Return to Video

Ինչու՞ պետք է լսենք Վիվալդիի «Չորս եղանակները» - Բեթսի Շվարմ

  • 0:11 - 0:14
    Թեթև, պայծառ, խանդավառ:
  • 0:14 - 0:18
    Սա վաղ 18-րդ դարի ամենահայտնի
    մեղեդիներից է:
  • 0:18 - 0:21
    Այն շատ ֆիլմերում և
    գովազդներում է օգտագործվել,
  • 0:21 - 0:25
    սակայն, ի՞նչ է սա և
    ինչու՞ է այն այսպես հնչում:
  • 0:25 - 0:27
    Սա «Չորս Եղանակների»,
    «Գարնան» նախերգանքն է,
  • 0:27 - 0:31
    որը գրվել է Անտոնիո Վիվալդիի կողմից:
  • 0:31 - 0:35
    «Չորս Եղանակները» աշխարհահռչակ են,
    քանի որ հաճելի են ականջին:
  • 0:35 - 0:37
    Սակայն, ավելի հետաքրքիր է այն փաստը,
  • 0:37 - 0:40
    որ դրանք պատմություններ են պատմում:
  • 0:40 - 0:43
    1725 թ.՝ Ամստերդամում թողարկման ժամանակ
  • 0:43 - 0:45
    սրանք բանաստեղծություններով
    էին ուղեկցվում՝
  • 0:45 - 0:48
    նկարագրելով ամեն եղանակի այն կողմը,
  • 0:48 - 0:51
    որը Վիվլադին փորձել էր արտացոլել
    իր մեղեդու մեջ:
  • 0:51 - 0:54
    Գործիքային երաժշտության համար
    սյուժետային գիծ ապահովելով՝
  • 0:54 - 0:58
    Վիվալդին իր ժամանակից առաջ էր ընկել:
  • 0:58 - 1:01
    Երաժշտությունը լսելիս
    բանաստեղծությունները կարդալու դեպքում,
  • 1:01 - 1:04
    կարող ենք տեսնել, որ քնարական տեսարանները
  • 1:04 - 1:07
    ներդաշնակորեն համընկնում են
    երաժշտության հետ:
  • 1:07 - 1:11
    Մենք գիտենք, որ թռչունները ուրախ երգով
    ազդարարում են գարնան գալուստը,
  • 1:11 - 1:16
    այստեղ էլ է այդպես:
  • 1:16 - 1:21
    Սակայն, շուտով ամպրոպ է սկսվում:
  • 1:21 - 1:23
    Ոչ միայն լսվում է երաժշտական
    ամպրոպը և կայծակը,
  • 1:23 - 1:25
    այլ նաև թռչունների ավելի ուժեղ ձայնը՝
  • 1:25 - 1:31
    թաց, սարսափահար, դժբախտ:
  • 1:31 - 1:39
    «Ամռան» մեջ, տատրակը իտալերեն իր անունը՝
    "tortorella" է կանչում,
  • 1:39 - 1:46
    մինչև կարկտախառը անձրևը կխփի դաշտերին:
  • 1:46 - 1:54
    «Աշունը» բերում է խանդավառ որսորդներին,
    որոնք վազում են իրենց որսի հետևից:
  • 1:54 - 2:01
    «Ձմռան» կոնցերտը սկսվում է
    ցրտից ատամների սվսվոցով,
  • 2:01 - 2:07
    մինչ ճրճտացող վառարանի դիմաց տեղավորվելը:
  • 2:07 - 2:09
    Հետո էլի ամպրոպն է լսվում,
  • 2:09 - 2:15
    սառույցի վրա գայթոցն ու ընկնելը:
  • 2:15 - 2:18
    Ձմռան սկզբի շաբաթներին,
    հին տարին վերջանում է,
  • 2:18 - 2:23
    ինչպես նաև Վիվալդիի՝ եղանակների
    ուսումնասիրությունը:
  • 2:23 - 2:25
    Միայն վաղ 19-րդ դարում
  • 2:25 - 2:28
    այսպիսի էքսպրեսիվ գործիքային
    երաժշտությունը
  • 2:28 - 2:30
    հռչակ ձեռք կբերի:
  • 2:30 - 2:33
    Մինչ այդ, ավելի տարածված էին մեծ,
    բազմազան համույթները`
  • 2:33 - 2:37
    սրինգով, արույրով, հարվածային գործիքներով՝
    իրենց պատմությունը հաղորդելու համար:
  • 2:37 - 2:42
    Սակայն Վիվալդիին հարկավոր էին միայն
    մի ջութակ, նվագալարեր և կլավիկորդ:
  • 2:42 - 2:44
    Ի տարբերություն իր ժամանակակից Բախի,
  • 2:44 - 2:48
    Վիվալդին հետաքրքրված չէր բարդ ֆուգաներով:
  • 2:48 - 2:52
    Նա նախընտրում էր պատրաստակամորեն զվարճանք
    շնորհել իր ունկնդիրներին
  • 2:52 - 2:55
    մեղեդիներով, որոնք կարող են առանձին հանդես գալ`
  • 2:55 - 2:58
    հիշեցնելով մեր անցած ճանապարհը:
  • 2:58 - 3:02
    Այսպիսով, «Գարուն» կոնցերտի առաջին
    հնչյունը սկսվում է գարնան տեսարանով
  • 3:02 - 3:13
    և ավարտվում է նույն զարկով, միայն մի
    քիչ փոփոխված:
  • 3:13 - 3:15
    Գործը ներշնչված է ունկնդիրներին գրավելու,
  • 3:15 - 3:17
    իսկ Վիվալդին,
  • 3:17 - 3:21
    ով վաղ 18-րդ դարի ամենատաղանդավոր
    ջութակահարներից էր համարվում,
  • 3:21 - 3:24
    հասկանում էր լսարանին գրավելու արժեքը:
  • 3:24 - 3:28
    Այս կոնցերտների ժամանակ երբեմն
    ինքն էր ջութակ նվագում:
  • 3:28 - 3:30
    Մյուսները Պյետայի երիտասարդ
    երաժիշտներն էին,
  • 3:30 - 3:35
    Վենետիկյան օրիորդաց դպրոցից,
    որտեղ Վիվալդին դասավանդում էր:
  • 3:35 - 3:36
    Ուսանողներից շատերը որբեր էին:
  • 3:36 - 3:41
    Երաժշտական կրթությունը նախատեսված էր ոչ
    միայն զարգացնելու օրիորդների հասարակական
    ունակությունները,
  • 3:41 - 3:43
    այլ նաև կարիերաները,
  • 3:43 - 3:46
    հատկապես նրանց համար, ում
    չէր հաջողի ամուսնանալ:
  • 3:46 - 3:48
    Անգամ Վիալդիի ժամանակներում,
  • 3:48 - 3:51
    նրա երաժշտությունը բոլորին էր
    հաճույք պատճառում,
  • 3:51 - 3:54
    և ոչ միայն ազնվականներին:
  • 3:54 - 3:57
    300 տարի անց այս մոտեցում դեռևս գործում է,
  • 3:57 - 4:00
    և Վիվալդիի երաժշտությունը
    միշտ հնչում է նորովի:
Title:
Ինչու՞ պետք է լսենք Վիվալդիի «Չորս եղանակները» - Բեթսի Շվարմ
Speaker:
Բեթսի Շվարմ
Description:

Ամբեղջական դասը՝ http://ed.ted.com/lessons/why-should-you-listen-to-vivaldi-s-four-seasons-betsy-schwarm
Վիվալդիի թեթև, պայծառ, խանդավառ «Չորս եղանակները» վաղ 18-րդ դարի ամենահայտնի մեղեդիներից է, որը շատ ֆիլմերում և գովազդներում է օգտագործվել: Ո՞րն է սրա կարևորությունը, և ինչո՞ւ է այն այսպես հնչում: Բեթսի Շվարմը բացահայտում է այս երաժշտական գլուխգործոցի գաղտնի սյուժետը:

Դասը պատրաստեց Բեթսի Շվարմը, անիմացիան՝ Compote Collective-ը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:20

Armenian subtitles

Revisions Compare revisions