Return to Video

Սարա Քեյ` Եթե ես աղջիկ ունենամ...

  • 0:00 - 0:03
    Եթե ես աղջիկ ունենամ,
  • 0:03 - 0:05
    մայրիկի փոխարեն
  • 0:05 - 0:08
    նա ինձ «Բ կետ» կանվանի,
  • 0:08 - 0:11
    այդպիսով նա կիմանա, որ, ինչ էլ լինի,
  • 0:11 - 0:14
    նա միշտ կարող է ինձ գտնել:
  • 0:14 - 0:17
    Եվ ես արեգակնային համակարգը կնկարեմ նրա ափերին,
  • 0:17 - 0:20
    որպեսզի նա ճանաչի ողջ տիեզերքը
  • 0:20 - 0:23
    մինչ կարողանա ասել «Ես դա իմ 5 մատների պես գիտեմ»:
  • 0:23 - 0:25
    Եվ նա կսովորի,
  • 0:25 - 0:28
    որ այս կյանքը մի օր ուժեղ հարվածելու է դեմքիդ,
  • 0:28 - 0:31
    սպասի, երբ բարձրանաս, որպեսզի փորիդ հարվածի:
  • 0:31 - 0:33
    Սակայն միայն հարվածից խեղդվելով
  • 0:33 - 0:35
    ձեր թոքերը կհիշեն,
  • 0:35 - 0:37
    թե որքան են նրանք սիրում օդի համը:
  • 0:37 - 0:39
    Եվ կա ցավ,
  • 0:39 - 0:41
    որը չես կարող բուժել բինտով կամ բանաստեղծությամբ:
  • 0:41 - 0:43
    Եվ երբ նա առաջին անգամ գիտակցի,
  • 0:43 - 0:45
    որ փերին չի գալու,
  • 0:45 - 0:47
    ես կհոգամ, որպեսզի նա իմանա,
  • 0:47 - 0:49
    որ անպայման չէ միայնակ կրել թիկնոցը:
  • 0:49 - 0:51
    Քանի որ ինչքան էլ մատներդ ձգես,
  • 0:51 - 0:53
    ձեռքերդ միշտ չափազանց կարճ կլինեն,
  • 0:53 - 0:55
    որպեսզի բռնեն այն ողջ ցավը, որն ուզում ես բուժել:
  • 0:55 - 0:57
    Հավատացեք, ես դա փորձել եմ:
  • 0:57 - 0:59
    «Եվ, փոքրիկս», կասեմ նրան,
  • 0:59 - 1:01
    «քիթդ այդքան վեր մի պահիր։
  • 1:01 - 1:03
    Ես այդ հնարքը գիտեմ, ինքս մի հազար անգամ արել եմ:
  • 1:03 - 1:05
    Դու ուղղակի ծխի հոտին ես գնում,
  • 1:05 - 1:08
    որ գտնես այրվող տունը,
  • 1:08 - 1:10
    որպեսզի գտնես հրդեհում ամեն ինչ կորցրած տղային,
  • 1:10 - 1:12
    և տեսնես, թե արդյո՞ք կարող ես նրան փրկել:
  • 1:12 - 1:16
    Կամ էլ կգտնես այն տղային, ով սկսել է հրդեհը,
  • 1:16 - 1:18
    որպեսզի տեսնես, թե կարո՞ղ ես արդյոք նրան փոխել»:
  • 1:18 - 1:20
    Բայց ես գիտեմ, որ նա միևնույն է կգնա այնտեղ,
  • 1:20 - 1:22
    և դրա փոխարեն ես պահուստում միշտ կունենամ
  • 1:22 - 1:24
    շոկոլադ և ռետինե կոշիկներ,
  • 1:24 - 1:27
    քանի որ չկա այնպիսի կոտրված սիրտ, որը չի կարող բուժվել շոկոլադով:
  • 1:28 - 1:30
    Դե լավ, կան կոտրված սրտեր, որոնք չեն բուժվի շոկոլադով:
  • 1:30 - 1:32
    Բայց հենց դրա համար էլ կան ռետինե կոշիկներ:
  • 1:32 - 1:36
    Չէ՞ որ անձրևը կլվանա կտանի ամեն ինչ, եթե նրան թույլ տաս:
  • 1:36 - 1:38
    Ես ցանկանում եմ, որպեսզի նա աշխարհին նայի
  • 1:38 - 1:40
    ապակե հատակով նավակի տակից,
  • 1:40 - 1:42
    մանրադիտակով նայի
  • 1:42 - 1:44
    մարդկային բանականության ամենածայրում
  • 1:44 - 1:46
    գոյություն ունեցող գալակտիկաներին,
  • 1:46 - 1:48
    քանի որ իմ մայրն ինձ այդպես է սովորեցրել:
  • 1:48 - 1:50
    Որ կլինեն այդպիսի օրեր:
  • 1:50 - 1:53
    ♫ Կլինեն օրեր, ասում էր մայրս ♫
  • 1:53 - 1:55
    Երբ ափերդ կպարզես, որպեսզի բռնես
  • 1:55 - 1:57
    սակայն փոխարենը միայն կապտուկներ և կոշտուկներ կստանաս;
  • 1:57 - 2:00
    երբ հեռախոսային խցիկից դուրս կգաս ու կփորձես թռնել,
  • 2:00 - 2:02
    հենց այն մարդիկ, ում փորձում ես փրկել
  • 2:02 - 2:04
    կանգնած կլինեն քո թիկնոցի վրա,
  • 2:04 - 2:06
    երբ կոշիկները կլցվեն անձրևի ջրով
  • 2:06 - 2:08
    իսկ դու մինչ ծնկներդ հիասթափության մեջ կլինես:
  • 2:08 - 2:11
    Եվ հենց այդ օրերին ավելի շնորհակալ պիտի լինես։
  • 2:11 - 2:13
    Քանի որ չկա ավելի գեղեցիկ բան,
  • 2:13 - 2:16
    քան օվկիանոսը, որը հրաժարվում է դադարել համբուրել ափեզրը,
  • 2:16 - 2:19
    անկախ նրանից թե քանի անգամ նրան կքշի տեղատվությունը:
  • 2:19 - 2:22
    Դու քամուն թույլ կտաս մի բան բերել, մի ուրիշ բան տանել:
  • 2:22 - 2:24
    Դու մաս կկզամես
  • 2:24 - 2:26
    յուրաքանչյուր նոր նախաձեռնության կրկին ու կրկին։
  • 2:26 - 2:29
    Եվ կարևոր չէ, թե քանի ռումբ է պայթում յուրաքանչյուր րոպե,
  • 2:29 - 2:31
    կարևորը, որ դու մտածես
  • 2:31 - 2:33
    կյանք կոչված այդ տարօրինակ բանի գեղեցկության մասին:
  • 2:33 - 2:36
    Եվ անշուշտ, մեկից մինչև չափից շատ մարդկանց հանդեպ վստահության սանդղակով
  • 2:36 - 2:38
    ես ահավոր միամիտ եմ:
  • 2:38 - 2:41
    Բայց ես ուզում եմ, որ նա իմանա, որ այս աշխարհը շաքարից է:
  • 2:41 - 2:43
    Այն այնքան հեշտ է փշրել,
  • 2:43 - 2:46
    սակայն պետք չէ վախենալ հանել լեզուն և համտեսել այն:
  • 2:46 - 2:49
    «Ճստիկս», կասեմ ես նրան, «հիշիր, որ քո մայրը անհանգստացող է,
  • 2:49 - 2:51
    և քո հայրը` ռազմիկ է,
  • 2:51 - 2:53
    իսկ դու փոքրիկ ձեռքերով և մեծ աչքերով մի աղջիկ ես,
  • 2:53 - 2:55
    ով միշտ ավելին է ցանկանում»:
  • 2:55 - 2:57
    Հիշիր, որ լավ բաները եռյակով են գալիս,
  • 2:57 - 2:59
    վատ բաները նույնպես:
  • 2:59 - 3:01
    Եվ միշտ ներողություն խնդրիր, եթե մի վատ բան ես արել:
  • 3:01 - 3:03
    Սակայն երբեք ներողություն մի խնդրի
  • 3:03 - 3:06
    նրա համար, թե որքան վառ են փայլում աչքերդ:
  • 3:06 - 3:09
    Քո ձայնը ցածր է, սակայն երբեք մի դադարիր երգել:
  • 3:09 - 3:11
    Եվ երբ վերջ ի վերջո քեզ կտան տառապանք,
  • 3:11 - 3:14
    երբ դռան տակից կբերեն պատերազմը և ատելությունը,
  • 3:14 - 3:16
    իսկ փողոցների անկյուններում թերթիկներ կբաժանեն
  • 3:16 - 3:18
    որոնք ցինիզմով և պարտությամբ են լի,
  • 3:18 - 3:23
    ասա նրանց, որ անպայման պետք է քո մոր հետ ծանոթանան:
  • 3:24 - 3:28
    Շնորհակալություն: Շնորհակալություն:
  • 3:28 - 3:30
    (Ծափահարություններ)
  • 3:30 - 3:32
    Շնորհակալություն։
  • 3:32 - 3:35
    (Ծափահարություններ)
  • 3:35 - 3:37
    Շնորհակալություն։
  • 3:37 - 3:39
    (Ծափահարություններ)
  • 3:39 - 3:41
    Շնորհակալություն։
  • 3:41 - 3:45
    (Ծափահարություններ)
  • 3:45 - 3:48
    Լավ, ես ուզում եմ, որ մեկ րոպե ծախսեք
  • 3:48 - 3:50
    և մտածեք երեք բաների մասին,
  • 3:50 - 3:52
    որոնք ձեզ համար ճշմարիտ են:
  • 3:52 - 3:54
    Դա կարող է ամեն ինչ լինել`
  • 3:54 - 3:56
    տեխնոլոգիաներ, ժամանց, դիզայն,
  • 3:56 - 3:58
    ձեր ընտանիքը, ձեր այսօրվա նախաճաշը:
  • 3:58 - 4:01
    Միակ պայմանը` շատ մի լարվեք:
  • 4:01 - 4:03
    Լավ, պատրա՞ստ եք: Սկսեցինք:
  • 4:09 - 4:11
    Հիանալի է:
  • 4:11 - 4:13
    Այսպես, երեք բան, որոնք ինձ համար ճշմարիտ են:
  • 4:13 - 4:15
    Ես գիտեմ, որ Ժան Լյուկ Գոդարն իրավացի էր,
  • 4:15 - 4:17
    երբ ասում է, որ լավ պատմությունը
  • 4:17 - 4:19
    ունի սկիզբ, միջին մաս և ավարտ,
  • 4:19 - 4:22
    սակայն այս հերթականությունը պարտադիր չէ»:
  • 4:22 - 4:25
    Ես գիտեմ, որ շատ հուզվում և լարվում եմ նրանից, որ այստեղ եմ,
  • 4:25 - 4:27
    և դա բավականին ազդում է ինձ ձեռքերիս մեջ պահելու իմ ունակության վրա:
  • 4:27 - 4:29
    (Ծիծաղ)
  • 4:29 - 4:31
    Եվ ես գիտեմ,
  • 4:31 - 4:33
    որ մի ողջ շաբաթ սպասել եմ, որպեսզի այս կատակը ձեզ պատմեմ:
  • 4:33 - 4:35
    (Ծիծաղ)
  • 4:35 - 4:38
    Ինչո՞ւ են խրտվիլակին հրավիրել TED:
  • 4:38 - 4:41
    Քանի որ իր գործունեութան ոլորտում այն ամենաշատն էր աչքի ընկնում:
  • 4:41 - 4:44
    (Ծիծաղ)
  • 4:44 - 4:47
    Ներողություն եմ խնդրում:
  • 4:47 - 4:50
    Այսպես, այս երեք բաները ինձ համար ճշմարտություն են:
  • 4:50 - 4:53
    Սակայն կան բազմաթիվ բաներ, որոնք ես դժվարությամբ եմ հասկանում:
  • 4:53 - 4:57
    Այդ պատճառով էլ գրում եմ բանաստեղծություններ, որպեսզի ավելի լավ դրանք հասկանամ:
  • 4:57 - 4:59
    Երբեմն, ինչ-որ բան հասկանալու իմ միակ միջոցը
  • 4:59 - 5:01
    բանաստեղծություն գրելն է:
  • 5:01 - 5:03
    Եվ երբեմն, բանաստեղծության վերջում
  • 5:03 - 5:05
    ես հետ եմ նայում և մտածում եմ «ահա թե ինչումն է բանը»:
  • 5:05 - 5:07
    Իսկ երբեմն, բանաստեղծության վերջում
  • 5:07 - 5:09
    ես այդպես էլ ոչինչ չեմ հասկանում,
  • 5:09 - 5:11
    սակայն դրանից մի նոր բանաստեղծություն է ծնվում:
  • 5:11 - 5:14
    Բանավոր պոեզիան դա պոեզիայի կատարման արվեստն է:
  • 5:14 - 5:16
    Ես մարդկանց ասում եմ, որ դրա համար հարկավոր է ստեղծել այնպիսի
  • 5:16 - 5:18
    բանաստեղծություններ, որոնց համար բավարար չէ թղթի վրա մնալը,
  • 5:18 - 5:21
    և դրանց մեջ մի այնպիսի բան կա, որը պահանջում է կամ բարձրաձայն արտասանություն,
  • 5:21 - 5:23
    կամ անձամբ վկայակոչություն:
  • 5:23 - 5:25
    Երբ ես անցա բարձր դասարաններ,
  • 5:25 - 5:29
    ես հորմոնների կծիկ էի,
  • 5:29 - 5:31
    թերզարգացած էի
  • 5:31 - 5:33
    և գերհուզվող։
  • 5:33 - 5:35
    Սակայն, չնայած
  • 5:35 - 5:37
    բոլորի աչքի առաջ երկար լինելու իմ վախին,
  • 5:37 - 5:40
    ինձ գայթակղում էր բանավոր պոեզիայի միտքը:
  • 5:40 - 5:43
    Ինձ թվում էր, որ իմ երկու թաքնված կրքերը` պոեզիան և թատրոնը
  • 5:43 - 5:46
    միացել և երեխա են ունեցել,
  • 5:46 - 5:48
    երեխա, որին ես պետք է ավելի մոտիկից ճանաչեմ:
  • 5:48 - 5:50
    Եվ ես որոշեցի փորձել:
  • 5:50 - 5:52
    Իմ առաջին բանավոր բանաստեղծությունները
  • 5:52 - 5:56
    տասնչորսամյա աղջկա իմաստությամբ լի
  • 5:56 - 5:58
    անարդարության մասին էին,
  • 5:58 - 6:00
    թե ինչպես են քեզ ոչ կանացի ընկալում:
  • 6:00 - 6:02
    Բանաստեղծությունը լի էր վրդովմունքով,
  • 6:02 - 6:04
    և շատ չափազանցրած էր:
  • 6:04 - 6:07
    Այդ պահի դրությամբ միակ բանավոր պոեզիան որ ես գիտեի,
  • 6:07 - 6:09
    վրդովմունքով լի էր,
  • 6:09 - 6:11
    և ես կարծում էի, որ ինձնից էլ նույն բանն է սպասվում:
  • 6:11 - 6:13
    Առաջին անգամ երբ ես ելույթ էի ունենում,
  • 6:13 - 6:16
    դեռահասների հանդիսատեսը բղավոցներով և սուլոցներով էր արտահայտում իր հավանությունը,
  • 6:16 - 6:19
    իսկ ես, բեմից դուրս գալով ամբողջովին դողում էի:
  • 6:19 - 6:21
    Ես զգացի, որ ինչ-որ մեկը ուսիս թակեց,
  • 6:21 - 6:23
    շրջվեցի և տեսա
  • 6:23 - 6:25
    մի հսկա աղջիկ, ով ամբոխից առանձնացել, եկել էր:
  • 6:25 - 6:27
    Նա երևի մի երկու մետր կլիներ
  • 6:27 - 6:29
    և այնպիսի տեսք ուներ, կարծես կարող է ինձ մի ձեռքով սպանել,
  • 6:29 - 6:31
    սակայն դրա փոխարեն նա գլխով արեց
  • 6:31 - 6:34
    և ասաց. «Բարև, ես իսկապես զգացի ասածդ, շնորհակալություն»:
  • 6:34 - 6:36
    Ինձ ասես կայծակ հարվածեց:
  • 6:36 - 6:38
    Ես գերված էի:
  • 6:38 - 6:41
    Ես մի բար գտա Մանհեթենում, ստորին Իսթսայդում,
  • 6:41 - 6:44
    որտեղ յուրաքանչյուր շաբաթ անցկացվում էին պոեզիայի երեկոներ խոսափողի մոտ,
  • 6:44 - 6:47
    և իմ մոլորված ծնողները սատար կանգնեցին և տարան ինձ այնտեղ,
  • 6:47 - 6:50
    որպեսզի ես կլանեմ բանավոր ստեղծագործության յուրաքանչյուր կաթիլը:
  • 6:50 - 6:53
    Ես առնվազն տասը տարով փոքր էի մնացած բոլորից,
  • 6:53 - 6:56
    սակայն, չգիտես ինչու, Bowey Poetry Club-ի բանաստեղծներին
  • 6:56 - 6:59
    բացարձակ չէր անհանգստացնում կողքից թափառող տասնչորսամյա աղջնակը..
  • 6:59 - 7:01
    հակառակը, նրանք ինձ ուրախությամբ դիմավորեցին:
  • 7:01 - 7:03
    Եվ հենց այնտեղ, լսելով բանաստեղծներին և նրանց պատմությունները,
  • 7:03 - 7:06
    ես հասկացա, որ բանավոր պոեզիան պարտադիր չէ որ վրդովմունքով լցված լինի,
  • 7:06 - 7:09
    այն կարող էր լինել ուրախությամբ և ցավով լցված,
  • 7:09 - 7:11
    լինել լուրջ և հիմար:
  • 7:11 - 7:14
    Bowery Poetry Club-ը դարձավ իմ դասարանը և իմ տունը:
  • 7:14 - 7:16
    Եվ ելույթ ունեցող բանաստեղծները
  • 7:16 - 7:18
    հրահրում էին ինձ նույնպես կիսվել սեփական պատմություններով:
  • 7:18 - 7:20
    Կարևոր չէ, որ ես ընդամենը 14 տարեկան էի,
  • 7:20 - 7:23
    նրանք ասում էին. «Գրի 14 տարեկանի կյանքի մասին»:
  • 7:23 - 7:25
    Ես այդպես էլ անում էի և յուրաքանչյուր շաբաթ զարմացած կանգնում էի,
  • 7:25 - 7:28
    երբ այդ փայլուն, մեծահասակ բանաստեղծները
  • 7:28 - 7:30
    ծիծաղում էին ինձ հետ, արտահայտում իրենց հավանությունը,
  • 7:30 - 7:33
    ծափահարում և ասում. «Հեյ, ես էլ եմ դա զգացել»:
  • 7:34 - 7:37
    Ես կարող եմ բանավոր ստեղծագործության մեջ իմ ուղին
  • 7:37 - 7:39
    բաժանել երեք փուլերի:
  • 7:39 - 7:41
    Առաջին քայլը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես ասացի.
  • 7:41 - 7:43
    «Ես կարող եմ: Ես կարող եմ դա անել»:
  • 7:43 - 7:45
    Եվ դրանով ես պարտական եմ այն հսկա աղջկան:
  • 7:45 - 7:47
    Երկրորդ քայլը տեղի ունեցավ այն պահին, երբ ես ասացի,
  • 7:47 - 7:49
    «Ես կշարունակեմ։ Ես կշարունակեմ դա անել:
  • 7:49 - 7:52
    Ինձ դուր է գալիս բանավոր ստեղծագործությունը: Ես կգնամ այստեղ ամեն շաբաթ»:
  • 7:52 - 7:54
    Երրորդ քայլը սկսեց,
  • 7:54 - 7:56
    երբ ես հասկացա, որ պոեզիայի մեջ պարտադիր չէ վրդովվել,
  • 7:56 - 7:58
    եթե դա իմը չէ:
  • 7:58 - 8:00
    Կային ինձ հոգեհարազատ բաներ,
  • 8:00 - 8:03
    և որքան շատ էի ես դրանց վրա կենտրոնանում,
  • 8:03 - 8:05
    ավելի տարօրինակ էին իմ բանաստեղծությունները դառնում,
  • 8:05 - 8:07
    սակայն, ըստ զգացողությունների, նրանք ավելի շատ իմն էին:
  • 8:07 - 8:10
    Այստեղ բանը «գրիր այն մասին ինչ գիտես» ասացվածքի մեջ չէ,
  • 8:10 - 8:13
    այլ նրանում, թե որքան կարևոր է միավորել գիտելիքները և ողջ փորձը,
  • 8:13 - 8:15
    որը կուտակվել է այդ պահի դրությամբ,
  • 8:15 - 8:18
    որպեսզի ընկղմվես այն բաների մեջ, որոնք չգիտես:
  • 8:18 - 8:20
    Ես օգտագործում եմ պոեզիան որպես օգնություն այն բաների հետ, որոնք չեմ հասկանում,
  • 8:20 - 8:22
    սակայն յուրաքանչյուր բանաստեղծություն գրելիս ես բերում եմ
  • 8:22 - 8:24
    մի պայուսակ, որը լցված է
  • 8:24 - 8:26
    ողջ նախորդ փորձով:
  • 8:26 - 8:29
    Երբ գնացի համալսարան, ես ծանոթացա մի բանաստեղծի հետ,
  • 8:29 - 8:32
    ով կիսում էր իմ համոզմունքը բանավոր պոեզիայի կախարդանքի հանդեպ:
  • 8:32 - 8:34
    Եվ, որքան էլ որ տարօրինակ չէ, Ֆիլ Քեյը և ես,
  • 8:34 - 8:37
    բոլորովին պատահականորեն միևնույն ազգանունը ունեինք:
  • 8:37 - 8:40
    Երբ ես դպրոցում էի սովորում, ես ստեղծեցի V.O.I.C.E. նախագիծը,
  • 8:40 - 8:43
    որպեսզի հետաքրքրեմ իմ ընկերներին ինձ հետ միասին զբաղվել բանավոր պոեզիայով:
  • 8:43 - 8:46
    Սակայն մենք Ֆիլի հետ որոշեցինք վերափոխել V.O.I.C.E. նախագիծը,
  • 8:46 - 8:48
    այս անգամ փոխելով բանավոր պոեզիայի
  • 8:48 - 8:51
    առաքելությունը, որպեսզի այն զվարճացնի,
  • 8:51 - 8:53
    սովորեցնի և ոգեշնչի:
  • 8:53 - 8:55
    Մենք շարունակում էինք սովորել, բայց ընդմիջումներում ճանապարհորդում էինք,
  • 8:55 - 8:57
    ելույթ էինք ունենում և սովորեցնում էինք
  • 8:57 - 9:00
    իննը տարեկան երեխաների և գիտության թեկնածուների
  • 9:00 - 9:03
    սկսած Կալիֆորնիայից մինչև Ինդիանա և մինչև Հնդկաստան
  • 9:03 - 9:06
    և մինչև համալսարանի կողքը գտնվող դպրոցները:
  • 9:06 - 9:08
    Եվ մենք ամենուր մշտապես հետևում էինք,
  • 9:08 - 9:10
    թե ինչպես է բանավոր պոեզիան
  • 9:10 - 9:12
    բացում կողպեքները:
  • 9:12 - 9:14
    Բայց երբեմն պարզվում է,
  • 9:14 - 9:16
    որ պոեզիան կարող է ուժեղ վախեցնել:
  • 9:16 - 9:18
    Պարզվում է, որ երբեմն
  • 9:18 - 9:21
    դեռահասներին պետք է լինում ներգրավել բանաստեղծությունների գրվելու ընթացքի մեջ:
  • 9:21 - 9:24
    Եվ ես հորինեցի ցուցակներ: Բոլորն էլ կարող են ցուցակներ կազմել:
  • 9:24 - 9:26
    Առաջին ցուցակը, որը ես հանձնարարում եմ գրել, դա
  • 9:26 - 9:29
    «Տասը բան, որ ինձ համար ճշմարիտ է»:
  • 9:29 - 9:32
    Եվ այդպես է ստացվում, և դուք էլ ձեզ համար դա կբացահայտեիք,
  • 9:32 - 9:34
    եթե մենք սկսեինք բարձրաձայն կիսվել մեր ցուցակներով:
  • 9:34 - 9:36
    Ինչ-որ մի պահի պարզ է դառնում,
  • 9:36 - 9:39
    որ ինչ-որ մեկի մոտ նույն բանն է գրված,
  • 9:39 - 9:41
    կամ դա շատ նման է
  • 9:41 - 9:43
    ձեր ցուցակից որևէ մի բանի հետ:
  • 9:43 - 9:45
    Իսկ հետո մեկ ուրիշի մոտ
  • 9:45 - 9:48
    կլինի մի բան, որը ամբողջությամբ հակասում է ձերինին:
  • 9:48 - 9:51
    Մեկ ուրիշի մոտ էլ գրված է մի բան, որի մասին դուք նույնիսկ երբեք չեք էլ լսել:
  • 9:51 - 9:54
    Կամ ինչ-որ մեկի մոտ կա մի բան, որի մասին դուք ունեիք ձեր կարծիքը,
  • 9:54 - 9:57
    իսկ նրանք վերցնում են ու դա ներկայացնում բոլորովին նոր անկյունից:
  • 9:57 - 10:00
    Եվ ես բացատրում եմ մարդկանց, որ հենց այդպես են ծնվում մեծ պատմությունները,
  • 10:00 - 10:02
    այս չորս հատումները,
  • 10:02 - 10:04
    այն ամենի ինչ ձեզ իսկապես գրավում է
  • 10:04 - 10:06
    և ուրիշների ներդրման:
  • 10:06 - 10:09
    Եվ մարդկանց մեծամասնությունը շատ լավ է արձագանքում այս վարժությանը:
  • 10:09 - 10:12
    Շարլոթ անունով մի ուսանողուհի ունեի,
  • 10:12 - 10:14
    որին շատ դժվար էր համոզել:
  • 10:14 - 10:17
    Շարլոթը շատ լավ ցուցակներ էր կազմում, սակայն միանգամայն հրաժարվում էր բանաստեղծություն գրել:
  • 10:17 - 10:20
    «Օրիորդ», ասում էր նա, «Ես ուղղակի անհետաքրքիր եմ։
  • 10:20 - 10:23
    Չկա մի որևէ հետաքրքիր բան, ինչի մասին, որ ես կարողանայի պատմել»:
  • 10:23 - 10:25
    Ես նրան տարբեր ցուցակներ էի հանձնարարում, մեկը մյուսի հետևից,
  • 10:25 - 10:27
    և մի օր ես նրան հանձնարարեցի կազմել ցուցակ.
  • 10:27 - 10:29
    «Տասը բաներ, որոնք պետք է սովորած լինեի մինչ այժմ»:
  • 10:29 - 10:31
    Շարլոթի ցուցակի երրորդ կետում գրված էր.
  • 10:31 - 10:33
    «Ես արդեն պետք է սովորած լինեի չսիրահարվել ինձնից
  • 10:33 - 10:35
    երեք անգամ մեծ տղամարդկանց»:
  • 10:35 - 10:37
    Ես հարցրեցի նրան, թե ինչ նա նկատի ուներ,
  • 10:37 - 10:39
    և նա պատասխանեց. «Օրիորդ, դա երկար պատմություն է»:
  • 10:39 - 10:42
    Որին ես պատասխանեցի. «Շարլոթ, ինձ դա շատ հետաքրքիր է»:
  • 10:42 - 10:44
    Այդպես նա գրեց իր առաջին բանաստեղծությունը,
  • 10:44 - 10:47
    սիրո բանաստեղծություն, որը նման չէր մինչև այդ իմ լսած որևէ բանի:
  • 10:47 - 10:50
    Բանաստեղծությունը սկսվում էր այսպես.
  • 10:50 - 10:52
    «Անդերսոն Կուպերը հիանալի տղամարդ է»։
  • 10:52 - 10:54
    (Ծիծաղ)
  • 10:54 - 10:56
    «Դուք նրան «60 րոպեների» մեջ տեսե՞լ եք
  • 10:56 - 10:58
    Մայքլ Ֆելպսի հետ մրցավազքով լողալիս,
  • 10:58 - 11:00
    սոսկ լողավարտիքով,
  • 11:00 - 11:02
    սուզվելով ջրի մեջ այս լողի չեմպիոնին հաղթելու պատրաստակամությամբ:
  • 11:02 - 11:05
    Լողից հետո նա իր սպիտակ մազերը թափահարեց
  • 11:05 - 11:07
    և ասաց. «Դու աստված ես»:
  • 11:07 - 11:09
    Ոչ, Անդերսոն, աստվածը դու ես»:
  • 11:09 - 11:11
    (Ծիծաղ)
  • 11:11 - 11:15
    (Ծափահարություններ)
  • 11:15 - 11:18
    Այժմ ես հասկանում եմ, որ անվրդով լինելու առաջին օրենքը,
  • 11:18 - 11:20
    դա հանգիստ ձևանալն է,
  • 11:20 - 11:23
    երբեք չխոստովանելը, որ ձեզ ինչ-որ բան վախեցնում է,
  • 11:23 - 11:25
    կամ տպավորություն է գործում ձեզ վրա, կամ հիացմունք է առաջացնում:
  • 11:25 - 11:27
    Մի ժամանակ ինձ ինչ-որ մեկը ասել էր,
  • 11:27 - 11:29
    որ դա նման է երբ քայլում ես կյանքով այսպես։
  • 11:29 - 11:31
    Պաշպանում ես ինքդ քեզ
  • 11:31 - 11:34
    բոլոր անկանխատեսելի տառապանքներից և հնարավոր ցավից:
  • 11:34 - 11:36
    Բայց ես փորձում եմ քայլեմ կյանքով այսպես:
  • 11:36 - 11:39
    Այո, ես կբռնեմ բոլոր այդ տանջանքները և ցավը,
  • 11:39 - 11:42
    բայց դրա հետ մեկտեղ նաև հիանալի, գեղեցիկ բաներ,
  • 11:42 - 11:44
    որոնք ուղղակի ընկնում են երկնքից,
  • 11:44 - 11:46
    և ես պատրաստ եմ դրանք բռնել:
  • 11:46 - 11:48
    Ես կիրառում եմ բանավոր ստեղծագործությունը, որպեսզի օգնեմ իմ աշակերտներին
  • 11:48 - 11:50
    կրկին բացահայտել հրաշքը,
  • 11:50 - 11:53
    հաղթահարել սեփական բնազդը լինել անվրդով և հանգիստ,
  • 11:53 - 11:56
    և դրա փոխարեն ակտիվորեն մասնակցել այն ամենի մեջ, ինչ տեղի է ունենում իրենց շուրջը,
  • 11:56 - 11:59
    որպեսզի նրանք կարողանան դա մեկնաբանել և ստեղծել ինչ-որ մի նոր բան:
  • 11:59 - 12:01
    Ոչ, ես չեմ կարծում, որ բանավոր պոեզիան
  • 12:01 - 12:03
    դա արվեստի կատարյալ ձև է:
  • 12:03 - 12:06
    Ես միշտ փորձում եմ գտնել պատմությունը պատմելու լավագույն միջոցը:
  • 12:06 - 12:09
    Բանաստեղծություններից բացի ես մյուզիքլներ եմ գրում, կարճամետրաժ ֆիլմեր նկարում:
  • 12:09 - 12:11
    Սակայն ես բանավոր պոեզիա եմ դասավանդում
  • 12:11 - 12:13
    քանի որ այն հասանելի է:
  • 12:13 - 12:15
    Ոչ բոլորը կարող են երաժշտություն կարդալ,
  • 12:15 - 12:17
    ոչ բոլորը տեսախցիկ ունեն,
  • 12:17 - 12:19
    բայց բոլորն էլ այսպես թե այնպես շփվել կարող են,
  • 12:19 - 12:21
    և բոլորն էլ ունեն պատմություններ,
  • 12:21 - 12:23
    որոնց մեջ սովորելու բան կա:
  • 12:23 - 12:26
    Բացի այդ, բանավոր պոեզիան օգնում է ակնթարթային կապ հաստատել:
  • 12:26 - 12:28
    Մարդիկ հաճախ իրենց միայնակ են զգում,
  • 12:28 - 12:30
    կամ չհասկացված,
  • 12:30 - 12:32
    սակայն բանավոր պոեզիան սովորեցնում է,
  • 12:32 - 12:35
    որ եթե ունեք ինքնաարտահայտվելու ունակություն
  • 12:35 - 12:37
    և սեփական պատմություններով և կարծիքներով կիսվելու խիզախություն,
  • 12:37 - 12:39
    ապա որպես պարգև կստանաք
  • 12:39 - 12:41
    ձեր հասակակիցներով լցված մի սենյակ,
  • 12:41 - 12:43
    կամ մի համայնք, որը կլսի:
  • 12:43 - 12:45
    Եվ հնարավոր է, որ մի հսկա աղջիկ,
  • 12:45 - 12:47
    ինչ-որ հարազատ բան զգա նրանում, ինչով դուք կիսվել եք:
  • 12:47 - 12:50
    Իսկ դա մի չտեսնված գիտակցում է,
  • 12:50 - 12:52
    հատկապես 14 տարեկանում:
  • 12:52 - 12:54
    Իսկ հիմա YouTube-ի հետ,
  • 12:54 - 12:56
    այդ կապը չի սահմանափակվում այն սենյակով, որտեղ որ գտնվում եք:
  • 12:56 - 12:59
    Իմ բախտը շատ բերել է, որ կա ելույթների արխիվ,
  • 12:59 - 13:01
    որոնցով ես կարող եմ կիսվել իմ աշակերտների հետ:
  • 13:01 - 13:03
    Դա նրանց էլ ավելի շատ հնարավորություններ է տալիս,
  • 13:03 - 13:06
    գտնել իրենց հոգեհարազատ բանաստեղծություն
  • 13:06 - 13:08
    կամ բանաստեղծ:
  • 13:08 - 13:10
    Բավականին գայթակղիչ է, երբ դա գիտակցում ես,
  • 13:10 - 13:12
    բավականին գայթակղիչ է շարունակել գրել նույն բանաստեղծությունը,
  • 13:12 - 13:15
    կամ պատմել նույն պատմությունը նորից ու նորից,
  • 13:15 - 13:17
    երբ հասկանում ես, որ դա ծափահարություններ կբերի:
  • 13:17 - 13:20
    Բավարար չէ միայն սովորել այն բանին, որ յուրաքանչյուրը կարող է ինքնաարտահայտվել,
  • 13:20 - 13:22
    հարկավոր է աճել, սովորել
  • 13:22 - 13:24
    ռիսկի գնալ և մարտահրավել նետել ինքդ քեզ:
  • 13:24 - 13:27
    Եվ դրանում է հանդիսանում երրորդ քայլը`
  • 13:27 - 13:29
    սեփական աշխատանքները լցնել
  • 13:29 - 13:31
    ձեզ հատուկ բաներով,
  • 13:31 - 13:33
    նույնիսկ եթե դրանք մշտապես փոխվում են:
  • 13:33 - 13:36
    Քանի որ երրորդ քայլը երբեք ավարտին չի հասնում:
  • 13:36 - 13:38
    Սակայն չի կարելի սկսել երրորդից,
  • 13:38 - 13:41
    քանի դեռ չես անցել առաջին քայլը: Ես կարող եմ:
  • 13:41 - 13:43
    Ես շատ ճամփորդում եմ, երբ դասավանդում եմ,
  • 13:43 - 13:46
    սակայն ոչ միշտ է հաջողվում տեսնել երրորդ քայլի հասած աշակերտների,
  • 13:46 - 13:48
    բայց Շարլոթի հետ բախտս բերել է,
  • 13:48 - 13:51
    որ ես տեսել եմ նրա ճանապարհի զարգացումը:
  • 13:51 - 13:53
    Ես տեսա, թե ինչպես նա գիտակցեց,
  • 13:53 - 13:56
    որ իր բանաստեղծության մեջ ներդնելով այն բաները, որոնք իր համար ճշմարիտ էին,
  • 13:56 - 13:59
    նա կարող էր գրել բանաստեղծություն, որը միայն իրեն էր հատուկ,
  • 13:59 - 14:02
    բիբերի մասին, վերելակների և Դորա հետազոտողի մասին:
  • 14:02 - 14:04
    Իսկ ես փորձում եմ պատմել այնպիսի պատմություններ, որոնք կարող եմ միայն ես պատմել,
  • 14:04 - 14:06
    ինչպես, օրինակ, այս պատմությունն է:
  • 14:06 - 14:09
    Ես շատ երկար մտածում էի, թե որն է այս պատմությունը պատմելու լավագույն ձևը
  • 14:09 - 14:11
    և մտածում էի, թե արդյոք ավելի լավ կլինի
  • 14:11 - 14:13
    ստեղծել ներկայացում, թե կարճամետրաժ ֆիլմ նկարահանել...
  • 14:13 - 14:15
    որտեղ որ ճշգրտորեն լինեին սկիզբ, միջին մաս և ավարտ:
  • 14:15 - 14:18
    Եվ ինձ հետաքրքիր էր իմանալ, ավարտելով այս ելույթը,
  • 14:18 - 14:21
    թե արդյոք ես վերջապես կհասկանամ ինչն ինչոց է, թե ոչ:
  • 14:21 - 14:23
    Եվ ես միշտ կարծում էի, որ իմ սկիզբը եղել է Bowery Poetry Club-ում,
  • 14:23 - 14:26
    սակայն հնարավոր է, որ ամեն ինչ շատ ավելի շուտ է սկսվել:
  • 14:26 - 14:28
    Երբ ես պատրաստվում էի TED-ին,
  • 14:28 - 14:30
    ես իմ հին օրագրի մեջ մի էջ տեսա:
  • 14:30 - 14:34
    Կարծում եմ, դեկտեմբերի 54-ը ամենայն հավանականությամբ 24 պետք է լիներ:
  • 14:34 - 14:36
    Պարզ է, որ երեխա ժամանակ,
  • 14:36 - 14:38
    ես միանշանակ այդպես էի քայլում կյանքով:
  • 14:38 - 14:40
    Մենք բոլորս այդպես էինք քայլում:
  • 14:40 - 14:43
    Ես կցանկանաի օգնել ուրիշներին վերաբացահայտել իրենց համար այդ հրաշքը...
  • 14:43 - 14:45
    ցանկությունը դրան մասնակցելու, ճանաչելու,
  • 14:45 - 14:47
    և կիսվելու գիտելիքներով,
  • 14:47 - 14:49
    այն բանի, ինչը ճանաչվում է, որպես ճշմարտություն,
  • 14:49 - 14:51
    և նրա, որը դեռ անհասկանալի է:
  • 14:51 - 14:54
    Ես ուզում եմ ավարտել մի պոեմով:
  • 14:54 - 14:57
    Երբ ռմբակոծում էին Հիրոշիման,
  • 14:57 - 15:00
    պայթյունից մի փոքր գերնոր աստղ առաջացավ,
  • 15:00 - 15:03
    և բոլոր կենդանիները, մարդիկ և բույսերը,
  • 15:03 - 15:05
    որոնք ուղղակի կոնտակտի մեջ մտան
  • 15:05 - 15:07
    այդ արևի ճառագայթների հետ
  • 15:07 - 15:09
    ակնթարթորեն մոխիրի վերածվեցին:
  • 15:09 - 15:11
    Եվ քաղաքի մնացորդներին նույն ճակատագիրն ընկավ:
  • 15:11 - 15:13
    Միջուկային ճառագայթման արդյունքում
  • 15:13 - 15:16
    ողջ քաղաքը և նրա բնակչությունը
  • 15:16 - 15:19
    վերածվեց ավազի:
  • 15:19 - 15:22
    Իմ մայրը պատմում է, որ երբ ես ծնվեցի, ես նայեցի ողջ հիվանդանոցային պալատին
  • 15:22 - 15:26
    մի հայացքով, որն ասում էր. «Սա՞: Ես սա արդեն արել եմ»:
  • 15:26 - 15:28
    Նա ասում է որ ես ծեր աչքեր ունեմ:
  • 15:28 - 15:31
    Երբ իմ Գենջի պապիկը մահացավ, ես ընդամենը հինգ տարեկան էի,
  • 15:31 - 15:33
    բայց ես վերցրեցի մորս ձեռքը և ասացի,
  • 15:33 - 15:36
    «Մի անհանգստացիր, նա կվերադառնա որպես մանկիկ»:
  • 15:36 - 15:39
    Եվ ինչևէ, որպես մի մարդ, ով այստեղ, ակնհայտորեն, առաջին անգամ չէ,
  • 15:39 - 15:42
    ես ոչինչ չեմ հասկացել:
  • 15:42 - 15:45
    Ծնկներս դողում են ամեն անգամ, երբ ես բեմ եմ դուրս գալիս:
  • 15:45 - 15:47
    Իմ ինքնավստահությունը կարելի է չափել
  • 15:47 - 15:49
    թեյի գդալով, որը խառնված է իմ բանաստեղծություններին,
  • 15:49 - 15:52
    որոնք չնայած այդ ամենին, միշտ տարօրինակ համ ունեն:
  • 15:52 - 15:55
    Սական Հիրոշիմայում, որոշ մարդկանց պարզապես սրբեց, տարավ,
  • 15:55 - 15:58
    թողնելով միայն ձեռքի ժամացույցը կամ օրագրի էջը:
  • 15:58 - 16:01
    Եվ կարևոր չէ, որ իմ բարդույթներն այնքան են, որ կարող եմ բոլոր գրպաններս լցնել,
  • 16:01 - 16:03
    ես միևնույն է փորձում եմ,
  • 16:03 - 16:05
    հույս ունենալով երբևէ գրել մի բանաստեղծություն,
  • 16:05 - 16:07
    որն արժանի կհամարեմ դառնալ թանգարանի նմուշ,
  • 16:07 - 16:09
    որպես իմ գոյության ապացույց:
  • 16:09 - 16:11
    Ծնողներս ինձ Սարա են անվանել,
  • 16:11 - 16:13
    որն աստվածաշնչյան անուն է:
  • 16:13 - 16:16
    Առաջնային պատմության մեջ Աստված ասաց Սարային, որ նա կարող է անել անհնարինը,
  • 16:16 - 16:19
    և նա ծիծաղեց,
  • 16:19 - 16:21
    քանի որ առաջին Սարան,
  • 16:21 - 16:23
    չգիտեր, թե ինչ անել անհնարինի հետ:
  • 16:23 - 16:26
    Իսկ ե՞ս: Դե ես էլ չգիտեմ,
  • 16:26 - 16:28
    բայց ես ամեն օր տեսնում եմ անհնարինը:
  • 16:28 - 16:31
    Անհնար է ձգտել այս աշխարհում կապ գտնել,
  • 16:31 - 16:33
    փորձելով կախվել ուրիշներից, երբ շուրջը ամեն ինչ պայթում է,
  • 16:33 - 16:35
    իմանալով, որ քանի դեռ դու խոսում ես,
  • 16:35 - 16:38
    նրանք ոչ միայն սպասում են իրենց արտահայտելու հերթին, նրանք քեզ լսում են:
  • 16:38 - 16:40
    Նրանք զգում են նույն բանը, ինչ դու,
  • 16:40 - 16:42
    այն նույն պահին, երբ դու դա զգում ես:
  • 16:42 - 16:44
    Դա այն է, ինչին ես ձգտում եմ ամեն անգամ, երբ բացում եմ բերանս,
  • 16:44 - 16:46
    այդ անհնար կապին:
  • 16:46 - 16:49
    Հիրոշիմայում կա մի պատ,
  • 16:49 - 16:52
    որն ամբողջովին այրվել է ճառագայթումից:
  • 16:52 - 16:54
    Սակայն աստիճաններին մի մարդ էր նստած,
  • 16:54 - 16:56
    ով խոչընդոտել է, որ ճառագայթները հասնեն պատին:
  • 16:56 - 16:58
    Հիմա միայն մնացել է
  • 16:58 - 17:00
    դրական լույսի հավերժական մի շողք:
  • 17:00 - 17:02
    Ատոմային ռումբից հետո
  • 17:02 - 17:04
    մասնագետներն ասացին, որ 75 տարի կպահանջվի,
  • 17:04 - 17:07
    որպեսզի Հիրոշիմա քաղաքի վնասված հողը
  • 17:07 - 17:09
    նորից սկսի կյանք տալ:
  • 17:09 - 17:12
    Սակայն այդ գարուն, առաջին ցողունները դուրս եկան հողից:
  • 17:12 - 17:14
    Երբ ես հանդիպում եմ ձեզ, այդ պահին,
  • 17:14 - 17:16
    ես այլևս ձեր ապագայի մասը չեմ:
  • 17:16 - 17:18
    Ես արագ դառնում եմ ձեր անցյալը:
  • 17:18 - 17:21
    Սակայն այդ պահին, ես կիսում եմ ձեզ հետ ձեր ներկան:
  • 17:21 - 17:23
    Իսկ դուք ինձ հետ` իմը:
  • 17:23 - 17:25
    Դա էլ հենց ամենամեծ նվերն է:
  • 17:25 - 17:27
    Այնպես որ, եթե դուք ինձ խնդրեք անհնարինն անել,
  • 17:27 - 17:29
    ես ամենայն հավանականությամբ կծիծաղեմ:
  • 17:29 - 17:31
    Ես դեռ չգիտեմ, թե արդյոք կկարողանամ փոխել աշխարհը,
  • 17:31 - 17:33
    չէ՞ որ ես նրա մասին այդքան քիչ բան գիտեմ,
  • 17:33 - 17:35
    ես նաև քիչ գիտեմ վերամարմնավորման մասին,
  • 17:35 - 17:37
    սակայն եթե դուք ինձ շատ ծիծաղեցնեք,
  • 17:37 - 17:40
    ես կարող եմ նաև մոռանալ, թե սա որ դարն է:
  • 17:40 - 17:43
    Ես այստեղ առաջին անգամը չեմ, ոչ էլ վերջին:
  • 17:43 - 17:45
    Ես դեռ շատ բառեր կարտասանեմ:
  • 17:45 - 17:48
    Բայց ամեն դեպքում իմացեք, որ ես իմ ողջ ուժերի սահմաններում փորձում եմ
  • 17:48 - 17:51
    այս անգամ ամեն ինչ ճիշտ անել:
  • 17:51 - 17:53
    Շնորհակալություն:
  • 17:53 - 17:57
    (Ծափահարություններ)
  • 17:57 - 17:59
    Շնորհակալություն:
  • 17:59 - 18:01
    (Ծափահարություններ)
  • 18:01 - 18:03
    Շնորհակալություն:
  • 18:03 - 18:07
    (Ծափահարություններ)
Title:
Սարա Քեյ` Եթե ես աղջիկ ունենամ...
Speaker:
Sarah Kay
Description:

«Եթե ես աղջիկ ունենամ, մայրիկի փոխարեն նա ինձ «Բ կետ» կանվանի...» այսպես TED2011-ին իր ելույթը սկսեց բանաստեղծուհի Սարա Քեյը և ոգեշնչեց հանդիսատեսին երկու անգամ ոտնկայս ծափահարել իրեն: Նա պատմում է իր առաջին վերամարմնավորման պատմությունը` լայն աչքերով մի դեռահասից, ով պոեզիա էր կլանում նյու-յորքյան Bowery Poetry Club-ում, մինչև ուսուցիչ, ով երեխաներին պատմում է ինքնաարտահայտման հզոր ուժի մասին V.O.I.C.E. նախագծի շրջանակներում: Բացի այդ, Քեյը հրաշալի կերպով ներկայացնում է «Բ» և «Հիրոշիմա» ստեղծագործությունները:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
18:08
Arpiné Grigoryan added a translation

Armenian subtitles

Revisions