Return to Video

JACQUE FRESCO - A Story of Change

  • 0:21 - 0:26
    - Մենք ապրում ենք անվերջանալի պատերազմի, հանցանքի և կոռուպցիայի աշխարհում:
  • 0:26 - 0:32
    Մեկը մյուսի ետևից կրկնվող բողոքի ցույցերը չեն վերջանում։
    Երևում է, որ մենք այլ մոտեցման կարիք ունենք։
  • 0:32 - 0:35
    Ինչպե՞ս է «Վենուս» Նախագիծը մոտենում այս հարցին։
  • 0:35 - 0:43
    ֊Եթե Դուք իսկապես ցանկանում եք վերջ դնել պատերազմներին, աղքատությանը, սովին և հանցանքների մեծ մասին,
  • 0:43 - 0:48
    ապա մենք պետք է վերջ ի վերջո կրթության միջոցով հասնենք նրան,
  • 0:48 - 0:57
    որ Երկրի ռեսուրսները համարվեն համայն մարդկության ժառանգությունը։
  • 0:57 - 1:03
    Սա է խնդրի լուծման միակ ձևը։
    Սա այն է, ինչին պետք է ձգտենք։
  • 1:03 - 1:11
    Ես չեմ ասում, որ դա հնարավոր է անել մեկ ցատկով։
    Դա երկար տևող կրթություն է։
  • 1:11 - 1:14
    ֊Ինչու՞ եք առաջարկում այսպիսի ռադիկալ մոտեցում։
  • 1:14 - 1:21
    ֊ Պարզապես ես կցանկանայի այլևս չտեսնել պատերազմ, սով, աղքատություն, ավելորդ մարդկային տառապանքներ
  • 1:21 - 1:25
    և ես չեմ տեսնում, թե ինչպես է դա հնարավոր դրամական համակարգում։
  • 1:25 - 1:34
    Ես տեսնում եմ նույն կրկնվող իրադարձությունները՝ պատերազմներ, աղքատություն, ռեցեսիա․․․
  • 1:34 - 1:42
    ֊Արդյո՞ք խնդրի արմատական պատճառը դրամական համակարգն է և կարելի՞ է արդյոք այն ուղղել։ Եվ եթե այն չի կարելի ուղղել, ապա ինչու՞։
  • 1:42 - 1:49
    Ֆրանկլի, այս համակարգում գոյատևելու համար, դու պետք է շարժվես դրա կանոններով։
  • 1:49 - 1:54
    Փաստաբանը նրա համար չէ, որ միշտ օգնի Ձեզ։
    Այդպես իրավաբանական ֆիրման փող է աշխատում։
  • 1:54 - 2:01
    Այլ խոսքով, շարժառիթը հիմնված չէ մարդկային հոգածության վրա։
  • 2:01 - 2:03
    Այն հիմնված է շահի վրա։
  • 2:03 - 2:10
    Գրեթե բոլոր ընկերությունների շարժառիթը դրամական շահույթն է, և ոչ թե մարդկության բարեկեցությունը։
  • 2:10 - 2:15
    Եվ նրանց թվում է, որ դա այս համակարգի կողմնակի արտադրանք է։ Ես չեմ հավատում դրան։
  • 2:15 - 2:19
    Դրա պատճառը տարիներ առաջ հնարված խաղի կանոններն են,
  • 2:19 - 2:23
    որոնք այլևս չեն համապատասխանում ներկայիս տնտեսությանը։
  • 2:23 - 2:30
    Մենք պետք է թարմացնենք մեր համակարգը, որպեսզի դա համապատասխանի նոր տեխնոլոգիաներին։
  • 2:30 - 2:35
    ֊ Կլուծվի՞ արդյոք խնդիրը, եթե կառավարությունում ընտրվեն ավելի բարոյական մարդիկ։
  • 2:35 - 2:44
    ֊Ոչ։ Եթե անգամ կառավարությունում ընտրվեն անքննելի բարոյականության տեր մարդիկ
  • 2:44 - 2:49
    և մեր ռեսուրսները վերջանան, ապա նորից կլինի սուտ, խաբեություն, գողություն և այլ մարդածին չարիքներ։
  • 2:49 - 2:56
    Այստեղ մենք բարոյական մարդու կարիք չունենք։
    Այլ Երկրի ռեսուրսների խելամիտ կառավարում։
  • 2:56 - 3:02
    Մեր ապագան կախված է դեֆիցիտի խնդրի լուծման մեր ունակությունից,
  • 3:02 - 3:07
    որը կարող ենք հաղթահարել մեր սեփական ստեղծարար հնարամտությամբ։
  • 3:07 - 3:14
    ֊Ի՞նչ է ՌԵՍՈւՐՍԱԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ տնտեսությունը և ինչո՞վ է այն տարբերվում դրամի վրա հիմնված տնտեսությունից։
  • 3:14 - 3:18
    ֊ Դրամի վրա հիմնված տնտեսությունում որպես փոխանակման միջոց մենք օգտագործում ենք փողը։
  • 3:18 - 3:23
    Եվ այսպես․ փողը ցույց չի տալիս մեր արտադրելու ունակությունը։
  • 3:23 - 3:30
    Այն միայն միջոց է, որը ստեղծվել է հարյուրավոր տարիներ առաջ և մտցվել համակարգ։
  • 3:30 - 3:37
    Դրամական համակարգում հիմնական ուղղորդիչներն են հարստությունը, կարողությունը և իշխանությունը։
  • 3:37 - 3:42
    Այսօր մենք ասում ենք․ «Որքա՞ն դա կարժենա»։
    Դա սխալ հարց է։
  • 3:42 - 3:47
    Ճիշտ հարցը սա է․
    «Արդյո՞ք ունենք բավարար ռեսուրսներ նման նախագծի համար»։
  • 3:47 - 3:51
    Այո, ունենք։
    «Իսկ դրա համար անհրաժեշտ գումա՞ր»․ ֊Ոչ, չունենք։
  • 3:51 - 3:55
    Սակայն մենք ունենք առավել քան բավարար ռեսուրսներ կառուցելու համար մեզ անհրաժեշտ ամեն բան։
  • 3:55 - 3:59
    Եթե Ձեզ համար դժվար է դա հասկանալ, ապա պատկերացրեք սա․
  • 3:59 - 4:02
    Ենթադրենք հաջորդ առավոտ ամբողջ աշխարհի փողը անհետանում է։
  • 4:02 - 4:08
    Սակայն քանի դեռ մենք ունենք ֆերմաներ, ջուր, շինանյութ մենք կարող ենք արտադրել մեզ անհրաժեշտ ամեն բան։
  • 4:08 - 4:12
    Մարդիկ ոչ թե փողի այլ ռեսուրսների կարիք ունեն։
  • 4:12 - 4:19
    Այլ կերպ ասած դրամական համակարգը անհրաժեշտ էր միայն հարյուրավոր տարիներ առաջ, որպեսզի կարողանայինք բաշխել արտադրանքը։
  • 4:19 - 4:26
    Այսօր մենք ունենք տեխնոլոգիաներ ամեն ինչը հասանելի դարձնելու համար։ Ինչի՞ համար ենք շարունակում կեղեքել միմյանց։
  • 4:26 - 4:34
    Ռեսուրսակողմնորոշված տնտեսությունում չկա փող, ապրանքի փոխանակում, առևտուր կամ անցյալում օգտագործվող ցանկացած այլ համակարգ։
  • 4:34 - 4:41
    Այն հիմնվում է այնպիսի մշակույթի ստեղծման վրա, որը համապատասխանում է Երկրի ռեսուրսների կրողունակությանը։
  • 4:41 - 4:45
    Ցանկացած այլ բան պարզապես չի աշխատի։
  • 4:45 - 4:53
    Դա նման կլինի մարդկանց առանց ջրի և սննդի լուսին ուղարկելուն՝ ենթադրելով, որ լուսնի վրա ամեն ինչ կլինի։
  • 4:53 - 4:59
    Ամբողջ գիտությունն ու տեխնոլոգիան պետք է հաշվի առնեն առկա ռեսուրսները։
  • 4:59 - 5:07
    Առանց անհրաժեշտ ռեսուրսների ինչ էլ պլանավորեք անիմաստ կլինի։
  • 5:07 - 5:13
    Հետևաբար, ռեսուրսների քանակը և արդյունաբերական ներուժը պետք է համընկնեն։
  • 5:13 - 5:18
    ֊ Ինչպե՞ս է այս նոր մոտեցումը ազդելու մեր հասարակությունյան վրա։
  • 5:18 - 5:21
    ֊ Այն կփոխի մարդկանց աշխարհայացքը։
  • 5:21 - 5:30
    Չի լենելու աշխատազրկություն, պատերազմ, ոստիկանություն, բանտեր, բանկեր, փող․․․
  • 5:30 - 5:35
    Բայց մարդիկ ունենալու են տուն, կրթություն, առողջապահություն
  • 5:35 - 5:41
    և մնացյալ բաները, որոնք այսօր մեզ դժվարությամբ հասանելի են միայն փողով։
  • 5:41 - 5:50
    ֊ Եթե Ձեզ ճիշտ հասկացա, ապա չկա փող, չկա ապառիկ, չկա վարձակալում, չկա պարտք, չկա փոխանակում․․․
  • 5:50 - 5:52
    Որտե՞ղ է շարժառիթը։
  • 5:52 - 6:00
    ֊Չկա պատերազմ, չկան տարածքային վեճեր․․․ Հանցագործությունները կկրճատվեն մոտ 90%֊ով։
  • 6:00 - 6:08
    Կկորչեն վախերը տնտեսական զրկանքներից, տան կորստից
  • 6:08 - 6:14
    կամ հիվանդություններից, որոնց բուժելու համար գումար չունեք։
  • 6:14 - 6:19
    Այս բոլորը կվերջանան։ Եթե սա լավ շարժառիթ չէ, ապա ես չգիտեմ ինչը կարող է լինել։
  • 6:19 - 6:26
    Շատ մարդկանց փոքրուց սովորեցրել են մտածել, որ փողը շարժառիթ ստեղցող ուժ է։
  • 6:26 - 6:30
    Փողը նաև ստեղծում է շարժառիթ կոռուպցիայի, հափշտակման,
  • 6:30 - 6:35
    ծանոթներին գործի տեղավորելու, կեղտոտ գործերի և ռասսայական խտրականության համար։
  • 6:35 - 6:43
    Ես ասում եմ, որ այո՛, փողը ստեղծում է շարժառիթ, բայց դա նաև առաջացնում է գործոններ, որոնք հիմնականում հաշվի չեն առնվում։
  • 6:43 - 6:50
    Ես կասեի, որ մարդիկ, որոնք մտնում են պատմության մեջ, նրանք չեն ովքեր կարողացել են հարստանալ կամ շատ փող են կուտակել։
  • 6:50 - 6:58
    Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց կյանքը նվիրել են այլ մարդկանց կյանքի բարելավմանը, առանց ֆինանսական շահ ունենալու։
  • 6:58 - 7:03
    Ասածս այն է, որ նրանք ումով մենք իսկապես հիանում ենք մարդիկ են որոնք հասարակության համար բարի
  • 7:03 - 7:10
    գործ են կատարել ոչ փողի համար։ Ինձ վախեցնում են մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են փողի համար։ Դա ինձ անհանգստացնում է։
  • 7:10 - 7:12
    ֊ Իսկ ի՞նչ կասեք «մարդկային բնույթի» մասին։
  • 7:12 - 7:17
    Ես կարծում եմ, որ միջավայրն է ձևավորում մարդկային արժեհամակարգը և վարքագիծը։
  • 7:17 - 7:23
    Գեները որոշ չափով տալիս են հակվածություն, բայց չեն տալիս արժեքների համակարգ։
  • 7:23 - 7:31
    Գեները պատասխանատու չեն ագահության, մոլագարության, ռասիզմի կամ նախապաշարմունքների համար։ Այդ ամենը ձեռք են բերվում։
  • 7:31 - 7:37
    Եթե Դուք չեք փոխում միջավայրը, որը առաջ է բերում այդ ամենը, ապա խնդիրը չի լուծվի։
  • 7:37 - 7:45
    «Վենուս» նախագիծը առաջարկում է վերափոխել մշակույթը այնպես, որ նման պայմաններ այլևս չլինեն։
  • 7:45 - 7:49
    ֊ Ինչ կասեք դեֆիցիտի մասին։ Կարելի՞ է այն վերացնել։
  • 7:49 - 7:56
    ֊Մենք ունե՞նք բավարար ռեսուրսներ շատացող մարդկության կարիքները բավարարելու համար։
  • 7:56 - 8:04
    Այսօր մենք ունենք առավել քան բավարար ռեսուրսներ և դա անվիճելի փաստ է։
  • 8:04 - 8:08
    Սակայն ռեսուրսների կառավառման մեր միջոցները վատնող են։
  • 8:08 - 8:14
    Մենք ամեն տարի փոխում ենք մեքենաների տեսքը, որպեսզի մարդիկ նոր մեքենա գնեն։
  • 8:14 - 8:23
    Գարնանային, աշնանային և ձմեռային նորաձևությունը փոխվում է, որպեսզի մարդիկ անընդհատ գնումներ կատարեն։
  • 8:23 - 8:31
    Մենք պետք է նախագծենք և ներդնենք այնպիսի տեխնոլոգիաներ, որ նոր արտադրանքը ուշ մաշվի և ուշ փչանա։
  • 8:31 - 8:35
    ֊ Ի՞նչ է «Վենուս» Նախագիծը։
  • 8:35 - 8:38
    Մեկ ընդհանուր աշխարհ, որը աշխատում է մեկ բանի վրա,
  • 8:38 - 8:45
    այն է՝ խելամիտ կառավարել բնական ռեսուրսները և լավացնել բոլոր մարդկանց կյանքը՝
  • 8:45 - 8:49
    առանց որևէ մեկի շահույթի, սակայն ծառայելու համար յուրաքանչյուրին։
  • 8:49 - 8:53
    ֊ Ինպե՞ս եք պատկերացնում անցումը այդ համակարգին։
  • 8:53 - 8:59
    ֊ Եթե շարունակվի մեքենաների ներդրումը և դրանցով մարդկանց փոխարինումը,
  • 8:59 - 9:06
    ապա աշխարհով մեկ մարդկանց մեծամասնությունը կկորցնի գնողունակությունը և նրանք չեն կարողանա գնել իրենց անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները։
  • 9:06 - 9:10
    Սա վերջ կդնի հնացած դրամական համակարգին։
  • 9:10 - 9:17
    Կարծում եմ, որ տնտեսության փլուզումը միակ բանն է, որը կստիպի մարդկանց ասել․
  • 9:17 - 9:27
    «այ քեզ բան, ուրեմ մեր ընտրած կառավարությունը ունակ չի լուծելու ոչ մի խնդիր»։
  • 9:27 - 9:31
    Եվ նրանք կսկսեն որոնել այլընտրանքային լուծումներ։
  • 9:31 - 9:36
    Որքան շատ մարդ իմանա «Վենուս» Նախագծի մասին, այնքան մեծ կլինի դրա իրականանալու հավանականությունը։
  • 9:36 - 9:44
    «Վենուս» Նախագիծը չի ասում «ապագան լինելու է այսպիսին»։ Այն ընդամենը ասում է, որ «ապագան ԿԱՐՈՂ է լինել այսպիսին»։
  • 9:44 - 9:47
    Եվ սա այն է, ինչ «Վենուս» Նախագիծը կարող է առաջարկել՝
  • 9:47 - 9:54
    ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱ, որը թույլ կտա հասնել մարդկության համար բարձ կենսամակարդակի,
  • 9:54 - 10:04
    առանց ստեղծելու միօրինակություն, ստանդարտիզացիա կամ ստորացուցիչ ենթակայություն ինչ֊որ էլիտայի, որն իր ձեռքերում է պահում կառավարությունը։
  • 10:04 - 10:09
    ֊ Ի՞նչ խնդիրներ են կանգնած նախագծի իրագործման ճանապարհին։
  • 10:09 - 10:14
    ֊ Ավանդույթներ, սովորույթներ, գաղափարախոսություններ, պրոպագանդա․․․
  • 10:14 - 10:18
    Գաղափարախոսական քարոզչությունը ստիպել է մեզ հավատալ, որ մեր համակարգը լավագույնն է։
  • 10:18 - 10:27
    Մեզ միշտ սովորեցրել են մեր մշակույթի և պատմության մասին, որտեղ բաց են թողնվել բացասական կողմերը։
  • 10:27 - 10:34
    Բոլոր ազգերը ձգտում են պահել իրենց հասարակության գլխավոր արժեքները։
  • 10:34 - 10:37
    Աշխարհում չկա «օբյեկտիվ հասարակություն»։
  • 10:37 - 10:40
    Եթե լիներ, ապա չէին լինի
    գերմանացի, ամերիկացի, բրիտանացի,
  • 10:40 - 10:48
    հոլանդացի, ֆրանսիացի գիտնականներ, որոնք աշխատում են իրենց պետության համար։
  • 10:48 - 10:55
    Իրական գիտությունը չի կարող նվիրված լինել պետությանը։ Այն միայն հավատարիմ պետք է լինի մեթոդոլոգիային։
  • 10:55 - 11:02
    Այսպիսով սա հավատարմություն չէ Ֆրեսկոյին կամ «Վենուս» Նախագծին։ Ես դեմ եմ դրան։
  • 11:02 - 11:06
    Դուք պետք է հավատարիմ լինեք Երկրին և դրա վրա ապրող մարդկանց։
  • 11:11 - 11:14
    ֊ Ո՞վ է որոշելու, թե ինչպիսին պետք է լինի ապագան։
  • 11:14 - 11:17
    ֊ Չեմ կարծում, թե մեկը իրավունք ունի որոշելու ապագան,
  • 11:17 - 11:24
    բայց մենք իրավունք ունենք որոշելու, թե ուր ենք ուզում գնալ և ինչպիսի աշխարհում ենք ուզում ապրել։
  • 11:24 - 11:30
    Հարցնում եք ունե՞նք բավական միջոցներ և ռեսուրսներ այդպիսի աշխարհ կառուցելու համար։
  • 11:30 - 11:36
    Պատասխանն է «Այո, մենք ունենք հմտություն և ռեսուրսներ»։
  • 11:36 - 11:44
    Բայց Դուք դա չեք կարող միայնակ իրագործել։ Կամ մենք կգործենք գլոբալ կամ կվերանանք առանձին֊առանձին։
  • 11:49 - 11:52
    Մենք ողջունում ենք «Վենուս» նախագծի քննադատությունը։
  • 11:52 - 11:57
    Մենք ողջունում ենք յուրաքանչյուրի մասնակցությունը և օգնությունը։
  • 11:57 - 12:04
    Մենք գաղափար չունենք իդեալական հասարակության մասին և ոչ էլ կողմ ենք նման ուտոպիստական գաղափարներին։
  • 12:04 - 12:12
    Մենք կարծում ենք, որ բոլոր համակարգերը անընդհատ փոփոխվելու են, որպեսզի համապատասխանեն ժամանակի պահանջներին։
  • 12:12 - 12:20
    Մենք չունենք հստակ մշակված պլաններ։ Մենք հրավիրում ենք մասնակցելու և ընդունում ենք խորհուրդներ,
  • 12:20 - 12:26
    քանի որ քաղաքակրթության պատմությունը պատմություն է վերափոխման մասին։
Title:
JACQUE FRESCO - A Story of Change
Description:

more » « less
Video Language:
English
Duration:
13:22

Armenian subtitles

Revisions