Return to Video

Էյնշտեյնի հրաշք տարին `Լարի Լագերստրոմ

  • 0:19 - 0:21
    1905 թ. սկզբին Ալբերտ Էյնշտեյնը,
  • 0:21 - 0:27
    ում 26 տարին դեռ չէր լրացել,
    ձախողված գիտնականի համբավ ուներ:
  • 0:27 - 0:30
    Ժամանակի շատ ֆիզիկոսներ կծաղրեին
    ցանկացածին, ով կասեր, թե այս
  • 0:30 - 0:35
    աննշան ցածրաստիճան պաշտոնյան կարող է
    որևէ ներդրում ունենալ գիտության մեջ:
  • 0:35 - 0:37
    Մինչդեռ հաջորդ տարի Էյնշտեյնը
  • 0:37 - 0:39
    հրապարակելու էր ոչ թե մեկ,
  • 0:39 - 0:40
    երկու
  • 0:40 - 0:41
    կամ երեք,
  • 0:41 - 0:46
    այլ ամբողջ չորս արտակարգ աշխատություն
    տարբեր թեմաներով,
  • 0:46 - 0:51
    որոնք կոչված էին արմատապես
    փոխելու մեր աշխարհընկալումը:
  • 0:51 - 0:55
    Առասպելը, թե Էյնշտեյնը թույլ էր
    մաթեմատիկայից, պարզապես առասպել է որ կա:
  • 0:55 - 0:58
    15 տարեկանից նա ինքնուրույն
    տիրապետել է մաթեմատիկական վերլուծությանը
  • 0:58 - 1:01
    լավ առաջադիմություն ունեցել ինչպես
    Մյունխենի միջնակարգ
  • 1:01 - 1:03
    դպրոցում, այնպես էլ
    շվեյցարական պոլիտեխնիկական
  • 1:03 - 1:06
    քոլեջում, որտեղ նա ուսանում էր՝
    մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ
  • 1:06 - 1:09
    դառնալու համար: Սակայն բաց թող
    նելով դասերը`լաբորատորիայում
  • 1:09 - 1:12
    ավելի շատ ժամանակ անցկացնելու համար,
    ինչպես նաև դասախոսներին
  • 1:12 - 1:16
    պատշաճ հարգանք չցուցաբերելու պատճառով, նա
    խորտակեց իր ապագա կարիերան:
  • 1:16 - 1:18
    Չունենալով նույնիսկ լաբորանտի պաշտոն,
  • 1:18 - 1:22
    նա ստիպված էր աշխատել Շվեյցարիայի
    արտոնագրային գրասենյակում,
  • 1:22 - 1:25
    որտեղ ընդունվել էր ընկերներից
    մեկի հոր օգնությամբ:
  • 1:25 - 1:27
    Շաբաթական 6 օր աշխատելով
    որպես արտոնագրային
  • 1:27 - 1:30
    ծառայող, Էյնշտեյնը հաջողացնում էր
    փոքր քիչ ժամանակ նվիրել ֆիզիկային,
  • 1:30 - 1:33
    մտերիմ ընկերների հետ քննարկել
    վերջերս լույս տեսած աշխատանքները
  • 1:33 - 1:36
    և հրատարակել մի քանի փոքր հոդված։
  • 1:36 - 1:37
    1905թ. մարտին նա զարմացրեց
  • 1:37 - 1:43
    բոլորին՝հրատարակելով ցնցող
    հիպոթեզ պարունակող աշխատանք:
  • 1:43 - 1:45
    Թեև տասնամյակներ շարունակ համարվում էր,
    որ լույսը ալիք է,
  • 1:45 - 1:49
    Էյնշտեյնը գտնում էր,որ
    լույսը կարող է լինել մասնիկ՝
  • 1:49 - 1:53
    ցույց տալով որ այնպիսի առեղծվածային
    երևույթները, ինչպիսիք են
  • 1:53 - 1:56
    ֆոտոէլեկտրական էֆեկտը, կարելի է
    բացատրել իր հիպոթեզով։
  • 1:56 - 1:58
    Գաղափարը երկար տարիներ ծաղրվում էր,
  • 1:58 - 2:02
    սակայն Էյնշտեյնը պարզապես իր
    ժամանակից քսան տարի առաջ էր ընկել։
  • 2:02 - 2:08
    Ալիքային մասնիկների երկակիությունը
    կոչված էր դառնալու քվանտային
  • 2:08 - 2:11
    հեղափոխության հիմնաքարը։Երկու ամիս անց,
    մայիսին, Էյնշտեյնը հրապարակեց
  • 2:11 - 2:17
    երկրորդ աշխատանքը, այս անգամ դարեր
    շարունակ արծարծվող հարցի շուրջ՝
  • 2:17 - 2:20
    արդյոք գոյություն ունե՞ն ատոմները,
    թե՝ ոչ։Թեև որոշ տեսություններ
  • 2:20 - 2:24
    հիմնված էին անտեսանելի ատոմների
    գաղափարի վրա, ականավոր մի շարք
  • 2:24 - 2:27
    գիտնականներ շարունակում էին համարել,
    որ դրանք կարող
  • 2:27 - 2:29
    են լինել օգտակար մասնիկներ,
    այլ ոչ՝ իրական
  • 2:29 - 2:31
    ֆիզիկական օբյեկտներ:Սակայն
    Էյնշտեյնը
  • 2:31 - 2:35
    օգտագործեց մի հանճարեղ փաստարկ՝ ցույց
    տալով, թե ինչպես կարելի է միլիոնավոր
  • 2:35 - 2:37
    անտեսանելի ատոմների բախման միջոցով
  • 2:37 - 2:40
    ճշգրիտ կանխատեսել փոքրիկ մասնիկների
    պահվածքը, որոնք անկանոն շարժվում են
  • 2:40 - 2:43
    հեղուկի մեջ, և որը հայտնի է որպես
    Բրաունյան շարժում։Փորձարկու
  • 2:43 - 2:47
    մները շուտով հաստատեցին Էյնշտեյնի
    մոդելը,և ատոմային թերահավատները հանձնվեցին
  • 2:47 - 2:50
    Երրորդ աշխատությունը
    հրապարակվեց հունիսին:
  • 2:50 - 2:51
    Երկար ժամանակ
  • 2:51 - 2:53
    Էինշտեյնին մտահոգում էր
    ֆիզիկայի երկու հիմնական
  • 2:53 - 2:56
    սկզբունքների անհամապատասխանությունը:
  • 2:56 - 2:59
    Գալիլեի հարաբերականության սկզբունքը
  • 2:59 - 3:01
    հաստատում է, որ բացարձակ շարժումը
  • 3:01 - 3:04
    սահմանել հնարավոր չէ:
  • 3:04 - 3:07
    Միևնույն ժամանակ, էլեկտրամագնիսական
    տեսությունը, որը ևս
  • 3:07 - 3:10
    ապացուցված է պնդում է, որ բացարձակ
    շարժում գոյություն ունի:
  • 3:10 - 3:13
    Հակասությունը և այն լուծելու
    անկարողության պատճառով Էյնշտեյնը,
  • 3:13 - 3:18
    իր խոսքերով, հոգեկան
    լարվածության վիճակում էր:
  • 3:18 - 3:19
    Բայց մի օր, մայիսին,
  • 3:19 - 3:22
    երբ նա այդ առեղծվածը քննարկում էր
    իր ընկերոջ՝ Միշել Բեսոյի հետ,
  • 3:22 - 3:24
    անորոշության ամպերը վերջապես ցրվեցին:
  • 3:24 - 3:27
    Էյնշտեյնը հասկացավ, որ հակասությունը
    կարող է լուծվել, եթե
  • 3:27 - 3:30
    լույսի արագությունը մնա անփոփոխ,
    անկախ ծագման աղբյուրից,
  • 3:30 - 3:32
    մինչ ժամանակը և տարածությունը
  • 3:32 - 3:36
    հարաբերական լինեն դիտորդի համար:
    Էյնշտեյնին ընդամենը մի քանի
  • 3:36 - 3:39
    շաբաթ էր հարկավոր մանրամասները
    պարզելու և տեսությունը ձևավորելու
  • 3:39 - 3:44
    համար, որը հայտնի է որպես
    հատուկ հարաբերականություն:
  • 3:44 - 3:47
    Տեսությունը ոչ միայն կոտրեց իրականության
    մասին նախորդ պատկերացումը,
  • 3:47 - 3:49
    այլ ճանապարհ հարթեց տեխնոլոգիայի համար,
  • 3:49 - 3:51
    սկսած մասնիկների արագացուցիչներից մինչև
  • 3:51 - 3:54
    գլոբալ նավիգացիոն համակարգ (GPS):
  • 3:54 - 3:56
    Կարելի է կարծել, որ դա բավական էր,
    բայց
  • 3:56 - 3:57
    սեպտեմբերին հայտնվեց
  • 3:57 - 4:02
    աշխատությունը, որը լրացնում էր
    հատուկ հարաբերականության տեսությունը:
  • 4:02 - 4:05
    Էյնշտեյնը մի փոքր էլ մտածեց
    իր տեսության մասին
  • 4:05 - 4:09
    և հասկացավ, որ այն նաև ենթադրում է,
    որ զանգվածը և էներգիան,
  • 4:09 - 4:12
    որոնցից մեկը միանշանակ պինդ է,
    իսկ մյուսը, ենթադրաբար՝
  • 4:12 - 4:15
    եթերային, ըստ էության, համարժեք են:
  • 4:15 - 4:19
    Եվ դրանց փոխհարաբերությունները
    պիտի դառնային ամենահայտնի
  • 4:19 - 4:22
    և նշանակալի հավասարումը պատմության մեջ.
  • 4:22 - 4:25
    E = mc ^ 2:
  • 4:25 - 4:30
    Էյնշտեյնը դեռ մոտ տասնհինգ տարի
    չէր դառնալու աշխարհահռչակ,
  • 4:30 - 4:35
    քանի դեռ 1919-ին չէր հաստատվել
    հարաբերականության ընդհանուր տեսությունը՝
  • 4:35 - 4:39
    չափելով աստղային լույսի շեղումը
    արևային խավարման ընթացքում։
  • 4:39 - 4:41
    Մամուլը նրան հանրահայտ դարձրեց:
  • 4:41 - 4:45
    Բայց նույնիսկ եթե նա վերադառնար
    արտոնագրային գրասենյակ
  • 4:45 - 4:48
    և ոչինչ էլ չգրեր 1905-ից հետո, ապա իր
    աստղային տարում գրված
  • 4:48 - 4:50
    այդ չորս աշխատությունները
  • 4:50 - 4:56
    կմնային որպես անսպասելի
    հանճարի կողմից սահմանված ոսկե ստանդարտը։
Title:
Էյնշտեյնի հրաշք տարին `Լարի Լագերստրոմ
Speaker:
Լարի Լագերստրոմ
Description:

Տես ամբողջական տեսանյութը այստեղ: http://ed.ted.com/lessons/einstein-s-miracle-year-larry-lagerstrom

1905 թ. սկզբին Ալբերտ Էյնշտեյնը, ձախողված գիտնականի համբավ ուներ: Սակայն հաջորդ տասներկու ամիսների ընթացքում նա հրապարակելու էր չորս արտակարգ աշխատություն տարբեր թեմաներով, որոնք կոչված էին արմատապես փոխելու մեր աշխարհընկալումը:

Լարի Լագերստրոմը ներկայացնում է այս չորս արտակարգ աշխատությունները:

Հոդվածը պատրաստված է Լարի Լագերստրոմի կողմից, անիմացիան կատարված է Օքսբոու Քրիէյթիվի կողմից:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:16
Emma Dovlatyan approved Armenian subtitles for Einstein's miracle year
Emma Dovlatyan edited Armenian subtitles for Einstein's miracle year
Sona Martirossian accepted Armenian subtitles for Einstein's miracle year
Lika Ordyan edited Armenian subtitles for Einstein's miracle year
Lika Ordyan edited Armenian subtitles for Einstein's miracle year
Lika Ordyan edited Armenian subtitles for Einstein's miracle year
Lika Ordyan edited Armenian subtitles for Einstein's miracle year
Lika Ordyan edited Armenian subtitles for Einstein's miracle year
Show all

Armenian subtitles

Revisions