Return to Video

Ի՞նչ տեղի կունենա, եթե նորմալ չքնել - Կլաուդիա Ագիրրե

  • 0:01 - 0:01
    1965 թվականին 17-ամյա ավագ
    դպրոցի աշակերտ՝ Ռենդի Գարդները
  • 0:12 - 0:16
    մնաց արթուն 264 ժամ:
  • 0:16 - 0:20
    Նրա տասնմեկ անքուն
    մնացած օրերը այսպիսին էին:
  • 0:20 - 0:23
    Երկրորդ օրը նրա աչքերը կորցրեցին
    կենտրոնանալու ունակությունը:
  • 0:23 - 0:27
    Հետո կորավ օբյեկտները շոշափելով
    բացահայտելու կարողությունը:
  • 0:27 - 0:31
    Երեք օր անց Գարդները
    մռայլ էր և անկազմակերպ:
  • 0:31 - 0:34
    Փորձարկման վերջում
    նա չէր կարողանում կենտրոնանալ,
  • 0:34 - 0:36
    ուներ խնդիր
    կարճաժամկետ հիշողության հետ,
  • 0:36 - 0:37
    դարձել էր պարանոյիկ,
  • 0:37 - 0:39
    և նրա մոտ սկսվել էին հալյուցինացիաներ:
  • 0:39 - 0:42
    Չնայած նրան, որ Գարդները
    վերականգնվեց առանց
  • 0:42 - 0:45
    երկարաժամկետ հոգեբանական
    միջոցների, երկարատև արթուն մնալը
  • 0:45 - 0:47
    այլ մադկանց մոտ կարող է բերել
    հորմոնալ անհավասարության,
  • 0:47 - 0:48
    հիվանդության,
  • 0:48 - 0:51
    և ծայրահեղ դեպքերում՝ մահվան:
  • 0:51 - 0:55
    Մենք միայն սկսում ենք հասկանալ,
    թե ինչու ենք քնում,
  • 0:55 - 0:57
    բայց հասկանում ենք
    դրա կարևորությունը:
  • 0:57 - 1:00
    Չափահասներին հարկավոր է
    յոթ-ութ ժամվա հանգիստ
  • 1:00 - 1:02
    իսկ դեռահասներին՝ մոտ տաս ժամ:
  • 1:02 - 1:05
    Մեր քունը տանում է շնորհիվ
    մեր ուղեղին փոխանցվող
  • 1:05 - 1:07
    հոգնածության
  • 1:07 - 1:11
    և մթության մասին ազդակների:
  • 1:11 - 1:13
    Քնին նպաստող քիմիական նյութերը՝
  • 1:13 - 1:15
    Ադենոսինը և Մելատոնինը,
  • 1:15 - 1:18
    մեզ են ուղարկում թեթև քուն,
    որը գնալով խորանում է,
  • 1:18 - 1:21
    դանդաղեցնում է շնչառությունը
    և սրտի աշխատանքը
  • 1:21 - 1:24
    և թուլացնում է մկանները:
  • 1:24 - 1:27
    Խորը, առանց երազների քնում
    վերանորոգվում է ԴՆԹ-ն
  • 1:27 - 1:30
    և մարմինը վերալիցքավորվում է
    գալիք օրվա համար:
  • 1:30 - 1:32
    Ենթադրվում է, որ
    Միացյալ Նահանգներում
  • 1:32 - 1:37
    մեծահասակների 30%-ը
    և դեռահասների 66%-ը
  • 1:37 - 1:39
    զրկված է կանոնավոր քնելուց:
  • 1:39 - 1:42
    Սա փոքր խնդիր չէ:
  • 1:42 - 1:45
    Երկար արթուն մնալը կարող է բերել
    լուրջ առողջական հետևանքների:
  • 1:45 - 1:46
    Չքնելը ազդում է
  • 1:46 - 1:47
    ուսման վրա,
  • 1:47 - 1:48
    հիշողության,
  • 1:48 - 1:49
    տրամադրության,
  • 1:49 - 1:51
    և բերում հակազդեցության կորուստի:
  • 1:51 - 1:53
    Չքնելը կարող է նաև
    առաջացնել բորբոքում,
  • 1:53 - 1:55
    հալյուցինացիաներ,
  • 1:55 - 1:56
    արյան բարձր ճնշում,
  • 1:56 - 2:00
    նրա հետ փոխկապակցված է
    շաքարախտը և ճարպակալությունը:
  • 2:00 - 2:04
    2014 թվականին ֆուտբոլային
    երկրպագու է մահացել
  • 2:04 - 2:08
    չքնելով 48 ժամ, աշխարհի
    գավաթի առաջնությոընը դիտելուց:
  • 2:08 - 2:11
    Նրա վաղաժամ մահը
    պայմանավորված էր ինսուլտով;
  • 2:11 - 2:15
    ուսումնասիրությունները ցույց են
    տվել՝ գիշերը վեց ժամից քիչ քնելը,
  • 2:15 - 2:19
    քրոնիկ դառնալով, ավելացնում է
    կաթվածի վտանգը չորս-հինգ ամգամ,
  • 2:19 - 2:23
    ի համեմատ նրանց հետ,
    ովքեր քնում են յոթ - ութ ժամ:
  • 2:23 - 2:28
    Չքնելը սովորական է հազվագուտ
    ժառանգակար խնդիրներ ունեցող
  • 2:28 - 2:31
    մարդկանց փոքրամասնության համար:
  • 2:31 - 2:34
    Այս վիճակը հայտնի է որպես
    ֆատալ ընտանեկան անքնություն ախտանիշ,
  • 2:34 - 2:38
    որը պահում է մարմինը
    մղձավանջային անքուն վիճակում,
  • 2:38 - 2:41
    արգելելով մուտք գործել
    քնի սրբավայր:
  • 2:41 - 2:44
    Ամիսներ կամ տարիներ անց՝ վիճակի
    աստիճանաբար վատթարացումը
  • 2:44 - 2:47
    հանգեցնում է
    թուլամտության և մահվան:
  • 2:47 - 2:51
    Ինչու է անքնությունը առաջացնում
    այսպիսի հսկայական տառապանք:
  • 2:51 - 2:55
    Գիտնականների կարծիքով,
    հարցի պատասխանը՝
  • 2:55 - 2:57
    ուղեղում կուտակված թափոններն են:
  • 2:57 - 2:58
    Արթուն ժամանակ
  • 2:58 - 3:02
    մեր բջիջները զբաղված են,
    օգտագործելով տարբեր ապրանքերից
  • 3:02 - 3:04
    ստացվող էներգետիկ աղբյուրներ,
  • 3:04 - 3:07
    ներարյալ Ադենոզինը:
  • 3:07 - 3:08
    Ադենոզինը աստիճանաբար շատանալով,
  • 3:08 - 3:13
    ուժեղացնում է քնելու ձգտումը
    և հայտնի է նաև որպես քնաբեր:
  • 3:13 - 3:18
    Ի դեպ, կոֆեինը արգելափակում է
    Ադենոզինի ռեցեպտորների ուղին:
  • 3:18 - 3:21
    Այլ թափոններն էլ են
    կուտակվում ուղեղում,
  • 3:21 - 3:25
    և եթե ժամանակին չեն մաքրվում,
    ծանրաբեռնում են ուղեղի աշխատանքը
  • 3:25 - 3:30
    և նպաստում բազմաթիվ բացասական
    անքնության ախտանիշների:
  • 3:30 - 3:34
    Ի՞նչ է տեղի ունենում ուղեղում քնելու
    ժամանակ այն կանխարգելու համար:
  • 3:34 - 3:37
    Գիտնականները բացահայտել են նոր
    գյուտ՝ Գլիմֆատիկ համակարգ,
  • 3:37 - 3:40
    մաքրող մեխանիզմ,
    որը հեռացնում է թափոնները
  • 3:40 - 3:43
    և շատ ավելի ակտիվ է,
    երբ մենք քնած ենք:
  • 3:43 - 3:48
    Այն աշխատում է, օգտագործելով
    ողնուղեղային հեղուկը,
  • 3:48 - 3:51
    բջիջներում կուտակված թունավոր
    նյութերից ազատվելու համար:
  • 3:51 - 3:55
    Որպես իմունային բջիջների ուղիներ
    ծառայող Լիմֆատիկ անոթները,
  • 3:55 - 3:58
    վերջերս հայտնաբերված ուղեղում,
  • 3:58 - 4:04
    կարող են դեր խաղալ թափոնների
    ուղեղից ամենօրյա հեռացման մեջ:
  • 4:04 - 4:09
    Մինչ հետազոտվում են քնի
    վերականգնողական մեխանիզմները,
  • 4:09 - 4:13
    մենք կարող ենք վստահ լինել,
    որ քնելը անհրաժեշտ է,
  • 4:13 - 4:17
    եթե ուզում ենք պահպանել նորմալ
    հոգեկան վիճակը և առողջությունը:
Title:
Ի՞նչ տեղի կունենա, եթե նորմալ չքնել - Կլաուդիա Ագիրրե
Speaker:
Կլաուդիա Ագիրրե
Description:

Դիտել դասը ամբողջությամբ http://ed.ted.com/lessons/what-would-happen-if-you-didn-t-sleep-claudia-aguirre հղումով:
Միացյալ Նահանգներում մեծահասակների 30 տոկոսը և դեռահասների 66 տոկոսը զրկված է ամենօրյա կանոնավոր քնելուց: Դա արդեն չի կարելի դիտարկել որպես փոքր խնդիր ,երկար ժամանակ արթուն մնալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, բերել հիվանդությանը:Կլաուդիա Ագիրրեն գրում է, թե ինչ է կատարվում մարմնի և ուղեղի հետ, եթե նորմալ չքնել :Նկարագրում է 1965 թվականին փորձարկման արդյունքները, գիտնականների նոր հայտնաբերությունները և եզրակածնում, որ քնելը անհրաժեշտ է,
պահպանելու համար նորմալ հոգեկան վիճակը և առողջությունը:

Հեղինակ՝ Կլաուդիա Ագիրրե, անիմացիոն՝ TED-Ed.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:35

Armenian subtitles

Revisions Compare revisions