան հասակում, -
2:32 - 2:37այդ տարիքում 5 տարվա տարբերություն կա
սևամորթների և սպիտակամորթների մեջ: -
2:37 - 2:41Այդ տարբերությունը կրթության ոլորտում
սևերի և սպիտակների միջև -
2:41 - 2:44ավելի մեծ է, քան՝ ռասայական:
-
2:45 - 2:50Միևնույն ժամանակ,
կրթության ամեն աստիճանում -
2:50 - 2:52սպիտակամորթները սևամորթներից
երկար են ապրում: -
2:53 - 2:55Այսպիսով, դպրոցն ավարտած
սպիտակ երիտասարդները -
2:55 - 2:59ապրում են իրենց սևամորթ հասակակիցներից
3.4 տարով ավելի: -
2:59 - 3:01Այս տարբերությունն ավելի մեծ է
-
3:02 - 3:03քոլեջն ավարտողների պարագայում:
-
3:04 - 3:07Ամենազարմանալին այն է, որ
-
3:07 - 3:11ավագ դպրոցն ավարտած սպիտակ երիտասարդները
-
3:11 - 3:14ավելի երկար են ապրում, քան
այն սևամորթները, որոնք քոլեջ են ավարտել -
3:14 - 3:16կամ համալսարան:
-
3:17 - 3:20Այսպիսով, ինչու՞ մաշկի գույնն այդքան
կարևոր է առողջության համար: -
3:21 - 3:25Եկամտից ու կրթությունից բացի, էլ ի՞նչն է,
-
3:25 - 3:27որ նշանակություն ունի:
-
3:28 - 3:30Վաղ իննսունականներին
-
3:31 - 3:33ինձ խնդրեցին վերանայել մի գիրք
-
3:34 - 3:35սև ամերիկացիների առողջության մասին:
-
3:36 - 3:39Ինձ ապշեցրեց այն, որ գրքի 25 գլուխներից
-
3:39 - 3:42յուրաքանչյուրում
-
3:42 - 3:43ասվում էր, թե ռասիզմն է
-
3:43 - 3:46սևամորթների առողջությանը վնասող
հիմնական գործոնը: -
3:47 - 3:49Այդ հետազոտությունները
հայտարարում էին, որ -
3:50 - 3:55սևամորթների վրա բացասական ազդեցություն
ունեցող գործոնը ռասիզմն է, -
3:56 - 3:58բայց փաստեր չէին ներկայացնում:
-
3:59 - 4:01Իմ կարծիքով դա ճիշտ չէր:
-
4:02 - 4:04Ամիսներ անց
-
4:04 - 4:07Վաշինգտոնում (ԿՇ), մի կոնֆերանսում
ելույթ ունենալիս, -
4:07 - 4:10ես ասացի, թե հետազոտության
առաջնահերթ նպատակներից է -
4:10 - 4:14արձանագրել, թե ինչպե՞ս է ռասիզմը
ազդում առողջության վրա: -
4:15 - 4:17Մի սպիտակ տղամարդ լսարանից ոտքի ելավ
-
4:17 - 4:21և ասաց, թե, մինչդեռ ռասիզմը կարևոր փաստ է,
-
4:22 - 4:24այն երբեք չենք կարող չափել:
-
4:25 - 4:27"Ինքնագնահատականն ենք չափում", - ասացի ես:
-
4:28 - 4:30"Բայց ի՞նչ պատճառներ ունենք
-
4:30 - 4:33ռասիզմը չչափելու համար,
եթե մտքներիս տեղ լինի" -
4:34 - 4:36Եվ ես մտադրվեցի դա անել
-
4:36 - 4:38ու մշակեցի երեք ցուցանիշ:
-
4:38 - 4:42Առաջինը վերաբերվում էր խտրականությանը.
-
4:42 - 4:47օրինակ՝ աշխատանքից անարդար հեռացնելը կամ
անհիմն կանգնեցնելը ոստիկանության կողմից: -
4:47 - 4:52Բայց խտրականությանը հանդիպում ենք նաև
այլ աննշան դեպքերում, -
4:52 - 4:55այսպես, երկրորդ ցուցանիշն է
"Առօրյայի խտրականության ցուցանիշը" -
4:56 - 4:58այն ներառում է ինը տեսակի միջադեպ.
-
4:58 - 4:59օրինակ՝
-
4:59 - 5:02ձեզ պակաս հարգանքով են վերաբերվում,
քան մյուսներին, -
5:02 - 5:06ռեստորանում, խանութում, ուրիշների համեմատ,
ձեզ ավելի վատ են սպասարկում, -
5:06 - 5:08կամ մարդիկ կարծես թե
վախով են ձեզ վերաբերվում: -
5:09 - 5:12Այս ցուցանիշը ընդգրկում է այն ամենը,
-
5:12 - 5:16ինչի պատճառով հասարակության կողմից
չգնահատված մարդկանց -
5:16 - 5:19արժանապատվությունն ու հարգանքը
-
5:19 - 5:21օրեցօր պատառ-պատառ ցնդում է:
-
5:22 - 5:23Հետազոտությունը ցույց է տալիս,
-
5:25 - 5:28որ վերին աստիճանի խտրականությունները
-
5:28 - 5:34ամենատարբեր հիվանդություններ
ստանալու ավելի բարձր ռիսկի հետ են կապված. -
5:34 - 5:37արյան ճնշումից մինչև գիրություն,
-
5:37 - 5:40կրծքի քաղցկեղ,
սրտանոթային հիվանդություններ, -
5:40 - 5:42և նույնիսկ վաղաժամ մահ:
-
5:44 - 5:49Հետաքրքիր է, որ որոշ հետևանքներ
ի հայտ են գալիս շատ վաղ տարիքում: -
5:49 - 5:53Օրինակ՝. սևամորթ դեռահասների շրջանակներում
կատարված ուսումնասիրություննեը -
5:54 - 6:00ցույց տվեցին, որ նրանց մոտ, ովքեր
հաճախ են խտրականության զոհ դարձել, -
6:01 - 6:04շատ ավելի բարձր են սթրեսի հորմոնները,
-
6:06 - 6:07արյան ճնշումը,
-
6:07 - 6:10և քաշը 20 տարեկանում:
-
6:12 - 6:14Սակայն
-
6:16 - 6:18խտրականության պատճառով առաջացած սթրեսը
-
6:18 - 6:20խնդրի միայն մի կողմն է:
-
6:20 - 6:23Ռասիզմն ու խտրականությունը
-
6:23 - 6:27առողջությանը վերաբերվող այլ ոլորտներում էլ
ազդեցություն ունեն: -
6:27 - 6:30Օրինակ՝. բժշկության ոլորտում
գոյություն ունի խտրականություն: -
6:31 - 6:351999 թ. Բժշկության Ազգային Ակադեմիան
-
6:35 - 6:37ինձ հրավիրեց մասնակցելու հանձնաժողովում,
-
6:37 - 6:42որը, հենվելով գիտականորեն ապացուցված
փաստերի վրա, եզրակացրեց, -
6:42 - 6:45թե սևերն ու այլ ազգային
փոքրամասնությունները -
6:45 - 6:48պակաս որակյալ խնամք են ստանում,
քան սպիտակները: -
6:48 - 6:52Սա վերաբերվում էր բոլոր տեսակի
բժշկական ծառայություններին՝ -
6:52 - 6:54ամենահասարակ ու պարզից՝
-
6:55 - 6:58մինչև տեխնոլոգիապես բարդ բուժումը:
-
6:59 - 7:02Սա մի կողմից բացատրվում է
-
7:02 - 7:06այսպես կոչված "թաքնված կողմնապահության"
-
7:06 - 7:08կամ "անգիտակից խտրականության" երևույթով:
-
7:08 - 7:11Հոգեբանների տասնամյակներով կատարած
հետազոտությունները -
7:11 - 7:14ցույց են տալիս, որ եթե մենք երկար ժամանակ
ենթագիտակցորեն -
7:14 - 7:18բացասական կարծրատիպեր ենք տածում
սոցիալական որևէ խմբի հանդեպ, -
7:18 - 7:20այդ խմբի անդամի հանդիպելիս՝
-
7:20 - 7:23նրա հանդեպ խրտրականորեն ենք տրամադրվում:
-
7:23 - 7:24Մենք նրան այլ ձև ենք վերաբերվում:
-
7:24 - 7:29Դա անգիտակից ու ավտոմատ գործողություն է:
-
7:29 - 7:32Սա աննշան, բայց նորմալ գործողություն է,
-
7:32 - 7:38որը տեղի է ունենում է նույնիսկ ամենադրական
տրոմադրվածություն ունեցող մարդկանց մոտ: -
7:39 - 7:42Սակայն, որքան ավելի շատ եմ մտածում
-
7:42 - 7:44առողջության վրա ռասիզմի ազդեցության մասին,
-
7:45 - 7:48այնքան ավելի խորն է այն թվում:
-
7:49 - 7:52Գոյություն ունի ինստիտուցիոնալ
խտրականություն, -
7:53 - 7:55որը վերաբերվում է
-
7:55 - 7:59հասարակական հաստատություններում
հանդիպող դեպքերին: -
8:00 - 8:03Բնակելի տարածքների
ռասայական մեկուսացումը, -
8:03 - 8:08որի պատճառով սպիտակներն ու սևերը տարբեր
թաղամասներում են բնակվում , -
8:08 - 8:11ինստիտուցիոնալ ռասիզմի վառ օրինակ է:
-
8:13 - 8:17Ամերիկայի մեծ գաղտնիքներից մեկն այն է,
-
8:17 - 8:19որ հենց ռասայական մեկուսացումն է
-
8:19 - 8:22հանդիսանում ռասայական անհավասարության
-
8:22 - 8:25թաքնված պատճառը Միացյալ Նահանգներում:
-
8:27 - 8:30Ամերիկայում, նրանով, թե որտեղ ես ապրում,
-
8:30 - 8:33որոշվում է, թե ինչպիսի
հնարավորություներ կունենաս -
8:33 - 8:36սովորելու, աշխատելու համար,
-
8:36 - 8:40ինչպիսի պայմաններում կապրես և նույնիսկ
ինչ որակի բժշկական օգնություն կստանաս: -
8:42 - 8:48Միացյալ Նահանգների 171 ամենամեծ քաղաքների
ուսումնասիրությունը եզրակացրեց, -
8:48 - 8:51որ չկա նույնիսկ մեկ քաղաք, որտեղ
-
8:51 - 8:55սևերն ու սպիտակները
նույն պայմաններում են ապրում, -
8:55 - 8:59և սպիտակներով բնակեցված ամենավատ
թաղամասները նույնիսկ -
8:59 - 9:03սևամորթների թաղամասներից զգալիորեն
ավելի լավ վիճակում են: -
9:04 - 9:06Մեկ այլ ուսումնասիրություն
-
9:06 - 9:09ցույց տվեց, որ եթե մենք
կարողանայինք վերացնել -
9:09 - 9:10մեկուսացումների տոկոսը,
-
9:10 - 9:14մեկընդմիշտ կվերանար
սև-սպիտակ տարբերությունը եկամուտի, -
9:15 - 9:17ուսման և գործազրկության ոլորտներում,
-
9:17 - 9:20երկու երրորդով կնվազեր միայնակ
մայրերին աջակցման հետ կապված -
9:20 - 9:22ռասայական տարբերությունը՝
-
9:22 - 9:24պայմանավորված մեկուսացման երևույթով:
-
9:25 - 9:27Ես հասկացա նաև,
-
9:27 - 9:30թե ինչպես են բացասական նախապաշարմունքները,
-
9:30 - 9:33և մեր մշակույթում սևերի մասին
գոյություն ունեցող կարծիքը, -
9:33 - 9:36բառիս բուն իմաստով ստեղծում և սնում
-
9:36 - 9:39ինստիտուցիոնալ և անհատական
խտրականությունը: -
9:41 - 9:44Հետազոտողների մի խումբ հավաքել և
ստեղծել է տվյալների մի բազա՝ -
9:44 - 9:47բաղկացած այն գրքերից,
-
9:47 - 9:50ամսագրերից ու հոդվածներից,
-
9:50 - 9:54որոնք սովորական կրթված ամերիկացին
կակարդար իր ողջ կյանքի ընթացքում: -
9:54 - 9:57Այս բազան թույլ է տալիս մեզ տեսնել,
-
9:57 - 10:03թե ինչպես են ամերիկացիները հասկանում
բառակապակցությունները՝ -
10:03 - 10:05այսպիսի հասարակության մեջ մեծանալով:
-
10:05 - 10:09Այսպես, երբ հանդիպում ենք "սև" բառը,
-
10:09 - 10:11ո՞ր բառերն են ավելի շուտ գալիս մեր մտքին:
-
10:11 - 10:13"Աղքատ",
-
10:13 - 10:14"դաժան",
-
10:14 - 10:15"կրոնասեր",
-
10:15 - 10:17"ծույլ",
-
10:17 - 10:18"կենսուրախ"
-
10:18 - 10:20"վտանգավոր":
-
10:20 - 10:21Մինչդեռ, երբ լսում ենք "սպիտակ"
-
10:21 - 10:23հաճախ մտքներիս են գալիս
-
10:23 - 10:25"հարուստ",
-
10:25 - 10:26"առաջադեմ",
-
10:26 - 10:27"ավանդական"
-
10:28 - 10:29"հաստատակամ"
-
10:29 - 10:31"հաջողակ"
-
10:31 - 10:32"կիրթ" բառերը:
-
10:32 - 10:36Եվ երբ մի ոստիկան
-
10:36 - 10:40վատ վերաբերմունք է ցուցաբերում
անզեն սևամորթի նկատմամբ, -
10:41 - 10:46որն իր տեսակետից դաժան ու վտանգավոր է,
-
10:46 - 10:51պարտադիր չէ, որ նա ի սկզբանե
վատ ոստիկան է: -
10:51 - 10:54Հնարավոր է մեր առջև
-
10:54 - 10:56մի շարքային ամերիկացի է,
-
10:56 - 11:00և նա արտացոլում է մի վերաբերմունք,
որին սովոր է և ականատես, -
11:00 - 11:02քանզի մեծացել և կրթվել է
-
11:02 - 11:03արդի հասարակության մեջ:
-
11:04 - 11:06Սեփական փորձից ելնելով,
-
11:08 - 11:10հավատում եմ, որ մեր մաշկի գույնը
-
11:10 - 11:13մեր ճակատագիրը որոշող գործոնը չպիտի լինի:
-
11:15 - 11:17Ես գաղթել եմ Միացյալ Նահանգներ
-
11:17 - 11:19Կարիբյան ծովի Սուրբ Լուսիա կղզուց
-
11:20 - 11:221970-ականների վերջին՝
-
11:23 - 11:25բարձրագույն կրթություն ստանալու,
-
11:26 - 11:28և վերջին 40 տարիների ընթացքում
-
11:28 - 11:30հաջողության եմ հասել:
-
11:30 - 11:33Ունեմ ընտանիք, որն ինձ աջակցում է,
-
11:33 - 11:34շատ եմ աշխատել
-
11:35 - 11:36և հաջողության եմ հասել:
-
11:37 - 11:40Բայց հաջողության հասնելն
ինձնից ավելի շատ ջանք պահանջեց: -
11:41 - 11:45Փոքրամասնությունների կրթաթոշակ ստացա
Միչիգանի համալսարանում: -
11:45 - 11:50Այո, ես դրական մտածելակերպ ունեմ:
-
11:51 - 11:53Առանց դրա
-
11:53 - 11:55ես այստեղ չէի լինի այսօր:
-
11:57 - 12:00Սակայն վերջին 40 տարիների ընթացքում,
-
12:00 - 12:03սևամորթ ամերիկացիները
հազիվ թե ինձ պես հաջողակ են եղել: -
12:05 - 12:101978 թ. Միացյալ Նահանգների
սևամորթ ընտանիքը -
12:10 - 12:14վաստակում էր 59 ցենտ սպիտակամորթ
ընտանիքի եկամտի ամեն մի դոլարի համեմատ: -
12:15 - 12:172015 թ. նույնպես
-
12:17 - 12:22սևամորթ ընտանիքը վաստակում է 59 ցենտ
-
12:22 - 12:26սպիտակ ընտանիքի եկամուտի
մեկ դոլարի համեմատ: -
12:26 - 12:30Եւ ռասայական տարբերությունը
բարեկեցության առումով ցնցող է: -
12:31 - 12:33Քանի որ սպիտակի ունեցած ամեն մի դոլարը
-
12:34 - 12:37հավասար է սևի՝ վեց,
իսկ լատինոսի յոթ ցենտին: -
12:39 - 12:40Ճշմարտությունը նրանում է, որ
-
12:40 - 12:42ռասիզմը
-
12:42 - 12:47կառուցում է մի կեղծ համակարգ,
-
12:47 - 12:52որն անընդհատ անբարենպաստ պայմաններ է
ստեղծում ԱՄՆ որոշ ռասայական խմբերի համար: -
12:53 - 12:55Պլատոնն ասել է, թե
-
12:55 - 12:57չկա ավելի մեծ անարդարություն, քան
-
12:59 - 13:02անհավասարների հանդեպ
հավասար վերաբերմունքը: -
13:04 - 13:06Սա է ռասիզմը խարխլելուն ուղղված
-
13:06 - 13:09իմ հավատարիմ աշխատանքի պատճառը:
-
13:10 - 13:12Ես անսահման երախտապարտ եմ նրանց,
-
13:12 - 13:16ում միահամուռ ուժերով
-
13:16 - 13:20և նույնիսկ կյանքի գնով բացվել են ուղիներ,
-
13:20 - 13:21որոնցով առաջ եմ ընթանում:
-
13:22 - 13:26Ուզում եմ երաշխավորել, որ
այդ ուղիները միշտ բաց կլինեն, -
13:26 - 13:30և որ ամենքն էլ հնարավորություն
կունենան դրանցով քայլելու: -
13:32 - 13:35Ռոբերտ Քենեդին ասել է,-
-
13:35 - 13:38"Ամեն անգամ, երբ տղամարդը",
- կամ կինը, ես կավելացնեի,- -
13:38 - 13:40"բռնում է ճշմարտության ուղղին,
-
13:40 - 13:43կամ աշխատում է բարելավել այլոց կյանքը,
-
13:43 - 13:46կամ ոտքի է կանգնում անարդարության դեմ,
-
13:46 - 13:49դրանով նա հույսի մի շող է հղում աշխարհին,
-
13:49 - 13:52իսկ այդ շողերը միանալով
ստեղծում են հոսանք, -
13:52 - 13:57որը կփլեցնի ճնշման ու դիմադրության
ամենաբարձր պատերը:" -
13:58 - 14:00Ես լավատես եմ այսօր,
-
14:00 - 14:03քանզի ողջ Ամերիկայում
-
14:03 - 14:05նկատել եմ այդ հույսի շողերը:
-
14:06 - 14:08Բոստոնի բժշկական կենտրոնը
-
14:08 - 14:10աշխատանքի է հրավիրել փաստաբանների,
-
14:11 - 14:15որպեսզի բժիշկներն ավելի լավ խնամեն
իրենց հիվանդներին, -
14:15 - 14:20քանի որ փաստաբաններն անրադառնում են
հիվանդների ոչ բժշկական կարիքներին: -
14:20 - 14:24Լոմա Լինդա համալսարանը քոլեջ է բացել
-
14:24 - 14:26Սան Բերնարդինոյի մոտակայքում,
-
14:26 - 14:29որպեսզի, բժշկական ծառայություններ
մատուցելուց բացի, -
14:29 - 14:32տա աշխատանք գտնելու համար անհրաժեշտ
-
14:32 - 14:34հմտություններ ու գիտելիքներ
-
14:34 - 14:39մասնավորապես ազգային փոքրամասնությունների
և անապահով ընտանիքների անդամներին: -
14:39 - 14:43Սա կօգնի նրանց ունենալ հմտություններ
արժանապատիվ աշխատանք գտնելու համար: -
14:45 - 14:47Հյուսիսային Կարոլինայի Չեփլ Հիլ քաղաքում
-
14:47 - 14:51հասարակ մի ծրագիր է մշակվել՝
-
14:51 - 14:56նվազեցնելու 30-ից 40 տարեկան սևամորթների
-
14:56 - 14:59սրտային հիվանդություններ ստանալու ռիսկը՝
-
14:59 - 15:02ապահովելով զրոյից հինգ տարեկան
երեխաների համար -
15:03 - 15:05որակյալ ցերեկային խնամք:
-
15:05 - 15:09Ողջ Ամերիկայում դպրոցական
դասապատրաստման կենտրոններում -
15:09 - 15:11Ուինթլի Ֆիփսը և ՅուԷս Դրիմ Աքադեմի
դպրոցական ծրագիրը -
15:11 - 15:14փակում են ազատազրկման ուղին
տանող ճանապարհները՝ -
15:14 - 15:18բարձրորակ գիտելիքներ և ուղղորդում
տալով այն դեռահասներին, -
15:18 - 15:21ում ծնողները ազատազրկության մեջ են,
-
15:21 - 15:24ովքեր դպրոցում չեն առաջադիմում:
-
15:25 - 15:26Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքում,
-
15:26 - 15:28Օքվուդի համալսարանը,
-
15:28 - 15:30որը ի սկզբանե համարվում է
սևերի համալսարան, -
15:30 - 15:34մեզ ցույց է տալիս, թե ինչպես է կարելի
բարելավել սևամորթների առողջությունը՝ -
15:34 - 15:37ներառելով բժշկական զննումը
-
15:37 - 15:41առաջին կուրսեցիների ուղղորդման մեջ,
-
15:41 - 15:44տալով այդ ուսանողներին
այն ամենը, ինչ պետք է -
15:44 - 15:45առողջ ընտրություն կատարելու համար,
-
15:45 - 15:49ամեն տարի նրանց էպիկրիզ տրամադրելով,
որպեսզի նրանք կարողանան վերահսկել -
15:49 - 15:51իրենց առողջության առաջընթացը:
-
15:52 - 15:53Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում,
-
15:53 - 15:59Հատուկ Նշանակության Համայնքները վերացրել
են մեկուսացման բացասական ազդեցությունը՝ -
15:59 - 16:02ձևափոխելով հանցագործության մեջ կորած,
-
16:02 - 16:05թմրանյութով ներծծված հասարակությունը
-
16:05 - 16:09հավասար պայմաններում
եկամուտ ստացող բնակչության, -
16:09 - 16:11ուսումնական առաջադիմության,
-
16:11 - 16:14հիանալի համայնքային կյանքի և
-
16:14 - 16:15զբաղվածության օազիսի:
-
16:16 - 16:18Եւ վերջապես,
-
16:18 - 16:20գոյություն ունի Դեվայնի լուծումը:
-
16:21 - 16:23Պրոֆեսոր Պատրիսիա Դեվայնը
-
16:24 - 16:27Վիսկոնսինի համալսարանից
-
16:27 - 16:31մեզ ցույց տվեց, թե ինչպես մենք
կարող ենք պայքարել -
16:31 - 16:34մեր թաքնված վախերի դեմ
-
16:34 - 16:36և արդյունավետ կերպով նվազեցնել դրանք:
-
16:37 - 16:38Մեզանից յուրաքանչյուրը
-
16:38 - 16:41կարող է հույսի մի շող դառնալ:
-
16:41 - 16:45Այս գործը հեշտ չի լինելու,
-
16:45 - 16:48բայց Թերգութ Մարշալը, Գերագույն
Դատարանի նախկին դատավորը, -
16:49 - 16:52ասել է,- "Մենք պետք է հակառակվենք:
-
16:52 - 16:54Մենք պետք է հակառակվենք անտարբերությանը:
-
16:54 - 16:56Մենք պետք է հակառակվենք անզգայությանը:
-
16:56 - 17:00Մենք պետք է հակառակվենք ատելությանն
ու անվստահությանը: -
17:00 - 17:01Մենք պետք է հակառակվենք,
-
17:01 - 17:05քանզի Ամերիկան ավելի լավը կարող է դառնալ,
-
17:05 - 17:09քանզի Ամերիկան այլ ընտրանք չունի, քան
ավելի լավը դառնալ:" -
17:09 - 17:11Շնորհակալություն:
-
17:11 - 17:14(Ծափահարություններ)
- Title:
- Ռասիզմի ազդեցությունը մեր առողջության վրա
- Speaker:
- Դեյվիդ Ր. Ուիլյամս
- Description:
-
Ինչու՞ մաշկի գույնն այդքան կարևոր է առողջության համար: Դեյվիդ Ր. Ուիլյամսը մշակել է ցուցանիշներ՝ գնահատելու խտրականության ազդեցությունը բարեկեցության վրա, որոնք դուրս են գալիս ավանդական՝ կրթության և եկամտի վրա հիմնված խտրականությունների մեր պատկերացումներից: Նրա նպատակն է բացահայտել, թե ինչպես են քողարկված կողմնապահությունը, սևամորթների բնակելի տարածքների մեկուսացումը և բացասական կարծրատիպերը ստեղծում և սնում անհավասարությունը: Այս անկեղծ ու բացահայտ ելույթում Ուիլյամսը ապացուցում է, թե ինչպես է ռասիզմը կեղծ համակարգեր ստեղծում, և բերում է հուսադրող ծրագրերի օրինակներ, որոնք կոչված են քանդելու խտրականության այդ համակարգը Միացյալ Նահանգների ողջ տարածքում:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 17:27
Kristine Sargsyan approved Armenian subtitles for How racism makes us sick | ||
Grigor Janikyan accepted Armenian subtitles for How racism makes us sick | ||
Grigor Janikyan edited Armenian subtitles for How racism makes us sick | ||
Narine Davaryan edited Armenian subtitles for How racism makes us sick | ||
Narine Davaryan edited Armenian subtitles for How racism makes us sick | ||
Narine Davaryan edited Armenian subtitles for How racism makes us sick | ||
Narine Davaryan edited Armenian subtitles for How racism makes us sick | ||
Narine Davaryan edited Armenian subtitles for How racism makes us sick |