Return to Video

Սթիվեն Ադիս՝ Կապ հոր և դստեր միջև, ամեն անգամ մեկ լուսանկար

  • 0:01 - 0:02
    Լուսանկարչությամբ ես միշտ ոգևորությամբ էի զբաղվում
  • 0:02 - 0:05
    դեռ այն ժամանակվանից, երբ ես առաջին անգամ ձեռքս վերցրեցի ֆոտոխցիկը:
  • 0:05 - 0:07
    Այսօր ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ
  • 0:07 - 0:10
    իմ կյանքի ամենաթանկ 15 լուսանկարները,
  • 0:10 - 0:12
    որոնք, ի դեպ, ես չեմ նկարել:
  • 0:12 - 0:15
    Ավելին, լուսանկարների վրա չի աշխատել
    ոչ մի գեղարվեսատական տնօրեն, ոչ մի ոճաբան,
  • 0:15 - 0:19
    կրկին նկարելու ոչ մի հնարավորություն չի եղել, նույնիսկ լուսավորությանը ոչ մի ուշադրություն
    չի դարձվել:
  • 0:19 - 0:24
    Ի դեպ, լուսանկարներն արվել են պատահական զբոսաշրջիկների կողմից:
  • 0:24 - 0:25
    Իմ պատմությունը սկսվում է այն պահից,
  • 0:25 - 0:28
    երբ ես գնացի Նյու Յորք՝ համագումարի
    մասնակցելու համար:
  • 0:28 - 0:30
    Այս լուսանկարը, որտեղ ես գրկել եմ դստերս
    նրա առաջին
  • 0:30 - 0:35
    տարեդարձի օրը, նկարեց կինս: Մենք 57-րդ և 5֊րդ պողոտաների խաչմերուկում ենք:
  • 0:35 - 0:38
    Ուղիղ մեկ տարի անց մենք պատահաբար եկանք
    Նյու Յորք
  • 0:38 - 0:42
    և որոշեցինք նույն ձևով լուսանկարվել:
  • 0:42 - 0:44
    Ահա դուք տեսնում եք, թե ինչպես է դա զարգանում:
  • 0:44 - 0:46
    Մոտենում էր դստերս երրորդ տարեդարձը, երբ
  • 0:46 - 0:48
    կինս ասաց․ «Գուցե Սաբինային Նյու Յորք տանեիր,
  • 0:48 - 0:52
    հոր և դստեր ճամփորդություն կազմակերպեիք,
    նաև կշարունակեիք ավանդույթը»:
  • 0:52 - 0:55
    Այդ ժամանակվանից մենք սկսեցինք խնդրել զբոսաշրջիկներին մեզ լուսանկարել:
  • 0:55 - 0:59
    Գիտեք, շատ ուշագրավ է այն ունիվերսալ ժեստը,
  • 0:59 - 1:02
    երբ տալիս եք ձեր տեսախցիկը լրիվ անծանոթ մեկին:
  • 1:02 - 1:07
    Ոչ ոք երբեք չի մերժում, և բարեբախտաբար, ոչ ոք երբեք չի փախչում՝ վերցնելով ձեր ֆոտոխցիկն իր հետ:
  • 1:07 - 1:10
    Մենք չէինք կարող պատկերացնել, թե ինչպես այդ ճամփորդությունը կփոխի մեր կյանքը:
  • 1:10 - 1:12
    Մեզ համար դա, իրոք, անգին ավանդույթ դարձավ:
  • 1:12 - 1:15
    Այս մեկը լուսանկարվել է սեպտեմբերի 11-ի իրադարձություններից ուղիղ մեկ շաբաթ հետո,
  • 1:15 - 1:19
    ես փորձում էի հինգ տարեկան երեխային այնպես բացատրել
  • 1:19 - 1:22
    այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, որ նա հասկանար:
  • 1:22 - 1:25
    Այս լուսանկարները իրենց մեջ ոչ միայն
  • 1:25 - 1:28
    մեկ րոպե են ներառում, այլ մի ամբողջ ճամփորդություն:
  • 1:28 - 1:31
    Մեզ համար սա հոկտեմբերի մեջ մեկ շաբաթը
  • 1:31 - 1:35
    կանգնեցնելու միջոց դարձավ,
  • 1:35 - 1:37
    նաև, թե ինչպես էինք այդ կերպ արտացոլվում ժամանակի մեջ,
  • 1:37 - 1:39
    ինչպես էինք մենք փոխվում տարեց տարի՝
  • 1:39 - 1:42
    ոչ միայն ֆիզիկապես, այլ ամբողջությամբ:
  • 1:42 - 1:45
    Նույն նկարը լուսանկարելով՝
  • 1:45 - 1:47
    մենք տեսնում էինք, թե ինչպես են փոխվում
    մեր հեռանկարները,
  • 1:47 - 1:50
    թե ինչպես է նա, նորանոր ճանապարհներ բացահայտում իր համար,
  • 1:50 - 1:53
    և ես տեսնում էի կյանքը նրա աչքերով,
  • 1:53 - 1:58
    թե ինչպես էր նա վերաբերվում ամեն ինչին
    և տեսնում այդ ամենը:
  • 1:58 - 2:00
    Այդ ժամանակը, որ մենք միասին էինք անցկացնում,
  • 2:00 - 2:06
    մեզ համար այնքան թանկ էր, և մենք ամբողջ տարին անհամբերությամբ էինք սպասում դրան:
  • 2:06 - 2:09
    Վերջերս, մեր ճամփորդություններից մեկի ժամանակ, երբ մենք զբոսնում էինք,
  • 2:09 - 2:11
    նա միանգամից քարացավ իր տեղում
  • 2:11 - 2:15
    և ցույց տվեց կարմիր ծածկի տակ գտնվող
    տիկնիկների խանութը,
  • 2:15 - 2:17
    որը նա այդքան սիրում էր, երբ փոքր տարիքում
  • 2:17 - 2:19
    իրականացնում էինք մեր ճամփորդությունները:
  • 2:19 - 2:22
    Նա պատմեց ինձ այն զգացումի մասին,
    որ զգացել էր, երբ
  • 2:22 - 2:25
    դեռ հինգ տարեկան հասակում նա կանգնած էր
    հենց այդ նույն տեղում:
  • 2:25 - 2:28
    Նա ասաց, որ հիշում է, թե ինչպես էր իր սիրտը բաբախում,
  • 2:28 - 2:31
    երբ նա տեսավ այդ խանութը առաջին անգամ
  • 2:31 - 2:34
    9 տարի առաջ:
  • 2:34 - 2:36
    Իսկ հիմա, այն, ինչ նա փնտրում է Նյու Յորքում
  • 2:36 - 2:38
    համալսարաններն են,
  • 2:38 - 2:41
    քանի որ նա հստակ որոշել է, որ պետք է
    համալսարան գնա Նյու Յորքում:
  • 2:41 - 2:44
    Եվ ես հասկացա: Կյանքում ամենակարևոր
    բաներից մեկն այն է,
  • 2:44 - 2:48
    թե ինչպես ենք մենք իրականացնում մեր հիշողությունները:
  • 2:48 - 2:51
    Այնպես որ, ես ցանկանում եմ կիսել ձեզ հետ հիշողությունների գիտակցաբար
  • 2:51 - 2:55
    ստեղծման գաղափարի իմաստը:
  • 2:55 - 2:58
    Չգիտեմ դուք ինչպես, բայց ես,
    այս 15 լուսանկարները նկարելուց առավել,
  • 2:58 - 2:59
    շատ չեմ լուսանկարվում ընտանեկան նկարներում,
  • 2:59 - 3:02
    քանի որ ես միշտ այն մեկն եմ, որը տեսախցիկի մյուս կողմում եմ:
  • 3:02 - 3:04
    Այնպես որ այսօր ուզում եմ բոլորին խրախուսել
  • 3:04 - 3:07
    լուսանկարվել,
  • 3:07 - 3:09
    և մի երկմտեք մոտենալ ինչ-որ մեկին և ասել․
  • 3:09 - 3:11
    «Կլուսանկարե՞ք մեզ»:
  • 3:11 - 3:17
    Շնորհակալություն: (Ծափահարություններ)
Title:
Սթիվեն Ադիս՝ Կապ հոր և դստեր միջև, ամեն անգամ մեկ լուսանկար
Speaker:
Steven Addis
Description:

Շատ տարիներ առաջ Նյու Յորքի խաչմերուկներից մեկում Սթիվեն Ադիսը լուսանկարվում է իր մեկ տարեկան աղջկա հետ; նկարողը նրա կինն էր: Այդ պատկերը ոգեշնչանք հանդիսացավ ամենամյա հոր և դստեր ավանդույթի, նրանք լուսանկարվում էին նույն տեղում, նույն ձևով: Ադիսը այդ շարքից ցույց է տալիս 15 լուսանկար և բացատրում, թե ինչու է այս փոքրիկ կրկնվող ավանդույթը այդքան կարևոր:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
03:38

Armenian subtitles

Revisions Compare revisions