1 00:00:01,000 --> 00:00:03,000 Ողջույն, ես Բարկ Բեհրն եմ` 2 00:00:03,000 --> 00:00:05,000 11 տարեկան: 3 00:00:05,000 --> 00:00:08,000 Այսօր այստեղ եմ եկել, որպեսզի խոսենք սննդին առնչվող մեզ անհանգստացնող հարցերից: 4 00:00:08,000 --> 00:00:10,000 Նախ և առաջ կցանկանայի ասել, 5 00:00:10,000 --> 00:00:13,000 որ իսկապես զարմացած եմ, թե որքան հեշտությամբ են 6 00:00:13,000 --> 00:00:15,000 հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդները խաբում երեխաներին 7 00:00:15,000 --> 00:00:17,000 Նրանք տեսնում են դրանք հեռուստացույցով, հանրային դպրոցներում և 8 00:00:17,000 --> 00:00:19,000 և գրեթե ամենուր, ուր էլ աչքդ թեքես: 9 00:00:19,000 --> 00:00:21,000 Ինձ թվում է, որ ընկերությունները 10 00:00:21,000 --> 00:00:23,000 միշտ փորձում են ինձ նման երեխաներին համոզել, 11 00:00:23,000 --> 00:00:25,000 որպեսզի վերջիններս իրենց ծնողներին ստիպեն գնել այնպիսի անպետք բաներ, 12 00:00:25,000 --> 00:00:27,000 որոնք ընդհանրապես օգտակար չեն թե´ մեր և թե´ ամբողջ աշխարհի համար: 13 00:00:27,000 --> 00:00:29,000 Փոքրիկներին հատկապես 14 00:00:29,000 --> 00:00:31,000 գրավում են գունավոր փաթեթավորումը 15 00:00:31,000 --> 00:00:33,000 և պլաստմասե խաղալիքները: 16 00:00:33,000 --> 00:00:36,000 Պետք է նշեմ, որ ես էլ նրանցից մեկն էի: 17 00:00:36,000 --> 00:00:38,000 Ես էլ նրանց պես մտածում էի, որ այդ սնունդը 18 00:00:38,000 --> 00:00:40,000 պատրաստում էին ուրախ, փոքր ագարակներում, 19 00:00:40,000 --> 00:00:43,000 որտեղ խոզերը թավալվում էին ցեխի մեջ, իսկ կովերը ամբողջ օրը արածում էին դաշտերում : 20 00:00:43,000 --> 00:00:46,000 Շուտով պարզեցի, որ դա այնքան էլ այդպես չէ: 21 00:00:46,000 --> 00:00:48,000 Սկսեցի համացանցում, 22 00:00:48,000 --> 00:00:51,000 գրքերում, փաստագրական ֆիլմերում, 23 00:00:51,000 --> 00:00:53,000 իմ ընտանիքի հետ ճանապարհորդությունների ընթացքում նյութեր փնտրել այս ահավոր սննդի մասին: 24 00:00:53,000 --> 00:00:56,000 Պարզեցի արդյունաբերված սննդային համակարգի գաղտնի կողմերը: 25 00:00:57,000 --> 00:01:00,000 Նախ և առաջ դա կատարվում է գենետիկորեն պատրաստված սերմերի և այլ նյութերի միջոցով: 26 00:01:00,000 --> 00:01:03,000 Ահա այս ձևով էլ լաբորատորիայում սերմը կեղծում են, 27 00:01:03,000 --> 00:01:05,000 որն արդեն դեմ է բնության օրենքներին: 28 00:01:05,000 --> 00:01:07,000 Օրինակ նրանք վերցնում են ձկան ԴՆԹ-ն 29 00:01:07,000 --> 00:01:10,000 և դնում լոլիկի ԴՆԹ-ի մեջ….զզվելի է: 30 00:01:10,000 --> 00:01:13,000 Ինձ սխալ մի հասկացեք, ես ձուկ և լոլիկ սիրում եմ, 31 00:01:13,000 --> 00:01:15,000 բայց այս ամենն ուղղակի ահավոր է: 32 00:01:15,000 --> 00:01:17,000 (Ծիծաղ) 33 00:01:17,000 --> 00:01:19,000 Այնուհետև սերմերը ցանում են, աճեցնում: 34 00:01:19,000 --> 00:01:21,000 Ապացուցված է, որ նրանց արտադրած սնունդը 35 00:01:21,000 --> 00:01:23,000 լաբորատորիայի կենդանիների մոտ առաջացնում է քաղցկեղ և այլ հիվանդություններ: 36 00:01:23,000 --> 00:01:25,000 Եվ մարդիկ 1990-ականներից սկսած ուտում են 37 00:01:25,000 --> 00:01:27,000 հենց այս ձևով պատրաստված սնունդը: 38 00:01:27,000 --> 00:01:29,000 Շատ մարդիկ անգամ չգիտեն նմանատիպ բաների գոյության մասին: 39 00:01:29,000 --> 00:01:32,000 Գիտեի՞ք, որ գենետիկորեն պատրաստված հացահատիկ կերած առնետների մոտ 40 00:01:32,000 --> 00:01:35,000 լյարդի և երիկամների թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել : 41 00:01:35,000 --> 00:01:38,000 Սրա արդյունքում առաջանում է երիկամների բորբոքում և ախտահարում, ավելանում է երիկամների քաշը: 42 00:01:38,000 --> 00:01:40,000 Մինչդեռ համարյա բոլոր տեսակի հացահատիկները, որ ուտում ենք, 43 00:01:40,000 --> 00:01:42,000 որոշ չափով գենետիկորեն փոխակերպված են: 44 00:01:42,000 --> 00:01:44,000 Եվ թույլ տվեք մի բան ևս ասել 45 00:01:44,000 --> 00:01:46,000 ամեն ինչի մեջ էլ հացահատիկ կա: 46 00:01:46,000 --> 00:01:48,000 Ինձ մի ստիպեք խոսել սահմանափակ պայմաններում պահվող կենդանիների 47 00:01:48,000 --> 00:01:50,000 կերակրման գործընթացի (ՍՊՊԿԿՊ) մասին: 48 00:01:50,000 --> 00:01:52,000 (Ծիծաղ) 49 00:01:52,000 --> 00:01:54,000 Հանրաճանաչ ագարակատերերը հնածո վառելիքից պատրաստած 50 00:01:54,000 --> 00:01:56,000 պարարտանյութեր են օգտագործում, 51 00:01:56,000 --> 00:01:58,000 որն էլ խառնում են հողի հետ, որպեսզի արագացնեն բույսերի աճը: 52 00:01:58,000 --> 00:02:01,000 Նրանք միևնույն բերքը աճեցնում են մի քանի անգամ` 53 00:02:01,000 --> 00:02:04,000 հողից հանելով բոլոր սննդարար նյութերը: 54 00:02:04,000 --> 00:02:07,000 Ավելին, մոլախոտերին և միջատներին սպանելու համար 55 00:02:07,000 --> 00:02:09,000 նրանք մրգերի և բանջարեղենների վրա փչում են ավելի վնասակար քիմիական նյութեր, 56 00:02:09,000 --> 00:02:11,000 ինպիսիք են օրինակ պեստիցիդը և հերբիցիդը (քլորոֆենիլդիմեթիլմիզանյութ): 57 00:02:11,000 --> 00:02:14,000 Երբ անձրև է գալիս, այս քիմիական նյութերը ներծծվում են հողի մեջ 58 00:02:14,000 --> 00:02:16,000 կամ հոսում են մեր ջրատար խողովակների միջով` 59 00:02:16,000 --> 00:02:18,000 թունավորելով նաև մեր ջուրը: 60 00:02:18,000 --> 00:02:21,000 Հետո նրանք ճառագայթում են մեր սննունդը` փորձելով դրանք ավելի երկար պահել, 61 00:02:21,000 --> 00:02:23,000 որպեսզի սնունդը մինչև սուպերմարկետ հասնելը 62 00:02:23,000 --> 00:02:26,000 կարողանա երկար ճանապարհ անցնել: 63 00:02:26,000 --> 00:02:28,000 Հետո ինքս ինձ հարցրեցի, 64 00:02:28,000 --> 00:02:30,000 թե ինչ կարող եմ անել, ինչպես կարող եմ փոխել այս ամենը: 65 00:02:30,000 --> 00:02:32,000 Ահա թե ինչ պարզեցի: 66 00:02:32,000 --> 00:02:35,000 Պարզեցի, որ իսկապես ավելի լավ տարբերակի հնարավորություն կա: 67 00:02:35,000 --> 00:02:37,000 Որոշ ժամանակ առաջ 68 00:02:37,000 --> 00:02:39,000 ցանականում էի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող դառնալ: 69 00:02:39,000 --> 00:02:42,000 Հետո մտածեցի, որ ես ավելի լավ է դրա փոխարեն օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ագարակատեր դառնամ: 70 00:02:42,000 --> 00:02:51,000 (Ծափահարություններ) 71 00:02:51,000 --> 00:02:53,000 Շնորհակալություն: 72 00:02:53,000 --> 00:02:56,000 Եվ միայն այդ կերպ կկարողանամ մեծ ազդեցություն ունենալ աշխարհի վրա: 73 00:02:56,000 --> 00:02:59,000 Այս մարդը Ջոլ Սալատինն է, մարդիկ նրան խելագար ագարակատեր են համարում, 74 00:02:59,000 --> 00:03:01,000 քանի որ նա վերոնշյալ ձևով չի մշակում բերքը: 75 00:03:01,000 --> 00:03:03,000 Քանի որ տանն եմ ստանում իմ կրթությունը 76 00:03:03,000 --> 00:03:05,000 մի օր այցելեցի նրան, որպեսզի խոսեմ այս ամենի մասին: 77 00:03:05,000 --> 00:03:07,000 Այս խելագար ագարակատերը 78 00:03:07,000 --> 00:03:09,000 չի օգտագործում ո´չ պեստիցիդ, ո´չ հերբիցիդ 79 00:03:09,000 --> 00:03:12,000 և ո´չ էլ գենետիկորեն փոխակերպված սերմեր: 80 00:03:12,000 --> 00:03:15,000 Եվ դրա համար էլ նրան խելագար են համարում: 81 00:03:15,000 --> 00:03:18,000 Ուզում եմ` իմանաք, որ մենք բոլորս էլ կարող ենք փոփոխություններ անել` 82 00:03:18,000 --> 00:03:20,000 տարբեր ընտրություններ անելով, 83 00:03:20,000 --> 00:03:22,000 գնելով սնունդը միայն տեղացի ագարակատերերից 84 00:03:22,000 --> 00:03:24,000 կամ էլ մեր հարևաններից, որոնց մեր ամբողջ կյանքում ճանաչել ենք: 85 00:03:24,000 --> 00:03:26,000 Ոմանք ասում են, որ օրգանական կամ տեղական սնունդը շատ ավելի թանկ է, 86 00:03:26,000 --> 00:03:28,000 բայց դա իրո՞ք այդպես է: 87 00:03:28,000 --> 00:03:31,000 Այն ամենը, ինչ իմացել եմ սննդի համակարգի մասին, 88 00:03:31,000 --> 00:03:34,000 ինձ թույլ է տալիս մի բան ասել. կա´մ մենք վճարում ենք ագարակատերերին, 89 00:03:34,000 --> 00:03:36,000 կա´մ էլ վճարում ենք հիվանդանոցներին: 90 00:03:36,000 --> 00:03:43,000 (Ծափահարություններ) 91 00:03:43,000 --> 00:03:45,000 Այժմ հստակ գիտեմ, թե որ մեկը պետք է ընտրեմ: 92 00:03:45,000 --> 00:03:47,000 Ուզում եմ` իմանաք, որ այստեղ կան ագարակներ, 93 00:03:47,000 --> 00:03:50,000 ինչպիսիք են օրիանակ Բիլ Քիների Sequachie Cove ագարակը, որը գտնվում է Թենեսի նահանգում, 94 00:03:50,000 --> 00:03:52,000 որտեղ կովերը խոտ են ուտում, 95 00:03:52,000 --> 00:03:54,000 իսկ խոզերը` ցեխի մեջ թավալվում (ինչպես առաջ էի մտածում): 96 00:03:54,000 --> 00:03:56,000 Երբեմն գնում եմ Բիլի ագարակ, 97 00:03:56,000 --> 00:03:58,000 որտեղ իսկապես կարող եմ մոտիկից տեսնել, 98 00:03:58,000 --> 00:04:00,000 թե ինչպիսի ծագում ունի այն միսը, որն ուտում եմ: 99 00:04:00,000 --> 00:04:02,000 Ուզում եմ` իմանաք, 100 00:04:02,000 --> 00:04:04,000 որ երեխաները, անշուշտ, կուտեն թարմ բանջարեղեն և առողջարար սնունդ, 101 00:04:04,000 --> 00:04:07,000 եթե նրանք ավելի շատ բան իմանան դրանց մասին, ինչպես նաև դրանց ծագման մասին: 102 00:04:07,000 --> 00:04:09,000 Ուզում եմ իմանաք, որ յուրաքանչյուր համայնքում էլ 103 00:04:09,000 --> 00:04:11,000 կան օրգանական սննդի խանութներ: 104 00:04:11,000 --> 00:04:13,000 Ուզում եմ` իմանաք, որ ես, եղբայրս, քույրս 105 00:04:13,000 --> 00:04:15,000 իսկապես սիրում ենք ուտել եփած գանգրակաղամբ: 106 00:04:15,000 --> 00:04:18,000 Ուր էլ, որ գնում եմ, փորձում եմ անպայման խոսել սրա մասին: 107 00:04:18,000 --> 00:04:20,000 Ոչ շատ երկար ժամանակ առաջ, 108 00:04:20,000 --> 00:04:23,000 հորեղբայրս ասաց, որ նա իմ 6 ամյա զարմիկին եգիպտացորենի փաթիլներ է առաջարկել: 109 00:04:23,000 --> 00:04:25,000 Ինքը հարցրել է, թե նա կցանկանար ուտել կարմրացրած օրգանական հացի կտորներ, 110 00:04:25,000 --> 00:04:27,000 թե քացղր եգիպտացորենի փաթիլներ, 111 00:04:27,000 --> 00:04:30,000 որի տուփի վրա մուլտֆիլմի հերոս է պատկերված: 112 00:04:31,000 --> 00:04:33,000 Եվ գիտե՞ք, թե նա ինչ է պատասխանել հորը: 113 00:04:33,000 --> 00:04:35,000 Ասել է, որ նախընտրում է օրգանական կարմրացրած հացի կտորներ, 114 00:04:35,000 --> 00:04:38,000 քանի որ Բարկն ասել էր, որ նա չպետք է ուտի եգիպտացորենի փաթիլներ: 115 00:04:39,000 --> 00:04:41,000 Ուստի, բարեկամներս, միայն այս կերպ կարող ենք ազդել 116 00:04:41,000 --> 00:04:43,000 երեխաների ընտրության վրա: 117 00:04:43,000 --> 00:04:46,000 Մի խոսքով, եթե հաջորդ անգամ նպարեղենի խանութ գնաք,մտածեք միայն տեղական սննդի մասին, 118 00:04:46,000 --> 00:04:48,000 ընտրեք օրգանականը: Ճանաչեք ձեր ագարակատերին, ինչպես նաև իմացեք, թե ինչ եք ուտում: 119 00:04:48,000 --> 00:04:50,000 Շնորհակալություն: 120 00:04:50,000 --> 00:04:53,000 (Ծափահարություններ)