Մեր պատմությունը սկսվում է հետևյալ կերպ. ազնվական, մեծահարուստ կամ անկողմնակալ անձնավորությունը, (որը մի կողմից շատ նման է մեզ,) գործում է սխալ, որի պատճառով կործանվում է իր և իրեն շրջապատող մարդկանց կյանքը: Ծանո՞թ է հնչում: Սա հունական ողբերգության հիմնական կաղապարն է: Հազարավոր տարիներ այս կաղապարի հիման վրա գրվել են կախարդիչ ստեղծագործություններ, և ներկայիս ստեղծագործողները շարունակում են այս ավադույթը: Արիստոտելի «Պոետիկայում» ներկայացված 3 անհրաժեշտ բաղադրիչները օգնում են մեզ հասկանալ ողբերգության գրավչությունը: Սկզբում ողբերգական հերոսին շնորհվում է բարձր կոչում կամ աննախադեպ հնարավորություն սակայն նա պետք է մնա օրինակելի: Գուցե, նա թագավոր է կամ զարմանալի հմտությունների տեր մարդ: Բայց, քանի որ ո՛չ ես, ո՛չ էլ դուք չափազանց բարի չենք կամ չափազանց չար, այդպիսին չէ նաև մեր հերոսը: Նա ունի ոզբերգական հակվածություն կամ հունարեն ἁμαρτάνειν (համարտիա), օրինակ նկրտումներ, բռնակալություն, համառություն կամ չափազանց հպարտություն, որն էլ ստիպում է նրան ճակատագրական սխալ գործելլ: Այս սխալն էլ պատճառ է դառնում հետագա կործանմանը և ողբերգությանը: Այս կետերը գործնականում տեսնելու համար, քննարկենք Սոփոկլեսի «Էդիպուս արքան», այն մի մարդու մասին է, ով չգիտեր, որ իրեն որդեգրել են, և զգուշացում էր ստացել պատգամախոսից, որ իրեն վիճակվել է սպանել իր հորը և ամուսնանալ իր մոր հետ: Փորձելով խուսափել այս բախտից՝ նա սպանում է մի մարդու, ով նրան ճանապարհ չի զիջել: Հետագայում, նա ճարպկորեն պատասխանում է սարսափելի Սփինքսի հանելուկներին՝ ազատագրելով Թեբեի թագավորությունը ժանտախտից: Նա ամուսնանում է այրի թագուհու հետ ու դառնում արքա: Սակայն, երբ իմանում է, որ սպանված մարդը իր հայրն էր, իսկ թագուհին՝ իր մայրը, Էդիպուսը կուրացնում է ինքն իրեն և դատապարտում արտաքսման: Ողբերգության սկզբում, Էդիպուսին շնորհվում են նոր հնարավորություններ և պաշտոն: Նա ոչ չափազանց չար է, ոչ չափազանց սուրբ: Նրան կարելի է հասկանալ: Ուշադրություն դարձրեք նրա կործանման սկզբին: Երբեմնի արքան հիմա կույր ու անտուն է: Թագավորի գահընկեց լինելը ավելի ողբերգական է, քան, եթե ծաղրածուն աթոռակից ընկներ: Էդիպուսի ողբերգական թերությունը սնափա- ռությունն է կամ չափազանց հպարտությունը, որի պատճառով նա փորձում է փախչել իր բախտից, սակայն, ապարդյուն: Նա հարաբերականորեն դժբախտ է, քանի որ հորը սպանելու և մոր հետ ամուսնանալու սխալը նա անգիտակցաբար է գործել: Իհարկե, այս էպիկական սկզբունքները դասական հունական ողբերգության մեջ չափազանցվում են: Շեքսպիրյան ողբերգության մեջ, մենք հետևում ենք Համլետին, որի անորոշությունը բերում է վատ որոշումների կամ, միգուցե, անգործության, որը հանգեցնում է ստեղծագործության գրեթե յուրաքանչյուր հերոսի մահվան, Մակբեթի նկրտումները նրան բարձունքների են հասցնում, իսկ հետո այդ բարձունքներից շպրտում ցած: Անգամ ժամանակակից մշակութային կանոները, ինչպիսիք են «Գահերի խաղը» կամ «Սև ասպետը» կրկնօրինակում են այն հնարքները, որոնք Արիստոտելը սահմանել է մոտ 2000 տարի առաջ: Այսպիսով, ո՞րն է այս տառապանքի նպատակը: Ըստ Արիստոտելի և մի շարք այլ մտածողների, իսկական ողբերգությունը կարող է կարդացողի մոտ սարսափ և կարեկցանք առաջացնել: Սարսափ նույն կամ նմանատիպ ողբերգության զոհ դառնալու և կարեկցանք հերոսի կործանման նկատմամբ: Լավագույն դեպքում, ականատես լինելով այս ողբերգական իրադարձություններին, մենք զգում ենք թեթևություն, հանգստություն և զգացական թողություն: Ոչ բոլորը գիտեն՝ ինչու է սա տեղի ունենում: Գուցե, հերոսի հանդեպ կարեկցանքը հնարավորություն է տալիս զգալ և անջատել մեր մեջ կուտակված ուժեղ զգացողությունները, կամ, գուցե, մենք ուղղակի մի պահ մոռանում ենք մեր իսկ խնդիրները: Կապ չունի թե ինչ եք զգում կարդալով խեղճ Էդիպուսի մասին, երբեք նրա պես մի այլ հստակ օրինակ չի եղել, որ, ինչքան էլ կյանքը անտանելի թվա, դու գոնե չես սպանել քո հորը և ամուսնացել մորդ հետ: