Return to Video

Զարմանալի պատմություն մի մարդու մասին,ով ժամանակակից ցավին թեթևացում էր տվել

  • 0:01 - 0:03
    Մի քանի տարի առաջ մայրիկիս մոտ
  • 0:03 - 0:06
    ի հայտ եկավ ռևմատոիդ արթրիտ:
  • 0:07 - 0:11
    Նրա դաստակները, ծնկները և ոտքի մատները
    այտուցվել էին`
  • 0:11 - 0:14
    պատճառելով քրոնիկ հաշմանդամեցնող ցավ:
  • 0:14 - 0:16
    Նա ստիպված էր հաշմանդամության
    հայտ ներկայացնել,
  • 0:17 - 0:19
    ինչպես նաև դադարեց հաճախել տեղի մզկիթը:
  • 0:20 - 0:21
    Լինում էին առավոտներ,
  • 0:21 - 0:24
    երբ նրա համար շատ
    ցավոտ էր լինում նույնիսկ ատամներ մաքրելը:
  • 0:24 - 0:27
    Ես ցանկանում էի օգնել,
    բայց չգիտեի, թե ինչպես:
  • 0:29 - 0:30
    Ես բժիշկ չեմ:
  • 0:31 - 0:35
    Ես ընդհամենը բժշկության գծով պատմաբան եմ:
  • 0:36 - 0:39
    Այսպիսով, սկսեցի
    հետազոտել քրոնիկ ցավի պատմությունը:
  • 0:39 - 0:42
    Պարզվում է,որ Լոս Անջելեսի Կալիֆորնյան
    համալսարանը իր արխիվներում ունի
  • 0:42 - 0:45
    ցավի տեսակների վերաբերյալ
    մի ամբողջական հավաքածու:
  • 0:47 - 0:50
    Եվ ես գտա մի պատմություն, անհավանական
    պատմություն մի մարդու մասին,
  • 0:53 - 0:56
    ով ցավից ազատել էր միլիոնավոր մարդկանց,
    ինչպիսին իմ մայրն էր:
  • 0:59 - 1:00
    Ես նրա մասին երբեք չէի լսել:
  • 1:00 - 1:04
    Նրա մասին ո՛չ կենսագրական տեղեկություն,
    ո’չ էլ հոլիվուդյան ֆիլմ կար:
  • 1:04 - 1:09
    Նրա անունը Ջոն Ջ. Բոնիկա էր:
  • 1:09 - 1:11
    Բայց մեր պատմության սկզբում
  • 1:11 - 1:12
    նա հայտնի էր որպես
    Ջոնի Բուլ Ուոքըր:
  • 1:17 - 1:19
    1941թ. ամառային մի օր էր:
  • 1:20 - 1:22
    Կրկեսը նոր էր ժամանել Նյու-Յորքի
    փոքր Բրուքֆիլդ քաղաք:
  • 1:25 - 1:28
    Հանդիսատեսը եկել էր
    տեսնելու լարախաղացների,շրջիկ ծաղրածուների
  • 1:29 - 1:32
    և,եթե բախտ վիճակվեր, նաև «մարդ-արկերի»ն:
  • 1:32 - 1:34
    Նրանք նաև եկել էին տեսնելու Ամենազորին`
  • 1:34 - 1:38
    Ջոնի Բուլ Ուոքըրին՝ մի մկանուտ խուլիգանի,
    որը մեկ դոլարի դիմաց քեզ պատին կգամեր:
  • 1:39 - 1:43
    Գիտե՞ք, հենց այդ օրը կրկեսի
    ձայնահզորացման համակարգից մի ձայն լսվեց:
  • 1:45 - 1:49
    Կենդանիների վրանում շտապ բժիշկ էր հարկավոր
  • 1:49 - 1:52
    Առյուծ վարժեցնողի հետ ինչ-որ բան այն չէր:
  • 1:52 - 1:53
    Նրա կրկեսային համարի ամենաթեժ պահին
  • 1:53 - 1:55
    ինչ-որ բան ձախողվել էր:
  • 1:55 - 1:59
    Նրա գլուխը մնացել էր առյուծի երախում:
  • 2:00 - 2:01
    Օդը չէր հերիքում:
  • 2:01 - 2:03
    Ամբոխը սարսափահար նայում էր,
  • 2:03 - 2:04
    թե ինչպես է նա պայքարում:
  • 2:04 - 2:06
    Իսկ հետո նա ուշագնաց եղավ:
  • 2:07 - 2:10
    Երբ առյուծը վերջապես թուլացրեց երախը,
  • 2:10 - 2:15
    առյուծ վարժեցնողն անշարժ գետնին փռվեց:
  • 2:16 - 2:18
    Ուշքի գալուց մի քանի րոպե անց,
  • 2:18 - 2:20
    իր վրա կռացած տեսավ մի ծանոթ կերպարանք:
  • 2:21 - 2:23
    Դա Ջոնի Բուլ Ուոքըրն էր:
  • 2:24 - 2:28
    Ամենազորը առյուծ վարժեցնողին արհեստական
    շնչառություն էր տվել և փրկել կյանքը:
  • 2:29 - 2:33
    Այդ ժամանակ Ամենազորը ոչ ոքի չէր ասել,
    որ ինքն իրականում բժշկական
  • 2:34 - 2:36
    համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր:
  • 2:36 - 2:38
    Ամառվա ընթացքում նա շրջում էր կրկեսի հետ,
  • 2:38 - 2:41
    որպեսզի վճարեր ուսման վարձը,
    բայց այդ ամենը գաղտնի էր պահում՝
  • 2:41 - 2:44
    իր անձը պաշտպանելու նպատակով:
  • 2:44 - 2:47
    Թվում էր, թե նա բռի սրիկա էր
    և ոչ թե՝ ձանձրալի բարեգործ:
  • 2:49 - 2:52
    Նրա բժիշկ կոլեգաները ևս չգիտեին
    այդ գաղտնիքը:
  • 2:52 - 2:55
    Ինչպես նա էր ասում՝ եթե դու մարզիկ ես,
    ապա բթամիտ ես:
  • 2:58 - 2:59
    Այսպիսով, նա
  • 2:59 - 3:00
    չէր պատմել, թե ինչպես է երեկոյան
  • 3:00 - 3:03
    ժամերին և հանգստյան օրերին պրոֆեսիոնալ
  • 3:03 - 3:05
    ըմբշամարտով զբաղվում:
  • 3:05 - 3:08
    Նա հանդես էր գալիս այնպիսի կեղծանուններով,
    ինչպեսիք էին Բուլ Ուոքըրը
  • 3:09 - 3:11
    կամ ավելի ուշ՝ Մասքդ Մարվըլը:
  • 3:12 - 3:15
    Նույնիսկ գաղտնի էր պահում, որ նույն տարում
  • 3:15 - 3:19
    դարձել էր ծանրամարտի թեթևքաշայինների
    աշխարհի չեմպիոն:
  • 3:21 - 3:24
    Տարիներ շարունակ Ջոն Ջ. Բոնիկան
  • 3:24 - 3:27
    այս երկակի կյանքն էր վարում:
  • 3:27 - 3:28
    Նա և՛ բժիշկ էր,
  • 3:28 - 3:29
    և՛ ըմբիշ,
  • 3:30 - 3:31
    և՛ սրիկա էր,
  • 3:31 - 3:32
    և՛ հերոս:
  • 3:33 - 3:35
    Նա ցավ էր պատճառում,
  • 3:35 - 3:36
    իսկ հետո՝ բուժում այն:
  • 3:37 - 3:39
    Այդ ժամանակ նա չգիտեր,որ հաջորդ հինգ
  • 3:39 - 3:43
    տասնամյակների ընթացքում, հենվելով
    այս հակասող ինքնությունների վրա,
  • 3:43 - 3:46
    կստեղծեր ցավի նկատմամբ մի նոր մոտեցում:
  • 3:46 - 3:51
    Դա այնպես կփոխեր ժամանակակից բժշկությունը,
    որ տասնամյակներ անց «Թայմզ» ամսագիրը նրան
  • 3:52 - 3:56
    կանվաներ «ցավի թեթևացման հիմնադիր հայր»:
  • 3:57 - 4:00
    Բայց դա տեղի ունեցավ ավելի ուշ:
  • 4:00 - 4:03
    1942թ. Բոնիկան ավարտեց բժշկական
    համալսարանը և ամուսնացավ Էմմայի`
  • 4:03 - 4:06
    իր սիրելիի հետ,ում
    հանդիպել էր իր մենամարտերից մեկի ժամանակ:
  • 4:11 - 4:13
    Նա դեռ գաղտնի էր մենամարտում. ստիպված էր:
  • 4:14 - 4:17
    Նյու-Յորքի Սուրբ Վինսենթ հիվանդանոցում
    ունեցած պրակտիկան նրան ոչինչ չտվեց:
  • 4:19 - 4:23
    Իր չեմպիոնական գոտիով նա գոտեմարտում էր
    հզորագույն հակառակորդների հետ,
  • 4:25 - 4:29
    ինչպիսիք էին Էվերեթ «Բլոնդ Բեը» Մարշըլը
    կամ աշխարհի եռակի չեմպիոն Անջելո Սավորդին:
  • 4:30 - 4:37
    Մենամարտերը իրենց հետքն էին թողել նրա վրա.
    պատռվել էին կոնքային հոդերը,
  • 4:37 - 4:40
    կոտրվել կողոսկրերը:
  • 4:40 - 4:43
    Մի գիշեր Սարսափելի Թուրքի ոտքի հարվածը
    նրա դեմքին մի սպի թողեց,
  • 4:43 - 4:45
    որը նման էր Կապոնեի դեմքի
  • 4:45 - 4:47
    ներքևի հատվածի սպիին:
  • 4:47 - 4:49
    Հաջորդ օրն աշխատելիս սպին թաքցնելու համար
  • 4:49 - 4:52
    նա ստիպված էր վիրաբուժական դիմակ կրել:
  • 4:52 - 4:54
    Երկու անգամ Բոնիկան վիրահատարան
  • 4:54 - 4:57
    տեղափեխվեց մի աչքը այնպես կապտած,որ դրանով
  • 4:57 - 4:58
    չէր կարողանում տեսնել:
  • 4:59 - 5:01
    Բայց ամենավատը նրա`ծաղկակաղամբ հիշեցնող
  • 5:01 - 5:04
    այլանդակված ականջներն էին:
  • 5:04 - 5:06
    Նա ասում էր, որ դրանք կարծես գլխի երկու
  • 5:06 - 5:09
    կողմերում բեյսբոլի երկու գնդակներ լինեին:
  • 5:09 - 5:12
    Ցավը շարունակում էր կուտակվել նրա կյանքում
  • 5:12 - 5:15
    Հետո նա հիվանդանոցում ներկա գտնվեց իր իսկ
  • 5:15 - 5:18
    կնոջ ծննդաբերությանը
  • 5:18 - 5:21
    ով ցավերի մեջ հևում էր և տնքում:
  • 5:21 - 5:23
    Մանկաբարձը պրակտիկանտին կանչեց, որպեսզի
  • 5:23 - 5:24
    մի քանի կաթիլ եթեր տար նրան`
  • 5:24 - 5:27
    ցավը մեղմացնելու համար:
  • 5:28 - 5:30
    վերջինս մի երիտասարդ տղա էր,որը 3 շաբաթ էր
  • 5:30 - 5:31
    ինչ ընդունվել էր աշխատանքի:
  • 5:31 - 5:34
    Նա լարված էր և եթերը լցնելիս
  • 5:34 - 5:36
    գրգռեց Էմմայի կոկորդը:
  • 5:36 - 5:40
    Էմման ործկաց, խեղդվեց և սկսեց կապտել:
  • 5:41 - 5:46
    Բոնիկան, ով տեսնում էր այս ամենը, հրեց
  • 5:46 - 5:48
    պրակտիկանտին,մաքրեց կնոջ շնչուղին
  • 5:48 - 5:51
    և փրկեց կնոջ ու դեռ չծնված դստեր կյանքը:
  • 5:52 - 5:54
    Այդ պահին նա որոշեց իր կյանքը նվիրել
  • 5:54 - 5:55
    անեսթեզիոլոգիային:
  • 5:57 - 6:00
    Հետագայում նույնիսկ օգնելու էր զարգացնելու
  • 6:00 - 6:01
    անզգայացման մեթոդը՝ծննդաբերող
  • 6:01 - 6:03
    մայրերի համար:
  • 6:03 - 6:04
    Բայց մինչ կկարողանար մասնագիտանալ
  • 6:04 - 6:06
    մանկաբարձության մեջ,
  • 6:06 - 6:07
    Բոնիկան պետք է հիմնական վերապատրաստման
  • 6:07 - 6:10
    համար հայտ ներկայացներ:
  • 6:10 - 6:12
    Մոտավորապես Նորմանդիայի ափհանման
  • 6:12 - 6:13
    օրը Բոնիկան գնաց
  • 6:13 - 6:15
    Տակոմայի մոտակայքում գտնվող Մեդիան
  • 6:15 - 6:16
    ռազմաբժշկական կենտրոն:
  • 6:17 - 6:19
    Ամերիկայում ամենամեծ ռազմական
  • 6:19 - 6:21
    հիվանդանոցներից մեկն էր, որն ուներ
  • 6:21 - 6:22
    7700 մահճակալ:
  • 6:22 - 6:23
    Բոնիկան ցավի վերահսկման բաժանմունքի
  • 6:23 - 6:26
    պատասխանատու էր:
  • 6:26 - 6:28
    Նա ընդամենը 27 տարեկան էր:
  • 6:28 - 6:30
    Բուժելով այդքան շատ հիվանդների` Բոնիկան
  • 6:30 - 6:32
    սկսեց նկատել այնպիսի դեպքեր,որոնք հակասում
  • 6:32 - 6:34
    էին այն ամենին, ինչ նա սովորել էր:
  • 6:35 - 6:37
    Ցավը կարծես ահազանգի մի տեսակ լիներ,
  • 6:37 - 6:39
    լավ իմաստով. մարմնի կողմից վնասվածքի
  • 6:40 - 6:43
    ազդանշան, ինչպես կոտրված ձեռքի դեպքում:
  • 6:45 - 6:46
    Բայց որոշ դեպքերում,ինչպես օրինակ
  • 6:46 - 6:48
    հիվանդի ոտքի անդամահատումից հետո, հիվանդը
  • 6:48 - 6:50
    կարող էր դեռ բողոքել
  • 6:50 - 6:54
    արդեն իսկ գոյություն չունեցող ոտքի ցավից:
  • 6:54 - 6:56
    Բայց եթե վնասվածքը բուժվել էր, ապա ինչո՞ւ
  • 6:56 - 6:59
    ահազանգը շարունակվում:
  • 6:59 - 7:03
    Կային դեպքեր,երբ չկար որևէ ակնհայտ
  • 7:03 - 7:05
    վնասվածք, սակայն հիվանդը դեռ ցավ էր զգում:
  • 7:07 - 7:08
    Բոնիկան քննարկում էր
  • 7:08 - 7:11
    ունենում հիվանդանոցի բոլոր մասնագետների`
  • 7:11 - 7:12
    վիրաբույժների,
  • 7:12 - 7:14
    նյարդաբաններին,հոգեբույժներին և այլոց հետ
  • 7:14 - 7:15
    փորձելով նրանց կարծիքն իմանալ
  • 7:15 - 7:18
    իր հիվանդների մասին:
  • 7:18 - 7:20
    Դա շատ երկար տևեց,և նա սկսեց կազմակերպել
  • 7:20 - 7:23
    խմբային հանդիպումներ ճաշի շուրջ
  • 7:23 - 7:25
    Դա նման էր մասնագետների
  • 7:25 - 7:26
    զույգերով աշխատանքի,որոնք
  • 7:26 - 7:28
    պայքարում էին հիվանդի ցավի դեմ:
  • 7:28 - 7:30
    Նախկինում ոչ ոք այդպես չէր կենտրոնացել
  • 7:30 - 7:33
    ցավի վրա:
  • 7:33 - 7:35
    Հետո նա սկսեց գրքեր ուսումնասիրել:
  • 7:36 - 7:38
    Նա կարդում էր ձեռքի տակ գտնվող բժշկության
  • 7:38 - 7:40
    վերաբերյալ ամեն մի դասագիրք` ուշադիր
  • 7:40 - 7:42
    նշելով այն հատվածները, որտեղ առկա էր ցավ
  • 7:42 - 7:43
    բառի ցանկացած գործածություն:
  • 7:43 - 7:46
    Նրա կարդացած 14.000 էջից «ցավ» բառը
  • 7:46 - 7:50
    առկա էր միայն 17 ու կես էջում:
  • 7:51 - 7:53
    17 ու կես:
  • 7:53 - 7:56
    Իսկ դա հիվանդ լինելու ամենահասարակ,
  • 7:56 - 7:59
    ամենապարզ և ամենատհաճ մասն է:
  • 7:59 - 8:01
    Բոնիկան ցնցված էր,մեջբերում եմ նրա բառերը.
  • 8:01 - 8:05
    «Գրողը տանի,ի ի՞նչ եզրակացության կարելի է
  • 8:05 - 8:09
    գալ: Նրանք չեն խոսում հիվանդի տեսանկյունից
  • 8:09 - 8:10
    ամենակարևոր բանի մասին»
  • 8:11 - 8:13
    Եվ ահա հաջորդ ութ տարիների ընթացքում
  • 8:13 - 8:15
    Բոնիկան կխոսեր,կգրեր դրա մասին,
  • 8:15 - 8:18
    նա կլրացներ այդ պակասող էջերը:
  • 8:18 - 8:20
    Նա կգրեր մի բան, որը հետագայում կդառնար
  • 8:20 - 8:23
    ցավի Սուրբ Գիրքը:
  • 8:23 - 8:25
    Դրանում առաջարկեց նոր ռազմավարություններ,
  • 8:25 - 8:26
    բուժման նոր մեթոդներ,օգտագործելով
  • 8:27 - 8:28
    նյարդային շրջափակման
  • 8:28 - 8:30
    ներարկումներ:
  • 8:30 - 8:32
    Նա առաջարկեց ստեցծել մի նոր հիմնարկ՝ ցավի
  • 8:32 - 8:33
    դեմ պայքարի կլինիկա՝ հիմնվելով ճաշի
  • 8:33 - 8:35
    ճաշի ժամին անցկացված հանդիպումների վրա:
  • 8:35 - 8:37
    Նրա գրքի կարևորությունը այն էր, որ դա
  • 8:37 - 8:39
    մի տեսակ
  • 8:39 - 8:42
    հուզական ահազանգ էր բժշկության համար.
  • 8:42 - 8:45
    հանդուգն խնդրանք՝ բժիշկներին, որպեսզի
  • 8:45 - 8:48
    լրջորեն մոտենային
  • 8:48 - 8:50
    հիվանդների ցավին:
  • 8:51 - 8:55
    Նա վերաձևակերպեց բժշկության իրական նպատակը
  • 8:55 - 8:57
    Նպատակը ոչ թե հիվանդին
  • 8:57 - 9:00
    ավելի լավը դարձնելն էր,այլ այնպես անել
  • 9:00 - 9:03
    որ նա ավելի լավ զգար իրեն:
  • 9:05 - 9:07
    Տասնամյակներ շարունակ նա ներկայացրեց ցավի
  • 9:07 - 9:08
    վերաբերյալ իր օրակարգը
  • 9:08 - 9:10
    մինչև որ այն հաստատվեց
  • 9:10 - 9:11
    70-ականների կեսերին:
  • 9:11 - 9:13
    Աշխարհով մեկ բացվեցին ցավի դեմ պայքարի
  • 9:13 - 9:16
    100-ավոր կլինիկաներ:
  • 9:16 - 9:18
    Բայց այդ ընթացքում ողբերգական շրջադարձ
  • 9:18 - 9:20
    տեղի ունեցավ:
  • 9:20 - 9:22
    Բոնիկան ստիպված էր վճարել տարիներ
  • 9:22 - 9:25
    շարունակ ըմբշամարտելու համար:
  • 9:25 - 9:27
    Նա շուրջ 20 տարի ռինգում չէր եղել,բայց նրա
  • 9:27 - 9:28
    1500 պրոֆեսիոնալ
  • 9:28 - 9:30
    մենամարտերը իրենց հետքն էին թողել
  • 9:30 - 9:32
    նրա մարմնի վրա:
  • 9:32 - 9:34
    Արդեն 50-անց տարիքում նա տառապում Էր ծանր
  • 9:34 - 9:36
    ոսկրահոդաբորբով:
  • 9:36 - 9:40
    Հաջորդ 20 տարիների ընթացքում նա ենթարկվեց
  • 9:40 - 9:43
    22 վիրահատության՝ ներառյալ ողնաշարի 4
  • 9:43 - 9:44
    վիրահատությունները և ազդրերի
  • 9:44 - 9:46
    ազդրերի փոխպատվաստումը՝իրար ետևից:
  • 9:46 - 9:48
    Նա հազիվ էր կարողանում բարձրացնել իր ձեռքը
  • 9:48 - 9:50
    թեքել վիզը:
  • 9:50 - 9:52
    Քայլելու համար նրան ալյումինե հենակներ էին
  • 9:52 - 9:54
    անհրաժեշտ:
  • 9:54 - 9:55
    Նրա ընկերներն ու
  • 9:55 - 9:58
    ուսանողները դարձել էին նրա բժիշկները:
  • 9:58 - 10:00
    Ասում էին, որ նա ավելի շատ նյարդային
  • 10:00 - 10:02
    շրջափակման ներարկումներ էր ստացել,
  • 10:02 - 10:05
    քան աշխարհում որևէ այլ մեկը:
  • 10:06 - 10:09
    Նա աշխատամոլ էր,
  • 10:10 - 10:11
    աշխատում էր օրական 15-ից 18 ժամ:
  • 10:12 - 10:14
    Ուրիշներին բուժելը դարձել էր ավելին, քան
  • 10:14 - 10:15
    աշխատանք. Նրա համար դա
  • 10:15 - 10:17
    թեթևանալու ամենաարդյունավետ միջոցն էր:
  • 10:19 - 10:22
    Մի անգամ մի թղթակցի ասաց.«Եթե ես այսքան
  • 10:22 - 10:24
    զբաղված չլինեի,ապա ամբողջովին
  • 10:24 - 10:27
    հաշմանդամ կլինեի»:
  • 10:27 - 10:29
    1980-ական թվականների սկզբին՝ Ֆլորիդա
  • 10:29 - 10:31
    ործուղման մեկնելիս Բոնիկան իր
  • 10:31 - 10:34
    ուսանողներից մեկին խնդրեց իրեն մեքենայով
  • 10:34 - 10:37
    տանել Տամպայի Հայդ այգի:
  • 10:37 - 10:39
    Նրանք անցան արմավեննիներ
  • 10:39 - 10:42
    կողքով և կանգ առան մի հին առանձնատան մոտ,
  • 10:42 - 10:44
    որի ավտոտնակում հսկայական արծաթագույն
  • 10:44 - 10:47
    հաուբիցային հրանոթներ էին թաքցված:
  • 10:47 - 10:48
    Այս առնաձնատունը
  • 10:48 - 10:50
    պատկանում էր Զակկինի ընտանիքին, որ
  • 10:50 - 10:53
    համարվում էր ամերիկյան կրկեսի պարագլուխը:
  • 10:54 - 10:55
    Տասնամյակներ առաջ
  • 10:55 - 10:57
    Բոնիկան նայում էր, թե ինչպես էին
  • 10:57 - 11:00
    նրանք ցուցադրում իրենց իսկ նախաձեռնած
  • 11:00 - 11:02
    «մարդ-արկ» հնարքը՝ կրելով արծաթյա
  • 11:02 - 11:05
    ցատկակոստյումներ և պաշտպանիչ ակնոցներ:
  • 11:05 - 11:06
    Բայց այժմ նրանք էլ Բոնիկայի
  • 11:06 - 11:09
    նման թոշակառուներ էին:
  • 11:09 - 11:10
    Այդ սերունդը այժմ
  • 11:10 - 11:13
    չկա՝ ներառյալ Բոնիկան, ուստի ոչ մի կերպ
  • 11:13 - 11:14
    չենք կարող իմանալ,
  • 11:14 - 11:16
    թե նրանք այդ օրն ինչի մասին խոսեցին:
  • 11:16 - 11:17
    Բայց ինձ դուր է
  • 11:17 - 11:19
    գալիս պատկերացնել այդ ամենը:
  • 11:19 - 11:22
    Ամենազորը և մարդ-արկերը վերամիավորվել էին՝
  • 11:23 - 11:25
    ցուցադրելով իրենց հին ու նոր սպիները:
  • 11:26 - 11:27
    Գուցե Բոնիկան նրանց բժշկական
  • 11:27 - 11:28
    խորհուրդներ տվեց:
  • 11:28 - 11:30
    Գուցե նա նրանց ասաց այն, ինչը հետագայում
  • 11:30 - 11:33
    պատմեց իր բանավոր պատմության մեջ, այն է,
  • 11:33 - 11:38
    որ կրկեսում և մենամարտերում անցկացրած
  • 11:38 - 11:41
    ժամանակը կերտել էր իր կյանքը:
  • 11:41 - 11:44
    Բոնիկան տեսավ, թե ինչպես է ցավը մոտենում:
  • 11:45 - 11:47
    Նա զգաց ու ապրեց դա:
  • 11:48 - 11:50
    Եվ նրա համար անհնար էր ուրիշների
  • 11:50 - 11:53
    ցավն անտեսելը:
  • 11:53 - 11:57
    Կարեկցանքից ելնելով՝ ստեղծեց մի նոր
  • 11:57 - 12:00
    ամբողջական ոլորտ, որը մեծ դեր է խաղաց՝
  • 12:00 - 12:01
    ստիպելով բժշկությանը
  • 12:01 - 12:03
    լրջորեն մոտենալ ցավին:
  • 12:03 - 12:05
    Այդ նույն բանավոր պատմության մեջ
  • 12:05 - 12:07
    Բոնիկան պնդում էր, որ ցավը մարդկային
  • 12:07 - 12:11
    ամենաբարդ փորձությունն է:
  • 12:12 - 12:16
    Այն ներառում է ձեր անցյալը, ձեր ներկան,
  • 12:16 - 12:18
    ձեր հարաբերությունները, ձեր ընտանիքը:
  • 12:19 - 12:22
    Այս ամենն իսկապես վերաբերում էր Բոնիկային:
  • 12:23 - 12:25
    Բայց այս ամենը ճիշտ է նաև մայրիկիս դեպքում
  • 12:28 - 12:31
    Բժիշկների համար հեշտ է իմ մորը տեսնել
  • 12:31 - 12:35
    որպես մի պրոֆեսիոնալ հիվանդի, մի կնոջ, որն
  • 12:35 - 12:38
    որն իր օրերն անցկացնում է սպասասրահներում:
  • 12:40 - 12:42
    Երբեմն ես հուսահատվում եմ՝ տեսնելով
  • 12:42 - 12:45
    նրան այդ վիճակում:
  • 12:45 - 12:47
    Բայց երբ տեսա Բոնիկայի ցավը, ցավ, որ
  • 12:47 - 12:52
    իր ապրած ողջ կյանքի վկայությունն էր, ես
  • 12:52 - 12:55
    սկսեցի հիշել այն ամենը, ինչի միջով
  • 12:55 - 12:58
    ստիպված էր անցնելու մայրս:
  • 12:58 - 13:02
    Մինչև այտուցվելն ու անզգայանալը, մայրս
  • 13:02 - 13:05
    աշխատում էր հիվանդանոցի
  • 13:06 - 13:08
    կադրերի բաժնում:
  • 13:09 - 13:12
    Նրա ձեռքերը ողջ մզկիթի համար ճարպկորեն
  • 13:12 - 13:15
    փաթաթում էին սամոսներ:
  • 13:15 - 13:18
    Երբ ես փոքր էի, այդ ձեռքերը կտրում էին
  • 13:18 - 13:21
    մազերս, մաքրում քիթս,
  • 13:21 - 13:23
    կապում կոշիկիս քուղերը:
  • 13:30 - 13:31
    Շնորակալություն
  • 13:31 - 13:38
    (Ծափահարություններ)
Title:
Զարմանալի պատմություն մի մարդու մասին,ով ժամանակակից ցավին թեթևացում էր տվել
Speaker:
Լատիվ Նասեր
Description:

Երկար ժամանակ բժիշկները հիմնականում անտեսում էին հիվանդ լինելու ամենահիմնական և վհատեցնող մասը` ցավը: Այս քնարական և տեղեկատվական խոսքում Լատիվ Նասերը պատմում է ըմբիշ և բժիշկ Ջ. Բոնիկայի արտասովոր պատմությունը,ով հորդորում էր բժիշկներին լուրջ մոտեցում ցուցաբերել ցավին և դրանով փոխել էր միլիոնավոր կյանքեր:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
13:51

Armenian subtitles

Revisions