1 00:00:01,000 --> 00:00:04,120 Յեյլի շրջանավարտների ամսագրում մի հոդված 2 00:00:05,240 --> 00:00:07,816 պատմում էր Քլայդ Մերֆիի մասին, 3 00:00:07,840 --> 00:00:11,720 որը 1970 թվականի աֆրոամերիկացի սևամորթ շրջանավարտներից էր: 4 00:00:12,960 --> 00:00:15,000 Դա մի հաջողակի պատմություն էր: 5 00:00:16,320 --> 00:00:19,320 Ավարտելով Յեյլը և Կոլումբիայի իրավաբանական ֆակուլտետը, 6 00:00:20,160 --> 00:00:22,376 Քլայդը հաջորդ 30 տարիների ընթացքում 7 00:00:22,400 --> 00:00:25,560 Ամերիկայի լավագույն քաղաքացիական իրավունքի փաստաբաններից էր: 8 00:00:26,280 --> 00:00:28,960 Նա լավ ամուսին ու հայր էր: 9 00:00:30,080 --> 00:00:32,816 Սակայն, չնայած իր հաջողություններին 10 00:00:32,840 --> 00:00:35,160 անձնական և մասնագիտական ոլորտներում, 11 00:00:36,080 --> 00:00:38,360 Քլայդի պատմությունը տխուր ավարտ ունեցավ: 12 00:00:39,440 --> 00:00:40,640 2010 թվականին, 13 00:00:41,720 --> 00:00:43,480 62 տարեկան հասակում 14 00:00:44,640 --> 00:00:47,640 Քլայդը մահացավ թոքերում արյան կուտակումից: 15 00:00:50,120 --> 00:00:53,920 Նրա պատմությունը միակը չէր: 16 00:00:54,720 --> 00:00:57,576 Յեյլի նրա սևամորթ դասընկերներից շատերը 17 00:00:57,600 --> 00:00:59,080 ևս մահացան երիտասարդ տարիքում: 18 00:01:00,080 --> 00:01:03,440 Իրականում, հոդվածում նշվում է, 19 00:01:04,319 --> 00:01:08,016 որ Յեյլն ավարտելուց 41 տարի անց 20 00:01:08,040 --> 00:01:11,216 1970 թվականի սևամորթ շրջանավարտների 21 00:01:11,240 --> 00:01:14,496 մահացությունը երեք անգամ ավելի բարձր էր, 22 00:01:14,520 --> 00:01:16,960 քան մնացածներինը: 23 00:01:18,680 --> 00:01:19,880 Ցնցող է: 24 00:01:21,240 --> 00:01:23,760 Ամերիկան վերջերս զգոն է դարձել՝ 25 00:01:24,680 --> 00:01:26,856 որպես արդյունք բազմաթիվ բողոքների՝ 26 00:01:26,880 --> 00:01:30,640 ոստիկանության անզեն սևամորթների վրա կրակ արձակելու դեմ: 27 00:01:31,960 --> 00:01:35,160 Մեկ այլ մեծ խնդիրը կայանում է նրանում, 28 00:01:36,560 --> 00:01:39,656 որ ամեն յոթ րոպե 29 00:01:39,680 --> 00:01:43,680 մեկ սևամորթ է վաղաժամ մահանում Միացյալ Նահանգներում: 30 00:01:44,440 --> 00:01:48,256 Սա նշանակում է, որ 200-ից ավելի սևամորթ է 31 00:01:48,280 --> 00:01:50,416 մահանում ամեն օր, 32 00:01:50,440 --> 00:01:55,240 նրանք, ովքեր չէին մահանա, եթե առողջապես հավասար լինեին սպիտակամորթներին: 33 00:01:58,240 --> 00:01:59,920 Վերջին 25 տարիների ընթացքում 34 00:02:00,920 --> 00:02:02,856 ես իմ առաքելությունն եմ համարում 35 00:02:02,880 --> 00:02:05,656 հասկանալ, թե ինչու մաշկի գույնը 36 00:02:05,680 --> 00:02:08,240 այդքան մեծ կարևորություն ունի առողջ լինելու հարցում: 37 00:02:09,759 --> 00:02:11,536 Իմ կարիերայի ամենասկզբում 38 00:02:11,560 --> 00:02:15,936 կարծիք կար, որ ամենի պատճառը ռասայական տարբերությունը, 39 00:02:15,960 --> 00:02:17,720 եկամտի չափն ու կրթությունն է: 40 00:02:18,480 --> 00:02:23,320 Ես հայտնաբերեցի, որ տնտեսական կարգավիճակը կարևոր է առողջության համար, 41 00:02:24,200 --> 00:02:26,096 և սա դեռ սկիզբն է: 42 00:02:26,120 --> 00:02:31,040 Օրինակ, եթե մենք նայենք կյանքի սպասելի տևողությանը 25 տարեկան հասակում, 43 00:02:31,960 --> 00:02:37,056 այդ տարիքում 5 տարվա տարբերություն կա սևամորթների և սպիտակամորթների մեջ: 44 00:02:37,080 --> 00:02:41,016 Այդ տարբերությունը կրթության ոլորտում սևերի և սպիտակների միջև 45 00:02:41,040 --> 00:02:44,160 ավելի մեծ է, քան՝ ռասայական: 46 00:02:44,960 --> 00:02:49,576 Միևնույն ժամանակ, կրթության ամեն աստիճանում 47 00:02:49,600 --> 00:02:51,840 սպիտակամորթները սևամորթներից երկար են ապրում: 48 00:02:52,560 --> 00:02:54,856 Այսպիսով, դպրոցն ավարտած սպիտակ երիտասարդները 49 00:02:54,880 --> 00:02:58,576 ապրում են իրենց սևամորթ հասակակիցներից 3.4 տարով ավելի: 50 00:02:58,600 --> 00:03:01,496 Այս տարբերությունն ավելի մեծ է 51 00:03:01,520 --> 00:03:03,160 քոլեջն ավարտողների պարագայում: 52 00:03:04,200 --> 00:03:07,216 Ամենազարմանալին այն է, որ 53 00:03:07,240 --> 00:03:10,616 ավագ դպրոցն ավարտած սպիտակ երիտասարդները 54 00:03:10,640 --> 00:03:14,336 ավելի երկար են ապրում, քան այն սևամորթները, որոնք քոլեջ են ավարտել 55 00:03:14,360 --> 00:03:15,600 կամ համալսարան: 56 00:03:16,600 --> 00:03:20,496 Այսպիսով, ինչու՞ մաշկի գույնն այդքան կարևոր է առողջության համար: 57 00:03:20,520 --> 00:03:24,560 Եկամտից ու կրթությունից բացի, էլ ի՞նչն է, 58 00:03:25,400 --> 00:03:26,640 որ նշանակություն ունի: 59 00:03:28,040 --> 00:03:29,640 Վաղ իննսունականներին 60 00:03:30,520 --> 00:03:32,680 ինձ խնդրեցին վերանայել մի գիրք 61 00:03:33,600 --> 00:03:35,480 սև ամերիկացիների առողջության մասին: 62 00:03:36,200 --> 00:03:39,296 Ինձ ապշեցրեց այն, որ գրքի 25 գլուխներից 63 00:03:39,320 --> 00:03:41,576 յուրաքանչյուրում 64 00:03:41,600 --> 00:03:43,376 ասվում էր, թե ռասիզմն է 65 00:03:43,400 --> 00:03:46,440 սևամորթների առողջությանը վնասող հիմնական գործոնը: 66 00:03:47,360 --> 00:03:49,080 Այդ հետազոտությունները հայտարարում էին, որ 67 00:03:50,120 --> 00:03:54,880 սևամորթների վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնը ռասիզմն է, 68 00:03:56,080 --> 00:03:57,640 բայց փաստեր չէին ներկայացնում: 69 00:03:58,560 --> 00:04:00,720 Իմ կարծիքով դա ճիշտ չէր: 70 00:04:01,960 --> 00:04:03,616 Ամիսներ անց 71 00:04:03,640 --> 00:04:06,576 Վաշինգտոնում (ԿՇ), մի կոնֆերանսում ելույթ ունենալիս, 72 00:04:06,600 --> 00:04:09,776 ես ասացի, թե հետազոտության առաջնահերթ նպատակներից է 73 00:04:09,800 --> 00:04:13,520 արձանագրել, թե ինչպե՞ս է ռասիզմը ազդում առողջության վրա: 74 00:04:14,880 --> 00:04:17,416 Մի սպիտակ տղամարդ լսարանից ոտքի ելավ 75 00:04:17,440 --> 00:04:20,760 և ասաց, թե, մինչդեռ ռասիզմը կարևոր փաստ է, 76 00:04:22,240 --> 00:04:23,720 այն երբեք չենք կարող չափել: 77 00:04:24,880 --> 00:04:26,880 "Ինքնագնահատականն ենք չափում", - ասացի ես: 78 00:04:28,200 --> 00:04:29,616 "Բայց ի՞նչ պատճառներ ունենք 79 00:04:29,640 --> 00:04:32,640 ռասիզմը չչափելու համար, եթե մտքներիս տեղ լինի" 80 00:04:33,720 --> 00:04:36,216 Եվ ես մտադրվեցի դա անել 81 00:04:36,240 --> 00:04:37,760 ու մշակեցի երեք ցուցանիշ: 82 00:04:38,440 --> 00:04:42,416 Առաջինը վերաբերվում էր խտրականությանը. 83 00:04:42,440 --> 00:04:46,696 օրինակ՝ աշխատանքից անարդար հեռացնելը կամ անհիմն կանգնեցնելը ոստիկանության կողմից: 84 00:04:46,720 --> 00:04:52,016 Բայց խտրականությանը հանդիպում ենք նաև այլ աննշան դեպքերում, 85 00:04:52,040 --> 00:04:55,120 այսպես, երկրորդ ցուցանիշն է "Առօրյայի խտրականության ցուցանիշը" 86 00:04:56,000 --> 00:04:57,736 այն ներառում է ինը տեսակի միջադեպ. 87 00:04:57,760 --> 00:04:59,096 օրինակ՝ 88 00:04:59,120 --> 00:05:02,416 ձեզ պակաս հարգանքով են վերաբերվում, քան մյուսներին, 89 00:05:02,440 --> 00:05:06,016 ռեստորանում, խանութում, ուրիշների համեմատ, ձեզ ավելի վատ են սպասարկում, 90 00:05:06,040 --> 00:05:08,280 կամ մարդիկ կարծես թե վախով են ձեզ վերաբերվում: 91 00:05:09,240 --> 00:05:12,056 Այս ցուցանիշը ընդգրկում է այն ամենը, 92 00:05:12,080 --> 00:05:15,656 ինչի պատճառով հասարակության կողմից չգնահատված մարդկանց 93 00:05:15,680 --> 00:05:18,616 արժանապատվությունն ու հարգանքը 94 00:05:18,640 --> 00:05:21,000 օրեցօր պատառ-պատառ ցնդում է: 95 00:05:21,960 --> 00:05:23,440 Հետազոտությունը ցույց է տալիս, 96 00:05:25,440 --> 00:05:28,296 որ վերին աստիճանի խտրականությունները 97 00:05:28,320 --> 00:05:33,856 ամենատարբեր հիվանդություններ ստանալու ավելի բարձր ռիսկի հետ են կապված. 98 00:05:33,880 --> 00:05:37,136 արյան ճնշումից մինչև գիրություն, 99 00:05:37,160 --> 00:05:39,816 կրծքի քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ, 100 00:05:39,840 --> 00:05:42,400 և նույնիսկ վաղաժամ մահ: 101 00:05:43,520 --> 00:05:48,616 Հետաքրքիր է, որ որոշ հետևանքներ ի հայտ են գալիս շատ վաղ տարիքում: 102 00:05:48,640 --> 00:05:52,760 Օրինակ՝. սևամորթ դեռահասների շրջանակներում կատարված ուսումնասիրություննեը 103 00:05:54,120 --> 00:05:59,560 ցույց տվեցին, որ նրանց մոտ, ովքեր հաճախ են խտրականության զոհ դարձել, 104 00:06:01,120 --> 00:06:03,800 շատ ավելի բարձր են սթրեսի հորմոնները, 105 00:06:05,520 --> 00:06:07,456 արյան ճնշումը, 106 00:06:07,480 --> 00:06:10,200 և քաշը 20 տարեկանում: 107 00:06:12,440 --> 00:06:13,640 Սակայն 108 00:06:15,920 --> 00:06:18,456 խտրականության պատճառով առաջացած սթրեսը 109 00:06:18,480 --> 00:06:20,416 խնդրի միայն մի կողմն է: 110 00:06:20,440 --> 00:06:22,936 Ռասիզմն ու խտրականությունը 111 00:06:22,960 --> 00:06:27,256 առողջությանը վերաբերվող այլ ոլորտներում էլ ազդեցություն ունեն: 112 00:06:27,280 --> 00:06:30,360 Օրինակ՝. բժշկության ոլորտում գոյություն ունի խտրականություն: 113 00:06:31,080 --> 00:06:35,376 1999 թ. Բժշկության Ազգային Ակադեմիան 114 00:06:35,400 --> 00:06:37,336 ինձ հրավիրեց մասնակցելու հանձնաժողովում, 115 00:06:37,360 --> 00:06:42,416 որը, հենվելով գիտականորեն ապացուցված փաստերի վրա, եզրակացրեց, 116 00:06:42,440 --> 00:06:44,936 թե սևերն ու այլ ազգային փոքրամասնությունները 117 00:06:44,960 --> 00:06:47,840 պակաս որակյալ խնամք են ստանում, քան սպիտակները: 118 00:06:48,480 --> 00:06:52,336 Սա վերաբերվում էր բոլոր տեսակի բժշկական ծառայություններին՝ 119 00:06:52,360 --> 00:06:53,720 ամենահասարակ ու պարզից՝ 120 00:06:54,720 --> 00:06:57,560 մինչև տեխնոլոգիապես բարդ բուժումը: 121 00:06:58,800 --> 00:07:01,816 Սա մի կողմից բացատրվում է 122 00:07:01,840 --> 00:07:05,776 այսպես կոչված "թաքնված կողմնապահության" 123 00:07:05,800 --> 00:07:08,096 կամ "անգիտակից խտրականության" երևույթով: 124 00:07:08,120 --> 00:07:10,936 Հոգեբանների տասնամյակներով կատարած հետազոտությունները 125 00:07:10,960 --> 00:07:14,456 ցույց են տալիս, որ եթե մենք երկար ժամանակ ենթագիտակցորեն 126 00:07:14,480 --> 00:07:17,536 բացասական կարծրատիպեր ենք տածում սոցիալական որևէ խմբի հանդեպ, 127 00:07:17,560 --> 00:07:20,256 այդ խմբի անդամի հանդիպելիս՝ 128 00:07:20,280 --> 00:07:22,576 նրա հանդեպ խրտրականորեն ենք տրամադրվում: 129 00:07:22,600 --> 00:07:24,256 Մենք նրան այլ ձև ենք վերաբերվում: 130 00:07:24,280 --> 00:07:28,896 Դա անգիտակից ու ավտոմատ գործողություն է: 131 00:07:28,920 --> 00:07:32,096 Սա աննշան, բայց նորմալ գործողություն է, 132 00:07:32,120 --> 00:07:38,000 որը տեղի է ունենում է նույնիսկ ամենադրական տրոմադրվածություն ունեցող մարդկանց մոտ: 133 00:07:39,280 --> 00:07:42,296 Սակայն, որքան ավելի շատ եմ մտածում 134 00:07:42,320 --> 00:07:44,480 առողջության վրա ռասիզմի ազդեցության մասին, 135 00:07:45,360 --> 00:07:48,080 այնքան ավելի խորն է այն թվում: 136 00:07:49,160 --> 00:07:51,600 Գոյություն ունի ինստիտուցիոնալ խտրականություն, 137 00:07:52,600 --> 00:07:55,416 որը վերաբերվում է 138 00:07:55,440 --> 00:07:59,440 հասարակական հաստատություններում հանդիպող դեպքերին: 139 00:08:00,400 --> 00:08:02,736 Բնակելի տարածքների ռասայական մեկուսացումը, 140 00:08:02,760 --> 00:08:07,736 որի պատճառով սպիտակներն ու սևերը տարբեր թաղամասներում են բնակվում , 141 00:08:07,760 --> 00:08:11,320 ինստիտուցիոնալ ռասիզմի վառ օրինակ է: 142 00:08:13,120 --> 00:08:17,056 Ամերիկայի մեծ գաղտնիքներից մեկն այն է, 143 00:08:17,080 --> 00:08:19,256 որ հենց ռասայական մեկուսացումն է 144 00:08:19,280 --> 00:08:21,616 հանդիսանում ռասայական անհավասարության 145 00:08:21,640 --> 00:08:25,360 թաքնված պատճառը Միացյալ Նահանգներում: 146 00:08:26,800 --> 00:08:29,736 Ամերիկայում, նրանով, թե որտեղ ես ապրում, 147 00:08:29,760 --> 00:08:32,895 որոշվում է, թե ինչպիսի հնարավորություներ կունենաս 148 00:08:32,919 --> 00:08:36,216 սովորելու, աշխատելու համար, 149 00:08:36,240 --> 00:08:40,280 ինչպիսի պայմաններում կապրես և նույնիսկ ինչ որակի բժշկական օգնություն կստանաս: 150 00:08:41,640 --> 00:08:48,056 Միացյալ Նահանգների 171 ամենամեծ քաղաքների ուսումնասիրությունը եզրակացրեց, 151 00:08:48,080 --> 00:08:51,376 որ չկա նույնիսկ մեկ քաղաք, որտեղ 152 00:08:51,400 --> 00:08:54,736 սևերն ու սպիտակները նույն պայմաններում են ապրում, 153 00:08:54,760 --> 00:08:58,696 և սպիտակներով բնակեցված ամենավատ թաղամասները նույնիսկ 154 00:08:58,720 --> 00:09:03,360 սևամորթների թաղամասներից զգալիորեն ավելի լավ վիճակում են: 155 00:09:03,920 --> 00:09:05,616 Մեկ այլ ուսումնասիրություն 156 00:09:05,640 --> 00:09:08,656 ցույց տվեց, որ եթե մենք կարողանայինք վերացնել 157 00:09:08,680 --> 00:09:10,336 մեկուսացումների տոկոսը, 158 00:09:10,360 --> 00:09:14,496 մեկընդմիշտ կվերանար սև-սպիտակ տարբերությունը եկամուտի, 159 00:09:14,520 --> 00:09:17,016 ուսման և գործազրկության ոլորտներում, 160 00:09:17,040 --> 00:09:20,336 երկու երրորդով կնվազեր միայնակ մայրերին աջակցման հետ կապված 161 00:09:20,360 --> 00:09:21,576 ռասայական տարբերությունը՝ 162 00:09:21,600 --> 00:09:23,960 պայմանավորված մեկուսացման երևույթով: 163 00:09:24,960 --> 00:09:27,016 Ես հասկացա նաև, 164 00:09:27,040 --> 00:09:29,816 թե ինչպես են բացասական նախապաշարմունքները, 165 00:09:29,840 --> 00:09:32,816 և մեր մշակույթում սևերի մասին գոյություն ունեցող կարծիքը, 166 00:09:32,840 --> 00:09:35,856 բառիս բուն իմաստով ստեղծում և սնում 167 00:09:35,880 --> 00:09:39,320 ինստիտուցիոնալ և անհատական խտրականությունը: 168 00:09:40,640 --> 00:09:43,600 Հետազոտողների մի խումբ հավաքել և ստեղծել է տվյալների մի բազա՝ 169 00:09:44,480 --> 00:09:46,696 բաղկացած այն գրքերից, 170 00:09:46,720 --> 00:09:49,736 ամսագրերից ու հոդվածներից, 171 00:09:49,760 --> 00:09:54,456 որոնք սովորական կրթված ամերիկացին կակարդար իր ողջ կյանքի ընթացքում: 172 00:09:54,480 --> 00:09:57,296 Այս բազան թույլ է տալիս մեզ տեսնել, 173 00:09:57,320 --> 00:10:02,656 թե ինչպես են ամերիկացիները հասկանում բառակապակցությունները՝ 174 00:10:02,680 --> 00:10:05,176 այսպիսի հասարակության մեջ մեծանալով: 175 00:10:05,200 --> 00:10:09,176 Այսպես, երբ հանդիպում ենք "սև" բառը, 176 00:10:09,200 --> 00:10:11,256 ո՞ր բառերն են ավելի շուտ գալիս մեր մտքին: 177 00:10:11,280 --> 00:10:12,696 "Աղքատ", 178 00:10:12,720 --> 00:10:13,936 "դաժան", 179 00:10:13,960 --> 00:10:15,296 "կրոնասեր", 180 00:10:15,320 --> 00:10:16,536 "ծույլ", 181 00:10:16,560 --> 00:10:17,776 "կենսուրախ" 182 00:10:17,800 --> 00:10:19,536 "վտանգավոր": 183 00:10:19,560 --> 00:10:21,056 Մինչդեռ, երբ լսում ենք "սպիտակ" 184 00:10:21,080 --> 00:10:23,336 հաճախ մտքներիս են գալիս 185 00:10:23,360 --> 00:10:24,696 "հարուստ", 186 00:10:24,720 --> 00:10:25,976 "առաջադեմ", 187 00:10:26,000 --> 00:10:27,200 "ավանդական" 188 00:10:28,120 --> 00:10:29,336 "հաստատակամ" 189 00:10:29,360 --> 00:10:30,576 "հաջողակ" 190 00:10:30,600 --> 00:10:31,880 "կիրթ" բառերը: 191 00:10:32,280 --> 00:10:35,576 Եվ երբ մի ոստիկան 192 00:10:35,600 --> 00:10:39,880 վատ վերաբերմունք է ցուցաբերում անզեն սևամորթի նկատմամբ, 193 00:10:41,240 --> 00:10:45,936 որն իր տեսակետից դաժան ու վտանգավոր է, 194 00:10:45,960 --> 00:10:50,520 պարտադիր չէ, որ նա ի սկզբանե վատ ոստիկան է: 195 00:10:51,280 --> 00:10:53,816 Հնարավոր է մեր առջև 196 00:10:53,840 --> 00:10:55,856 մի շարքային ամերիկացի է, 197 00:10:55,880 --> 00:10:59,656 և նա արտացոլում է մի վերաբերմունք, որին սովոր է և ականատես, 198 00:10:59,680 --> 00:11:02,096 քանզի մեծացել և կրթվել է 199 00:11:02,120 --> 00:11:03,360 արդի հասարակության մեջ: 200 00:11:04,080 --> 00:11:06,400 Սեփական փորձից ելնելով, 201 00:11:07,840 --> 00:11:10,456 հավատում եմ, որ մեր մաշկի գույնը 202 00:11:10,480 --> 00:11:13,480 մեր ճակատագիրը որոշող գործոնը չպիտի լինի: 203 00:11:14,720 --> 00:11:17,256 Ես գաղթել եմ Միացյալ Նահանգներ 204 00:11:17,280 --> 00:11:19,360 Կարիբյան ծովի Սուրբ Լուսիա կղզուց 205 00:11:20,440 --> 00:11:22,080 1970-ականների վերջին՝ 206 00:11:22,840 --> 00:11:24,680 բարձրագույն կրթություն ստանալու, 207 00:11:26,000 --> 00:11:28,376 և վերջին 40 տարիների ընթացքում 208 00:11:28,400 --> 00:11:29,600 հաջողության եմ հասել: 209 00:11:30,280 --> 00:11:32,896 Ունեմ ընտանիք, որն ինձ աջակցում է, 210 00:11:32,920 --> 00:11:34,200 շատ եմ աշխատել 211 00:11:35,240 --> 00:11:36,440 և հաջողության եմ հասել: 212 00:11:37,120 --> 00:11:39,800 Բայց հաջողության հասնելն ինձնից ավելի շատ ջանք պահանջեց: 213 00:11:40,600 --> 00:11:44,720 Փոքրամասնությունների կրթաթոշակ ստացա Միչիգանի համալսարանում: 214 00:11:45,440 --> 00:11:49,680 Այո, ես դրական մտածելակերպ ունեմ: 215 00:11:50,560 --> 00:11:53,336 Առանց դրա 216 00:11:53,360 --> 00:11:55,040 ես այստեղ չէի լինի այսօր: 217 00:11:57,000 --> 00:11:59,536 Սակայն վերջին 40 տարիների ընթացքում, 218 00:11:59,560 --> 00:12:03,320 սևամորթ ամերիկացիները հազիվ թե ինձ պես հաջողակ են եղել: 219 00:12:04,720 --> 00:12:10,016 1978 թ. Միացյալ Նահանգների սևամորթ ընտանիքը 220 00:12:10,040 --> 00:12:14,160 վաստակում էր 59 ցենտ սպիտակամորթ ընտանիքի եկամտի ամեն մի դոլարի համեմատ: 221 00:12:15,040 --> 00:12:17,296 2015 թ. նույնպես 222 00:12:17,320 --> 00:12:22,176 սևամորթ ընտանիքը վաստակում է 59 ցենտ 223 00:12:22,200 --> 00:12:26,016 սպիտակ ընտանիքի եկամուտի մեկ դոլարի համեմատ: 224 00:12:26,040 --> 00:12:29,640 Եւ ռասայական տարբերությունը բարեկեցության առումով ցնցող է: 225 00:12:30,600 --> 00:12:32,880 Քանի որ սպիտակի ունեցած ամեն մի դոլարը 226 00:12:33,880 --> 00:12:37,360 հավասար է սևի՝ վեց, իսկ լատինոսի յոթ ցենտին: 227 00:12:38,800 --> 00:12:40,256 Ճշմարտությունը նրանում է, որ 228 00:12:40,280 --> 00:12:42,216 ռասիզմը 229 00:12:42,240 --> 00:12:46,576 կառուցում է մի կեղծ համակարգ, 230 00:12:46,600 --> 00:12:51,840 որն անընդհատ անբարենպաստ պայմաններ է ստեղծում ԱՄՆ որոշ ռասայական խմբերի համար: 231 00:12:52,880 --> 00:12:55,056 Պլատոնն ասել է, թե 232 00:12:55,080 --> 00:12:57,360 չկա ավելի մեծ անարդարություն, քան 233 00:12:58,880 --> 00:13:02,200 անհավասարների հանդեպ հավասար վերաբերմունքը: 234 00:13:03,520 --> 00:13:06,416 Սա է ռասիզմը խարխլելուն ուղղված 235 00:13:06,440 --> 00:13:08,960 իմ հավատարիմ աշխատանքի պատճառը: 236 00:13:09,960 --> 00:13:12,416 Ես անսահման երախտապարտ եմ նրանց, 237 00:13:12,440 --> 00:13:15,696 ում միահամուռ ուժերով 238 00:13:15,720 --> 00:13:20,056 և նույնիսկ կյանքի գնով բացվել են ուղիներ, 239 00:13:20,080 --> 00:13:21,366 որոնցով առաջ եմ ընթանում: 240 00:13:22,280 --> 00:13:26,176 Ուզում եմ երաշխավորել, որ այդ ուղիները միշտ բաց կլինեն, 241 00:13:26,200 --> 00:13:29,840 և որ ամենքն էլ հնարավորություն կունենան դրանցով քայլելու: 242 00:13:32,320 --> 00:13:34,656 Ռոբերտ Քենեդին ասել է,- 243 00:13:34,680 --> 00:13:38,216 "Ամեն անգամ, երբ տղամարդը", - կամ կինը, ես կավելացնեի,- 244 00:13:38,240 --> 00:13:40,336 "բռնում է ճշմարտության ուղղին, 245 00:13:40,360 --> 00:13:42,936 կամ աշխատում է բարելավել այլոց կյանքը, 246 00:13:42,960 --> 00:13:45,536 կամ ոտքի է կանգնում անարդարության դեմ, 247 00:13:45,560 --> 00:13:49,096 դրանով նա հույսի մի շող է հղում աշխարհին, 248 00:13:49,120 --> 00:13:52,216 իսկ այդ շողերը միանալով ստեղծում են հոսանք, 249 00:13:52,240 --> 00:13:57,200 որը կփլեցնի ճնշման ու դիմադրության ամենաբարձր պատերը:" 250 00:13:58,040 --> 00:14:00,096 Ես լավատես եմ այսօր, 251 00:14:00,120 --> 00:14:02,696 քանզի ողջ Ամերիկայում 252 00:14:02,720 --> 00:14:04,960 նկատել եմ այդ հույսի շողերը: 253 00:14:05,720 --> 00:14:07,616 Բոստոնի բժշկական կենտրոնը 254 00:14:07,640 --> 00:14:10,360 աշխատանքի է հրավիրել փաստաբանների, 255 00:14:11,160 --> 00:14:15,216 որպեսզի բժիշկներն ավելի լավ խնամեն իրենց հիվանդներին, 256 00:14:15,240 --> 00:14:19,520 քանի որ փաստաբաններն անրադառնում են հիվանդների ոչ բժշկական կարիքներին: 257 00:14:20,480 --> 00:14:24,296 Լոմա Լինդա համալսարանը քոլեջ է բացել 258 00:14:24,320 --> 00:14:26,136 Սան Բերնարդինոյի մոտակայքում, 259 00:14:26,160 --> 00:14:29,456 որպեսզի, բժշկական ծառայություններ մատուցելուց բացի, 260 00:14:29,480 --> 00:14:32,296 տա աշխատանք գտնելու համար անհրաժեշտ 261 00:14:32,320 --> 00:14:33,976 հմտություններ ու գիտելիքներ 262 00:14:34,000 --> 00:14:38,776 մասնավորապես ազգային փոքրամասնությունների և անապահով ընտանիքների անդամներին: 263 00:14:38,800 --> 00:14:42,760 Սա կօգնի նրանց ունենալ հմտություններ արժանապատիվ աշխատանք գտնելու համար: 264 00:14:44,960 --> 00:14:47,336 Հյուսիսային Կարոլինայի Չեփլ Հիլ քաղաքում 265 00:14:47,360 --> 00:14:51,056 հասարակ մի ծրագիր է մշակվել՝ 266 00:14:51,080 --> 00:14:56,376 նվազեցնելու 30-ից 40 տարեկան սևամորթների 267 00:14:56,400 --> 00:14:59,456 սրտային հիվանդություններ ստանալու ռիսկը՝ 268 00:14:59,480 --> 00:15:02,496 ապահովելով զրոյից հինգ տարեկան երեխաների համար 269 00:15:02,520 --> 00:15:05,216 որակյալ ցերեկային խնամք: 270 00:15:05,240 --> 00:15:08,536 Ողջ Ամերիկայում դպրոցական դասապատրաստման կենտրոններում 271 00:15:08,560 --> 00:15:11,216 Ուինթլի Ֆիփսը և ՅուԷս Դրիմ Աքադեմի դպրոցական ծրագիրը 272 00:15:11,240 --> 00:15:14,016 փակում են ազատազրկման ուղին տանող ճանապարհները՝ 273 00:15:14,040 --> 00:15:18,456 բարձրորակ գիտելիքներ և ուղղորդում տալով այն դեռահասներին, 274 00:15:18,480 --> 00:15:21,176 ում ծնողները ազատազրկության մեջ են, 275 00:15:21,200 --> 00:15:23,840 ովքեր դպրոցում չեն առաջադիմում: 276 00:15:24,600 --> 00:15:26,296 Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքում, 277 00:15:26,320 --> 00:15:27,736 Օքվուդի համալսարանը, 278 00:15:27,760 --> 00:15:30,096 որը ի սկզբանե համարվում է սևերի համալսարան, 279 00:15:30,120 --> 00:15:34,416 մեզ ցույց է տալիս, թե ինչպես է կարելի բարելավել սևամորթների առողջությունը՝ 280 00:15:34,440 --> 00:15:37,456 ներառելով բժշկական զննումը 281 00:15:37,480 --> 00:15:40,616 առաջին կուրսեցիների ուղղորդման մեջ, 282 00:15:40,640 --> 00:15:43,616 տալով այդ ուսանողներին այն ամենը, ինչ պետք է 283 00:15:43,640 --> 00:15:45,296 առողջ ընտրություն կատարելու համար, 284 00:15:45,320 --> 00:15:48,696 ամեն տարի նրանց էպիկրիզ տրամադրելով, որպեսզի նրանք կարողանան վերահսկել 285 00:15:48,720 --> 00:15:50,560 իրենց առողջության առաջընթացը: 286 00:15:51,520 --> 00:15:53,256 Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, 287 00:15:53,280 --> 00:15:59,216 Հատուկ Նշանակության Համայնքները վերացրել են մեկուսացման բացասական ազդեցությունը՝ 288 00:15:59,240 --> 00:16:01,896 ձևափոխելով հանցագործության մեջ կորած, 289 00:16:01,920 --> 00:16:04,856 թմրանյութով ներծծված հասարակությունը 290 00:16:04,880 --> 00:16:08,576 հավասար պայմաններում եկամուտ ստացող բնակչության, 291 00:16:08,600 --> 00:16:10,776 ուսումնական առաջադիմության, 292 00:16:10,800 --> 00:16:13,656 հիանալի համայնքային կյանքի և 293 00:16:13,680 --> 00:16:15,080 զբաղվածության օազիսի: 294 00:16:16,160 --> 00:16:17,856 Եւ վերջապես, 295 00:16:17,880 --> 00:16:19,880 գոյություն ունի Դեվայնի լուծումը: 296 00:16:20,680 --> 00:16:23,320 Պրոֆեսոր Պատրիսիա Դեվայնը 297 00:16:24,400 --> 00:16:26,976 Վիսկոնսինի համալսարանից 298 00:16:27,000 --> 00:16:30,696 մեզ ցույց տվեց, թե ինչպես մենք կարող ենք պայքարել 299 00:16:30,720 --> 00:16:33,696 մեր թաքնված վախերի դեմ 300 00:16:33,720 --> 00:16:35,760 և արդյունավետ կերպով նվազեցնել դրանք: 301 00:16:36,680 --> 00:16:38,456 Մեզանից յուրաքանչյուրը 302 00:16:38,480 --> 00:16:40,640 կարող է հույսի մի շող դառնալ: 303 00:16:41,200 --> 00:16:44,696 Այս գործը հեշտ չի լինելու, 304 00:16:44,720 --> 00:16:47,640 բայց Թերգութ Մարշալը, Գերագույն Դատարանի նախկին դատավորը, 305 00:16:48,680 --> 00:16:51,576 ասել է,- "Մենք պետք է հակառակվենք: 306 00:16:51,600 --> 00:16:54,016 Մենք պետք է հակառակվենք անտարբերությանը: 307 00:16:54,040 --> 00:16:56,096 Մենք պետք է հակառակվենք անզգայությանը: 308 00:16:56,120 --> 00:16:59,576 Մենք պետք է հակառակվենք ատելությանն ու անվստահությանը: 309 00:16:59,600 --> 00:17:01,256 Մենք պետք է հակառակվենք, 310 00:17:01,280 --> 00:17:04,536 քանզի Ամերիկան ավելի լավը կարող է դառնալ, 311 00:17:04,560 --> 00:17:09,376 քանզի Ամերիկան այլ ընտրանք չունի, քան ավելի լավը դառնալ:" 312 00:17:09,400 --> 00:17:10,616 Շնորհակալություն: 313 00:17:10,640 --> 00:17:14,280 (Ծափահարություններ)