Return to Video

Ո՞րն է ողբերգությունների գրավչությունը - Դեվիդ Է. Ռիվաս

  • 0:07 - 0:09
    Մեր պատմությունը սկսվում է հետևյալ կերպ.
  • 0:09 - 0:14
    ազնվական, մեծահարուստ կամ անկողմնակալ
    անձնավորությունը,
  • 0:14 - 0:16
    (որը մի կողմից շատ նման է մեզ,)
  • 0:16 - 0:20
    գործում է սխալ, որի պատճառով
    կործանվում է իր
  • 0:20 - 0:23
    և իրեն շրջապատող մարդկանց կյանքը:
  • 0:23 - 0:24
    Ծանո՞թ է հնչում:
  • 0:24 - 0:28
    Սա հունական ողբերգության
    հիմնական կաղապարն է:
  • 0:28 - 0:29
    Հազարավոր տարիներ
  • 0:29 - 0:32
    այս կաղապարի հիման վրա գրվել
    են կախարդիչ ստեղծագործություններ,
  • 0:32 - 0:37
    և ներկայիս ստեղծագործողները
    շարունակում են այս ավադույթը:
  • 0:37 - 0:41
    Արիստոտելի «Պոետիկայում»
    ներկայացված 3 անհրաժեշտ բաղադրիչները
  • 0:41 - 0:44
    օգնում են մեզ հասկանալ
    ողբերգության գրավչությունը:
  • 0:44 - 0:49
    Սկզբում ողբերգական հերոսին շնորհվում է
    բարձր կոչում կամ աննախադեպ հնարավորություն
  • 0:49 - 0:51
    սակայն նա պետք է մնա օրինակելի:
  • 0:51 - 0:54
    Գուցե, նա թագավոր է կամ զարմանալի
    հմտությունների տեր մարդ:
  • 0:54 - 0:57
    Բայց, քանի որ ո՛չ ես,
    ո՛չ էլ դուք չափազանց բարի չենք
  • 0:57 - 0:59
    կամ չափազանց չար,
  • 0:59 - 1:01
    այդպիսին չէ նաև մեր հերոսը:
  • 1:01 - 1:05
    Նա ունի ոզբերգական հակվածություն կամ
    հունարեն ἁμαρτάνειν (համարտիա),
  • 1:05 - 1:10
    օրինակ նկրտումներ, բռնակալություն,
    համառություն կամ չափազանց հպարտություն,
  • 1:10 - 1:13
    որն էլ ստիպում է նրան
    ճակատագրական սխալ գործելլ:
  • 1:13 - 1:18
    Այս սխալն էլ պատճառ է դառնում
    հետագա կործանմանը և ողբերգությանը:
  • 1:18 - 1:20
    Այս կետերը գործնականում տեսնելու համար,
  • 1:20 - 1:23
    քննարկենք Սոփոկլեսի «Էդիպուս արքան»,
  • 1:23 - 1:25
    այն մի մարդու մասին է,
    ով չգիտեր, որ իրեն որդեգրել են,
  • 1:25 - 1:30
    և զգուշացում էր ստացել պատգամախոսից,
    որ իրեն վիճակվել է սպանել իր հորը
  • 1:30 - 1:32
    և ամուսնանալ իր մոր հետ:
  • 1:32 - 1:34
    Փորձելով խուսափել այս բախտից՝
  • 1:34 - 1:37
    նա սպանում է մի մարդու,
    ով նրան ճանապարհ չի զիջել:
  • 1:37 - 1:41
    Հետագայում, նա ճարպկորեն պատասխանում է
    սարսափելի Սփինքսի հանելուկներին՝
  • 1:41 - 1:44
    ազատագրելով Թեբեի թագավորությունը
    ժանտախտից:
  • 1:44 - 1:48
    Նա ամուսնանում է այրի թագուհու հետ
    ու դառնում արքա:
  • 1:48 - 1:51
    Սակայն, երբ իմանում է,
    որ սպանված մարդը իր հայրն էր,
  • 1:51 - 1:54
    իսկ թագուհին՝ իր մայրը,
  • 1:54 - 1:59
    Էդիպուսը կուրացնում է ինքն իրեն
    և դատապարտում արտաքսման:
  • 1:59 - 2:01
    Ողբերգության սկզբում,
  • 2:01 - 2:05
    Էդիպուսին շնորհվում են նոր
    հնարավորություններ և պաշտոն:
  • 2:05 - 2:09
    Նա ոչ չափազանց չար է, ոչ չափազանց սուրբ:
  • 2:09 - 2:10
    Նրան կարելի է հասկանալ:
  • 2:10 - 2:12
    Ուշադրություն դարձրեք
    նրա կործանման սկզբին:
  • 2:12 - 2:15
    Երբեմնի արքան
    հիմա կույր ու անտուն է:
  • 2:15 - 2:19
    Թագավորի գահընկեց լինելը
    ավելի ողբերգական է,
  • 2:19 - 2:22
    քան, եթե ծաղրածուն աթոռակից ընկներ:
  • 2:22 - 2:26
    Էդիպուսի ողբերգական թերությունը սնափա-
    ռությունն է կամ չափազանց հպարտությունը,
  • 2:26 - 2:31
    որի պատճառով նա փորձում է
    փախչել իր բախտից,
  • 2:31 - 2:34
    սակայն, ապարդյուն:
  • 2:34 - 2:36
    Նա հարաբերականորեն դժբախտ է,
  • 2:36 - 2:39
    քանի որ հորը սպանելու
    և մոր հետ ամուսնանալու սխալը
  • 2:39 - 2:44
    նա անգիտակցաբար է գործել:
  • 2:44 - 2:48
    Իհարկե, այս էպիկական սկզբունքները դասական
    հունական ողբերգության մեջ չափազանցվում են:
  • 2:48 - 2:50
    Շեքսպիրյան ողբերգության մեջ,
  • 2:50 - 2:55
    մենք հետևում ենք Համլետին, որի
    անորոշությունը բերում է վատ որոշումների
  • 2:55 - 2:57
    կամ, միգուցե, անգործության,
  • 2:57 - 3:01
    որը հանգեցնում է ստեղծագործության
    գրեթե յուրաքանչյուր հերոսի մահվան,
  • 3:01 - 3:04
    Մակբեթի նկրտումները նրան
    բարձունքների են հասցնում,
  • 3:04 - 3:07
    իսկ հետո այդ բարձունքներից շպրտում ցած:
  • 3:07 - 3:11
    Անգամ ժամանակակից մշակութային կանոները,
    ինչպիսիք են «Գահերի խաղը» կամ «Սև ասպետը»
  • 3:11 - 3:17
    կրկնօրինակում են այն հնարքները, որոնք
    Արիստոտելը սահմանել է մոտ 2000 տարի առաջ:
  • 3:17 - 3:20
    Այսպիսով, ո՞րն է այս տառապանքի նպատակը:
  • 3:20 - 3:22
    Ըստ Արիստոտելի և մի շարք այլ մտածողների,
  • 3:22 - 3:27
    իսկական ողբերգությունը կարող է կարդացողի
    մոտ սարսափ և կարեկցանք առաջացնել:
  • 3:27 - 3:30
    Սարսափ նույն կամ նմանատիպ
    ողբերգության զոհ դառնալու
  • 3:30 - 3:34
    և կարեկցանք հերոսի կործանման նկատմամբ:
  • 3:34 - 3:37
    Լավագույն դեպքում, ականատես լինելով
    այս ողբերգական իրադարձություններին,
  • 3:37 - 3:40
    մենք զգում ենք թեթևություն,
  • 3:40 - 3:43
    հանգստություն և զգացական թողություն:
  • 3:43 - 3:46
    Ոչ բոլորը գիտեն՝ ինչու է սա տեղի ունենում:
  • 3:46 - 3:48
    Գուցե, հերոսի հանդեպ կարեկցանքը
  • 3:48 - 3:54
    հնարավորություն է տալիս զգալ և անջատել մեր
    մեջ կուտակված ուժեղ զգացողությունները,
  • 3:54 - 3:58
    կամ, գուցե, մենք ուղղակի մի պահ
    մոռանում ենք մեր իսկ խնդիրները:
  • 3:58 - 4:01
    Կապ չունի թե ինչ եք զգում կարդալով
    խեղճ Էդիպուսի մասին,
  • 4:01 - 4:04
    երբեք նրա պես մի այլ հստակ
    օրինակ չի եղել,
  • 4:04 - 4:06
    որ, ինչքան էլ կյանքը անտանելի թվա,
  • 4:06 - 4:10
    դու գոնե չես սպանել քո հորը
    և ամուսնացել մորդ հետ:
Title:
Ո՞րն է ողբերգությունների գրավչությունը - Դեվիդ Է. Ռիվաս
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/why-tragedies-are-alluring-david-e-rivas

Մեր պատմությունը սկսվում է հետևյալ կերպ. ազնվական, մեծահարուստ կամ անկողմնակալ անձնավորությունը, որը մյուս կողմից շատ է նմանվում մեզ, գործում է մի սխալ, որի պատճառով կործանվում է իր և իրեն շրջապատող մարդկանց կյանքը: Սա հունական ողբերգության հիմնական կաղապարն է, որը չափազանց տարածված է և օգտագործվում է մինչ օրս: Դեվիդ Է. Ռիվասը ներկայացնում է այն անհրաժեշտ սյուժետային բաղադրիչները, որոնք սահմանել է դեռ Արիստետելը իր «Պոետիկայում»՝ օգնելու հասկանալ ողբերգությունների գրավչությունը:

Դասը պատրաստեց Դեվիդ Է. Ռիվասը, անիմացիան՝ Globizco-ն:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:26

Armenian subtitles

Revisions