Return to Video

Ժորժետ Մյուլեր՝ Մանկատների ողբերգությունը

  • 0:01 - 0:04
    Եվրոպայում և կենտրոնական Ասիայում
  • 0:04 - 0:06
    մոտավորապես մեկ միլիոն երեխա ապրում է
  • 0:06 - 0:11
    բնակելի կառույցներում, որոնք մեզ հայտնին են որպես մանկատներ:
  • 0:11 - 0:14
    Շատերը մանկատները պատկերացնում են որպես մի վայր,
  • 0:14 - 0:15
    որտեղ հոգ են տանում երեխաների մասին:
  • 0:15 - 0:18
    Մյուսները ավելի տեղեկացված են այնտեղի պայմաններ մասին,
  • 0:18 - 0:21
    բայց կարծում են, որ մանկատներն անհրաժեշտություն են:
  • 0:21 - 0:24
    Վերջ ի վերջո, էլ որտե՞ղ պետք է ապրեն այն երեխաները,
  • 0:24 - 0:26
    ովքեր ծնողներ չունեն:
  • 0:26 - 0:30
    Սակայն 60ամյա փորձը ցույց է տալիս,
  • 0:30 - 0:32
    որ երեխաներին իրենց ընտանիքներից բաժանելը
  • 0:32 - 0:35
    և նմանատիպ հաստատություններում պահելը
  • 0:35 - 0:37
    լրջորեն վնաս է հասցնում նրանց առողջությանը և հետագա զարգացմանը,
  • 0:37 - 0:41
    մասնավորապես նորածին երեխաների պարագայում:
  • 0:41 - 0:43
    Ինչպես գիտենք, երեխաները ծնվում են
  • 0:43 - 0:46
    ոչ ամբողջապես ձևավորված մկանային համամակարգով,
  • 0:46 - 0:48
    ներառյալ ուղեղը:
  • 0:48 - 0:50
    Կյանքի առաջին տարիներին ուղեղը սկսում է աճել ,
  • 0:50 - 0:53
    և այդ զարգացման մեծ մասը տեղի է ունենում
  • 0:53 - 0:56
    կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում: Ուղեղը ձևավորվում է՝
  • 0:56 - 0:59
    ի պատասխան երեխայի փորձի և խթանման:
  • 0:59 - 1:03
    Ամեն անգամ, երբ երեխան նոր բան է սովորում՝
  • 1:03 - 1:04
    կենտրոնացնել աչքերը,
  • 1:04 - 1:07
    կրկնօրինակել շարժումները կամ դեմքի արտահայտությունները,
  • 1:07 - 1:11
    ինչ-որ բան վերցնել , նոր բառ կազմելու, կամ էլ նստել,
  • 1:11 - 1:15
    ուղեղում նոր սինապտիկական շղթա է ստեղծվում:
  • 1:15 - 1:19
    Երիտասարդ ծնողներն ապշում են իրենց երեխայի արագ ընկալման կարողությունից:
  • 1:19 - 1:24
    Նրանք միանգամայն զարմացած և հիացած են իրենց երեխաների հմտություններով:
  • 1:24 - 1:26
    Նրանք կիսում են իրենց հիացմունքը երեխաների հետ,
  • 1:26 - 1:28
    ովքեր պատասխանում են ժպիտով
  • 1:28 - 1:33
    և ցանկանում ավելի ու ավելի շատ բան սովորել:
  • 1:33 - 1:36
    Ծնողի և երեխայի միջև այս հզոր կապը
  • 1:36 - 1:40
    հիմք է հանդիսանում ֆիզիկական, սոցիալական,
  • 1:40 - 1:43
    լեզվական, իմացական և հոգեբանական զարգացման համար:
  • 1:43 - 1:47
    Այս ամենը հիմք է հանդիսանում երեխայի ընկերների, կողակիցների,
  • 1:47 - 1:51
    իրենց սեփական երեխաների հետ հետագա հարաբերությունների ձևավորման համար:
  • 1:51 - 1:53
    Շատ ընտանիքներում սա այնքան բնական է տեղի ունենում,
  • 1:53 - 1:56
    որ մենք չենք էլ նկատում դա: Մեզանից շատերը անտեղյակն են
  • 1:56 - 1:59
    մարդու զարգացման վրա կարեւորության մասին, որի շնորհիվ
  • 1:59 - 2:02
    ձևավորվում է առողջ հասարակությունը:
  • 2:02 - 2:05
    Եվ միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան սխալ է տեղի ունենում,
  • 2:05 - 2:08
    մենք հասկանում են, թե որքան կարևոր է երեխայի համար ընտանիք ունենալը:
  • 2:08 - 2:12
    1993 թվականի օգոստոսին ես ականատես եղա,
  • 2:12 - 2:16
    թե երեխաների վրա ինչպիսի ազդեցություն են թողնում
  • 2:16 - 2:20
    նմանատիպ հաստատությունները և ծնողների բացակայությունը:
  • 2:20 - 2:23
    Նրանք, ովքեր տեսել են թերթերի հրատարակությունները՝
  • 2:23 - 2:26
    լույս տեսած 1989 թվականին, Ռումինիայի հեղափոխությունից հետո,
  • 2:26 - 2:31
    կհիշեն մանկատների սարսափելի պայմանները:
  • 2:31 - 2:33
    Ինձ խնդրել էին օգնել մի մեծ հաստատության տնօրենին՝
  • 2:33 - 2:37
    կանխել երեխաներին ծնողների բաժանելու հանգամանքը:
  • 2:37 - 2:41
    Ունենալով 550 երեխա՝ այդ մանկատունը համարվում էր Չաուշեսկու լավագույն մանկատներց մեկը,
  • 2:41 - 2:44
    և ինձ ասել էին, որ այդտեղ պայմանները բավականին լավն էին:
  • 2:44 - 2:47
    Քանի որ երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունեի,
  • 2:47 - 2:49
    կարծում է, որ այդ հաստատությունը պետք է թնդար աղմուկից:
  • 2:49 - 2:51
    Բայց այնտեղի լուռությունը մենաստան էր հիշեցնում:
  • 2:51 - 2:55
    Դժվար էր հավատալ, որ այստեղ ընդհանրապես երեխաներ էին ապրում, չնայած նրան, որ
  • 2:55 - 2:57
    տնօրենն ինձ ուղեկցեց սենյակ առ սենյակ,
  • 2:57 - 3:00
    յուրաքանչյուրում շարք առ շարք դասավորված տասնյակ մանկական մահճակալներ կային,
  • 3:00 - 3:06
    որոնցից ամեն մեկի վրա պարկած էր մի երեխա՝ աչքերը չռած դատարկ տարածության մեջ:
  • 3:06 - 3:10
    40 նորածին ունեցող սենյակում քար լռություն էր, ոչ ոք չէր լացում:
  • 3:10 - 3:12
    Ես տեսա կեղտոտ տակաշորեր, և զգացի
  • 3:12 - 3:14
    երեխաներից մի քանիսի անհանգիստ վիճակը,
  • 3:14 - 3:18
    սակայն միակ ձայնը, որ կար դա ցածր, շարունակական տրտնջոցն էր:
  • 3:18 - 3:20
    Գլխավոր բուժքույրը հպարտորեն ասաց.
  • 3:20 - 3:23
    «Տեսնում եք, թե ինչ դաստիարակված են մեր երեխաները»:
  • 3:23 - 3:26
    Հաջորդ մի քանի օրվա ընթացքում, ես սկսեցի հասկանալ,
  • 3:26 - 3:28
    որ այս լռությունն այդքան էլ բացառիկ չէր:
  • 3:28 - 3:31
    Ընդունվելու առաջին մի քանի ժամը նորեկները անընդմեջ լալիս էին,
  • 3:31 - 3:33
    սակայն չստանալով ոչ մի արձագանք, նրանք կամաց-կամաց
  • 3:33 - 3:36
    սովորում էին չանհանգստացնել: Մի քանի օրվա ընթացքում
  • 3:36 - 3:40
    նրանք դառնում էին անտարբեր, անկյանք, և սկսում էին հայացքները չռած նայել դատարկ տարածությանը,
  • 3:40 - 3:41
    ինչպես մյուս բոլոր երեխաները:
  • 3:41 - 3:44
    Տարիներ շարունակ հասարակությունը և ԶԼՄ-ները
  • 3:44 - 3:46
    մեղադրել են մանկատների աշխատակազմին
  • 3:46 - 3:49
    երեխաներին հոգեբանական վնաս պատճառելու համար, սակայն պետք է նշել, որ մեկ դաստիարակը
  • 3:49 - 3:54
    հոգ է տանում 10, 20, երբեմն էլ 40 երեխայի համար:
  • 3:54 - 3:58
    Ուստի խիստ կարգապահությունն անհրաժեշտություն է:
  • 3:58 - 4:02
    Երեխաները պետք է ժամը 7:00-ին արթուն լինեն, և մինչև 7:30 նախաճաշած լինեն:
  • 4:02 - 4:04
    Ժամը 8:00-ին տակաշորերը պետք է փոխված լինեն, այնպես որ
  • 4:04 - 4:08
    դաստիարակը ունի ընդամենը 30 րոպե 10 կամ 20 երեխա կերակրելու համար:
  • 4:08 - 4:11
    Եթե երեխան 8:30 կեղտոտի իր տակաշորը, նա պետք է
  • 4:11 - 4:14
    մի քանի ժամ սպասի, մինչև այն փոխելու ժամը կրկին կգա:
  • 4:14 - 4:17
    Երեխայի շփումը այլ մարդկանց հետ
  • 4:17 - 4:21
    սահմանափակվում է ընդամենը կերակրման և տակաշորերի փոխման վրա ծախսված մի քանի րոպեով,
  • 4:21 - 4:24
    և նրանց միակ շփման առարկան դառնում է առաստաղը,
  • 4:24 - 4:29
    պատերը, կամ էլ մահճակալները:
  • 4:29 - 4:31
    Չաուշեսկու իմ առաջին այցելությունից հետո,
  • 4:31 - 4:35
    ես այսպիսի հարյուրավոր հաստատություններ եմ տեսել 18 երկրներում,
  • 4:35 - 4:37
    Չեխիայի հանրապետությունից մինչև Սուդան:
  • 4:37 - 4:40
    Միմյանցից այդքան տարբերվող այս բոլոր երկրներում
  • 4:40 - 4:44
    մանկատների երեխաների կյանքը
  • 4:44 - 4:46
    ընկճող կերպով նման է իրար:
  • 4:46 - 4:49
    Մարդկանց հետ շփման բացակայությունը կարող է հաճախ հանգեցնել այնպիսի պահվածի դրսևորման,
  • 4:49 - 4:52
    ինչպիսին է՝ ձեռքերի թափահարումը, կամ մոլագարի պես ետ ու առաջ ճոճվելը,
  • 4:52 - 4:56
    կամ էլ ագրեսիայի դրսևորումը, նույնիսկ որոշ հաստատություններում
  • 4:56 - 4:59
    օգտագործում են հոգեմետ դեղեր՝ երեխաների պահվածքը կառավարելու համար:
  • 4:59 - 5:01
    Միաժամանակ այլ հաստատություններում էլ, երեխաներին կապում են,
  • 5:01 - 5:04
    որպեսզի նրանք չվնասեն իրենք իրենց կամ էլ ուրիշներին:
  • 5:04 - 5:06
    Այսպիսի երեխաներին պիտակավորում են որպես հատուկ կարիքներ ունեցող
  • 5:06 - 5:10
    և ուղարկում հատուկ կարիքավոր երեխաների համար նախաստեսված հաստատություններ:
  • 5:10 - 5:14
    Երեխաներից շատերը այլևս երբեք չեն լքում այդ հաստատությունները:
  • 5:14 - 5:17
    Առողջ երեխաները երեք տարեկան հասակում
  • 5:17 - 5:19
    տեղափոխվում են այլ մանկատուն, նույնը տեղի է ունենում
  • 5:19 - 5:23
    երբ լրանում է նրանց յոթ տարին: Ըստ տարիքի և հասակի դասակարգման պատճառով,
  • 5:23 - 5:26
    երեխաները բաժանվում են նաև իրենց քույրերից և եղբայրներից,
  • 5:26 - 5:30
    երբեմն զրկվելով հրաժեշտ տալու հնարավորությունից:
  • 5:30 - 5:33
    Նրանք բավարար չեն ուտում և սոված են մնում:
  • 5:33 - 5:35
    Տարիքով մեծ երեխաները ծաղրում են փոքրիկներին: Նրանք սովորում են
  • 5:35 - 5:39
    գոյատևել: Նրանք կամ պետք է սովորեն պաշտպանել իրենք իրենց, կամ էլ կվտարվեն այդ միջավայրից:
  • 5:39 - 5:42
    Մանկատունը լքելուց հետո նրանց առաջ նոր խնդիր է առաջ գալիս՝
  • 5:42 - 5:46
    հասարակության մեջ ինտեգրվելը:
  • 5:46 - 5:49
    Մոլդովայում մանկատանը մեծացած աղջիկները
  • 5:49 - 5:53
    10 անգամ ավելի շատ են ենթարկվում թրաֆիքինգի, քան նրանց հասակակից մյուս աղջիկները,
  • 5:53 - 5:57
    իսկ Ռուսաստանում հետազոտության արդյունքերը ցույց են տալիս, որ մանկատունը լքելուց երկու տարի հետո
  • 5:57 - 6:01
    երիտասարդների 20% դատվածություն են ունենում,
  • 6:01 - 6:04
    14% զբաղվում են մարմնավաճառությամբ,
  • 6:04 - 6:09
    իսկ 10% ինքնասպան են լինում:
  • 6:09 - 6:12
    Բայց ինչո՞ւ են Եվրոպայում այդքան շատ որբեր,
  • 6:12 - 6:16
    եթե վերջին տարիներին այդքան շատ պատերազմներ և բնական աղետներ տեղի չեն ունեցել:
  • 6:16 - 6:20
    Իրականում, մանկատներում ապրող երեխաների 95%-ը ծնողազուրկ չեն:
  • 6:20 - 6:22
    Հասարակությունը մեղադրում է այն ծնողներին,
  • 6:22 - 6:25
    որոնք լքել են իրենց երեխաներին, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ
  • 6:25 - 6:28
    շատ ծնողներ չեն ցանկանում լքել իրենց երեխաներին, դրա
  • 6:28 - 6:30
    հիմնական պատճառը
  • 6:30 - 6:34
    աղքատությունն է, հաշմանդամությունը, կամ էլ էթնիկական պատկանելությունը:
  • 6:34 - 6:38
    Շատ երկրներում դեռ չկան նեռարական կրթությամբ դպրոցներ,
  • 6:38 - 6:40
    այդ իսկ պատճառով նույնիսկ շատ քիչ խնդիրներ ունեցող երեխաներին
  • 6:40 - 6:43
    ուղարում են հատուկ դպրոցներ,
  • 6:43 - 6:45
    երբ լրանում է նրանց վեց կամ յոթ տարին:
  • 6:45 - 6:49
    Այդ հաստատությունները հարյուրավոր մղոններ հեռու են գտնվում երեխաների տներից:
  • 6:49 - 6:52
    Եթե ընտանիքը աղքատ է, երեխային այցելելու հնարավորությունը շատ փոքր է,
  • 6:52 - 6:56
    և դրա պատճառով, աստիճանաբար, կապը երեխաների և ծնողների միջև կորում է:
  • 6:56 - 6:59
    Մանկատներում ապրող միլիոնավոր երեխաներից յուրաքանչյուրի հետևում
  • 6:59 - 7:03
    իր ծնողի պատմությունն է, որոնք հուսահատ են
  • 7:03 - 7:08
    և չեն կարողանում ելք գտնել տվյալ իրավիճակից: Օրինակ՝ Մոլդովայից Նատալիայի
  • 7:08 - 7:10
    աշխատած գումարը բավարար էր միայն երեխային կերակրելու համար,
  • 7:10 - 7:13
    այդ իսկ պատճառով, նա իր ավագ որդուն ուղարկեց մանկատուն:
  • 7:13 - 7:16
    Կամ Դեսին Բուլղարիայից, ով խնամում էր իր չորս երեխաներին տանը,
  • 7:16 - 7:19
    ամուսնու մահվանից հետո
  • 7:19 - 7:21
    պետք է ամբողջ օրը աշխատեր,
  • 7:21 - 7:23
    և չունենալով ոչ մի աջակցություն, նրա միակ ընտրանքն էր
  • 7:23 - 7:27
    թողնել իր հատուկ կարիքավոր երեխային մանկատանը,
  • 7:27 - 7:30
    կամ էլ այն բազմաթիվ երիտասարդ աղջիները, որոնք վախենում են ասել իրենց ծնողներին,
  • 7:30 - 7:34
    որ հղի են և թողնում են երեխաներին հիվանդանոցներում,
  • 7:34 - 7:37
    կամ երիտասարդ այն զույգը, որի առաջնեկը
  • 7:37 - 7:41
    հաշմանդամ է ծնվել,
  • 7:41 - 7:44
    և փոխարենը իրենց երեխայի ներուժի մասին դրական ինֆորմացիա տրամադրելուն
  • 7:44 - 7:47
    բժիշկները խորհուրդ են տալիս.
  • 7:47 - 7:50
    «Մոռացեք, թողեք նրան մանկատանը,
  • 7:50 - 7:54
    գնացեք տուն և առողջ երեխա ունեցեք»:
  • 7:54 - 7:57
    Այս իրադրությունը ոչ միայն կարելի է, այլ նաև անհրաժեշտ է փոխել:
  • 7:57 - 8:00
    Յուրաքանչյուր երեխա ընտանիքի իրավունք ունի, նա արժանի է
  • 8:00 - 8:04
    և կարիք ունի ընտանիք ունենալու, երեխաները այնքան կենսունակ են:
  • 8:04 - 8:07
    Մենք եկանք այն եզրահանգման, որ եթե երեխային հրարավորինս շուտ են
  • 8:07 - 8:10
    տեղափոխում ընտանիք, նա ավելի շուտ է սկսում վերականգնվել,
  • 8:10 - 8:13
    որի շնորհիվ սկսում է նորմալ և երջանիկ ապրել:
  • 8:13 - 8:17
    Ինչպես նաև ավելի էժան է ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելը,
  • 8:17 - 8:20
    քան մանկատներ հովանավորելը:
  • 8:20 - 8:23
    Ըստ մի հետազոտության, ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելը կազմում է
  • 8:23 - 8:26
    մանկատների ֆինանսավորման համար նախատեսված գումարի ընդամենը 10%-ը,
  • 8:26 - 8:28
    իսկ խնամակալ ընտանիքներում երեխային լավ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է
  • 8:28 - 8:31
    մանկատների ֆինանսավորման համար նախատեսված գումարի ընդամենը 30%-ը:
  • 8:31 - 8:34
    Եթե մենք երեխաների և նրանց ընտանիքների համար սահմանված գումարը ճիշտ բաշխենք,
  • 8:34 - 8:38
    ապա կկարողանանք գումար խնայել և վերաներդնել այն բարձրորակ պայմաններով հաստատություններում,
  • 8:38 - 8:43
    որոնք նախատեսված կլինեն ծայրահեղ բարդ վիճակում գտնվող մի քանի երեխաների համար միայն:
  • 8:43 - 8:47
    Ամբողջ Եվրոպայում տարածվում է մի շարժում, որի
  • 8:47 - 8:50
    հիմնական նպատակն է ֆինանսկական ռեսուրսների փոխանցումը ցածրորակ խնամք ապահովող հաստատություններից
  • 8:50 - 8:54
    համայնքակենտրոն ծառայություններին, որոնք էլ զբաղվում են երեխաների պաշտպանությամբ և
  • 8:54 - 8:57
    թույլ տալիս նրանց զարգացնել իրենց ողջ ներուժը:
  • 8:57 - 9:00
    Երբ ես նոր էի սկսել աշխատել Ռումինիայում,
  • 9:00 - 9:04
    մոտավորապես 20 տարի առաջ, 200,000 ավել երեխա կար մանկատներում,
  • 9:04 - 9:08
    և օր օրի նրանց թիվը աճում էր:
  • 9:08 - 9:10
    Այսօր նրանց թիվը 10,000-ից էլ քիչ է, քանի որ
  • 9:10 - 9:14
    ամբողջ երկրում գործում են ընտանիքների աջակցության կենտրոններ:
  • 9:14 - 9:17
    Մոլդովայում, չնայած ծայրահեղ աղքատության և համաշխարհային ֆինանասական ճգնաժամից
  • 9:17 - 9:20
    առաջացած սարսափելի հետևանքների,
  • 9:20 - 9:23
    մանկատներում երեխաների թիվը կրճատվել է 50%-ով
  • 9:23 - 9:26
    վերջին հինգ տարիների ընթացում, իսկ
  • 9:26 - 9:31
    ֆինանսական օգնությունն ուղղված է ընտանիքներին աջակցող կենտրոններին և ներառական դպրոցներին աջակցմանը:
  • 9:31 - 9:34
    Շատ երկրներ մշակել են ազգային վերակազմակերպման ծրագիր փոփոխությունների համար:
  • 9:34 - 9:37
    Եվրոպական հանձնաժողովը և մի շարք այլ խոշոր հովանավորներ
  • 9:37 - 9:40
    ուսումնասիրում են բոլոր ուղիները մանկատների ֆինանսավորման համար նախատեսված գումարները
  • 9:40 - 9:43
    փոխանցելու համար ընտանիքներին աջակցող կենտրոններին՝ համայնքներում
  • 9:43 - 9:46
    երեխաներին հոգ տանելու հնարավորություն ստեղծելով:
  • 9:46 - 9:49
    Այնուամենայնիվ, դեռ շատ անելիք կա, որպեսզի կանխվի
  • 9:49 - 9:51
    երեխաների ընտանիքներից հեռացնելու հանգամանքը:
  • 9:51 - 9:54
    Հասարակության իրազեկվածությունը պարտադիր է դրա յուրաքանչյուր մակարդակի համար:
  • 9:54 - 9:58
    Մարդիկ պետք է իմանան երեխաների վրա բացասական ազդեցություն ունեցող այս հաստատությունների մասին
  • 9:58 - 10:01
    և ավելի լավ այլընտրանքների մասին:
  • 10:01 - 10:04
    Եթե մենք գիտենք մարդկանց, որոնք պլանավորում են աջակցել մանկատներին,
  • 10:04 - 10:08
    պետք է համոզենք նրանց, որ դրա փոխարեն նրանք օգնեն ընտանիքներին աջակցող կենտրոններին:
  • 10:08 - 10:11
    Միասին մենք կարող ենք մեր ժամանակաշրջանում արմատախիլ անել երեխաների
  • 10:11 - 10:14
    այս չարաբաստիկ շահագործման տեսակը:
  • 10:14 - 10:16
    Շնորհակալություն: (Ծափահարություններ)
  • 10:16 - 10:20
    (Ծափահարություններ)
Title:
Ժորժետ Մյուլեր՝ Մանկատների ողբերգությունը
Speaker:
Georgette Mulheir
Description:

Մանկատները թանկ հաստատություններ են և դրանք անդառնալի մտավոր և ֆիզիկական վնաս են պատճառում երեխաներին: Ուրեմն, ինչո՞ւ են դրանք դեռ այդքան համատարած: Ժորժետ Մյուլերն ամբողջությամբ լրջությամբ նկարագրում է մանկատների ողբերգությունը և կոչ է անում մեզ վերջ դնել դրանց ապավինելուն՝ գտնելով կարիքավոր երեխաներին աջակցելու համար այլընտրանքային ուղիներ:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
10:21
Gohar Khachatryan approved Armenian subtitles for The tragedy of orphanages
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for The tragedy of orphanages
Gohar Khachatryan edited Armenian subtitles for The tragedy of orphanages
Gohar Khachatryan edited Armenian subtitles for The tragedy of orphanages
Gohar Khachatryan edited Armenian subtitles for The tragedy of orphanages
Ani Latoyan edited Armenian subtitles for The tragedy of orphanages
Ani Latoyan edited Armenian subtitles for The tragedy of orphanages
Ani Latoyan edited Armenian subtitles for The tragedy of orphanages
Show all

Armenian subtitles

Revisions