Return to Video

Ռասիզմի ազդեցությունը մեր առողջության վրա

  • 0:01 - 0:04
    Յեյլի շրջանավարտների ամսագրում մի հոդված
  • 0:05 - 0:08
    պատմում էր Քլայդ Մերֆիի մասին,
  • 0:08 - 0:12
    որը 1970 թվականի աֆրոամերիկացի
    սևամորթ շրջանավարտներից էր:
  • 0:13 - 0:15
    Դա մի հաջողակի պատմություն էր:
  • 0:16 - 0:19
    Ավարտելով Յեյլը և Կոլումբիայի
    իրավաբանական ֆակուլտետը,
  • 0:20 - 0:22
    Քլայդը հաջորդ 30 տարիների ընթացքում
  • 0:22 - 0:26
    Ամերիկայի լավագույն քաղաքացիական
    իրավունքի փաստաբաններից էր:
  • 0:26 - 0:29
    Նա լավ ամուսին ու հայր էր:
  • 0:30 - 0:33
    Սակայն, չնայած իր հաջողություններին
  • 0:33 - 0:35
    անձնական և մասնագիտական ոլորտներում,
  • 0:36 - 0:38
    Քլայդի պատմությունը տխուր ավարտ ունեցավ:
  • 0:39 - 0:41
    2010 թվականին,
  • 0:42 - 0:43
    62 տարեկան հասակում
  • 0:45 - 0:48
    Քլայդը մահացավ թոքերում արյան կուտակումից:
  • 0:50 - 0:54
    Նրա պատմությունը միակը չէր:
  • 0:55 - 0:58
    Յեյլի նրա սևամորթ դասընկերներից շատերը
  • 0:58 - 0:59
    ևս մահացան երիտասարդ տարիքում:
  • 1:00 - 1:03
    Իրականում, հոդվածում նշվում է,
  • 1:04 - 1:08
    որ Յեյլն ավարտելուց 41 տարի անց
  • 1:08 - 1:11
    1970 թվականի սևամորթ շրջանավարտների
  • 1:11 - 1:14
    մահացությունը երեք անգամ ավելի բարձր էր,
  • 1:15 - 1:17
    քան մնացածներինը:
  • 1:19 - 1:20
    Ցնցող է:
  • 1:21 - 1:24
    Ամերիկան վերջերս զգոն է դարձել՝
  • 1:25 - 1:27
    որպես արդյունք բազմաթիվ բողոքների՝
  • 1:27 - 1:31
    ոստիկանության անզեն սևամորթների վրա
    կրակ արձակելու դեմ:
  • 1:32 - 1:35
    Մեկ այլ մեծ խնդիրը կայանում է նրանում,
  • 1:37 - 1:40
    որ ամեն յոթ րոպե
  • 1:40 - 1:44
    մեկ սևամորթ է վաղաժամ մահանում
    Միացյալ Նահանգներում:
  • 1:44 - 1:48
    Սա նշանակում է, որ 200-ից ավելի սևամորթ է
  • 1:48 - 1:50
    մահանում ամեն օր,
  • 1:50 - 1:55
    նրանք, ովքեր չէին մահանա, եթե առողջապես
    հավասար լինեին սպիտակամորթներին:
  • 1:58 - 2:00
    Վերջին 25 տարիների ընթացքում
  • 2:01 - 2:03
    ես իմ առաքելությունն եմ համարում
  • 2:03 - 2:06
    հասկանալ, թե ինչու մաշկի գույնը
  • 2:06 - 2:08
    այդքան մեծ կարևորություն ունի
    առողջ լինելու հարցում:
  • 2:10 - 2:12
    Իմ կարիերայի ամենասկզբում
  • 2:12 - 2:16
    կարծիք կար, որ ամենի պատճառը
    ռասայական տարբերությունը,
  • 2:16 - 2:18
    եկամտի չափն ու կրթությունն է:
  • 2:18 - 2:23
    Ես հայտնաբերեցի, որ տնտեսական կարգավիճակը
    կարևոր է առողջության համար,
  • 2:24 - 2:26
    և սա դեռ սկիզբն է:
  • 2:26 - 2:31
    Օրինակ, եթե մենք նայենք կյանքի սպասելի
    տևողությանը 25 տարեկան հասակում,
  • 2:32 - 2:37
    այդ տարիքում 5 տարվա տարբերություն կա
    սևամորթների և սպիտակամորթների մեջ:
  • 2:37 - 2:41
    Այդ տարբերությունը կրթության ոլորտում
    սևերի և սպիտակների միջև
  • 2:41 - 2:44
    ավելի մեծ է, քան՝ ռասայական:
  • 2:45 - 2:50
    Միևնույն ժամանակ,
    կրթության ամեն աստիճանում
  • 2:50 - 2:52
    սպիտակամորթները սևամորթներից
    երկար են ապրում:
  • 2:53 - 2:55
    Այսպիսով, դպրոցն ավարտած
    սպիտակ երիտասարդները
  • 2:55 - 2:59
    ապրում են իրենց սևամորթ հասակակիցներից
    3.4 տարով ավելի:
  • 2:59 - 3:01
    Այս տարբերությունն ավելի մեծ է
  • 3:02 - 3:03
    քոլեջն ավարտողների պարագայում:
  • 3:04 - 3:07
    Ամենազարմանալին այն է, որ
  • 3:07 - 3:11
    ավագ դպրոցն ավարտած սպիտակ երիտասարդները
  • 3:11 - 3:14
    ավելի երկար են ապրում, քան
    այն սևամորթները, որոնք քոլեջ են ավարտել
  • 3:14 - 3:16
    կամ համալսարան:
  • 3:17 - 3:20
    Այսպիսով, ինչու՞ մաշկի գույնն այդքան
    կարևոր է առողջության համար:
  • 3:21 - 3:25
    Եկամտից ու կրթությունից բացի, էլ ի՞նչն է,
  • 3:25 - 3:27
    որ նշանակություն ունի:
  • 3:28 - 3:30
    Վաղ իննսունականներին
  • 3:31 - 3:33
    ինձ խնդրեցին վերանայել մի գիրք
  • 3:34 - 3:35
    սև ամերիկացիների առողջության մասին:
  • 3:36 - 3:39
    Ինձ ապշեցրեց այն, որ գրքի 25 գլուխներից
  • 3:39 - 3:42
    յուրաքանչյուրում
  • 3:42 - 3:43
    ասվում էր, թե ռասիզմն է
  • 3:43 - 3:46
    սևամորթների առողջությանը վնասող
    հիմնական գործոնը:
  • 3:47 - 3:49
    Այդ հետազոտությունները
    հայտարարում էին, որ
  • 3:50 - 3:55
    սևամորթների վրա բացասական ազդեցություն
    ունեցող գործոնը ռասիզմն է,
  • 3:56 - 3:58
    բայց փաստեր չէին ներկայացնում:
  • 3:59 - 4:01
    Իմ կարծիքով դա ճիշտ չէր:
  • 4:02 - 4:04
    Ամիսներ անց
  • 4:04 - 4:07
    Վաշինգտոնում (ԿՇ), մի կոնֆերանսում
    ելույթ ունենալիս,
  • 4:07 - 4:10
    ես ասացի, թե հետազոտության
    առաջնահերթ նպատակներից է
  • 4:10 - 4:14
    արձանագրել, թե ինչպե՞ս է ռասիզմը
    ազդում առողջության վրա:
  • 4:15 - 4:17
    Մի սպիտակ տղամարդ լսարանից ոտքի ելավ
  • 4:17 - 4:21
    և ասաց, թե, մինչդեռ ռասիզմը կարևոր փաստ է,
  • 4:22 - 4:24
    այն երբեք չենք կարող չափել:
  • 4:25 - 4:27
    "Ինքնագնահատականն ենք չափում", - ասացի ես:
  • 4:28 - 4:30
    "Բայց ի՞նչ պատճառներ ունենք
  • 4:30 - 4:33
    ռասիզմը չչափելու համար,
    եթե մտքներիս տեղ լինի"
  • 4:34 - 4:36
    Եվ ես մտադրվեցի դա անել
  • 4:36 - 4:38
    ու մշակեցի երեք ցուցանիշ:
  • 4:38 - 4:42
    Առաջինը վերաբերվում էր խտրականությանը.
  • 4:42 - 4:47
    օրինակ՝ աշխատանքից անարդար հեռացնելը կամ
    անհիմն կանգնեցնելը ոստիկանության կողմից:
  • 4:47 - 4:52
    Բայց խտրականությանը հանդիպում ենք նաև
    այլ աննշան դեպքերում,
  • 4:52 - 4:55
    այսպես, երկրորդ ցուցանիշն է
    "Առօրյայի խտրականության ցուցանիշը"
  • 4:56 - 4:58
    այն ներառում է ինը տեսակի միջադեպ.
  • 4:58 - 4:59
    օրինակ՝
  • 4:59 - 5:02
    ձեզ պակաս հարգանքով են վերաբերվում,
    քան մյուսներին,
  • 5:02 - 5:06
    ռեստորանում, խանութում, ուրիշների համեմատ,
    ձեզ ավելի վատ են սպասարկում,
  • 5:06 - 5:08
    կամ մարդիկ կարծես թե
    վախով են ձեզ վերաբերվում:
  • 5:09 - 5:12
    Այս ցուցանիշը ընդգրկում է այն ամենը,
  • 5:12 - 5:16
    ինչի պատճառով հասարակության կողմից
    չգնահատված մարդկանց
  • 5:16 - 5:19
    արժանապատվությունն ու հարգանքը
  • 5:19 - 5:21
    օրեցօր պատառ-պատառ ցնդում է:
  • 5:22 - 5:23
    Հետազոտությունը ցույց է տալիս,
  • 5:25 - 5:28
    որ վերին աստիճանի խտրականությունները
  • 5:28 - 5:34
    ամենատարբեր հիվանդություններ
    ստանալու ավելի բարձր ռիսկի հետ են կապված.
  • 5:34 - 5:37
    արյան ճնշումից մինչև գիրություն,
  • 5:37 - 5:40
    կրծքի քաղցկեղ,
    սրտանոթային հիվանդություններ,
  • 5:40 - 5:42
    և նույնիսկ վաղաժամ մահ:
  • 5:44 - 5:49
    Հետաքրքիր է, որ որոշ հետևանքներ
    ի հայտ են գալիս շատ վաղ տարիքում:
  • 5:49 - 5:53
    Օրինակ՝. սևամորթ դեռահասների շրջանակներում
    կատարված ուսումնասիրություննեը
  • 5:54 - 6:00
    ցույց տվեցին, որ նրանց մոտ, ովքեր
    հաճախ են խտրականության զոհ դարձել,
  • 6:01 - 6:04
    շատ ավելի բարձր են սթրեսի հորմոնները,
  • 6:06 - 6:07
    արյան ճնշումը,
  • 6:07 - 6:10
    և քաշը 20 տարեկանում:
  • 6:12 - 6:14
    Սակայն
  • 6:16 - 6:18
    խտրականության պատճառով առաջացած սթրեսը
  • 6:18 - 6:20
    խնդրի միայն մի կողմն է:
  • 6:20 - 6:23
    Ռասիզմն ու խտրականությունը
  • 6:23 - 6:27
    առողջությանը վերաբերվող այլ ոլորտներում էլ
    ազդեցություն ունեն:
  • 6:27 - 6:30
    Օրինակ՝. բժշկության ոլորտում
    գոյություն ունի խտրականություն:
  • 6:31 - 6:35
    1999 թ. Բժշկության Ազգային Ակադեմիան
  • 6:35 - 6:37
    ինձ հրավիրեց մասնակցելու հանձնաժողովում,
  • 6:37 - 6:42
    որը, հենվելով գիտականորեն ապացուցված
    փաստերի վրա, եզրակացրեց,
  • 6:42 - 6:45
    թե սևերն ու այլ ազգային
    փոքրամասնությունները
  • 6:45 - 6:48
    պակաս որակյալ խնամք են ստանում,
    քան սպիտակները:
  • 6:48 - 6:52
    Սա վերաբերվում էր բոլոր տեսակի
    բժշկական ծառայություններին՝
  • 6:52 - 6:54
    ամենահասարակ ու պարզից՝
  • 6:55 - 6:58
    մինչև տեխնոլոգիապես բարդ բուժումը:
  • 6:59 - 7:02
    Սա մի կողմից բացատրվում է
  • 7:02 - 7:06
    այսպես կոչված "թաքնված կողմնապահության"
  • 7:06 - 7:08
    կամ "անգիտակից խտրականության" երևույթով:
  • 7:08 - 7:11
    Հոգեբանների տասնամյակներով կատարած
    հետազոտությունները
  • 7:11 - 7:14
    ցույց են տալիս, որ եթե մենք երկար ժամանակ
    ենթագիտակցորեն
  • 7:14 - 7:18
    բացասական կարծրատիպեր ենք տածում
    սոցիալական որևէ խմբի հանդեպ,
  • 7:18 - 7:20
    այդ խմբի անդամի հանդիպելիս՝
  • 7:20 - 7:23
    նրա հանդեպ խրտրականորեն ենք տրամադրվում:
  • 7:23 - 7:24
    Մենք նրան այլ ձև ենք վերաբերվում:
  • 7:24 - 7:29
    Դա անգիտակից ու ավտոմատ գործողություն է:
  • 7:29 - 7:32
    Սա աննշան, բայց նորմալ գործողություն է,
  • 7:32 - 7:38
    որը տեղի է ունենում է նույնիսկ ամենադրական
    տրոմադրվածություն ունեցող մարդկանց մոտ:
  • 7:39 - 7:42
    Սակայն, որքան ավելի շատ եմ մտածում
  • 7:42 - 7:44
    առողջության վրա ռասիզմի ազդեցության մասին,
  • 7:45 - 7:48
    այնքան ավելի խորն է այն թվում:
  • 7:49 - 7:52
    Գոյություն ունի ինստիտուցիոնալ
    խտրականություն,
  • 7:53 - 7:55
    որը վերաբերվում է
  • 7:55 - 7:59
    հասարակական հաստատություններում
    հանդիպող դեպքերին:
  • 8:00 - 8:03
    Բնակելի տարածքների
    ռասայական մեկուսացումը,
  • 8:03 - 8:08
    որի պատճառով սպիտակներն ու սևերը տարբեր
    թաղամասներում են բնակվում ,
  • 8:08 - 8:11
    ինստիտուցիոնալ ռասիզմի վառ օրինակ է:
  • 8:13 - 8:17
    Ամերիկայի մեծ գաղտնիքներից մեկն այն է,
  • 8:17 - 8:19
    որ հենց ռասայական մեկուսացումն է
  • 8:19 - 8:22
    հանդիսանում ռասայական անհավասարության
  • 8:22 - 8:25
    թաքնված պատճառը Միացյալ Նահանգներում:
  • 8:27 - 8:30
    Ամերիկայում, նրանով, թե որտեղ ես ապրում,
  • 8:30 - 8:33
    որոշվում է, թե ինչպիսի
    հնարավորություներ կունենաս
  • 8:33 - 8:36
    սովորելու, աշխատելու համար,
  • 8:36 - 8:40
    ինչպիսի պայմաններում կապրես և նույնիսկ
    ինչ որակի բժշկական օգնություն կստանաս:
  • 8:42 - 8:48
    Միացյալ Նահանգների 171 ամենամեծ քաղաքների
    ուսումնասիրությունը եզրակացրեց,
  • 8:48 - 8:51
    որ չկա նույնիսկ մեկ քաղաք, որտեղ
  • 8:51 - 8:55
    սևերն ու սպիտակները
    նույն պայմաններում են ապրում,
  • 8:55 - 8:59
    և սպիտակներով բնակեցված ամենավատ
    թաղամասները նույնիսկ
  • 8:59 - 9:03
    սևամորթների թաղամասներից զգալիորեն
    ավելի լավ վիճակում են:
  • 9:04 - 9:06
    Մեկ այլ ուսումնասիրություն
  • 9:06 - 9:09
    ցույց տվեց, որ եթե մենք
    կարողանայինք վերացնել
  • 9:09 - 9:10
    մեկուսացումների տոկոսը,
  • 9:10 - 9:14
    մեկընդմիշտ կվերանար
    սև-սպիտակ տարբերությունը եկամուտի,
  • 9:15 - 9:17
    ուսման և գործազրկության ոլորտներում,
  • 9:17 - 9:20
    երկու երրորդով կնվազեր միայնակ
    մայրերին աջակցման հետ կապված
  • 9:20 - 9:22
    ռասայական տարբերությունը՝
  • 9:22 - 9:24
    պայմանավորված մեկուսացման երևույթով:
  • 9:25 - 9:27
    Ես հասկացա նաև,
  • 9:27 - 9:30
    թե ինչպես են բացասական նախապաշարմունքները,
  • 9:30 - 9:33
    և մեր մշակույթում սևերի մասին
    գոյություն ունեցող կարծիքը,
  • 9:33 - 9:36
    բառիս բուն իմաստով ստեղծում և սնում
  • 9:36 - 9:39
    ինստիտուցիոնալ և անհատական
    խտրականությունը:
  • 9:41 - 9:44
    Հետազոտողների մի խումբ հավաքել և
    ստեղծել է տվյալների մի բազա՝
  • 9:44 - 9:47
    բաղկացած այն գրքերից,
  • 9:47 - 9:50
    ամսագրերից ու հոդվածներից,
  • 9:50 - 9:54
    որոնք սովորական կրթված ամերիկացին
    կակարդար իր ողջ կյանքի ընթացքում:
  • 9:54 - 9:57
    Այս բազան թույլ է տալիս մեզ տեսնել,
  • 9:57 - 10:03
    թե ինչպես են ամերիկացիները հասկանում
    բառակապակցությունները՝
  • 10:03 - 10:05
    այսպիսի հասարակության մեջ մեծանալով:
  • 10:05 - 10:09
    Այսպես, երբ հանդիպում ենք "սև" բառը,
  • 10:09 - 10:11
    ո՞ր բառերն են ավելի շուտ գալիս մեր մտքին:
  • 10:11 - 10:13
    "Աղքատ",
  • 10:13 - 10:14
    "դաժան",
  • 10:14 - 10:15
    "կրոնասեր",
  • 10:15 - 10:17
    "ծույլ",
  • 10:17 - 10:18
    "կենսուրախ"
  • 10:18 - 10:20
    "վտանգավոր":
  • 10:20 - 10:21
    Մինչդեռ, երբ լսում ենք "սպիտակ"
  • 10:21 - 10:23
    հաճախ մտքներիս են գալիս
  • 10:23 - 10:25
    "հարուստ",
  • 10:25 - 10:26
    "առաջադեմ",
  • 10:26 - 10:27
    "ավանդական"
  • 10:28 - 10:29
    "հաստատակամ"
  • 10:29 - 10:31
    "հաջողակ"
  • 10:31 - 10:32
    "կիրթ" բառերը:
  • 10:32 - 10:36
    Եվ երբ մի ոստիկան
  • 10:36 - 10:40
    վատ վերաբերմունք է ցուցաբերում
    անզեն սևամորթի նկատմամբ,
  • 10:41 - 10:46
    որն իր տեսակետից դաժան ու վտանգավոր է,
  • 10:46 - 10:51
    պարտադիր չէ, որ նա ի սկզբանե
    վատ ոստիկան է:
  • 10:51 - 10:54
    Հնարավոր է մեր առջև
  • 10:54 - 10:56
    մի շարքային ամերիկացի է,
  • 10:56 - 11:00
    և նա արտացոլում է մի վերաբերմունք,
    որին սովոր է և ականատես,
  • 11:00 - 11:02
    քանզի մեծացել և կրթվել է
  • 11:02 - 11:03
    արդի հասարակության մեջ:
  • 11:04 - 11:06
    Սեփական փորձից ելնելով,
  • 11:08 - 11:10
    հավատում եմ, որ մեր մաշկի գույնը
  • 11:10 - 11:13
    մեր ճակատագիրը որոշող գործոնը չպիտի լինի:
  • 11:15 - 11:17
    Ես գաղթել եմ Միացյալ Նահանգներ
  • 11:17 - 11:19
    Կարիբյան ծովի Սուրբ Լուսիա կղզուց
  • 11:20 - 11:22
    1970-ականների վերջին՝
  • 11:23 - 11:25
    բարձրագույն կրթություն ստանալու,
  • 11:26 - 11:28
    և վերջին 40 տարիների ընթացքում
  • 11:28 - 11:30
    հաջողության եմ հասել:
  • 11:30 - 11:33
    Ունեմ ընտանիք, որն ինձ աջակցում է,
  • 11:33 - 11:34
    շատ եմ աշխատել
  • 11:35 - 11:36
    և հաջողության եմ հասել:
  • 11:37 - 11:40
    Բայց հաջողության հասնելն
    ինձնից ավելի շատ ջանք պահանջեց:
  • 11:41 - 11:45
    Փոքրամասնությունների կրթաթոշակ ստացա
    Միչիգանի համալսարանում:
  • 11:45 - 11:50
    Այո, ես դրական մտածելակերպ ունեմ:
  • 11:51 - 11:53
    Առանց դրա
  • 11:53 - 11:55
    ես այստեղ չէի լինի այսօր:
  • 11:57 - 12:00
    Սակայն վերջին 40 տարիների ընթացքում,
  • 12:00 - 12:03
    սևամորթ ամերիկացիները
    հազիվ թե ինձ պես հաջողակ են եղել:
  • 12:05 - 12:10
    1978 թ. Միացյալ Նահանգների
    սևամորթ ընտանիքը
  • 12:10 - 12:14
    վաստակում էր 59 ցենտ սպիտակամորթ
    ընտանիքի եկամտի ամեն մի դոլարի համեմատ:
  • 12:15 - 12:17
    2015 թ. նույնպես
  • 12:17 - 12:22
    սևամորթ ընտանիքը վաստակում է 59 ցենտ
  • 12:22 - 12:26
    սպիտակ ընտանիքի եկամուտի
    մեկ դոլարի համեմատ:
  • 12:26 - 12:30
    Եւ ռասայական տարբերությունը
    բարեկեցության առումով ցնցող է:
  • 12:31 - 12:33
    Քանի որ սպիտակի ունեցած ամեն մի դոլարը
  • 12:34 - 12:37
    հավասար է սևի՝ վեց,
    իսկ լատինոսի յոթ ցենտին:
  • 12:39 - 12:40
    Ճշմարտությունը նրանում է, որ
  • 12:40 - 12:42
    ռասիզմը
  • 12:42 - 12:47
    կառուցում է մի կեղծ համակարգ,
  • 12:47 - 12:52
    որն անընդհատ անբարենպաստ պայմաններ է
    ստեղծում ԱՄՆ որոշ ռասայական խմբերի համար:
  • 12:53 - 12:55
    Պլատոնն ասել է, թե
  • 12:55 - 12:57
    չկա ավելի մեծ անարդարություն, քան
  • 12:59 - 13:02
    անհավասարների հանդեպ
    հավասար վերաբերմունքը:
  • 13:04 - 13:06
    Սա է ռասիզմը խարխլելուն ուղղված
  • 13:06 - 13:09
    իմ հավատարիմ աշխատանքի պատճառը:
  • 13:10 - 13:12
    Ես անսահման երախտապարտ եմ նրանց,
  • 13:12 - 13:16
    ում միահամուռ ուժերով
  • 13:16 - 13:20
    և նույնիսկ կյանքի գնով բացվել են ուղիներ,
  • 13:20 - 13:21
    որոնցով առաջ եմ ընթանում:
  • 13:22 - 13:26
    Ուզում եմ երաշխավորել, որ
    այդ ուղիները միշտ բաց կլինեն,
  • 13:26 - 13:30
    և որ ամենքն էլ հնարավորություն
    կունենան դրանցով քայլելու:
  • 13:32 - 13:35
    Ռոբերտ Քենեդին ասել է,-
  • 13:35 - 13:38
    "Ամեն անգամ, երբ տղամարդը",
    - կամ կինը, ես կավելացնեի,-
  • 13:38 - 13:40
    "բռնում է ճշմարտության ուղղին,
  • 13:40 - 13:43
    կամ աշխատում է բարելավել այլոց կյանքը,
  • 13:43 - 13:46
    կամ ոտքի է կանգնում անարդարության դեմ,
  • 13:46 - 13:49
    դրանով նա հույսի մի շող է հղում աշխարհին,
  • 13:49 - 13:52
    իսկ այդ շողերը միանալով
    ստեղծում են հոսանք,
  • 13:52 - 13:57
    որը կփլեցնի ճնշման ու դիմադրության
    ամենաբարձր պատերը:"
  • 13:58 - 14:00
    Ես լավատես եմ այսօր,
  • 14:00 - 14:03
    քանզի ողջ Ամերիկայում
  • 14:03 - 14:05
    նկատել եմ այդ հույսի շողերը:
  • 14:06 - 14:08
    Բոստոնի բժշկական կենտրոնը
  • 14:08 - 14:10
    աշխատանքի է հրավիրել փաստաբանների,
  • 14:11 - 14:15
    որպեսզի բժիշկներն ավելի լավ խնամեն
    իրենց հիվանդներին,
  • 14:15 - 14:20
    քանի որ փաստաբաններն անրադառնում են
    հիվանդների ոչ բժշկական կարիքներին:
  • 14:20 - 14:24
    Լոմա Լինդա համալսարանը քոլեջ է բացել
  • 14:24 - 14:26
    Սան Բերնարդինոյի մոտակայքում,
  • 14:26 - 14:29
    որպեսզի, բժշկական ծառայություններ
    մատուցելուց բացի,
  • 14:29 - 14:32
    տա աշխատանք գտնելու համար անհրաժեշտ
  • 14:32 - 14:34
    հմտություններ ու գիտելիքներ
  • 14:34 - 14:39
    մասնավորապես ազգային փոքրամասնությունների
    և անապահով ընտանիքների անդամներին:
  • 14:39 - 14:43
    Սա կօգնի նրանց ունենալ հմտություններ
    արժանապատիվ աշխատանք գտնելու համար:
  • 14:45 - 14:47
    Հյուսիսային Կարոլինայի Չեփլ Հիլ քաղաքում
  • 14:47 - 14:51
    հասարակ մի ծրագիր է մշակվել՝
  • 14:51 - 14:56
    նվազեցնելու 30-ից 40 տարեկան սևամորթների
  • 14:56 - 14:59
    սրտային հիվանդություններ ստանալու ռիսկը՝
  • 14:59 - 15:02
    ապահովելով զրոյից հինգ տարեկան
    երեխաների համար
  • 15:03 - 15:05
    որակյալ ցերեկային խնամք:
  • 15:05 - 15:09
    Ողջ Ամերիկայում դպրոցական
    դասապատրաստման կենտրոններում
  • 15:09 - 15:11
    Ուինթլի Ֆիփսը և ՅուԷս Դրիմ Աքադեմի
    դպրոցական ծրագիրը
  • 15:11 - 15:14
    փակում են ազատազրկման ուղին
    տանող ճանապարհները՝
  • 15:14 - 15:18
    բարձրորակ գիտելիքներ և ուղղորդում
    տալով այն դեռահասներին,
  • 15:18 - 15:21
    ում ծնողները ազատազրկության մեջ են,
  • 15:21 - 15:24
    ովքեր դպրոցում չեն առաջադիմում:
  • 15:25 - 15:26
    Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքում,
  • 15:26 - 15:28
    Օքվուդի համալսարանը,
  • 15:28 - 15:30
    որը ի սկզբանե համարվում է
    սևերի համալսարան,
  • 15:30 - 15:34
    մեզ ցույց է տալիս, թե ինչպես է կարելի
    բարելավել սևամորթների առողջությունը՝
  • 15:34 - 15:37
    ներառելով բժշկական զննումը
  • 15:37 - 15:41
    առաջին կուրսեցիների ուղղորդման մեջ,
  • 15:41 - 15:44
    տալով այդ ուսանողներին
    այն ամենը, ինչ պետք է
  • 15:44 - 15:45
    առողջ ընտրություն կատարելու համար,
  • 15:45 - 15:49
    ամեն տարի նրանց էպիկրիզ տրամադրելով,
    որպեսզի նրանք կարողանան վերահսկել
  • 15:49 - 15:51
    իրենց առողջության առաջընթացը:
  • 15:52 - 15:53
    Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում,
  • 15:53 - 15:59
    Հատուկ Նշանակության Համայնքները վերացրել
    են մեկուսացման բացասական ազդեցությունը՝
  • 15:59 - 16:02
    ձևափոխելով հանցագործության մեջ կորած,
  • 16:02 - 16:05
    թմրանյութով ներծծված հասարակությունը
  • 16:05 - 16:09
    հավասար պայմաններում
    եկամուտ ստացող բնակչության,
  • 16:09 - 16:11
    ուսումնական առաջադիմության,
  • 16:11 - 16:14
    հիանալի համայնքային կյանքի և
  • 16:14 - 16:15
    զբաղվածության օազիսի:
  • 16:16 - 16:18
    Եւ վերջապես,
  • 16:18 - 16:20
    գոյություն ունի Դեվայնի լուծումը:
  • 16:21 - 16:23
    Պրոֆեսոր Պատրիսիա Դեվայնը
  • 16:24 - 16:27
    Վիսկոնսինի համալսարանից
  • 16:27 - 16:31
    մեզ ցույց տվեց, թե ինչպես մենք
    կարող ենք պայքարել
  • 16:31 - 16:34
    մեր թաքնված վախերի դեմ
  • 16:34 - 16:36
    և արդյունավետ կերպով նվազեցնել դրանք:
  • 16:37 - 16:38
    Մեզանից յուրաքանչյուրը
  • 16:38 - 16:41
    կարող է հույսի մի շող դառնալ:
  • 16:41 - 16:45
    Այս գործը հեշտ չի լինելու,
  • 16:45 - 16:48
    բայց Թերգութ Մարշալը, Գերագույն
    Դատարանի նախկին դատավորը,
  • 16:49 - 16:52
    ասել է,- "Մենք պետք է հակառակվենք:
  • 16:52 - 16:54
    Մենք պետք է հակառակվենք անտարբերությանը:
  • 16:54 - 16:56
    Մենք պետք է հակառակվենք անզգայությանը:
  • 16:56 - 17:00
    Մենք պետք է հակառակվենք ատելությանն
    ու անվստահությանը:
  • 17:00 - 17:01
    Մենք պետք է հակառակվենք,
  • 17:01 - 17:05
    քանզի Ամերիկան ավելի լավը կարող է դառնալ,
  • 17:05 - 17:09
    քանզի Ամերիկան այլ ընտրանք չունի, քան
    ավելի լավը դառնալ:"
  • 17:09 - 17:11
    Շնորհակալություն:
  • 17:11 - 17:14
    (Ծափահարություններ)
Title:
Ռասիզմի ազդեցությունը մեր առողջության վրա
Speaker:
Դեյվիդ Ր. Ուիլյամս
Description:

Ինչու՞ մաշկի գույնն այդքան կարևոր է առողջության համար: Դեյվիդ Ր. Ուիլյամսը մշակել է ցուցանիշներ՝ գնահատելու խտրականության ազդեցությունը բարեկեցության վրա, որոնք դուրս են գալիս ավանդական՝ կրթության և եկամտի վրա հիմնված խտրականությունների մեր պատկերացումներից: Նրա նպատակն է բացահայտել, թե ինչպես են քողարկված կողմնապահությունը, սևամորթների բնակելի տարածքների մեկուսացումը և բացասական կարծրատիպերը ստեղծում և սնում անհավասարությունը: Այս անկեղծ ու բացահայտ ելույթում Ուիլյամսը ապացուցում է, թե ինչպես է ռասիզմը կեղծ համակարգեր ստեղծում, և բերում է հուսադրող ծրագրերի օրինակներ, որոնք կոչված են քանդելու խտրականության այդ համակարգը Միացյալ Նահանգների ողջ տարածքում:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
17:27
Kristine Sargsyan approved Armenian subtitles for How racism makes us sick
Grigor Janikyan accepted Armenian subtitles for How racism makes us sick
Grigor Janikyan edited Armenian subtitles for How racism makes us sick
Narine Davaryan edited Armenian subtitles for How racism makes us sick
Narine Davaryan edited Armenian subtitles for How racism makes us sick
Narine Davaryan edited Armenian subtitles for How racism makes us sick
Narine Davaryan edited Armenian subtitles for How racism makes us sick
Narine Davaryan edited Armenian subtitles for How racism makes us sick
Show all

Armenian subtitles

Revisions