Return to Video

Պատմություններ. մեր ով լինելու ժառանգությունները- Ավելե Մակեբա

  • 0:00 - 0:13
    (Երաժշտություն)
  • 0:13 - 0:19
    Ես Ավելեն եմ. Ալիսայի դուստրը, Ռուֆի թոռնուհին,
  • 0:19 - 0:24
    մեծ տատիկ Ալիսայի և Մադիր Քորինի ծոռնուհին,
  • 0:24 - 0:30
    Աննա և Զիտի Բենյընի կոռնուհին:
  • 0:30 - 0:32
    Իմ հույսն է`
  • 0:32 - 0:37
    գտնել իմ լավագույն եսը ուրիշներին ծառայելու մեջ:
  • 0:37 - 0:41
    Իմ հայրիկը...նա սովորություն ուներ ինձ պատմություններ պատմելու:
  • 0:41 - 0:43
    Հայրիկս, նա կասեր.
  • 0:43 - 0:46
    <<Ուզում եմ, որ իմանաս` ով ես դու ու որտեղից ես գալիս:
  • 0:46 - 0:51
    Այն կառաջնորդի քեզ, երբ դու հասկանաս, թե ով պետք է լինես:
  • 0:51 - 0:53
    Այժմ լսի'ր այս պատմությունը, դու ինձ լսու՞մ ես, փոքրի'կս:
  • 0:53 - 0:55
    Սա չկա գրքում գրված:
  • 0:55 - 0:57
    Քո ուսուցիչները սա քեզ չեն ասի,
  • 0:57 - 1:00
    բայց անհրաժեշտ է, որ հասկանաս, թե ով ես դու>>:
  • 1:00 - 1:02
    Դա դարձավ հիմնական սկզբունք
  • 1:02 - 1:05
    այն պատմություններում, որ ես ցանկանում էի պատմել:
  • 1:05 - 1:09
    Պատմություններ մեր ով լինելու ժառանգության մասին:
  • 1:09 - 1:13
    Ես անըդհատ լսում էի, որ երեխաները ապագան են,
  • 1:13 - 1:15
    բայց իրականում ի՞նչ է նշանակում այդ կլիշեն,
  • 1:15 - 1:17
    և ինչպե՞ս ենք մենք դրանք պատրաստում:
  • 1:17 - 1:20
    Այսպիսով, ես փնտրեցի պատմություններ երիտասարդների
  • 1:20 - 1:21
    և այն ժառանգության մասին, որ նրանք թողել են
  • 1:21 - 1:23
    որպես փոփոխությունների գործակալներ:
  • 1:23 - 1:26
    Այն ուժը, որ դուք այժմ ունեք:
  • 1:26 - 1:30
    Այսօր, 1955 թվականի մարտի 2-ը,
  • 1:30 - 1:33
    պատմությունը, որ ցանկանում եմ կիսվել ձեզ հետ,
  • 1:33 - 1:36
    սկսվում է 1955 թվականի մարտի 2-ից:
  • 1:36 - 1:39
    Դա տասնվեցամյա մի քաջ աղջկա`
  • 1:39 - 1:42
    Կլոդետ Կոլվինի մասին է:
  • 1:42 - 1:43
    Եվ այն այսօր իր ամբողջական պտույտն է կատարում,
  • 1:43 - 1:46
    քանի որ մի շաբաթ առաջ այս օրը Սան Ֆրանցիսկոյում
  • 1:46 - 1:47
    իմ միջին դասարանի աշակերտները,
  • 1:47 - 1:49
    նրանք բեմադրեցին մի ներկայացում, որ ես էի գրել`
  • 1:49 - 1:52
    <<Փոփոխության գործակալները>>`
  • 1:52 - 1:55
    սկսելով Պլեսսին ընդդեմ Ֆերգիսոնի հակամարտության վերականգնումից,
  • 1:55 - 1:57
    1892-1896,
  • 1:57 - 2:00
    ապա,անցում կատարելով Բռաունն ընդդեմ Բորդ հակամարտությանը և մի ուսանողական ցույցի,
  • 2:00 - 2:02
    որ Բարբառա Ռոզ Ջոնսն էր կազմակերպել,
  • 2:02 - 2:06
    թռիչք կատարելով Կլոդետ Կոլվինին և Մոնտգոմերի ավտոբուսային ցանցի բոյկոտին
  • 2:06 - 2:09
    և վերջացնելով 1960 թվականի նստացույցով`
  • 2:09 - 2:13
    մի խաղաղ ցույց, որն առաջնորդում էին ուսանողները:
  • 2:13 - 2:16
    Այսպիսով, ես կպատմեմ ձեզ այս պատմությունը,
  • 2:16 - 2:19
    ինչպես նաև կցանկանայի կիսվել ձեզ հետ այն աշխատանքով, որ ես կատարել եմ
  • 2:19 - 2:22
    որպես ուսումնասիրություն:
  • 2:22 - 2:28
    Ես վճարեցի տոմսի համար ավտոբուսի առջևում և այնուհետև վազեցի դեպի ետևի դուռը
  • 2:28 - 2:31
    մնացած սևամորթ երեխաների հետ, որպեսզի վարորդը չշարժվեր,
  • 2:31 - 2:32
    մինչև մենք կնստեինք:
  • 2:32 - 2:37
    Դե, սպիտակամորթները չեն ցանկանում, որ մենք կողք կողքի գտնվենք:
  • 2:37 - 2:40
    Երբ ես ավտոբուս բարձրացա, սևամորթների համար նախատեսված տեղերը զբաղված էին,
  • 2:40 - 2:43
    դրա համար էլ նստեցի մեջտեղի հատվածում:
  • 2:43 - 2:44
    Ես նստեցի վերջին շարքի ձախ մասում,
  • 2:44 - 2:46
    այն ուղիղ պատուհանի կողքին էր`
  • 2:46 - 2:49
    չմտածելով որևէ կոնկրետ բանի մասին:
  • 2:49 - 2:52
    <<Հեյ>>:
  • 2:52 - 2:55
    Ես անգամ կողքիս նստած աղջկան չէի ճանաչում, ինձնից ավելի մեծ աղջկան:
  • 2:55 - 2:57
    Դե, ես պարզապես պատուհանից դուրս էի նայում:
  • 2:57 - 3:00
    Ինչքան շատ կանգառներում էր կանգնում վարորդը, այնքան շատ մարդիկ էին բարձրանում`
  • 3:00 - 3:01
    սևամորթ ու սպիտակամորթ:
  • 3:01 - 3:04
    Շատ շուտով այլևս ազատ նստարան չկար:
  • 3:04 - 3:07
    -Ազատե'ք այդ նստարանները,-գոռաց վարորդը:
  • 3:07 - 3:08
    Սևամորթ ժողովուրդը պարզապես սկսեց ոտքի բարձրանալ:
  • 3:08 - 3:11
    Սպիտակամորթ մարդիկ սկսեցին զբաղեցնել նրանց տեղերը, բայց ես մնացի նստած:
  • 3:11 - 3:15
    Կողքիս աղջիկը ու դիմացիս երկուսը մնացին նստած:
  • 3:15 - 3:17
    Գիտեի` դա արգելված տարածք չէր:
  • 3:17 - 3:21
    -Արագացրե'ք:
  • 3:21 - 3:22
    Կողքիս աղջիկը անմիջապես ոտքի կանգնեց:
  • 3:22 - 3:24
    Նա կանգնեց, հետո կանգնեցին մյուս երկուսը:
  • 3:24 - 3:27
    Բայց ես ասացի ինքս ինձ, որ սա արգելված տարածք չէ:
  • 3:27 - 3:29
    Վարորդը, նա նայեց վերև,
  • 3:29 - 3:33
    նայեց պատուհանի հայելուն:
  • 3:33 - 3:37
    Նա արգելակեց: Մի հղի կին` տիկին Հեմիլթոնը, բարձրացավ ավտոբուս:
  • 3:37 - 3:39
    Նա գնաց հետև ու նստեց`
  • 3:39 - 3:42
    չիմանալով, որ վարորդը փորձում է ինձ իմ տեղից հանել:
  • 3:42 - 3:44
    Եվ նա նստեց հենց իմ կողքին:
  • 3:44 - 3:47
    -Դուք` երկուսդ, կանգնեք, որպեսզի ես շարունակեմ ճանապարհը:
  • 3:47 - 3:51
    -Պարո'ն, ես վճարել եմ, ես վճարել եմ տոմսի համար:
  • 3:51 - 3:53
    Դա իմ իրավունքն է, գիտեք, իմ սահմանադրական...
  • 3:53 - 3:57
    -Սահմանադրակա՞ն.. հա, հա, հա...սպասեք` ոստիկաններին կանչեմ:
  • 3:57 - 3:59
    Դե, նա իջավ ավտոբուսից ու կանչեց երկու մոտոցիկլետավարների,
  • 3:59 - 4:00
    և նրանք եկան:
  • 4:00 - 4:04
    Եվ այս մոտոցիկլետավարները բարձրացան ավտոբուս:
  • 4:04 - 4:06
    Նայելով տիկին Հեմիլթոնին` ասացին.
  • 4:06 - 4:09
    -Այժմ, երկուսդ էլ ոտքի կանգնեք, որպեսզի վարորդը շարունակի:
  • 4:09 - 4:12
    -Պարո'ն, ես վճարել եմ: Ես հղի եմ:
  • 4:12 - 4:15
    Եթե այժմ ոտքի կանգնեմ, շատ վատ կզգամ ինձ, պարո'ն:
  • 4:15 - 4:18
    -Պարո'ն, ես նույնպես վճարել եմ, գիտեք, և իմ իրավունքն է,
  • 4:18 - 4:20
    իմ սահմանադրական իրավունքը:
  • 4:20 - 4:21
    Ես Միացյալ նահանգների քաղաքացի եմ:
  • 4:21 - 4:23
    Դուք ուղղակի կարդացեք տասներեքերորդ ու տասնչորսերորդ բարեփոխումները..
  • 4:23 - 4:25
    այն նույնը կասի ձեզ:
  • 4:25 - 4:27
    Ես գիտեմ օրենքը: Ուսուցչուհիս դպրոցում սովորեցրել է այն:
  • 4:27 - 4:30
    Գիտեք, ուսուցչուհիս սովորեցնում էր Սահմանադրությունը,
  • 4:30 - 4:32
    օրենսգիրքը, Անկախության հռչակագիրը,
  • 4:32 - 4:35
    Պատրիք Հենրիի ելույթը, ես դա անգամ անգիր եմ սովորել:
  • 4:35 - 4:38
    Իմ ուսուցչուհին...նա կթափանցեր մեր մտքերի մեջ`
  • 4:38 - 4:40
    փորձելով տեսնել` ինչ ենք մենք մտածում:
  • 4:40 - 4:43
    Նա կասեր.-Ո՞վ ես դու: Հը՞ն:
  • 4:43 - 4:46
    Ո՞վ եք դուք այս պահին այստեղ նստած:
  • 4:46 - 4:48
    Այն անձը, որ մարդիկ կարծում են տեսնում են`
  • 4:48 - 4:49
    արտաքինից դատելով:
  • 4:49 - 4:51
    Իսկ ներսում ո՞վ եք դուք: Ի՞նչ եք մտածում:
  • 4:51 - 4:53
    Ի՞նչ եք զգում: Ինչի՞ն եք հավատում:
  • 4:53 - 4:56
    Կցանկանայի՞ք պայքարել այն բանի համար, ինչին հավատում եք,
  • 4:56 - 4:58
    նույնիսկ եթե ինչ-որ մեկը ցանկանար ձեզ ետ պահել,
  • 4:58 - 5:00
    այն բանի համար, որ դուք տարբեր եք:
  • 5:00 - 5:04
    Սիրու՞մ եք ձեր գեղեցիկ, մուգ մաշկը, երեխանե'ր: Հը՞ն:
  • 5:04 - 5:07
    Դուք ամերիկացի՞ եք:
  • 5:07 - 5:09
    Ի՞նչ է նշանակում լինել ամերիկացի: Ի՞նչ:
  • 5:09 - 5:13
    Այսօրվա տնային աշխատանքը` գրեք մի էսսե <<Ի՞նչ է նշանակում լինել ամերիկացի>> վերնագրով:
  • 5:13 - 5:15
    Դուք պետք է իմանաք` ով եք դուք, երեխանե'ր:
  • 5:15 - 5:18
    Ուսուցչուհիս, նա ուսուցանում էր մեզ պատմություն և պատմում ընթացիկ իրադարձությունների մասին:
  • 5:18 - 5:21
    Նա ասում էր, թե ինչպես մենք կարող ենք հասկանալ այն ամենն, ինչ կատարվում է մեր շուրջը,
  • 5:21 - 5:24
    և մենք կարող ենք ինչ-որ բան անել:
  • 5:24 - 5:27
    -Պարո'ն, ես մի բան գիտեմ, որ ատում եմ Ջիմ Քրոուին:
  • 5:27 - 5:29
    Ես նաև գիտեմ, որ եթե ապրելու համար արժանի ոչինչ չունեմ,
  • 5:29 - 5:31
    ապա չունեմ ոչինչ նաև մեռնելու համար:
  • 5:31 - 5:32
    Ուրեմն կամ ինձ տվե'ք ազատություն, կամ տվե'ք մահ:
  • 5:32 - 5:35
    Օ~հ, ինձ չի հետաքրքրում: Բանտարկեք ինձ:
  • 5:35 - 5:38
    Նրանք նրան ավտոբուսից քաշքշելով իջեցրին:
  • 5:38 - 5:41
    Այնուհետև Կլոդետ Կոլվինը մեքենայում էր`
  • 5:41 - 5:43
    ոստիկանական մեքենայի ետևի նստարանին`
  • 5:43 - 5:48
    ձեռնաշղթայված պատուհաններից:
  • 5:48 - 5:53
    Հաջորդ տարի` 1956 թվականի մայիսի 11-ին,
  • 5:53 - 5:57
    Կլոդետ Կոլվինը առանցքային վկա էր պետական դատական գործում`
  • 5:57 - 5:59
    Բրաուդերն ընդդեմ Գեյլի:
  • 5:59 - 6:02
    Նրա` տասնութամյա մի դեռահասի,
  • 6:02 - 6:08
    և երկու այլ կանանց, տիկին Բրաուդերի:
  • 6:08 - 6:13
    Նրանց գործը` Բրաուդերն ընդդեմ Գեյլի, հասավ գերագույն դատարան:
  • 6:13 - 6:17
    Բրաունի` կրթական խորհրդի հետ հակամարտությունից հետո տասնչորսերորդ բարեփոխումը
  • 6:17 - 6:24
    և այդ օրվա նրա ազդեցիկ վկայությունը, մնացած այլ բաները պատմություն է:
  • 6:24 - 6:27
    Այժմ, այդ ինչու՞ մենք չգիտենք այս պատմությունը:
  • 6:27 - 6:28
    Մոնտգոմերի ավտոբուսային ցանցի բոյկոտը..
  • 6:28 - 6:30
    մենք լսում ենք Ռոզա Պարկս, Մարտին Լյութեր Քինգ,
  • 6:30 - 6:33
    նրանք հավիտյան կմեծարվեն:
  • 6:33 - 6:36
    Բայց այդ շարժմանը մասնակցած կանանց դերը,
  • 6:36 - 6:40
    Կլոդետի դերը` որպես ընդվզող,
  • 6:40 - 6:44
    մեզ կարևոր դասեր է տալիս, որոնք այսօր մարտահրավեր են նետում մեզ:
  • 6:44 - 6:48
    Ի՞նչ է նշանակում ակտիվիստ լինել:
  • 6:48 - 6:52
    Ժողովրդավար երկրում պատասխանատու քաղաքացի՞:
  • 6:52 - 6:56
    Եվ քաջության ու հավատարմության դասե՞ր:
  • 6:56 - 6:59
    Այսպիսով, ես գտնում եմ ազատության համար շարժման պատմություն երիտասարդների մասնակցությամբ,
  • 6:59 - 7:02
    որպեսզի նրանք ուսումնասիրեն ինքնության այս մեծ գաղափարները,
  • 7:02 - 7:05
    ձեր ընտրած ինքնության
  • 7:05 - 7:07
    և հարկադրված ինքնության:
  • 7:07 - 7:09
    Ի՞նչ է նշանակում հասարակության մեջ անդամությունը:
  • 7:09 - 7:13
    Ո՞վ ունի դա: Ինչպե՞ս ենք մենք բարեփոխումներ անում:
  • 7:13 - 7:17
    Ռասան և բռնությունը Ամերիկայում,
  • 7:17 - 7:20
    ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստությունը:
  • 7:20 - 7:24
    Այսպիսով, այս պատմությունները ինձ թույլ են տալիս խոսել,
  • 7:24 - 7:29
    ասել անասելին, որ շատերը վախենում են անել:
  • 7:29 - 7:34
    Մի անգամ Օրեգոնա նահանգի Յուջին քաղաքում մի շիկահեր կապուտաչյա միջին տարիքի դպրոցական
  • 7:34 - 7:36
    ներկայացման վերջում երկխոսության մեջ ասաց.
  • 7:36 - 7:39
    -Բայց միս Ավելե, ռասիզմ այլևս չկա, այպես չէ՞:
  • 7:39 - 7:41
    Եվ չցանկանալով պատասխանել այդ հարցին` ես ասացի.
  • 7:41 - 7:43
    -Խոսի'ր կողքիդ նստողի հետ:
  • 7:43 - 7:45
    Տեսնենք` կարող եք հիշել նման դեպք:
  • 7:45 - 7:47
    Եվ ես նրանց զրուցելու համար չորս րոպե տվեցի:
  • 7:47 - 7:54
    Շուտով նրանք սկսեցին պատմություններ պատմել, պատմություններ իրենց համայնքում առկա ռասիզմի մասին:
  • 7:54 - 7:57
    Մի աղջիկ` Սան Ֆրանցիսկոյում ավագ դպրոցում մի աշակերտուհի գրեց ինձ.
  • 7:57 - 8:02
    <<Ես պատրաստվում էի փախչել դպրոցից, բայց հետո իմացա, որ հավաքույթ ունենք ու եկա:
  • 8:02 - 8:06
    Եվ աշակերտների խոսքերը լսելուց ու ձեր բեմադրությունը դիտելուց հետո
  • 8:06 - 8:08
    ես մտածեցի` պետք է հավաքեմ ընկերներիս,
  • 8:08 - 8:11
    և մենք պետք է գնանք խորհրդի նիստին
  • 8:11 - 8:13
    ու ասենք նրանց, որ ցանկանում ենք ունենալ խորացված դասընթացներ
  • 8:13 - 8:17
    A-G գնահատման սիստեմի պահանջներին համապատասխանելու համար>>:
  • 8:17 - 8:21
    Եվ այսպիսով, ես պատմում եմ այս պատմությունն այսօր
  • 8:21 - 8:24
    ի պատիվ նախկինում ապրած երիդասարդների թողած ժառանգության,
  • 8:24 - 8:27
    որպեսզի նրանք ունենան ուղեցույցներ ու ուղենիշներ
  • 8:27 - 8:31
    լինելու այն փոփոխությունը, որ նրանք ցանկանում են տեսնել,
  • 8:31 - 8:33
    ինչպես Կլոդետ Կոլվինն էր:
  • 8:33 - 8:37
    Քանի որ նա տապալեց խտրականության պատճառով առանձնացված նստարանների սահմանադրականությունը
  • 8:37 - 8:40
    Մոնտգոմերում (Ալաբամա):
  • 8:40 - 8:42
    Շնորհակալություն:
  • 8:42 - 8:45
    (Ծափահարություն)
  • 8:47 - 8:49
    Շնորհակալություն:
Title:
Պատմություններ. մեր ով լինելու ժառանգությունները- Ավելե Մակեբա
Description:

Storyteller and educator Awele Makeba combines performing arts and history to tell a powerful story from the American civil rights movement.
Պատմասաց ու մանկավարժ Ավելե Մակեբան միաձուլում է կատարողական արվեստն ու պատմությունը` պատմելու Ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման մի ազդեցիկ պատմություն:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
09:02

Armenian subtitles

Revisions