Return to Video

Բարկ Բեհր. Ինչպիսի՞ն է մեր այսօրվա սնունդը

  • 0:01 - 0:03
    Ողջույն, ես Բարկ Բեհրն եմ`
  • 0:03 - 0:05
    11 տարեկան:
  • 0:05 - 0:08
    Այսօր այստեղ եմ եկել, որպեսզի խոսենք սննդին առնչվող մեզ անհանգստացնող հարցերից:
  • 0:08 - 0:10
    Նախ և առաջ կցանկանայի ասել,
  • 0:10 - 0:13
    որ իսկապես զարմացած եմ, թե որքան հեշտությամբ են
  • 0:13 - 0:15
    հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդները խաբում երեխաներին
  • 0:15 - 0:17
    Նրանք տեսնում են դրանք հեռուստացույցով, հանրային դպրոցներում և
  • 0:17 - 0:19
    և գրեթե ամենուր, ուր էլ աչքդ թեքես:
  • 0:19 - 0:21
    Ինձ թվում է, որ ընկերությունները
  • 0:21 - 0:23
    միշտ փորձում են ինձ նման երեխաներին համոզել,
  • 0:23 - 0:25
    որպեսզի վերջիններս իրենց ծնողներին ստիպեն գնել այնպիսի անպետք բաներ,
  • 0:25 - 0:27
    որոնք ընդհանրապես օգտակար չեն թե´ մեր և թե´ ամբողջ աշխարհի համար:
  • 0:27 - 0:29
    Փոքրիկներին հատկապես
  • 0:29 - 0:31
    գրավում են գունավոր փաթեթավորումը
  • 0:31 - 0:33
    և պլաստմասե խաղալիքները:
  • 0:33 - 0:36
    Պետք է նշեմ, որ ես էլ նրանցից մեկն էի:
  • 0:36 - 0:38
    Ես էլ նրանց պես մտածում էի, որ այդ սնունդը
  • 0:38 - 0:40
    պատրաստում էին ուրախ, փոքր ագարակներում,
  • 0:40 - 0:43
    որտեղ խոզերը թավալվում էին ցեխի մեջ, իսկ կովերը ամբողջ օրը արածում էին դաշտերում :
  • 0:43 - 0:46
    Շուտով պարզեցի, որ դա այնքան էլ այդպես չէ:
  • 0:46 - 0:48
    Սկսեցի համացանցում,
  • 0:48 - 0:51
    գրքերում, փաստագրական ֆիլմերում,
  • 0:51 - 0:53
    իմ ընտանիքի հետ ճանապարհորդությունների ընթացքում նյութեր փնտրել այս ահավոր սննդի մասին:
  • 0:53 - 0:56
    Պարզեցի արդյունաբերված սննդային համակարգի գաղտնի կողմերը:
  • 0:57 - 1:00
    Նախ և առաջ դա կատարվում է գենետիկորեն պատրաստված սերմերի և այլ նյութերի միջոցով:
  • 1:00 - 1:03
    Ահա այս ձևով էլ լաբորատորիայում սերմը կեղծում են,
  • 1:03 - 1:05
    որն արդեն դեմ է բնության օրենքներին:
  • 1:05 - 1:07
    Օրինակ նրանք վերցնում են ձկան ԴՆԹ-ն
  • 1:07 - 1:10
    և դնում լոլիկի ԴՆԹ-ի մեջ….զզվելի է:
  • 1:10 - 1:13
    Ինձ սխալ մի հասկացեք, ես ձուկ և լոլիկ սիրում եմ,
  • 1:13 - 1:15
    բայց այս ամենն ուղղակի ահավոր է:
  • 1:15 - 1:17
    (Ծիծաղ)
  • 1:17 - 1:19
    Այնուհետև սերմերը ցանում են, աճեցնում:
  • 1:19 - 1:21
    Ապացուցված է, որ նրանց արտադրած սնունդը
  • 1:21 - 1:23
    լաբորատորիայի կենդանիների մոտ առաջացնում է քաղցկեղ և այլ հիվանդություններ:
  • 1:23 - 1:25
    Եվ մարդիկ 1990-ականներից սկսած ուտում են
  • 1:25 - 1:27
    հենց այս ձևով պատրաստված սնունդը:
  • 1:27 - 1:29
    Շատ մարդիկ անգամ չգիտեն նմանատիպ բաների գոյության մասին:
  • 1:29 - 1:32
    Գիտեի՞ք, որ գենետիկորեն պատրաստված հացահատիկ կերած առնետների մոտ
  • 1:32 - 1:35
    լյարդի և երիկամների թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել :
  • 1:35 - 1:38
    Սրա արդյունքում առաջանում է երիկամների բորբոքում և ախտահարում, ավելանում է երիկամների քաշը:
  • 1:38 - 1:40
    Մինչդեռ համարյա բոլոր տեսակի հացահատիկները, որ ուտում ենք,
  • 1:40 - 1:42
    որոշ չափով գենետիկորեն փոխակերպված են:
  • 1:42 - 1:44
    Եվ թույլ տվեք մի բան ևս ասել
  • 1:44 - 1:46
    ամեն ինչի մեջ էլ հացահատիկ կա:
  • 1:46 - 1:48
    Ինձ մի ստիպեք խոսել սահմանափակ պայմաններում պահվող կենդանիների
  • 1:48 - 1:50
    կերակրման գործընթացի (ՍՊՊԿԿՊ) մասին:
  • 1:50 - 1:52
    (Ծիծաղ)
  • 1:52 - 1:54
    Հանրաճանաչ ագարակատերերը հնածո վառելիքից պատրաստած
  • 1:54 - 1:56
    պարարտանյութեր են օգտագործում,
  • 1:56 - 1:58
    որն էլ խառնում են հողի հետ, որպեսզի արագացնեն բույսերի աճը:
  • 1:58 - 2:01
    Նրանք միևնույն բերքը աճեցնում են մի քանի անգամ`
  • 2:01 - 2:04
    հողից հանելով բոլոր սննդարար նյութերը:
  • 2:04 - 2:07
    Ավելին, մոլախոտերին և միջատներին սպանելու համար
  • 2:07 - 2:09
    նրանք մրգերի և բանջարեղենների վրա փչում են ավելի վնասակար քիմիական նյութեր,
  • 2:09 - 2:11
    ինպիսիք են օրինակ պեստիցիդը և հերբիցիդը (քլորոֆենիլդիմեթիլմիզանյութ):
  • 2:11 - 2:14
    Երբ անձրև է գալիս, այս քիմիական նյութերը ներծծվում են հողի մեջ
  • 2:14 - 2:16
    կամ հոսում են մեր ջրատար խողովակների միջով`
  • 2:16 - 2:18
    թունավորելով նաև մեր ջուրը:
  • 2:18 - 2:21
    Հետո նրանք ճառագայթում են մեր սննունդը` փորձելով դրանք ավելի երկար պահել,
  • 2:21 - 2:23
    որպեսզի սնունդը մինչև սուպերմարկետ հասնելը
  • 2:23 - 2:26
    կարողանա երկար ճանապարհ անցնել:
  • 2:26 - 2:28
    Հետո ինքս ինձ հարցրեցի,
  • 2:28 - 2:30
    թե ինչ կարող եմ անել, ինչպես կարող եմ փոխել այս ամենը:
  • 2:30 - 2:32
    Ահա թե ինչ պարզեցի:
  • 2:32 - 2:35
    Պարզեցի, որ իսկապես ավելի լավ տարբերակի հնարավորություն կա:
  • 2:35 - 2:37
    Որոշ ժամանակ առաջ
  • 2:37 - 2:39
    ցանականում էի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող դառնալ:
  • 2:39 - 2:42
    Հետո մտածեցի, որ ես ավելի լավ է դրա փոխարեն օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ագարակատեր դառնամ:
  • 2:42 - 2:51
    (Ծափահարություններ)
  • 2:51 - 2:53
    Շնորհակալություն:
  • 2:53 - 2:56
    Եվ միայն այդ կերպ կկարողանամ մեծ ազդեցություն ունենալ աշխարհի վրա:
  • 2:56 - 2:59
    Այս մարդը Ջոլ Սալատինն է, մարդիկ նրան խելագար ագարակատեր են համարում,
  • 2:59 - 3:01
    քանի որ նա վերոնշյալ ձևով չի մշակում բերքը:
  • 3:01 - 3:03
    Քանի որ տանն եմ ստանում իմ կրթությունը
  • 3:03 - 3:05
    մի օր այցելեցի նրան, որպեսզի խոսեմ այս ամենի մասին:
  • 3:05 - 3:07
    Այս խելագար ագարակատերը
  • 3:07 - 3:09
    չի օգտագործում ո´չ պեստիցիդ, ո´չ հերբիցիդ
  • 3:09 - 3:12
    և ո´չ էլ գենետիկորեն փոխակերպված սերմեր:
  • 3:12 - 3:15
    Եվ դրա համար էլ նրան խելագար են համարում:
  • 3:15 - 3:18
    Ուզում եմ` իմանաք, որ մենք բոլորս էլ կարող ենք փոփոխություններ անել`
  • 3:18 - 3:20
    տարբեր ընտրություններ անելով,
  • 3:20 - 3:22
    գնելով սնունդը միայն տեղացի ագարակատերերից
  • 3:22 - 3:24
    կամ էլ մեր հարևաններից, որոնց մեր ամբողջ կյանքում ճանաչել ենք:
  • 3:24 - 3:26
    Ոմանք ասում են, որ օրգանական կամ տեղական սնունդը շատ ավելի թանկ է,
  • 3:26 - 3:28
    բայց դա իրո՞ք այդպես է:
  • 3:28 - 3:31
    Այն ամենը, ինչ իմացել եմ սննդի համակարգի մասին,
  • 3:31 - 3:34
    ինձ թույլ է տալիս մի բան ասել. կա´մ մենք վճարում ենք ագարակատերերին,
  • 3:34 - 3:36
    կա´մ էլ վճարում ենք հիվանդանոցներին:
  • 3:36 - 3:43
    (Ծափահարություններ)
  • 3:43 - 3:45
    Այժմ հստակ գիտեմ, թե որ մեկը պետք է ընտրեմ:
  • 3:45 - 3:47
    Ուզում եմ` իմանաք, որ այստեղ կան ագարակներ,
  • 3:47 - 3:50
    ինչպիսիք են օրիանակ Բիլ Քիների Sequachie Cove ագարակը, որը գտնվում է Թենեսի նահանգում,
  • 3:50 - 3:52
    որտեղ կովերը խոտ են ուտում,
  • 3:52 - 3:54
    իսկ խոզերը` ցեխի մեջ թավալվում (ինչպես առաջ էի մտածում):
  • 3:54 - 3:56
    Երբեմն գնում եմ Բիլի ագարակ,
  • 3:56 - 3:58
    որտեղ իսկապես կարող եմ մոտիկից տեսնել,
  • 3:58 - 4:00
    թե ինչպիսի ծագում ունի այն միսը, որն ուտում եմ:
  • 4:00 - 4:02
    Ուզում եմ` իմանաք,
  • 4:02 - 4:04
    որ երեխաները, անշուշտ, կուտեն թարմ բանջարեղեն և առողջարար սնունդ,
  • 4:04 - 4:07
    եթե նրանք ավելի շատ բան իմանան դրանց մասին, ինչպես նաև դրանց ծագման մասին:
  • 4:07 - 4:09
    Ուզում եմ իմանաք, որ յուրաքանչյուր համայնքում էլ
  • 4:09 - 4:11
    կան օրգանական սննդի խանութներ:
  • 4:11 - 4:13
    Ուզում եմ` իմանաք, որ ես, եղբայրս, քույրս
  • 4:13 - 4:15
    իսկապես սիրում ենք ուտել եփած գանգրակաղամբ:
  • 4:15 - 4:18
    Ուր էլ, որ գնում եմ, փորձում եմ անպայման խոսել սրա մասին:
  • 4:18 - 4:20
    Ոչ շատ երկար ժամանակ առաջ,
  • 4:20 - 4:23
    հորեղբայրս ասաց, որ նա իմ 6 ամյա զարմիկին եգիպտացորենի փաթիլներ է առաջարկել:
  • 4:23 - 4:25
    Ինքը հարցրել է, թե նա կցանկանար ուտել կարմրացրած օրգանական հացի կտորներ,
  • 4:25 - 4:27
    թե քացղր եգիպտացորենի փաթիլներ,
  • 4:27 - 4:30
    որի տուփի վրա մուլտֆիլմի հերոս է պատկերված:
  • 4:31 - 4:33
    Եվ գիտե՞ք, թե նա ինչ է պատասխանել հորը:
  • 4:33 - 4:35
    Ասել է, որ նախընտրում է օրգանական կարմրացրած հացի կտորներ,
  • 4:35 - 4:38
    քանի որ Բարկն ասել էր, որ նա չպետք է ուտի եգիպտացորենի փաթիլներ:
  • 4:39 - 4:41
    Ուստի, բարեկամներս, միայն այս կերպ կարող ենք ազդել
  • 4:41 - 4:43
    երեխաների ընտրության վրա:
  • 4:43 - 4:46
    Մի խոսքով, եթե հաջորդ անգամ նպարեղենի խանութ գնաք,մտածեք միայն տեղական սննդի մասին,
  • 4:46 - 4:48
    ընտրեք օրգանականը: Ճանաչեք ձեր ագարակատերին, ինչպես նաև իմացեք, թե ինչ եք ուտում:
  • 4:48 - 4:50
    Շնորհակալություն:
  • 4:50 - 4:53
    (Ծափահարություններ)
Title:
Բարկ Բեհր. Ինչպիսի՞ն է մեր այսօրվա սնունդը
Speaker:
Birke Baehr
Description:

11-ամյա Բարկ Բեհրը ներկայացնում է իր տեսակետը սննդի մեր հիմնական աղբյուրի մասին, որը հեռու է գեղեցիկ արդյունաբերական ագարակներ լինելուց: Նա պնդում է, որ ագարակներն անտեսելուվ` խթանում ենք գյուղատնտեսության վարդագույն, ոչ իրական պատկերի ստեղծումը: Նա անդրադառնում է «կանաչ» սննդի արդի վիճակին և տեղական սննդի արտադրությանը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
04:53
Arpiné Grigoryan edited Armenian subtitles for What's wrong with our food system
Arpiné Grigoryan edited Armenian subtitles for What's wrong with our food system
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions Compare revisions