0:00:00.000,0:00:03.000 Եթե ես աղջիկ ունենամ, 0:00:03.000,0:00:05.000 մայրիկի փոխարեն 0:00:05.000,0:00:08.000 նա ինձ «Բ կետ» կանվանի, 0:00:08.000,0:00:11.000 այդպիսով նա կիմանա, որ, ինչ էլ լինի, 0:00:11.000,0:00:14.000 նա միշտ կարող է ինձ գտնել: 0:00:14.000,0:00:17.000 Եվ ես արեգակնային համակարգը կնկարեմ նրա ափերին, 0:00:17.000,0:00:20.000 որպեսզի նա ճանաչի ողջ տիեզերքը 0:00:20.000,0:00:23.000 մինչ կարողանա ասել «Ես դա իմ 5 մատների պես գիտեմ»: 0:00:23.000,0:00:25.000 Եվ նա կսովորի, 0:00:25.000,0:00:28.000 որ այս կյանքը մի օր ուժեղ հարվածելու է դեմքիդ, 0:00:28.000,0:00:31.000 սպասի, երբ բարձրանաս, որպեսզի փորիդ հարվածի: 0:00:31.000,0:00:33.000 Սակայն միայն հարվածից խեղդվելով 0:00:33.000,0:00:35.000 ձեր թոքերը կհիշեն, 0:00:35.000,0:00:37.000 թե որքան են նրանք սիրում օդի համը: 0:00:37.000,0:00:39.000 Եվ կա ցավ, 0:00:39.000,0:00:41.000 որը չես կարող բուժել բինտով կամ բանաստեղծությամբ: 0:00:41.000,0:00:43.000 Եվ երբ նա առաջին անգամ գիտակցի, 0:00:43.000,0:00:45.000 որ փերին չի գալու, 0:00:45.000,0:00:47.000 ես կհոգամ, որպեսզի նա իմանա, 0:00:47.000,0:00:49.000 որ անպայման չէ միայնակ կրել թիկնոցը: 0:00:49.000,0:00:51.000 Քանի որ ինչքան էլ մատներդ ձգես, 0:00:51.000,0:00:53.000 ձեռքերդ միշտ չափազանց կարճ կլինեն, 0:00:53.000,0:00:55.000 որպեսզի բռնեն այն ողջ ցավը, որն ուզում ես բուժել: 0:00:55.000,0:00:57.000 Հավատացեք, ես դա փորձել եմ: 0:00:57.000,0:00:59.000 «Եվ, փոքրիկս», կասեմ նրան, 0:00:59.000,0:01:01.000 «քիթդ այդքան վեր մի պահիր։ 0:01:01.000,0:01:03.000 Ես այդ հնարքը գիտեմ, ինքս մի հազար անգամ արել եմ: 0:01:03.000,0:01:05.000 Դու ուղղակի ծխի հոտին ես գնում, 0:01:05.000,0:01:08.000 որ գտնես այրվող տունը, 0:01:08.000,0:01:10.000 որպեսզի գտնես հրդեհում ամեն ինչ կորցրած տղային, 0:01:10.000,0:01:12.000 և տեսնես, թե արդյո՞ք կարող ես նրան փրկել: 0:01:12.000,0:01:16.000 Կամ էլ կգտնես այն տղային, ով սկսել է հրդեհը, 0:01:16.000,0:01:18.000 որպեսզի տեսնես, թե կարո՞ղ ես արդյոք նրան փոխել»: 0:01:18.000,0:01:20.000 Բայց ես գիտեմ, որ նա միևնույն է կգնա այնտեղ, 0:01:20.000,0:01:22.000 և դրա փոխարեն ես պահուստում միշտ կունենամ 0:01:22.000,0:01:24.000 շոկոլադ և ռետինե կոշիկներ, 0:01:24.000,0:01:27.000 քանի որ չկա այնպիսի կոտրված սիրտ, որը չի կարող բուժվել շոկոլադով: 0:01:28.000,0:01:30.000 Դե լավ, կան կոտրված սրտեր, որոնք չեն բուժվի շոկոլադով: 0:01:30.000,0:01:32.000 Բայց հենց դրա համար էլ կան ռետինե կոշիկներ: 0:01:32.000,0:01:36.000 Չէ՞ որ անձրևը կլվանա կտանի ամեն ինչ, եթե նրան թույլ տաս: 0:01:36.000,0:01:38.000 Ես ցանկանում եմ, որպեսզի նա աշխարհին նայի 0:01:38.000,0:01:40.000 ապակե հատակով նավակի տակից, 0:01:40.000,0:01:42.000 մանրադիտակով նայի 0:01:42.000,0:01:44.000 մարդկային բանականության ամենածայրում 0:01:44.000,0:01:46.000 գոյություն ունեցող գալակտիկաներին, 0:01:46.000,0:01:48.000 քանի որ իմ մայրն ինձ այդպես է սովորեցրել: 0:01:48.000,0:01:50.000 Որ կլինեն այդպիսի օրեր: 0:01:50.000,0:01:53.000 ♫ Կլինեն օրեր, ասում էր մայրս ♫ 0:01:53.000,0:01:55.000 Երբ ափերդ կպարզես, որպեսզի բռնես 0:01:55.000,0:01:57.000 սակայն փոխարենը միայն կապտուկներ և կոշտուկներ կստանաս; 0:01:57.000,0:02:00.000 երբ հեռախոսային խցիկից դուրս կգաս ու կփորձես թռնել, 0:02:00.000,0:02:02.000 հենց այն մարդիկ, ում փորձում ես փրկել 0:02:02.000,0:02:04.000 կանգնած կլինեն քո թիկնոցի վրա, 0:02:04.000,0:02:06.000 երբ կոշիկները կլցվեն անձրևի ջրով 0:02:06.000,0:02:08.000 իսկ դու մինչ ծնկներդ հիասթափության մեջ կլինես: 0:02:08.000,0:02:11.000 Եվ հենց այդ օրերին ավելի շնորհակալ պիտի լինես։ 0:02:11.000,0:02:13.000 Քանի որ չկա ավելի գեղեցիկ բան, 0:02:13.000,0:02:16.000 քան օվկիանոսը, որը հրաժարվում է դադարել համբուրել ափեզրը, 0:02:16.000,0:02:19.000 անկախ նրանից թե քանի անգամ նրան կքշի տեղատվությունը: 0:02:19.000,0:02:22.000 Դու քամուն թույլ կտաս մի բան բերել, մի ուրիշ բան տանել: 0:02:22.000,0:02:24.000 Դու մաս կկզամես 0:02:24.000,0:02:26.000 յուրաքանչյուր նոր նախաձեռնության կրկին ու կրկին։ 0:02:26.000,0:02:29.000 Եվ կարևոր չէ, թե քանի ռումբ է պայթում յուրաքանչյուր րոպե, 0:02:29.000,0:02:31.000 կարևորը, որ դու մտածես 0:02:31.000,0:02:33.000 կյանք կոչված այդ տարօրինակ բանի գեղեցկության մասին: 0:02:33.000,0:02:36.000 Եվ անշուշտ, մեկից մինչև չափից շատ մարդկանց հանդեպ վստահության սանդղակով 0:02:36.000,0:02:38.000 ես ահավոր միամիտ եմ: 0:02:38.000,0:02:41.000 Բայց ես ուզում եմ, որ նա իմանա, որ այս աշխարհը շաքարից է: 0:02:41.000,0:02:43.000 Այն այնքան հեշտ է փշրել, 0:02:43.000,0:02:46.000 սակայն պետք չէ վախենալ հանել լեզուն և համտեսել այն: 0:02:46.000,0:02:49.000 «Ճստիկս», կասեմ ես նրան, «հիշիր, որ քո մայրը անհանգստացող է, 0:02:49.000,0:02:51.000 և քո հայրը` ռազմիկ է, 0:02:51.000,0:02:53.000 իսկ դու փոքրիկ ձեռքերով և մեծ աչքերով մի աղջիկ ես, 0:02:53.000,0:02:55.000 ով միշտ ավելին է ցանկանում»: 0:02:55.000,0:02:57.000 Հիշիր, որ լավ բաները եռյակով են գալիս, 0:02:57.000,0:02:59.000 վատ բաները նույնպես: 0:02:59.000,0:03:01.000 Եվ միշտ ներողություն խնդրիր, եթե մի վատ բան ես արել: 0:03:01.000,0:03:03.000 Սակայն երբեք ներողություն մի խնդրի 0:03:03.000,0:03:06.000 նրա համար, թե որքան վառ են փայլում աչքերդ: 0:03:06.000,0:03:09.000 Քո ձայնը ցածր է, սակայն երբեք մի դադարիր երգել: 0:03:09.000,0:03:11.000 Եվ երբ վերջ ի վերջո քեզ կտան տառապանք, 0:03:11.000,0:03:14.000 երբ դռան տակից կբերեն պատերազմը և ատելությունը, 0:03:14.000,0:03:16.000 իսկ փողոցների անկյուններում թերթիկներ կբաժանեն 0:03:16.000,0:03:18.000 որոնք ցինիզմով և պարտությամբ են լի, 0:03:18.000,0:03:23.000 ասա նրանց, որ անպայման պետք է քո մոր հետ ծանոթանան: 0:03:24.000,0:03:28.000 Շնորհակալություն: Շնորհակալություն: 0:03:28.000,0:03:30.000 (Ծափահարություններ) 0:03:30.000,0:03:32.000 Շնորհակալություն։ 0:03:32.000,0:03:35.000 (Ծափահարություններ) 0:03:35.000,0:03:37.000 Շնորհակալություն։ 0:03:37.000,0:03:39.000 (Ծափահարություններ) 0:03:39.000,0:03:41.000 Շնորհակալություն։ 0:03:41.000,0:03:45.000 (Ծափահարություններ) 0:03:45.000,0:03:48.000 Լավ, ես ուզում եմ, որ մեկ րոպե ծախսեք 0:03:48.000,0:03:50.000 և մտածեք երեք բաների մասին, 0:03:50.000,0:03:52.000 որոնք ձեզ համար ճշմարիտ են: 0:03:52.000,0:03:54.000 Դա կարող է ամեն ինչ լինել` 0:03:54.000,0:03:56.000 տեխնոլոգիաներ, ժամանց, դիզայն, 0:03:56.000,0:03:58.000 ձեր ընտանիքը, ձեր այսօրվա նախաճաշը: 0:03:58.000,0:04:01.000 Միակ պայմանը` շատ մի լարվեք: 0:04:01.000,0:04:03.000 Լավ, պատրա՞ստ եք: Սկսեցինք: 0:04:09.000,0:04:11.000 Հիանալի է: 0:04:11.000,0:04:13.000 Այսպես, երեք բան, որոնք ինձ համար ճշմարիտ են: 0:04:13.000,0:04:15.000 Ես գիտեմ, որ Ժան Լյուկ Գոդարն իրավացի էր, 0:04:15.000,0:04:17.000 երբ ասում է, որ լավ պատմությունը 0:04:17.000,0:04:19.000 ունի սկիզբ, միջին մաս և ավարտ, 0:04:19.000,0:04:22.000 սակայն այս հերթականությունը պարտադիր չէ»: 0:04:22.000,0:04:25.000 Ես գիտեմ, որ շատ հուզվում և լարվում եմ նրանից, որ այստեղ եմ, 0:04:25.000,0:04:27.000 և դա բավականին ազդում է ինձ ձեռքերիս մեջ պահելու իմ ունակության վրա: 0:04:27.000,0:04:29.000 (Ծիծաղ) 0:04:29.000,0:04:31.000 Եվ ես գիտեմ, 0:04:31.000,0:04:33.000 որ մի ողջ շաբաթ սպասել եմ, որպեսզի այս կատակը ձեզ պատմեմ: 0:04:33.000,0:04:35.000 (Ծիծաղ) 0:04:35.000,0:04:38.000 Ինչո՞ւ են խրտվիլակին հրավիրել TED: 0:04:38.000,0:04:41.000 Քանի որ իր գործունեութան ոլորտում այն ամենաշատն էր աչքի ընկնում: 0:04:41.000,0:04:44.000 (Ծիծաղ) 0:04:44.000,0:04:47.000 Ներողություն եմ խնդրում: 0:04:47.000,0:04:50.000 Այսպես, այս երեք բաները ինձ համար ճշմարտություն են: 0:04:50.000,0:04:53.000 Սակայն կան բազմաթիվ բաներ, որոնք ես դժվարությամբ եմ հասկանում: 0:04:53.000,0:04:57.000 Այդ պատճառով էլ գրում եմ բանաստեղծություններ, որպեսզի ավելի լավ դրանք հասկանամ: 0:04:57.000,0:04:59.000 Երբեմն, ինչ-որ բան հասկանալու իմ միակ միջոցը 0:04:59.000,0:05:01.000 բանաստեղծություն գրելն է: 0:05:01.000,0:05:03.000 Եվ երբեմն, բանաստեղծության վերջում 0:05:03.000,0:05:05.000 ես հետ եմ նայում և մտածում եմ «ահա թե ինչումն է բանը»: 0:05:05.000,0:05:07.000 Իսկ երբեմն, բանաստեղծության վերջում 0:05:07.000,0:05:09.000 ես այդպես էլ ոչինչ չեմ հասկանում, 0:05:09.000,0:05:11.000 սակայն դրանից մի նոր բանաստեղծություն է ծնվում: 0:05:11.000,0:05:14.000 Բանավոր պոեզիան դա պոեզիայի կատարման արվեստն է: 0:05:14.000,0:05:16.000 Ես մարդկանց ասում եմ, որ դրա համար հարկավոր է ստեղծել այնպիսի 0:05:16.000,0:05:18.000 բանաստեղծություններ, որոնց համար բավարար չէ թղթի վրա մնալը, 0:05:18.000,0:05:21.000 և դրանց մեջ մի այնպիսի բան կա, որը պահանջում է կամ բարձրաձայն արտասանություն, 0:05:21.000,0:05:23.000 կամ անձամբ վկայակոչություն: 0:05:23.000,0:05:25.000 Երբ ես անցա բարձր դասարաններ, 0:05:25.000,0:05:29.000 ես հորմոնների կծիկ էի, 0:05:29.000,0:05:31.000 թերզարգացած էի 0:05:31.000,0:05:33.000 և գերհուզվող։ 0:05:33.000,0:05:35.000 Սակայն, չնայած 0:05:35.000,0:05:37.000 բոլորի աչքի առաջ երկար լինելու իմ վախին, 0:05:37.000,0:05:40.000 ինձ գայթակղում էր բանավոր պոեզիայի միտքը: 0:05:40.000,0:05:43.000 Ինձ թվում էր, որ իմ երկու թաքնված կրքերը` պոեզիան և թատրոնը 0:05:43.000,0:05:46.000 միացել և երեխա են ունեցել, 0:05:46.000,0:05:48.000 երեխա, որին ես պետք է ավելի մոտիկից ճանաչեմ: 0:05:48.000,0:05:50.000 Եվ ես որոշեցի փորձել: 0:05:50.000,0:05:52.000 Իմ առաջին բանավոր բանաստեղծությունները 0:05:52.000,0:05:56.000 տասնչորսամյա աղջկա իմաստությամբ լի 0:05:56.000,0:05:58.000 անարդարության մասին էին, 0:05:58.000,0:06:00.000 թե ինչպես են քեզ ոչ կանացի ընկալում: 0:06:00.000,0:06:02.000 Բանաստեղծությունը լի էր վրդովմունքով, 0:06:02.000,0:06:04.000 և շատ չափազանցրած էր: 0:06:04.000,0:06:07.000 Այդ պահի դրությամբ միակ բանավոր պոեզիան որ ես գիտեի, 0:06:07.000,0:06:09.000 վրդովմունքով լի էր, 0:06:09.000,0:06:11.000 և ես կարծում էի, որ ինձնից էլ նույն բանն է սպասվում: 0:06:11.000,0:06:13.000 Առաջին անգամ երբ ես ելույթ էի ունենում, 0:06:13.000,0:06:16.000 դեռահասների հանդիսատեսը բղավոցներով և սուլոցներով էր արտահայտում իր հավանությունը, 0:06:16.000,0:06:19.000 իսկ ես, բեմից դուրս գալով ամբողջովին դողում էի: 0:06:19.000,0:06:21.000 Ես զգացի, որ ինչ-որ մեկը ուսիս թակեց, 0:06:21.000,0:06:23.000 շրջվեցի և տեսա 0:06:23.000,0:06:25.000 մի հսկա աղջիկ, ով ամբոխից առանձնացել, եկել էր: 0:06:25.000,0:06:27.000 Նա երևի մի երկու մետր կլիներ 0:06:27.000,0:06:29.000 և այնպիսի տեսք ուներ, կարծես կարող է ինձ մի ձեռքով սպանել, 0:06:29.000,0:06:31.000 սակայն դրա փոխարեն նա գլխով արեց 0:06:31.000,0:06:34.000 և ասաց. «Բարև, ես իսկապես զգացի ասածդ, շնորհակալություն»: 0:06:34.000,0:06:36.000 Ինձ ասես կայծակ հարվածեց: 0:06:36.000,0:06:38.000 Ես գերված էի: 0:06:38.000,0:06:41.000 Ես մի բար գտա Մանհեթենում, ստորին Իսթսայդում, 0:06:41.000,0:06:44.000 որտեղ յուրաքանչյուր շաբաթ անցկացվում էին պոեզիայի երեկոներ խոսափողի մոտ, 0:06:44.000,0:06:47.000 և իմ մոլորված ծնողները սատար կանգնեցին և տարան ինձ այնտեղ, 0:06:47.000,0:06:50.000 որպեսզի ես կլանեմ բանավոր ստեղծագործության յուրաքանչյուր կաթիլը: 0:06:50.000,0:06:53.000 Ես առնվազն տասը տարով փոքր էի մնացած բոլորից, 0:06:53.000,0:06:56.000 սակայն, չգիտես ինչու, Bowey Poetry Club-ի բանաստեղծներին 0:06:56.000,0:06:59.000 բացարձակ չէր անհանգստացնում կողքից թափառող տասնչորսամյա աղջնակը.. 0:06:59.000,0:07:01.000 հակառակը, նրանք ինձ ուրախությամբ դիմավորեցին: 0:07:01.000,0:07:03.000 Եվ հենց այնտեղ, լսելով բանաստեղծներին և նրանց պատմությունները, 0:07:03.000,0:07:06.000 ես հասկացա, որ բանավոր պոեզիան պարտադիր չէ որ վրդովմունքով լցված լինի, 0:07:06.000,0:07:09.000 այն կարող էր լինել ուրախությամբ և ցավով լցված, 0:07:09.000,0:07:11.000 լինել լուրջ և հիմար: 0:07:11.000,0:07:14.000 Bowery Poetry Club-ը դարձավ իմ դասարանը և իմ տունը: 0:07:14.000,0:07:16.000 Եվ ելույթ ունեցող բանաստեղծները 0:07:16.000,0:07:18.000 հրահրում էին ինձ նույնպես կիսվել սեփական պատմություններով: 0:07:18.000,0:07:20.000 Կարևոր չէ, որ ես ընդամենը 14 տարեկան էի, 0:07:20.000,0:07:23.000 նրանք ասում էին. «Գրի 14 տարեկանի կյանքի մասին»: 0:07:23.000,0:07:25.000 Ես այդպես էլ անում էի և յուրաքանչյուր շաբաթ զարմացած կանգնում էի, 0:07:25.000,0:07:28.000 երբ այդ փայլուն, մեծահասակ բանաստեղծները 0:07:28.000,0:07:30.000 ծիծաղում էին ինձ հետ, արտահայտում իրենց հավանությունը, 0:07:30.000,0:07:33.000 ծափահարում և ասում. «Հեյ, ես էլ եմ դա զգացել»: 0:07:34.000,0:07:37.000 Ես կարող եմ բանավոր ստեղծագործության մեջ իմ ուղին 0:07:37.000,0:07:39.000 բաժանել երեք փուլերի: 0:07:39.000,0:07:41.000 Առաջին քայլը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես ասացի. 0:07:41.000,0:07:43.000 «Ես կարող եմ: Ես կարող եմ դա անել»: 0:07:43.000,0:07:45.000 Եվ դրանով ես պարտական եմ այն հսկա աղջկան: 0:07:45.000,0:07:47.000 Երկրորդ քայլը տեղի ունեցավ այն պահին, երբ ես ասացի, 0:07:47.000,0:07:49.000 «Ես կշարունակեմ։ Ես կշարունակեմ դա անել: 0:07:49.000,0:07:52.000 Ինձ դուր է գալիս բանավոր ստեղծագործությունը: Ես կգնամ այստեղ ամեն շաբաթ»: 0:07:52.000,0:07:54.000 Երրորդ քայլը սկսեց, 0:07:54.000,0:07:56.000 երբ ես հասկացա, որ պոեզիայի մեջ պարտադիր չէ վրդովվել, 0:07:56.000,0:07:58.000 եթե դա իմը չէ: 0:07:58.000,0:08:00.000 Կային ինձ հոգեհարազատ բաներ, 0:08:00.000,0:08:03.000 և որքան շատ էի ես դրանց վրա կենտրոնանում, 0:08:03.000,0:08:05.000 ավելի տարօրինակ էին իմ բանաստեղծությունները դառնում, 0:08:05.000,0:08:07.000 սակայն, ըստ զգացողությունների, նրանք ավելի շատ իմն էին: 0:08:07.000,0:08:10.000 Այստեղ բանը «գրիր այն մասին ինչ գիտես» ասացվածքի մեջ չէ, 0:08:10.000,0:08:13.000 այլ նրանում, թե որքան կարևոր է միավորել գիտելիքները և ողջ փորձը, 0:08:13.000,0:08:15.000 որը կուտակվել է այդ պահի դրությամբ, 0:08:15.000,0:08:18.000 որպեսզի ընկղմվես այն բաների մեջ, որոնք չգիտես: 0:08:18.000,0:08:20.000 Ես օգտագործում եմ պոեզիան որպես օգնություն այն բաների հետ, որոնք չեմ հասկանում, 0:08:20.000,0:08:22.000 սակայն յուրաքանչյուր բանաստեղծություն գրելիս ես բերում եմ 0:08:22.000,0:08:24.000 մի պայուսակ, որը լցված է 0:08:24.000,0:08:26.000 ողջ նախորդ փորձով: 0:08:26.000,0:08:29.000 Երբ գնացի համալսարան, ես ծանոթացա մի բանաստեղծի հետ, 0:08:29.000,0:08:32.000 ով կիսում էր իմ համոզմունքը բանավոր պոեզիայի կախարդանքի հանդեպ: 0:08:32.000,0:08:34.000 Եվ, որքան էլ որ տարօրինակ չէ, Ֆիլ Քեյը և ես, 0:08:34.000,0:08:37.000 բոլորովին պատահականորեն միևնույն ազգանունը ունեինք: 0:08:37.000,0:08:40.000 Երբ ես դպրոցում էի սովորում, ես ստեղծեցի V.O.I.C.E. նախագիծը, 0:08:40.000,0:08:43.000 որպեսզի հետաքրքրեմ իմ ընկերներին ինձ հետ միասին զբաղվել բանավոր պոեզիայով: 0:08:43.000,0:08:46.000 Սակայն մենք Ֆիլի հետ որոշեցինք վերափոխել V.O.I.C.E. նախագիծը, 0:08:46.000,0:08:48.000 այս անգամ փոխելով բանավոր պոեզիայի 0:08:48.000,0:08:51.000 առաքելությունը, որպեսզի այն զվարճացնի, 0:08:51.000,0:08:53.000 սովորեցնի և ոգեշնչի: 0:08:53.000,0:08:55.000 Մենք շարունակում էինք սովորել, բայց ընդմիջումներում ճանապարհորդում էինք, 0:08:55.000,0:08:57.000 ելույթ էինք ունենում և սովորեցնում էինք 0:08:57.000,0:09:00.000 իննը տարեկան երեխաների և գիտության թեկնածուների 0:09:00.000,0:09:03.000 սկսած Կալիֆորնիայից մինչև Ինդիանա և մինչև Հնդկաստան 0:09:03.000,0:09:06.000 և մինչև համալսարանի կողքը գտնվող դպրոցները: 0:09:06.000,0:09:08.000 Եվ մենք ամենուր մշտապես հետևում էինք, 0:09:08.000,0:09:10.000 թե ինչպես է բանավոր պոեզիան 0:09:10.000,0:09:12.000 բացում կողպեքները: 0:09:12.000,0:09:14.000 Բայց երբեմն պարզվում է, 0:09:14.000,0:09:16.000 որ պոեզիան կարող է ուժեղ վախեցնել: 0:09:16.000,0:09:18.000 Պարզվում է, որ երբեմն 0:09:18.000,0:09:21.000 դեռահասներին պետք է լինում ներգրավել բանաստեղծությունների գրվելու ընթացքի մեջ: 0:09:21.000,0:09:24.000 Եվ ես հորինեցի ցուցակներ: Բոլորն էլ կարող են ցուցակներ կազմել: 0:09:24.000,0:09:26.000 Առաջին ցուցակը, որը ես հանձնարարում եմ գրել, դա 0:09:26.000,0:09:29.000 «Տասը բան, որ ինձ համար ճշմարիտ է»: 0:09:29.000,0:09:32.000 Եվ այդպես է ստացվում, և դուք էլ ձեզ համար դա կբացահայտեիք, 0:09:32.000,0:09:34.000 եթե մենք սկսեինք բարձրաձայն կիսվել մեր ցուցակներով: 0:09:34.000,0:09:36.000 Ինչ-որ մի պահի պարզ է դառնում, 0:09:36.000,0:09:39.000 որ ինչ-որ մեկի մոտ նույն բանն է գրված, 0:09:39.000,0:09:41.000 կամ դա շատ նման է 0:09:41.000,0:09:43.000 ձեր ցուցակից որևէ մի բանի հետ: 0:09:43.000,0:09:45.000 Իսկ հետո մեկ ուրիշի մոտ 0:09:45.000,0:09:48.000 կլինի մի բան, որը ամբողջությամբ հակասում է ձերինին: 0:09:48.000,0:09:51.000 Մեկ ուրիշի մոտ էլ գրված է մի բան, որի մասին դուք նույնիսկ երբեք չեք էլ լսել: 0:09:51.000,0:09:54.000 Կամ ինչ-որ մեկի մոտ կա մի բան, որի մասին դուք ունեիք ձեր կարծիքը, 0:09:54.000,0:09:57.000 իսկ նրանք վերցնում են ու դա ներկայացնում բոլորովին նոր անկյունից: 0:09:57.000,0:10:00.000 Եվ ես բացատրում եմ մարդկանց, որ հենց այդպես են ծնվում մեծ պատմությունները, 0:10:00.000,0:10:02.000 այս չորս հատումները, 0:10:02.000,0:10:04.000 այն ամենի ինչ ձեզ իսկապես գրավում է 0:10:04.000,0:10:06.000 և ուրիշների ներդրման: 0:10:06.000,0:10:09.000 Եվ մարդկանց մեծամասնությունը շատ լավ է արձագանքում այս վարժությանը: 0:10:09.000,0:10:12.000 Շարլոթ անունով մի ուսանողուհի ունեի, 0:10:12.000,0:10:14.000 որին շատ դժվար էր համոզել: 0:10:14.000,0:10:17.000 Շարլոթը շատ լավ ցուցակներ էր կազմում, սակայն միանգամայն հրաժարվում էր բանաստեղծություն գրել: 0:10:17.000,0:10:20.000 «Օրիորդ», ասում էր նա, «Ես ուղղակի անհետաքրքիր եմ։ 0:10:20.000,0:10:23.000 Չկա մի որևէ հետաքրքիր բան, ինչի մասին, որ ես կարողանայի պատմել»: 0:10:23.000,0:10:25.000 Ես նրան տարբեր ցուցակներ էի հանձնարարում, մեկը մյուսի հետևից, 0:10:25.000,0:10:27.000 և մի օր ես նրան հանձնարարեցի կազմել ցուցակ. 0:10:27.000,0:10:29.000 «Տասը բաներ, որոնք պետք է սովորած լինեի մինչ այժմ»: 0:10:29.000,0:10:31.000 Շարլոթի ցուցակի երրորդ կետում գրված էր. 0:10:31.000,0:10:33.000 «Ես արդեն պետք է սովորած լինեի չսիրահարվել ինձնից 0:10:33.000,0:10:35.000 երեք անգամ մեծ տղամարդկանց»: 0:10:35.000,0:10:37.000 Ես հարցրեցի նրան, թե ինչ նա նկատի ուներ, 0:10:37.000,0:10:39.000 և նա պատասխանեց. «Օրիորդ, դա երկար պատմություն է»: 0:10:39.000,0:10:42.000 Որին ես պատասխանեցի. «Շարլոթ, ինձ դա շատ հետաքրքիր է»: 0:10:42.000,0:10:44.000 Այդպես նա գրեց իր առաջին բանաստեղծությունը, 0:10:44.000,0:10:47.000 սիրո բանաստեղծություն, որը նման չէր մինչև այդ իմ լսած որևէ բանի: 0:10:47.000,0:10:50.000 Բանաստեղծությունը սկսվում էր այսպես. 0:10:50.000,0:10:52.000 «Անդերսոն Կուպերը հիանալի տղամարդ է»։ 0:10:52.000,0:10:54.000 (Ծիծաղ) 0:10:54.000,0:10:56.000 «Դուք նրան «60 րոպեների» մեջ տեսե՞լ եք 0:10:56.000,0:10:58.000 Մայքլ Ֆելպսի հետ մրցավազքով լողալիս, 0:10:58.000,0:11:00.000 սոսկ լողավարտիքով, 0:11:00.000,0:11:02.000 սուզվելով ջրի մեջ այս լողի չեմպիոնին հաղթելու պատրաստակամությամբ: 0:11:02.000,0:11:05.000 Լողից հետո նա իր սպիտակ մազերը թափահարեց 0:11:05.000,0:11:07.000 և ասաց. «Դու աստված ես»: 0:11:07.000,0:11:09.000 Ոչ, Անդերսոն, աստվածը դու ես»: 0:11:09.000,0:11:11.000 (Ծիծաղ) 0:11:11.000,0:11:15.000 (Ծափահարություններ) 0:11:15.000,0:11:18.000 Այժմ ես հասկանում եմ, որ անվրդով լինելու առաջին օրենքը, 0:11:18.000,0:11:20.000 դա հանգիստ ձևանալն է, 0:11:20.000,0:11:23.000 երբեք չխոստովանելը, որ ձեզ ինչ-որ բան վախեցնում է, 0:11:23.000,0:11:25.000 կամ տպավորություն է գործում ձեզ վրա, կամ հիացմունք է առաջացնում: 0:11:25.000,0:11:27.000 Մի ժամանակ ինձ ինչ-որ մեկը ասել էր, 0:11:27.000,0:11:29.000 որ դա նման է երբ քայլում ես կյանքով այսպես։ 0:11:29.000,0:11:31.000 Պաշպանում ես ինքդ քեզ 0:11:31.000,0:11:34.000 բոլոր անկանխատեսելի տառապանքներից և հնարավոր ցավից: 0:11:34.000,0:11:36.000 Բայց ես փորձում եմ քայլեմ կյանքով այսպես: 0:11:36.000,0:11:39.000 Այո, ես կբռնեմ բոլոր այդ տանջանքները և ցավը, 0:11:39.000,0:11:42.000 բայց դրա հետ մեկտեղ նաև հիանալի, գեղեցիկ բաներ, 0:11:42.000,0:11:44.000 որոնք ուղղակի ընկնում են երկնքից, 0:11:44.000,0:11:46.000 և ես պատրաստ եմ դրանք բռնել: 0:11:46.000,0:11:48.000 Ես կիրառում եմ բանավոր ստեղծագործությունը, որպեսզի օգնեմ իմ աշակերտներին 0:11:48.000,0:11:50.000 կրկին բացահայտել հրաշքը, 0:11:50.000,0:11:53.000 հաղթահարել սեփական բնազդը լինել անվրդով և հանգիստ, 0:11:53.000,0:11:56.000 և դրա փոխարեն ակտիվորեն մասնակցել այն ամենի մեջ, ինչ տեղի է ունենում իրենց շուրջը, 0:11:56.000,0:11:59.000 որպեսզի նրանք կարողանան դա մեկնաբանել և ստեղծել ինչ-որ մի նոր բան: 0:11:59.000,0:12:01.000 Ոչ, ես չեմ կարծում, որ բանավոր պոեզիան 0:12:01.000,0:12:03.000 դա արվեստի կատարյալ ձև է: 0:12:03.000,0:12:06.000 Ես միշտ փորձում եմ գտնել պատմությունը պատմելու լավագույն միջոցը: 0:12:06.000,0:12:09.000 Բանաստեղծություններից բացի ես մյուզիքլներ եմ գրում, կարճամետրաժ ֆիլմեր նկարում: 0:12:09.000,0:12:11.000 Սակայն ես բանավոր պոեզիա եմ դասավանդում 0:12:11.000,0:12:13.000 քանի որ այն հասանելի է: 0:12:13.000,0:12:15.000 Ոչ բոլորը կարող են երաժշտություն կարդալ, 0:12:15.000,0:12:17.000 ոչ բոլորը տեսախցիկ ունեն, 0:12:17.000,0:12:19.000 բայց բոլորն էլ այսպես թե այնպես շփվել կարող են, 0:12:19.000,0:12:21.000 և բոլորն էլ ունեն պատմություններ, 0:12:21.000,0:12:23.000 որոնց մեջ սովորելու բան կա: 0:12:23.000,0:12:26.000 Բացի այդ, բանավոր պոեզիան օգնում է ակնթարթային կապ հաստատել: 0:12:26.000,0:12:28.000 Մարդիկ հաճախ իրենց միայնակ են զգում, 0:12:28.000,0:12:30.000 կամ չհասկացված, 0:12:30.000,0:12:32.000 սակայն բանավոր պոեզիան սովորեցնում է, 0:12:32.000,0:12:35.000 որ եթե ունեք ինքնաարտահայտվելու ունակություն 0:12:35.000,0:12:37.000 և սեփական պատմություններով և կարծիքներով կիսվելու խիզախություն, 0:12:37.000,0:12:39.000 ապա որպես պարգև կստանաք 0:12:39.000,0:12:41.000 ձեր հասակակիցներով լցված մի սենյակ, 0:12:41.000,0:12:43.000 կամ մի համայնք, որը կլսի: 0:12:43.000,0:12:45.000 Եվ հնարավոր է, որ մի հսկա աղջիկ, 0:12:45.000,0:12:47.000 ինչ-որ հարազատ բան զգա նրանում, ինչով դուք կիսվել եք: 0:12:47.000,0:12:50.000 Իսկ դա մի չտեսնված գիտակցում է, 0:12:50.000,0:12:52.000 հատկապես 14 տարեկանում: 0:12:52.000,0:12:54.000 Իսկ հիմա YouTube-ի հետ, 0:12:54.000,0:12:56.000 այդ կապը չի սահմանափակվում այն սենյակով, որտեղ որ գտնվում եք: 0:12:56.000,0:12:59.000 Իմ բախտը շատ բերել է, որ կա ելույթների արխիվ, 0:12:59.000,0:13:01.000 որոնցով ես կարող եմ կիսվել իմ աշակերտների հետ: 0:13:01.000,0:13:03.000 Դա նրանց էլ ավելի շատ հնարավորություններ է տալիս, 0:13:03.000,0:13:06.000 գտնել իրենց հոգեհարազատ բանաստեղծություն 0:13:06.000,0:13:08.000 կամ բանաստեղծ: 0:13:08.000,0:13:10.000 Բավականին գայթակղիչ է, երբ դա գիտակցում ես, 0:13:10.000,0:13:12.000 բավականին գայթակղիչ է շարունակել գրել նույն բանաստեղծությունը, 0:13:12.000,0:13:15.000 կամ պատմել նույն պատմությունը նորից ու նորից, 0:13:15.000,0:13:17.000 երբ հասկանում ես, որ դա ծափահարություններ կբերի: 0:13:17.000,0:13:20.000 Բավարար չէ միայն սովորել այն բանին, որ յուրաքանչյուրը կարող է ինքնաարտահայտվել, 0:13:20.000,0:13:22.000 հարկավոր է աճել, սովորել 0:13:22.000,0:13:24.000 ռիսկի գնալ և մարտահրավել նետել ինքդ քեզ: 0:13:24.000,0:13:27.000 Եվ դրանում է հանդիսանում երրորդ քայլը` 0:13:27.000,0:13:29.000 սեփական աշխատանքները լցնել 0:13:29.000,0:13:31.000 ձեզ հատուկ բաներով, 0:13:31.000,0:13:33.000 նույնիսկ եթե դրանք մշտապես փոխվում են: 0:13:33.000,0:13:36.000 Քանի որ երրորդ քայլը երբեք ավարտին չի հասնում: 0:13:36.000,0:13:38.000 Սակայն չի կարելի սկսել երրորդից, 0:13:38.000,0:13:41.000 քանի դեռ չես անցել առաջին քայլը: Ես կարող եմ: 0:13:41.000,0:13:43.000 Ես շատ ճամփորդում եմ, երբ դասավանդում եմ, 0:13:43.000,0:13:46.000 սակայն ոչ միշտ է հաջողվում տեսնել երրորդ քայլի հասած աշակերտների, 0:13:46.000,0:13:48.000 բայց Շարլոթի հետ բախտս բերել է, 0:13:48.000,0:13:51.000 որ ես տեսել եմ նրա ճանապարհի զարգացումը: 0:13:51.000,0:13:53.000 Ես տեսա, թե ինչպես նա գիտակցեց, 0:13:53.000,0:13:56.000 որ իր բանաստեղծության մեջ ներդնելով այն բաները, որոնք իր համար ճշմարիտ էին, 0:13:56.000,0:13:59.000 նա կարող էր գրել բանաստեղծություն, որը միայն իրեն էր հատուկ, 0:13:59.000,0:14:02.000 բիբերի մասին, վերելակների և Դորա հետազոտողի մասին: 0:14:02.000,0:14:04.000 Իսկ ես փորձում եմ պատմել այնպիսի պատմություններ, որոնք կարող եմ միայն ես պատմել, 0:14:04.000,0:14:06.000 ինչպես, օրինակ, այս պատմությունն է: 0:14:06.000,0:14:09.000 Ես շատ երկար մտածում էի, թե որն է այս պատմությունը պատմելու լավագույն ձևը 0:14:09.000,0:14:11.000 և մտածում էի, թե արդյոք ավելի լավ կլինի 0:14:11.000,0:14:13.000 ստեղծել ներկայացում, թե կարճամետրաժ ֆիլմ նկարահանել... 0:14:13.000,0:14:15.000 որտեղ որ ճշգրտորեն լինեին սկիզբ, միջին մաս և ավարտ: 0:14:15.000,0:14:18.000 Եվ ինձ հետաքրքիր էր իմանալ, ավարտելով այս ելույթը, 0:14:18.000,0:14:21.000 թե արդյոք ես վերջապես կհասկանամ ինչն ինչոց է, թե ոչ: 0:14:21.000,0:14:23.000 Եվ ես միշտ կարծում էի, որ իմ սկիզբը եղել է Bowery Poetry Club-ում, 0:14:23.000,0:14:26.000 սակայն հնարավոր է, որ ամեն ինչ շատ ավելի շուտ է սկսվել: 0:14:26.000,0:14:28.000 Երբ ես պատրաստվում էի TED-ին, 0:14:28.000,0:14:30.000 ես իմ հին օրագրի մեջ մի էջ տեսա: 0:14:30.000,0:14:34.000 Կարծում եմ, դեկտեմբերի 54-ը ամենայն հավանականությամբ 24 պետք է լիներ: 0:14:34.000,0:14:36.000 Պարզ է, որ երեխա ժամանակ, 0:14:36.000,0:14:38.000 ես միանշանակ այդպես էի քայլում կյանքով: 0:14:38.000,0:14:40.000 Մենք բոլորս այդպես էինք քայլում: 0:14:40.000,0:14:43.000 Ես կցանկանաի օգնել ուրիշներին վերաբացահայտել իրենց համար այդ հրաշքը... 0:14:43.000,0:14:45.000 ցանկությունը դրան մասնակցելու, ճանաչելու, 0:14:45.000,0:14:47.000 և կիսվելու գիտելիքներով, 0:14:47.000,0:14:49.000 այն բանի, ինչը ճանաչվում է, որպես ճշմարտություն, 0:14:49.000,0:14:51.000 և նրա, որը դեռ անհասկանալի է: 0:14:51.000,0:14:54.000 Ես ուզում եմ ավարտել մի պոեմով: 0:14:54.000,0:14:57.000 Երբ ռմբակոծում էին Հիրոշիման, 0:14:57.000,0:15:00.000 պայթյունից մի փոքր գերնոր աստղ առաջացավ, 0:15:00.000,0:15:03.000 և բոլոր կենդանիները, մարդիկ և բույսերը, 0:15:03.000,0:15:05.000 որոնք ուղղակի կոնտակտի մեջ մտան 0:15:05.000,0:15:07.000 այդ արևի ճառագայթների հետ 0:15:07.000,0:15:09.000 ակնթարթորեն մոխիրի վերածվեցին: 0:15:09.000,0:15:11.000 Եվ քաղաքի մնացորդներին նույն ճակատագիրն ընկավ: 0:15:11.000,0:15:13.000 Միջուկային ճառագայթման արդյունքում 0:15:13.000,0:15:16.000 ողջ քաղաքը և նրա բնակչությունը 0:15:16.000,0:15:19.000 վերածվեց ավազի: 0:15:19.000,0:15:22.000 Իմ մայրը պատմում է, որ երբ ես ծնվեցի, ես նայեցի ողջ հիվանդանոցային պալատին 0:15:22.000,0:15:26.000 մի հայացքով, որն ասում էր. «Սա՞: Ես սա արդեն արել եմ»: 0:15:26.000,0:15:28.000 Նա ասում է որ ես ծեր աչքեր ունեմ: 0:15:28.000,0:15:31.000 Երբ իմ Գենջի պապիկը մահացավ, ես ընդամենը հինգ տարեկան էի, 0:15:31.000,0:15:33.000 բայց ես վերցրեցի մորս ձեռքը և ասացի, 0:15:33.000,0:15:36.000 «Մի անհանգստացիր, նա կվերադառնա որպես մանկիկ»: 0:15:36.000,0:15:39.000 Եվ ինչևէ, որպես մի մարդ, ով այստեղ, ակնհայտորեն, առաջին անգամ չէ, 0:15:39.000,0:15:42.000 ես ոչինչ չեմ հասկացել: 0:15:42.000,0:15:45.000 Ծնկներս դողում են ամեն անգամ, երբ ես բեմ եմ դուրս գալիս: 0:15:45.000,0:15:47.000 Իմ ինքնավստահությունը կարելի է չափել 0:15:47.000,0:15:49.000 թեյի գդալով, որը խառնված է իմ բանաստեղծություններին, 0:15:49.000,0:15:52.000 որոնք չնայած այդ ամենին, միշտ տարօրինակ համ ունեն: 0:15:52.000,0:15:55.000 Սական Հիրոշիմայում, որոշ մարդկանց պարզապես սրբեց, տարավ, 0:15:55.000,0:15:58.000 թողնելով միայն ձեռքի ժամացույցը կամ օրագրի էջը: 0:15:58.000,0:16:01.000 Եվ կարևոր չէ, որ իմ բարդույթներն այնքան են, որ կարող եմ բոլոր գրպաններս լցնել, 0:16:01.000,0:16:03.000 ես միևնույն է փորձում եմ, 0:16:03.000,0:16:05.000 հույս ունենալով երբևէ գրել մի բանաստեղծություն, 0:16:05.000,0:16:07.000 որն արժանի կհամարեմ դառնալ թանգարանի նմուշ, 0:16:07.000,0:16:09.000 որպես իմ գոյության ապացույց: 0:16:09.000,0:16:11.000 Ծնողներս ինձ Սարա են անվանել, 0:16:11.000,0:16:13.000 որն աստվածաշնչյան անուն է: 0:16:13.000,0:16:16.000 Առաջնային պատմության մեջ Աստված ասաց Սարային, որ նա կարող է անել անհնարինը, 0:16:16.000,0:16:19.000 և նա ծիծաղեց, 0:16:19.000,0:16:21.000 քանի որ առաջին Սարան, 0:16:21.000,0:16:23.000 չգիտեր, թե ինչ անել անհնարինի հետ: 0:16:23.000,0:16:26.000 Իսկ ե՞ս: Դե ես էլ չգիտեմ, 0:16:26.000,0:16:28.000 բայց ես ամեն օր տեսնում եմ անհնարինը: 0:16:28.000,0:16:31.000 Անհնար է ձգտել այս աշխարհում կապ գտնել, 0:16:31.000,0:16:33.000 փորձելով կախվել ուրիշներից, երբ շուրջը ամեն ինչ պայթում է, 0:16:33.000,0:16:35.000 իմանալով, որ քանի դեռ դու խոսում ես, 0:16:35.000,0:16:38.000 նրանք ոչ միայն սպասում են իրենց արտահայտելու հերթին, նրանք քեզ լսում են: 0:16:38.000,0:16:40.000 Նրանք զգում են նույն բանը, ինչ դու, 0:16:40.000,0:16:42.000 այն նույն պահին, երբ դու դա զգում ես: 0:16:42.000,0:16:44.000 Դա այն է, ինչին ես ձգտում եմ ամեն անգամ, երբ բացում եմ բերանս, 0:16:44.000,0:16:46.000 այդ անհնար կապին: 0:16:46.000,0:16:49.000 Հիրոշիմայում կա մի պատ, 0:16:49.000,0:16:52.000 որն ամբողջովին այրվել է ճառագայթումից: 0:16:52.000,0:16:54.000 Սակայն աստիճաններին մի մարդ էր նստած, 0:16:54.000,0:16:56.000 ով խոչընդոտել է, որ ճառագայթները հասնեն պատին: 0:16:56.000,0:16:58.000 Հիմա միայն մնացել է 0:16:58.000,0:17:00.000 դրական լույսի հավերժական մի շողք: 0:17:00.000,0:17:02.000 Ատոմային ռումբից հետո 0:17:02.000,0:17:04.000 մասնագետներն ասացին, որ 75 տարի կպահանջվի, 0:17:04.000,0:17:07.000 որպեսզի Հիրոշիմա քաղաքի վնասված հողը 0:17:07.000,0:17:09.000 նորից սկսի կյանք տալ: 0:17:09.000,0:17:12.000 Սակայն այդ գարուն, առաջին ցողունները դուրս եկան հողից: 0:17:12.000,0:17:14.000 Երբ ես հանդիպում եմ ձեզ, այդ պահին, 0:17:14.000,0:17:16.000 ես այլևս ձեր ապագայի մասը չեմ: 0:17:16.000,0:17:18.000 Ես արագ դառնում եմ ձեր անցյալը: 0:17:18.000,0:17:21.000 Սակայն այդ պահին, ես կիսում եմ ձեզ հետ ձեր ներկան: 0:17:21.000,0:17:23.000 Իսկ դուք ինձ հետ` իմը: 0:17:23.000,0:17:25.000 Դա էլ հենց ամենամեծ նվերն է: 0:17:25.000,0:17:27.000 Այնպես որ, եթե դուք ինձ խնդրեք անհնարինն անել, 0:17:27.000,0:17:29.000 ես ամենայն հավանականությամբ կծիծաղեմ: 0:17:29.000,0:17:31.000 Ես դեռ չգիտեմ, թե արդյոք կկարողանամ փոխել աշխարհը, 0:17:31.000,0:17:33.000 չէ՞ որ ես նրա մասին այդքան քիչ բան գիտեմ, 0:17:33.000,0:17:35.000 ես նաև քիչ գիտեմ վերամարմնավորման մասին, 0:17:35.000,0:17:37.000 սակայն եթե դուք ինձ շատ ծիծաղեցնեք, 0:17:37.000,0:17:40.000 ես կարող եմ նաև մոռանալ, թե սա որ դարն է: 0:17:40.000,0:17:43.000 Ես այստեղ առաջին անգամը չեմ, ոչ էլ վերջին: 0:17:43.000,0:17:45.000 Ես դեռ շատ բառեր կարտասանեմ: 0:17:45.000,0:17:48.000 Բայց ամեն դեպքում իմացեք, որ ես իմ ողջ ուժերի սահմաններում փորձում եմ 0:17:48.000,0:17:51.000 այս անգամ ամեն ինչ ճիշտ անել: 0:17:51.000,0:17:53.000 Շնորհակալություն: 0:17:53.000,0:17:57.000 (Ծափահարություններ) 0:17:57.000,0:17:59.000 Շնորհակալություն: 0:17:59.000,0:18:01.000 (Ծափահարություններ) 0:18:01.000,0:18:03.000 Շնորհակալություն: 0:18:03.000,0:18:07.000 (Ծափահարություններ)